Դիտել ողջ տարբերակը : Սիգուռ Ռոս/Sigur Rós
Ի՞նչ կարծիք ունեք այս հրաշալի իսլանդական փոստ ռոք խմբի մասին :)
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/85/Reykjavik05a-01.jpg
Մի քանի վիդեոներ
Untitled #1 (A.K.A Vaka) (http://www.youtube.com/watch?v=zhPuZsIkRj8)
Viorar Vel Til Loftarasa (http://www.youtube.com/watch?v=34ZtT4Th9Ys)
Sæglópur (http://www.youtube.com/watch?v=7yjurf5d6X0)
Staralfur (http://www.youtube.com/watch?v=x6rcPRt7sjA)
Untitled #4 (Vanilla Sky ֆիլմի սաունդթրեքից) (http://www.youtube.com/watch?v=EqWEkam9H4w)
Իմ կարծիքը ավելի ուշ կգրեմ :oy
Rhayader
17.02.2009, 11:15
Շատ լավ եմ վերաբերվում:
Հաճելի մինիմալիստական երաժշտություն է, չնայած իսլանդական ցուրտ կա մեջը, անսպասելիորեն կենսուրախ է ու ուժեղ:
Վոկալիստ Յոնսի Բիրգիսսոնի ֆալցետային վոկալը շատ լավ է հնչում ընդհանուր երաժշտական վիճակների հետ: Բայց վոկալիստը նաև գլոկենշպիլ է նվագում՝ իմ կյանքի երազանքը:
Իսլանդիայում իրենց տված անվճար համերգների շարքի հիման վրա նկարահանվել է «Հայմե» համերգ-ֆիլմը, որը վերջն է իր ներդաշնակությամբ ու գեղեցկությամբ:
Սպասենք Ռուֆուսի կարծիքին:
Իսլանդիայում իրենց տված անվճար համերգների շարքի հիման վրա նկարահանվել է «Հայմե» համերգ-ֆիլմը, որը վերջն է իր ներդաշնակությամբ ու գեղեցկությամբ:
Սպասենք Ռուֆուսի կարծիքին:
Մի քիչ առաջ ֆիլմը վայելեցի.... :oy
Sigur Ros շատ էի սիրում, իսկ "Հեյմա"-ն նայելուց հետո պաշտում եմ... :oy
Իրենց երաժշտությունը էնքան յուրահատուկ, տարածական, եթերային ու անբնական է, որ թափանցում է հոգուդ խորքերը... Իսկ Յոնսի Բիրգիսսոնի ձայնը ոնց որ լրացուցիչ երաժշտական գործիք լինի, որը ամբողջովին միաձուլվում է ընդհանուր երաժշտության մեջ: Ի դեպ, իրենց երգերի մեծ մասը հորինած լեզվով է, այնպես որ յուրաքանչյուր լսող կարող է տալ երգի իր սեփական ինտերպրետացիան:
Իսկ ֆիլմը գովելու համար խոսքեր չեմ գտնում... Իսլանդիայի բնությունն ու Sigur Ros-ի երաժշտությունը էնքան ներդաշնակ էին, որ կարծես մեկը մյուսին լրացնեին... Իսկ երբ համերգին եկած մարդկանց էին ցույց տալիս, զգում էի, որ էդ պահին իրենք էլ էին զգում այն, ինչ ես ինքս :)
Rhayader
18.02.2009, 01:03
Էն տարօրինակ գիպսե արձաններն ինչ հետաքրքիր էին, չէ՞:
Ահավոր օրիգինալ ու գեղեցիկ էր էն մառլյաատիպ կտորը, որ գցել էին բեմի ու աուդիտորիայի միջև, ու հետևից լուսավորությունը փոխելով՝ խումբը ստվերների խաղի միջից էր երևում: Ու պահի տակ որ աուդիտորիայի կողմից պատկերներ էին քցում այդ կտորի վրա:

Շատ լավն էր :aha
Հլը տպավորությունների տակ եմ, ֆիլմը ամբողջությամբ չեմ հասցրել մարսել, էնքան որ շատ էին դրական էմոցիաները... :)
Rhayader
18.02.2009, 01:31
Հանգիստ, բարի, դրական:love... Պատկերացրու, որ մեկը կգտնվի, որը կասի, որ նման բաներն աղավաղում են մեր հոգեբանությունը:
Կուզեի Քամին սա տեսներ, հետաքրքիր է, ի՞նչ ռեակցիա կտար:
Փողային նվագախումբն ինչպե՞ս էր:
Վերջին մի քանի շաբաթը միակ երաժշտությունն է, որ ականջներս նորմ են տնդունում ու հանգստանում եմ լսելուց...
Հեքիաթային :love
Rhayader
20.05.2009, 18:14
Վերջին մի քանի շաբաթը միակ երաժշտությունն է, որ ականջներս նորմ են տնդունում ու հանգստանում եմ լսելուց...
Հեքիաթային :love
Համերգը նայեցի՞ր: Կարծիք կհայտնե՞ս, եթե նայել ես:
Yellow Raven
04.02.2011, 11:04
Երեկ Sigur Rós-ն ինձ հերթական անակնկալը մատուցեց:))
Առաջին անգամ լսեցի "Ba Ba Ti Ki Di Do " մինի ալբոմը(EP) :love Ալբոմի վերնագիրն ուղղակի բաղկացած է ալբոմի ընթացքում լսվող բառերից(լսվում են միայն երրորդ երգի ժամանակ) : Ալբոմն էլ իր հերթին բաղկացած է ընդամենը երեք երգից`
Ba Ba
Ti Ki
Di Do
Առաջին հայացքից բավականին յուրահատուկ երաժշտություն, ընդհանուր մոտ 20 րոպե տևողությամբ... Ես կասեի ավելին` հրաշք:love Բայց իրականում ռուսների ասած "здесь была и другая фишка" :))
Իրականում բոլոր այդ երեք երգերը կարելի է միացնել միաժամանակ ու կստացվի մեկ այլ երգ, ավելի կարճ ասած այդ մինի-ալբոմն ընդամենը մեկ երգ էր` բաժանած երեք մասի:)) Սա էլ այդ սուպերպոզիցիայի արդյունքում առաջացած երգը`
http://www.youtube.com/watch?v=Tk_7ExOhSS0
:love
Կախարդական է, չէ՞: Նման բան մեկ էլ The Flaming Lips-ն ա արել, Zaireeka ալբոմով, որը չորս առանձին cd է բաղկացած, որոնք կարելի է լսել առանձին, կամ 2, 3 ու 4 cd-ն իրար հետ :)
Իսկ Ba Ba Ti Ki Di Do-ն գրվել է ամերիկացի պարող Merce Cunningham-ի Split Dances պարի համար, նույնիսկ Radiohead-ն ա այդ պարի համար երաժշտություն գրել, սակայն Radiohead-ի երաժշտությունը երբևէ չի թողարկվել :)
Երեկ Sigur Rós-ն ինձ հերթական անակնկալը մատուցեց:))
Առաջին անգամ լսեցի "Ba Ba Ti Ki Di Do " մինի ալբոմը(EP) :love Ալբոմի վերնագիրն ուղղակի բաղկացած է ալբոմի ընթացքում լսվող բառերից(լսվում են միայն երրորդ երգի ժամանակ) : Ալբոմն էլ իր հերթին բաղկացած է ընդամենը երեք երգից`
Ba Ba
Ti Ki
Di Do
Առաջին հայացքից բավականին յուրահատուկ երաժշտություն, ընդհանուր մոտ 20 րոպե տևողությամբ... Ես կասեի ավելին` հրաշք:love Բայց իրականում ռուսների ասած "здесь была и другая фишка" :))
Իրականում բոլոր այդ երեք երգերը կարելի է միացնել միաժամանակ ու կստացվի մեկ այլ երգ, ավելի կարճ ասած այդ մինի-ալբոմն ընդամենը մեկ երգ էր` բաժանած երեք մասի:)) Սա էլ այդ սուպերպոզիցիայի արդյունքում առաջացած երգը`
http://www.youtube.com/watch?v=Tk_7ExOhSS0
:love
Մինչ էս գրառումդ կարդալը միացնում էի իրար հետևից բոլոր երգերը, չէի էլ նկատում որն եմ լսում..
հետո մի քանի օր առաջ աչքովս ընկավ, որ հենց էդ ալբոմն է, փորձեցի իրար հետ լսել.. :)))))
Վերրջջննաաա՜ :))
Մի քիչ առաջ ֆիլմը վայելեցի.... :oy
Sigur Ros շատ էի սիրում, իսկ "Հեյմա"-ն նայելուց հետո պաշտում եմ... :oy
Իսկ ֆիլմը գովելու համար խոսքեր չեմ գտնում... Իսլանդիայի բնությունն ու Sigur Ros-ի երաժշտությունը էնքան ներդաշնակ էին, որ կարծես մեկը մյուսին լրացնեին... Իսկ երբ համերգին եկած մարդկանց էին ցույց տալիս, զգում էի, որ էդ պահին իրենք էլ էին զգում այն, ինչ ես ինքս :)
Ժող, մի հատ նայեք ճիշտ ֆիլմ ե՞մ գտել :)) http://rutracker.org/forum/viewtopic.php?t=507194
Ժող, մի հատ նայեք ճիշտ ֆիլմ ե՞մ գտել :)) http://rutracker.org/forum/viewtopic.php?t=507194
Ճիշտն ու սխալը չգիտեմ, բայց խորհուրդ կտայի էս մեկը՝ Sigur Ros - Heima (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1210593), ավելի որակյալը:
Ba Ba Ti Ki Di Do միասնականը հավանեցի: Մի տեսակ ինքն իր մեջ տրամադրություն է ներառում ամբողջությամբ, մթնոլորտ, հետաքրքիր էֆեկտներ: :)
Կինոն էլ քաշում եմ, կնայեմ անպայման: :)
Այսօր նախորդ գրառման հեղինակն առաջարկեց լսել Սիգուր Ռոսի «Triple concerto»-ն. :)) հետաքրքիր բան էր, դուրս եկավ: Հիշեցի, որ ժամանակին թեմայի հեղինակն ինձ պատմել էր այս խմբի մասին, և կատարումներից մեկը տվել լսելու: Հիմա լսում եմ խմբի նաև այլ կատարումներ. դուրս գալիս է: Ընդհանրապես, հետաքրքիր երաժշտություն ունեն այս հյուսիսային ազգերը: Հետաքրքիր զւգադիպություն էր. ներկայումս ֆինն Յան Սիբելիուսի մասին գիրք եմ կարդում և նրա ստեղծագործություններից լսում: Վերոհիշյալ ֆիլմն էլ կաշխատեմ բեռնել, դիտել:
Շնորհակալություն տեղեկությունների ու թեմյի համար: :hands
Արդեն իսկ թողարկվել է Սիգուռ Ռոսի նոր ալբոմը՝ Valtari անունով: Առաջին սինգլը՝ Ekki Mukk կարող եք լսել այստեղ.
http://www.youtube.com/watch?v=INWZy3-Vw80
Իսկ ալբոմը շա՜տ լավն ա :)
Rhayader
02.06.2012, 02:32
Ալբոմը քանի դուրս էր գալիս, օրեր էի հաշվում:) շատ լավն է:
Դատարկություն
04.06.2012, 14:53
Նոր ալբոմը շատ սիրեցի: Varúð-ն ինչ լավ երգ ա :lovex28
Rammstein
18.10.2012, 22:53
Մի քանի երգ փորձել եմ լսել, բայց դուր չի եկել: Այսինքն` վատը չի, օրինակ` եթե ինչ-որ կինոյի սաունդթրեք լիներ, գուցե շատ էլ դուր գար, բայց որպես դնել լսելու երաժշտություն հաստատ իմ համար չի:
Առաջին անգամ փորձեցի լսել Sigur Ros՝ սկսեցի Von ալբոմից: Անկեղծ ասած այնքան էլ դրական տպավորություն չթողեց: Տեղ-տեղ շատ մելամաղձոտ էր, շատ տեղերում էլ անիմաստություն էր բառիս բուն իմաստով:esim Ասենք ինչների՞ն է պետք 18 վայրկյանանոց բացարձակ լուռ երաժշտությունը՝ համապատասխան վերնագրով, կամ վերջին երգի մեծ մասի քար լռությունը, ո՞րն է իմաստը::8 Նաև չեմ սիրում, երբ անընդհատ իրար հետևից կրկնվող то ли էլեկտրոնային, то ли բոլորովին այլ «երաժշտական» էլեմենտները, խոսքս հատկապես «Veröld ný og óð»-ի մասին է: Ռոք ընդհանրապես չտեսա, ավելի շուտ էլեկտրոնային երաժշտություն էր, բայց էն էլեկտրոնայինից, որը բոլորովին չեմ սիրում: Չի դզում բառիս բուն իմաստով:
Rhayader
28.11.2013, 16:43
Ոչ մեկը չէր էլ սպասում, որ կհասկանաք:)
Հասկացող մարդկանց համար.
http://www.youtube.com/watch?v=kQsPv4FMyLg
Վերջին ալբոմը՝ Kveikur-ը շատ լավն ա, Valtari-ից մի քանի գլուխ բարձր ա: Հատկապես էս երգը.
Isjaki
http://www.youtube.com/watch?v=dF6E47Pn6mY
Բա սա ինչ հզոր ա...
http://www.youtube.com/watch?v=Oc6zXSdYXm8
Դատարկություն
28.11.2013, 22:14
Brenninsteinn ու Isjaki-ն նոր ալբոմի ամենասիրածս երգերն են:
Ինչքան տարբեր են իրանց նոր ալբոմները միշտ լինում: Դա շատ լավ ա:
Իիի-սյաաաաա-կիիիիի :love
Մի քանի երգ փորձել եմ լսել, բայց դուր չի եկել: Այսինքն` վատը չի, օրինակ` եթե ինչ-որ կինոյի սաունդթրեք լիներ, գուցե շատ էլ դուր գար, բայց որպես դնել լսելու երաժշտություն հաստատ իմ համար չի:
Ռամշ, պոստ-ռոքի համար ականջներդ պիտի մի քիչ պարապացնես, շատ խմբեր կան էս ժանրում, ում ընդհանրապես չեմ կարող լսել, կամ իրենցից ինչ-որ բան չեն ներկայացնում կամ էլ շատ ձանձրալի են։ Բայց Սիգուր Ռոսն ուրիշ ա, իրենց երաժշտությունը ոչ թե տժժալու է, այլ զգայական մակարդակի վրա։ Իրենց մենակ կամ հատուկ տրամադրության տակ կարող ես լսել, կամ պետք ա թողնես, որ իրենք էդ տրամադրությունը ստեղծեն։
Խորհուրդ կտամ ալբոմներն ամբողջությամբ լսես, որովհետև իրենց ալբոմներից ամեն մեկը կարելի ա ասել մի ամբողջական երգ ա առանց ստանդարտ կուպլետ-պրիպեվ բաժանման կամ երգի իմաստալից խոսքերով։ Խոսքերը շատ հաճախ հորինած լեզվով են ու նույն ֆրազան բոլոր երգերում կրկնվում ա, որովհետև իրենց մոտ մարդու ձայնը ընդամենը լրացուցիչ երքժշտական գործիք ա։
Որակով նաուշնիկներ վերցրու, աչքերդ փակի ու ալբոմներից մեկնումեկը վայելի, առանց երգերի մեջ որևէ իմաստ փնտրելու, մնացածը իրենք կանեն։
Ամենասիրածս ալբոմները ( ) փակագծերն ու Ágætis Byrjun-ն ա, Սիգուր Ռոսի ամենադասական պոստ ռոքայօին ալբոմներն են։ Հետո գալիս ոն Von-ն ու Kveikur-ը, ամենածանր ու ռոքային ալբոմները։ Valtari-ն շատ սիրուն ա, բայց չափից դուրս հանգիստ ու հարմոնիկ ա իմ ճաշակի համար։ Takk-ը նախորդ ալբքէմներին ահագին զիջում ա, իսկ Med sud I eyrum bid spilum endaulast-ը իրենց ամենաթույլ ու անլուրջ ալբոմն ա, չեմ սիրում հեչ։
Մոտս Յութուբ չկա, մի հատ Í Gær-ը լսի, Ռամշտայնի ամենածանր երգից էլ հարդքոր ա։
Առաջին անգամ փորձեցի լսել Sigur Ros՝ սկսեցի Von ալբոմից: Անկեղծ ասած այնքան էլ դրական տպավորություն չթողեց: Տեղ-տեղ շատ մելամաղձոտ էր, շատ տեղերում էլ անիմաստություն էր բառիս բուն իմաստով:esim Ասենք ինչների՞ն է պետք 18 վայրկյանանոց բացարձակ լուռ երաժշտությունը՝ համապատասխան վերնագրով, կամ վերջին երգի մեծ մասի քար լռությունը, ո՞րն է իմաստը::8 Նաև չեմ սիրում, երբ անընդհատ իրար հետևից կրկնվող то ли էլեկտրոնային, то ли բոլորովին այլ «երաժշտական» էլեմենտները, խոսքս հատկապես «Veröld ný og óð»-ի մասին է: Ռոք ընդհանրապես չտեսա, ավելի շուտ էլեկտրոնային երաժշտություն էր, բայց էն էլեկտրոնայինից, որը բոլորովին չեմ սիրում: Չի դզում բառիս բուն իմաստով:
Սմոք, պոստ ռոքը ռոքի ժանր ա՝ էլեկտրոնային տարրերով։ Իսկ էդ 18 վայրկյանանոց լռությունը ալբոմի երկու իրարից ստիլիստիկորեն տարբերվող երկու մասերը բաժանող հնարք ա, որովհետև ոչ թե պիտի երգերը լսես անջատ իրարից՝ այլ ալբոմն ամբողջությամբ։
Եթե անկեղծ լինեմ՝ ինձ էլ անչափ դուր եկավ իրենց կրեատիվությունը: Իրոք տարբերվում են, հազվադեպ է կարելի տեսնել այս թեմայում նշված օրիգինալ մտահղացումներից: Սիրում եմ նման եարվեստագետներին, ի՞նչ անենք, որ առայժմ չեմ հավանել երաժշտությունը:P Միշտ չի, որ յուրահատուկ բառը տեղին եմ համարում, որովհետև ոնց էլ լինի որոշակի նմանություն գոնե կտեսնես ուրիշների հետ: Իսկ նրանք իսկապես յուրահատուկ են:good
Էսօր ( ) ալբոմը երկրորդ անգամ լսեցի:good բացի վերջին երկու ամենաերկար երաժշտություններից՝ հիշում եմ, որ առաջին լսելուցս չէի հավանել դրանք:
Լավն են իրոք:)
http://youtu.be/0QM1QdRpFxU
http://www.youtube.com/watch?v=VFVtEQ6EmMs&list=PL2D671663893EFF24&feature=share
Yellow Raven
01.03.2014, 00:16
Էս ոնցա էս թեմայում չեք գրել Valtari Film Experiment-ի մասին :)) Անցած տարի Սիգուր Ռոսը թողարկեց իր Valtari ալբոմը, որ լավագույններից մեկն էր իմ կարծիքով Սիգուր Ռոսի ալբոմներից (իմ համար երևի լավագույնը փակագծերի հետ միասին): ՈՒ դրանից հետո հայտարարվեց մրցույթ Valtari-ի երգերի տեսահոլովակների համար: Խմբի անդամները մի քանի ռեժիսյորների տվեցին սահմանափակ բյուջե, որով նրանք պետք է նկարահանեին էն ինչ պատկերացնում էին Valtari-ի երգերը լսելով: Բայց մրցույթը մենակ դրանով չսահմանափակվեց ու մի հատ մեծ շարք ընտիր վիդեոգործեր մենք ունեցանք: Ինչեր ասես չեմ բացահայտել էս տեսահոլովակներով, հուսով եմ մի օր ես էլ սենց կնկարեմ :) Մի քանիսը`
http://www.youtube.com/watch?v=8i9vEBWnu9I
http://www.youtube.com/watch?v=xWJsUHLUNBc
http://www.youtube.com/watch?v=TCDGlGK2aaQ
http://www.youtube.com/watch?v=2cAxLZpelmQ
http://www.youtube.com/watch?v=_TsQ8lIkzzQ
http://www.youtube.com/watch?v=qTQGx2_Vd_Q
http://www.youtube.com/watch?v=wfJVAoTE2PI
Դե մնացածը կարող եք ինքներդ գտնել օրինակ հենց յութուբում փնտրելով Valtari Film Experiment: Հիմնականում սկզբի էջերում բերումա բնականաբար ավելի պրոֆեսսիոնալ նկարահանվածները, բայց մի քանի էջ առաջ որ գնաք կիսասիրողական նույնիսկ լիքը կայֆ ու հետաքրքիր վիդեոներ կան :)
Ոնց տեսնում եմ էս խմբին ավելի շատ պետք ա նայել, քան լսել:roll Իրոք շատ կրեատիվ ա ու խորհրդավոր:
https://www.youtube.com/watch?v=84i7zQ_ACnU
Հիշում եմ ոնց էի սրանից մի քանի ամիս առաջ ասում , որ Sigur Rós-ը դուրս չի գալիս :):)
Սիգուր Ռոսը երթևեկում ա Իսլանդիայով իր երաժշտության ներքո: Մե հրաշք բան
https://www.youtube.com/watch?v=pU3TYFSNybg
Yellow Raven
22.06.2016, 11:39
https://www.youtube.com/watch?v=p4rf-C_smLs
Իսլանդիան 5 րոպում համեմված Սիգուրի նրբագույն երաժշտությամբ:
https://www.youtube.com/watch?v=_vBIvIDbERo
Յոհաննես
05.09.2016, 23:15
Զարմանալի է,բայց մի քանի շաբաթ առաջ եմ իրանց առաջին անգամ լսել:Վերջին ժամանակների լավագույն բացահայտումնա