PDA

Դիտել ողջ տարբերակը : Մել Գիբսոն. Ֆիլմ ցեղասպանության մասին



Jarre
07.02.2009, 14:13
Լսել է՞իք, որ 2007-ի դեկտեմբերից խոսակցություններ էր գնում, որ Գիբսոնը պետք է նկարահանի ֆիլմ հայերի ցեղասպանության մասին։ Գլխավոր դերակատարը պետք է լիներ Սիլվեստոր Ստալոնեն։ Իսկ հիմա ահա այսպիսի հայտարարություն http://armenia-online.ru/armnews/29848.html
Այստեղ կարող ենք գրել այս թեմայի մասին ցանկացած տեղեկություն, նորություն և մեկնաբանություններ։

Moon
07.02.2009, 14:17
Հա, ես լսել էի...հմմմ...հետաքրքիր ա, բայց դե դժվար նկարի թեկուզ հենց էդ «40 дней Муса-Дага»...նամավանդ, եթե թուրքերից էդքան նամակներ ա ստանում, ով գիտի ոչ միայն նամակներ:think

Jarre
07.02.2009, 14:22
Բայց Գիբսոնի «Հիսուսուի տանջանքները» ու «Ապոկալիփսիս»-ը նայելուց հետո կարծում եմ, որ շատ ազդեցիկ ֆիլմ կլիներ։

Moon
07.02.2009, 14:25
Բայց Գիբսոնի «Հիսուսուի տանջանքները» ու «Ապոկալիփսիս»-ը նայելուց հետո կարծում եմ, որ շատ ազդեցիկ ֆիլմ կլիներ։
ցավոք սրտի չեմ տեսել այդ ֆիլմերը:(

Annushka
07.02.2009, 14:43
Բայց Գիբսոնի «Հիսուսուի տանջանքները» ու «Ապոկալիփսիս»-ը նայելուց հետո կարծում եմ, որ շատ ազդեցիկ ֆիլմ կլիներ։

Ես դիտել եմ երկու ֆիլներն էլ, և շատ-շատ եմ հավանել: Նախ շատ ազդեցիկ են, մի շնչով նայում ես: Ես նույնիսկ հուզվել էի :oy: Հատկապես երկրորդի ժամանակ ...ասես հերոսի հետ վերապրում էի այն ամենը, ինչի միջով անցավ:):
Ես մի երկու տարի առաջ լսել էի , որ Գիբսոնն ուզում է եղեռնի մասին ֆիլմը նկարել, շատ էի ուրախացել թեկուզ այն փաստից, որ նման գաղափար կա, այսինքն մարդիկ, այն էլ կինոաշխարհի, չեն անտեսում այդ թեման: Իսկ թուրքերի նման արձագանքը բնական ա.. Գիբսոնը նրանց խայտառակ կաներ լրիվ, եթե իրականությունը իր ոճին համահունչ ներկայացներ.. Տխուր է, որ նրա գաղափարը չի իրականանում, բայց հուսով եմ, որ մոտ ապագայում նման ֆիլմ կնկարահանվի, շատ կցանկանայի, որ հանրաճանաչ ռեժիսորներից մեկը մի հզոր էկրանավորում աներ 20-րդ դարի այդ ահասարսուռ և դաժան դեպքերի՝ մեր պատմության ամենացավալի ու վշտոտ էջերի վերաբերյալ:(

Monk
07.02.2009, 15:18
Հոլիվուդի աստղ Մել Գիբսոնը չի պատրաստվում փաստագրական ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Hollyscoop-ը, դերասանի իմպրեսարիո Ալան Նիերոբը հայտնել է, որ նման ասեկոսեները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Մել Գիբսոնը նկարահանելու է ՙՄուսա լեռան 40 օրը՚ ֆիլմը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա: Նույն այդ հաղորդման համաձայն, ֆիլմում պետք է նկարահանվեր Սիլվեստր Ստալլոնեն, որը ավելի քան 3000 նամակ է ստացել թուրքական կազմակերպություններից:
Աղբյուր` PanARMENIAN.Net

Մարկիզ
07.02.2009, 15:57
Բայց Գիբսոնի «Հիսուսուի տանջանքները» ու «Ապոկալիփսիս»-ը նայելուց հետո կարծում եմ, որ շատ ազդեցիկ ֆիլմ կլիներ։
Առաջին ֆիլմը չեմ տեսել և ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում տեսնել: Իսկ երկրորդը տեսել և շատ եմ հավանել: Բայց հենց այսօր առավոտյան յոթի սահմաններում մի հաղորդում էր ռուսական ալիքներից մեկով, որտեղ խոսվում էր ամերիկական բնիկների քաղաքակրթությունների մասին: Խոսում էին տարբեր գիտնականներ տարբեր երկրներից: Անդրադարձ եղավ նաև «Ապոկալիպսիս» ֆիլմին և Մել Գիբսոնին: Կարելի է ասել՝ բոլորը քննադատեցին Մել Գիբսոնին այն բանի համար, որ ֆիլմը չի արտացոլում իրականությունը, ավելին՝ իրականության հետ որևիցե կապ չունի… Բանն այն է, որ Մայա հնդկացիների, ացտեկների քաղաքակրթությունը բավականին զարգացած է եղել, նույնիսկ առավել զարգացած քան միջնադարյան եվրոպական բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ: Իսկ ահա ֆիլմում նրանք ներկայացված են որպես հում միս ուտող, կիսավայրենի, որսորդ, դիակների մեջ բնակվող մարդակեր, տարրական կենսամակարդակից զուրկ էակներ… Ճիշտ որ: Այդպես էլ ներկայացրել է:
Իհարկե, ցանկալի կլիներ հոլիվուդյան ֆիլմ նկարվեր հայերի ցեղասպանության մասին: Համոզված եմ մեր մեծահարուստները, որ մտքներին տեղ լինի, կարող են մեծ բյուջե ունեցող ֆիլմ պատվիրել հայտնի դերասաններով: Պատկերացնում ՞ եք ինչ կստացվի… Դա առավել օգտակար կլիներ տեղի ունեցած ողբերգությունն աշխարհին ի ցույց դնելու համար, քան ամեն անգամ Թուրքիայի դրոշներ վառելը:

Sunny Stream
07.02.2009, 17:51
Ես որքան տեղյակ եմ (որոշ լրագրողների ուսումնասիրության արդյունքում) պարվել է, որ սա ընդամենը ադրբեջանցիների (թե՞ թուրքերի, չեմ հիշում) բարձրացրած աղմուկն է: Առաջին մարդը, ով խոսել է սրա մասին, ադրբեջանցի լրագրող է եղել, շուխուռ է գցել, մի լա~վ ղժժացել մեզ վրա, որոհվևետ գիտեր` հայերիս էլ առիթ է պետք քիթներս տնկելու, հետո էլ խնդրել էդ մարդկանց հերքել էս սուտ լուրը` պատճառաբանելով նամակները: Կարծում եմ նամակների գոյությունն էլ նմանապես հնարված բան է:

Սերխիո
07.02.2009, 22:28
Գիբսոնը Տարանտինոի նման տաղանդավորա , համոզված եմ ՝ հզոր գործ կլինի …

Gayl
07.02.2009, 22:35
Լսել է՞իք, որ 2007-ի դեկտեմբերից խոսակցություններ էր գնում, որ Գիբսոնը պետք է նկարահանի ֆիլմ հայերի ցեղասպանության մասին։ Գլխավոր դերակատարը պետք է լիներ Սիլվեստոր Ստալոնեն։ Իսկ հիմա ահա այսպիսի հայտարարություն http://armenia-online.ru/armnews/29848.html
Այստեղ կարող ենք գրել այս թեմայի մասին ցանկացած տեղեկություն, նորություն և մեկնաբանություններ։

Եթե հրեաներն ու թուրքերը թողնեն ընտիր բան կստացվի,բայց լավ կլիներ ճշմարիտը նկարեին թե չէ եթե պետք է սուտն ու ճիշտը խառնեն իրար ավելի լավա չնկարեն:

Sunny Stream
08.02.2009, 00:11
Ժողովուրդ ջան, չի նկարում, ;) պետք չի հույսեր կապել Գիբսոնի հետ, թեև ինքն իսկապես հետաքրքիր կինոգործիչ է, բայց մեր համար գլուխը ցավի տակ դնելու հավես հաստատ չունի:
ես մի վարկած եմ ներկայացրել էս պատմության առաջացման, ճշմարտացիությունը չեմ երաշխավորում, եթե կան էլի տարբերակներ, եկեք քննարկենք, բայց քննարկել, թե ինչ լավը կարող է լինել էս ֆիլմը, իմաստ չունի, որովհետև սա ընդամենը միֆ էր, պըրծ :)

Իսկ այ սա (http://www.akumb.am/showthread.php?t=33697)միֆ չէ, եթե հետաքրքրի, գրեք համապատասխան թեմայում: