PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոխոստիկանապետի սպանությունը

voter
15.02.2009, 02:18
Իմ Յուտուբ կանալում (http://www.youtube.com/watch?v=1aU2DtlX1fg) մի ՍՍերժանտական է հայտնվել, որի մակարդակը հուշում է, որ «չիստի» ՍՍերժանտական է, նույնիսկ պնդում է, որ զինվորական կոչումով կռված տղա է։
Իմ «խնդրանքին» ներկայացնել ՍՍի արժանիքները նման մի պնդում է ներկայացրել

ՍՍն մի տարվա մեջ, Մակսաինը նենց սարքեց որ 2000դոլար ունեցոխն կարումա բիզնես անի, արանց վախենալու մեկնու մեկից.կարգի հրավիրեց ոստիկանուտյունը, որ հիմի Պետը Ոստ. մարդկանց չի խպում ոնցոր լևոնի որոք եք, աիլ արանց տիկնապ. քաիլում, դրա համարել իրա ոգնականին խպին

Ենթադրաբար խոսքը գնում է, վերջին փոխոստիկանապետի սպանության մասին։

Ինձ հետաքրքիր է իսկապես հարկային տեսչությունում ինչ որ ռեֆորմների փորձ է արվել կամ արվում ու դրա հետ կապ է ունեցել փոխոստիկանապետը Գևորգ Մհերյանը, որը որպես ՍՍի վստահելի անձ ուղղարկված է եղել «կարգ ու կանոն» հաստատելու կամ ավելի ճիշտ ՍՍի կոնտրոլը պահելու համար։

Ավելի ճիշտ այստեղ հետաքրքիր է, ինչքանով է Գևորգ Մհերյան գործել, որպես ՍՍի մարդ ու եթե իմանալով նրան, որպես ՍՍի մարդ սպանել են, դա խոսում է այն մասին, որ ՍՍին ինչ որ բնագավառներ չեն թողնում խառնվի կամ նախազգուշացրել են, որ քիթը ամեն տեղ չխոթի մնա գրապանային նախագահ։

REAL_ist
15.02.2009, 02:22
դատելով սպանության հատկանիշներից հասարակ մարդու կողմից է կատարվել սպանությունը, ատելությամբա լցված եղել սպանողը, պատվիրված սպանության դեպքում մի կրակոցով կսահմանափակվեին, շատ հնարավորա որ ոչ մի քաղաքական ենթատեքստ էլ չկա

voter
15.02.2009, 02:29
Քաղաքական ենթատեքստ իմ կարծիքով Հոկտեմբերի 27ում էլ չկար Վազգեն Սարգսյանը ուղղակի համառորեն փորձում էր վերաձևել գողոնը ու մասսամբ նաև վերադարձնել Հայ ժողովրդին, բայց տականքը, որ իր կյանքի եությունը տեսնում է այդ գողոնի պահպանման մեջ այդպես հեշտ չի հանձնվում...

Հիմա էլ նորից նույն հոտն է գալիս, եթե ՍՍն փորձում է ինչ որ կերպ ստվերային տնտեսությունը հանել ստվերից։ Այս սերժանտը չի միայն հիմքը, որ իմ մոտ կասկածներ կան, այլ այն ամբողջ երգեցողությըն միլլիարդանոց բյուդջեի մասին, որ արդեն որ ամիսն է բոլոր սերժանտական ԶԼՄներն երգում են, իսկ կենտրոնական բանգը դրամը պահում է ծածր, որ ստացվի միլլիարդ դոլլարով։

Երբ փողերի ու ազդեցության ոլորտների վերաբաշխում է սկսվում, սպանությունները անխուսափելի են, նամանավանդ Հայաստանյան առօրյա համակարգում։

Ինձ հետաքրքիր է ՍՍն ինչքանով է փողերի հոսքերի թելերը պահում իր ձեռքում կամ իսկապես վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որ քրեական–ստվերայինի հաշվին իշխանություն են միայն պահում բայց ոչ թե իշխում են քրեական–ստվերայինի վրա։

dvgray
15.02.2009, 02:38
Հայաստանում փաստացի լիքը կրիմինալ կամ կիսակրիմինալ մարդիկ ընտրություններից հետո իրենց համարում են քցված Սերժի կողմից խոստումների մասով: Քանի որ Հայաստանում ռեսուրսների արտակարգ սղություն է, ապա ռեալ էր, որ այս ամենին հետևելու էր կրիմինալի ձեռքից ռեսուրսներ խլման գործընթացը:
Այս ամենը հաշվի առնելով ռեալ տարբերակներից է ՝ կամ տոտալիտար ստալինյան ռեժիմի հաստատումը ու բոլոր աբիժնիկ կրիմինալների սպանությունը չեկիստական զնդաններում, կամ էլ կիսա- գողական վիճակի կանտրոլից դուրս գալը /որը ավելի հավանական տարբերակ է ըստ իս/:

Մարկիզ
15.02.2009, 02:40
ժող, այստեղ ինչ կա քննարկելու՞: Եթե ունեք էլ ինչ-որ ասելիքներ, կարծում եմ, այստեղ ճիշտ չէ քննարկում ծավալել:

voter
15.02.2009, 02:47
ժող, այստեղ ինչ կա քննարկելու՞: Եթե ունեք էլ ինչ-որ ասելիքներ, կարծում եմ, այստեղ ճիշտ չէ քննարկում ծավալել:
Վախցար ապե – բլդուխ ;)

Մարկիզ
15.02.2009, 02:53
Վախցար ապե – բլդուխ ;)
:D
չէ, չվախցա: Որ վախնայի վաբշեմ բան չէի գրի, Վոտեր դյադյա: :)):)):))- բլդուղներ:D

թեման բացելն անիմաստ է ու աննպատակ, որովհետև նման հարցերով պետք է զբաղվեն օրինապահ և իրավապահ մարմինները: Այսինքն՝ բացես, չբացես, մեկ ա...
Կարծում եմ, մինչև հիմա մինիմում մի հարյուր հիսուն անգամ համոզված պըտի ըլնես, որ նման տափակ բաներից վախեցողը չեմ:

Ծով
15.02.2009, 03:02
ամեն դեպքում, եթե չբացահայտվի, էլի իրանք իրենց ձեռքով վերացրել են։
.նախ պաշտոն են տվել,որ հետագայում իրենց քիչ կասկածեն։
. անընդհատ խոսվում է մարտի մեկին հրազեն օգտագործած ոստիկանի մասին։ Ի՞նչ իմանաս...եթե հանկարծ պարզվի, որ ինքն ա եղել։ Հետմահու դատապարտելը ու ձեռքեր լվանալը հեշտ կլինի էդ դեպքում։
.տրամաբանական եմ համարում նաև այն, որ հասարակ մարդու վրեժ ա...այսինքն ոնցոր Լյուդմիլա Սարգսյանն ասեց ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև իշխանության սահմանած մթնոլորտում, հենց իրենք իշխանության ներկայացուցիչները ապահով չեն կարող ապրել...
Մեկ էլ. ով որ ա ա...պիտի պատժվի...

Chuk
15.02.2009, 03:06
. անընդհատ խոսվում է մարտի մեկին հրազեն օգտագործած ոստիկանի մասին։ Ի՞նչ իմանաս...եթե հանկարծ պարզվի, որ ինքն ա եղել։ Հետմահու դատապարտելը ու ձեռքեր լվանալը հեշտ կլինի էդ դեպքում։
Ծով. էս մեկը միանգամից բացառենք ;)
Ինքը ոստիկականական համակարգում ա 2008-ի հուլիսից, իսկ մինչ այդ եղել է նախագահի օգնական թե խորհրդական՝ քաղաքացիական անձ:

Ծով
15.02.2009, 03:08
Ծով. էս մեկը միանգամից բացառենք ;)
Ինքը ոստիկականական համակարգում ա 2008-ի հուլիսից, իսկ մինչ այդ եղել է նախագահի օգնական թե խորհրդական՝ քաղաքացիական անձ:

ավելի վատ...ո՞նց հասկանանք, որ միանգամից ոստիկանական համակարգի վերևներն ա ստանձնել...
տարօրինակ ա...ուֆ չգիտեմ..սրանք հենցընենց պաշտոն չեն տալիս...

Chuk
15.02.2009, 03:15
ավելի վատ...ո՞նց հասկանանք, որ միանգամից ոստիկանական համակարգի վերևներն ա ստանձնել...
տարօրինակ ա...ուֆ չգիտեմ..սրանք հենցընենց պաշտոն չեն տալիս...

Տարօրինակ չի, անօրինական ա: Ավելի կոնկրետ ուրիշ բանն ա անօրինական: Ինքը ոստիկանական համակարգ մտնելով միանգամից ստացել է գնդապետի կոչում: Այսինքն դրան նախորդող փոխգնդապետ, մայոր, կապիտան, ավագ լեյտենանտ, լեյտենանտ կոչումները չի ունեցել: Ոստիկանությունից պատճառաբանել են, որ ինքը ունեցել է արդարադատության նախարարությունում գնդապետի կոչում, դրա համար են միանգամից տվել: Բայց տարօրինակ բան... արդարադատության նախարարությունում էդ կոչումը իրան տվել են ոստիկանական համակարգ մտնելուց մի քանի օր առաջ ու նախորդ կոչումները... մեկ է չի ունեցել :think :)

Mephistopheles
15.02.2009, 03:25
ինձ թվում է ներքին պայքար է, ՌՔ-ՍՍ հակասություն … եթե հաշվի առնենք ԲՀԿ-ի համագումարից սպասելիքների չարդարացումից այն հաշվով որ ՌՔ-ն պիտի ներկա լիներ ու ընտրվեր, բայց ՍՍ հայտնվեց ու "ձեռը դրեց" վրեն… եթե էս տեսանկյունից նայենք հնարավոր է որ սպանությունները շարունակվեն…

Մարկիզ
15.02.2009, 03:29
... մի ՍՍերժանտական է հայտնվել, որի մակարդակը հուշում է, որ «չիստի» ՍՍերժանտական է, նույնիսկ պնդում է, որ զինվորական կոչումով կռված տղա է։

Իսկ թե ինչ են գրում սերժանտ ու ինչպես կասեր մի հայտնի վերլուծաբան՝ հաբՌԿիստ բլոգերները տարբեր բլոգներում, ֆորումներում ու կանալներում, մեծ առումով ոչ մեկի չի հետաքրքրում:;)

Ձայնալար
15.02.2009, 17:56
Իմ Յուտուբ կանալում (http://www.youtube.com/watch?v=1aU2DtlX1fg) մի ՍՍերժանտական է հայտնվել, որի մակարդակը հուշում է, որ «չիստի» ՍՍերժանտական է, նույնիսկ պնդում է, որ զինվորական կոչումով կռված տղա է։
Իմ «խնդրանքին» ներկայացնել ՍՍի արժանիքները նման մի պնդում է ներկայացրել

Ենթադրաբար խոսքը գնում է, վերջին փոխոստիկանապետի սպանության մասին։

Ինձ հետաքրքիր է իսկապես հարկային տեսչությունում ինչ որ ռեֆորմների փորձ է արվել կամ արվում ու դրա հետ կապ է ունեցել փոխոստիկանապետը Գևորգ Մհերյանը, որը որպես ՍՍի վստահելի անձ ուղղարկված է եղել «կարգ ու կանոն» հաստատելու կամ ավելի ճիշտ ՍՍի կոնտրոլը պահելու համար։

Ավելի ճիշտ այստեղ հետաքրքիր է, ինչքանով է Գևորգ Մհերյան գործել, որպես ՍՍի մարդ ու եթե իմանալով նրան, որպես ՍՍի մարդ սպանել են, դա խոսում է այն մասին, որ ՍՍին ինչ որ բնագավառներ չեն թողնում խառնվի կամ նախազգուշացրել են, որ քիթը ամեն տեղ չխոթի մնա գրապանային նախագահ։

Իմ ունեցած ինֆորմացիայով մաքսատունը հիմա ավելի վատն ա դառել քան առաջ էր: Ամեն հատիկ ներմուծված լուցկու համար չամռվում են օրենքով ու առանց օրենքի: Միակ բարեփոխումը, որ սերժիկից հետո եղել ա, դա անձնագրային վարչության աշխատանքն ա: Հիմա անձնագրային սեղանում մարդկանց չեն քաշքշում, նորմալ օրինական սպասարկում են: Սպանված գնդապետն ի դեպ անձնագրային վարչության հետ կապ ուներ՝ այսինքն իր ղեկավարության տակ էր ուֆ բառը չեմ գտնում մի խոսքով հասկացաք: Բայց ամեն դեպքում, չեմ կարծում, թե սպանությունը դրա հետ էր կապված:

dvgray
15.02.2009, 18:01
Հիմա անձնագրային սեղանում մարդկանց չեն քաշքշում, նորմալ օրինական սպասարկում են:
Անհավանական բաներ ես ասում :8: Չէ, ոչ թե քեզ չեմ հավատում :)), այլ աչքերիս չեմ հավատում, որ էտ հոտած բույնը՝ անձնագրային սեղան կոչվածը կարգին աշխատի: ամեն անգամ դրանց հետ գործ ունենալուց հետո մեծ ցանկություն էր առաջանում բոլորիմ մի ավտոմատային կրակահերթով շարել պոլին ;)

voter
15.02.2009, 22:47
:D
չէ, չվախցա: Որ վախնայի վաբշեմ բան չէի գրի, Վոտեր դյադյա: :)):)):))- բլդուղներ:D

թեման բացելն անիմաստ է ու աննպատակ, որովհետև նման հարցերով պետք է զբաղվեն օրինապահ և իրավապահ մարմինները: Այսինքն՝ բացես, չբացես, մեկ ա...
Կարծում եմ, մինչև հիմա մինիմում մի հարյուր հիսուն անգամ համոզված պըտի ըլնես, որ նման տափակ բաներից վախեցողը չեմ:
Անիմաստ թեմայում գրառում ինչու ես անում, կարծիք հայտնում՞

Ազատ արտահայտվելու ու կարծիք հայտնելու հնարավորությունը երբեք անիմաստ չի, բացառությամբ որ ասեցի, եթե վախենում ես...

voter
15.02.2009, 22:56
Հիմնական հարցը նրանում է, թե սպանվել է արդյոք որպես ՍՍի մարդ, թե իր անձնական նախաձեռնության–պատասխանատվության համար։

Իմ կարծիքով այն փաստը, որ հենց հաջորդ օրը հնչեց պետական դիրքորոշում «սպանությունը ծառայողական գործունեության հետ է կապված», հետո էլ թնդուն կոչերը ՍՍի կողմից «սպանությունը ուղղված է ամբողջ ոստիկանության դեմ» խոսում է այն մասին, որ շտապ կարգով փորձ է արվում ինչ որ վարկած սաղացնել հասարակությանը, երբ դեռ պարզված չեր, ով է կրակել, ովքեր են հետաքրքրված մահվան մեջ, միգուցե կեսուրն, կամ հարևանն է պատվիրել, ինչը ծառայողական կյանքի հետ բոլորովին կարող է կապ չունենալ։

Այստեղից էլ ենթադրում եմ,որ ՍՍի վարկանիշը չքցելու, թե վայ արա իրա ամենավստահվածին ուղարկել էր կանտրոլի չեն թողել – ուղեղների լվացում են անում, շեղում են ուշադրությունը, բայց մեկ է հարցը, որ նա ՍՍի մարդն էր մնում է, առավել ևս նման սրնթաց ու չհիմնավորված կոչումներ տալը միայն բարձր մակարդակի կողմից թույլատրությամբ է արվում։ Ընդունված պրակտիկա է, ստեղծելու վստահելի անձի – նրան տալիս էս թելը, որը չվերցնել չի կարող, բայց վերցնելուց հետո երբ ցանկանաս կարող ես քաշել այդ թելից ու վայր գցել։

Չեմ զարմանա եթե իսկապես միթոմ թե ՕՎԻՐ–ում ստուգումներ կարգ ու կանոն հաստատելու համար անհարգելի աշխատանքից ազատված մի անջո միլիցիայի սերժանտի գնտեն բարդեն ամեն ինչ դրա վրա։

Mephistopheles
17.02.2009, 05:47

զոքանչը

Mephistopheles
21.02.2009, 14:38
http://hraparak.am/hodvac.php?h_id=2054

հետաքրքիր է

Kuk
21.02.2009, 20:56
ավելի վատ...ո՞նց հասկանանք, որ միանգամից ոստիկանական համակարգի վերևներն ա ստանձնել...
տարօրինակ ա...ուֆ չգիտեմ..սրանք հենցընենց պաշտոն չեն տալիս...

Տարօրինակ չի, անօրինական ա: Ավելի կոնկրետ ուրիշ բանն ա անօրինական: Ինքը ոստիկանական համակարգ մտնելով միանգամից ստացել է գնդապետի կոչում: Այսինքն դրան նախորդող փոխգնդապետ, մայոր, կապիտան, ավագ լեյտենանտ, լեյտենանտ կոչումները չի ունեցել: Ոստիկանությունից պատճառաբանել են, որ ինքը ունեցել է արդարադատության նախարարությունում գնդապետի կոչում, դրա համար են միանգամից տվել: Բայց տարօրինակ բան... արդարադատության նախարարությունում էդ կոչումը իրան տվել են ոստիկանական համակարգ մտնելուց մի քանի օր առաջ ու նախորդ կոչումները... մեկ է չի ունեցել :think :)

Ոչ հավաստի տվյալներով զինված ուժերում էլ չի ծառայել: Շեշտում եմ` ոչ հավաստի տվյալներով, քանի որ կարդացել եմ թերթում, այնտեղ էլ նշված էր, որ հավաստի չեն: Եթե ճիշտ եմ հիշում` 168Ժամ-ում եմ կարդացել:

Elmo
13.03.2009, 16:59
Ներողություն օտարալեզու տեքստի համար:
Հայկական լրատվամիջոցներում ոչինչ չգտա, բայց ըստ Lenta.ru -ի ՀՀ քաղաքացին, որի անունը դեռևս չեն հրապարակում, խոստովանել է, որ սպանել է ՀՀ փոխոստիկանապետին:

Житель Армении признался в убийстве замначальника полиции страны (http://lenta.ru/news/2009/03/12/kill/)

Гражданин Армении, имя которого пока неизвестно, объявил себя виновным в недавнем убийстве замначальника полиции страны Геворка Мгеряна.

Ariadna
13.03.2009, 17:02
Ներողություն օտարալեզու տեքստի համար:
Հայկական լրատվամիջոցներում ոչինչ չգտա, բայց ըստ Lenta.ru -ի ՀՀ քաղաքացին, որի անունը դեռևս չեն հրապարակում, խոստովանել է, որ սպանել է ՀՀ փոխոստիկանապետին:

Житель Армении признался в убийстве замначальника полиции страны (http://lenta.ru/news/2009/03/12/kill/)

Ես երեկ թերթում կարդացի, չեմ հիշում Հայկական Ժամանակում, թե Առավոտում, որ իբր տեղեկություն է ստացվել, որ ինչ որ մեկը իր վրա է վերցրել սպանությունը, բայց գրված էր, որ կապվել են ոստիկանության հետ, նրանք ժխտել են։

Elmo
13.03.2009, 17:04

Ասելը ամոթ չլինի, կարծում եմ մարդ են ման գալիս, վզին փաթաթեն:

Ariadna
13.03.2009, 17:23
Ասելը ամոթ չլինի, կարծում եմ մարդ են ման գալիս, վզին փաթաթեն:

Դե հենց էդ տոնով էլ գրած էր, որ ինչ որ մեկին գտել փաթաթել են, բայց հետո հերքած էր։ Բայց դե, Էլմո ջան, սրանք պրոբլեմ չունեն, էսօր կհերքեն, վաղը նույն բանը կհաստատեն։

Chuk
13.03.2009, 18:09
Ներողություն օտարալեզու տեքստի համար:
Հայկական լրատվամիջոցներում ոչինչ չգտա, բայց ըստ Lenta.ru -ի ՀՀ քաղաքացին, որի անունը դեռևս չեն հրապարակում, խոստովանել է, որ սպանել է ՀՀ փոխոստիկանապետին:

Житель Армении признался в убийстве замначальника полиции страны (http://lenta.ru/news/2009/03/12/kill/)
«Հայկական ժամանակ» օրաթերթի երեկվա համարից.

սցենար

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, օրերս իրավապահ մարմիններին ինքնակամ հանձնվել է մի քաղաքացի եւ խոստովանել, որ այս տարվա փետրվարի 3-ին ինքն է սպանել ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին:

Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, քաղաքացին պատմել է, թե այդ օրը ինքը փորձել է Գեւորգ Մհերյանից անձնական հարցերով որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինս սպառնացել է, թե կկրակի, եւ քաղաքացին ինքնապաշտպանության նպատակով ստիպված է եղել ավելի շուտ կրակել: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պաշտոնապես հերքեցին այս տեղեկատվությունը` նշելով, որ Մհերյանի սպանության գործով որեւէ ձերբակալված անձ չկա: Ամենեւին չի կարելի բացառել, որ սա Մհերյանի սպանության «բացահայտման» մի սցենար է, որը պետք է մատուցվի հասարակությանը` այդ սպանության վրայից «քաղաքական» պիտակը հանելու նպատակով: Նշենք, որ ըստ որոշ գնահատականների, Մհերյանը զոհ է գնացել իշխող երկու խմբավորումների «ռազբորկային»:

Elmo
13.03.2009, 18:11
Մի տեսակ շատ տխմար վարկած ա: Քաղաքացին ինքնապաշտպանության նպատակով 8 անգամ/լրիվ պահեստատուփը/ կրակել ա՞: Համ էլ նախօրոք խի՞ ա զենք տարել հետը:

Chuk
13.03.2009, 18:15
Մի տեսակ շատ տխմար վարկած ա: Քաղաքացին ինքնապաշտպանության նպատակով 8 անգամ/լրիվ պահեստատուփը/ կրակել ա՞: Համ էլ նախօրոք խի՞ ա զենք տարել հետը:
Իմ դիտարկումներով այսպիսի խոսակցություններ երբեմն կամ հաճախ բաց են թողնվում կամ հասարակական ընկալումը ստուգելու համար՝ հետագայում համապատասխան քայլեր անելու նպատակով, կամ էլ հետո մամուլին «դեղին» լինելու մեջ մեղադրելու համար:

Բացառված չի նաև որ ուզել են էս սցենարը վերագրել, հետո քո նման հասկացել են, որ շատ տուֆտա սցենար ա: