PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե դուք Ջին բռնեիք

Quadro
15.12.2006, 18:09
Եթե դուք ջին բռնեիք ինչ երեք ցանկությունները կիրականացնեիք?

Shauri
15.12.2006, 18:32
Կախարդական փայտիկ կխնդրեի...

Ուլուանա
15.12.2006, 19:37
Կախարդական փայտիկ կխնդրեի...
Բայց ինձ թվում է՝ տվյալ դեպքում Ջինն ու կախարդական փայտիկը կարելի է նույնացնել, քանի որ նույն դերն ունեն. երկուսն էլ ցանկություն են իրականացնում։ ;)

Ուրվական
16.12.2006, 01:44
1. եթե նա հնարավորություն ունի, թող իմ ասած մարդկանց առողջություն տա
2. ինձ իմ ասած մարդու ունեցած գիտելիքների չափ գիտելիք տա
3. բա մի հատ չլներ, հավեսով կքաշեինք:D :D :D

Արսեն
16.12.2006, 01:48
եթե ջին բռնեի, կխնդրեի որ տար հնարավորություն ամեն ինչ նորից սկսել...;)

Cassiopeia
16.12.2006, 12:06
Ոչինչ չէի ուզի, կխնդրեի, որ չխառնվեր մարդկության գործերին… Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի հասնի այն գագաթնակետին որին ձգտում է…

Selene
16.12.2006, 13:29
Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի հասնի այն գագաթնակետին որին ձգտում է…
Համաձայն եմ քեզ հետ,բայց ամեն մեկն էլ պահ է գալիս,որ ուզում է իրականում ջին բռնել;) Ես հիմա շատ կուզեի նման իրավիճակում հայտնվեի,բայց :( ...
Երազներից նաև արթնանալ է պետք:

StrangeLittleGirl
16.12.2006, 13:42
Եթե ես ջին բռնեի, կհերձեի :D

Արսեն
16.12.2006, 23:12
Համաձայն եմ քեզ հետ,բայց ամեն մեկն էլ պահ է գալիս,որ ուզում է իրականում ջին բռնել;) Ես հիմա շատ կուզեի նման իրավիճակում հայտնվեի,բայց :( ...
Երազներից նաև արթնանալ է պետք:

Ջին ինչիդ է պետք, համոզված եմ "ամեն մի պրոբլեմ իր ունի իր խելամիտ լուծումը":hands

Selene
17.12.2006, 00:21
Ջին ինչիդ է պետք, համոզված եմ "ամեն մի պրոբլեմ իր ունի իր խելամիտ լուծումը":hands
Ջինն ինձ կօգներ իմ գտած խելամիտ լուծումն իրագործելուն;) Որովհետև ես սեփական ուժերով անկարող եմ դա անել:(
Պահանջվում է Ջին:)

Արսեն
18.12.2006, 16:36
Ջինն ինձ կօգներ իմ գտած խելամիտ լուծումն իրագործելուն;) Որովհետև ես սեփական ուժերով անկարող եմ դա անել:(
Պահանջվում է Ջին:)

Ես Ջին հազիվ թե դառնամ, բայց եթե կարող եմ, կոգնեմ, վստահ եղիր...;)

Mesrop
18.12.2006, 17:48
Բայց ինձ թվում է՝ տվյալ դեպքում Ջինն ու կախարդական փայտիկը կարելի է նույնացնել, քանի որ նույն դերն ունեն. երկուսն էլ ցանկություն են իրականացնում։ ;)
համամիտ եմ Շաուրիի հետ. :))
Կախարդական փայտիկը ջինից տարբերվում ա նրանով, որ ջինի .լիմիտը 3 հատ ա... zz :))

John
20.12.2006, 15:01
1.Աշխատասիրություն
2.Հարազատներիս առողջություն
3.Ինձ արժանի աղջիկ

Մանե
03.01.2007, 16:05
1.Երջանկություն
2.Բոլորիս առողջություն
3.Մեծ սեր

Goga
04.01.2007, 12:25
Եթե ես Ջին բռնեի, նրան վերջապես կազատեի այդ փոքրիկ լամպի մեջ ապրելուց:)
Ինչու ենք մենք միշտ մտածում, որ ինքը մեզ կօգնի, ու շուշուտ մեր երազանքներն ասում, միգուցե ինքն էլ երազանք ունի, որ մենք կարող ենք իրագործել:D
Իսկ եթե ավելի լուրջ՝ կցանկանայի ժպիտների բոլորի համար:)

Աբելյան
04.01.2007, 13:35
1. կախարդական փայտիկ կուզեի
ու վերջ:

masivec
10.08.2008, 00:00
Նախ արաջինը կախարդական փայտիկ,երկրորդն ել որ իմ սիրած աղջիկը սիրի ինձ:love:oyՎերջ:

Morpheus_NS
10.08.2008, 00:07
1-ին ցանկությունով կխնդրեի, որ բոլոր ցանկություններս իրականանային, էն 2-ն էլ իրան ըլնի

VisTolog
10.08.2008, 00:10
Երբ որ բռնեմ էն ժամանակ էլ կմտածեմ թե ինչ ուզեմ.
Հարգելով թեմայի վերնագրին, իմաստային բովանդկությանը, և չխախտելով ՀՀ սահմանադրությունը, ինչպես նաև չխախտելով ակումբ.ամ-ի 2.2.3. (Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից: ) կետը, և մոդերատորների մոտ ինձ զգուշացում տալու ցանկությունը չիրականացնելու համար` պատասխանեմ հարցին.

Կցանկանայի, որ
1.Google-ն իմը լիներ.
2. Այստեղ կարող է լինել Ձեր ցանկությունը
3. Այստեղ կարող է լինել Ձեր ցանկությունը

unknown
10.08.2008, 01:29
կցանկանայի առողջություն ու խաղաղ կյանք բոլորիս,:)հետո էլ տենց կսկսեի խնդրել մանր մունր բաներ,օր.ավտո իմ համար:D

Brigada
10.08.2008, 02:24
կախարդական փեդիկ կուզեի

ivy
10.08.2008, 03:12
«Բռնել» բառը դուրս չի գալիս... բաց կթողնեի:

lili-4
10.08.2008, 09:51
Ուրեմը սենց, եթե Ջին բռնեի, կուզեի լավ եվրովերանորոգած տուն, իր բոլոր հարմարություններով, բարձր եկամուտով սեփական բիզնես, կարգին մեքենա, էս հլա մեկ, մնացածն էլ կմտածեմ, հետո կգրեմ:D

Freeman
29.05.2010, 20:06
Կխնդրեի որ ախպորս կողիցս քշեր հանգիստ վեր ընգնեի

Yellow Raven
29.05.2010, 20:18
...գլուխը կջարդեի:))

Հայուհի
29.05.2010, 20:25
...գլուխը կջարդեի:))

Չեմ զարմանում:o:think

Քույրիկներիս համար առողջություն կխնդրեի:(

Sona_Yar
29.05.2010, 20:47
Եթե ես ջին, կախարդական փայտիկ ու ոսկե ձկնիկ ունենայի, բոլորին էլ կխնդրեի, որ Ավետին «Շանթից» հանեին կամ գոնե պրոֆեսիոնալ դասընթացների ուղարկեին, որ կարողանա հաղորդավարական կուլտուրա ձեռք բերի, տեղի-անտեղի չխոսի, անկապ «տեքստեր» չասի, թողի մարդավարի վայելենք դուդուկի մեղեդիները...

Lion
29.05.2010, 20:53
Եթե դուք ջին բռնեիք ինչ երեք ցանկությունները կիրականացնեիք?

2 ցանկությունները կնվիրեի իրեն, իսկ վերջին ցանկությունով կցանկանամ... ևս 1 տրիլիոն ցանկություն:P

Հայկօ
29.05.2010, 20:58
Եթե ես ջին, կախարդական փայտիկ ու ոսկե ձկնիկ ունենայի, բոլորին էլ կխնդրեի, որ Ավետին «Շանթից» հանեին կամ գոնե պրոֆեսիոնալ դասընթացների ուղարկեին, որ կարողանա հաղորդավարական կուլտուրա ձեռք բերի, տեղի-անտեղի չխոսի, անկապ «տեքստեր» չասի, թողի մարդավարի վայելենք դուդուկի մեղեդիները...

Վերջում համենայն դեպս կխնդրե՞ս, որ Ավետին մարմարե մոխրաման դարձնի :): Մարդ ես, էլի:

aerosmith
29.05.2010, 21:15
եթե Ջին բռնեի նախ և առաջ կխնդրեի, որ մի հեղուկ տար, խմեի ու գոնե մի ժամով անտեսանելի դառնայի, ու էդ հեղուկը երբեք չվերջանար։

Lion
30.05.2010, 00:06
եթե Ջին բռնեի նախ և առաջ կխնդրեի, որ մի հեղուկ տար, խմեի ու գոնե մի ժամով անտեսանելի դառնայի, ու էդ հեղուկը երբեք չվերջանար։

Գործ չունես - հայտնի բան է, որ ջիները, կատարելով մարդու ցանկությունները, միշտ էլ համը հանում են: Օրինակ, քո դեպքում, ասեմ իմանաս, անտեսանելի լինելու պարագայում դու նաև... կույր կլինեիր: Ու այստեղ որևէ զարմանալի բան չկա, քանի որ անտեսանելի կլինեին նաև քո աչքերը, որոնք չէին կարողանա անդրադարձնել ճառագայթները:P

Morpheus_NS ջան, քեզ էլ խորհուրդ կտայի զգույշ լինել - եթե հանկարծ բոլոր ցանկություններդ կատարվեին... հնարավոր է գոհ չմնայիր:

Ի դեպ - խաղաղություն ուզելն էլ մի բան չի, էդ էլա փորձված - նման դեպքերում ջինը ուղղակի վերացնում է մարդկությունը երկրագնդի վրայից. ահա և իսկական խաղաղություն...

Ընենց որ, եթե հանկարծ հանդիպեք... լաաաավվվ մտածեք:D

Sona_Yar
30.05.2010, 00:37
Վերջում համենայն դեպս կխնդրե՞ս, որ Ավետին մարմարե մոխրաման դարձնի :): Մարդ ես, էլի:

Կխնդրեմ, եթե մարմարե մոխրամանի կարիք ունես, կխնդրեմ: Հատուկ քեզ համար:;)

My World My Space
30.05.2010, 01:05
կստիպեմ քվեարկել Եվայի օգտին......;):D

Adriano
30.05.2010, 01:07
Կամուսնանամ հետը, հայավարի մոտեցում մեկը ժպտումա վռազմ ամուսնանում են: Ջինա էլի մեկ էլ տեսար միամիտ ժպտաց::)

Arpine
24.04.2012, 21:47
Շաատ բարձր ժայռից կընկնեի ներքև, ու կասեի, որ ինձ ներքևից բռներ:D:
Հավես կլիներ ընկնելը:oy

Sirarpi
24.04.2012, 21:57
Ինչքան խնդալու պատասխաններ կային :D Ես որ Ջին բռնեի էլ բաց չէի թողնի, ինչքան ցանկություն ունեմ ստիպված կկատարեր :D

Valentina
24.04.2012, 21:57
Կփակեի շշի մեջ, որովհետև իրա տեղն ընդեղ ա: :apeape

unknown
25.04.2012, 11:41
կցանկանայի առողջություն ու խաղաղ կյանք բոլորիս,:)հետո էլ տենց կսկսեի խնդրել մանր մունր բաներ,օր.ավտո իմ համար:D
:D2008-ին ես ինչեր էի մտածում:oyհիմա որ բռնեի կուզեի մի քիչ երջանկություն տար բոլոր մարդկանց հավասար:)

Նիկեա
25.04.2012, 16:49
Եթե մի օր չգիտեմ ոնց Ջին բռնեի չգիտեմ երևի խնդրեի,որ աշխարհում բալորը իրար հասկանան որ պատերազմներ ու փակ սահմաններ չլինեն ու կխնդրեի Ջինից ամբողջ տիեզերքով չանապարհորդելու ուղեգիր::think Կամ չգիտեմ կարողա խնդրեի որ Հովարդսում սովորելու հնարավորություն ստանամ ու դառնամ հմուտ կախարդ... կամ որ դառնամ ջրահարս... կամ ունենամ հրեշտակի թևեր ու կարողանամ թռչել...

Ամմէ
26.04.2012, 20:39
Եթե ես Ջին բռնեի, ես նրանից կխնդրեի առողջություն ,երջանկություն լավ մարդկանց համար ու թող որ միշտ հաղթի բարին :)այսինքն ես:D:oy

Դեկադա
26.04.2012, 20:55
Վիզա և 4 տոմս Հայաստանը անվերադարձ լքելու նպատակով

Նիկեա
27.04.2012, 17:03
Վիզա և 4 տոմս Հայաստանը անվերադարձ լքելու նպատակով
Ես էլ կուզենայի հեռանալ Հայաստանից,բայց ուրիշ երկիր չէի գնա:Կամ տիեզերք կթռնեի կամ էլ մի հատ անմարդաբնակ կղզի կգտնեի ու իմ համար հանգիստ կապրեի. բոլորից ու ամեն ինչից հեռու:

Հայկօ
26.12.2012, 21:06
Ես ջինին կխնդրեմ, որ իմ ցանկությունը չիրականանա, ու տենց ամբողջ ցանկությունների համակարգը կջարդեմ: Ջինը պարադոքսին չի դիմանա ու աբսուրդից կցնդի, հետո շղթայական ռեակցիայի հետևանքով կսատկեն բոլորը՝ ոսկե ձկնիկներից մինչև երազանքների բարի փերիներ: Ինձ լավություն չի լինի, փոխարենը կոնկրետ կհարամեմ գերբնական աշխարհը: Բա դու՞ ինչ կցանկանաս:

Windows 7
26.12.2012, 21:37
Եթե ջին բռնեի՝

1, կցանկանայի որ այս աշխարհից վերանան ՝արական սեռի ներկայացուցիչները:
2, կցանկանայի լինել Երկիր մոլորակի միակ տղամարդը որը նոր ցեղերի նախահայր կլիներ;
3, կցանկանայի անմահ իշխել այդ ցեղերի վրա ու իրենց գանձերը լցնել իմ բյուջեն.

բա դու՞

Վոլտերա
26.12.2012, 22:03
Ես Ջինից մի շիշ պիվա կխնդրեի, որ իրար հետ խմեինք

Ruby Rue
26.12.2012, 22:24
Ես Ջինից մի շիշ պիվա կխնդրեի, որ իրար հետ խմեինք

Մի շիշ գարեջուր ես էլ կարամ առնեմ, իրար հետ խմենք :drinks
Այ օրինակ ջինից կարելի ա էն հեքիաթների կախարդական սփռոցներից խնդրել, որ հենց բացես, քո սիրած ուտելիքներն ու խմիչքներն հայտնվեն անսպառ քանակով: :love

Malxas
26.12.2012, 22:26
Մարի Մելիքյան և Ռուբի Ռուե, ես ձեզ ամեն մեկիդ մեկ արկղ գարեջուր կառնեմ, խնդրում եմ մի զբաղեցրեք ջինին ;)

Վոլտերա
26.12.2012, 22:29
Մարի Մելիքյան և Ռուբի Ռուե, ես ձեզ ամեն մեկիդ մեկ արկղ գարեջուր կառնեմ, խնդրում եմ մի զբաղեցրեք ջինին ;)

Ստօպ, մենք Ջինի բերած գարեջրից ենք ուզում, եղավ:P

Ռուբ գարեջուրն ու էդ սփռոցը վերցնենք ու գնանք Բրյուսով, իսկ թե ինչու, դու գիտես:diablo

Malxas
26.12.2012, 22:31
Ստօպ, մենք Ջինի բերած գարեջրից ենք ուզում, եղավ:P

Իսկ ոչինչ, որ ջինն էլ իմ մոտից է վերցնում

Վոլտերա
26.12.2012, 22:32
Իսկ ոչինչ, որ ջինն էլ իմ մոտից է վերցնում

Էս apple-ի ու samsung-ի պատմությունն էղավ:think

Ruby Rue
26.12.2012, 22:33
Ռուբ գարեջուրն ու էդ սփռոցը վերցնենք ու գնանք Բրյուսով, իսկ թե ինչու, դու գիտես:diablo

Մար, բայց որ սփռոցը կա, առանձին գարեջուրն ի՞նչի ես ուզում…:D

Վոլտերա
26.12.2012, 22:33
Մար, բայց որ սփռոցը կա, առանձին գարեջուրն ի՞նչի ես ուզում…:D

Մեռնեմ տրամաբանությանդ:hands, դե ուրեմն ձեր գարեջուրը մեզ պետք չի:P

Ruby Rue
26.12.2012, 22:36
Մարի Մելիքյան և Ռուբի Ռուե, ես ձեզ ամեն մեկիդ մեկ արկղ գարեջուր կառնեմ, խնդրում եմ մի զբաղեցրեք ջինին ;)

Համ էլ Ռուբի Րյու:P

Malxas
26.12.2012, 22:38
Համ էլ Ռուբի Րյու:P

Տերդ մեռնի գիտություն, հա՜ :D

Varzor
27.12.2012, 04:24
Եթե ես Ջին բռնեի... :think

Իսկ ինչի է հարցի մեջ Ջինը մեծատառով?

ivy
27.12.2012, 09:13
Եթե ես ջին բռնեի, կհերձեի :D

Թուլացա ես, չեմ սիրում բժիշկներին, հո զոռով չի :D

Jarre
27.12.2012, 10:45
Եթե ես Ջին բռնեի... :think

Իսկ ինչի է հարցի մեջ Ջինը մեծատառով?
Իիիի՜, Varzor?
Չգիտե՞ս, որ մարդկանց անունները մեծատառով են գրում :P

Մինա
27.12.2012, 13:10
Ես Ջինից ,Էս խելքով ու մինչև ձանձրանալս ,ջահելություն կխնդրեի::roll

Varzor
02.01.2013, 02:15
Իիիի՜, Varzor?
Չգիտե՞ս, որ մարդկանց անունները մեծատառով են գրում :P
Ես չգիտեի, որ Ջինը մարդու անուն է: Իմ հիշելով ջինը մասնագիտություն էր :))
Իմ համար տարբերությունը մեծ է Ջին բռնել, թե ջին :P

E-la Via
02.01.2013, 14:34
Շատ բան չէ, մի հատ բոյով, սիրուն-սիմպածիչնի մասաժիստ :love:

Մեռնեմ համեստ ջանի՜ն :

Էն երկուսն էլ փեշքեշ )):

Mephistopheles
03.01.2013, 08:38
Կկոխեի հետ բութուլկեն ու մի հատ ընենց պռոպկա կդնեի վրեն, կպլոմբեի որ էլ կյանքուոմ դուրս չգա, թաղեմ ես դրա գոլորշի բոյը… կյանքներս կերավ… էս կանեմ էն կանեմ հետո էլ սաղ քաքմեջ անում դնում ա մի կոմ…

Այ հարիֆ ժողովուրդ, բութուլկի մեջ սաղ կյանքը բեզարած ծուխն ի՞նչ կարա անի… չէ մի մեկ էլ ոսկե ձկնիկ պտի բռնեմ… տո դրան էլ որ բռնեմ, է՞… որ ձեռս ընվելա ջինի հետ կողելու եմ կես կիլոյանոց բանկի մեջ եռացնեմ ու զակատ անեմ…

Պրծ… ջին-մին չկա… մոռացեք… իշտահներիդ քացախ…

Windows 7
03.01.2013, 09:55

:hi Մեծագույն հարգանքներով.

:handsքեֆս բերեց ձեր այս գրառումը,շատ վաղուց էի ուզում եդպես արտահայտվել,բայց Չուկից վախենում էի.
եկել եմ ասեմ որ՝ թեման սպառել է իրեն,փագենք պրծնենք ,:D

:)համել շնորհավոր ձեր Ամանորը,լավ քեֆ արեք. Մեծագույն Հարգանքներով Պարոն Մեֆիսթոֆել.

John
03.01.2013, 14:17
1.Աշխատասիրություն
2.Հարազատներիս առողջություն
3.Ինձ արժանի աղջիկ

2006 թ. Երևան :D