PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Քամի՜՜ ջան, էս էլ իմ խոստումը



Morpheus_NS
17.02.2009, 21:00
Լուսինեին:)

Երբեք մի՛ լացիր,
Երբ նեղացրել են,
Հստակ իմացի՛ր՝
Եղածն անցել է:

Կյանքին միշտ ժպտա՛,
Խինդ շաղ տու՛ր առատ,
Ու կյանքը կտա
Քեզ վայելքներ շատ:

Եղի՛ր պարզ ու բաց,
Սեր սփռի՛ր անմար,
Ու եղի՛ր Աստված
Զավակիդ համար:

Երջանիկ եղի՛ր,
Սիրելի՛ Լուսին,
Մեկ-մեկ էլ հիշի՛ր
Ծերուկ Մուրֆիուսին:

Քամի
18.02.2009, 01:12
Մորֆուս ջան :)

Անչափ շնորհակալ եմ, այ քեզ անակնկալ
ես երբե՜ք նման գեղեցիկ նվեր չէի ստացել
Մորֆուս http://i015.radikal.ru/0902/e0/33cb13802921.gif (http://www.radikal.ru)

Ծով
18.02.2009, 01:36
իրոք շատ անուշ ոտանավոր ա:) ջերմ լիցքեր ա հաղորդում:love

Enigmatic
18.02.2009, 01:41
Երջանիկ եղի՛ր,
Սիրելի՛ Լուսին,
Մեկ-մեկ էլ հիշի՛ր
Ծերուկ Մուրֆիուսին

մանավանդ էս մասը շատ համով էր գրված:)