Դիտել ողջ տարբերակը : Աշխատանք` երիտասարդ լրագրողների համար
Ես փնտրում եմ երիտասարդ լրագրողներ, որոնք
1. զուրկ են խորհրդային և ազգային-ազատագրական կարծրատիպերից
2. գերծանրաբեռնված չեն ուսանողական պարտավորություններով (հանգիտս հասցնում են համատեղել)
3. ուզում են գրել ամսագրի (հիմնականում քաղաքային-մշակութային անցուդարձ) կամ ռեպորտաժներ պատրաստել ռադիոյի (հիմնականում եվրաինտեգրման թեմաներով) համար
4. դեմ չեն պատկառելի վարձատրվել:)
Ողջույն, ես լրագրող եմ և հիմնականում մշակութային անցուդարձով եմ հետաքրքրվում, տեղյակ եմ լինում մայրաքաղաքում սպասվելիք մշակութային բոլոր իրադարձություններին, իսկ մնացած պայմանները, իմ կարծիքով, պետք է աշխատանքի ընթացքում պարզել :)
Քո անունը կարող ա Սեդա ա՞:)
հե հե, ես լրագրող չեմ, իրավաբան եմ/ավելի ճիշտ ապագա իրավաբան/, բայց կուզեի մտնել էդ լրագրողական բարքերի մեջ :hands:P:) լուրջ եմ ասում :)
Hripsimee
22.02.2009, 19:02
Ես փնտրում եմ երիտասարդ լրագրողներ, որոնք
1. զուրկ են խորհրդային և ազգային-ազատագրական կարծրատիպերից
2. գերծանրաբեռնված չեն ուսանողական պարտավորություններով (հանգիտս հասցնում են համատեղել)
3. ուզում են գրել ամսագրի (հիմնականում քաղաքային-մշակութային անցուդարձ) կամ ռեպորտաժներ պատրաստել ռադիոյի (հիմնականում եվրաինտեգրման թեմաներով) համար
4. դեմ չեն պատկառելի վարձատրվել:)
Ես էլ եմ ապագա լրագրող :):Մի փոքր 2-րդ կետին չեմ համապատասխանում , բայց , մեծ հաճույքով կմասնակցեմ;)
Լրագրող չեմ բայց տնտեսագիտական, տնտեսությանը վերաբերող հոդվածներ սիրում եմ գրել: Մի անհամեստ հարց աշխատավարձը որքան է լինելու?:think
Մոդերատորական:Թեման տեղափոխված է համապատասխան բաժին, ոչ այնքան համապատասխան բաժնից:
Խնդրում ենք հետագայում թեման բացելուց ավելի ուշադիր լինել:
Ես էլ եմ աշխատանք փնտրում ու լրագրող եմ, իսկ ձեզ հետ ոնց կապվենք? : Աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամասն ինֆորմացիա չկա?
Անվճար ու «լոփո» լրագրողներ պե՞տք են: (Երկու ածականն էլ հասկանալ ուղղակի իմաստով): :D
Ես էլ եմ երկու տարի լրագրություն սովորել (այս տարի դուրս եկա, որ թատերական ընդունվեմ), կարող եմ մասնակցել: :)
Փողի կարիք չունեմ: :ok
Ես ուսանող եմ, բայց ծանրաբեռնված չեմ: Ես գրում եմ քաղաքական թեմաներով, սակայն մեկ-մեկ էլ հասարակական կամ մշակութային: Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ պայմաններին:
Մոդերատորական. Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)
Այս գրառումը փոխարկվել է հայատառի, հաջորդ դեպքերում կջնջվի:
Ես փնտրում եմ երիտասարդ լրագրողներ, որոնք
1. զուրկ են խորհրդային և ազգային-ազատագրական կարծրատիպերից
2. գերծանրաբեռնված չեն ուսանողական պարտավորություններով (հանգիտս հասցնում են համատեղել)
3. ուզում են գրել ամսագրի (հիմնականում քաղաքային-մշակութային անցուդարձ) կամ ռեպորտաժներ պատրաստել ռադիոյի (հիմնականում եվրաինտեգրման թեմաներով) համար
4. դեմ չեն պատկառելի վարձատրվել:)
Ես ունեմ այս պայմանները բավարարող լրագրող-ծանոթուհի: Լուրջ:) Եթե պետք է, կարող եմ իրեն ասել...:think
Պոտենցիալ լրագրողներին խնդրում եմ իրենց ռեզյումեներն ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեով:
Մի ծանոթ ընկերությունում կան ազատ աշխատատեղեր:
Ես փնտրում եմ երիտասարդ լրագրողներ, որոնք
1. զուրկ են խորհրդային և ազգային-ազատագրական կարծրատիպերից
2. գերծանրաբեռնված չեն ուսանողական պարտավորություններով (հանգիտս հասցնում են համատեղել)
3. ուզում են գրել ամսագրի (հիմնականում քաղաքային-մշակութային անցուդարձ) կամ ռեպորտաժներ պատրաստել ռադիոյի (հիմնականում եվրաինտեգրման թեմաներով) համար
4. դեմ չեն պատկառելի վարձատրվել:)
Հետաքրքիր է, իսկ ինչու՞ չկան արձագանքներ: Ես պատրաստ եմ համագործակցել:
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)
Գրառումը փոխակերպվել է հայատառի:
Շնորհակալություն արձագանքների համար:) Անկախ այն բանից, որ հայտարարությունը տեղադրվել է չորս ամիս առաջ, համենայն դեպս, նոր աշխատատեղերի առաջացման հետ մեկտեղ` կարձագանքեմ հայտերին:
Մոդերատորական. Թեման փակվում է հեղինակի առաջարկով՝ ժամանակավրեպ լինելու պատճառով: