PDA

Դիտել ողջ տարբերակը : Երեխային օգնություն է պետք

Rhayader
17.02.2009, 05:06
http://moniava.livejournal.com/848477.html

Մի շաբաթ առաջ նամակ էի ստացել Լայվջորնալսի ընկերներիցս մեկից՝

Здравствуй! Я совершенно случайно вспомнила о тебе сегодня. Надеюсь, к счастью.
Мои близкие друзья занимаются тем, что собирают средства на лечение тяжелобольным детям (чаще всего это Рак).
Сейчас мы собираем по нитке со всего мира на армянского мальчика Гошу. Гоше 6 лет. И ему нужно несколько блоков химиотерапии. Лечение стоит огромных денег. Таких денег у родителей Гоши нет.
В общем, если ты можешь отправить нас к какой-нибудь Армянской диаспоре в Москве или к знакомым, которые сейчас здесь и могут нам помочь, я буду тебе очень благодарна.
Хоть мы и не знакомы совсем, в этом деле важна жизнь ребенка, которая зависит от всех нас сразу.

О Гоше - http://moniava.livejournal.com/848477.html
Как можно перевести деньги из другого города-страны(если вдруг ты или твои друзья захотят помочь - мы рады даже рублю. честно. это очень важно.):
http://vespro.livejournal.com/483111.html
Ժողովուրդ, իսկապես, մեզանից շատ բան է կախված: Եկեք գոնե նման դեպքերում հիշենք, որ սիրտ ունենք: Պարտադիր չի «միլիոն տալ», թող ամեն մեկը կարողացածի չափով օգնի: Ու կարծում եմ՝ բացի փողից ուրիշ օգնության կարիք էլ կլինի:
Եկեք օգնենք, գոնե երեխաներին: Որովհետև երբ գերեզմանոցում քարի վրայի երեխան հարցնի՝ «Ես ինչու՞ մահացա», ստիպված ենք լինելու պատասխանել՝ «Այդ ԵՍ թույլ տվեցի»:

Morpheus_NS
17.02.2009, 11:11
http://moniava.livejournal.com/848477.html

Մի շաբաթ առաջ նամակ էի ստացել Լայվջորնալսի ընկերներիցս մեկից՝

Ժողովուրդ, իսկապես, մեզանից շատ բան է կախված: Եկեք գոնե նման դեպքերում հիշենք, որ սիրտ ունենք: Պարտադիր չի «միլիոն տալ», թող ամեն մեկը կարողացածի չափով օգնի: Ու կարծում եմ՝ բացի փողից ուրիշ օգնության կարիք էլ կլինի:
Եկեք օգնենք, գոնե երեխաներին: Որովհետև երբ գերեզմանոցում քարի վրայի երեխան հարցնի՝ «Ես ինչու՞ մահացա», ստիպված ենք լինելու պատասխանել՝ «Այդ ԵՍ թույլ տվեցի»:

Ռայադեր ջան, կարծում եմ չարժի, որ ամեն մեկս փոքր գումարներ ուղարկենք: Կլինեն մարդիկ, որ կուզենան օգնել, բայց փոխանցելու հնարավորություն կունենան: Կարելի հավաքել գումարը ու միանգամից ուղարկել: Ով ինչքան կարող ա, թող տա, հետո ընդհանուր դու ուղարկիր:

Rhayader
17.02.2009, 11:21

Մորֆ, կարևորն այն է, որ փողը հասնի երեխային: Ինձ համար մեկ է, թե ինչ ճանապարհներով: Առաջարկում եմ խնդրել ադմինիստրացիային, որ կազմակերպի դրամահավաքն ու ուղարկելը, քանի որ ադմինիստրացիան իրավական հիմք ունեցող, հուսալի կառույց է:

Morpheus_NS
17.02.2009, 11:42

Իսկ դու չե՞ս կարող իրականացնել դրամահավաքը:

Elmo
17.02.2009, 11:48
Webmoney չունե՞ն: Կարամ Webmoney -ով մի փոքր գումար ուղարկեմ:

Rhayader
17.02.2009, 11:54
Իսկ դու չե՞ս կարող իրականացնել դրամահավաքը:

Մորֆ, վստահության ու պատասխանատվության հարց ա:

Էլմո, Յանդեքս ունեն: Համարը՝ 41001235553338

Elmo
17.02.2009, 11:58
Մորֆ, վստահության ու պատասխանատվության հարց ա:

Էլմո, Յանդեքս ունեն: Համարը՝ 41001235553338

Հա, արդեն տեսա, հեսա կուղարկեմ: Չնայած իրոք փոքր գումար եմ ուղարկելու :( :

Morpheus_NS
17.02.2009, 12:01
Մորֆ, վստահության ու պատասխանատվության հարց ա:

Դե ուրեմն սպասենք ադմինիստրացիայի արձագանքին:

Elmo
17.02.2009, 12:13
Вы передали владельцу этого счета такое сообщение: «извените, но это все, чтоя сумел перевести. Надеюсь чем то сумел помочь». И получатель уже видит его в своей истории операций.

:) գնաց

Rhayader
17.02.2009, 12:15
:) գնաց

Էլմո, կարևորը՝ մարդիկ իմանան, որ իրենց չեն մոռացել: Եթե բոլորս մի փոքր տանք, այնքան էլ փոքր չի լինի:

Rhayader
17.02.2009, 12:18
:) գնաց

Գիտեմ, երեխայի ծնողները քեզ շնորհակալ են... բայց իմ շնորհակալությունն էլ, կարծում եմ, ավելորդ չի լինի: Ի սրտե շնորհակալ եմ, Էլմո, երեխան անձամբ իմ հետ կապ չունի, բայց սիրտս ցավում է աշխարհի բոլոր երեխաների համար: Ու քանի որ դու նրանցից մեկին օգնեցիր՝ դու ինձ օգնեցիր:

ihusik
17.02.2009, 15:30
Չեք ասի Յանդեքսի համարի վրա ՓեյՓալ-ով (PayPal) ինտեռնետով կարո՞ղ եմ փոխանցում անել։ Մենակ Յանդեքսի այդ համարն է պե՞տք, բանկի անուն կամ բանկի կոդը պետք չէ՞ այդ դեպքում։

Մի բան էլ. վերջերս հեռուստատեսությամբ տեսա Երևանում նման հիվանդությունների հետ կապված հիվանդանոցն էին ցույց տալիս, չեմ նաել ուղղակի լուրերում ականջի ծայրով լսում էի, որ նոր սարքավորում են ստացել թե նման մի բան որ բարելավել են ու տնօրենն էլ թե սխալվում եմ մեկ այլ պաշտոնում էլ Քոչարյանի կինն է. չի՞ կարող որևէ մեկը գնա այդ կենտրոն և դիմի, հարցնի տեսնի ինչո՞վ կարող են նրանք էլ ձեռք մեկնեն օգնության։

Rhayader
17.02.2009, 16:09

Կարծում եմ, փոխանցումը դժվար չի լինի:
http://misc.roboxchange.com/External/Yandex/Index.aspx
Այստեղ մի քանի տարբերակ կար:

Վարպետ
17.02.2009, 16:13
Մի հատ խնդրում եմ ինձ բացատրել, թե ոնց կարելի է VISA-ից փոխանցում կազմակերպել էլի: Ինչ-որ չգտա մեխանիզմը: Բայց ձև չի չլինի:

Rhayader
17.02.2009, 16:30
Վարպետ, ես էլ չհասկացա ձևը, բայց էն վճարումներ կատարելու ավտոմատների վրայից կարելի ա կանխիկ փող փոխանցել:

Վարպետ
17.02.2009, 16:50
Վարպետ, ես էլ չհասկացա ձևը, բայց էն վճարումներ կատարելու ավտոմատների վրայից կարելի ա կանխիկ փող փոխանցել:
Լավ, ուրեմն երևի տենց էլ կանեմ:

Քամի
17.02.2009, 17:03
Ես գրառումների մեջ, ինձ ավելի հարմար տարբերակ գտա
Իհուսիկ լավ տարբերակը կարծում եմ սա է, Հայաստանից դուրս գտնվողներիս համար

Сбербанк РФ" ОАО, г. Москва
Царицынское ОСБ, 7978/1320
ИНН: 7707083893
КПП: 575003012
БИК: 044525225
ОГРН: 1027700132195
к/счет: 30101 810 4 0000 0000225
р/счет: 30301 810 3 3800 6003806
Лицевой рублевый счет: 42607 810 7 3806 1400118
Получатель: Тертерян Иннеса Георгиевна
http://moniava.livejournal.com/848477.html?thread=7748957#t7748957

Morpheus_NS
17.02.2009, 21:10
Հավաքելու ու ընդհանուր ուղարկելու տարբերակը չի՞ գործում:

Rhayader
17.02.2009, 21:17
Հավաքելու ու ընդհանուր ուղարկելու տարբերակը չի՞ գործում:

Կարծում եմ, էական չի, բայց Ադմինության ռեակցիային սպասենք ցանկացած դեպքում:

Chuk
17.02.2009, 21:29
Կարծում եմ, էական չի, բայց Ադմինության ռեակցիային սպասենք ցանկացած դեպքում:
Ես առաջարկում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնել երեխային, բայց անձամբ ուղարկել չեն կարողանա, թող ակումբի հերթական հանդիպման ժամանաը (որը թերևս կլինի ուրբաթ օրը) ակումբատնակում տան նախատեսված գումարները, մենք էլ տանք քեզ, Սոֆ, դու փոխանցես :)

Rhayader
17.02.2009, 21:32

Լսում եմ և հնազանդվում:)

Ժողովուրդ, դուք չեք պատկերացնում թե ինչքան մեծ բան եք անում:

impression
17.02.2009, 21:32
Կուզենայի մասնակցել, բայց զրոյի վրա եմ

Rhayader
17.02.2009, 22:04
Կուզենայի մասնակցել, բայց զրոյի վրա եմ

Լիլ, դու կարող ես ՊիԱռի հարցում էլ օգնել:

impression
17.02.2009, 22:09
Լիլ, դու կարող ես ՊիԱռի հարցում էլ օգնել:

մեր օֆիսում արդեն շուխուռ ա ;) վաղն էլ նամակ կգրեմ բոլորին

Enigmatic
18.02.2009, 02:42
Երեխեք ջան ճիշտա շատ լավ բանա,որ կարող ենք գոնե միքիչ մեր ուժերի չափով օգնել երեխաներին,Բայց մի հարց,իհարկե կներեք,այնքան կեղտոտ գործեր են անում հիմա,վստահ եք որ սա ճիշտ է,ու ուղակի փող պոկելու համար չի ստեղծված:thinkէլի եմ ասում կներեք իհարկե:oy

Rhayader
18.02.2009, 02:46

Enigmatic ես իմ խոսքի արժեքը գնահատում եմ ու երբեք չէի թույլ տա, որ իմ միջոցով ինչ-որ կեղտոտություն արվի:
Ինչևէ, անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել փաստաթղթերի պատճենները:
Հասկանում եմ մտավախությունդ, բայց այս անգամ՝ ոչ, ամեն ինչ ազնիվ է:

Enigmatic
18.02.2009, 02:50
Enigmatic ես իմ խոսքի արժեքը գնահատում եմ ու երբեք չէի թույլ տա, որ իմ միջոցով ինչ-որ կեղտոտություն արվի:
Ինչևէ, անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել փաստաթղթերի պատճենները:
Հասկանում եմ մտավախությունդ, բայց այս անգամ՝ ոչ, ամեն ինչ ազնիվ է:
չէէէ ես ոչթե ասում եմ քո համար,այլ որ կարողա քեզել են էդ թակարդը քցել,ես էդ ի նկատի ունեի,թեչէ մտքիս ծայրով անգամ քո անազնիվ լինելու մասին չանցավ:)

Rhayader
18.02.2009, 02:55
չէէէ ես ոչթե ասում եմ քո համար,այլ որ կարողա քեզել են էդ թակարդը քցել,ես էդ ի նկատի ունեի,թեչէ մտքիս ծայրով անգամ քո անազնիվ լինելու մասին չանցավ:)

Ես անվստահելի աղբյուրներից չեմ օգտվում:

Քամի
18.02.2009, 16:46
Մի փոքր փոփոխություն կատարեմ
Արտասահմանից պետք է ուղարկվի տվյալ կերպով

Сбербанк РФ" ОАО, г. Москва
IBAN- Code-- ИНН: 7707083893
BIC SWIFT-Code--БИК: 044525225
к/счет: 30101 810 4 0000 0000225
Получатель: Тертерян Иннеса Георгиевна

ihusik
18.02.2009, 19:50
Կարծում եմ, փոխանցումը դժվար չի լինի:
http://misc.roboxchange.com/External/Yandex/Index.aspx
Այստեղ մի քանի տարբերակ կար:
Введите номер вашего Кошелька системы Яндекс.Деньги:
Введите номер вашего Кошелька!
Բայց ես չունեմ Յանդեքսում հաշվեհամար, ինչպե՞ս անեմ...
PayPal-ով էլ որ ուզում եմ փոխանցեմ սկզբից E-mail հասցե է ուզում նաև...

Rhayader
20.02.2009, 11:19

PayPal-ի հետ աշխատելու մեծ փորձ չունեմ:

Rhayader
21.02.2009, 00:17
Երեխային ու նրա ընտանիքին բարեմաղթանքներ, հուսադրող խոսք կարող եք ուղարկել vespro@yandex.ru հասցեով: Հավատացեք ինձ, դա պակաս կարևոր չի, քան փողը:

Rhayader
09.04.2009, 01:04
Այսպիսով, վերջապես լավ նորություններ:) երեխան արդեն բուժման փուլում է: Շուտով ավելի մանրամասն կիմանամ, կգրեմ:
Շնորհակալություն բոլորին, ովքեր այս ամենն իրականություն դարձրին: