PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր սրճարանը, բարը կամ ռեստորանն եք նախընտրում



Gohar
15.12.2006, 22:14
Ո՞ր կաֆեն, բառը կամ ռեստորանն եք նախընտրում (Հայաստանում) և ինչու՞:

Amaru
22.12.2006, 23:44
Տիֆոզին եմ սիրում(Տերյան փողոցինը չէ),մթնոլորտն ա շատ լավը,ֆուտբոլ ենք նայում :)
Հետո Էս Էֆ Սին,համով ա ու արագ :)
Բայց դե մամայի ճաշերի նման համով չկա :)

StrangeLittleGirl
23.12.2006, 00:11
Square One, որովհետև հարմար է շատ, հատկապես գործնական հանդիպումների համար (չասեք, թե ֆորումի միթինգները գործնական են :D ), իսկ պարզապես ժամանցի համար անհարմար է, բայց դե, չգիտեմ ինչու, մինշտ այնտեղ ենք գնում
Red Bull - Է՜հ, ջահելությունս եմ հիշում, երբ ես ու երկու ընկերուհիներս, մեկ-մեկ էլ մնացած ընկերուհիների հետ այնտեղ էինք գնում, հավես միջավայր էր
West - Տե՛ս վերևինը
Յամ-յամ - այստեղ սիրում եմ գնալ, երբ մենակ եմ լինում: Գնում եմ, մի անկյունում հարմարվում ու պատուհանից հետևում անցորդներին, մի քիչ էլ գրում եմ

Բայց դե դրսից լավ տեղ չկա, ափսոս, որ ձմռանը չի ջեռուցվում

Estrella
18.03.2008, 18:52
ԱԿՈՒՄԲ, շատ լավն ա է:hands

Anchi
18.03.2008, 18:57
Square One-ն եմ սիրում, հատկապես, երբ դրսում ցուրտ է, իսկ դու ներսում նստած տաք շոկոլադ ես խմում:ok
Gusto-յի վիճակներն եմ սիրում. տեսնում ես, թե ինչպես են պատրաստում, մի տեսակ խոհանոցային է ամեն ինչ:
Thomas Tea-ն էլ. NO COMMENT;)

Apsara
18.03.2008, 22:28
իմ ամենասիրելի ռեստորանը Հին Էրիվանն է

Սրճարանը՝... միայն թեյարաններ եմ նախընտրում, այն էլ առանձնացված չծխողների սրահով
Բար , հմմմ, դեռ կարգին բառ չի հանդիպել, չնայած շատ տեղերում եմ եղել, այ Փաբերը լավն են

malaletka
18.03.2008, 22:42
TexaS-ն եմ ահավոր շատ հավանում...իրա ազատ ու անկաշկանդ մթնոլորտը...մասսան...ընդհանուր ամենահաջողված տեղերից մեկնա մեր քաղաքում...
Tomas-ը կայֆնա...ջահել ժամանակվանից սիրում եմ...մակարդակով տեղ ա ու իրանց թեյերը, բլինիները ու տոստերը շաաատ եմ սիրում..
Absent կարաոկեն եմ սիրում... sound-ը լավնա այնտեղ ու լավ երգացանկ ունեն...
Թումանյանի Շաուրմանոցնեմ սիրում լօօօլ
մեկ էլ Զեյթունի ԷյԷֆՍի-ն :hands այնտեղ ամբողջ ձմեռ պաղպաղակ են տալիս :P

Kita
18.03.2008, 23:04
Texas- շատ եմ սիրում, շատ էի սիրում հին անձնակազմը ու մեր պարերը:P:D:love
Red Bull- մտերմիկ է մթնոլորտը ու էլի հին վախտերն է հիշեցնում, բայց դե մինչ վերանորոգումը ավելի էի սիրում:)
West- էնքան եմ գնացել, որ սովորել եմ, համ էլ էժան է ու մատուցողուհիներին եմ սիրում ու սպասարկումը:love, բայց ծուխը:[
Sq1- նորից հին լավ վախտեր ու սպասարկում, Բյուրի ասած ինչքան գործնական կա այնտեղ հաճախ եմ տանում:D
Natura Gold- դե թեյարանների գիժ եմ ու այս մեկը ամենաշատն եմ սիրում, իրենց թեյերի պես մեծ տեսականի չկա:love ամենն եմ սիրում՝ մթնոլորտ, սպասարկում, մատչէլի գներ:)… մտերմիկ հանդիպումների համար է:love
The club -վայյյյ...էխ ինչ օրեր եմ անցկացրել այնտեղ, իմ քնելու տեղն է:love:) սպասարկումը լավ ու հարմար:)
Pizza-Pasta- ընտաանեկան ջերմություն ու ազատություն, համ էլ մատչելի ու համոր և գույնզգույն մուլտիկական:):love
ուֆ...ինչքան գրեցի:D
էսքանը հիշեցի:)

Adam
18.03.2008, 23:08
Diamond pizza - էնտեղի պիցցաներին ոչ մի բան չի հասնի: Մի օր կգնաք, ու կհամոզվեք...

Kita
18.03.2008, 23:18
Diamond pizza - էնտեղի պիցցաներին ոչ մի բան չի հասնի: Մի օր կգնաք, ու կհամոզվեք...

Ես կարող եմ համոզված ասել, որ իսկապես լավն են, ես իմ էտքան էլ պիցցա չուտող հալով, դե գիտեք պանրին լավ չեմ վերաբերվում:D իրանցը հավեսով կերել եմ:love:) ուղղակի մի տեսակ սառած մթնոլորտ է, մի տեսակ լուրջ, բայց համով:)

Kuk
18.03.2008, 23:33
Գարեջրի սիրահար եմ, դրա համար «Բալկոն»-ը սիրում եմ, մենակ ընդեղի ռակը սարքելուց միշտ աղը քիչ են անում անպայման պետքա զգուշացնել:D
«Մարկո-Պոլո»-ի բարը նույնպես դուրս գալիսա: Շատ տեղեր կան, որ դուրս գալիսա, լրիվ չնշեմ, բայց ասեմ՝ ավելի շատ կան, որ դուրս չեն գալիս:

Ra$Ta
18.03.2008, 23:52
West շատ եմ լինում ստեղ , լավ խմելու ծխեկու տեղա :hands
Stop Club -Նենց ոչնչոտ տեղա , մանավանդ երբ party կա
Detroit Rock City - անհամբեր սպսում ենք երբ կբացեն , շատ կայֆ տեղա , մանավանդ որ խմած ես , այսինքն եթե խմածես ամեն տեղել լավա :D
Texas -ստեղելեմ լինում բայց դե եդքանել չի դզում :think
Avant-garde Folk Music Club - ամենաթույն տեղերից մեկնա , էնքան լավ հիշողություններա կապված :love , ստեղի համերգներն են լավը միշտ լինում :hands
Square One - ոչնչոտ տեղա բայց դե մեկա թանգա , մեկել արաղ չկա:D
Time out & Fashion -լավ հաց ուտելու տեղա , համ էան համ արագ
Pizza-Pasta - նենց էլի նստելու ու հաց ուտելու տեղա :)
Մարաքեշ (չայնի) - շատ եմ լինում , կարգին տեղա , նենց տեղա որ գնում ես ինչ որ բան ուտել խմելու այլ պռոստը խոսալու
Ռոմանոյի բուֆետ :D - օրական մինիմում 2 անգամ նստում ենք , մի վախտ լավ մակկոֆեեին տալիս , հիմա էտել են փչացրել :angry

Դե էս էն տեղերն են որտեղ շուտ-շուտ եմ լինում , էլի տեղեր կան բայց գրելու հավես չկա

Հա բա ամենակարևորը մոռացա , համալսարանի մոտ Յուռիկի բուդկեն :D համալսարանականները կջոգեն ;):

aerosmith
19.03.2008, 00:23
ՄԵՂԵԴԻ և MR. TOSTER

Ռուֆուս
10.04.2008, 18:49
Ռեստորաններից ամենաշատը սիրում եմ Թումանյան Նալբանդյան խաչմերուկի մոտ գտնվող Նռան Գույնը ռեստորանը: Մենյուն հիմնականում բաղկացած է Փարաջանովի սիրած ճաշատեսակներից, ինտերյերը արտակարգ է, սպասարկումը շատ լավը: Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել սոխապուրը, որի մեջ սոխ ընդհանրապես չկա ;)

Թեյարաններից սիրում եմ Թոմասը և Նատուրա Գոլդը:

Արագ սննդի կետերից Թումանյանի շաուրմայանոցը ու Միստեր Թոսթերը ;)

Սրճարաններից Զազզվեները:

Բարերից էլ Վեստը: Երևի արդեն մի տաս անգամ ուզեցել եմ Տեքսաս բար գնալ, բայց էդ անտեր տեղը միշտ լիքն է եղել :angry

Fedayi
10.04.2008, 18:53
"Կովկաս պանդոկ" ռեստորանը:

Ռուֆուս
10.04.2008, 19:02
"Կովկաս պանդոկ" ռեստորանը:

Ահա, մոռացել էի: Կովկասն էլ է շատ լավը

Estrella
03.07.2008, 10:23
Աբովյանի վրայի նոր բացված Լա կրեպ դե պարիսիեն էլ ա շատ լավը, փորձեք.:)

Empty`Tears
26.08.2008, 05:33
Կարոտում եմ Երևանը ու մեր Արաքս սրճարանը: :oy

*e}|{uka*
26.08.2008, 13:50
Էս վերջերս մի հոյակապ տեղ եմ հայտնաբերել : Հրապարակի մոտի, Դայմոնդի 5 -րդ հարկում սրճարան, ամբողջ քաղաքը երևում է : Երևանը երեկոյան իր գույներով , հրապարակի ֆանտաները, մի խոսքով հրաշք տեղա: Բայց գիտեք ծիծաղելին որնա՞ : Դայմոնդը 3 հարկանի է: :D
Բայց ինչ գրել էի լուրջ էր ;) 5-րդ հարկ գոյություն ունի, ուղղակի չի երևում :D

Dayana
26.08.2008, 13:51
Էս վերջերս մի հոյակապ տեղ եմ հայտնաբերել : Հրապարակի մոտի, Դայմոնդի 5 -րդ հարկում սրճարան, ամբողջ քաղաքը երևում է : Երևանը երեկոյան իր գույներով , հրապարակի ֆանտաները, մի խոսքով հրաշք տեղա: Բայց գիտեք ծիծաղելին որնա՞ : Դայմոնդը 3 հարկանի է: :D
Բայց ինչ գրել էի լուրջ էր ;) 5-րդ հարկ գոյություն ունի, ուղղակի չի երևում :D

հետո էլ ասում են Դայանան ունի հորինած աշխարհ :hands

*e}|{uka*
26.08.2008, 14:04
հետո էլ ասում են Դայանան ունի հորինած աշխարհ :hands

Չէ՜, Դայ լօլ իրոք տենղ տեղ կա, ուղղակի ում ասում ես Դայմոնդի 5-րդ հարկ, ասում են Դայմոնդը 2 հարկանի չի՜՞ :D
Վաղը կգնանք :D

Արմին
26.08.2008, 15:27
<<Կովկաս>> պանդոկ, <<Ազզառո>> բար, <<Մեղեդի>> սրճարան

Kuk
27.08.2008, 15:09
Ամիրյանի վրա հարմարոտ տեղա բացվել, Զաքյան խաչմերուկի մոտ:

Amaru
27.08.2008, 15:44
Yum Yum :love
Square One :)
«Տուն»-ն էի սիրում, հիմա չեմ հիշում, անունը փոխվել ա, թե չէ...
«Ժան Ժակ» :) հավես տեղ ա :) «Սմակ»-ն էլ... շաաատ համով են պատրաստում :love

Kuk
27.08.2008, 15:46
Ամառ, էդ «Տուն»-ը որնա՞:think որտեղա՞:think

Amaru
27.08.2008, 15:48
դե Վեստի կողքը :) ես առանց ակնոցի արդեն անվանումը չեմ տեսնում :D առաջ որ Տուն էր :oy

Kuk
27.08.2008, 15:51
դե Վեստի կողքը :) ես առանց ակնոցի արդեն անվանումը չեմ տեսնում :D առաջ որ Տուն էր :oy

Չէ, հաստատ չեմ եղել.. չեմ էլ նկատել, որ Վեստի մոտ ինչ որ օբյեկտ կա:

Ավելացվել է 40 վայրկյան անց
Մի րոպե, կարողա՞ Կուբի հետ ես:think

Ra$Ta
27.08.2008, 15:53
""ShamRock"" Tavern շատ լավ տեղա:hands

Amaru
27.08.2008, 15:58
Չէ, հաստատ չեմ եղել.. չեմ էլ նկատել, որ Վեստի մոտ ինչ որ օբյեկտ կա:

Ավելացվել է 40 վայրկյան անց
Մի րոպե, կարողա՞ Կուբի հետ ես:think

լոլ, չէ, չեմ սիրում Կուբը
աննկատ ա :) պուճուր տեղ ա :) հեսա մյուս անգամ ակնոցով կգնամ, ուշադիր կլինեմ անվանման նկատմամբ))))

Երո, էդ ո՞րն ա :oy

Կարապետ
27.09.2009, 12:03
Ծաղկաձոր՝ Բուրմունք:hands
Շատ համեղ Քյաբաբի և Խորովածի համար:hands

Դարք
27.09.2009, 13:18
Կարգին ուտել խմելու համար գնում ենք կովկաս պանդոկ
աղջկա հետ գնում եm ջազվե,տրիումֆ
երբ շատով ենք, AFS կամ Մեղեդի

Lyonik
27.09.2009, 14:12
Ինչւ՞ ոչ մեկդ NIKA բարի անւնը չտվեցիք.մի՞թե չեք եղել ,ես կարծւմ եմ շատ հաճելի տեղ է:hands

Սլիմ
28.09.2009, 08:59
Հատիսի լանջ - Ավանում - անմահական քյաբաբ են տալիս:hands
Էս Էֆ Սի - շատ եմ սիրում, շատ համովա ու արագ:
Թումանյանի շաուրման - էստեղի սնկի խորովածն եմ սիրում ու շաուրման:
Սայաթ շաուրման - վատ չի, լավնա:
Մի հատ շաուրմայանոց կա , բժշկական ուաումնարանի դիմաց, փոքր տեղա, հիմնականում պառսիկներ են լինում,բայց շաուրման շաաատ լավնա:
Բառերից սիրում եմ Գառասկոպը, սիրուն տեղա:
Ամստերդամնա լավ տեղ, երաժշտություննա դուրս գալիս, բայց թանկա:
Կինո Նաիրիի մոտի Ջազվեն եմ սիրում:
Մարաքեշ չայնին, կոնսի կողքի, հանգիստ տեղա: Համ էլ համով չայեր կան:
Արաքսի լաունջ - ի վերևի հարկը, էն խրվող նստատեղերով ու շատ համով մրգային պաղպաղակ են տալիս:
Մեկ էլ Օպերայի մոտ մի հատ կաֆե կա, բայց հիմա անունը չեմ հիշում, ինչ որ դիսկոյա տակը, ֆանտաններով կաֆեյա, էտ եմ սիրում::)
7-րդ հրաշալիքն եմ սիրում, մի քանի անգամ ծնունդներ ենք նշել , տպավորվելա::)

Meme
16.03.2010, 17:09
Ամենահամով պիցցան ըստ իս տալիս են Տաշիր պիցցայում,նաև սիռում եմ Ռոստիկս ի ֆրին,միստր Գիռոսը,Թումանյանի շաուրման էլ շաաատ լավնա................

Նարե
16.03.2010, 19:16
Նալբանդյան փողոցում կա մի շատ դուրեկան, փոքր ու հարմարավետ վայր՝ Լագոնիտ: Արաբական խոհանոց է ու շատ համեղ ճաշացանկ ունի: Արժի փորձել:

Sophie
16.03.2010, 20:33
Իսկ կա այնպիսի տեղ Երևանում որտեղ կարելի, ավելի շուտ հարմար է գնալ ընտանիքով բացի պիցայանոցներից:think : Ըստ ինձ շատ քիչ են նման տեղերը : Եթե այդպիսի հարմար վայրեր գիտեք ասեք:)

yerevanci
16.03.2010, 21:00
Հոյակապ կոլոլիտա «Պիցցա Հատում», կարող ես գնալ թե ընտանիքով, թե ընկերներով
Ընկերների հետ այցելելու հմար շատ հարմարա «Կովկասը»
Դե իսկ ռոմանտիկ երեկոյի համար յուրաքանչյուրի համար նեղ ավելի կարևոր հարցեր կան

Boboloz
16.03.2010, 22:19
Ես Երևանում չեմ ապրում,բայց միք ա-նի անգամ գնացել եմ գրադարանային մի հատ կաֆէ,շատ է դուրս եկել,նստում ես,ինչ գիրք քեզ պետքա վերցնում ես,կարդում ես,սուրճտ վայելում ես…էեդպիսի բաներ:hands

Enigmatic
17.03.2010, 14:50
Ես Երևանում չեմ ապրում,բայց միք ա-նի անգամ գնացել եմ գրադարանային մի հատ կաֆէ,շատ է դուրս եկել,նստում ես,ինչ գիրք քեզ պետքա վերցնում ես,կարդում ես,սուրճտ վայելում ես…էեդպիսի բաներ:hands

Երևի իմ սիրելի «Արտ Բրիջ»-ը ի նկատի ունես:)

Kuk
17.03.2010, 14:57
Էդ Արդ Բրիջը հիմար տեղ ա, ինչքան նստել եմ, երկու բաժակ կոֆեի համար հազար դրամից ավել հաշիվ ա եկել, իսկ տեղը անհարմար ա գիրք կարդալու համար: Պատերից կախած ինչ-որ անկապ բաները, որ իբր նկարներ են կամ չգիտեմ ինչեր են, ինչ որ աբսուրդ գներով վաճառվում են: Նենց եմ ուզում մի օր տեսնել, որ ինչ որ մեկը գնում ա դրանցից, կխնդրեմ հետը նկարվել, մեկ էլ ստորգրույթուն կվերցնեմ:D

Ռուֆուս
17.03.2010, 15:04
Արտբրիջի սարսափելի բարձր գների հետ համաձայն եմ, էդ տեղը միանշանակորեն հարուստ տուրիստների համար է...

Բայց իդեան ու տեղը բավականին լավն ա, եթե ավելի մատչելի լիներ, շուտ շուտ կգնայի :)

Enigmatic
17.03.2010, 15:04
Էդ Արդ Բրիջը հիմար տեղ ա, ինչքան նստել եմ, երկու բաժակ կոֆեի համար հազար դրամից ավել հաշիվ ա եկել, իսկ տեղը անհարմար ա գիրք կարդալու համար:

:beee

Իսկ ես տանել չեմ կարողանում էտ «Տիֆոզին», «Վեսթը» թեկուզ երբեք չեմ եղել, ցանկույուն էլ չի եղել լինելու, պիվնոյ-միվնոյ, միտեսակ մասսանա ուրիշ, գոռգոռալով պետքա խոսաս ու նման բաներ:
Ես ավելի սիրում եմ հանգիստ, լավ մթնոլորտով ու նենց տեղ, որ ասենք ամեն անկապ դեմք չի գա: Օր՝ հենց «Արտ բրիջ»-ը «Գրիառը» «Տրիումֆ» սրճարանը, «Ջազզվենելա» դուրս գալիս, «Արաքս Լաունջը»՝ հատկապես Վիպ սրահը, «Կաֆե դե ցենտրալը» էլիի նմանատիպ տեղեր կան, չեմ կարողանում հիմա մտաբերեմ, բայց ես նմանատիպ վայրեր եմ նախընտրում, թեկուզ թանկ տեղեր են, բայց գիտես որ էն ինչը որ ուտում ես, համով ու ձևով լրիվ համապատասխանումա էտ գներին:

Նարե
17.03.2010, 15:14
Սկզբում, երբ մարդաշատ չէր, սիրում էի Հյուսիսային պողոտայի Սեգաֆրեդոն, լավ երաժշտություն էր, լավ մթնոլորտ, լավ սպասարկում, լավ ուտելիք ու կոկտեյլների հաճելի ցանկ, բայց վերջին երկու անգամը, որ գնացել եմ, այնքան էլ հին տպավորությանս չմնացի:

Աբելյան
17.03.2010, 23:15
Ջիանի Քլաբից լավը չկա:

ԿԳԴ
17.03.2010, 23:53
Էդ Արդ Բրիջը հիմար տեղ ա, ինչքան նստել եմ, երկու բաժակ կոֆեի համար հազար դրամից ավել հաշիվ ա եկել, իսկ տեղը անհարմար ա գիրք կարդալու համար: Պատերից կախած ինչ-որ անկապ բաները, որ իբր նկարներ են կամ չգիտեմ ինչեր են, ինչ որ աբսուրդ գներով վաճառվում են: Նենց եմ ուզում մի օր տեսնել, որ ինչ որ մեկը գնում ա դրանցից, կխնդրեմ հետը նկարվել, մեկ էլ ստորգրույթուն կվերցնեմ:D

Կուկ ջան մի տաս տարի առաջ իմ նկարն էլ կար կախված էդ պատերից, իսկ ախպորս նկարը էդ ժամանակ վաճառվեց, բայց էդքան էլ աբսուրդ գին չէր, չնայած էժան էլ չէր, նենց որ մեկ մեկ գնորդներ լինում են :))
Որտեղ կենդանի և որակով դասական երաժշտություն կա, ռոյալ կա, ես մեծ հաճույքով եմ գնում, :love իսկ ուտել խմելու համար «Կովկաս» :oy

Ungrateful
17.03.2010, 23:59
Կամի Կուչինի ա, ինչ ա... ըտեղ եմ եղել մի քանի անգամ, լավն ա:
Քյասիբ տղա եմ, տենց կայֆեր չեմ անում, էլի... :cry2

Kuk
18.03.2010, 00:09
Կուկ ջան մի տաս տարի առաջ իմ նկարն էլ կար կախված էդ պատերից, իսկ ախպորս նկարը էդ ժամանակ վաճառվեց, բայց էդքան էլ աբսուրդ գին չէր, չնայած էժան էլ չէր, նենց որ մեկ մեկ գնորդներ լինում են :))
Որտեղ կենդանի և որակով դասական երաժշտություն կա, ռոյալ կա, ես մեծ հաճույքով եմ գնում, :love իսկ ուտել խմելու համար «Կովկաս» :oy
:))
Սաթ ջան, տասը տարի առաջ չգիտեմ՝ ինչեր են եղել կախված, բայց հիմա որ առիթ լինի մտնենք, հատ-հատ ցույց կտամ, թե որոնք են աբսուրդ գներով վաճառվող անկապություններ: Ու ցույց կտամ մինչև քո ասելը, թե որոնք են քոնը, որոնք՝ ախպորդ նկարները;) Որ չմտածես, էլի, չեմ ուզում քեզ նեղացրած լինեմ:))

ԿԳԴ
18.03.2010, 00:21
:))
Սաթ ջան, տասը տարի առաջ չգիտեմ՝ ինչեր են եղել կախված, բայց հիմա որ առիթ լինի մտնենք, հատ-հատ ցույց կտամ, թե որոնք են աբսուրդ գներով վաճառվող անկապություններ: Ու ցույց կտամ մինչև քո ասելը, թե որոնք են քոնը, որոնք՝ ախպորդ նկարները;) Որ չմտածես, էլի, չեմ ուզում քեզ նեղացրած լինեմ:))

Կուկ ջան ես էդ աբսուրդ գներին ու անկապ նկարներին ծանոթ եմ, մի քանի անգամ մտել նայել եմ և լրիվ քեզ հետ համաձայն եմ, ուղղակի, որ ասեցիր չի վաճառվում ես դրա համար ասեցի, որ մեկ մեկ պատահաբար պատահումա...;)

Ապե Ջան
04.08.2010, 00:49
Տեսականին շատ մեծ է, բոլորն էլ միանման են ու թանկ:
Պատասխան՝ բոլորը:

Էլիզե
04.08.2010, 19:55
Շատ եմ սիրում ԱՐԱՔՍ թեյարանը... :love

Հայկօ
04.08.2010, 20:08
Շատ եմ սիրում ԱՐԱՔՍ թեյարանը... :love

Որտե՞ղ ա:

Kita
04.08.2010, 20:09
Շատ եմ սիրում ԱՐԱՔՍ թեյարանը... :love

Էս էտ սրճարանի մատուցողուհուն եմ սիրում, լռիվ լովե է:love

Երվանդ
04.08.2010, 20:20
Քաֆեմոսկվա եմ էս վերջերս մենակ գնում, պուճուրիկ հարմարավետ ու հանգիստ սրճարան ա, Կինո Մոսկվային կպած, մենակ մեկ մեկ ապուշ երաժշտություն են դնում, մեծամասամբ երաժշտությունն էլ ա լավը:

impression
04.08.2010, 21:50
ամենասիրած տեղերից ա Տեխասը, շատ լավ եմ ինձ էնտեղ զգում, հանգիստ ու խաղաղ
ճիշտ ա, գները հոշոտում են դրամապանակի պարունակությունը, բայց ես միշտ պատրաստ եմ վճարել սիրած բաները վայելելու համար :)

Հայկօ
04.08.2010, 22:44
Տարօրինագ հարց մը. երևանյան ո՞ր սրճարանի / բարի աթոռներն են ամենահարմարը: Ես աթոռաֆոբիա ունեմ:

Yevuk
04.08.2010, 22:50
Սրճարաններից ամենաշատը հավանում եմ «Առագաստ»-ի բաց մասը ու հատկապես երեկոյան, երբ կենդանի ջազ են նվագում: :love Նաև մի շատ սիրած վայր ունեմ՝ Թումանյան - Փարպեցի խաչմերուկի փոքրիկ սրճարանը. միշտ լավ երաժշտություն ա (նկատել եմ, որ հատկապես շատ են սիրում միացնել ֆրանսիական երաժշտություն ու Սեզարիա :love) ու համեղ են պատրաստում: Իսկ ձմռանը ու ոչ միայն իմ մշտական գտնվելու վայրս «Յամ-Յամ» - ն ա: Ձմեռները տաք ա, ամառները՝ հով: Համարյա ամենինչը՝ համեղ, հաճելի միջավայր ու լավ երաժշտություն: Թեյարաններից էլ Թոմասը ու Արաքսը ամենալավն են: :)

impression
04.08.2010, 22:51
Եվուկ, Թումանյան Փարպեցիի փոքրիկ սրճարանը պատահաբար Կոկունը չի՞ :)

Ապե Ջան
04.08.2010, 22:56
Բայց չէ իրոքից էս ամառ օրով Ատլանտիկի 2 - րդ հարկում սպանումա:

Yevuk
04.08.2010, 23:00
Եվուկ, Թումանյան Փարպեցիի փոքրիկ սրճարանը պատահաբար Կոկունը չի՞ :)

Չէէ...Կոկոնը էտ Թումանյան ու չգիտեմ որ փողոցի խաչմերուկումա՝ Վեսթի կողքը: Իսկ իմ ասածը՝ էն որ Թումանյանից թեքվում ես դեպի «Այրիշ փաբ» այ էտ խաչմերուկն ա՝ «Ակումբ»-ի դիամցը՝ Բրյուսովից մի քիչ իջած: :)


Նոր նայեցի. Կոկոնը Թումանյան - Եզնիկ Կողբացի խաչմերուկում ա: :)

ministr
04.08.2010, 23:42
Օղակաձև զբոսայգու Mama Mia-ն, երեկոյան կենդանի ինստրումենտալ երաժշտություն ա լինում, իսկ այ երկրորդ հարկում` ծառերի հովին, իսկական հրաշքա :)

Էլիզե
05.08.2010, 18:40
Որտե՞ղ ա:

Աբովյան փողոցի վրա...

Kuk
05.08.2010, 20:21
Քաֆեմոսկվա եմ էս վերջերս մենակ գնում, պուճուրիկ հարմարավետ ու հանգիստ սրճարան ա, Կինո Մոսկվային կպած, մենակ մեկ մեկ ապուշ երաժշտություն են դնում, մեծամասամբ երաժշտությունն էլ ա լավը:

Բա մեջը ինչքան սիրուն աղջիկ ա լինում լցրած:love