PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալերգիա



Apsara
14.02.2009, 00:55
Կարծում եմ ակումբ կան շատ մարդիք որոնք տառապում են ալերգիայով, այն ավելի ու ավելի է տարածվում օդի աղտոտման բնական սնունդի պակասելու և այլ հանգամանքների պատճառով:

Հատկապես տարածվել է վերին շնչուղիների հետ կապված ալերգիաները գարնանը և աչքերի ալերգիաները ամռանը և աշնանը:

Եկեք այստեղ կիսվենք և իրար խորհուրդներ տանք, իսկ ակումբի բժիշկները մեզ ճիշտ ուղղության վրա կդնեն:

Rhayader
14.02.2009, 02:47
Ժամանակին շատ բաներից ալլերգիա ունեի, հետո հաղթահարեցի՝ չարաշահման հաշվին:

Վարպետ
14.02.2009, 09:37
Միակ ալերգիաս գարնան արևից է: Ու միշտ տառապում եմ էդ կապակցությամբ, քանի որ շատ եմ սիրում արևի էդ ժամանակվա ջերմությունը, բայց ստիպված եմ լինում ստվերում մնալ, քանի որ փռշտոցների երկար նոպա է սկսում մոտս ու սկսում եմ դժվար շնչել: Որևէ կերպ էդ երևույթը հաղթահարելու ձև կա?

cold skin
14.02.2009, 12:26
Ես ահավոր "տառապւմ" եմ ծաղիկներից, այսինքն ծաղիկների բույրը, առկայությունը` ահավոր գլխացավանքի ու փռշտոցների տարափի է բերում: Գարնանը ու աշնանը մեռնում եմ փռշտալուց ու փսփալուց:

Հայկօ
14.02.2009, 17:51
Լիքը շնչավոր առարկաներից ալերգիա ունեմ: Մի քանի հատը նույնիսկ բանականության նշույլներ են դրսևորում:

Ուրիշ ալերգիա չունեմ:

Հարց իմացողներին. ալերգիան ո՛չ բուժվում է, ո՛չ էլ քիչ թե շատ հայտնի է դրա առաջացման մեխանիզմը, չէ՞: Ինչքա՞ն կարելի է վստահել հակաալերգիկ դեղերին: Դրանք պատճառն ե՞ն վերացնում, թե՞ հետևանքները:

Ռեդ
14.02.2009, 17:59
Ինչքանով զարմանալի ա՝ կյանքումս ո՛չ մի բանից ալերգիա չեմ ունեցել ու չեմ էլ պատկերացնում որ կունենամ:

*e}|{uka*
14.02.2009, 18:18
Ալերգիա -սարսափելի երևույթ :scare: Մի քանի տարի առաջ ահավոր ալերգիկ էի, ծառերի փոշուց , ծաղիկներց, ցիտրուսային մրգերից, նույնիսկ դեղերից// օրգանիզմս ընդհանրապես չի ընդունում դեղ :(, գարունը ու աշունը ձեռքերիս վրա կարմիր կետիկներ էին առաջանում: Այն աստիճանի էր հասել, որ ամռանը արևից գրիպ էի կպնում :D Մի քանի ժամ արևի տակ ու... 40 աստիճանով անտանելի տապին հիվանդ պառկած :[, արևից աչքերցս արցունքոտվում էի: Բայց մի երկու տարի է լրիվ անցել ա: Կլիմայի փոփոխությունը, սև ծովը լրիվ վերացրեց: :oy
Աստված հեռու պահի, ամենազզվելի բանն է, պատկերացնու՞մ եք այն մարդկանց , որոնց համար ձուն, պոպոքը...., մահացու վտանգավոր է ::(

Monk
14.02.2009, 19:37
Ես ահավոր ալերգիա ունեմ շոգի նկատմամբ: Մաշկս, ճիշտ է, ոչ դուրս է տալիս, ոչ էլ կարմրում, բայց անտանելի սկսում է ծակծկել-քոր գալ: Եթե որևէ մեկը կարողանար մի լավ խորհուրդ տալ, մեռնելուցս հետո հարստությանս կեսը կկտակեմ իրեն :oy

Ուլուանա
15.02.2009, 02:31
Ես մենակ մի ալերգիա եմ նկատել, որ ունեմ, բայց շատ տարօրինակ ալերգիա է. հին գրքերի փոշուց։ Իսկ ալերգիայի դրսևորման ձևն ավելի տարօրինակ է՝ շտապ զուգարանի կարիք։ :D :oy Մի քանի տարի առաջ եմ հայտնաբերել, երբ տատիկիս հետ պապիկիս գրադարանի գրքերն էինք դասավորում։ Բայց դե չեմ դժգոհում. բացահայտելուց հետո ալերգիայի այս հազվագյուտ տեսակը սկսել եմ անհրաժեշտության դեպքում հաջողությամբ կիրառել փորկապության դեմ։ :hands :D

Չգիտեմ՝ ակադեմիական բժշկության միջոցներով ալերգիաները հիմա բուժվում են, թե չէ, բայց, օրինակ, հայրս տարիներ առաջ իր մի քանի ալերգիաներից բնական միջոցներով ինքն իրեն բուժել է այն բանից հետո, երբ բժիշկները դրանք համարել են անբուժելի։ Բայց դե չգիտեմ՝ արդյոք բոլոր ալերգիաներն է հնարավոր բուժել, թե ոչ... :think Իսկ դեղերը, համոզված եմ, որ միայն հետևանքն են վերացնում ժամանակավոր։

Ռուֆուս
15.02.2009, 02:40
Ես էլ ալերգիա ունեմ քլորից... :(

Ամեն անգամ լողի գնալուց հետո ամբողջ օրը փռշտում եմ.... :)

Դեկադա
15.02.2009, 08:36
Ալերգիայի հարցում իմ ընտանիքս առաջի տեղ կգրավի :(:): Իմ աղջիկն էլ է ալերգիկ և այն է վատը, որ ամեն տարի էտ ալերգիան փոխակերպվում է մ ի ուրիշով.Անցած ամառ արևից էր, նշանակեցին « Զիրտեքս» կոչվող դեղը, հիմա էլ սկսվել է մրգերից`հիմնականում ցիտրուսներից է… Ինքս էլ ունեմ ալերգիա, որը ընթանում է հազով մանավանդ գարնանը և աշնանը:Կուզեի իմանալ կա էտպիսի կենտրոն, որը որոշում է թե կոնկրետ ինչ ալերգիա է և ընդհանրապես ալերգիան բուժվու՞մ Է.

Jarre
15.02.2009, 09:41
Անկեղծ ասած ալերգիաների բուժման մասին համարյա ոչ մի բան չգիտեմ, բայց գտա հետաքրքիր կայք ռուսերեն լեզվով, որ մի գուցե օգտակար լինի։
http://alergy.ru/

StrangeLittleGirl
15.02.2009, 13:45
Հարց իմացողներին. ալերգիան ո՛չ բուժվում է, ո՛չ էլ քիչ թե շատ հայտնի է դրա առաջացման մեխանիզմը, չէ՞: Ինչքա՞ն կարելի է վստահել հակաալերգիկ դեղերին: Դրանք պատճառն ե՞ն վերացնում, թե՞ հետևանքները:
Առաջացման պատճառները բավական լավ են ուսումնասիրված, բայց դրա մեջ խորանալ չեմ ուզում: Իսկ հակաալերգիկ դեղերը ո՛չ պատճառն են վերացնում, ո՛չ հետևանքը: Դրանք ազդում են ախտածնության վրա: Մարդկային լեզվով ասած՝ ալերգիայի առաջացման օղակների վրա: Այսօր արտասահմանում բուժում են ալերգիան՝ հայտնաբերելով, թե ինչից է այն առաջանում և փոքր քանակներով ներմուծելով օրգանիզմ, որի արդյունքում իմուն համակարգը սկսում է իրեն «խելոք պահել»: Բայց բացի դեղերից ու զանազան միջոցներից, ալերգիա ունեցող անհատը պետք է խիստ հսկի իր ապրելակերպը. եթե մի բանից ալերգիա ունի, չի նշանակում, որ մյուսից չի ունենա: Օրինակ, կիվիից ալերգիա ունեցողների մոտ նկատվում է նաև ալերգիա լատեքսից: Հա՛, կարևոր են նաև դիետաները, որովհետև շատ ալերգեններ ներմուծվում են սննդի միջոցով: Նրանց տանը կենդանի պահել չի կարելի ու տենց լիքը բաներ…

Ի դեպ, ալերգիայի մի տեսակ կա, որը կոչվում է անաֆիլաքսիա: Այն հաճախ կարող է կյանքի համար վտանգավոր լինել: Այդ պատճառով արտասահմանում կյանքի մեջ թեկուզ մի անգամ անաֆիլակտիկ ռեակցիա ունեցածներն իրենց հետ ադրենալինով լցված հատուկ ներարկիչներ են պահում, որ եթե հանկարծ ռեակցիա լինի, միանգամից ներարկեն: Հայաստանում դեռ այդ պրակտիկան չկա:

Ընդհանուր առմամբ, ալերգիաները լինում են չորս տեսակի, որոնցից երեքն արագ տիպի են, չորրորդը՝ դանդաղ: Մենք էսքան որ խոսում ենք, առաջին տիպին է վերաբերում: Եթե հարցեր կան, կարող ենք մյուս երեքն էլ քննարկել:

Դեկադա
15.02.2009, 13:51
StrangeLittleGirl-ի խոսքերից
Ընդհանուր առմամբ, ալերգիաները լինում են չորս տեսակի, որոնցից երեքն արագ տիպի են, չորրորդը՝ դանդաղ: Մենք էսքան որ խոսում ենք, առաջին տիպին է վերաբերում: Եթե հարցեր կան, կարող ենք մյուս երեքն էլ քննարկել:

Իսկ ավելի լավ չի՞ լինի պատմել նաև էտ երեքի մասին էլ, նոր եթե հարցեր լինեն կտանք.:

StrangeLittleGirl
15.02.2009, 17:45
Իսկ ավելի լավ չի՞ լինի պատմել նաև էտ երեքի մասին էլ, նոր եթե հարցեր լինեն կտանք.:
Լավ, շատ կարճ: Կփորձեմ մասնագիտական տերմինաբանությունը նվազագույնի հասցնել:
1. Անաֆիլակտիկ տիպ - այս խմբի մեջ մտնում են համակարգային և տեղային անաֆիլաքսիան, բրոնխիալ ասթման, ալերգիկ ռինիտը, ատոպիկ մաշկաբորբը և այլն
Ընթանում է 3 փուլով: Առաջին փուլում ալերգենը հայտնվում է օրգանիզմում և առաջացնում սենսիբիլիազացիա: Սա որևէ կլինիկական արտահայտություն չի ունենում: Երկրորդ փուլում ալերգենը երկրորդ անգամ է հայտնվում օրգանիզմում և որոշակի տեղաշարժեր առաջացնում, որի արդյունքում զարգանում է երրորդ փուլը. անջատված կենսաբանորեն ակտիվ նյութերի ազդեցությամբ ի հայտ են գալիս հիվանդության նշանները: Ի դեպ, այս տիպի դեպքում մեծ է ժառանգական նախատրամադրվածության դերը:
2. Ցիտոտոքսիկ տիպ - ի հայտ է գալիս անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում, մոր և պտղի ռեզուս անհամետեղելիության արդյունքում
3. Էս մեկի անունը չեմ հիշում :)) Բայց այսպես զարգանում են մի շարք աուտոիմուն հիվանդություններ. գլոմերուլոնեֆրիտ, ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ և այլն: Հիմքում ընկած է այն, որ օրգանիզմը սեփականը ճանաչում է որպես օտար:
4. Դանդաղ կամ բջջային տիպ - այսպես զարգանում է գերզգայնությունը տուբերկուլյոզի ժամանակ, կոնտակտային մաշկաբորբը

FactorX
15.02.2009, 19:03
Արևից ալերգիա ունեմ, առանց թաշկինակի չեմ կարող տնից դուրս գալ :8

StrangeLittleGirl
15.02.2009, 19:40
Հ.Գ. Ուղեղս փայլատակեց: Երրորդ տիպը կոչվում է իմունոկոմպլեքսային:

erexa
14.10.2010, 15:26
Ալերգիան կարող եք բուժել մրգերով և բանջարեղեններով:

Rammstein
14.10.2010, 15:31
Ալերգիան կարող եք բուժել մրգերով և բանջարեղեններով:

Իսկ եթե մրգի ու բանջարեղենի նկատմամբ ա ալերգիա, էդ դեպքո՞ւմ ինչով բուժել:

erexa
14.10.2010, 15:45
Իսկ եթե մրգի ու բանջարեղենի նկատմամբ ա ալերգիա, էդ դեպքո՞ւմ ինչով բուժել:

Խոսքը որևէ մրգի կամ բանջարեղենի մասին է?

Rammstein
14.10.2010, 16:46
Խոսքը որևէ մրգի կամ բանջարեղենի մասին է?

Դե հա էլի, ասենք` մարդ կա` մանդարինից ալերգիա ունի, մտնում ա էս թեման կարդում ա, դնում կիլոյով մանդարին ա ուտում, մեռնում ա: Հետո տանում թաղում են, գերեզմանի քար են պատվիրում, վրեն գրում են «Մանդարինից»… լավ, էլ մնացածը չասեմ:

erexa
14.10.2010, 16:54
Դե հա էլի, ասենք` մարդ կա` մանդարինից ալերգիա ունի, մտնում ա էս թեման կարդում ա, դնում կիլոյով մանդարին ա ուտում, մեռնում ա: Հետո տանում թաղում են, գերեզմանի քար են պատվիրում, վրեն գրում են «Մանդարինից»… լավ, էլ մնացածը չասեմ:


Ես ոչ մի տեղ չեմ գրել ով ինչ որ մրգից ալերգիա ունի պետք ա էդ նույն միրգը ուտի:Եթե այդ մարդը մանդարինից ալերգիա ունի ուրեմն չպետք ա էտ մանդարինը ուտի, ուրիշ մրգեր պետք ա ուտի:

Ֆրեյա
14.10.2010, 17:04
Հաճախ ալերգիան դիսբակտերիոզի հետևանք է: Սխալ սնունդը ու օրգանիզմի աղտոտվատությունը կարող են բերել ալերգիայի: Եթե օրգանիզմը բերեք նորմալ վիճակի, ալերգիան էլ կվերանա:

Ameli
02.05.2011, 00:35
Կյանքումս մի 2-3 անգամ "կարգին" ալերգիա եմ տարել, ու տենց էլ չեմ իմացել ինչից էր:Առաջինը շատ փոքր տարիքում ա եղել, ու էն աստիճանի ա հասել, որ հիվանդանոց են տեղափոխել, էդ էնքան էլ լավ չեմ հիշում, իսկ էս վերջինը մոռանալ չի լինի, ահավոր էր՝ ամբողջ մաշկս "բլիթ-բլիթ" դուրս էր տվել, ուռել էի, ու էդ ամեն ինչը ոնց որ ներսից էլ լիներ:o

ArmSOAD
03.05.2011, 14:19
ամբողջ մաշկս "բլիթ-բլիթ" դուրս էր տվել, ուռել էի, ու էդ ամեն ինչը ոնց որ ներսից էլ լիներ:o

Տենց բան ընկերուհուս մոտ ա եղել, ու ինքն էլ չեր հասկացել ինչից ա: Բայց իր մոտ միշտ քննաշրջանում ա դա լինում: Աչկիս քննությունից ալերգիա ունի :)

ինձ մոտ էլ մի քանի տարի առաջ հանկարծակի ցան հայտնվեց, անտանելի անհանգստացնող քոր, դաթարեցրի ցիտրուսային մրգերը, անցավ: Հետո ելի մի անգամ նարինջ կերա, էլի ալերգիա: Հետո մի կես տարով հրաժարվեցի ցիտրուսներից: Բայց դե չդիմացա, բայց հիմա էլ չկա այդ ալերգիան: Ոնց հանկարծակի սկսեց, նենց էլ ավարտվեց... Տեսնես ինչի՞ց էր:

Apsara
03.07.2012, 19:45
Մի հեռու ազգական ունեմ, որ համարիա ամեն ինչից ալերգիա ուներ, եթե խիստ դիետիկ չսնվեր վատանում էր, դրանք բոլորը ձեռքբերովի ալերգիաներ էին, հավանաբար օրգանիզմի ախտոտվածությունից էր: Իրեն ընկերներից մեկը խորհուրդ էր տվել գնալ և աղիների մաքրում կատարել, հիվանդանոցում հատուկ ցիրկուլյար ձևով մաքրում են գինն էլ մի քանի տարի առաջ 25000 դր,
Ամենակարևորը, որ օգնել էր, նույնիսկ ծխելն էր թողել շատ հեշտությամբ, հիմա առողջ, ուժեղ տղամարդ ա, ոչ մի խնդիր չունի ալերգիաների հետ:

Մարկիզ
07.07.2012, 22:20
Շուտ-շոտ փռշտում եմ… Ի՞նչ դեղ խորհուրդ կտաք:

Ruby Rue
21.07.2012, 19:40
Անչափ շատ եմ սիրում թղթից գրքեր, հատկապես էն դեղնած էջերով, քրքրված կազմերով գրքերը:love
Բայց որ մտնում եմ գրադարան ու սկսում եմ գիրք փնտրել, էնքա՜՜ն եմ փռշտում, որ քիչա մնում գրադարանից ինձ դուրս հանեն:
Ընդհանրապես փոշուց նաև քոր եմ գալիս՝ հատկապես աչքերս...
Էլ չասեմ էս սպանող-ծակող արևի մասին:think

Հ.Գ. հիմա մի քանի հատ շատ կարևոր գիրք կա, որ պետք կարդամ, բայց հենց բացում եմ, մահս մոտենում ա
Ինչ որ եղանակ կա՞ էդ ալերգիայից ազատվելու:)

erexa
26.12.2013, 04:34
Անչափ շատ եմ սիրում թղթից գրքեր, հատկապես էն դեղնած էջերով, քրքրված կազմերով գրքերը:love
Բայց որ մտնում եմ գրադարան ու սկսում եմ գիրք փնտրել, էնքա՜՜ն եմ փռշտում, որ քիչա մնում գրադարանից ինձ դուրս հանեն:
Ընդհանրապես փոշուց նաև քոր եմ գալիս՝ հատկապես աչքերս...
Էլ չասեմ էս սպանող-ծակող արևի մասին:think

Հ.Գ. հիմա մի քանի հատ շատ կարևոր գիրք կա, որ պետք կարդամ, բայց հենց բացում եմ, մահս մոտենում ա
Ինչ որ եղանակ կա՞ էդ ալերգիայից ազատվելու:)

Փորձիր քաղցր քիչ ուտել կամ ընդհանրապես չուտել: