PDA

Դիտել ողջ տարբերակը : Translit -> Տրանսլիտ



Chuk
27.03.2006, 00:50
Ֆորումում արդեն ներդրված է տրանսլիտի ձևափոխիչ: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում: Դուք լատիներեն տառերով գրում եք հայերեն (հետևելով որոշակի գրելաձևի), իսկ տրանսլիտի ձևափոխիչն այն վերածում է հայերեն տառերով տեքստի:

Իհարկե, եթե հնարավորություն ունեք, ավելի հարմար է մեքենագրել միանգամից հայերեն տառերով, բայց ոմանք պարզապես չեն կարող այդպես վարվել (ենթադրենք Windows 98 օպերացիոն համակարգ օգտագործողները), կամ էլ դժվարանում եմ: Այս ձևափոխիչը նախատեսված է առաջին հերթին նրանց համար:

Հարմարության համար որոշ հայերեն տառեր ստանալու համար կարելի է գրել լատիներեն տարբեր տառերի համադրություններ: Այսպես, օրինակ շշաձև "է" գրելու համար կարելի է գրել "ee" կամ "e'": Ներքևում բերված է հայերեն տառերի լատիներեն համարժեքների ամբողջական ցուցակը:


Ա - A
ա - a
Բ - B
բ - b
Գ - G
գ - g
Դ - D
դ - d
Ե - E
ե - e
Զ - Z
զ - z
Է - E’ ; EE ; Ee
է - e’ ; ee
Ը - Y’ ; @@
ը - y’ ; @
Թ - TH ; Th
թ - th
Ժ - ZH ; Zh ; JH ; Jh
ժ - zh ; jh
Ի - I
ի - i
Լ - L
լ - l
Խ - X ; KH ; Kh
խ - x ; kh
Ծ - TS ; Ts ; C’
ծ - ts ; c’ ; $
Կ - K
կ - k
Հ - H
հ - h
Ձ - DZ ; Dz ; D’
ձ - dz ; d’
Ղ - GH ; Gh
ղ - gh
Ճ - TW ; Tw ; &&
ճ - tw ; &
Մ - M
մ - m
Յ - Y
յ - y
Ն - N
ն - n
Շ - SH ; Sh
շ - sh
Ո - O
ո - o
Չ - CH ; Ch
չ - ch
Պ - P
պ - p
Ջ - J
ջ - j
Ռ - RR ; Rr ; R’
ռ - rr ; r’
Ս - S
ս - s
Վ - V ; W
վ - v ; w
Տ - T
տ - t
Ր - R
ր - r
Ց - C
ց - c
Ւ - U
ւ - u
Փ - PH ; Ph ; P’
փ - ph ; p’
Ք - Q
ք - q
և - ev
Օ - OO ; Oo ; O’
օ - oo ; o’
Ֆ - F
ֆ - f
? - ՞

Chuk
27.03.2006, 00:55
Ուշադրություն: Տրանսլիտի ձևափոխիչը չի աշխատում "Ընդլայնված խմբագրում":
Եթե փորձում եք, ու տեքստը չի ձևափոխվում, ապա մտեք Ղեկավարում, ղեկավարման վահանակից ընտրեք խմբագրել դրույթները կետը, այստեղից գտեք Հաղորդագրությունների խմբագրման միջավայրը և ընտրելով Սովորական խմբագիր - ձևաչափման հնարավորություններով կետը սեղմեք Պահպանել փոփոխությունները կոճակը:

Chuk
27.03.2006, 01:02
Մոռացա ցույց տալ տրանսլիտի ձևափոխիչի կոճակի տեղը: Նայեք նկարում.
http://www.akumb.am/images/translit.jpg

Chuk
27.03.2006, 01:03
Հ.Գ. Եթե թերություններ կամ վրիպակներ կգտնեք, խնդրում եմ, ասեք :)

StrangeLittleGirl
28.03.2006, 18:29
ի~նչ լավ է
էլ չեմ տանջվի

arnix
30.03.2006, 01:07
Շատ լավ, բայց կան որոշ առաջարկներ։

ռ - rr ; r’
Օրինակ ինչպե՞ս գրել «տարր» բառը։

և - ev
Օրինակ ինչպե՞ս գրել «կարեվեր» բառը և այլն, շատ օրինակներ կարելի է բերել։

Ինչպե՞ս կարելի է լուծել այս հարցը։ Երևի կա երկու տարբերակ, կամ ընդհանրապես չօգտագործել երկու տառերով «տրանսլիտավորում» կամ ասենք այսպես.

եվ – ev
և - ~{ev} (կամ մի այլ ձև)

Chuk
31.03.2006, 00:49
karewer - կարեվեր

Բայց մենակ սրա համար եմ տարբերակ մտածել: Ճիշտն ասած չգիտեմ ինչ անել, իսկապես շիլաշփոթ է ստացվում :(

Լոս
31.03.2006, 01:59
yev - ըեվ տառակապակցություն դժվար հայոց լեզվում լինի. կարելի է հենց դա ընտրել

Egern.net
01.04.2006, 19:01
Շատ լավ է աշխատում. Առայժմ պրոբլեմներ չկան.
Ի դեպ այս պոստ-ը նույնպես տրանսլիտով եմ արել
Միայն պետք է սովորել ե-ի համար երկու հատ ե գրելը. Դա է միայն անսովոր!

Ահա մի խնդիր. անսովոր բառը գրելիս գրեցի ansovor: Դարձրեց անսոոր, որովհետեւ vo=ո

Chuk
03.04.2006, 00:44
ansowor - անսովոր
Առայժմ կարող եք այսպես գրել, մինչև ավելի լավ բան կմտածենք :B

Intel
29.05.2006, 12:44
Եթե IE-ով ես մտնւում ընդե վերևը Editor Mode-ի կնոպկեն սխմած վախտ տրանսլիտը սկսում ա չաշխատել

ScreenShot-ի վրա վերևը IE-ն(:angry :angry ) ա, ներքևը Opera-ն (:hands :hands ), Opera-ում էտի վապշե չկա:

Cassiopeia
21.10.2006, 12:22
Ինչ լավ ե աշխատում տրանսլիտը, չեի սպասում,
մենակ տե ե-ն ե սխալ գրում :(

քաղաքացի
21.10.2006, 12:44
Ինչ լավ ե աշխատում տրանսլիտը, չեի սպասում,
մենակ տե ե-ն ե սխալ գրում :(
"է"-ի համար գրի "ee" :)
Լավ էլ աշխատում է: :ok

Angelina
15.11.2006, 16:26
"է"-ի համար գրի "ee" :)
Լավ էլ աշխատում է: :ok
Կարելի է մի հարց:

Artgeo
15.11.2006, 16:34
Երկուսն է կարելի :)