PDA

Դիտել ողջ տարբերակը : Պահանջվում են կիթառիստներ



spec
18.02.2009, 23:17
ՇԱՆՍ

Գիտարի՛ստ , ուզում ե՞ս վերջապես նվագել Ռոք խմբում
Վաղուց ցանկանում ես նվագել ինչ որ խմբում, սակայն չի ընձեռնվում հնարավորություն, քանի որ չկան նոր խմբեր, իսկ եղածները զարգանում են կրիայի արագությամբ: Իսկ կայացած խմբերն ունեն իրենց գիտարիստները ու հույս չկա հայտնվել այնտեղ: Կարող ես հավաքել սեփական խումբ, սակայն ի հայտ եկող բարդություններն անհամար են: Չկան մարդիկ, ովքեր իրոք ուզում են նվագել և այդ ցանկությունը նրանց մոտ չի հայտնվել երեկ երեկոյան՝ քնելուց առաջ: Իսկ եթե նրանք գտնվել են, ապա պարզվում է, որ Դուք չունեք փորձատեղ, ապառատ, գործիքներ: Նույնիսկ այս ամենը օրինական կամ ոչ այնքան (ու՞մ ի՞նչ գործն ա) ճանապարհով հայթհայթելու դեպքում, մի քանի օր անց պարզվում է, որ «խմբակիցներիդ» էնտուզիազմը հօդս է ցնդել սպիրտային գոլորշիների հետ, կամ օրինակ որևէ բարետես օրիորդի պատճառով: Եվ Դու, ՔՈՌ ՈՒ ՓՈՇՄԱՆ, գրկում ես սիրելի գիտարդ և վերադառնում անիծյալ դիվանի գիրկը:

Դիվանն ընդդեմ խմբում նվագելու
Բայց այս ամենը դեռ չի նշանակում որ վիճակն անհույս է: Չէ՞ որ հայաստանում գործում են այնպիսի խմբեր, որոնք իրենց աշխատանքով ապացուցում են, որ կյանքում հնարավոր է ամեն ինչ՝ անհրաժեշ է միայն մեծ ցանկություն: Եվ ահա մենք առաջարկում ենք քեզ փորձել միասին աշխատել այդ ուղղությամբ: Արի հրաժեշտ տանք սիրելի Դիվանին և անենք այն՝ ինչին հավատում ենք… Իսկ ավելի կոնկրետ մեր քաղաքի բավականին եռանդուն և փորձառու խմբերից մեկը ՓՆՏՐՈՒՄ Է ԳԻՏԱՐԻՍՏ և այդ կապակցությամբ կազմակերպում է հանդիպում բոլոր հետաքրքրված մարդկանց հետ, որոնցից մեկը կդառնա խմբի անդամ:

Վերջին անգամ ե՞րբ ես նվագել "Peavey 6505"-ով
Վերջե՞րս: Երանի քեզ… իսկ եթե ոչ, ապա Դու ունես այդ հնարավորությունը, քանի որ մեր հանդիպումը անց է կացվելու Vibrographus ձայնագրման ստուդիայում, ինչը նշանակում է նաև, որ Դու ներսից կծանոթանաս պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիայի աշխատանքին, տեխնիկային, ձայնագրման պրոցեսին, կշփվես բազմաթիվ այլ գիտարիստների հետ և վերջ ի վերջո կմտնես Տինիկային ՀԵՏԵՎԻ ՄՈՒՏՔԻՑ… Փաստորեն սա իրոք եզակի դեպք է, որը բաց թողնելը կնշանակի կորցնել հնարավորություն իրոք փորձել քո ուժերը, սովորել նոր բաներ և կիսվել քո գիտելիքներով, ձեռք բերել նոր ծանոթություններ, որոնք հետագայում կարող են վերածվել արդյունավետ համագործակցության: Էլ չասած, որ բոլորս այդ օրը ի սրտե ՏԺԺԺԱԼՈՒ ԵՆՔ:

Ուրիշ ի՞նչ կա չկա
Դու դեռ շարունակու՞մ ես կարդալ: Այդ դեպքում մի հետաքրքիր նորություն ևս: Այս հանդիպմանը մասնակցելու են նաև լրագրողներ: Հանդիպումը կլուսաբանվի ինտերնետային ռեսուրսներում: Ամենահետաքրքիր մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի մասնակցել երկու հատուկ ռադիոծրագրերի (Ռադիո Արձագանք և Hay FM կայանների եթերում): Սպասվում են բազմաթիվ նվերներ և անակնկալներ:

Իսկ ի՞նչ է պահանջվում քեզանից
Վերցնում ես գիտարդ և փետրվարի 28-ին ժամը 14:00 – 17:00 գալիս ես Հ. Թումանյանի անվան Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (Սայաթ-Նովա 4) – Vibrographus ձայնագրման ստուդիա: Մուտքը հետևի կողմից: P.S. Ի վերջո Դու կիմանաս, թե որ խմբի մասին է խոսքը: մանրամասների համար կարող ես զանգահարել 091 674260

casting.dinamica.am (http://casting.dinamica.am)

total_abandon
19.02.2009, 14:14
Դզզզզեեեց, վերջապես մի հետաքրքիր եր?ույթ, մեծ հաճույքով կգնամ, բայց Էլեկտրոգիթառ չունեմ....:cry, ձայնագրություններիցս կային ժամանակին աշխատող zhesht.am սայթում, հիմա են ել չկա..... ափսոս, սաղ թարսա...

spec
19.02.2009, 22:46
Դզզզզեեեց, վերջապես մի հետաքրքիր եր՞ույթ, մեծ հաճույքով կգնամ, բայց Էլեկտրոգիթառ չունեմ....:cry, ձայնագրություններիցս կային ժամանակին աշխատող ժեշտ.ամ սայթում, հիմա են ել չկա..... ափսոս, սաղ թարսա...
Եղբայր, խորհուրդ կտամ անպայման գաս. Առանց գիտառի եթե գաս - Էնտեխ ինչ որ մեկի գիտառով կնվագես, իսկ եթե ամեն ինչ լավ լինի .... Էդ շատ երկրորդային դեր կունենա ;)