PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ

Javakhk
22.02.2009, 11:44
Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ

2009թ. փետրվարի 25-ին ժամը 12:00-ին Վրաստանի դեսպանատանը հարող տարածքում կայանալու է ցույց` ի նշան բողոքի վերջին շրջանում տեղի ունեցած ջավախքահայ քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների, խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարությունների եւ Վրաստանի կողմից հայ փոքրամասնության իրավունքների անտեսման եւ ոտնահարման քաղաքականության դեմ:

Ցույցի կազմակերպիչներն են` «Ջավախք» հայրենակցական միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը եւ «Երկիր» միությունը:

Ցույցը ՕՐԻՆԱԿԱՆ Է, այսինքն` Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ցույցի իրազեկման դիմումը:

Խնդրում ենք նշված խնդրով մտահոգված բոլոր անձանց մասնակցել միջոցառմանը, ինչպես նաեւ տարածել այս լուրը սոցիալական ցանցերի եւ համացանցային հարթակների միջոցով:

http://community.livejournal.com/javakhk_news/18841.html

thereisnomonkey
23.02.2009, 18:31
Հետաքրքիր է, Թբիլիսիում որևէ կերպ բողոքու՞մ են վերը նշված իրադարձությունների կապակցությամբ, չէ՞ որ այնտեղ էլ հայկական համայնք կա:
Մի հարց էլ է հետաքրքրում, ինչու՞ է մատնանշվում ցույցի օրինական լինելը. արդյո՞ք լինում են ոչ օրինական ցույցեր, մեջս կասկած ընկավ , կարող ա՞ օրինական չի:

Javakhk
23.02.2009, 20:48

Թբիլիսիի հայ համայնքը, այո, վերջին շրջանում միտինգներ արել է Նորաշենի մոտ եւ Խոջեվանքի հայկական պանթեոնի մոտ։

Չեմ կարող ցույցի օրինականության մասին հարցին պատասխանել նրա կազմակերպողների փոխարեն։ :) Իմ անձնական կարծիքով օրինական են բոլոր ցույցերը, որոնք չեն վնասում ուրիշներին (մարդկանց ծեծուջարդ, ավտոմեքենաների հրկիզում, ռասիստական լոզունգներ եւ այլ նման բաներ չեն ներառնում)…

ChildOfTheSky
23.02.2009, 20:52
Իմ անձնական կարծիքով օրինական են բոլոր ցույցերը, որոնք չեն վնասում ուրիշներին (մարդկանց ծեծուջարդ, ավտոմեքենաների հրկիզում, ռասիստական լոզունգներ եւ այլ նման բաներ չեն ներառնում)…

Այսինքն, եթե մարդկանց ծեծուջարդ արեցին, ապա ցույցն անօրինական ա, հա՞:think

Javakhk
23.02.2009, 21:19
Այսինքն, եթե մարդկանց ծեծուջարդ արեցին, ապա ցույցն անօրինական ա, հա՞:think

Հարգելի, ChildOfTheSky, իմ կարծիքով` այո։ Դուք եւ ես ազատ ենք կազմակերպելու միտինգ, նստացույց, բակային ֆուտբոլի խաղ, ծննդյան հադես եւ այլն… Բայց եթե դրանց ընթացքում ծեծի ենթարկենք կողքից անցնող անձանց, ապա այդ քայլերը դժվար թէ օրինական կարելի լինի անվանել։
:B

“Ամեն մարդ ունի ձեռքերը թափահարելու ազատություն, բայց այդ ազատությունն ավարտվում է դիմացինի դեմքի մոտ” (c)

Sunny Stream
23.02.2009, 22:01
“Ամեն մարդ ունի ձեռքերը թափահարելու ազատություն, բայց այդ ազատությունն ավարտվում է դիմացինի դեմքի մոտ” (c)
քթի ;) :P

շատ շնորհակալություն իրազեկման համար! կտարածեմ ;) ու կաշխատեմ մասնակցել!

Javakhk
23.02.2009, 23:13
քթի ;) :P

Դե, երբ խոսքը կովկասցիների մասին է, նրանց կարկառուն “քթի” հիշատակությունը նպատակահարմար է փոխարինել “դեմքով”, որ մարդիկ ավելորդ չհուզվեն… ;)

շատ շնորհակալություն իրազեկման համար! կտարածեմ ;) ու կաշխատեմ մասնակցել!

Այյո!

Fedayi
23.02.2009, 23:28
Ես "Օդնոկլասսնիկում" ոնց կարամ տարածում եմ, գալու եմ…

Լուսաբեր
23.02.2009, 23:33
Այ սա միտքա... կգանք,շատ լավ բան էն անում :ok

Javakhk
24.02.2009, 00:01
Ես "Օդնոկլասսնիկում" ոնց կարամ տարածում եմ, գալու եմ…

Եւ շատ շատ լավ եք անում, քանի որ օդնոկլասնիկիում սիստեմատիկ տարածող չկա, ի տարբերություն Facebook-ի կամ LiveJournal-ի։

Շնորհակալություն!
:hands

Javakhk
24.02.2009, 00:06
Ի դեպ, աելացնեմ։ Միտինգի կազմակերպողներից մեկն է “Երկիր” Միությունը, որը ձեզ հավանաբար հայտնի է Աղդամի մոտ Տիգրանակերտի պեղումներով, ՀՀ եւ ԼՂՀ տարբեր շրջաններում գյուղերի հիմնադրմամբ, եւ այլն… Վերջերս էլ զբաղվում էր Ախալքալաքում համալսարանի բացման գործով, որը փորձում են վիժեցնել…

Աբելյան
24.02.2009, 23:19
չեթա՞մ:think
Անհամբեր սպասում եմ "Լևոն" գոռալու հերթական առիթին, համ էլ ձեռի հետ միտինգից առաջ կբացվեմ մի քիչ:

Javakhk
25.02.2009, 23:40
չեթա՞մ:think
Անհամբեր սպասում եմ "Լևոն" գոռալու հերթական առիթին, համ էլ ձեռի հետ միտինգից առաջ կբացվեմ մի քիչ:

Ի դեպ, Հայաստանում Վրաստանի դեսպանի անունը ԼԵՒԱՆ է։ Այսինքն Վրաստանի դեսպանատան առաջ “Լեւոն” գոռալը միտինգի մասնակիցների կողմից կարող է ինքնատիպ մեկնաբանությունների տեղիք տալ…

:B

Javakhk
25.02.2009, 23:44
Մաս 1. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (ցույցի մասնակիցների կոչը)
http://javakhk.livejournal.com/42692.html

Մաս 2. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (ֆոտոռեպորտաժ)
http://javakhk.livejournal.com/42946.html

Մաս 3. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (“Երկիր Մեդիա” վիդեոռեպորտաժ)
http://javakhk.livejournal.com/43219.html

*******************************

Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009

Ցույցը ուղղված էր ջավախահայության եւ վիրահայության իրավունքների սահմանափակումների դեմ։ Մասնավորապես նշվեց.

* Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմիններում հայերի շատ ցածր ներկայացվածությունը։
* Ջավախքում փաստացի իշխանության կենտրոնացվածությունը վրացական ուժային կառույցների ձեռքում։
* Լեզվական արգելքների ստեղծումը եւ հայերենի գործածության արհեստական սահմանափակումը Ջավախքում։
* Ջավախքի հայ ակտիվիստների ձերբակալությունները։
* Վրաստանում վարվող պետական դեմոգրաֆիական քաղաքականությունը։
* Հայ առաքելական եկեղեցու գրանցման մերժումը եւ հայկական եկեղեցիների վրացականացման փորձերը։

Առավոտվանից Վրաստանի դեսպանատան հարող տարածքը բարիկադավորվել էր շինարարական տեխնիկայով, տրակտորներով, բեռնատարերով, բուլդոզերներով… Դա չկանգնեցրեց միտինգի մասնակիցներին։

Միտինգը անցավ կազմակերպված եւ մասսայական։ Մասնակիցները պահանջեցին հարգել ջավախահայության քաղաքական իրավունքները, ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, Ջավախքում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին, Վրաստանում պաշտոնապես գրանցել Հայ առաքելական եկեղեցին ու հայությանը վերադարձնել խլված տաճարները։

*******************************

Meeting in Yerevan at the Georgia Embussy on 25.02.2009

The meeting was against human right restrictions of Armenians in Javakhk and Georgia. In particular։

* In local government bodies in Javakhk the Armenians have very low percentage.
* The actual power in Javakhk is concentrated in the hands of The Georgian security structures.
* Language obstacles are used in Javakhk to restrict rights of local Armenians, and usage of Armenian language is being restricted.
* Arrests of Armenian activists in Javakhk.
* Georgia continues state demographic policy supporting migration of Georgians into Armenian-populated regions.
* Armenian Apostolic Church still is not registered in Georgia, and there are attempts to give Armenian churches to the Georgian Church.

*******************************

Митинг перед посольством Грузии в Ереване на 25.02.2009

Митинг был против ограничений прав армян в Джвахке и в Грузии. В частности։

* В органах местного смоуправления армяне имеют очень низкую представителенность.
* Реальная власть в Джавахке сконцентривована в руках силовых структур Грузии.
* Языковые преграды используютья в Джавахке для создания искусственных трудностей для армян. Роль армянского языка ограничиваетья.
* Аресты армянских активистов в Джавахке.
* Грузия продолжает демографическую политику, поддерживающую миграцию этнических грузин в армянонаселенные районы.
* Армянская апостольская церковь все еще не зарегестрирована в Грузии, и продолжаються попытки передачи армянских церквей Грузинской церкви.

Artgeo
26.02.2009, 12:46
Հրաշալի օր եք ընտրել «միտքերով», խորհրդանշական...

Հ.Գ. Ով չգիտի հիշացնեմ, ուղիղ 88 տարի առաջ բոլշեվիկները օկուպացրին Վրաստանի տարածքը՝ արյունլվիկ անելով Վրաստանի անկախության համար պայքարող ազատամիտ երիտասարդներին:

Javakhk
26.02.2009, 14:23

Օրը ակընհայտօրեն կապված է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի` Երեւան այցելության հետ։ Նրա այցի այդ օրը պիտի Ջավախքի մասին հարցեր քննարկվեին։

Դրանից բացի, Artgeo ջան, իմ կարծիքով մի քիչ “այսօրվա չափանիշներով” (այսինքն` այսօրվա ռուս-վրացական հակամարտության տեսանկյունից) եք նայում 88 տարի առաջվա երեւույթներին։ Հարեւան Վրաստանի եւ Հայաստանի սովետականացումը տեղի ունեցավ ոչ թէ պարզապես բոլշեւիկյան հարձակման հետեւանքով, այլ թուրք-բոլշեւիկյան համաձայնությամբ. Կովկասը բաժանվեց այդ երկու ուժերի միջեւ։

Թուրքերը ստացան Աջարիայի հարավը, Արդահանը, Արդվինը, Ղարսը, Սարիղամիշը, Իգդիրը (եւ դրանից բացի` “ղարդաշ” Ադրբեջանի համար ապահովեցին Նախիջեւանը, Զանգեզուրն ու Արցախը)։ Դրա փոխարեն թուրքերը ռուսներին առանց մի գնդակի արձակելու թողեցին, որ սովետիզացվի Ադրբեջանը (Ադրբեջանը սովետիզացվել է միանգամայն խաղաղ` ուղղակի բոլշեւիկյան զորքը իջելէ Բաքու, եւ վերջ)։ Իսկ Հայաստանն ու Վրաստանը սովետիզացվեցին հրով ու արյունով։

Այս օրերին լրանում է նաեւ Հայաստանում 1921 թ. հակաբոլշեւիկյան Փետրվարյան ապստամբության 88-րդ տարեդարձը։ Հայաստանը առաջին երկիրն էր, որ ապստամբեց բոլշեւիզմի դեմ։

Այսօ Վրաստանում այս ամենը մի քիչ “շեղված” է ներկայացվում։
- Թուրքերի դերը ընդհանրապես մոռացվում է,
- Ադրբեջանի խաղաղ սովետիզացիայի փասը անտեսվում է;
- Հայաստանի արյունոտ սովետիզացիայի, Հայաստանի կեսի` Թուրքիային նվիրելու փաստը նույնպես չի հիշատակվում,
- Հայստանում Փետրվարյան ապստամբությունը չի հիշվում…

Հազար ողորմի Վրաստանի սովետիզացայի ժամանակ զոհվածների հիշատակին… Բայց Հայությանը այդ կոնտեքստում պրոռուսական ուժի կարգավիճակում պետք չէ ներկայացնել։
:)

Տրիբուն
28.02.2009, 00:01
մի հատ մասնակիցները կպատմեն, ինչպես է անցել հանրահավաքը ??

Javakhk
28.02.2009, 21:45
մի հատ մասնակիցները կպատմեն, ինչպես է անցել հանրահավաքը ??
:)

Մաս 1. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (ցույցի մասնակիցների կոչը)
http://javakhk.livejournal.com/42692.html

Մաս 2. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (ֆոտոռեպորտաժ)
http://javakhk.livejournal.com/42946.html

Մաս 3. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (“Երկիր Մեդիա” վիդեոռեպորտաժ)
http://javakhk.livejournal.com/43219.html

*******************************

Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009

Ցույցը ուղղված էր ջավախահայության եւ վիրահայության իրավունքների սահմանափակումների դեմ։ Մասնավորապես նշվեց.

* Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմիններում հայերի շատ ցածր ներկայացվածությունը։
* Ջավախքում փաստացի իշխանության կենտրոնացվածությունը վրացական ուժային կառույցների ձեռքում։
* Լեզվական արգելքների ստեղծումը եւ հայերենի գործածության արհեստական սահմանափակումը Ջավախքում։
* Ջավախքի հայ ակտիվիստների ձերբակալությունները։
* Վրաստանում վարվող պետական դեմոգրաֆիական քաղաքականությունը։
* Հայ առաքելական եկեղեցու գրանցման մերժումը եւ հայկական եկեղեցիների վրացականացման փորձերը։

Առավոտվանից Վրաստանի դեսպանատան հարող տարածքը բարիկադավորվել էր շինարարական տեխնիկայով, տրակտորներով, բեռնատարերով, բուլդոզերներով… Դա չկանգնեցրեց միտինգի մասնակիցներին։

Միտինգը անցավ կազմակերպված եւ մասսայական։ Մասնակիցները պահանջեցին հարգել ջավախահայության քաղաքական իրավունքները, ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, Ջավախքում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին, Վրաստանում պաշտոնապես գրանցել Հայ առաքելական եկեղեցին ու հայությանը վերադարձնել խլված տաճարները։

*******************************

Meeting in Yerevan at the Georgia Embussy on 25.02.2009

The meeting was against human right restrictions of Armenians in Javakhk and Georgia. In particular։

* In local government bodies in Javakhk the Armenians have very low percentage.
* The actual power in Javakhk is concentrated in the hands of The Georgian security structures.
* Language obstacles are used in Javakhk to restrict rights of local Armenians, and usage of Armenian language is being restricted.
* Arrests of Armenian activists in Javakhk.
* Georgia continues state demographic policy supporting migration of Georgians into Armenian-populated regions.
* Armenian Apostolic Church still is not registered in Georgia, and there are attempts to give Armenian churches to the Georgian Church.

*******************************

Митинг перед посольством Грузии в Ереване на 25.02.2009

Митинг был против ограничений прав армян в Джвахке и в Грузии. В частности։

* В органах местного смоуправления армяне имеют очень низкую представителенность.
* Реальная власть в Джавахке сконцентривована в руках силовых структур Грузии.
* Языковые преграды используютья в Джавахке для создания искусственных трудностей для армян. Роль армянского языка ограничиваетья.
* Аресты армянских активистов в Джавахке.
* Грузия продолжает демографическую политику, поддерживающую миграцию этнических грузин в армянонаселенные районы.
* Армянская апостольская церковь все еще не зарегестрирована в Грузии, и продолжаються попытки передачи армянских церквей Грузинской церкви.

Javakhk
28.02.2009, 21:47
Ցույցի լուսաբանումը էլեկտրոնային լրատվամիջոցներում

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69698
http://www.newsarmenia.ru/arm1/20090225/42032187.html
http://hetq.am/am/politics/koch#more-4828
http://hetq.am/am/diaspora/eabtahamyan
http://tert.am/am/video/0FYdkwcrps/
http://hetq.am/am/politics/vrastan-5
http://nt.am/news.php?p=0&c=0&t=0&...angID=4#1012500
http://www.regnum.ru/news/fd-abroad/georgia/1129586.html
http://www.panarmenian.net/news/rus/?nid=28928
http://javakhk.livejournal.com/42946.html
http://javakhk.livejournal.com/42692.html
http://www.newsgeorgia.ru/human_factor/200.../151097413.html
http://aysor.am/am/news/2009/02/25/zhsefilyan/
http://aysor.am/am/news/2009/02/25/shtorosyan3/

Ցուցակը, բնականաբար, լրիվ չի կարող լինել, եթե կան բաց թողնված հղումներ` խնդրում եմ ավելացնել © Rob: http://forum.openarmenia.com/index.php?showtopic=22845

Ախալցխայի վերածնունդ
06.03.2009, 11:48
Ախալցխահայերս շատ ոգեվորվեցինք դզեր ցույցից մեծապես շնորհկալ ենք

Javakhk
09.03.2009, 18:47
Ախալցխահայերս շատ ոգեվորվեցինք դզեր ցույցից մեծապես շնորհկալ ենք

Շնորհակալություն, Ախալցխայի Վերածնունդ ջան! Համահայկական միասնության դիմաց բոլոր արգելքները կընկրկեն։
:) :hands

ChildOfTheSky
11.03.2009, 01:32
Հարգելի, ChildOfTheSky, իմ կարծիքով` այո։ Դուք եւ ես ազատ ենք կազմակերպելու միտինգ, նստացույց, բակային ֆուտբոլի խաղ, ծննդյան հադես եւ այլն… Բայց եթե դրանց ընթացքում ծեծի ենթարկենք կողքից անցնող անձանց, ապա այդ քայլերը դժվար թէ օրինական կարելի լինի անվանել։
:B
[/COLOR](c)
Համաձայն եմ, մեկ էլ անընդունելի եմ համարում, երբ ցույցի մասնակիցները միջուկային զենք են նետում Թայվանի վրա: