PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր նախասիրությունները



Նորմարդ
16.12.2006, 22:34
Եկեք այստեղ խոսենք մեր նախասիրություններից: Ես ինքս ունեմ մետաղադրամների փոքր հավաքածու, որի առաջատարն է 1898թ. ռուսական արծաթե 1 ռուբլիանոցը, բայց իմ նախասիրությունները սրանով չեն սահմանափակվում: Պատմեք ինչով եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:
Հ.Գ. Երկար փնտրեցի նմանատիպ թեմա գրառում կատարելու համար չգտա և որոշեցի ինքս բացել:

StrangeLittleGirl
17.12.2006, 00:30
Է՜հ, ես էնքա՜ն շատ նախասիրություններ ունեի: Որի՞ց սկսեմ: Դե մետաղադրամների, նաև թղթադրամների հավաքածու ես էլ ունեմ, որը, կարելի է ասել, մեր ընտանիքում ավանդույթ է: Այդ հավաքածուն ինձ է հասել տատիկիս հորից: Անգամ Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամներ ունեմ:
Մյուս նախասիրությունս քաղաքների բացիկներն են: Մոտ 150 բացիկներ ունեմ աշխարհի տարբեր ծայրերց: Ի դեպ, այստեղ մեծ ներդրում ունի նաև մի միջազգային ֆորում և այնտեղ անցկացվող "postcard exchange" նախագիծը:
Ահավոր շատ սիրում եմ ճանապարհորդել: Խելքս գնում է նոր վայրեր տեսնելու համար: Եվրոպական շատ երկրներում եմ եղել, բայց Եվրոպան այլևս չի ձգում, ուզում եմ մի քիչ էլ Ասիան տեսնել: Հայաստանում եմ էլ եմ սիրում ճամփորդել: Բազմաթիվ վայրերում եմ եղել: Շատ եմ ուզում Գորիսը տեսնել, երևի մոտ ապագայում կստացվի:
Գիրք կարդալ եմ շատ սիրում: Մի ժամանակ գեղարվեստական էի կարդում, հիմա կենտրոնացել եմ կրոնական գրականության վրա:

Ուլուանա
17.12.2006, 15:27
Լավ թեմա է։ :)
Հավաքածուների հետ կապված... մի ժամանակ ես էլ էի մետաղադրամներ ու թղթադրամներ հավաքում, բայց հետո այդ զբաղմունքը մի տեսակ ձանձրացրեց ինձ, էլ չէր հետաքրքրում։ :oy Ես էլ ունեցած-չունեցածս տվեցի Արշակին, հիմա ինքն է հավաքում։ :D

Փոքր ժամանակ շատ հավաքածուներ ունեի. օրացույցներ, բացիկներ և այլն։ Նաև շատ եմ սիրել հետաքրքիր ու գեղեցիկ քարեր հավաքել (սկզբում ծովափից, հետո արդեն սովորական ավազաբլուրների մեջից էի հայթայթում :P )։ Փոքր ժամանակվանից հավաքել եմ ու հիմա մի պատկառելի հավաքածու ունեմ։ Նյութական արժեք չեն ներկայացնում, բայց հետաքրքիր տեսք ունեն։ :love

Բացի դրանից, սիրում եմ ինձ հետաքրքրող հանրահայտ մարդկանց (գրող, փիլիսոփա, երգիչ, դերասան և այլն) մասին տեղեկություններ հավաքել ու պահել։

Ինձ դուր եկած աֆորիզմներն եմ սիրում հավաքել։ :love

Երբեմն նկարում եմ։ Մի ժամանակ ավելի շատ էի նկարում... :(

Գրել եմ շատ սիրում, ստեղծագործել, ինչպես նաև կարդալ, հիմա հիմնականում փիլիսոփայական ու հոգեբանական գրականություն։

Սիրում եմ կարուսել նստել... :yahoo :P

Ես էլ եմ սիրում ճանապարհորդել, բայց, ցավոք, այդ հարցում համարյա փորձ չունեմ... :cry Հուսանք, որ ամեն ինչ դեռ առջևում է։ :oy

Թվում է, թե ինչ-որ բաներ բաց եմ թողել, հետո որ հիշեմ, էլի կգրեմ։ ;)

Նորմարդ
17.12.2006, 20:42
Իմ նախասիրությունների մասին մանրամասն չխոսեցի թեման ստեղծելուց, որովհետև կարծում էի թե այսպիսի թեմա կա և սա կփակվի:( բայց պարզվեց չկա;)
Բացի մետաղադրամներ հավաքելուց շատ սիրում եմ տարբեր ռադիոէլեկտրոնային սխեմաներ ''բզբզել'':8 դե դա մասնագիտական է:)
Շատ եմ սիրում պատմություն, նամանավանդ հայոց::goblin
Սիրում եմ տարբեր նավերի և ինքնաթիռների մոդելներ պատրաստել պատանի ժամանակ այցելում էի ավիոմոդելիզմի խմբակ եղել եմ ՀՀ առաջնության առաջին մրցանակակիր:
Սիրում եմ ձկնորսությունը, և վայրի :vayreni (дикий) հանգիստը:zagar
Դպրոցական տարիներին շաատ էի սիրում ընթերցել կարդացել եմ գրեթէ բոլոր արկածային գրքերը::read
Սիրում եմ քայլել, կարող եմ մի քանի ժամ անընդհատ քայլել և չհոգնել:)
Առայժմ այսքանը:oy

John
20.12.2006, 15:05
Մետաղադրամներ ես էլ ահագին ունեմ: Ամենահինը՝ 1851 թվի է: Նաև սիրում եմ ֆուտբոլի հետ կապված ամեն ինչ:

Srtik
16.03.2007, 12:45
Եվ այսպես...

Շատ եմ սիրում կարդալ գիշերները կամ էլ ամպամած եղանակներին լուսամուտի մոտ նստած:

Սիրում եմ նամակներ գրել և ուղարկել պոչտայով, ինչպես նաև ստանալ, բայց ցավոք շատ քիչ եմ նամակ ստանում այդպես::(

Սիրում եմ նկարել և ասեղնագործել....

Սիրում եմ նստել օվկիանոսի ափին ու ժամերով մտածել...

Հավաքում և պահում եմ ցանկացած ինֆորմացիա Դիանա Գուրցկայայի մասին:

hippy w.s
16.03.2007, 15:19
:think Կարող ա մի քիչ տարօրինակ թվա բայց ես ունեմ մտածելու նախասիրություն, հա հա մտածում եմ ու մտածում չափից շատ երեվի 51,3 տարեկանում կմեռնեմ բայց կգրեն որ ծխելուց մեռավ:Մտածում եմ ինչ անեմ, ինչ անես, ինչ անի , ինչ անենք ոոոորրրր:think մի րոպե մտածեմ . . . . . . . . .
հա որ լավ լինի ես մտածում եմ շաաաատ
:think

Enipra
16.03.2007, 21:48
Նախ հավաքածուների մասին։ Գրիչներ եմ հավաքում, մոտ 150 հատ կլինեն։ Մի ժամանակ քանակը շատ արագ ավելանում էր, քանի որ բոլորին լավ սովորեցրել էի գրիչ նվիրել (թեկուզ պրծած)՝ ընկերներից սկսած, դասախոսներով վերջացրած :B։ Բայց էս վերջերս ոչ մի առաջընթաց :( Գնամ հիշեցնեմ :D Հա... դրանցից ոչ մեկը ես չեմ գնել։

Շատ եմ սիրում նկարել, կարդալ, համակարգչային խաղեր խաղալ՝ հատկապես տրամաբանական, գլուխկոտրուկներ, սուդոկուներ ու ճապոնական խաչբառեր լուծել, ստերեոգրամներ (http://akumb.am/showthread.php?p=192285#post192285) նայել։

Մեկ–մեկ մաքրամեով սիրուն բաներ եմ գործում, բայց հիմնականում նվիրելու համար։

Ճանապարհորդել ես էլ եմ սիրում, բայց համարյա չեմ էլ ճանապարհորդել, ուզում եմ... :(

Տպավորություն է, որ ինչ–որ բան մոռացել եմ, բայց տեղը չեմ բերում, թե ինչ։ :oy

StrangeLittleGirl
16.03.2007, 22:24
Սիրում եմ նամակներ գրել և ուղարկել պոչտայով, ինչպես նաև ստանալ, բայց ցավոք շատ քիչ եմ նամակ ստանում այդպես::(



Էս մի նախասիրությանս մասին մոռացել էի գրել: Ժամանակին նույնիսկ Երևանում ապրող ընկերուհիներիս հետ փոստով նամակագրական կապ էի պահում: Էլ չեմ ասում, որ աշխարհի տարբեր ծայրերում pen pal-ներ ունեի: Ինչ-ինչ պատճառներով հիմա 15-20 հոգուց միայն երկուսն են մնացել: Անընդհատ մտածում եմ ֆորումում թեմա բացեմ նամակագրության մասին, իրար նամակներ գրենք, բայց հետո էլ մտքովս անցնում է, որ քչերին կհետաքրքրի (եթե ընդհանրապես հետաքրքրվողներ լինեն):

ivy
09.10.2008, 02:16
Իմ նախասիրություններից է առաջնայինը գրելն է։ Խոսքը միայն ստեղծագործելու մասին չի, ընդհանրապես գրել սիրում եմ՝ սկսած նամակներից, վերջացրած ֆորումային գրառումներից։ Էլի կան նախասիրություններ, բայց ոչ մեկն այնքան գրավիչ չի, ինչքան գրելը։

Այս թեման մոտ երկու տարի առաջ է բացվել. հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր արել են առաջին գրառումները, հիմա փոխել են իրենց նախասիրությունները, թե ոչ։

Ուլուանա
09.10.2008, 02:27
Իմ նախասիրություններից է առաջնայինը գրելն է։ Խոսքը միայն ստեղծագործելու մասին չի, ընդհանրապես գրել սիրում եմ՝ սկսած նամակներից, վերջացրած ֆորումային գրառումներից։ Էլի կան նախասիրություններ, բայց ոչ մեկն այնքան գրավիչ չի, ինչքան գրելը։

Այս թեման մոտ երկու տարի առաջ է բացվել. հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր արել են առաջին գրառումները, հիմա փոխել են իրենց նախասիրությունները, թե ոչ։
Թեև այս թեմայում արածս առաջին գրառման մեջ գրելու մասին նշել եմ, բայց քո գրառումը կարդալիս զգացի, որ ինձ համար էլ է գրելը ճիշտ և ճիշտ նույնը, ինչ քեզ համար։ Գրել շատ–շատ եմ սիրում ու էլի, բացի ստեղծագործելուց, նաև նամակներ, գրառումներ ու ընդհանրապես գրելու հետ կապված համարյա ամեն ինչ սիրում եմ։ Նույնիսկ գրելու ֆիզիկական պրոցեսն եմ սիրում։ :))

ivy
09.10.2008, 02:32
Նույնիսկ գրելու ֆիզիկական պրոցեսն եմ սիրում։ :))

Հա, ես էլ գրելու ֆիզիկական պրոցեսի հանդեպ անտարբեր չեմ։ :))

Դեկադա
09.10.2008, 14:40
Փոքր ժամանակ հավաքում էի բացիկներ, հանրահայտ մարդկանց նկարներ, նաև օճառների հավաքածու ունեի:

Հիմա մի քիչ փոխվել են նախասիրություններս- տետր ունեմ որտեղ գրում եմ ըստ իս արժեք ներկայացնող տվյալներ`, աֆորիզմներ , կարդացածս գրքերից հավանած տողեր, նշանավոր դեպքեր հանրահայտ մարդկանց կյանքից:

Սիրում եմ շյուղերով գործել, ասեղնագործել:

Սիրում եմ ճապոնական խաչբառեր լրացնել:


Ուլուանա-ի խոսքերից
Նույնիսկ գրելու ֆիզիկական պրոցեսն եմ սիրում։

Ես էլ եմ սիրում:Անգամ երեխաներիս հանձնարարված արտագրությունները մեկ մեկ ինքս եմ անում:)// զգացել եմ, որ գրելու պրոցեսը իմ մոտ նյարդերիս հանգստություն է տալիս//:

impression
09.10.2008, 14:46
Սիրում եմ կերպար ստեղծել ու խաղալ ստեղծածս դերը

Shah
02.08.2010, 17:02
Ով ինչ հոբբի ունի:
Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

Ես օրինակ "ժառանգություն ստացած" թղթադրամների հավաքածու ունեմ, որտեղ պարունակվում են ավելի քան 50 երկրների թղթադրամներ և մետաղադրամներ մինչև 120 տարեկան: Ոչ հաճախ, բայց թարմացնում եմ հնարավոր եղած ժամանակ: Հավաքածուս Հայաստանում ա մնացել, բայց "թարմացումները" պահում եմ լրացնելու համար: :)

Հարդ
02.08.2010, 19:52
Երեկոյան նստում եմ պատշգամբում ու փորձում եմ տեսողությունս լարելով առավելագույն աստղեր տեսնել: Սկզբում երևում են մեկը, երկուսը, կամաց կամաց շատանում են::)

Interdenominational
02.08.2010, 20:49
Ով ինչ հոբբի ունի:

http://www.lifeburner.com/wp-content/uploads/2009/01/photoshop_logo.png :love

Ապե Ջան
02.08.2010, 20:53
http://s005.radikal.ru/i212/1008/20/17a8d4028afd.jpg (http://www.radikal.ru) :love

Shah
02.08.2010, 20:59
http://s005.radikal.ru/i212/1008/20/17a8d4028afd.jpg (http://www.radikal.ru) :love
պիտի գրեի ինտերնետից բացի :))

Ապե Ջան
02.08.2010, 21:00
պիտի գրեի ինտերնետից բացի :))

Էտ հ՞նչի օր :oy

Shah
02.08.2010, 21:09
Էտ հ՞նչի օր :oy
Դե նույն սկզբունքով որ նայես մեր օֆիսի մարդիկ օրինակ լրիվ նույն հոբբին ունեն:)) Հոբբի ասելով մի քիչ ավելի խորն եմ պատկերացնում, ասենք հետաքրքրվածության ուղղությունը նկատի ունեմ, իսկ ինտերնետում կարող ես հետաքրքրված լինես xxx ֆիլմերից սկսած մինչև ալոե աճեցնելը :)

Ուլուանա
03.08.2010, 05:48
Մոդերատորական. նորաբաց «Հոբբի» թեման միացվել է Ակումբում վաղուց գոյություն ունեցող «Մեր նախասիրությունները» թեմային։