PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժամանակի դարպասները / Zeitgeist

xalyavshik
17.02.2009, 20:38
վերջերս եմ տեսել Zeitgeist ֆիլմը ... կուզենաի մի քիչ զրուցել ... կան մարդիք ովքեր տեսել են ... ինչ կասեք ճիշտ է ,,, սխալ է ....
հոգեբանության վրա փաստորեն մարդիք շատ շուտվանից են գործեր անում

կստատե վերջերս եմ up արել
Zeitgeist (http://video.am/ru/film/99/)

Rhayader
17.02.2009, 20:57

Ֆիլմի մասին երկու թեմա ֆորումում արդեն հիշում եմ:

Zangezur
17.02.2009, 22:19
http://www.akumb.am/showthread.php?t=42313

Արտիստ
17.02.2009, 23:10
իմիջայլոց արդեն 2րդն է դուրս եկել

cold skin
18.02.2009, 17:04
վերջերս եմ տեսել Zeitgeist ֆիլմը ... կուզենաի մի քիչ զրուցել ... կան մարդիք ովքեր տեսել են ... ինչ կասեք ճիշտ է ,,, սխալ է ....
հոգեբանության վրա փաստորեն մարդիք շատ շուտվանից են գործեր անում

կստատե վերջերս եմ up արել
Zeitgeist (http://video.am/ru/film/99/)

Ֆիլմը տեսել եմ: Ասեմ նաև, որ "Ցար Գեյթսը" /տենց էլ են ասում/ հայերեն թարգմանությամբ ցուցադրել է նույնիսկ ԱԼՄ ՀԸ:
Իսկ դու ի՞նչ նակտի ունես, որ ասում ես հոգեբանության վրա փաստորեն մարդիք շատ շուտվանից են գործեր անում , հը՞…

ArmSOAD
22.02.2009, 19:15
Ես էլ եմ Զեիտգեիստը վերջերս տեսել: Շատ եմ հավանել: Դե ճիշտն ասած, մեծամասնությունը ինձ համար նորություն չէր, բայց հետաքրքիր է: Ինչ վերաբերում է մարդկանց վրա հոգեբանորեն ազդելուն, ես միանշանակ համամիտ եմ այդ փաստի հետ: Փաստորեն, ամբողջ աշխարհը մի քանի ընտանիքների ձեռքում է գտնվում ու մնացաց մարդկությանը դարձնում են ռոբոտ, որ շատ չմտածեն ու ոտքի չկանգնեն: Բացարձակ ամեն ինչի հետ այդ ֆիլմում համաձայն եմ: Թե' կոնի, թե' ԱՄՆ-ի, ու մնացացի հետ: Իսկ ինչ ա հիմա կատարվում նկատել ե`ք : Ֆեդերալ բանկը ևս մի անգամ իր ժողովրդի գլղին սարգեց ու հարստացավ: :)
Ֆիլմի շարունակության մասին լսել եմ, բայց չեմ տեսել: Իսկ ի`նչ է կոչվում ու վորտեղից կարող եմ ճարե`լ:

Sunny Stream
22.02.2009, 21:10
ժող, ֆիլմն ինքը մարդու հոգեբանության վրա ազդելու միջոցների հանրագիտարան է. սա ասել է Պիտերից եկած ուսանող, ով էնտեղի ԲՈՒՀում լրագրություն է սովորում ու էս ֆիլմն ուսումնասիրել են` որպես գույների-երաժշտության ու այլ հնարքների միջոցով մարդկանց ենթագիտակցության վրա ազդող տեսանյութ:
Դիտելու համար հետաքրքրքական է, երբ չունես համապատասխան գիտելիքների պաշար` համոզիչ է թվում: Խորհուրդ կտամ Քրիստոսի մասին անհեթեթությունը դիտել գիտակ մասնագետի, ինտելեկտուալ հոգևորականի հետ, ովքեր կարող են կետ առ կետ ներկայացնել, թե որքան սուտ ինֆորմացիա է փոխանցում ֆիլմը: Իհարկե, չեմ բացառում, որ բանկերի կամ մյուս թեմայում բավականաչափ ճշմարտություն կա:

Վարպետ
22.02.2009, 21:16

Առաջին կտորի մասով երկրորդում եմ:) Իրականում ոչ թե սուտ ինֆորմացիա են տալիս, այլ կատարյալ անհեթեթություններ են դուրս տալիս:) Ես մի պահ նույնիսկ փռթկացրել եմ:))

Sunny Stream
22.02.2009, 21:18
Առաջին կտորի մասով երկրորդում եմ:) Իրականում ոչ թե սուտ ինֆորմացիա են տալիս, այլ կատարյալ անհեթեթություններ են դուրս տալիս:) Ես մի պահ նույնիսկ փռթկացրել եմ:))

իսկ ես գուցե էդպես էլ շոկի մեջ մնայի (դե հարիֆ երեխա...էի :oy), եթե աչքերս չբացեին... այսինքն ոչ թե հավատում էի, ուղղակի շշմել էի...

Վարպետ
22.02.2009, 21:22
իսկ ես գուցե էդպես էլ շոկի մեջ մնայի (դե հարիֆ երեխա...էի :oy), եթե աչքերս չբացեին... այսինքն ոչ թե հավատում էի, ուղղակի շշմել էի...
Ես ուղղակի ընդամենը մի երեք-չորս ամիս առաջ եմ նայել:) Մեր ԴիՋեյներից մեկը բերեց. բա` սա նայել ե՞ս, ամեն դեպքում նայիր: Ես էլ` նայեցի:))

ArmSOAD
09.03.2009, 15:47
Օրինակ ես ձեզ հետ համաձայն չեմ: Ֆիլմի առաջին մասը շատ էլ ճիշտ բաներ է ասում: Այն որ քրիստոնեությունը ընդհամենը հին կրոնների նոր շարադրանք է ու իր ժամանակին ամբոխի վրա ազդելու մի միջոց: Կրոնի աստղագիտական մեկնաբանությունը լիակատար ճշմարտություն է:
Ուղղակի պետք է հաշվի առնել, որ մեզանից առաջ շատ ավելի զարգացած քաղաքակրթություններ են ապրել Երկրի վրա ու նրանցից մնացած շատ չբացատրվող ինֆորմացիա միանգաից վերածվել է կրոնի:
Իսկ եկեղեցին միշտ եղել է ու կմնա աշխարհի ամենակոռուպացված ու փողի ծարավ կառույցը: Բավական է պատմություն ուսումնասիրել դրանում համոզվելու համար: Ֆիլմում բերվող բոլոր փաստերը հավաստի են և կրոնական, և մնացած բաժիններում:
Սա իմ անձնական կարծիքն է, որպես ամեն ինչին գիտական տեսանկյունից նայող, ու համոզված եմ, որ շատերն են այսպես մտածում:

Արտիստ
09.03.2009, 16:33
Կրոնի աստղագիտական մեկնաբանությունը լիակատար ճշմարտություն է:
:

Ստուգել ես՞ Ես օրինակ ստուգել եմ, ու համոզվել որ հենց այդ մասը լիակատար խաբեություն է::)

Artgeo
09.03.2009, 16:49
անկապ ֆիլմա, որի այսքան տարածված լինելը կապված է համընդհանուր հոսանքին դեմ գնալու հետ: Իրականում մտածելու տեղիք տալիս է, մի անգամ կարելի է նայել, բայց գրեթե ոչ մի լուրջ բան: Դատարկ ՊՌ:

Elmo
09.03.2009, 17:05
իմիջայլոց արդեն 2րդն է դուրս եկել

4 հատ կա: 4-ն էլ վաղը արդեն քաշած վերջացրած կլինեմ: Կարող եմ կիսվել ցանկացողների հետ: Ընդհանուր չափը 2,1 ԳԲ

Rammstein
09.03.2009, 17:09
Ֆիլմը չեմ դիտել, միայն մի բան ասեմ.

Ես էլ եմ Զեիտգեիստը վերջերս տեսել:
Ոչ թե «Զեիտգեիստ», այլ «Ցայթգայսթ», որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Ժամանակի ոգին»։ :)

Ասեմ նաև, որ "Ցար Գեյթսը" /տենց էլ են ասում/
Սխալ են ասում։ :)`

Zangezur
10.03.2009, 02:01
4 հատ կա: 4-ն էլ վաղը արդեն քաշած վերջացրած կլինեմ: Կարող եմ կիսվել ցանկացողների հետ: Ընդհանուր չափը 2,1 ԳԲ

Եթե 4 հատ լիներ, ապա իրանց http://www.zeitgeistmovie.com/ սայտում էլ կլիներ, բայց չկա, ընդամենը երկու սերիայա հելել՝ 2007 և 2008 թվականներին, իսկ դու որ քաշել էս, երևի քաշել էս դրա հետ կապված ռոլիկներ::ok

Էս էլ կարդացեք` http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D1%83%D1%85_%D0%B2%D1%80%D0%B5%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8

ArmSOAD
10.03.2009, 16:21
Ստուգել ես՞ Ես օրինակ ստուգել եմ, ու համոզվել որ հենց այդ մասը լիակատար խաբեություն է::)

Ոչ միայն ստուգել եմ , այլև ժամանակին աստղագիտությամբ էի հետաքրքրվում ու շատ բաներ գիտեմ:

Elmo
10.03.2009, 16:31
Ստուգել ես՞ Ես օրինակ ստուգել եմ, ու համոզվել որ հենց այդ մասը լիակատար խաբեություն է::)

Ինչպես նաև այլ դիցաբանություներում կամ կրոնական հավատքներում մեսիաների նկարագրությունը:

Վարպետ
10.03.2009, 16:43
Շատ հետաքրքիր կայք է, ի դեպ:) Խորհուրդ եմ տալիս:
http://anti-zeitgeistmovie.info/

Rhayader
11.03.2009, 00:11
ԻՄԽՈրին համոզմամբ այդ ֆիլմ «այնքան չկա», որ դրան դեմ սայթ էլ գրվի:
Г. Л. Олди - «Черный Баламут» գրքում շատ ավելի լավ զուգահեռներ է տարվում Կրիշնա Ջանարդանայի ու Հիսուս քրիստոսի միջև: Ընդհանրապես, www.jesusneverexisted.com սայտն էլ գույություն է ունեցել Ցայթգեյսթից շատ ավելի վաղուց:
Ամենաճշմարտանման սուտն այն է, որն իր մեջ ճշմարտություն է պարունակում: Վերցրեք հեշտ ստուգելի ճշմարտություն, թույլ տվեք մարդկանց, ովքեր դրանք կնկատեն, իրենց «մոզգ» զգալ, ցույց տվեք նրանց իրենց պրոբլեմներն ու մի քանի բան, ինչին իրենք ուզում են հավատալ, արդարացրեք նրանց վախը սեփական թերարժեքության դիմաց՝ տալով նշանակալիության զգացողություն, ու տողերի արանքում ինչ ուզեկ, կճխտեք ու այդ հոտը կտանեք, ուր ուզում եք: Վուալյա՝ պսևդոինտելեկտուալ մասսաներում պրոպոգանդայի ալգորիթմը: Օրինակները շատ են:
Այս մեկը, հավանական է, հենց եկեղեցին էլ ֆինանսավորում է, կամ էլ ինչ-որ գնոստիկ քրիստոնեական ուղղություն, որովհետև սաղմեր մեջը կան: