Դիտել ողջ տարբերակը : Ծովինար Բանուչյան. «Տե՛ս, որ լռում եմ»
Ծովինար Բանուչյան
«Տե՛ս, որ լռում եմ»
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=36487&d=1233924275
Ծովինարի առաջին ժողովածուն է, որում տեղ են գտել նրա բանաստեղծությունների ու պատմվածքների ընտրանին: Գիրքը նվիրված է մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Հրատարակվել է 2008 թվականին, «Անտարես» հրատարակչությունում:
Գունավոր կազմով, 240 էջ:
Խմբագիր և սրբագրիչ՝ Գայանե Կնյազյան:
Գինը՝ 1200 դրամ:
Վաճառվում է Երևանի գրախանութներում, մասնավորապես «Նոյան Տապան» գրատանն ու Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Սլավոնական գրախանութում:
Մեր սիրելի ակումբցու՝ Alizée (http://www.akumb.am/member.php?u=1845)-ի այս գիրքը կկարդաք կլանված ու մի շնչով, անձամբ ես խորհուրդ եմ տալիս այս գիրքն անպայման ունենալ ձեր գրադարանում:
Անչափ ուրախ եմ Ալիզեի համար իր առաջին գիրքն ունենալու համար և մնացածի համար, որ կարող են հետաքրքիր պատմվածքներ և բանաստեղծություններ կարդալ:
Ալիզե ջան շնորհավորում եմ քեզ այս ամենի կապակցությամբ
Ծով ջան, անկեղծորեն ուրախանում եմ հաջողություններովդ: Շնորհավոր: Կարծիքս էլ կասեմ կարդալուց հետո:)
Ծով ջան, շնորհավո՜՜՜ր :)
Քեզ նորանոր ստեղծագործական նվաճումներ եմ մաղթում :)
Annushka
06.02.2009, 17:13
Ծովինա'ր ջան,շնորհավորում եմ "առաջնեկիդ" լույս աշխարհ գալու կապակցությամբ և մաղթում նորնոր ստեղծագործական նվաճումներ: ;) Ապրե'ս :)
Morpheus_NS
06.02.2009, 17:14
Կարծեմ էս առիթով արդեն շնորավորել ենք Ծովին:think
Ժողովուրդ, շնորհավորանքների համար համեցեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=38477):
Իսկ այս թեմայում ցանկալի է տեսնել գրքի մասին կարծիքներ, քննարկումներ :)
Շատ լավ գիրք ա, իրոք, մի շնչով կարդացվում ա:) Ապրի Ծովը:love Եթե քննարկումներ լինեն, կմասնակցեմ:)
murmushka
06.02.2009, 23:54
ես Ծովինարին ճանաչում եմ արդեն մեկ տարի, բայց իսկական Ծովինարին կարողացել եմ բացահայտել մենակ նրա գրքում, /մեկ էլ Ծաղկաձորի մեր զրույցում:oy/… Նրա գրքի ամեն մի պատմվածք ստիպում է նորից ինքդ քո մեջ սկսես փնտրտուքները, ստիպում է վերարժևորել ամեն ինչ և առաջին հերթին մարդկային պարզ ու անկեղծ հարաբերությունները…
ինձ համար "Տես, որ լռում եմ" գիրքը դարձել է այն բացառիկներից մեկը, որն ուղղակի որպես անհրաժեշտություն կարդում եմ, երբ ուզում եմ մենակ մնալ ինքս ինձ հետ
Ծով ջան , շնորհակալություն:love
Մի հատ խնդրանք. քննադատելուց մի՛ խուսափեք։ Անկեղծորեն պատրաստ եմ:B։ Սկսած ձևավորումից, էջերից, բովանդակությունից / նկատի ունեմ ստեղծագործությունները...:D/...ինչ էլ որ լինի...:)
Շնորհակալություն։
Ծով, շնորհավո~ր: :) Պատկերացնում եմ` մեջը ինչ գանձեր կան...
Ուզում եմ էդ գիրքը: :aaa
Empty`Tears
07.02.2009, 12:56
Ծնորհավոր Ծով ջան , հուսով եմ ես դեռ էդ գիրքը ձեռք կբերեմ …:) :friends:
StrangeLittleGirl
08.02.2009, 21:58
Ծով ջան, ես դեռ չունեմ գիրքդ: Ուղղակի ժամանակ չեմ ունենում գրախանութների կողմերը երևալու: Հույս ունեմ՝ երբ հարմարացնեմ, դեռ սպառված չի լինի: :)
Ծնորհավոր Ծով ջան , հուսով եմ ես դեռ էդ գիրքը ձեռք կբերեմ …:) :friends:
Արի, կհիշացնես` կնվիրեմ:oy
Ambrosine
09.02.2009, 00:30
Դե Ծովին արդեն ասել եմ, որ գնացել էի հատուկ այդ գիրքը գնելու, այն էլ սպառվել էր:(
Ինձնից հետո աշխատակցին մոտեցավ մի աղջիկ և նորից հարցրեց Ծովի գրքի մասին...