PDA

Դիտել ողջ տարբերակը : Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան

Ներսես_AM
13.02.2009, 20:00
Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան :o:o:o

Հենց նոր սովորականի պես թերթում էի BBC-ի կայքը ու այ քեզ զարմանք: Ընկա հետևյալ նյութի վրա, որտեղ մասնավորապես ասվում է, որ Ազնավուրը տվել է իր համաձայնությունը դառնալու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: Մեջբերեմ նրա խոսքերը տվյալ նյութից. «Շատ մեծ պատիվ է ինձ համար, որ Հայաստանը առաջարկել է ինձ դառնալ իր դեսպանը: Սկզբում ես տատանվեցի, քանի որ դա հեշտ քայլ չէ: Բայց հետո ես մտածեցի, որ վերջիվերջո, այն ինչը շատ կարևոր է Հայաստանի համար, շատ կարևոր է նաև մեզ բոլորիս համար: Ես ընդունում եմ այս առաջարկը մեծ հաճույքով, ուրախությամբ և հպարտության խորը զգացումով»:

Ահա մեծն Հայի խոսքերը: :love Շատ եմ հարգում իրեն: :love

Աղբյուր՝ http://news.bbc.co.uk/2/hi/europe/7888243.stm

Chuk
13.02.2009, 20:03
ԸՆդամենը մի քանի օր առաջ Ազնավուրը մամուլով հրապարակել էր իր «որոշումը», որ հրաժարվում է այդ պատվավոր պաշտոնից, քանի որ երբ իրեն այստեղի իշխանությունները ոչ նորմալ որոշումներ իրեն փոխանցեն, ինքը չի կարողանա դրանք անել, թե ինչ: Մի խոսքով շատ հստակ և ճիշտ դիրքորոշում էր հայտնել:

Ինչևէ, չափազանց մեծ հարգանք եմ տածում Ազնավուրի նկատմամբ, ու այսուհանդերձ ուրախ չեմ իր այս համաձայնության համար: Կարծում եմ, որ սխալ արեց:

Ambrosine
13.02.2009, 20:18
Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում հայաստանի դեսպան
իսկ ինչու ես զարմանում? այդ մասին լուրեր շուտվանից են պտտվում... ;)

REAL_ist
13.02.2009, 20:27
բայց ինչի Շվեյցարիայում? Ֆրանսիայում չի ապրում Շառլը?:think

Ambrosine
13.02.2009, 20:35
բայց ինչի Շվեյցարիայում? Ֆրանսիայում չի ապրում Շառլը?:think
հենց Շվեյցարիայում
երևի գոնե ֆայմել են, որ Ֆրանսիայում հմուտ գործիչ է անհրաժեշտ, և Ազնավուրին Ֆրանսիայի համար չեն առաջարկել

Zangezur
13.02.2009, 20:44
Երևի մերոնք համաձայնվել են, որ «չեն խանգարի»

Ambrosine
13.02.2009, 20:49
Երևի մերոնք համաձայնվել են, որ «չեն խանգարի»
Բայց ոնց չեն խանգարի? Ինքը ենթարկվելու է ՀՀ արտագին գերատեսչությանը:think
երեխեք, Ազնավուրը ինչ կրթություն ունի?

REAL_ist
13.02.2009, 20:52
երգիչը դիվանագիտության մեջ ինչ գործ ունի, մենակ մեր երկրում սենց բան կտենաս

Zangezur
13.02.2009, 20:53
Բայց ոնց չեն խանգարի? Ինքը ենթարկվելու է ՀՀ արտագին գերատեսչությանը:think
երեխեք, Ազնավուրը ինչ կրթություն ունի?

Դե ասենք թե անօրինական բաներ չեն պարտադրի

Ambrosine
13.02.2009, 20:59
Դե ասենք թե անօրինական բաներ չեն պարտադրի
Զանգեզուր ջան, ախր անօրինականը որն է? Եթե քո առջև դրված է հստակ խնդիր՝ քեզ հավատարմագրող պետության կողմից առաջադրված, դու պետք է հասնես այդ խնդրի լուծմանը՝ արտաքուստ գործելով օրենքի շրջանակներում, իսկ ներքուստ անհրաժեշտության դեպքում նաև մանևրելով, ստելով....

Ambrosine
13.02.2009, 21:01
երգիչը դիվանագիտության մեջ ինչ գործ ունի, մենակ մեր երկրում սենց բան կտենաս
այդ պատճառով էլ հետաքրքիր է, թե ինչ կրթություն ունի

Sunny Stream
13.02.2009, 23:39
Տեսնես ո՞նց են համոզել :think

Մարկիզ
13.02.2009, 23:44
Արա, դե ազգ չենք, էլի: Մի մինուճար Ազնավուր ունենք: Էդ մարդուն ոնց ասես օգտագործեցինք::D

Սամվել
13.02.2009, 23:46
ԿԱորղա՞ վաղը մյուս օրն էլ խոսքի Վիկ Դարչինյանին դեսպան տան...

Գեղա լրիվ պետություն չի...

ՉՆայած Ազնավուրը եթե չեմ սխալվում Ֆրանսիայի մշակությի նախարարա չէ՞ եղել. :think

Yellow Raven
14.02.2009, 00:07
Իսկ ձեր կարծիքով մյուս երկրներում դեսպանները` բարձրագույն կրթությամբ ու փողկապով Ազնավուրից ավելի լավ դիվանագետներ են՞:think
Մեծ մասը սկի Ազնավուրի չափ էլ չկա:[

Արտիստ
14.02.2009, 02:23
http://www.imdb.com/name/nm0002198/bio

Ազնավուրի կենսագրությունը: Ոչ մի կապ էլ չունի դիվանագիտության հետ առավելապես:)
Կարծիքս` աբսուրդ

Norton
14.02.2009, 02:26
Մարկիզի հետ համաձայն եմ, իրանց չեղած հեղինակությունը բարձրացնելու համար Ազնավուրին ամեն ձև օգտագործեցին:

Mephistopheles
14.02.2009, 07:59
երգիչը դիվանագիտության մեջ ինչ գործ ունի, մենակ մեր երկրում սենց բան կտենաս

մեկ էլ մեր հարևան Ադրբեջանում…Բյուլբյուլ Օգլին Րուսաստանում Ադրբեջանի դեսպան է

Mephistopheles
14.02.2009, 08:03
Ուրեմն ինչ… հիմա Շառլ Ազնավուրը մեր պետության պահանջներն ու տեսակետները երգելու է՞ Շվեցարիայում…

dvgray
14.02.2009, 16:49
Շառլը իր էությամբ, կյանքով, արարածով ու տաղանդով շատ ու շատ ավելի բարձր է, քան պետության դեսպանը, որը վերջին հաշվով ընդամենը չինովնիկ է:
Սակայն պատմությանը հայտնի են բազմաթիվ այսպիսի դեպքեր: Օրինակ Պլուտարքոսն էլ /համոզելով ու չկամությամբ/ եղել է "պետական ծառայող", որի համար շատ է բողոքել:
Շառլը աշխարհում սփռված հայ ազգի ազգի համար շատ ավելի մեծ կերպար է, քան նույնիսկ Հայասանի Նախագահը:
Եթե սա հաշվի առնելով, լինելով նաև մեծ մտածող, եթե նա հանձն է առել այս գործը, ուրեմն իրականում սա պետք է եկել, ու եղել են շատ լուրջ պատճառներ սրա համար:
Ոչ մեկը չի կարող ասել, որ Շառլը "վաճառվել է", կամ գնացել է "շանտաժի": Այսպիսի մտքերը կատարյալ անհեթեթություններ են, հաշվի առնելով թե ում մասին ենք խոսում:
Իսկ այդ լուրջ պատճառները կապրենք կիմանանք: Կամ էլ չենք իմանա: Բայց կարծում եմ բացառվում է, որ դա լինի ներկա իշխանավորներին ռեկլամելը ներքին սպառման համար:

Շառլը միակ մարդն է աշխարհում, որին ընդունում են բոլոր հայերը, անկախ երկրից, կուսացական պատկանելությունից, սոցալական խավից, կրոնական ուղղվածությունից:

այսպիսիս երկրորդ մարդը երևի թե երբևէ չի եղել ու չկա աշխարհում:

Տատ
14.02.2009, 19:10
Ազնավուրին ստիպել կամ չգիտես ինչպես համոզել այլևս հնարավոր չէ::)

իսկ մեր կառավարության կամ ընդդիմության ղեկավարները քաղակագիտական կրթություն ունե՞ն: Ազնավուրի վերջին տարիների ադմինիստրատիվ միջազգային փորձն ինչ ասես արժե: Եփե նա ընդունակ չէ, ապա՝ ո՞վ: Իսկ չինովնիկներն էլի կմնան դեսպանատանը, հո ինքը մենակ չի նամակներ գրելու...

Նա վաղուց է ապրում Շվեյցարիայում, Ժնևյան լճի ափին: Այստեղ հարկային պայմանները հարուստ ատրասահմանցիների համար հրաշալի են: Շատ աստղերի է ձգում այստեղ նաև միանգամայն հանգստությունն ու լռությունը իրենց անձի շուրջ: Կարող են անձամբ հացի գնալ և ոչ ոք չի բռնաբարի ֆոտոներով կամ ստորագրություններով:

Հետաքրքիր է, ընդունություն կկազմակերպի՞ այս առիթով: Գնամ:P:
Մարդս ուրախացել է, ասում է՝ շաաատ եմ ուզում այդ մարդու հետ խոսել::)

Mephistopheles
14.02.2009, 19:53

Դավ ջան, ճիշտ ես ասում, բայց շվեցարիայի դեսպանը երևի ավելի դեկորատիվ պաշտոն է… Շառլն ավելի լավ երգում է քան դեսպան է… դեսպանն ինչ … դեսպանը թափով է եթե մեջքին հզոր պետություն կա, պարտադիր չէ մեծ… հիմա ինչ է դուրս գալիս…Էձիկ Նալբանդյանը, Սեռժիկը, Շավարշ Քոչարյանը և այլոք պիտի Հայաստանի արտաքին քաղաքականություն մշակեն, Շառլն էլ պիտի էդ մեսեջը հասցնի Շվեցարիայի՞ն ու պիտի պաշտպանի՞… Դավ, դու կանեի՞ր էդ բանը… սա շատ անհարմար վիճակ է…

Շառլի հայրենասիրությունը ոչ մեկս չենք կասկածում, ուղղակի աբսուրդ է ստացվում

Mephistopheles
14.02.2009, 20:01

Տատ, լավ էլի,… եթե էդքան լավ քաղաքական գործիչ է թող արտաքին գործերի նախարար նշանակեն, էլ դեսպանս որն էր… Ճիշտն ասած դրանով ինքը դեռ մի քիչ էլ լեգիտիմացնում է սրանց

Արի սենց ասեմ Շառլի սիրուն աչքերի, ձայնի ու երգերի համար Հայաստանին պռապուսկատներ չեն տալու… հլա մի բան էլ ինքը կարող է անհարմար վիճակի մեջ ընկնել

Morpheus_NS
14.02.2009, 22:35
երգիչը դիվանագիտության մեջ ինչ գործ ունի, մենակ մեր երկրում սենց բան կտենաս

Դե խի՞ ա է մենակ մեր երկրում, հենա Շվարցը հահանգապետ չդարձա՞վ:

Մարկիզ
15.02.2009, 00:40
Մեֆ, վերջին լուսանկարը սխալ է: էէէէ....թերի է: էդ մարդուն արդեն մազեր ունի գլխին::D

Ինչ ա, է՜: Լավ էլ դեսպան կլինի… Շառլը, էլի:

dvgray
15.02.2009, 02:22
Դավ ջան, ճիշտ ես ասում, բայց շվեցարիայի դեսպանը երևի ավելի դեկորատիվ պաշտոն է… Շառլն ավելի լավ երգում է քան դեսպան է… դեսպանն ինչ … դեսպանը թափով է եթե մեջքին հզոր պետություն կա, պարտադիր չէ մեծ… հիմա ինչ է դուրս գալիս…Էձիկ Նալբանդյանը, Սեռժիկը, Շավարշ Քոչարյանը և այլոք պիտի Հայաստանի արտաքին քաղաքականություն մշակեն, Շառլն էլ պիտի էդ մեսեջը հասցնի Շվեցարիայի՞ն ու պիտի պաշտպանի՞… Դավ, դու կանեի՞ր էդ բանը… սա շատ անհարմար վիճակ է…

Շառլի հայրենասիրությունը ոչ մեկս չենք կասկածում, ուղղակի աբսուրդ է ստացվում

Չգիտեմ, Mephistopheles ջան: Հարցը էն ա, որ էտ հարցիտ պատասխանելու համար պետք ա լինի Շառլ…
մյուս կողմից կարծում եմ որ ոչ թե Հայաստան պետությունն է Շառլի մեջքին կանգնելում, այլ լրիվ հակառակը, Շառլ է միշտ կանգնել ու կանգնած է ՀՀ-ի մեջքին համ փողով համ էլ ավելի շատ իր անունով: Հիշիր որ ինքը էն բացառիկ մարդկանցից է, որ Ժակ Շիրակի ընկերներից էր ու ինչեր է արել ՀՀ-ի ու ընդանրապես մեզ բոլորիս համար, մենակ իրան ա ա հայտնի ու մի քիչ էլ մեր ներկա ու նախկին իշխանավորներին:

մյուս կողմից էլ ինքը ՀՀ-ի անձնագիրը վերցնելով կարծոս մի կարգով բարձրացրեց ՀՀ-ի կարգը: իսկ հիմա անցնելով ծառայության /կոպիտ ասած/ ավելի է բարձրացնում պետության կարգավիճակը: Սենց դեպքեր չգիտեմ, եղել՞ ես արդյոք պետությունների կենսագևությունում, բայց սա էն դեպք ա. որ ինքը երևի իրա անունով անելի ա, քան կարելի ա պատկերացնել աշխարհում:
Այժմ ինքը իրա անունը դրել ա մեր համար ծառայության մեջ: Մենք պետք ա շարունակենք իր հանդեպ մեր վերաբերմունքում վեր մնալ ամեն մի կուսակցական, նեղ պատկանելություններից ու գնահատենք այդ մեծ մարդու այս քայլը ևս: Իսկ Սերժ-մերժ … սրանք անցողիկ երևույթներ են:
Սա բացառիկ քայլ է, ու եթե սրան հետևեն մեր մյուս անվանի, աշխարով մեկ սփռված հայրենակիցները ու մի փոքրիկ կամ մեծ պաշտոն ստանձնեն ՀՀ-ի պետության մեջ, դրանով մեծ գործ արած կլինեն:

Mephistopheles
15.02.2009, 03:47

եսիմ է ընգեր… նրա դեսպան լինելով մեր երկրի հեղինակությունը դժվար բարձրանա… որ տենց հեշտ լիներ էլ ինչ դարդ ունեինք… կարող է նույնիսկ հակառակը լինել, էդ մարդու հեղինակության հետ խաղան… ես ավելի շուտ կասեի իրեն հարգող մարդը սրանց մոտ ծառայության մոտ չպիտի մտնի, ընդհակառակը հրաժարական պիտի տա, որովհետև ծառայության որ մտնում ես ասել է համաձայն ես դրանց տեսակետների ու քաղաքականության հետ… ինչ հիմա դուրս է գալիս Շառլը հավանություն է տալիս էս ամեն ինչին ու պատրաստ է կրծքով պաշտպանել այս կառավարությանը՞… որքան էլ որ չուզենանք, դեսպաններն արտահայտում են երկրի իշխանությունների տեսակետները

ես չեմ կարծում որ Շառլն այդպես է մտածում, դրա համար էլ աչքիս էս ամեն ինչը աբսուրդ է

Ինձ թվում է մենք ավելի շուտ նրա հեղինակության հետ ենք խաղում

Լուսաբեր
15.02.2009, 13:16
Իմ կարծիքով ոչ թե մենք ենք Ազնավուրին օտագործում,այլ ինքը:Համ էլ մենք չենք էլ կարա իրեն օգտագործենք,նա շատ ՄԵԾ Է… ՈՒ էտ ամեն ինչը՝ մամլո ասուլիս իբր համաձայն չեմ ու նման բաներ,ընդամենը ֆարս էր,որովհետև գտնում եմ Սերժիկը ու իրա նմաները չկան էտքան,որ կարողանան Ազնավուր խաղացնեն:Խելքներին փչի վեր կենան Ազնավուրին բան առաջարկեն:Համ էլ նման գործերը մի օրում չեն մատածում:oyՍա լրիվ մտածված քայլ ա,թե ինչ են մտածել հուսով եմ շուտով կհասկանաք:
Ու դիվանագետ լինելու համար էլ հատուկ կրթություն հարկավոր չի :B

Ambrosine
15.02.2009, 14:41
Իմ կարծիքով ոչ թե մենք ենք Ազնավուրին օտագործում,այլ ինքը:
:o:think

Համ էլ մենք չենք էլ կարա իրեն օգտագործենք,նա շատ ՄԵԾ Է… ՈՒ էտ ամեն ինչը՝ մամլո ասուլիս իբր համաձայն չեմ ու նման բաներ,ընդամենը ֆարս էր,որովհետև գտնում եմ Սերժիկը ու իրա նմաները չկան էտքան,որ կարողանան Ազնավուր խաղացնեն:Խելքներին փչի վեր կենան Ազնավուրին բան առաջարկեն:Համ էլ նման գործերը մի օրում չեն մատածում:oyՍա լրիվ մտածված քայլ ա,թե ինչ են մտածել հուսով եմ շուտով կհասկանաք:
ուղղակի էդ մարդուն չի հետաքրքրում, թե ով է ՀՀ-ում իշխանության գլուխ. իր համար կարևորը իր ազգը ներկայացնելն է, նրա համար բարենպաստ պայմանների ապահովմանը նպաստելն է

Ու դիվանագետ լինելու համար էլ հատուկ կրթություն հարկավոր չի :B
համաձայն չեմ. ճիշտ է դիվանագետ դառնում են, բայց դեղագործը երբեք չի կարող դառնալ դիվանագետ

Լուսաբեր
15.02.2009, 14:46
ուղղակի էդ մարդուն չի հետաքրքրում, թե ով է ՀՀ-ում իշխանության գլուխ. իր համար կարևորը իր ազգը ներկայացնելն է, նրա համար բարենպաստ պայմանների ապահովմանը նպաստելն է

Կարելի է մի հարց. Իսկ դու ի՞նչ գիտես… :o :think միգուցե իրեն լավ էլ հետաքրքրում է ով է իշխանությունում ու ինչ է կատարվում,որովհետև բարանպաստ պայմաններ կարող են ապահովվել միայն իշխանությունները:

Ambrosine
15.02.2009, 15:54
Կարելի է մի հարց. Իսկ դու ի՞նչ գիտես… :o :think միգուցե իրեն լավ էլ հետաքրքրում է ով է իշխանությունում ու ինչ է կատարվում,որովհետև բարանպաստ պայմաններ կարող են ապահովվել միայն իշխանությունները:
Իրենց տնից եմ գալիս:))
Ճիշտ ես, բարենպաստ պայմաններ կարող են ապահովել իշխանությունները՝ դիվանագետների... միջոցով

thereisnomonkey
16.02.2009, 16:05
Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան
Միգուցե Շառլին ուզում են հենց Շվեյցարիայում դեսպան, որ կարողանան հանգիստ շվեյցարական բանկերի հետ իրենց հաշիվները պահեն, մեկա Շառլի կողքը մարդ էլ սպանես ձեն չի հանի:

Տրիբուն
16.02.2009, 16:31
մեկա Շառլի կողքը մարդ էլ սպանես ձեն չի հանի
տեղին էր

ու միայն Շառլի չէ, հայոց ողջ քամակամուտ "էլիտայի" կողքը, աչքի առաջ, օրը ցերեկով

REAL_ist
16.02.2009, 16:58
մեկա Շառլի կողքը մարդ էլ սպանես ձեն չի հանի:հետաքրքիրա որտեղիցա էս վստահությունը:thinkմնան դեպքեր են եղել տեղյակ չենք?
ես համոզվածեմ որ Շառլը լինելուա ազգի դեսպան, ոչ թե իշխանության

Տրիբուն
16.02.2009, 17:07
հետաքրքիրա որտեղիցա էս վստահությունը:thinkմնան դեպքեր են եղել տեղյակ չենք?
ես համոզվածեմ որ Շառլը լինելուա ազգի դեսպան, ոչ թե իշխանության
Պապլավոկ, ապեր

Արտիստ
16.02.2009, 19:01
Ժող, Շառլի հեղինակությունն է հարկավոր ընդամենը, ուրիշ ոչինչ....Կարծում եք Շառլը խառնվելու է խորը դիվանագիտական հարցերի մեջ՞ Չէ, դեսպանությունը մի ողջ համակարգ է, ու դրանով կզբաղվեն համակարգի այլ անդամները...Իսկ Շառլը իր հեղինակությամբ է միայն անհրաժեշտ, այդպես նրան, հետևաբար և հայաստանին շատ դժվար կլինի մերժելը:

Շառլը միակ մարդն էր, որ Գարբաչովի հետ հանդիպում նշանակեց ու հենց կայացավ հաջորդ իսկ օրը, մնացած դեպքերում դա տևում էր ամիսներ...

Ahik
16.02.2009, 21:02
Մարդն ուղղակի մեղքա:( իրա տարիքի համար չի էտ գործը

Mephistopheles
17.02.2009, 01:21
Ժող, Շառլի հեղինակությունն է հարկավոր ընդամենը, ուրիշ ոչինչ....Կարծում եք Շառլը խառնվելու է խորը դիվանագիտական հարցերի մեջ՞ Չէ, դեսպանությունը մի ողջ համակարգ է, ու դրանով կզբաղվեն համակարգի այլ անդամները...Իսկ Շառլը իր հեղինակությամբ է միայն անհրաժեշտ, այդպես նրան, հետևաբար և հայաստանին շատ դժվար կլինի մերժելը:

Շառլը միակ մարդն էր, որ Գարբաչովի հետ հանդիպում նշանակեց ու հենց կայացավ հաջորդ իսկ օրը, մնացած դեպքերում դա տևում էր ամիսներ...

արտիստ ջան, ոնց "ընդամենը հեղինակությունը՞" , իսկ հետաքրքիր է ինչ պիտի անենք նրա հեղինակության հետ, ավելի ճիշտ էս իշխանությունները… այսինքն Շառլի խաթր պիտի ասեն "լավ, Ղարաբաղը ձեզ" հա՞… Շառլի խաթր ոչ մի երկիր իր շահերը չի զոհաբերի, մոռացեք դա… Շառլին էշի տեղ դնելու ամենա լավ վրյանտը երևի էս ա… չեմ ուզում շատ խորանալ այս ամենի մեջ, բայց նաև չեմ կարող չնշել այն փաստը որ Երևանում այսօր Շարլի տուն-թանգարանն են սարքում ու պետական բյուդջեից էլ հսկա գումար են տրամադրում…

Ինքը ոնց կարա ներկայացնի մի իշխանություն որն իր ժողովրդի վրա կրակեց ու սպանեց, և ինքը որոշեց որ հիմա ճիշտ ժամանակն է ներկայացնել Հայաստանի իշխանություննրը՞

Միգռո
28.02.2009, 02:31
Հայացք ներսից: Շարլի դիվանագիտական հմտություններին տեղյակ չեմ ու ոչ էլ կարծում եմ, որ սա պատահական քայլ ա: Բայց ամեն դեպքում, ըստ իս, ոնց էլ լինի, ներկայիս դեսպանահյուփաթոսից քանի գլուխ լավ կլինի: Միգուցե Շարլի բախտը բերի, իրա պատվին ՀՀ դեսպանատուն կոչվող, դրսից, մոտավորապես, կիևյանի վրա` Ատլանտայի մոտից դեպի Բարեկամություն ձգվող բնակելի շենքերից մեկի բնակարանից ոչնչով չտարբերվող տարածք, իսկ ներսից` Գինդ-ում բրոկերների կողմից վաճառվող, իբրև բարվոք վիճակ ունեցող բնակարան հիշեցնող անհասկանալի, թափթփված ու քնձռոտ դեսպանատունը վերանորոգեն կամ փոխեն: Ձեռքի հետ էլ վերջապես հրաժարվեն համեմատաբար էժան, բայց արդեն շատ ընկերությունների կողմից չտրամադրվող dial-up ինտերնետ կապից ու գործից անտեղյակ, խաչբառ ու Windows-ի պասիանս սիրող, ՀՀ լեզվին վատ տիրապետող, բայց ՀՀ դեսպանատանը աշխատողներին գործից հեռացնեն: Այ որ ՀՀ դեսպանատունն էլ իրա առանձին կայքը ունենար, այլ ոչ թե մի հատ մեռած ֆորումում, հոգնած, վանող, անհրապույր և անբովանդակ մի հատ էջ ունենար, էտ արդեն շատ լավ կլիներ:
Ու տենց լիքը հայավարի պահեր...

Ambrosine
02.03.2009, 01:39
արտիստ ջան, ոնց "ընդամենը հեղինակությունը՞" , իսկ հետաքրքիր է ինչ պիտի անենք նրա հեղինակության հետ, ավելի ճիշտ էս իշխանությունները… այսինքն Շառլի խաթր պիտի ասեն "լավ, Ղարաբաղը ձեզ" հա՞… Շառլի խաթր ոչ մի երկիր իր շահերը չի զոհաբերի, մոռացեք դա… Շառլին էշի տեղ դնելու ամենա լավ վրյանտը երևի էս ա… չեմ ուզում շատ խորանալ այս ամենի մեջ, բայց նաև չեմ կարող չնշել այն փաստը որ Երևանում այսօր Շարլի տուն-թանգարանն են սարքում ու պետական բյուդջեից էլ հսկա գումար են տրամադրում…

Ինքը ոնց կարա ներկայացնի մի իշխանություն որն իր ժողովրդի վրա կրակեց ու սպանեց, և ինքը որոշեց որ հիմա ճիշտ ժամանակն է ներկայացնել Հայաստանի իշխանություննրը՞
Մեֆիստոֆել ջան, սա մեծ փիառ է ՀՀ-ի համար, պրեստիժ, ճիշտ է, կողմ չեմ: Նույնը մոտավորապես արել էին Այմատովի հայրենակիցները, երբ իրեն էլ դեսպան էին նշանակել /ինքը աշխարհահռչակ գրող է եղել/