PDA

Դիտել ողջ տարբերակը : Տոնական բարեմաղթանքներ



Sona_Yar
11.02.2009, 02:40
Ողջույն սիրելի ակումբցիներ...Տարին նոր է սկսվել, տոներն իրար են հաջորդում, ու մենք տարբեր առիթներով միմյանց շնորհավորում ենք...Բայց պահ է լինում, որ ժամանակ չես ունենում ուղեղդ շարժելու, գեղեցիկ բառերով ասելիքդ շարադրելու: Այս թեմայում եկեք գրենք տարբեր տոների, առիթների կապակցությամբ բարեմաղթանքներ, ցանկություններ:Ու անհրաժեշտության դեպքում օգտվել դրանցից: Հետագայում այդ բոլորի հիման վրա կարելի է հրատարակել գրքույկ.միշտ նախանձով եմ կարդում էստեղի լեհական բրոշյուրները:
Ես ուզում եմ նշել որոշ տոներ ու առիթներ՝
գարնան գալստյան, Ծիծաղի, Ապրիլմեկյան , ծանոթության, հարսանիքի տարելիցներ, հղիանալու, մայրանալու, առաջնեկի ծննդյան, ատամհատիկի, Մայրության և գեղեցկության, Երեխաների պաշտպանության օրվա, հոբելյանների, բնակարանամուտի, Զատիկի, Սեպտեմբերի 1- ի, դպրոցն ավարտելու, ԲՈՒՀ ընդունվելու, Ոսկե հարսանիքների և այլն, և այլն, և այլն....
Հույսս, իհարկե, մեր տաղանդավոր ստեղծագործողներն են, որոնց այնքա՝ն գեղեցիկ ու ճաշակով բարեմաղթանքներից անձամբ ես ,հաճույքով կօգտվեմ...Կարծում եմ, կունենամ համախոհներ...:hands