PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայտարարություն Բոլիվիայի հետ կապված

Հայարիացի
04.02.2009, 15:22
Հայ Արիական Միաբանությունը ջերմ ողջույններ է հղում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին՝ իր նախնյաց հավատքին վերադառնալու նախաձեռնության համար:
Վերջերս բնիկ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ Բոլիվիան այլեւս կաթոլիկ (քրիստոնեական) պետություն չէ եւ այդ կրոնը չի կարող համարվել պետական կրոն:
Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի բնակչության ավելի քան 85%-ը հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ եւ հին հավատի հետեւորդներ են, ուստի պետք է վերականգնվի իրենց հին հավատը: Նա նաեւ նշել է, թե չի բացառվում, որ իսպաներենի հետ համատեղ պետական լեզու համարվի տեղի հնդկացիների լեզուն:
Հայ Արիական Միաբանությունը Ամերիկա աշխարհամասի առաջին հնդկացի նախագահի պետականորեն իրականացվող այս թերեւս եզակի նախաձեռնությունը համարում է լուրջ աշխարհայացքային քայլ, ինչը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել բոլոր հին ազգերի հավատադարձության վրա:
Մենք՝ հայ-արիականներս, նույնպես ունենք մեր հին հավատի, հայ Աստվածների պաշտամունքը եւ կարեւորում ենք Բոլիվիայի նախագահի վճռական քայլը՝ իր երկիրն ու ազգը սեփական արմատներին ամրացնելուն եւ զորացնելուն միտված:
Վստահ ենք, որ հայությանը նույնպես սպասվում է դարձ դեպի արմատները՝ հայոց հավատը, հայ Աստվածների պաշտամունքը:
Փա’ռք Տիեզերքի Արարչին եւ բարի վերադարձ հայ Աստվածներին:
Արիական Հայաստանն է հայոց զորության հիմնաքարը:

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=747&Itemid=56

Ինչու Բոլիվիացիք կարող են պայքարել իրենց ազգային շահերի համար իսկ մենք ոչ:

Rhayader
04.02.2009, 15:26
http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=747&Itemid=56

Ինչու Բոլիվիացիք կարող են պայքարել իրենց ազգային շահերի համար իսկ մենք ոչ:

Հայ բնիկ հավատն արիականը չի, այն փոխառված է: Հին հայկական հավատը վիշապապաշտությունն է: Ալիքները մի խառնի:
Վիշապապաշտությանը վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել՝ այն մի փոքր ոչ կենսունակ է, տվյալներ էլ շատ քիչ են պահպանվել:

Հայարիացի
04.02.2009, 19:12
Հին հայկական հավատը վիշապապաշտությունն է: Ալիքները մի խառնի:

- Երբեւե որեւէ մեկը, այդ թվում հայերի թշնամիները հայերին վիշապապաշտ չեն ասել: Սա իսկական ախմախություն է կամ մտածված հիմարաբանություն: Նույնիսկ Հայոց Զորության եւ Ռազմի Աստված Վահագնը հայտնի է Վիշապաքաղ անունով, որ միշտ պատերազմել է Վիշապների դեմ: Գոնե խելքին մոտ բան գրեք:
Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արարված Արիածին Արարածը Արիացին էր` Արի Մարդը`Արի Մանը, Արմանը կամ Արմենը... Եթե այսքան Արիական բառ ու բան կգտնեք որեւէ ազգի բառարանում կամ ծագումնարանում, ապա հայերին արիականությունից կտարանջատեք: Այսինքն` չի ստացվի: Քանզի եւ Հայերի Բնօրրանը եւ Ծագման Վկայագիրը արարչական-արիական են: Տիեզերքի Արարիչն ու Հայերի Աստվածահայր Արան հենց Ար-ի նախասկիզբն են որանցից էլ արարչությունը արիականորեն <իջել> է Արարատ եւ տրվել բնիկներին` մեզ:
Հիմա թե դու վիշապապաշտություն կասես, թե մեկ այլը` սատանայապաշտություն, դա ձեր խնդիրն է: Հայերը ոչ ձեզանով են արիականացել, ոչ էլ ձեզանով պիտի եհավայականանան...
Մտեք www.hayary.org որոշ բաներ կսովորեք գոնե...

Rhayader
04.02.2009, 20:08

Տղա ջան (դե, ռազ ուժ դու իմ ասածին ախմախություն կասես, ես էլ քեզ էսպես կանվանեմ:)), քո ասացը մի հատ աղանդի՝ էսպես կոչված «Արորդիների Ուխտի» տեսանկյունն ա, իսկ իրանք նույնիսկ հին արիական դիցաբանության տեսանկյունից իրականությանը մոտիկ չեն: Նրանք ընդամենը խառնում են հայկական նախաքրիստոնեական ու հետքրիստոնեական ավանթույթները:
Վահագնիկը (ապուշ աստված, փոխառվել է հելլենիստական շրջանում հունական Ապոլլոնից՝ հույները չէին էլ կիրառում նրա Վահագն անունը), պարզ է որ պիտի Վիշապիս սպաներ, հետո էլ պետք է, որ Վիշապի դեմոնիզացիա իրականացվեր, որպեսզի նոր կրոնը հնին փոխարինելու հիմքեր ստանա:
Իրականում Վիշապը մի հատ չի եղել, եղել են տարբեր վիշապներ, որոնք իսկական արիական աստվածներին բավականին մոտ են: Հայկական «արիական» աստվածներն իրականում գտեթե ամբողջությամբ փոխառված են ու պատկանում են հելլենիստական ու պոստհելլենիստական շրջանին: Օրինակ, Աստղիկը նույն Բաբելոնյան Աստարտեն է:
Մյուս կողմից՝ Միհրը նույն արիական Միտրան է:
Հին վիշապներին նայենք՝ Աժի Դահակա (Աժդահակ), Աժի Ռուդրախա (արիական Ռուդրան, որը հնդկական դիցաբանության Ռուդրան, հետագայում՝ Շիվան է) և այլն:
Ասորիները Հայաստանն անվանում էին Նաիրի՝ Ջրերի երկիր ոչ նրա համար, որ այն ջրառատ էր, այլ նրա համար, որ մեծ տարածում ուներ Ջրի Վիշապի պաշտանմունքը: Սրա մասին են վկայում այդ և ավելի վաղ շրջանների վիշապաքար-ֆալլոսները:
Վիշապապաշտությանը հաջորդեց քուրմ-արքաների պաշտանմունքը (Խալդի-Հայկ, Արամե, Մենուա), ինչին հաջորդեց փոխառումների ու բաբելոնյան ազդեցության շրջանը, հետո՝ հելլենիստականը, հետո՝ պոստհելլենիստականը, հետո՝ քրիստոնէությունը, որը երկրի արյան մեջ է ներարկվում արդեն գրեթե երկու հազար տարի:
Էլի հարցեր կա՞ն:

Rhayader
04.02.2009, 20:12
Սովորելու վերաբերյալ ասեմ, որ իննսունականների երկրորդ կեսից հումորով հետևում եմ ձեր աղանդի գործունեությանը: Եթե այդքան խելոք ես պատասխանի, ի՞նչ նշանակություն ունի արիական դիցաբանության երրորդ շրջանի ամենահայտնի ատրիբուտը՝ Լոկոպալաների Սվաստիկան: Ե՞րբ է Սվաստիկան թարս շրջվում, և ինչի՞ համար: Ինչպե՞ս է կոչվում թարս շրջված Սվաստիկան:

Marduk
04.02.2009, 23:23
Էլի սկսվավ Հայ ժողովրդի պատմության խեղաթյուրումները ու կամայական մեկնաբանությունները:
Ի դեպ եթե ձեզ համարում եք աստվածաբան ապա մի հատ լավ կլիներ նաև տայիք Եհովա աստծու բարոյական նկարագիրը: Եվ մի հատ անկեղծ ասեիք թե ուր հասցրեց մարդկությանը այդ ժամանակակից «աստվածը»:

Իսկ Վահագնին վիրավորելու համար դուք մի օր կտեսնեք հետևանքները... երբ անձամբ կհայտնվեք մի որևէ ժամանակակից Վիշապի ճիրաններում նոր այն ժամանակ կհասկանաք թե ով է իսկապես Վահագնը և ինչ է նա խորհրդանշում:

Վիշապապաշտությանը վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել՝ այն մի փոքր ոչ կենսունակ է

Նայելով թե քանի անձնավորություն են ձեր այս գրառմանը շնորհակալություն հայտնել կարելի է ասել որ ժամանակակից Վիշապապաշտությանը լուսավոր ապագա է սպասվում:
Վիշապը դա քաոսի, բնազդային, վայրենի ցածր ուժերի խորհրդանիշն է: Դա անարխիա է, դա պետության կարգերի տապալման ձգտում է ԱՄԵՆ ԳՆՈՎ;

Այնպես որ վիշապաշտությունը այսօր լավ էլ ծաղկում է ու քանի գնում խորանալու է Միջազգային ճգնաժամին զուգահեռ:
Ուղղակի էս անգամ ժամանակակից վիշապաշտությունը ու անարխիզմը ուղղված է հենց Բիբլիական սիստեմի դեմ: Քանդեք, խեղաթյուրեք ինչքան կարող եք, տեսնենք Եհովան կկարողանա մի նոր Հիսուս, կամ մի ուրիշ հերոս աստված «ծնել» որպեսզի կասեցնի սեփական համակարգի տապալումը.... թե սաղ հույսներդ երկրորդ գալստյան վրա է: Հույսը վերջին է մեռնում բայց մեռնում է:

Marduk
04.02.2009, 23:28
Իսկ Բոլիվիային ՀԱԼԱԼ Է:
Կեցցեն Ինկացիների փառապանծ ժառանգները:

Ես հավատում եմ որ վաղ թե ուշ Մարդկությունը ազատվելու այս մղձավաջից որ կոչվում է հուդա-քրիստոնեական դարաշրջան ու մտնելու է լուսավոր դարաշրջան որտեղ մարդիկ ինչքան էլ որ զարգացած են կլինեն, այնքան էլ կհարգեն իրենց հին անցյալը այլ ոչ թե կզբաղվեն սեփական Մանկությունը ԱՏԵԼՈՎ:

Jarre
04.02.2009, 23:32
Ես հավատում եմ որ վաղ թե ուշ Մարդկությունը ազատվելու այս մղձավաջից որ կոչվում է հուդա-քրիստոնեական դարաշրջան ու մտնելու է լուսավոր դարաշրջան որտեղ մարդիկ ինչքան էլ որ զարգացած են կլինեն, այնքան էլ կհարգեն իրենց հին անցյալը այլ ոչ թե կզբաղվեն սեփական Մանկությունը ԱՏԵԼՈՎ

Ես էլ կարծում եմ, որ մարդկությունը վաղ թե ուշ ազատվելու է կրոն, ազգայնամոլություն և ցեղապաշտություն կոչվող մղձավանջից։

Rhayader
04.02.2009, 23:34
Էլի սկսվավ Հայ ժողովրդի պատմության խեղաթյուրումները ու կամայական մեկնաբանությունները:
Ի դեպ եթե ձեզ համարում եք աստվածաբան ապա մի հատ լավ կլիներ նաև տայիք Եհովա աստծու բարոյական նկարագիրը: Եվ մի հատ անկեղծ ասեիք թե ուր հասցրեց մարդկությանը այդ ժամանակակից «աստվածը»:

Իսկ Վահագնին վիրավորելու համար դուք մի օր կտեսնեք հետևանքները... երբ անձամբ կհայտնվեք մի որևէ ժամանակակից Վիշապի ճիրաններում նոր այն ժամանակ կհասկանաք թե ով է իսկապես Վահագնը և ինչ է նա խորհրդանշում:

Նայելով թե քանի անձնավորություն են ձեր այս գրառմանը շնորհակալություն հայտնել կարելի է ասել որ ժամանակակից Վիշապապաշտությանը լուսավոր ապագա է սպասվում:
Վիշապը դա քաոսի, բնազդային, վայրենի ցածր ուժերի խորհրդանիշն է: Դա անարխիա է, դա պետության կարգերի տապալման ձգտում է ԱՄԵՆ ԳՆՈՎ;

Այնպես որ վիշապաշտությունը այսօր լավ էլ ծաղկում է ու քանի գնում խորանալու է Միջազգային ճգնաժամին զուգահեռ:
Ուղղակի էս անգամ ժամանակակից վիշապաշտությունը ու անարխիզմը ուղղված է հենց Բիբլիական սիստեմի դեմ: Քանդեք, խեղաթյուրեք ինչքան կարող եք, տեսնենք Եհովան կկարողանա մի նոր Հիսուս, կամ մի ուրիշ հերոս աստված «ծնել» որպեսզի կասեցնի սեփական համակարգի տապալումը.... թե սաղ հույսներդ երկրորդ գալստյան վրա է: Հույսը վերջին է մեռնում բայց մեռնում է:

Անգրագետ ու անիմաստ գրառում: Անիմաստ եմ համարում պատասխանելը: Բառերի նման ծախսի փոխարեն կարելի է մի փոքր կարդալ:

Marduk
04.02.2009, 23:38
Ես էլ կարծում եմ, որ մարդկությունը վաղ թե ուշ ազատվելու է կրոն, ազգայնամոլություն և ցեղապաշտություն կոչվող մղձավանջից։

հուդա-քրիստոնեությունը դա ցեղապաշտություն ու ազգայնամոլությունն է հասցրած կրոնական մակարդակի: այնպես որ իմ ասածը ձեր ասածին չի հակասում:
Մարդ կարող է ցեղապաշտ լինել նաև ուրիշի ցեղը ավելի ուժեղ պաշտելով քան սեփականը:
Վկան բազմաթիվ հայկական ֆորումները, որտեղ եթե մի թարս խոսք ասես հրեաների մասին ապա քեզ կդատեն իսկ հայությանը կամ ասենք ռուսներին, վրացիներին կարելի է ինչքան սիրտդ ուզի հայհոյել առանց որևէ լուրջ հետևանքների:

Ինչով ցեղապաշտություն չի՞:

Rhayader
04.02.2009, 23:43

Որովհետև ես, օրինակ, հայերից օրինաչափ վատություն տեսել եմ, հրեաներից՝ ոչ՝ ինձ ոչ ոք չի հալածել հայ լինելու համար և այլն:

Ambrosine
05.02.2009, 00:53
Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի բնակչության ավելի քան 85%-ը հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ եւ հին հավատի հետեւորդներ են,

Հայարիացի ջան, տես, դու էլ նշել ես իրողությունը:)
Իսկ մեր մոտ երևի 85 տոկոսից էլ շատը քրիստոնյաներ են, արմատներին վերադառնալ, հին պաշտամունքին վերադառնալ գործնականում անհնար է: Բացի այդ մեր պետությունում պետական կրոն չկա /Սա էլ ՀՀ Սահմանադրությունից՝ "Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում"/:

Այսինքն, այնտեղ ժողովուրդը մոտ է իր նախնական վիճակին, իսկ մեր կյանքում փոփոխությունները շատ են: Ինչևէ, կարևորը արժեքները պահելն է, ոչ թե մեկին Վահագնիկ, մյուսին չգիտեմ ինչ անվանելն է: Դա էլ մեր պատմությունն է

Ռուֆուս
05.02.2009, 01:50
Մեկ մեկ էնպիսի բաներ են գրում, որ չգիտես ծիծաղես, թե լաց լինես...

Երևի էս թեմայի վրա լաց լինեմ.... :cry

Marduk
05.02.2009, 11:17
Որովհետև ես, օրինակ, հայերից օրինաչափ վատություն տեսել եմ, հրեաներից՝ ոչ՝ ինձ ոչ ոք չի հալածել հայ լինելու համար և այլն:

գլոբալ հարցերի մեջ մի անհատի փորձը էական չի: Դա հիմք չի փաստարկ էլ չի:
Հետո դու կարող է հրեաից չես տուժվել բայց ասենք Սպիլբերգը տուժվել է հրեա Մեդոֆի բանկում փող պահելուց: Հետո ի՞նչ դա ինչ փաստարկ է:
Դու ավելի լավ է ասա թե ինչ են տեսել էս կյանքից որը դուք համարում եք առաջադեմ միլլիոնավոր բոլիվիացիները, վենեսուելացիները, արաբները կամ թեկուզ եվրոպայի ջահելությունը որը հայտնվել է գործարկության ճիրաններում:
Կամ թեկուզ էն 1,5 միլլիոն հայը որին անխնա կոտորեցին երիտթուրքերի հրամանով: Ուրա՞ ձեր էդ մարդասեր հուդա-քրիստոնեական սերը՞: Ուրա՞
Դուխ ունեք թուրք Էրդողանին տեղը դնելու՞:
Թե ուժներդ պատում է միայն ազնիվ ու նորմալ ժողովուրդների վրա՞:

Կարճ ասած բնիկ հայկականը դեռ վերադառնալու է, որովհետև ԴՈՒՔ եք դա խնդրելու ու դուք եք այդ աստվածներին աղոթելով կանչելու առանց նույնիսկ գիտակցելու որ կանչեցիք, այլապես մնալու եք հուդա-քրիստոնեական բուրգի փլատակների տակ կամ էլ լավագույն դեպքում թրքա-իսլամանալու եք վերջանաք գնաք այս ունայն աշխարհից:

Արիացի
05.02.2009, 11:41
Ըստ ՀՀ սահմանադրության, ցանկացած քաղաքացի ունի խղճի ու դրանից բխող դավանանքի ազատության իրավունք: Ու հետևաբար, ցանկացած մարդ կարող ա դավանել ում ինքը ուզում ա: Օրինակ, Կապանի գյուղերում կան մեծ տատիկներ, որոնց համար աստված հանդիսանում ա մեր Խուստուփ լեռը: Կոնկրետ ես կողմ եմ բոլոր հավատներին, քանի որ ես աթեիստ եմ :): Իսկ ինչ վերաբերում է, որ արիական կրոնը դարձնենք պետական, ապա սա ինձ թվում սխալ կլինի: Ինկերի հետ համեմատությունն էլ սխալ է, քանի որ իրանց իսպանացիներն են եկել ու կրոնափոխ արել, իսկ մենք ինքներս ենք կրոնափոխ եղել: Հա ճիշտ ա, քրիստոնեության գալը շատ մեծ բացասական երևույթներով ա կատարվել (բավական ա նշել հայկական հեթանոսական վիթխարի ժառանգության վերացումը), ու մինչև 12-13-րդ դարերը դեռևս հեթանոսական կրոնը Հայաստանում չի զիջել իր դիրքերը:
Սխալ ա էն տեսակետը, որ հին հայկական կրոնը վիշապապաշտություն ա եղել: Սա իրոք որ հիմարություն ա: Հայկական հին կրոնը եղել ա արիականը: Սրա ապացույցները այնքան շատ են, որ չարժե անդրադառնալ էս հարցին:
Շատ հավանեցի Ազգային Ժողովի վերջին նիստում օգոստոսի 11-ը ազգային ինքնության օր դարձնելու քննարկումները: Սա իրոք վաղուց էր պետք անել: Ու ապշած եմ Ժառանգության էն Լարիսա Ալավերդյանի վրա, որը ասեց, թե մենք հետամնաց չենք, որ հեթանոսությունը հետ բերենք: Հասկանում եք, ինչ ախմախություն ա դուրս տվել? Զարմանում եմ, մարդ ոնց կարա էդքան անտեղյակ լինել, ինքը իրանից? Ամոթ ա:
Ամեն դեպքում հուսով եմ տենց օրենք կընդունեն:

Ռուֆուս
05.02.2009, 17:04
Հայաստանի Մարդակերների Ասոցիացիան իր ջերմագին ողջույններն է հղում Պապուա Նոր Գվինեայի Մամբո Յամբո ցեղի առաջնորդ Բոբո Մոբոյին՝ Քարի Դար վերադառնալու նախաձեռնության համար:

Վերջերս Բոբո Մոբոն նշել է, որ Մամբո Յամբոն պատրաստվում է ամբողջովին վերադառնալ Քարի Դար և վերականգնել իրենց նախնիների այնպիսի սովորույթներ ինչպիսին են խառնամուսնությունները, մարդակերությունը և մարդկային զոհաբերությունները:

Հայաստանի Մարդակերների Ասոցիացիայի նախագահ Ա. Չալաղաջյանը նշել է, որ սա լուրջ պատմական իրողություն է և հույս է հայտնել, որ Հայաստանը ևս մի օր կվերադառնա Քարի Դար: Չալաղաջյանը Բոբո Մոբոյին է ուղարկել 50 հայ կույս աղջիկներ Քարի դարաշրջան վերադարձը նշող մեծ տոնախմբության ժամանակ զոհաբերելու համար: Չալաղաջյանի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.

- Հույս ունենք մեր հայուհիների աղորժաբեր և յուղոտ բդիկները հաճելիորեն կզարդարեն ձեր տոնական սեղանը:

Փա՜ռք քարի դարին :love :love :love

Քարի դարն է մեր ազգի ապագան :hands

Æþelwulf
Հատուկ Դար Ակումբի համար

Մարդիկ, ուշքի եկեք, հո քարի դարում չենք ապրում…

Ռուֆուս
05.02.2009, 17:09
Հ.Գ.

Marduk, խնդրում եմ մեջբերումներ անելիս ավելի ուշադիր լինես, մասնավորապես այս տողերը ես չեմ գրել

Որովհետև ես, օրինակ, հայերից օրինաչափ վատություն տեսել եմ, հրեաներից՝ ոչ՝ ինձ ոչ ոք չի հալածել հայ լինելու համար և այլն:

Մարկիզ
05.02.2009, 17:24
Մի հատ թեմա էի բացել «Բոլոր հայերի կոչը կենտրոնական Աֆրիկայի մարդակերներին»: :D Թե ինչու՞ փակեցին, չգիտեմ…:(:esim:D

Elmo
05.02.2009, 17:31
Մտեք www.hayary.org որոշ բաներ կսովորեք գոնե...

Կայքը ժամանակավորապես անջատված է։ Այցելեք մի փոքռ ուշ։

Սամվել
05.02.2009, 17:34
- Հույս ունենք մեր հայուհիների աղորժաբեր և յուղոտ բդիկները հաճելիորեն կզարդարեն ձեր տոնական սեղանը:

Արա դե մեկա զոհաբերելու են էթա .. Ի՞Նչ պարտադիրա կույս լինեն :D

Ինքնաթիռը արդեն թռելա՞ :))

Ռուֆուս
05.02.2009, 17:36
Արա դե մեկա զոհաբերելու են էթա .. Ի՞Նչ պարտադիրա կույս լինեն :D

Ինքնաթիռը արդեն թռելա՞ :))

Չէ, Սամ ջան, պարտադիր ա, որովհետև նախքան զոհաբերելը կուսությունից զրկում են ;)

Սամվել
05.02.2009, 17:38
Չէ, Սամ ջան, պարտադիր ա, որովհետև նախքան զոհաբերելը կուսությունից զրկում են ;)

Հա դե լավ մի հատ թեթև օպերացիա կանենք :D Աֆրիկացիք շատ չեն ջոգում :D:D

Mephistopheles
06.02.2009, 13:15
Ժողովուրդ, սա կրոնի բաժնում չպիտի լինե՞ր

Elmo
06.02.2009, 13:18
Ժողովուրդ, սա կրոնի բաժնում չպիտի լինե՞ր

Սա քաղաքական սուպերսենսացիա է: Ինչպե՞ս կարելի է նման կատաղի թեման տանել կրոն: Այս քաղաքական հզորագույն ցնցումը իր գերազդեցությունն է ունեցել բոլորիս վրա և դեռ հազարամյակներ տևող հսկայական դրական ազդեցություններ կունենա: Այն իր տեղում է, և պետք է մնա հենց այստեղ: Կարելի է նույնիսկ թեման ամրակցել:

Mephistopheles
06.02.2009, 13:22

վույ......կներես ապեր.....ես միամիտ...չուզելով....

Elmo
06.02.2009, 13:43
վույ......կներես ապեր.....ես միամիտ...չուզելով....

Ես կներեմ, բայց աստվածները չեն ների:

Mephistopheles
06.02.2009, 13:48
Ես կներեմ, բայց աստվածները չեն ների:

Ճիշտ ես ասում, մանավանդ Մայաների աստվածը

Ուրվական
06.02.2009, 13:59
Սա քաղաքական սուպերսենսացիա է: Ինչպե՞ս կարելի է նման կատաղի թեման տանել կրոն: Այս քաղաքական հզորագույն ցնցումը իր գերազդեցությունն է ունեցել բոլորիս վրա և դեռ հազարամյակներ տևող հսկայական դրական ազդեցություններ կունենա: Այն իր տեղում է, և պետք է մնա հենց այստեղ: Կարելի է նույնիսկ թեման ամրակցել:

Հա, էլի, արա:D:D
Ժողովուրդ, ես զարմանում եմ, որ նման բաների վրա ժամանակ եք ծախսում, գրում, հիմնավորում եք: Սենց թեմաները ուղղակի թողում եք ոնց որ բացվել ա, տենց էլ գնում, կորում ա քարե դարերում...

Արիացի
06.02.2009, 14:22
Հա, էլի, արա:D:D
Ժողովուրդ, ես զարմանում եմ, որ նման բաների վրա ժամանակ եք ծախսում, գրում, հիմնավորում եք: Սենց թեմաները ուղղակի թողում եք ոնց որ բացվել ա, տենց էլ գնում, կորում ա քարե դարերում...
Համաձայն չեմ: Շատ էլ հետաքրքիր թեմա է: Ճիշտ ա, կարելի ա փոխել ու տանել կրոնի բաժին, բայց մեկ ա թեման ու հայտարարությունը իրոք հետաքրքիր են: Ամեն երկիր չի կարող էդքան համարձակություն ունենալ ու անել էն ինչ արեց Բոլիվիան: Կրոնը մնում ա կրոն, լինի հեթանոսություն, քրիստոնեություն, թե իսլամ: Եթե կարծում ես, որ Հայաստանում բնակչության 100%-ը քրիստոնյա ա ու ստեղ քննարկելու բան չկա, ապա դու սխալվում ես: Հեթանոս արիական հայեր շատ կան էսօր: Ու պետք չի էդ մարդկանց Ձեռ առնել միայն նրա համար, որ դուք իրենց հայացքները չեք հասկանում: Ու էդ հավատ կոչվածը ամենևին էլ եկեղեցի գնալ ու մոմ վառել ու աղոթելը չի: Ինչքան մարդու մոտ հավատը մեծ է, այնքան նա ավելի մոտ է բնությանը: Ու իրական հավատը իմ կարծիքով հենց բնության գովքն ա: Հետևաբար և ավելի մեծ հավատացյալներ եմ համարում հենց բնությանը ավելի մոտ կրոնը` այսինքն հեթանոսութունը: Ու մի բան էլ: Էսօրվա հայկական քրիստոնեական համարյա բոլոր տոները փոխառնված են հեթանոսությունից: Նենց որ քրիստոնեությունն էլ հենց հեթանոսության հետևանք ա:

Նենց որ, արժե քննարկել, բայց իհարկե, առանց վիրավորելու մեկը մյուսին:

Ռուֆուս
06.02.2009, 15:59
Հայաստանին Սով Չի Սպառնում

“Հայաստանին սով չի սպառնում”, այսպես է հայտարարել Հայաստանի Մարդակերների Ասոցիացիայի նախագահ Մյասնիկ Չալաղաջյանը մամլո ասուլիսում: Նա մեծ ձեռքբերում է համարել այն փաստը, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում շատացել են բուսակերները: “Երբ Հայաստանը վերադառնա քարի դար, բոլոր բուսակերները կկանգնեն կարևոր որոշման առաջ, այն է կամ դառնալ մսակեր, կամ էլ մսացու: Ես համոզված եմ, որ մեր բուսակեր բարեկամները ողջամիտ որոշում կընդունեն:”

Հիշեցնենք, որ Մյասնիկ Չալաղաջյանը վերջերս ողջունել էր Պապուա Նոր Գվինեայի Մամբո Յամբո ցեղի քարի դար վերադառնալու նախաձեռնությունը: Մեր ունեցած տվյալների համաձայն Չալաղաջյանի Պապուա Նոր Գվինեա ուղարկած 50 արդեն ոչ կույս աղջիկները արդեն վերադարձել են հայրենիք: Բոբո Մոբոյի մամլո խոսնակը հայտարարել է, որ աղջիկներին չուտելու հիմնական պատճառը նրանց մարմինների չափից դուրս առատ մազածածկույթն է եղել:

Սենց բաներ էլ են լինում :(

Ուրվական
06.02.2009, 16:04
Սենց բաներ էլ են լինում :(

Բա:(

Mephistopheles
06.02.2009, 16:10
Սենց բաներ էլ են լինում :(

Մեր էքսպորտ էլ ստե վարի գնաց… բա հիմա ի՞նչ ենք արտահանելու

Ուրվական
06.02.2009, 16:10
Մեր էքսպորտ էլ ստե վարի գնաց… բա հիմա ի՞նչ ենք արտահանելու

Մազածածկույթ՝ բուրդ, էլի:D:

Mephistopheles
06.02.2009, 16:12
Համաձայն չեմ: Շատ էլ հետաքրքիր թեմա է: Ճիշտ ա, կարելի ա փոխել ու տանել կրոնի բաժին, բայց մեկ ա թեման ու հայտարարությունը իրոք հետաքրքիր են: Ամեն երկիր չի կարող էդքան համարձակություն ունենալ ու անել էն ինչ արեց Բոլիվիան: Կրոնը մնում ա կրոն, լինի հեթանոսություն, քրիստոնեություն, թե իսլամ: Եթե կարծում ես, որ Հայաստանում բնակչության 100%-ը քրիստոնյա ա ու ստեղ քննարկելու բան չկա, ապա դու սխալվում ես: Հեթանոս արիական հայեր շատ կան էսօր: Ու պետք չի էդ մարդկանց Ձեռ առնել միայն նրա համար, որ դուք իրենց հայացքները չեք հասկանում: Ու էդ հավատ կոչվածը ամենևին էլ եկեղեցի գնալ ու մոմ վառել ու աղոթելը չի: Ինչքան մարդու մոտ հավատը մեծ է, այնքան նա ավելի մոտ է բնությանը: Ու իրական հավատը իմ կարծիքով հենց բնության գովքն ա: Հետևաբար և ավելի մեծ հավատացյալներ եմ համարում հենց բնությանը ավելի մոտ կրոնը` այսինքն հեթանոսութունը: Ու մի բան էլ: Էսօրվա հայկական քրիստոնեական համարյա բոլոր տոները փոխառնված են հեթանոսությունից: Նենց որ քրիստոնեությունն էլ հենց հեթանոսության հետևանք ա:

Նենց որ, արժե քննարկել, բայց իհարկե, առանց վիրավորելու մեկը մյուսին:

Այ որ կարողանար կրոնն ընդհանրապես անջատել պետությունից, էն ժամանակ կասեմ քաջություն է արել:

Արիացի
06.02.2009, 16:15
Այ որ կարողանար կրոնն ընդհանրապես անջատել պետությունից, էն ժամանակ կասեմ քաջություն է արել:
Տենց բան մենակ սովետն ա փորձել անել: Գիտենք վերջը ինչ դառավ:) : Հլա որ տենց ազգ երկիր չկա, որ կրոնը մեժելով կարենա գոյատևել: Ամեն դեպքում մարդկությունը հլա պատրաստ չի դրան:

Mephistopheles
06.02.2009, 16:15
Մազածածկույթ՝ բուրդ, էլի:D:

դե որ դդում են դդում են էլի… բրդից յորղան թող կարեն, միսն էլ յա թող բաստուրմա դնեն, յա էլ ղավուրմա… էսի պտի Վարչապետիկին գլխի գցենք որ վրեքները նալոգ դնի

Elmo
06.02.2009, 16:15
Այ որ կարողանար կրոնն ընդհանրապես անջատել պետությունից, էն ժամանակ կասեմ քաջություն է արել:

Բայց սահմանադրությամբ հենց տենց էլ կա: Եկեղեցին անկախ է պետությունից:

Պանդուխտ
06.02.2009, 16:17
Տենց բան մենակ սովետն ա փորձել անել: Գիտենք վերջը ինչ դառավ:) : Հլա որ տենց ազգ երկիր չկա, որ կրոնը մեժելով կարենա գոյատևել: Ամեն դեպքում մարդկությունը հլա պատրաստ չի դրան:

Գիտե՞ս կրօնների մեղքը ի'նչ է: Ժամանակը, մարդիկ ու պայմանները փոխւում են, իսկ նրանք մնում են նոյնը:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծն Բրիտանիան, Գերմանիան, Կանադան մի խոսքով վողջ Եվրոպան և Ասիական մի շարք երկրներ…

Արիացի
06.02.2009, 16:18
Գիտե՞ս կրօնների մեղքը ի'նչ է: Ժամանակը, մարդիկ ու պայմանները փոխւում են, իսկ նրանք մնում են նոյնը:

Չէ, ոնց են մնում նույնը: Կրոնը միշտ ենթարկվում ա փոփոխության: Միշտ հարմարեցվում ա արդիականությանը: Օրինակի համար դեռևս 16-րդ դարում նույն քրիստոնեությունը վառում էր Ջորդանո Բրունոյի նմաններին, իսկ հիմա չէ:

Mephistopheles
06.02.2009, 16:19
Բայց սահմանադրությամբ հենց տենց էլ կա: Եկեղեցին անկախ է պետությունից:

ում սահմանադրությամբ, մե՞ր թե բոլիվիայի

Արիացի
06.02.2009, 16:20
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծն Բրիտանիան, Գերմանիան, Կանադան մի խոսքով վողջ Եվրոպան և Ասիական մի շարք երկրներ…

Դա մեկ ա ձևական բնույթ ա կրում: Երբ որ պետությունը ուզում ա մի հակաեկեղեցական բան անի, հռոմի պապ բան սաղ խառնվում են իրար:

Mephistopheles
06.02.2009, 16:22
Դա մեկ ա ձևական բնույթ ա կրում: Երբ որ պետությունը ուզում ա մի հակաեկեղեցական բան անի, հռոմի պապ բան սաղ խառնվում են իրար:

Չէ ցավդ տանեմ, Մարդիկ շարունակում են հավատալ, բայց պետական կառույցները իրավունք չունեն խառնվելու եկեղեցու գործերին (բացարությամբ իհարկե), իսկ եկեղեցին էլ իր հերթին չպիտի խառնվի պատական գործերին

Արիացի
06.02.2009, 16:24
Չէ ցավդ տանեմ, Մարդիկ շարունակում են հավատալ, բայց պետական կառույցները իրավունք չունեն խառնվելու եկեղեցու գործերին (բացարությամբ իհարկե), իսկ եկեղեցին էլ իր հերթին չպիտի խառնվի պատական գործերին

Հա էդ իմաստով ճիշտ ես: Ես հասկացել էի կրոնի լրիվ մերժում: Դե ոնց սովետում էր:

Mephistopheles
06.02.2009, 16:25
Չէ, ոնց են մնում նույնը: Կրոնը միշտ ենթարկվում ա փոփոխության: Միշտ հարմարեցվում ա արդիականությանը: Օրինակի համար դեռևս 16-րդ դարում նույն քրիստոնեությունը վառում էր Ջորդանո Բրունոյի նմաններին, իսկ հիմա չէ:

Այո փոփոխվում է որովհետև կրոնը հոգևոր հարցերով չի զբաղվում, այլ զբաղվում է դրամաշորթությամբ, խաբեբայությամբ և մի շարք էլի նման բաներով

Պանդուխտ
06.02.2009, 16:39
Չէ, ոնց են մնում նույնը: Կրոնը միշտ ենթարկվում ա փոփոխության: Միշտ հարմարեցվում ա արդիականությանը: Օրինակի համար դեռևս 16-րդ դարում նույն քրիստոնեությունը վառում էր Ջորդանո Բրունոյի նմաններին, իսկ հիմա չէ:
Դաւանանքը մնում է նոյնը:

Elmo
06.02.2009, 16:53
ում սահմանադրությամբ, մե՞ր թե բոլիվիայի

Մենք էլ սահմանադրություն ունե՞նք:

Mephistopheles
06.02.2009, 16:57
Մենք էլ սահմանադրություն ունե՞նք:

Այսինքն Ճիշտ ես ասում է՜… մարդ քունը գլխին ինչ ախմախություն ասես կգրի

Marduk
07.02.2009, 14:22
Մարդիկ, ուշքի եկեք, հո քարի դարում չենք ապրում…

Ես չգիտեմ ինչ դար է սա կոչվում:
Մենակ գիտեմ որ կոնկրետ այս դարում էր որ Երևանի փողոցներում մարդկանց գնդակահարեցին:

Ձեզ թվում է թե մարդակերների հետ համեմատած շատ եք առաջ գնացել: Երևի դուք առաջադիմություն եք համարում այն որ այժմ ասենք պատերազմների ժամանակ մարդիկ մեռնում են համեմատաբար արագ ու առանց ավելորդ ծիսական դաժանությունների:

Ես ձեզ կոչ կանեմ ուշքի գալ ու սթափ նայել թե ինչ աշխարհում եք դուք ապրում:
Ձեզնից մեծ մասը ապագա չունի: Դա ստատիստիկ ՓԱՍՏ Է:
Երկրում խաթարված է դեմոգրաֆիան: Այսինքն ձեզնից հետո սերունդներ չեն գալիս: Երևի մխիթարում է այն որ դա չի կատարվում մարդակերությամբ: Բայց դե հիմա կա ՈՒՂԵՂԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, որի ավելի հզոր բան է քան նյութական մարմին ուտելը:

Ձեր ստացած կրթությունը ոչ մեկի պետք չի : Գնում եք համալսարաններ միայն նրա համար որ դա հնուց եկած տրադիցիա է: Ձեր փողերով կերակրում եք կաշառակեր դասախոսների ռեկտորների ու նրանց գլխին կանգնած մաֆիաներին:

Կերակրում եք վամպիր բանկիրների: Ու երբեք ձեր առջև հարց չեք դնի թե ինչու ինչ իրավունքով է որոշված որ մեկը պետք է մոնոպոլ իրավունք ունենա վարկ ստեղծելու իսկ մյուսը հլու հնազանդ պետք է ենթարկվի: ԵՐԲԵՔ: Որովհետև ուղեղների խժռումը տոտալ է:

Ձեր ստեղծած առաջադեմ մարդասեր կոչվող համակարգն է որ ծերերին դատապարտել է դանդաղ մահի, ցածր թոշակների միջոցով: Հա ծերերին չեք ուտում , բայց սպասում եք թե երբ կմեռնեն որպեսզի նրանց տեղը ազատվի ու ձեզնից մեկը հնարավորություն ունենա իր անարժեք դիպլոմով ընդունվելու մեռած ծերի աշխատանքի տեղը:

Գյոթեն կարծեմ ասել է, թե չկա ավելի ահավոր ստրուկ քան թե այն մարդը որ իրեն ազատ է համարում լինելով ստրկության մեջ:
Ձեր 21-րդ դարի բարձունքից քմծիծաղով ու արհամարանքով եք խոսում անցյալ սերունդների մասին կամ ուրիշ մշակույթների մասին ու թձեզ թվում է փե դուք Ազատ եք որովհետև ձեզ չեն ուտում, կամ դուք առաջադեմ եք որովհետև համակարգիչ ունեք....

Խաբկանք, երազանքներ... Այս ճգնաժամը որ սկսվել է Աշխարհում պատահական չի:
Դա երկար երազների գրկում ապրելու հետևանք է:
Այս Մատրիցան փլվում է պարոնայք: Երազը վերջանում է: Ձեր երազանքների աշխարհը այլևս չի պահպանվելու: Ինչքան շուտ զարթնեք այնքան հեշտ կլինի վերապրել:

Elmo
07.02.2009, 14:26
Էս ի՞նչ էր:

Marduk
07.02.2009, 14:30
Ասում են հայերը շատ կատակասեր են:
Իսկապես դա այդպես է: Ոմանք դա համարում են արժանիք, բայց ես կոնկրետ նկատել եմ որ հայերի կատակների նկատմամբ հակումը շատ է ուժեղանում երբ գտնվում են մանդրաժային վիճակներում:
Երբ գիտակցում են որ իրենց հերթական անգամ խաբեցին, քցեցին, տրորեցին արժանապատվություն, թալանեցին , գռփեցին ու մի կերպ որպեսզի թաքցնեն ներքին ընկճվածությունը վերածում է ամեն ինչ կատակի:

Ինչ խոսք լավ գոյատևելու ձև է: Միգուցե դա մեզ օգնել է գոյատևել դարեր... Բայց դե կատակն էլ պետք մի քիչ իմաստալից լինի: 32 ատամային կատակներով առաջ չենք գնա...

Elmo
07.02.2009, 14:35
Marduk լուրջ.. ես ի՞նչ վախենալու բաներ ես գրել: Քարե դարից սկսած մարդը մարդու վրա իշխել ա: Ի՞նչ մի մատրիցա ես դրել, բանկիր, վամպիր, Գյոթե, ծերեր, ցածր թոշակներ....: Էդ նոր ե՞ս մարդկային բնությը բացահայտում, թե՞ կարծում ես մենք չենք բացահայտել: Մարդուց շահախնդիր կենդանի արարած մեկ էլ մարդն ա աշխարհում, ու ստեղ ազգությունն ու հասարակարգը կապ չունի: Ամենակուլտուրական դարում էլ ուժեղը թույլին ճնշելու ա, արյունը խմի, տունը ձեռից առնի, թոշակը քիչ տա ...: Ու ճնշելու ա ուժով, ինտելլեկտով, կամ իշխանությամբ: Էդ էլ հասարակությունը ոնց ուզի:

Marduk
07.02.2009, 14:39
Էս ի՞նչ էր:

Իրականության մի փոքր մասը միայն
Մի հասարակություն որը ապրում է միայն նրա շնորհիվ որ մսխում է իր սեփական մարմինը, այսինքն իր սեփական մարդկանց դեռ իրեն իրավունք է վերապահել խոսել պապուայի մարդակերների մասին:

Պապուայի մարդակերները գոնե ուտում են իրենց թշնամիներին:
Իսկ այսօրվա հասարակությունը գոյատևում է սեփական զավակներին արտագաղթի մղելով: Երեխաներ չունենալով լուծում է իր մանր ու ճղճիմ կենցաղային խնդիրները ... ասենք Այֆոն առնելը:
Սա չի՞ իրականությունը: 1990-ականներին Հայաստանում կար 3,7 միլլիոն մարդ, իսկ հիմա 2,7-ից էլ պակաս... Նաղդ մի միլլիոն մարդ «կերված» է, չհածված էն մի միլլիոն էլ որ պետք է ծնվեր 20 տարում:

ու պետք չի սար ու ձոր ընկնել ինչ որ անձերի մեջ մեղք փնտրել: Սա հուդա-քրիստոնեական մերձավորի նկատմամբ դասական սիրո հետևանքներն են:

Ուրվական
07.02.2009, 14:41
Այս Մատրիցան փլվում է պարոնայք: Երազը վերջանում է: Ձեր երազանքների աշխարհը այլևս չի պահպանվելու: Ինչքան շուտ զարթնեք այնքան հեշտ կլինի վերապրել:

Մորֆեուս, արի, այ ախպեր, գտել ենք իսկական ընտրյալին: Նա կքանդի այս մատրիցան, և մենք կապրենք ազատ, առանց ղեկավարման, ինստիտուտներում չենք սովորի, ապագա կունենանք, կմիավորվենք եղբայրական Բոլիվիայի հետ...
Արի, Մորֆեուս, արի...

Elmo
07.02.2009, 14:44
Իրականության մի փոքր մասը միայն
Մի հասարակություն որը ապրում է միայն նրա շնորհիվ որ մսխում է իր սեփական մարմինը, այսինքն իր սեփական մարդկանց դեռ իրեն իրավունք է վերապահել խոսել պապուայի մարդակերների մասին:

Պապուայի մարդակերները գոնե ուտում են իրենց թշնամիներին:
Իսկ այսօրվա հասարակությունը գոյատևում է սեփական զավակներին արտագաղթի մղելով: Երեխաներ չունենալով լուծում է իր մանր ու ճղճիմ կենցաղային խնդիրները ... ասենք Այֆոն առնելը:
Սա չի՞ իրականությունը: 1990-ականներին Հայաստանում կար 3,7 միլլիոն մարդ, իսկ հիմա 2,7-ից էլ պակաս... Նաղդ մի միլլիոն մարդ «կերված» է, չհածված էն մի միլլիոն էլ որ պետք է ծնվեր 20 տարում:

ու պետք չի սար ու ձոր ընկնել ինչ որ անձերի մեջ մեղք փնտրել: Սա հուդա-քրիստոնեական մերձավորի նկատմամբ դասական սիրո հետևանքներն են:

Հա բայց էդ ասում ես ի՞նչ անենք, դարդոտե՞նք: Քեզնից լավ կարամ բեղոքեմ, դու լուծումն ասա: Ի՞նչ անենք բա սրա ձեռը:

Marduk
07.02.2009, 14:45
Marduk լուրջ.. ես ի՞նչ վախենալու բաներ ես գրել: Քարե դարից սկսած մարդը մարդու վրա իշխել ա: Ի՞նչ մի մատրիցա ես դրել, բանկիր, վամպիր, Գյոթե, ծերեր, ցածր թոշակներ....: Էդ նոր ե՞ս մարդկային բնությը բացահայտում, թե՞ կարծում ես մենք չենք բացահայտել: Մարդուց շահախնդիր կենդանի արարած մեկ էլ մարդն ա աշխարհում, ու ստեղ ազգությունն ու հասարակարգը կապ չունի: Ամենակուլտուրական դարում էլ ուժեղը թույլին ճնշելու ա, արյունը խմի, տունը ձեռից առնի, թոշակը քիչ տա ...: Ու ճնշելու ա ուժով, ինտելլեկտով, կամ իշխանությամբ: Էդ էլ հասարակությունը ոնց ուզի:

Էլմո
Դու չես պատկերացնում ինչքան սխալ ես:
Դա չի իրականությունը:
Քաղաքակրթությունները կերտում են մարդիկ ովքեր հավատում են Մարդկությանը ու Աստծոն:
Քաղաքակրթությունը ստեղծում են մարդիկ ովքեր գիտեն որ մարդը Աստծո պատկերով է ստեղծված:

Իսկ քո նկարագրածը դա քաղաքակրթության վախճանի իդեոլոգիա է: Եթե իրեն քրիստոնեա համարող մարդը, մարդիկ ովքեր Հիսուսին աստվածածնում են կատարում են այսպիսի պնդումներ ապա նրանք մի նախադասությամբ մերժում են հենց ՀԻՍՈՒՍ Քրիստոսի ուսմունքը:

dvgray
08.02.2009, 18:30

Մարդուկ
հետո՞ ինչ որ Մատրիցա է: Կարո՞ղ ես բացատրոլ, թե ինչ որիշ ալտերնատիվ կա "համակարգին"/մատրիցային : մարդկությունը պետք է ղեկավարվի, քանի որ շատ շատ ենք ու ապրում ենք համայք/հոտերով:
կան լիքը կենդանատեսակներ, որոնք այդպես չէն ապրում, քանի որ ապրում են առանձին առանձին:
Մարդկությւոնը իր երկարատև էվալուցիրոն պրոցեսում լուծել և շաևունակում է լուծել մի մեծ գերխնդիր: Դա ուղեղի գերիշխանությւոնն է բռի ուժի վրա: Ինչ էր հազարամյակներ առաջ, և ինչ է հիմա, դա էվալուցիոն մեծ պրոցեսի արդյունք է:
զուգահեռ դրան մարդկություն /նրա մեջ նա ես և դու/ պարտավոր ենք լուծել մի ուրիշ գերպնդիր ևս: Որ այդ ինտելեկտը. խելքը լինի վերահսկելի համայքի/հասրակության կողմից: Որ Լևոնը /և ոչ թե թոխմախի Մհերը/ լինեն վերահսկելի մեր կողմից: Բայց դրանից առաջ, կամ ավելի ճիշտ դրան զուգահեռ, լինի Լևոնի /խելքի, ինտելեկտի/ իշխանությունը, և ոչ թե թոխմախի Մհերի կամ Սերժի:

Chuk
08.02.2009, 18:53
Իրականության մի փոքր մասը միայն
Մի հասարակություն որը ապրում է միայն նրա շնորհիվ որ մսխում է իր սեփական մարմինը, այսինքն իր սեփական մարդկանց դեռ իրեն իրավունք է վերապահել խոսել պապուայի մարդակերների մասին:

Պապուայի մարդակերները գոնե ուտում են իրենց թշնամիներին:
Իսկ այսօրվա հասարակությունը գոյատևում է սեփական զավակներին արտագաղթի մղելով: Երեխաներ չունենալով լուծում է իր մանր ու ճղճիմ կենցաղային խնդիրները ... ասենք Այֆոն առնելը:
Սա չի՞ իրականությունը: 1990-ականներին Հայաստանում կար 3,7 միլլիոն մարդ, իսկ հիմա 2,7-ից էլ պակաս... Նաղդ մի միլլիոն մարդ «կերված» է, չհածված էն մի միլլիոն էլ որ պետք է ծնվեր 20 տարում:

ու պետք չի սար ու ձոր ընկնել ինչ որ անձերի մեջ մեղք փնտրել: Սա հուդա-քրիստոնեական մերձավորի նկատմամբ դասական սիրո հետևանքներն են:

Արա դե ճիշտ ա էլի ասում մարդը, հեսա գնանք արիական կրոնը հետ բերենք, սաղ լավ ա լինելու: Դաժե մարդուկը գիտնականուկ ա դառնալու, լուրջ եմ ասում:

Elmo
08.02.2009, 23:14
Էլմո
Դու չես պատկերացնում ինչքան սխալ ես:
Դա չի իրականությունը:

Իրականությունը էն ա ինչ տեսնում եմ: Եթե ինձնից շատ բան ես տեսնում, ցույց տուր ու բացատի դրան հասնելու ձևը:

Հակոբ Գեւորգյան
08.02.2009, 23:43
Եկեք ասենք որ Քրիստոսն արիացի է եղել ու պրծնենք էս ծախսատար գործերից…