PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժան Ռենոն «Փակ շրջան» հայկական մաֆիայի վերաբերյալ ֆիլմում



Nareco
19.02.2009, 21:50
http://www.arthouse.ru/img/films/RINGINSI/450/01.jpg

Անհամբերությամբ սպասում եմ այս ֆիլմի պրեմիերային: Ես ինքս կինոման չեմ, բայց այն ինչը կապված է հայերի հետ անպայմանորեն դիտում եմ: :)
Մի խոսքով այս կինոնկարը` «Փակ շրջանը» (Замкнутый круг) (http://www.kinopoisk.ru/level/1/film/428640/) Մալաքյանների մաֆիայի մասին է, որտեղ կնքահոր դերում հանդես է գալիս հենց ինքը` աշխարհահռչակ Ժան Ռենոն:
Նախորոք ասեմ, որ ստեղծված թեման ունի զուտ ճանաչողական նպատակ, սակայն հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքները: Ֆիլմի պրեմիերային շատ քիչ ժամանակ է մնացել, մի ամսից էլ պակաս:


Описание фильма Замкнутый круг

Клан Малакиан, семья армянских гангстеров, управляет преступным миром на юге Франции. Во главе клана — крёстный отец Мило Малакиан, жестоко управляющий своим миром. Его сын и наследник Антон мечтает вырваться из этого, чтобы жить и любить Элоди, посторонней клану, и поступать так, как ему самому хочется. Но правящие круги мафии уже по локоть в крови. Чтобы убежать, не только Антон должен бороться со своей судьбой, но и человек, поклявшийся убрать его отца — инспектор Соньер.

Ահա թրեյլերը ("http://www.kinopoisk.ru/level/16/film/428640/#info)

Sunny Stream
19.02.2009, 22:14
Հետաքրքի~ր է... :think ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչի են ֆրանսահայերը շարունակ գանգստերներ ու տեռորիստներ ներկայացվում: Ինքս չեմ սիրում ու չեմ ընդունում "Արամ" ֆիլմը հենց էդ պատճառով. Ֆրանսիայում էլ ավելի հետաքրքիր ոլորտում աշխատող հայ չկար, պիտի տեռորիստներին նկարեի՞ն... Ազնավուրի մասին մի իսկական դոկումենտալ ֆիլմը հազար հատ "Արամ" կարժենար իր հայրենասիրական ուժով ու ասելիքով: Տեսնենք, թե սա ինչ է լինելու.. հատկապես, որ ի տարբերություն "Արամի", որի ռեժիսորն ու գլխավոր դերասանների մի մասը հայ էին, էստեղ խմբում մի հայ գտա` պրոդյուսերներից մեկը...
համաձայն dvdrama-ի (http://www.dvdrama.com/film-28335-le-premier-cercle.php), մարտի 4-ից Ֆրանսիայի կինոթատրոններում է լինելու :)

Nareco
19.02.2009, 22:21
Հետաքրքի~ր է... :think ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչի են ֆրանսահայերը շարունակ գանգստերներ ու տեռորիստներ ներկայացվում: Ինքս չեմ սիրում ու չեմ ընդունում "Արամ" ֆիլմը հենց էդ պատճառով. Ֆրանսիայում էլ ավելի հետաքրքիր ոլորտում աշխատող հայ չկար, պիտի տեռորիստներին նկարեի՞ն... Ազնավուրի մասին մի իսկական դոկումենտալ ֆիլմը հազար հատ "Արամ" կարժենար իր հայրենասիրական ուժով ու ասելիքով: Տեսնենք, թե սա ինչ է լինելու.. հատկապես, որ ի տարբերություն "Արամի", որի ռեժիսորն ու գլխավոր դերասանների մի մասը հայ էին, էստեղ խմբում մի հայ գտա` պրոդյուսերներից մեկը...
համաձայն dvdrama-ի (http://www.dvdrama.com/film-28335-le-premier-cercle.php), մարտի 4-ից Ֆրանսիայի կինոթատրոններում է լինելու :)

Ճիշտն ասած ինձ էլ հաճելի չէ, որ մեր ազգին անընդհատ ներկայացնում են «տեռորիստի» դիմակի տակ, բայց կոնկրետ ազգության վրա ֆիլմ նկարելը PR-ի մի ձև է, գաղտնիք չէ, որ հիմա այդպիսի «տեռորագանգստերական» ֆիլմերը կինոթատրոններում և ընդհանրապես սպառման առումով խնդիրներ չեն ունենում, պահանջարկն այդպիսին է: Հուսով եմ ֆիլմը դիտելուց հետո սև PR-ի հոտ չեմ առնի... :)
Այ ես շատ կուզենայի օրինակ Րաֆֆու «Խենթի» կամ այլ պատմվածքի սյուժեով ֆիլմ նկարեին: Իսկական բեսթսելլեր կլիներ:

Jarre
20.02.2009, 00:11
Ժան Ռենոյին շատ-շատ եմ սիրում:hands։ Իր ֆիլմերից շատերը ունեմ։

Բայց մի բան չեմ հասկանում։ Ինչի՞ եք դժգոհ, որ հայկական մաֆիայի մասին են ֆիլմ հանում, ախր մեր այօրվա իրականությունն էլ է մաֆիա՝ սկսած անչափահաս սուտագողականասխալախառը լավ տղերքով ու վերջացրած մեծապատիվ մաֆիոզներով....;)

Անհամբերությամբ սպասում եմ ֆիլմին...

Sunny Stream
20.02.2009, 16:53
Ժան Ռենոյին շատ-շատ եմ սիրում:hands։ Իր ֆիլմերից շատերը ունեմ։

Բայց մի բան չեմ հասկանում։ Ինչի՞ եք դժգոհ, որ հայկական մաֆիայի մասին են ֆիլմ հանում, ախր մեր այօրվա իրականությունն էլ է մաֆիա՝ սկսած անչափահաս սուտագողականասխալախառը լավ տղերքով ու վերջացրած մեծապատիվ մաֆիոզներով....;)
ըհը... դրա համար էլ մի գլուխ որոգայթներ, լքյալներ, կյանքի գներ են նկարում :[
հերիք չի երկիրն է դրանցով լցված, հիմա պիտի մեր առօրյա էլ ներս թողնենք էդ կեղտը՞, փոխանակ լավով ու ճշմարիտով օրը լցնելու ու դրանց էլ քշելու: Բացի դրանից, էստեղ խոսքը Եվրոպացուն հայի կերպարը ներկայացնելու մասին է. է եթե պիտի մաֆիոզ ու տեռորիստ ներկայանանք, էլ ինչի՞ է Ֆրանսիայի պես երկիրը ցեղասպանությունը հերքողին դատում :think էսօր մենք ֆրանսիացուն ճանաչում ենք հա'մ Ամելիով, հա'մ Լեոնով հա'մ շատ ու շատ այլ ֆիլմերով` ինքը մեզ համար բազմապրոֆիլ ա ու բազմատեսակ: Իսկ եվրոպացին մեզ գիտի որպես ցեղասպանության մասին լաց լինող ազգ, դրան էլ գումարի մաֆիոզն ու տեռորիստը... չգիտեմ... էն, ինչ ստացվում ա էս խառնուրդից, ես չեմ, իմ ընտանիքը չի, իսկ հայերը մենք ենք: Ես չեմ ուզում, որ սխալ կարծրատիպեր ստեղծվեն ու ամրապնդվեն մեր ազգի մասին: Ազնավուրին լավ գիտեն, բայց ինքը իրենց համար ֆրանսիացի ա համարվում ու չի մարմնավորում հային: Թող լինեն էսօրվա իսկական հային ներկայացնող ֆիլմեր, դրանց կողքին մաֆիոզն էլ թող լինի, որովհետև ինքն իրականում էլ կա: Իսկ եթե խոսում ենք Եվրոպայի մասին ընդհանրապես, այստեղ արդեն Ազնավուրն էլ եղանակ չի ստեղծում. մենք ենք մեզ ներկայացնողն ու դեմքը ստեղծողը:

Adriano
20.02.2009, 21:06
Բա երբա պրմիերան?

Jarre
20.02.2009, 21:09
ըհը... դրա համար էլ մի գլուխ որոգայթներ, լքյալներ, կյանքի գներ են նկարում
հերիք չի երկիրն է դրանցով լցված, հիմա պիտի մեր առօրյա էլ ներս թողնենք էդ կեղտը՞, փոխանակ լավով ու ճշմարիտով օրը լցնելու ու դրանց էլ քշելու: Բացի դրանից, էստեղ խոսքը Եվրոպացուն հայի կերպարը ներկայացնելու մասին է. է եթե պիտի մաֆիոզ ու տեռորիստ ներկայանանք, էլ ինչի՞ է Ֆրանսիայի պես երկիրը ցեղասպանությունը հերքողին դատում էսօր մենք ֆրանսիացուն ճանաչում ենք հա'մ Ամելիով, հա'մ Լեոնով հա'մ շատ ու շատ այլ ֆիլմերով` ինքը մեզ համար բազմապրոֆիլ ա ու բազմատեսակ: Իսկ եվրոպացին մեզ գիտի որպես ցեղասպանության մասին լաց լինող ազգ, դրան էլ գումարի մաֆիոզն ու տեռորիստը... չգիտեմ... էն, ինչ ստացվում ա էս խառնուրդից, ես չեմ, իմ ընտանիքը չի, իսկ հայերը մենք ենք: Ես չեմ ուզում, որ սխալ կարծրատիպեր ստեղծվեն ու ամրապնդվեն մեր ազգի մասին: Ազնավուրին լավ գիտեն, բայց ինքը իրենց համար ֆրանսիացի ա համարվում ու չի մարմնավորում հային: Թող լինեն էսօրվա իսկական հային ներկայացնող ֆիլմեր, դրանց կողքին մաֆիոզն էլ թող լինի, որովհետև ինքն իրականում էլ կա: Իսկ եթե խոսում ենք Եվրոպայի մասին ընդհանրապես, այստեղ արդեն Ազնավուրն էլ եղանակ չի ստեղծում. մենք ենք մեզ ներկայացնողն ու դեմքը ստեղծողը:

Իմ գրածս պարզապես հեգնանք էր.... Այդ փաստը իմ համար էլ ահավոր ցավալի է:(

Հայկօ
21.02.2009, 02:15
Իմ գրածս պարզապես հեգնանք էր.... Այդ փաստը իմ համար էլ ահավոր ցավալի է
Ժողովուրդ, շոուբիզնեսում «սև» փիառ ուղղակի գոյություն չունի: Խոսում են՝ արդեն լավ է:

Nareco
21.02.2009, 02:25
Ժողովուրդ, շոուբիզնեսում «սև» փիառ ուղղակի գոյություն չունի: Խոսում են՝ արդեն լավ է:

Ո՞նց չունի: Նայած ինչ են խոսում: Օրինակ, վերցնենք «301 սպարտացիները» ֆիլմը, եթե «սև» փիառը չլիներ, «Մոսկվա» կինոթատրոնում, մինչև ֆիլմը սկսելը Իրանի դեսպանատունը հատուկ հայտարարությամբ հանդես չէր գա, որում ասվում էր, թե Իրանը ոչ մի առնչություն չունի ֆիլմում ներկայացվող պարսիկ կերպարների հետ և դա ռեժիսորի «ոչ բարով» ֆանտազիայի արդյունքն է: Այսինքն դա որոշակի «սև» փիառ էչ ուղղված ԻԻՀ-ի դեմ: Պատմությամբ չհետաքրքվող անձը ֆիլմը դիտելուց հետո պարսիկների մասին լսելիս նրանց կասոսացներ հրեշների ու վհուկների հետ: Դա «սև» փիառ չէ՞:

Հայկօ
21.02.2009, 02:32
Մի բան են կոմիքսի հիման վրա նկարած կինոյի դևերը, լրիվ ուրիշ բան՝ ֆրանսիական կինոյում Ժան Ռենոյի ստեղծած կերպարը: Մենք էնտեղ հաստատ արնախում տեռորիստ չենք լինելու՝ սա մեկ: Երկու՝ եթե միայն ազգանունն է հայի լինելու, ուրեմն մեկ է՝ ոչ ոք ոչ մի բան չի հասկանա ու չի իմանա :):

Nareco
21.02.2009, 02:39
Մի բան են կոմիքսի հիման վրա նկարած կինոյի դևերը, լրիվ ուրիշ բան՝ ֆրանսիական կինոյում Ժան Ռենոյի ստեղծած կերպարը: Մենք էնտեղ հաստատ արնախում տեռորիստ չենք լինելու՝ սա մեկ: Երկու՝ եթե միայն ազգանունն է հայի լինելու, ուրեմն մեկ է՝ ոչ ոք ոչ մի բան չի հասկանա ու չի իմանա :):

Հայկօ, եթե դու նշեիր, որ ի նկատի ունես կոնկրետ այս ֆիլմը, ես քեզ հետ համաձայն կլինեի, բայց քո նախորդ գրառումը,

Ժողովուրդ, շոուբիզնեսում «սև» փիառ ուղղակի գոյություն չունի:
շատ ընդհանրացված էր: ;)
Հ.գ. Շոուբիզնեսը շատ մեծ ու լայն հասկացություն է:

John
21.02.2009, 09:07
Չեմ հասկանում ձեր բողոքների իմաստը . . . Ժան Ռենոյի նման դերասանը մարմնավորում է հայի կերպար, մաֆիոզի թեկուզ, իսկ դուք բողոքում եք: Ջեկի Չանի մասնակցությամբ չինական մաֆիայի մասին ամերիկյան ֆիլմերից հետո սաղ աշխարհը սկսեց մտածել, որ չինացիները մաֆիոզ ու տեռոռիստ ե՞ն: Հերիք ա էլի բողոքեք ամեն ինչից: Հիմա որ ֆիլմը ազերիների մասին լիներ, մեր 'հարգարժան' հարևանները 7րդ երկնքում կլինեին: Էդ ֆիլմը դիտող բրունեյ-դալեսալամցին կամ ֆիլիպինցին չի խորանա էն հարցի մեջ, որ հայերը մաֆիոզ կամ տեռոռիստ են, իրան ավելի շատ կհետաքրքրի ֆիլմի սյուժեն ու Ժան Ռենոյի դերասանական խաղը:

Sunny Stream
21.02.2009, 17:31
Հիմա որ ֆիլմը ազերիների մասին լիներ, մեր 'հարգարժան' հարևանները 7րդ երկնքում կլինեին:
Շատ թյուր կարծիքի ես մեր հարևանների մասին: Իրենք իրենց գինը շա~տ լավ գիտեն, ու շա~տ ճիշտ քաղաքականություն են մշակում իրենց դեմքը համաշխարհային ասպարեզում ճիշտ "նկարելու" համար... իրենք հսկայական գումարներ են ներդնում էն ոլորտներում, որոնցով իրենց երկիրը կարող է ներկայանալի դառնալ, ու դա նրանց հաջողվում է (ասենք Բաքվի "Что?Где?Когда?"-ի թիմը աշխարհում հզորագույններից մեկն է... ուրիշ հարց է` մենք ավելի խելացի ներուժ ունենք, թե իրենք, փաստ է, որ ունեցած խելքը մշակել գիտեն): Հա, մենք էլ շախմատ ունենք, բայց ամեն դեպքում պետք չի ադրբեջանցիներին վայրենիների տեղ դնել, էսօր իրենք շա~տ բարենպաստ վիճակում են ու ճիշտ քաղաքականություն են վարում ամեն ասպարեզում:
Իսկ չինացիների հետ համեմատությունը լրիվ անիմաստ է. քո կարծիքով մենք աշխարհին նույնքան հայտնի ենք, որքան չինացիները՞: Մի պարզ բան. չինացիների մասին ամենադաժան ֆիլմը նայողն էլ կնայի իր հագուստի կամ տեխնիկայի "made in China"-ին ու կասի` մեկ ա կարգին ժողովուրդ են...

Եթե ձեզ չի հուզում հայի կերպարի ընկալումը եվրոպացիների կողմից, կամ ձեզ համար հպարտության առարկա է մաֆիոզիի նախատիպը, խնդրեմ, դա ձեր կարծիքն է, թեև ինձ համար շա~տ տարօրինակ ու անընդունելի: Ես համարում եմ, որ վաղուց ժամանակն է, որ աշխարհին ներկայացվի հայ մտավորականի կերպարը` կլինի դա ցեղասպանության օրոք, թե դրանից առաջ ու հետո: Կամ էսօրվա ստեղծագործ երիտասարդին, որ ոչնչով ետ չի մնում աշխարհից, դեռ մի բան էլ առաջ է ընկնում իր ձգտումներով ու խելքով: Իսկ սպանություն, արյուն, կեղտ, կեղծ արժանապատվություն - չեմ սիրում, չեմ ընդունում ու չեմ հպարտանում:

Պարոն Ն
21.02.2009, 21:43
Ժող ջան ինձ ահավոր հետաքրքրեց, կարողա իմանաք հայաստանում երբ կլինի:hands

Jarre
21.02.2009, 23:06
Ժող ջան ինձ ահավոր հետաքրքրեց, կարողա իմանաք հայաստանում երբ կլինի
Փնտրեցի, բայց տեղեկություններ չգտա:( Սովորաբար Ռուսաստանի պրիեմերաների հետ զուգահեռ է լինում, կամ մի քան շաբաթ ուշ։ Իսկ Ռուսաստանում լինելու է ապրիլի 30-ին, աշխարհում՝ մարտի 11-ին (համաձայն http://www.kinopoisk.ru/board/showthread.php?t=26602 կայքի)։

Sunny Stream
12.07.2009, 22:37
զարմանում եմ, թե ոնց էի էսպես ճիշտ գուշակել ֆիլմի ընդհանուր բովանդակությունն ու ճիշտ պատկերացում կազմել դրա թողած տպավորության մասին...

Մի բան են կոմիքսի հիման վրա նկարած կինոյի դևերը, լրիվ ուրիշ բան՝ ֆրանսիական կինոյում Ժան Ռենոյի ստեղծած կերպարը: Մենք էնտեղ հաստատ արնախում տեռորիստ չենք լինելու՝ սա մեկ: Երկու՝ եթե միայն ազգանունն է հայի լինելու, ուրեմն մեկ է՝ ոչ ոք ոչ մի բան չի հասկանա ու չի իմանա :):

Հայկ ջան, անիմաստ տեղը արնախում հայ մաֆիոզներ էին... ու Օ~, խե~ղճ ազնիվ զավակն ուզում էր դուրս գալ այդ ճնշող շրջանից և զոհ գնաց... քավության նոխազ... :[

ոչ մի նոր բան` որպես մաֆիոզների մասին պատմող մարտաֆիլմ` ստանդարտ ու արհեստական սարքած սյուժե,
ոչ մի գոհացնող բան` որպես հիմնավորում, թե էս մարդիկ ինչի են հայ, ինչի են թալանում ու սպանում, ինչ են ուզում խեղճ հանդիսատեսից.
դեռ ոչ մի ֆիլմում ֆրանսիական ոստիկանությունը էսքան հարիֆ ու խեղճ չէր եղել, ոչ մի տեղ մարդկային հարաբերություններն էսքան չպատճառաբանված չէին զարգացել...
ոչ մի դրվագ, որ հասներ սրտիդ ու իսկապես ստիպեր խղճալ էդ ազնիվ Անտոնին, որն ուզում էր ուղղել իրեն... ոնց համակրես մեկին, որ սպանում է մտերիմ ընկերոջը, որը հրացան էր բարձրացրել Անտոնի կնոջ վրա ու դեռ պնդում էր, որ Անտոնն իր լավ ընկերն է...?!

լավ, ասենք նկարել են էս էշությունը... լավ, ասենք, չնայած չի լինում ասել` մի ինչ-որ հայ պրոդյուսերիկ փող է ճարել ու իրականացրել է էս պրոյեկտը, որ գրպանները լցնի... բայց սրանով սկսել "Ոսկե Ծիրան" ԿԻՆՈփառատոնը` :angry... սա հասարակ կոմերցիոն ֆիլմ է, լավ էլ կծախվի, լավ էլ կդիտվի անիմաստ կինոներ սիրող մասսաների կողմից, բայց որևէ կապ չունի ԿԻՆՈփառատոնի հետ, մանավանդ որ հաստատ գիտես, որ էս օրերին սրանից հազար անգամ բարձր որակի ու մակարդակի աշխատանքներ են ցուցադրվելու, սա արժանի չէր բացման ֆիլմ կոչվելու, արժանի չէր փառատոնի ընթացքում ցուցադրվելու...
Էս ֆիլմից հետո մտածում ես` "Արամը" կարգին կինո էր... գոնե հիմնավորում կար` վրեժի հողի վրա էր...

Հ.Գ. տպավորություն է, որ տարվա մեծ մասը Ֆրանսիայում աշխատող ֆիզիկոս հայրս կամ հայ չէ, կամ մաֆիոզ է :(

Հայկօ
12.07.2009, 22:57
:(: Լավ չի: Բայց դե հիմա ի՞նչ անենք :): Չեմ նայել, չեմ էլ նայի: Ավելի լավ բաներ էլ կան, օրինակ՝ «Գրան Տորինոն» (մի երկու օր առաջ եմ նայել, մինչև վերջերս ազդեցության տակ էի) կամ «Ռեսթլերը» (որը կարողացավ, այնուամենայնիվ. ցրել «Գրան Տորինոյի» տպավորությունը ու փոխարենը ինքը նստել. մինչև հիմա ցնցված եմ):