PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է...

Sun
15.12.2006, 10:51
Ի՞նչ կարծիքի եք:

Quadro
15.12.2006, 11:05
Իմ կարծիքով այո

Delicada
15.12.2006, 11:15
Ի՞նչ կարծիքի եք:
Համամիտ եմ այդ մտքի հետ:
Կյանքն է ցույց տալիս որ դա այդպես է:

Angelina
15.12.2006, 13:55
Համաձայն եմ, շատ կան այդպիսի դեպքեր::(

dasola
15.12.2006, 18:15
Կարծում եմ, սերն այն զգացմունքը չէ, որ պետք է թույլտա հպարտությանն այն հոգու ներսում պահելու.....Սիրում ես խոսիր....Հպարտությունն այստեղ պետք է լռի,որոշ չափով,համենայն դեպս,առավել?ս եթե սերն ուժեղ է ու արժանի,որ նրա մասին չլռեն, չանտեսեն:;)

Firegirl777
15.12.2006, 21:17
Ես էլ շաաատ կուզանայի որ հպարտություն չլիներ, բայց հերիք է լսեմ նրա ձայնը և ինչ-որ բան իմ մեջ խառնվում է և ստիպում հպարտությանը զոռ տալ, ի դեպ գուցե նույն էլ կարողանամ նրա մասին ասել:(
Ինչ է՞ ուրեմն մենք դատապարտված ե՞նք:think

Synopsys_vs_Lycos
15.12.2006, 21:25
Ես էլ շաաատ կուզանայի որ հպարտություն չլիներ, բայց հերիք է լսեմ նրա ձայնը և ինչ-որ բան իմ մեջ խառնվում է և ստիպում հպարտությանը զոռ տալ, ի դեպ գուցե նույն էլ կարողանամ նրա մասին ասել:(
Ինչ է՞ ուրեմն մենք դատապարտված ե՞նք:think

Չէ, դատապարտված չեք :ok Ամեն ինչ կախված է, թե մարդ ինչքան է ինչ որ մի բան ուզում: Եթե ուզում եք միասին լինել, և ԻՐՈՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ, հպաոտությունը անզոր է:
Մարդ մի բան ստանալու համար անպայման ինչ-որ մի բան ել պետք է տա :B

Selene
16.12.2006, 00:31
Եթե ուզում եք միասին լինել, և ԻՐՈՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ, հպարտությունը անզոր է:
Միգուցե հպարտությունն անզորանում է այնքանով,որքանով զորեղանում է սերը:love :think
իսկ «եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է»,ապա սերն այդ անցողիկ բնույթ ունի և ,մի քիչ դաժան հնչի միգուցե, նաև անապագա է:(

kiki
16.12.2006, 01:11
գնալով համոզվում եմ այս խոսքերի ճշմարտացիության վրա...
եթե այս հարցը ինձ մի քանի տարի առաջ տային , հաստատ մեկ այլ պատասխան կստացվեր...

Amaru
22.12.2006, 20:24
իսկ «եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է»,ապա սերն այդ անցողիկ բնույթ ունի և ,մի քիչ դաժան հնչի միգուցե, նաև անապագա է:(

անցողի՞կ...ոչ միշտ...

Ծով
23.12.2006, 01:47
Եթե ճչում է հպարտությունը,սերն իրեն մատնում է…չի լռում հաստատ…հնարավոր է պարզապես թաքնվել է ուզում…

Cassiopeia
23.12.2006, 12:19
Անձամբ ես մի պահ կողմ թողեցի հպարտությունը ու հիմա զգում եմ, որ պետք չէր… Պետք է մնայի իմ բարձունքում:( …

Sun
25.12.2006, 11:48
Եթե ճչում է հպարտությունը,սերն իրեն մատնում է…չի լռում հաստատ…հնարավոր է պարզապես թաքնվել է ուզում…

Չգիտեմ սիրո թաքնվելու մասին :) , բայց գիտեմ, որ որոշ հարցերում միշտ գլուխ է բարձրացնում հպարտությունը և կցանկանայի,որ այդպես չլինի, որովհետև խոչընդոտներ շատ է ստեղծում,իսկ փոխել այն չեմ կարող..
Իսկ մի՞գուցե այդ է ճիշտը...

___________________

Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Ծով
26.12.2006, 15:01

Համաձայն եմ…գիտե՞ս,հպարտությունը վատ բան չի,բայց սիրո մեջ իրոք որ խոչնդոտներ շատ է ստեղծում…
Հետևաբար լավ կլինի, որ երբ հպարտությունը ճչա,սերն այնպես գոռա,որ հպարտությունը սուս-փուս նստի իր տեղը…:D սա իհարկե կատակ էր…բայց քեզ հետ համաձայն եմ…

Firegirl777
28.12.2006, 17:59
իսկ ես վերջիվերջո որոշել եմ դեն նետել այն ու ասել ամեն ինչ ամենայն ճշմարտությունը ;)

Մանե
04.01.2007, 16:29
Չեմ կարող ասել թե ում մոտ ոնց,բայց կոնկրետ իմ մոտ ոչ թե սերը լռում է, այլ ,պարզապես ,երբ ճչում է հպարտությունը,արդեն առաջ է գալիս հիասթափությունը. Քանի որ իսկական սերը երբեք չի լռում

ԼԻԿ
25.01.2007, 11:42
Չէ ,ինձ թվումա նենց մարդիկ կան, որոնք հակառակը ,երբ սիրում են միշտ իրենց հպարտ են պահում.Ու տենց մարդիկ հաստատ ավելի ուժեղ են սիրում.Իրանք ավելի լավն են ու ավելի շատ բան կանեն իրանց սիրած մարդու համար.Ափսոս ես էդ մարդկանցից չեմ.

Kita
25.01.2007, 14:06
Համաձայն եմ…գիտե՞ս,հպարտությունը վատ բան չի,բայց սիրո մեջ իրոք որ խոչնդոտներ շատ է ստեղծում…
Հետևաբար լավ կլինի, որ երբ հպարտությունը ճչա,սերն այնպես գոռա,որ հպարտությունը սուս-փուս նստի իր տեղը…:D սա իհարկե կատակ էր…բայց քեզ հետ համաձայն եմ…
շատ դուրս եկավ գրածդ..համաձայն եմ լիովին...ու ցավալի է, որ հակառակ դեպքեր ավելի հաճախ են հանդիպում:(

Անձամբ ես մի պահ կողմ թողեցի հպարտությունը ու հիմա զգում եմ, որ պետք չէր… Պետք է մնայի իմ բարձունքում …
մի տխրիր...:) :( դու ուղղակի ավելի ուժեղ գտնվեցիր:)

Cassiopeia
25.01.2007, 14:08
մի տխրիր...:) :( դու ուղղակի ավելի ուժեղ գտնվեցիր:)
Շնորհակալ եմ… Սպին դեռ կա, բայց ես հաղթահարեցի այն… ու ես հպարտ եմ, որ հպարտ եմ:)

Firegirl777
25.01.2007, 18:58
Հպարտություն ասածը ավելի սուղ հասկացություն է, իսկ երբեմն նաև հպարտություն կարող է ընդունվել նաև ամաչկոտությունը, կամ հենց ճշմարտությունը, մի խոսքով ավելի վատ եթե դա կա իսկ երբ չկա ու միևնույն ժամանակ հպարտությունը մի կողմ նետելով հանկարծ հասկանում էր, որ սեր էլ չկա ավելի վատ: Իմ մոտ հենց այդպես ստացվեց....

dreaming
01.02.2007, 14:29
ճիշտ է, հպարտությունը շատ անգամ կարող է սառնւթյուն մտցնել հարաբերությունների մեջ, բայց եթե հպարտ չլինես, ինքդ քեզ շատ դեպքերում պարզապես չես հարգի… ամեն դեպքում եթե սերն իսկական է, հպարտությունը չի կարող խանգարել

Cassiopeia
01.02.2007, 15:57
Այսօր ուզում եմ հպարտությունս պահել գրպանիս մի խոր անկյունում, նամակ գրել ՆՐԱՆ… բայց հպարտությունս ավելի հզոր է…
չեմ կարողանում սերն ու հպարտությունը համատեղել…:(

Մանե
01.02.2007, 17:07
Այսօր ուզում եմ հպարտությունս պահել գրպանիս մի խոր անկյունում, նամակ գրել ՆՐԱՆ… բայց հպարտությունս ավելի հզոր է…
չեմ կարողանում սերն ու հպարտությունը համատեղել…:(
Իսկ միգուցե դա վա՞խ է:love

Cassiopeia
02.02.2007, 10:29
Իսկ միգուցե դա վա՞խ է:love
Երանի թե վախ լիներ… Բայց ոչ, մեր պարագայում վախը բավական խորթ հասկացություն է… :(

Ուրվական
18.05.2007, 20:55
Եթե սիրում ես, ուրեմն "հպարտություն սիրելիի նկատմամբ" հասկացողություն ուղղակի գոյություն չունի: Իմ խորին համոզմունքով, եթե ճչում է հպարտությունը, և սերը լռում է, նշանակում է, որ այն երբեք էլ գոյություն չի ունեցել: Սերը չի կարող լռել ոչ վախի, ոչ էլ հպարտության պատճառով: Եթե այն կա, ապա ոչ մի բան էլ նրան լռեցնել չի կարող: Այ, ուրիշ բան, որ իսկական սեր շա~տ հազվադեպ է հանդիպում:

azat11
23.07.2008, 02:13
Ի՞նչ կարծիքի եք:

Ոչ, հպարտությունն ինչից է, եթե ոչ սիրուց??????
Բայց նաև հպարտությունը հեշտ չի տրվում:

unknown
23.07.2008, 22:07
. Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է...

Իմ մոտ ել տենցա

nune'
24.07.2008, 00:22
Չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց, իմ մոտ հպարտություննը ու սերը ոչ միայն իրար հետ կապ չունեն այլև ես կասեի կիլոմետրերով հեռու են...ինչ հպարտության մասին կարողա խոսք լինել, երբ սիրում ես էդ մարդուն ու թքած ունես ամեն բանի ու ամեն ինչի վրա..էդ իհարկե իսկական սիրո պարագայի մասին եմ ասում... իսկական սիրո ժամանակ , մի բան էլ ասեմ, մարդ ոչ թե կուրանումա, այլ աչքերը բացվում են ու հասկանումա, որ իրականում , բայց ոնց որ թեմայից շեղվեցի...oops!

Նորմարդ
24.07.2008, 08:49
Եթե սիրում ես, ուրեմն "հպարտություն սիրելիի նկատմամբ" հասկացողություն ուղղակի գոյություն չունի: Իմ խորին համոզմունքով, եթե ճչում է հպարտությունը, և սերը լռում է, նշանակում է, որ այն երբեք էլ գոյություն չի ունեցել: Սերը չի կարող լռել ոչ վախի, ոչ էլ հպարտության պատճառով: Եթե այն կա, ապա ոչ մի բան էլ նրան լռեցնել չի կարող: Այ, ուրիշ բան, որ իսկական սեր շա~տ հազվադեպ է հանդիպում:
Չէ Գոռ ջան համաձայն չեմ, երբեմն լինում ա երբ հպարտությունը ոտքի ա կանգնում հիմնականում դա ներքին վիրավորանքի հետևանք է լինում :)
Մի պարզ օրինակ բերեմ (քո վրա չեմ բերում որ չնեղվես) ենթադրենք Պողոսը սիրում ա մի աղջկա, իսկի էտ աղջիկը անընդհատ արհամարհում ա, ինչ ես կարծում պողոսը որ իսկական են քո ասած եզակի սիրով սիրում է երկա՞ր կդիմանա, իմ կարծիքով վաղ թե ուշ նրա մեջ գլուխ կբարձրացնի սեփական ինքնասիրությունը, ուրիշ հարց է թե ինչպես դա կդրսևորվի ու ինչքան շուտ դա կլինի հենց դա էլ իմ կարծիոքվ սիրո չափանիշն է :)

varduuhi
24.07.2008, 12:01
Իսկ եթե սերն է ճչում? :oy Կարելի է ասել, որ էդ ժամանակ հպարտությունն է լռում? :think

Նորմարդ
24.07.2008, 12:07
Իսկ եթե սերն է ճչում? :oy Կարելի է ասել, որ էդ ժամանակ հպարտությունն է լռում? :think
Միանշանակ :)

impression
24.07.2008, 13:36
Իսկ եթե սերն է ճչում? :oy Կարելի է ասել, որ էդ ժամանակ հպարտությունն է լռում? :think

Երբ սերն է ճչում, բոլորը լռում են ու հետաքրքրված ականջ դնում :D

Գարուն
24.07.2008, 13:40
Հպարտությունը երբեք չի ՃՉՈՒՄ, ում է պետք այն ՍԵՐԸ, որը ձեռք է բերվելու ոտնահարելով քո հպարտությունը:

Ուլուանա
24.07.2008, 20:32
Ճչացող հպարտությունն արդեն գոռոզությունն է, որը որակապես այլ հատկանիշ է՝ միանշանակ բացասական։ Նման դեպքերում պետք է մի կարգին խելքը գլխին սեր լինի, մի հատ հավեսով էդ ճչացողի գլխին տա, նստեցնի տեղը, որ դրանից հետո այլևս անիմաստ տեղը ձայնը գլուխը չգցի։ :B

azat11
25.07.2008, 00:07
Չգիտեմ սիրո թաքնվելու մասին :) , բայց գիտեմ, որ որոշ հարցերում միշտ գլուխ է բարձրացնում հպարտությունը և կցանկանայի,որ այդպես չլինի, որովհետև խոչընդոտներ շատ է ստեղծում,իսկ փոխել այն չեմ կարող..
Իսկ մի՞գուցե այդ է ճիշտը...

___________________

Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Չեմ հասկանում, հպարտությունը վաստակած արդյունք չի?: Ինչու պետք է այն հակասի սիրուն, չէ որ մարդը հպարտ է իր սիրածով (հայրենիք, մարդ, կատարված աշխատանք.... ): Ինձ թվում է դա երջանկություն է:

*e}|{uka*
25.07.2008, 12:20
Չեմ հասկանում, հպարտությունը վաստակած արդյունք չի?: Ինչու պետք է այն հակասի սիրուն, չէ որ մարդը հպարտ է իր սիրածով (հայրենիք, մարդ, կատարված աշխատանք.... ): Ինձ թվում է դա երջանկություն է:

Էտ հպարտության մասին չի խոսքը, ստեղ խոսքը գնումա մեծամտության, գոռոզության մասին...

Բայց ես տենց էլ չհասկացա հպարտությունը ինչու՞ պիտի ճչա եթե սիրում ես, չեն կարող առանց գոռոցների, զոհերի...:B

impression
25.07.2008, 12:31
Էտ հպարտության մասին չի խոսքը, ստեղ խոսքը գնումա մեծամտության, գոռոզության մասին...

Բայց ես տենց էլ չհասկացա հպարտությունը ինչու՞ պիտի ճչա եթե սիրում ես, չեն կարող առանց գոռոցների, զոհերի...:B

առանց զոհերի դեռ մի կերպ հնարավոր ա, բայց առանց աղմկելու... :oy եսիմ :oy:D

_Հրաչ_
25.07.2008, 23:48
Հպարտությունը, իմ կարծիքով:think, եթե իր չափի մեջ ա, շատ լավ մարդկային որակ ա, շատ տեղ բարձր ա պահում մարդու արժանապատվությունը, բայց երբ էդ նույն հպարտությունը չափից ավելի ա, դա էլ հպարտություն չի, դա կատարյալ գոռոզություն ա, որը շատ դեպքերում «կործանարար» ազդեցություն ունի:

azat11
26.07.2008, 01:32

Հպարտությունը դա հպարտություն է, պետք չի այն մեկնաբանել և թարգմանել: Ազնվություն, հպարտություն, բարոյականություն և այլն, այս շարքի տերմինները չեն սահմանվում և կայուն արժեքներ են, բերեք հետները խաղ չանենք:)

Ծով
26.07.2008, 03:50
Եթե ճչում է հպարտությունը,սերն իրեն մատնում է…չի լռում հաստատ…հնարավոր է պարզապես թաքնվել է ուզում…

Հմմմ.....ճիշտ ա էլի ասում էս մարդը...:D

Narinfinity
23.09.2008, 11:01
Հպարտությունը երբեք չի ՃՉՈՒՄ, ում է պետք այն ՍԵՐԸ, որը ձեռք է բերվելու ոտնահարելով քո հպարտությունը:

Գարուն դու հենց դիպուկ ես գրել,
Պետք չե այն սերը, որը հպարտ չի ծնվում,
Եվ շարունակվում և մեռնում թևատ, անհպարտ,
Հպարտությունն է ճչում սիրելով արդեն...:think
Ում է պետք սերը, եթե նրանով հպարտ չես ապրում?

Հակոբ Գեւորգյան
23.09.2008, 11:03
Գարուն դու հենց դիպուկ ես գրել,
Պետք չե այն սերը, որը հպարտ չի ծնվում,
Եվ շարունակվում և մեռնում թևատ, անհպարտ,
Հպարտությունն է ճչում սիրելով արդեն...:think
Ու է պատք սերը, եթե նրանով հպարտ չես ապրում?

Լավ քառյակ է… հինգ ու խեչ

Leto
22.08.2012, 12:03
Համաձայն եմ: Ուղակի էությունդ փոխել չես կարող:

Mari
23.08.2012, 11:46
Սերը երբեք չի լռում, ուղղակի անպատասխան լինելու կամ հիասթափության դեպքում վախկոտի նման քողարկում է իրեն ինչ-ինչ պահվածքի/վարվելաձեւի ետեւում, որը միգուցե եւ հպարտություն է կոչվում: Ու կամաց-կամաց թաղում ես սերդ, որովհետեւ անզորությունից ավելի ես խորացնում էն, ինչը էդ պահին հպարտություն ես անվանում...ու մեռնում է սերը ու հավատը սիրո հանդեպ, որովհետեւ մենք կառուցում ենք պատնեշներ` արգելքները հնարավորության դեպքում վերացնելու փոխարեն....

shatboyov
27.09.2012, 20:58
Սերը կարծես ուրվական լինի, բոլորն են խոսում դրա մասին, բայց քչերն են տեսել...:victory: