PDA

Դիտել ողջ տարբերակը : aitc.ariso.am - ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող ֆորում



aerosmith
06.02.2009, 21:24
www.aitc.ariso.am - ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող ֆորում է, բայց կասեմ, որ ինտերֆեյսը շատ անհաջող է սարքած, քանի որ ֆորումը ինքնին ժամանցային բնույթ կրող պրոյեկտ է համար, դա համար կասեմ ես ինտերֆեյսը շատ հոգնեցնող է. չնայած պրչոյեկտը շատ տեղին է, և պետքական

monster
26.04.2009, 00:56
Շատ վատնա )))

Արտիստ
26.04.2009, 09:11
[phpBB Debug] PHP Notice: in file /includes/session.php on line 990: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
Մել էլ չհասկացա ինչիա սենց վախենալու դիզայն:o
:8

VisTolog
26.04.2009, 10:54
Շատ վատնա )))
Ես եմ զբաղվել ծրագրավորմամբ:D:))

Artgeo
01.05.2009, 19:46
Ոլորտում տեղեկատվության պակաս կա
13:24 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ ծրագրավորողներ Արմանն ու Գերմանը երկար ժամանակ արտասահմանյան կազմակերպությունների համար աշխատելուց հետո հասկացել են, որ տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հայկական մոդել է անհրաժեշտ եւ որոշել են երիտասարդ ծրագրավորողների ֆորում բացել: Նրանք նշում են, որ պետականորեն ոլորտի զարգացման խթանումը հիմա արդեն ոչ այդքան գործուն է եւ պետք է ոլորտի պահանջարկը առաջացնել հասարակ մարդկանց ցույց տալով` ինչպես կարող են տեղատվական տեխնոլոգիաներն օգնել իրենց գործի մեջ:

"Ես համոզված եմ, որ "օդնոկլասնիկի"-ի պատճառով շատ մարդիկ համակարգիչներ առան ու հենց այս սայթում մարդկանց կարելի է վարժեցնել ավելի նոր օն-լայն ակտիվության",-"Ա1+"-ին պատմեց Արման Աթոյանը եւ նշեց, որ ներկայումս ցանկացած դպրոցական նվազագույնը մեկ "Պենտիում 3" համակարգչի գնի հեռախոս ունի, բայց ոչ ոք չի խոսում ու բացատրում նրանց ծնողներին, որ իրենց երեխայի համար կարեւոր է նաեւ համակարգիչը: Երիտասարդները նաեւ նշում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները ամեն մեկը իրենց"գլուխը կախ" իր գործն է անում եւ սպասում, թե երբ կզարգանա ոլորտը եւ երբ իրենց նախորոք պատրաստած "կաբելը" օգտակար կլինի:

"Օրինակ, եթե Ռանչպար գյուղի բնակիչը իմանա, որ կարող է "սկայպ"-ով անվճար խոսել իր խոպանում գտնվող ասենք Արմենակ տղու հետ ու դրա համար ոչ մի կոպեկ չվճարել, սա արդեն համակարգչի մեծ պահանջարկ կառաջացնի, մի քանի ընկերություններ էլ կտածեն, էդ հեռավոր գյուղում ինտերնետ կքաշեն, ահա եւ քեզ զարգացում",-մեզ հետ զրույցում նշեց Գերման Զարգարյանը` հաստատելով, որ զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջը պիտի հասարակությունից դուրս գա:

Տղաները պատմում են, որ հախաճ քննարկումների ժամանակ մեկը սփյուռքից գրում է, որ անվճար դոմեյն կարող է տալ, մյուսը օրինակ` թարմեցնում է իր համակարգիչը եւ հինը ուզում է ինչ-որ դպրոցի տալ: "ՏՏ ոլորտում հիմնականում դրսի համար են աշխատում, եթե անգամ մեզ մոտ օֆիս են բացել: Բայց նույնը կարող են ներսի համար անել, եթե օրինակ էլեկտրոնային կառավարման, հարկայինի ծրագրի կարեւորությունը մեզ մոտ էլ գիտակցեն",-ասաց Արմանը եւ հայկական բովանդակության պակասը լրացնելն ու ինտերնետում հայերեն նյութերի շատացման ծրագիր սկսելը որպես օրինակ նշելով:

Երիտասարդ ծրագրավորողների ֆորումը Ինֆորմացիան հասարակության զարգացման հայկական կենտրոն`"ARISO" անունն ունի եւ սկսել է գործել 1 ամիս առաջ: 2 տասնայակի հասնող ակտիվ անդամներից բացի ֆորումը ներկայումս մոտ 400 համակիր ունի, որոնք բոլոր աշխատանքները նախատեսում են կատարել առանց վարձատրությանը:

http://a1plus.am/am/society/2009/05/1/programmer


Վերջն են...

[phpBB Debug] PHP Notice: in file /includes/session.php on line 990: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
[phpBB Debug] PHP Notice: in file /includes/session.php on line 990: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
[phpBB Debug] PHP Notice: in file /includes/session.php on line 990: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
[phpBB Debug] PHP Notice: in file /includes/functions.php on line 3760: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
[phpBB Debug] PHP Notice: in file /includes/functions.php on line 3762: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
[phpBB Debug] PHP Notice: in file /includes/functions.php on line 3763: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
[phpBB Debug] PHP Notice: in file /includes/functions.php on line 3764: Cannot modify header information - headers already sent by (output started at /includes/hooks/index.php:251)
Զարգացնում են...

Աթեիստ
01.05.2009, 21:12
Ինձ մոտ էս սայթ մտնելուց հետո անտիվիրուսը հայհոյում է: