PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավասար իրավունքնե՞ր



Կտրուկ
12.02.2009, 23:52
գուցե շարժեմ որոշ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների զայրույթը.(որի համար ներողություն);)բայց պետք է հարցնեմ։ տեղի՞ն է արդյոք շատերի պնդումը այն հարցում.որ կինը պետք է հավասար իրավունքներ ունենա տղամարդու համեմատ։
շտապեմ ասել իմ կարծիքը՝:nea

Ambrosine
12.02.2009, 23:57
նույնիսկ մարդիկ չունեն հավասար իրավունքներ, ինչ մնաց՝ ընտանիքի ներսում կինը և տղամարդը: Միշտ էլ կարևորը հավասար հնարավորությունների առկայությունն է

Yellow Raven
12.02.2009, 23:57
Հավասար իրավունքներ,բայց միևնույն ժամանակ տարբեր իրավունքներ տարբեր ոլորտներում;)
Մի խոսքով, մի ոլորտում կնոջ իրավունքներն են բարձր,մյուսում`տղամարդունը,բայց ընդհանուր վերցրած նրանք երկուսն էլ ունեն հավասար իրավունքներ...:)
Բայց չգիտես ինչու բոլորին թվումա,թե տղամարդը կնոջից ավելի շատ իրավունք ունի,բայց էդ տենց չի...

Կտրուկ
13.02.2009, 00:01
Հավասար իրավունքներ,բայց միևնույն ժամանակ տարբեր իրավունքներ տարբեր ոլորտներում;)
Մի խոսքով, մի ոլորտում կնոջ իրավունքներն են բարձր,մյուսում`տղամարդունը,բայց ընդհանուր վերցրած նրանք երկուսն էլ ունեն հավասար իրավունքներ...:)
Բայց չգիտես ինչու բոլորին թվումա,թե տղամարդը կնոջից ավելի շատ իրավունք ունի,բայց էդ տենց չի...իսկ ինչու՞ ոչ մի տղամարդ չի փորձում կանանց ներկայացնել հավասար իրավունքների թեզը.այլ միշտ կանայք են դա ուզում հաստատած լինել։

ivy
13.02.2009, 00:02
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների հարցը բազմիցս քննարկվել է «Տղամարդ-կին» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=15038), «Ի՞նչ է ֆեմինիզմը» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=11925), «Հայրիշխանությու՞ն, մայրիշխանությու՞ն, թե՞ հավասարություն», «Իգական սեռը ձգտում է հավասարության» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=3993) ‎թեմաներում:

Yellow Raven
13.02.2009, 00:05
իսկ ինչու՞ ոչ մի տղամարդ չի փորձում կանանց ներկայացնել հավասար իրավունքների թեզը.այլ միշտ կանայք են դա ուզում հաստատած լինել։

Որովհետև կանանց միշտ թվումա,թե իրանք ավելի քիչ իրավունքներ ունեն,դրա համար էլ միշտ կիննա դրա մասին բարձրաձայնում... (ոչ բոլորի մասինա խոսքը)...
Համ էլ էս թեման արդեն բազմիցս Ակումբում շոշափվելա;)

Rhayader
13.02.2009, 00:15
Ուֆ, են սիլիկոնից ծիծիկների թեմայում գրածս ադմինությունը ոչ առանց հիմքի ոչ տեղին համարեց ու ջնջեց, այստեղ մեջբերեմ:

Ժող, մարդկանց որպես մարդ հարգելու կուլտուրա բնավ չկա էս ֆորումում:
Կինն ատրիբուտիկա չի, մարդ ա, իրա կյանքն ունի, իրա որոշումները: Ախր պարտադիր չի, որ ամեն ինչ անի տղամարդուն հաճոյանալու համար կամ չանի՝ որ տղամարդուն չջղայնացնի:
Եթե իմ ընկերուհին նման որոշում կայացներ, ես միգուցե համաձայնեի կամ վիճեի՝ իմ գործն է, բայց կյանքումս չէի բռնանա ու չէի ասի՝ «արեցիր, գլուխդ կջարդեմ» կամ «արեցիր, էլ մարդդ չեմ»:
Չեմ հասկանում:
Ժող, կնիկը սերվանտը դնելու համար նախատեսված սիրուն բան չի, որ նաև կուխոննի կոմբայնի, սեքս-կուկլայի, բոքսի տանձի ու սիգնալիզացիայի ֆունկցիաներ ա իրականացնում: Առաջին հերթին, կինը մարդ ա, որ իրա կյանքն ունի, իրա նպատակները, իրա որոշումները:
Լավ է, ում եմ ինչ ասում, հեսա էլի կանայք կսկսեն ինձ հակաճառել, էլի կթողնեմ կգնամ:
Կնոջ վատագույն թշնամին հենց կինն ա՝ անհաջող կյանք ունեցած մայրը ո՞նց կթողնի, որ աղջիկը լավ կյանք ունենա, դժբախտ կինը ո՞նց կարա չխանգարի հարևանուհու երջանկությանը, եթե աղջիկն ու հարևանուհին թռչում են այնտեղ, որտեղ իրենք սողացել են ամուսնու կամքի տակ:
Ես չեմ կարող թռչել՝ ուրիշներին էլ քաշեմ հետևիցս, հա՞: Ինչ հայկական է այս մոդելը:
Արեք ինչ ուզում եք, ես մենակ եմ քայլում:
Վերաբերմունքս այս հարցի շուրջ շատ կտրուկ է:
Կտրուկ ջան, կհիմնավորե՞ս կարծիքդ:

Ambrosine
13.02.2009, 00:25
իսկ ինչու՞ ոչ մի տղամարդ չի փորձում կանանց ներկայացնել հավասար իրավունքների թեզը.այլ միշտ կանայք են դա ուզում հաստատած լինել։
ասեմ, որ արդեն /ՀՀ--ից բացի/ ամբողջ աշխարհում հակառակ պրոցեսն է ընթանում
հիմա այն աստիճան են կանայք իրենց իրավունքներին տեր կանգնում, որ գենդերային հավասարությունը խախտվել է՝ հօգուտ կանանց. ու բազմիցս կոնֆերանսներ են հրավիրվում՝ հավասարությունը վերականգնելու համար

Chuk
13.02.2009, 00:29
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների հարցը բազմիցս քննարկվել է «Տղամարդ-կին» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=15038), «Ի՞նչ է ֆեմինիզմը» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=11925), «Հայրիշխանությու՞ն, մայրիշխանությու՞ն, թե՞ հավասարություն», «Իգական սեռը ձգտում է հավասարության» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=3993) ‎թեմաներում:

Մոդերատորական. Ինչպես նշված է մեջբերման մեջ, նման թեմաներն ակումբում բազում են, հետևաբար այս մեկի առանձին գոյությունն արդարացված չեմ համարում: Թեման փակվում է, նյութով հետաքրքրվողներին հրավիրում եմ մեջբերման մեջ նշված թեմաներ: