PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ-ն և միջազգային իրավական համակարգը



Մեմի
22.02.2009, 19:50
Ակումբի բոլոր իրավաբաններին կոչ եմ անում` այս թեմայում տեղադրել իրենց ունեցած նյութերը, տեղեկատվությունը, թե ինչ միջազգային կազմակերպությունների անդամ է, ինչ պայմանագրերի և այլ միջազգային իրավական ակտերի է միացել, որ պետությունների հետ դիվանագիտական, առևտրային և այլ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետությունը: Հուսով եմ, որ թեման հետաքրքիր և բովանդակալից կլինի: :ok

REAL_ist
22.02.2009, 20:02
մի հատ մեեծ գիրք ես ուզում ստեղ գրենք փաստորեն:))

dvgray
22.02.2009, 20:09
իրավաբան չեմ, բայց ստիպված եմ ասել, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է: :8 :oy :P

Մեմի
22.02.2009, 20:27
իրավաբան չեմ, բայց ստիպված եմ ասել, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է: :8 :oy :P

ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրոխորհրդի?, Սևծովյան տնտեսական համագործակցության և այլն, և այլն, և այլն...
Կուզեի, որ այս թեման, ինչու ոչ, մի մեծ գիրք դառնար (այդ գիրքը շատերին պետք կգար), որտեղ, ասենք, ՄԱԿ-ի անդամ լինելը մեջբերելուց բացի նաև մեկնաբանվեր (իրավական տեսանկյունից) դրա առաջացրած հետևանքները, դրա արդյունքում ՀՀ ունեցած իրավունքները և պարտականությունները և այլն... Օրինակ, ինձ շատ են հետաքրքրում զինված ընդհարումների վերաբերյալ ժնևյան կոնվենցիաները, որոնց տեքստը կուզեի ունենալ:
Իհարկե, հավանաբար շատ բան եմ պահանջում, բայց կուզեի, որ թեման պարզապես զրուցելու տեղ չլիներ:

REAL_ist
22.02.2009, 20:49
դժվար բան ես ասում, օրինակ Ժնևի 4 կոնվենցիաները ընդհանրապես հայերեն դժվար է գտնելը, ինձ չի թվում որ էլեկտրոնային տարբերակները լինեն

ինչ վերաբերվում է ՄԱԿ–ին, առանց ՄԱԿ–ին անդամակցելու դժվար է ժամանակակից պետություն պատկերացնել, ՄԱԿ–ի կանոնադրությունը ժամանակակից միջազգային իրավունքի հիմքն է, ՄԱԿ–ին անդամակցելը կարևոր երաշխիք է միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման համար, պատուհան է միջազգային համագործակցությանը մասնակցելու համար, աշխարհի տարբեր երկների հետ միջպետական հարաբերությունների հաստատման հիմք է։ Բացի դրանից միջազգային ունիվերսալ պայմանագրերի, կոնվնեցիաների մեծ մասը ՄԱԿ–ի շրջանակներում են ընդունվում և ՄԱԿ–ին անդամակացելը այդ իրավաստեղծ գործունեությանը մասնակցելու միջոց է։ Դժվարա մի քանի տողով ներկայացնել ՄԱԿ–ի դերը, չնայած շատ հարցերում արդեն արդյունավետությունը կորցրելա ցավոք։

Adriano
22.02.2009, 20:53
ՀՀ-ն դեռ իրանը չի կարողանում նորմալ իրագործի, աշխատացնի, էլ անիմաստա համեմատել միջազգային իրավական համակարգի հետ;)

Dragon
22.02.2009, 22:27
Ակումբի բոլոր իրավաբաններին կոչ եմ անում` այս թեմայում տեղադրել իրենց ունեցած նյութերը, տեղեկատվությունը, թե ինչ միջազգային կազմակերպությունների անդամ է, ինչ պայմանագրերի և այլ միջազգային իրավական ակտերի է միացել, որ պետությունների հետ դիվանագիտական, առևտրային և այլ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետությունը: Հուսով եմ, որ թեման հետաքրքիր և բովանդակալից կլինի: :ok

Իսկ ռազմական համագործակցության եվ զինատեսակների համալրման վերաբերյալ պայամանագրերը չե՞ն հետաքրքրում:): Լրտեսության հոտ է գալիս:

Իսկ ինչի՞ համար, նպատա՞կը: Եթե քեզ կոնկրետ ինչ որ բան է հետաքրքրում, մասնավոր հարցեր տուր, որովհետեվ հարցադրումներդ նույն են, ինչ ասենք, ուզես այստեղ ՀՀ-ի ամբողջ ներպետական օրենսդրությունը տեղադրենք: Ռեալիստը ճիշտ է ասում:
Չեմ կարծում մեկ-երկուսից ավել մարդու դա հետաքրքիր, իսկ ժամանակը դրա վրա վատնել անիմաստ եմ գտնում:
Եթե ինչ-որ աշխատանքի համար է այդ ինֆորմացիան պետք/ասենք կուրսային/ դիմիր արտգործնախարարությանը կամ արդարադատության նախարարությանը: Որովհետեվ միայն նրանց մոտ կա ամբողջ տեղեկատվությունը: Բայց չեմ կարծում որ այդ ծավալի ինֆորմացիա կտրամադրեն:

thereisnomonkey
23.02.2009, 18:24
ՄԱԿ , ԱՊՀ , Համաշխարհային Առևտրային Կազմակերպություն , ԵԱՀԿ , Եվրոպական Խորհուրդ , Սևծովյան Համաձայնագրի Պետություններ , ՀԱՊԿ
էլ չեմ հիշում
Բայց սրանցից ոչ բոլորն են, որ իրենցից իրավական կառույց են ներկայացնում, օրինակ ԵԱՀԿ-ն: Այսինքն ԵԱՀԿ-ում ընդունած որոշումներն իրավական ուժ չունեն կողմերի համար , պարզապես ընդհանուր համաձայնություն են ենթադրում:

Dragon
23.02.2009, 21:01
...................
Բայց սրանցից ոչ բոլորն են, որ իրենցից իրավական կառույց են ներկայացնում, օրինակ ԵԱՀԿ-ն:

Բա ի՞նչ կառույց է :o


...................
Այսինքն ԵԱՀԿ-ում ընդունած որոշումներն իրավական ուժ չունեն կողմերի համար , պարզապես ընդհանուր համաձայնություն են ենթադրում:

Ասածդ աբսուրդ է: Ինչպես կարող են իրավական ուժ չունենան: Այլ բան որ դրանք գրեթե միշտ ուժ ունեն միայն անդամակցող երկրի համար: Ամեն պետություն ինքնուրույն է որոշում անդամակցել որեվէ կառույցի կամ միանալ որեվէ միջազգային պայմանագրի: Ոչ ոք դա չի պարտավորեցնում, այլ բան է, երբ արդեն անդամ ես պարտավոր ես չխախտել եվ կատարել տվյալ կառույցի սկզբմունքները եվ որոշումները, պայմանագրի դրույթները:

Ձեր ասած պարզապես ընդհանուր համաաձայնության վրա հիմնված է ողջ միջազգային իրավունքը: Ինչպես արդեն ասացի, միջազգային բոլոր կառույցների որոշումներն էլ պարտադիր են դրանց անդամակցող երկրների /երբեմն նաեվ չանդամակցողների/ համար: Այդ համապարտադիր կանոները չկատարելը առաջացնում է անբարենպաստ հետեվանքներ: Բայց միջազգային իրավունքում միշտ չէ, որ ամեն խախտման համար սահմանված է սանկցիա /պատժատեսակ/ կամ այն կիրառվում է: Այդիպիսինի բացակայության դեպքում բոլոր կողմերը միասին են որոշում թե ինչպես վարվեն: Մի մեծ տարբերություն էլ կա ներպետական օրենսդրության համեմատ. հնարավոր է որ մեղավորը ընհանրապես չպատժվի, դա էլ կախված կոնկերտ սուբյեկտից: Ինչպես ասում են միջազգային իրավունքը ստեղծվել է թույլերին պաշպանելու համար, սակայն կարելի է պնդել որ դա առաջին հերթին ուժեղի իրավունքն է:
Վառ օրինակ ԱՄՆ-ի պատերազմը Իրաքի դեմ: Միջազգային նորմերը արեգելում են ագրեսիան, սակայն ոչ ոք չհամարձակվեց պատժել ԱՄՆ-ին:
Միակ իրավունքի համակարգը որը ե՛վ քաղաքականություն է, ե՛վ իրավունք:

REAL_ist
23.02.2009, 22:21
ուզումա ասի երևի կազմակերպություն չի, սկզբից ճիշտա ԵԱՀԿ–ն միջազգային կազմակերպություն չի եղել, գործել է որպես համաժողով, բայց հիմա վիճակը այլ է,հիմա կազմակերպությունա, բայց շատ առանձնահատուկա, քանի որ կանոնադրություն չունի

Մեմի
24.02.2009, 22:52
Եթե քեզ կոնկրետ ինչ որ բան է հետաքրքրում, մասնավոր հարցեր տուր, որովհետեվ հարցադրումներդ նույն են, ինչ ասենք, ուզես այստեղ ՀՀ-ի ամբողջ ներպետական օրենսդրությունը տեղադրենք:

ՀՀ-ի ներպետական օրենսդրությունը կարելի է գտնել ARLIS-ում կամ ԻՐՏԵԿ-ում, դրա համար այստեղ տեղ զբաղեցնելու կարիք չէր լինի, իսկ այ նշածներիս վերաբերյալ այնտեղ ոչ մի բան չկա:(: Ու քանի որ երկուսն էլ արդարադատության նախարարությունն է պատրաստում, հազիվ թե ունենան այն նյութերը, որոնք տեղադրված չէն այդ համակարգերում: