PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ՀԱԿ ներկայացուցիչներին



murmushka
12.02.2009, 03:13
Թեմաներից մեկում առաջարկ եղավ կազմակերպել կամ օնլայն բանավեջ տարբեր քաղաքական հայացնքերի տեր մարդկանց միջև, կամ էլ հարց ու պատասխան:
Օնլայն բանավեճի կազմակերպումը կախված է մի քանի խնդիրներից, որոնց լուծումը որոշակի ժամանակ է պահանջում: Կարծում եմ նախընտրելի կլինի հարց ու պատասխանի տարբերակը:
Այս թեմայում կարող եք ուղղել Ձեր հարցերը, և կարճ ժամանակահատվածում կտեղադրենք ՀԱԿ ներկայացուցիչներից որևէ մեկի պատասխանը:
Շնորհակալություն

Chuk
12.02.2009, 03:20
Թեման դարձրեցի կարևոր՝ հաշվի առնելով նրա կարևորությունը, որպեսզի աչքի առաջ լինի:

Պարզապես բոլորին խնդրում եմ հարցերը ձևակերպելիս խուսափել պրովոկացիոն և վիրավորական հարցերից, այդպիսիք հասցեատերերին դժվար էլ հասնեն: Հիշեք, որ հարցերն ուղղում եք բավական լուրջ ու քաղաքակիրթ մարդկանց, հետևաբար հարցերն էլ պետք է լինեն լուրջ և քաղաքակիրթ:

Լ.յ.ո.վ.
12.02.2009, 03:40
Հարցեր իհարկե շատ կան, բայց ամեն-ինչ հերթով: Ուրեմն, հարգելի ՀԱԿ ներկայացուցիչներ՝

1. Ձեր համար "Հաղթել" ավելի շուտ նշանակում է «ՀԱԿ-ի իշխանության գալ», թե՞ «ՀՀԿ/ԲՀԿ-ի իշխանությունից դուրս մղում» /խնդրում եմ պատասխանել կոնկրետ/
2. Ձեր կարծիքով որքա՞ն ժամանակ հետո կհաղթեք: /մոտավոր/
3. Ինչպե՞ս եք պատկերացնում "Հաղթել"-ու կուլմինացիոն պահը՝ ավարտական փուլը: /տարբեր կարծիքներ եմ լսել, կուզեի լսել նորերը/

Հ.Գ. murmushka շնորհակալություն նման թեմա ստեղծելու համար :)
Հ.Գ. իսկ ովքե՞ր են «ՀԱԿ ներկայացուցիչներ»-ը եթե գաղտնիք չի, ՀԱԿ-ի սովորակա՞ն անդամները :8

murmushka
12.02.2009, 22:49
Անկեղծ ասած սպասում էի ավելի բուռն արձագանքների:think
այնուամենայնիվ, ուզում եմ կրկնել ,որ կարող եք հարցեր ուղղել ՀԱԿ անդամներ Ա.Բանուչյանին, Ա.Մանուկյանին, Ա. Խաչատրյանին, Լ.Զուրաբյանին:
պատասխաններն ամենակարճ ժամանակահատվածում կփորձենք տեղադրել

Վիշապ
13.02.2009, 11:24
Հարցերս ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին, և կուզեի նաև պատասխաններ ստանալ ՀԱԿ–ի այլ ներկայացուցիչներից։ Հետևյալներն են.

1. Արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի գաղութ դեռ չի դառել։
2. Արդյո՞ք Ռուսաստանը ամեն կերպ չի խոչնդոտի Հայաստանում իշխափոխությանն ու լեգիտիմ իշխանություններ ձևավորվելուն։ Չէ՞ որ Ռուսաստանը այդ դեպքում կկորցնի ընդմիշտ հավատարիմ գուբերնիա ունենալու երաշխիքները, ինչքան էլ որ Հայաստանի ընդդիմությունը առիթից առիթ փորձում է հավատարմություն ակնարկել Ռուսասատանին։ Չե՞ք կարծում, որ ծայրահեղ դեպքում Ռուսաստանը իր գուբերնիան պահելու համար կկիրառի բոլոր միջոցները սերժանտներին պահելու համար, ընդհուպ մինչև ընդդիմադիր խոշոր գործիչներին ֆիզիկապես վերացնելը։ Իսկապես կարո՞ղ ենք մենք՝ մեկ կամ մի քանի միլիոնս դիմակայել իմպերիալիստական Ռուսաստանի ազդեցությանը ու դառնալ ժողովրդավարական երկիր առանց Ռուսաստանի «եղբայությունից» ազատվելու։ Ուշ չի՞ արդյոք (ԻՄՀՈ Վրաստանը ժամանակին պահը լավ բռնացրեց ու հեշտ պրծավ)։
Շնորհակալություն։

Chuk
15.02.2009, 02:31
Հարցերն ընդունվում են մինչև երկուշաբթի օրը, Երևանի ժամանակով 16:00-ն:

dvgray
15.02.2009, 02:50
միտինգները դադարեցնելը պատճառաանվում էր ՀՀ-ին սպառնացող վտանգներով, որ հանկարծ ընդիմության քայլերը չծառայեն ՀՀ-ի վրա արտաքին ճնշումների ժամանակ որպես խաղաթուղթ օգտագործելուն:
Անցել է բավականին ժամանակ, և միակ արտաքին ճնշումը որ եղավ, դա կապված էր քաղբանտարկյալների ազատ արձակման հետ, բայց Արցախի հարցի կապակցությամբ ոչ մի այդպիսի բան կարծես թե չկա:
Իսկ միգուցե կա՞ ու այդ մասին գիտեք միայն դուք ու իշխանություները՞՞՞
իսկ եթե դուք գիտեք, ապա ինչու՞ դրա մասին չգիտենք մենք:

և հաջորդ հարցը
դուք չէ՞ք համարում, որ միտինգների դադարեցումը ստրատեգիական սխալ էր, և դա ոչ մի նորմալ զարգացման չբերեց: իսկ ինչ որ եղավ, կարող էր լինել նաև միտինգների հետ զուգահեռ