PDA

Դիտել ողջ տարբերակը : "18+" շաբաթաթերթ

Moon
21.02.2009, 12:48
"18+"շաբաթաթերթը նոր է շուկայում, 2 համար է ընդամենը թողարկել, 3րդը հաջողդ հինգշաբթի կլինի։ Երիտասարդական շաբաթաթերթ է։ Այնտեղ բացի ծեծված շոուբիզնեսյան դեմքերից, որը քիչ քանակություն է կազմում անդրադառնում են երիտասարդական խնդիրներին, թեմաներին։ Գինը 200 դրամ է։
Լսե՞լ եք արդյոք այս շաբաթաթևերթի մասին։ Կարդացե՞լ եք։ :think

Վարպետ
21.02.2009, 13:23
Ոչ:) Բայց շատ կուզեի իմանալ, թե ինչ ասել է երիտասարդական խնդիրներ` կոնկրետ այս թերթի պատկերացմամբ:) Այ որ իմանամ, հաստատ կառնեմ:

Moon
21.02.2009, 14:34
Ոչ:) Բայց շատ կուզեի իմանալ, թե ինչ ասել է երիտասարդական խնդիրներ` կոնկրետ այս թերթի պատկերացմամբ:) Այ որ իմանամ, հաստատ կառնեմ:
Ասեմ, ուսանողներին վերաբերող մի ժարք հարցեր, ինչպես աշխատանքի բացակայությունն է, կամ ժամանցը, արտասահմանցի երիտասարդների կյանքը Հայաստանում, ռոքերների մասին, չգիտեմ ինչ ասես, հաջորդ համարում հայերի ու ադրբեջանցի երիտասարդների հարաբերությունների մասին նյութ կա։ Ամեն ինչ կամաց կամաց.:)

Վարպետ
21.02.2009, 14:40
Վերջին թեման լավն էր:

Nareco
21.02.2009, 18:42
"18+"շաբաթաթերթը նոր է շուկայում, 2 համար է ընդամենը թողարկել, 3րդը հաջողդ հինգշաբթի կլինի։ Երիտասարդական շաբաթաթերթ է։ Այնտեղ բացի ծեծված շոուբիզնեսյան դեմքերից, որը քիչ քանակություն է կազմում անդրադառնում են երիտասարդական խնդիրներին, թեմաներին։ Գինը 200 դրամ է։
Լսե՞լ եք արդյոք այս շաբաթաթևերթի մասին։ Կարդացե՞լ եք։ :think

Բայց ինչո՞ւ հենց 18+: Բովանդակությունը «18+» -ի համար է, թե ուղղակի վերնագիրն է այդպես ճչացող:

Moon
21.02.2009, 19:52
Բայց ինչո՞ւ հենց 18+: Բովանդակությունը «18+» -ի համար է, թե ուղղակի վերնագիրն է այդպես ճչացող:
Դե, 18+, որովհետև չափահաս մարդկանց համար է, երիտասարդների։ Ամեն դեպքում էդպես խմբագիրն ա ասում, բայց դե բոլորի համար ա, լինի 15 թե 18, ավելի շատ ուսանողներին կհետաքրքրի։
Այ, եթե դուք առաջարկներ ունեք, ասեք, թեմաներ ասեք, ի՞նչ կուզենայիք, որ լուսաբանեինք, գրեինք։

Xelgen
22.02.2009, 00:51
աշխատանքի բացակայությունն
Լավ էլի։ Հատուկենտ ոլորտներում է, որտեղ իրոք քիչ է գործը, մնացած ոլորտներում կադրերի բացակայությունն է, մինչև մինիմալ պահանջներիդ համապատասխանող մարդ ես գտնում, քիչ է մնում կախվես, նենց վիճակ է։

Այ դա իրոք երիտասարդության, երկրի և նաև ազգի խնդիրն է։

Dorian
22.02.2009, 00:52
"18+"շաբաթաթերթը նոր է շուկայում, 2 համար է ընդամենը թողարկել, 3րդը հաջողդ հինգշաբթի կլինի։ Երիտասարդական շաբաթաթերթ է։ Այնտեղ բացի ծեծված շոուբիզնեսյան դեմքերից, որը քիչ քանակություն է կազմում անդրադառնում են երիտասարդական խնդիրներին, թեմաներին։ Գինը 200 դրամ է։
Լսե՞լ եք արդյոք այս շաբաթաթևերթի մասին։ Կարդացե՞լ եք։ :think

Մուն ջան, անպայման հաջորդ անգամ կգնեմ ու նոր կհայտնեմ կարծիքս: :think Հույս ունեմ, սա հերթական փող աշխատելու միջոցը չի, որի 50 տոկոսը լուսանկարներ են, 30 տոկոսը գովազդ, 10 տոկոսը ինտերնետից թխած նյութեր, իսկ մնացած 10 տոսկոսն էլ մեկ հատ կարգին նյութ ու իրանց ցույց տալ ցանկացող ջահել-ջիվան խմբագիրների բարբաջանքները... :( Քո նյութերին սպասե՞նք, թե...

Moon
22.02.2009, 00:56

հա, Դոր ջան իմ նյութերին սպասի հենց հաջորդում։ Է, ինձ էլ մեկ ա, կարևորը վարձատրեն, հոգնել եմ կամավոր լրագրող աշխատելուց։
Չէ, բայց տարբերվող թերթ ա, համ էժան ա, համ էլ հետաքրքիր, ես հավանում եմ, որ չհավանեի, չէի թղթակցի