PDA

Դիտել ողջ տարբերակը : Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր

pigh
04.02.2009, 10:59
Տեր-Պետրոսյանի կուռքացման ակունքներում, անկասկած, փնտրել է պետք հայ ազգային հոգեմտակերպի երկու թերարժեքը` դարերով հղկված և ժամանակի փորձությամբ թրծված: Չէ՞ որ ավանդաբար մենք պաշտամունքի հասնող սեր ու համակրանք ենք հանդես բերել կրթված մարդկանց և չափազանցված պատկառանք` բազմագետ-գիտունների նկատմամբ:

Կրթվածության տակ ընդունվել է դրա վավերացումը դիպլոմի տեսքով (հատկապես, եթե այն... կարմիր է), բազմագիտության ներքո` հրապարակային վարժ ելույթներն ու լեզուների տիրապետումը: Վերջին դեպքում գործել է, հավանաբար, ավանդական ասացվածքը. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»:

Մեր ժողովուրդը գիտելիքի իմացության, անգամ տաղանդի դրսևորումը ընկալում է թվերի, տեղեկությունների, փաստերի ու իրադարձությունների ճշգրիտ և, որ գլխավորն է, արտահայտիչ վերարտադրման տեսքով: Այսինքն` կեղծ հռետորականության յուրովի կարոտախտ է, ինքնակամ հմայություն, անվերապահ խոնարհում: Խոնարհում սեփական թերարժեքումների ընդերքից ծնած կուռքի առջև, ծնրադիր խոնարհում:

Իր հռետորական ձիրքով և արտիստական հմայքով (հայտնի է` միջնակարգն ավարտելով` Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը նախ դիմել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին և չի ընդունվել միայն այն պատճառով, որ այդ տարի դերասանական բաժնում հավաք չի եղել), լեզուների իմացությամբ և դոկտորական իմիջով նա հարմարագույն թեկնածուն էր Երրորդ հանրապետության գլխավոր կուռքի թափուր պատվանդանի, որը ձևակերտվել էր հարյուրամյակների պետականության բացակայության անհույս ու անհեռանկար պայմաններում:

Դավիթ Բեկ գահերեց իշխան, երևելի պետական այր: Դավիթ Բեկն իր ժամանակակիցների համար կուռք չեղավ: Ու ոչ միայն այն պատճառով, որ հայությունը պակաս կռապաշտ էր, քան երեք հարյուր տարի անց, երբ անկախ պետականության կայացման ղեկանիվի մոտ հայտնվեց բազմախոստում գիտական այրը: Պարզապես հայությունը Անիի կործանումից ի վեր դեգերում է պետական այրի (ղեկավարի ու կառավարչի) կերպարի բացահայտման բավիղներում և չգտնելով նրանց` դափնեպսակը դնում է անհրաժեշտ վայրում, անհրաժեշտ պահին հայտնված գլխավոր ճարտասանի ոտքերի տակ:

Այստեղ մի բան է ասվելու, որը տարակուսանք կհարուցի իմ շատ հարգելի ընթերցողի մոտ. Տեր-Պետրոսյանը երբեք, անգամ իր աղետալի կառավարման տարիներին, հայ ժողովրդի հոգեմտակերպում իր պատվանդանից վայր չի նետվել: Այսինքն` հայ ժողովրդի պատմական նշանակալից շրջափուլի գլխավոր կուռքը չկործանվեց: Նա ընդամենը վարագուրվեց և ի հայտ եկավ 2007 թ.-ի աշնանը` դարձյալ անհրաժեշտ պահին և անհրաժեշտ վայրում:

Գարեգին Նժդեհը` երևելի պետական այրը, առանց պետականության, փառահեղ զորավարը, ռանչպարների աշխարհազորով գոտեպնդված և ազգային էթնոիմաստասիրական ջահակիրը, իր անդուլ պայքարի և անհավանական հաղթանակների տարիներին կիսում էր գահերեց իշխանի բախտը: Գուցե այստեղ էլ մեկ այլ ավանդական-ազգային «իմաստասիրությունն» է ավերիչ գործն արել` «Գնա մեռիր, արի սիրեմ»:

Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյան ազդարարը անհավանական թափով խառնակեց հասարակական հավերժական խումհարի մեջ դեգերող հոգեմտակերպը: Ահռելի մի զանգված հաշված րոպեներում... աղանդավորվեց: Ու զարմանալու ոչինչ չկա: Կուռքը նետել էր վարագույրն ու շղարշը և հանրությանը ներկայացել դիվային ողջ հմայքով ու կավատային քմայքով: Մոտ կես միլիոն մարդ շարժվեց կուռքի հետևից և ի՞նչ փույթ, որ վերջինը բացահայտ դավում էր, ակնհայտ մոլորեցնում, պարզորոշ հիմարացնում: Կուռքը, սովորաբար, կռապաշտների հանդեպ տածում է սոսկալի արհամարհանք ու անթաքույց գարշանք:

Ահա դրվագներ «Կուռք - կռապաշտներ» բազմօրյա և բազմաբյուր հանդիսախաղից. «Ես երջանիկ եմ, որ այդ տարիները ժողովուրդը համարում է ցրտի ու մթի տարիներ, քանի որ չի զգացել պատերազմը»: Սա ի՞նչ է, անկեղծ սրտի խոյա՞նք, թե՞... Թողնում եմ կռապաշտների գնահատականին` ավելացնելով միայն, որ, ըստ իս, սա «ընդամենը» խնկարկուներին անբուժելի ապուշների տեղ դնելու հաջողված հնարք է: Հերթական հնարքը:

Հաջողությունից թևավորված Կուռքը մեծագույն հրճվանք է ապրում արդեն «ինքնախարազանմամբ». «Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա, որպեսզի ոչ ոք չկարծի, թե վախենում կամ խուսափում եմ դրանցից, ինքս կներկայացնեմ դրանց ամբողջական կատալոգը... Մութ ու ցուրտ տարիներ, մազութի գործ, էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերության քայքայում, վայրենի սեփականաշնորհում, Խնայբանկի ավանդների փոշիացում...

Հավատացած եմ` ոմանք չարախնդությամբ, իսկ հասարակության մեծագույն մասը, որը տարիներ շարունակ ենթարկվել է գեբելսյան պրոպագանդայի մեթոդներով մատուցած ճշմարտությունների ճնշմանը, ամենայն անկեղծությամբ սպասում է նշված մեղադրանքների վերաբերյալ իմ բացատրություններին: Վստահեցնում եմ` դուք դեռ բազմաթիվ առիթներ կունենաք լսելու այդ բացատրությունները...»:

Առիթները բազմաթիվ էին, բացատրություններ, սակայն, չեղան: Եվ ոչ այն պատճառով, որ լևոնահիշական զարհուրանքը «հասարակության մեծագույն մասի» մարմնի ու հոգու դաժան գալարումներով էր բազմիցս «հողանցվել», ուղղակի չկար դրանց քաղաքական պատճառաբանումը: Իսկապես, ինչո՞ւ արդարանալ, մեղայական տոնով հանդես գալ կամ կոկորդիլոսի արցունքներ հեղել, երբ... հասարակությունն աղանդի թունահաբերը կուլ տալով` այլևս չունի որևէ բացատրության կարիք:

Այսպիսով, հասարակական, թող թույլ տրվի ասել, վերջնականապես մթագնած գիտակցությունը (ասենք` ի՞նչ լուսավորում աղանդին) Կուռքի քողազերծումն ընդունեց մեծագույն խանդավառությամբ և պատրաստ է նրա հետևից ընթանալով... տասնյակ «մարտի 1»-եր կազմակերպել:

Մի անգամ խորհրդային նշանավոր գրող և հրապարակախոս Ֆազիլ Իսքանդերն ասել է. «Մարդիկ հաճախ են շփոթում խլրտուն միտքը վերամբարձ տխմարության հետ»: Կարծես այսօր է ասվել և, կարծես, հենց Տեր-Պետրոսյանի առիթով: Համոզված եմ, այս միտքն էլ ընթերցելով` կռապաշտները արհամարհանքով թոթվելու են ուսերը:

Կուռքը քաղաքական սև ու մթին, երբեմն անգամ կործանարար տեխնոլոգիաներ կիրառելով` կարող էր, իհարկե, թույլ տալ իրեն այնպիսի մի անմեղ զվարճանք, ինչպիսին ռեպ պարելն է: Իսկ ինչո՞ւ ոչ: Երբ կռապաշտներին փորձում էի «դարձի բերել»` ներկայացնելով անառարկելի փաստեր (մասնավորապես, որ իշխանության գալով Կուռքը վեց ամսում գիրացավ 27,5 կիլոգրամով, երբ կռապաշտներն ու ոչ կռապաշտները նմանվում էին անկախ հանրապետությանը ձոնված աբսուրդի թատրոնի բեմում թափառող ուրվականների), վերջինները անմրցելի մի «տրամաբանական գոհար» էին մատուցում... «ինչ անենք, բա ինքը նախագահ ա...»:

Արշակ Երկրորդը ինչո՞ւ Արշակավանը կառուցեց: Ինչո՞ւ Տիգրան Երկրորդ-Մեծի կառավարած ամենաընդարձակ հայկական կայսրությունը փլուզվեց դեռ կայսրի գահակալության օրոք: Ինչո՞ւ Նժդեհը կրկնակի հեռացվեց Դաշնակցությունից... Նման ինչուների պատասխանը չգտնելով (իսկ դրանց թիվը... անթիվ է)` անհնար է ըմբռնել առայժմ անըմբռնելին` պետական քաղաքականության մակարդակի հասցված կռապաշտության որոմի մշտնջենականությունը:

Տեր-Պետրոսյան Լևոնը դեռ երկար է շարունակելու դավել ու դյութել: Եվ, կասկած չկա, փառավորապես տոնելու է իր հերթական հաղթանակները: Եթե, իհարկե, կառափնարան չուղևորվի` որպես բազում ոճրագործությունների հեղինակ:

Սակայն կռապաշտությունը հանդեպ Լ. Տ-Պ-ի, որ կապանքել է հասարակական գիտակցությունը վերից վար, արդյո՞ք քարերը կժողովի ու կնետի նրա ուղղությամբ:

Ինձ հետին թվով մի միտք է շարունակ սարսափեցնում: Եթե «մի քյոռ գյուլլա” պատահաբար գետներ նրան մարտի 1-ին, դրանից առաջ և հետո, կռապաշտներն արդյոք չէի՞ն կործանի Երրորդ հանրապետությունը և արդյոք նրա փլատակների վրա նոր պատվանդաններ չէի՞ն կառուցի նոր կուռքերի համար:

Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ, մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց...

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Elmo
04.02.2009, 11:34
Կուռք ա փաստորեն: Ես էլ գիտեի էգրոգոր ա:

pigh
04.02.2009, 12:10
Կուռք ա փաստորեն: Ես էլ գիտեի էգրոգոր ա:

Կուռք չի,Աստված ա,Աստաված

Elmo
04.02.2009, 12:19
Կուռք չի,Աստված ա,Աստաված

Չէ էդ հարցը քննարկել ենք: Լևոնին միստիկ կերպարի վերածողներից մեկը բոլորիս համոզել ա, որ Լևոնը էգրոգոր ա: Դա չի քննարկվում, բոլորն ընդունել են. Լևոնին հետևողներն էլ, չհետևողներն էլ , նենց որ կուռքերի թեման կարելի ա փակել: Նույնիսկ էգրոգորի գործողության շառավիղն էլ ա ասել 500 մ շառավղով շրջանագիծ:

pigh
04.02.2009, 12:37

Քանի որ նոր մարդ եմ ,կարող ես հղում տաս-կարդամ այդ Էգրոգորի մասին?:)

Elmo
04.02.2009, 12:48
Քանի որ նոր մարդ եմ ,կարող ես հղում տաս-կարդամ այդ Էգրոգորի մասին?:)

Չեմ կարողանում գտնել: Բայց կարճ կպատմեմ: Լևոնին աստվածասատանայական բնույթ տալու շրջանակներում ֆոռումի անդամներից մեկը նրան էգրոգոր էր անվանում: Էգրոգորները միստիկ արարածներ են, որոնք 500 մետր շառավղով իրանց կամքն են թելադրում բոլորին: Ու էլի տենց բաներ էլի...: Ճիշտ ա բախտի բերմամբ ես 500 մ-ից ավել չեմ մոտեցել Լևոնին, դրա համար էլ իրա կամքը ինձ չի թելադրվել, բայց մեկ ա չեմ ընդունում տենց բաներ: Լևոնը սովորական մարդ ա, ոչ էգրոգոր ա, ոչ սատանա, ոչ կուռք, առավել ևս ոչ էլ ջհուդամասոն: Տեղադրածդ մյուս հոդվաի հետ, արդեն գրել եմ, լիովին համաձայն եմ,իսկ այս հոդվածը համարում եմ էգրոգորի հետ համեմատող տեքստի ավելի մեծ տեսակը:

Հակոբ Գեւորգյան
04.02.2009, 12:54

Տեքստ իրոք բեսամթ գեղարվեստական էր, բայց զգացվում էր, որ գրողը նեղված ա եղել ԼՏՊի արածներից…ո՞վ չեր նեղվի

Վազգեն ջան, էտ հինգ հարյուր մետրի պատմության վրա մի լավ խնդացի… :D մեզ մոտ ուշ գիշեր է, մի տեսակ անհարմար բան ստացվեց :)

Մարկիզ
04.02.2009, 13:34
Քանի որ նոր մարդ եմ ,կարող ես հղում տաս-կարդամ այդ Էգրոգորի մասին?:)
Խմբագրվել և ջնջվել է… Չէ Լևոնն էգրեգոր չէր, ուղղակի էգրեգորներ կային, որոնք իրենց հանձնարարությունները ստանում էին երևի թե մասոնական օթյակներից, ապա անցնում էին ողջ աշխարհով, գալիս էին Արարատյան դաշտավայր և բնակություն հաստատում այնտեղ: Այնուհետև սկսում էին էլեկտրամագնիսկան և այլ մեզ քիչ հայտնի կամ անհայտ տեխնոլոգիաներով ազդել մեր վրա: Ասում էին. «գոռա՝ Լե-վոն, Լե-վոն» և այլն::D
Ասմեն մինչև հիմա էլ ստեղարենք են…

Chuk
04.02.2009, 14:26
Կուռք չի,Աստված ա,Աստաված

Քանի որ մի քանի հատված կարդացի, ու տեսա որ հերթական անկապագույն հոդվածներից է, թույն շնչող, իր մեջ որևէ տրամաբանական ընթացք կամ հետաքրքիր վերլուծություն չպարունակող ապա առնվազն այս պահին թողնելով «հոդվածի» ընթերցումը 2 բառով արձագանքեմ սույն հոգեզգայացունց գրառմանը:

Ընդհանրապես կսահմանեմ անձապաշտություն ու անձնատացություն հասկացություններ: Սրանցից մեկը այն է, երբ որ ինչ-որ անձի պաշտում ես, կուռք ես սարքում, հակառակ դեպքն է, երբ ատում ես, դարձնում քո իդեա ֆիքս թշնամին, նողկանքի առարկան: Սակայն իրականում սրանք լրիվ նույն երևույթն են:

Սրանք երկուսն էլ այն անձինք են, ովքեր ողջ պրագմատիկ դաշտը իսպառ բացառելով զբաղվում են կոնկրետ անձերի խնդիրներով, ամեն ինչ պայմանավորում այդ անձերի ով կամ ինչը լինելով, արած քայլերով, խարիզմայի առկայությամբ կամ բացակայությամբ, ժպիտի հաճելի կամ տհաճ լինելով: Սրանք քաղաքական դաշտը բաժանում են աստվածների ու սատանաների, իսպառ բացառելով խնդրի քննարկումը, դիտարկումը, տրամաբանությունը, վերլուծությունը, սառը հաշվարկները և այլն:

Չի կարող անձատյաց լինել այն անձը, ով չունի անձնապաշտության հակում և հակառակը: Ի պատիվ մեր շարժման պետք է ասեմ, որ թեև մեր շարքերում կան այսպիսի բնութագիրներ ունեցողներ, բայց մեծամասնությանը խորթ են այս հատկանիշները, նրանք շարժվում են զուտ վերլուծական, տրամաբանական, գաղափարական դաշտում:

Փոխարենը կարող եմ փաստել որ հոդվածը անձատացության դասական օրինակ է և մեջբերածս գրառումը ևս: Դա արատ է, որից բուժվել է պետք:

Եվ ի գիտություն շարժման այս անձատյաց հակառակորդների ուզում եմ հայտարարել, որ ձեր ստոր ծրագրերը, այս պրիմիտիվ քայլերով ու ձեր «գաղափարական վերլուծություններով» մասնատել, ջլատել շարժումը, գցել պայքարի պատիվը, նրան վատ պիտակներ կպցնել և այլն, ի վերուստ դատապարտված է անհաջողության: Ի դեպ, ինչի՞ համար են այս ջղաձգումները :)

Elmo
04.02.2009, 14:41
Ի դեպ, ինչի՞ համար են այս ջղաձգումները

Լավ էլի Արտ: Որովհետև հեսա էլի հանրահավաքներ են լինելու:
Համ էլ կուռք չի էգրոգոր ա: Հազիվ եմ սովորել էդ բառը:

Rhayader
04.02.2009, 14:46
Փիղ, անիմաստ ա ստեղ կարծիք հայտնելը, ձեռիդ մանդարինին էնքան կասեն սխտոր ա, դու էլ կհավատաս: Ծուռ հայելիների թատրոն ա, մարդիկ են, էն աստիճան վախեցած ու մրսած իրականությունից, որ իլլյուզոր հեքիաթների վերմակի մեջ են փաթաթվում: Ինչ էլ ասես, իրենց կարծիքը չես փոխի, ուզում է հարյուր հազար անգամ ճիշտ լինես:

Chuk
04.02.2009, 14:48
Որովհետև հեսա էլի հանրահավաքներ են լինելու:
Վազգ ջան, հըբը ես ի՞նչ եմ ասում :oy

Elmo
04.02.2009, 14:49
Վազգ ջան, հըբը ես ի՞նչ եմ ասում :oy

Լավ բան ասե՞մ: Kuk -ին ապաարգելափակի :D

Chuk
04.02.2009, 14:49
Փիղ, անիմաստ ա ստեղ կարծիք հայտնելը, ձեռիդ մանդարինին էնքան կասեն սխտոր ա, դու էլ կհավատաս: Ծուռ հայելիների թատրոն ա, մարդիկ են, էն աստիճան վախեցած ու մրսած իրականությունից, որ իլլյուզոր հեքիաթների վերմակի մեջ են փաթաթվում: Ինչ էլ ասես, իրենց կարծիքը չես փոխի, ուզում է հարյուր հազար անգամ ճիշտ լինես:

Սոֆ, ի դեպ դու էլ ես անձատյացի դասական օրինակ ;)

Rhayader
04.02.2009, 15:00
Սոֆ, ի դեպ դու էլ ես անձատյացի դասական օրինակ ;)

Չուկ, թող Լևոնը գալուց ընդուներ, որ իրա վերջին ընտրությունները կեղծել ա, ներողություն խնդրեր «սեփականաշնորհման» ու նման կեղտերի համար, դադարեր գեներալմանվելագռզոյաերկրապահական հեղտերի հետևը թաքնվել, Նիկոլ Փաշինյանին ռադ աներ, կտեսնեինք՝ ինչ անձատյաց եմ: Իրա «զղջումն» ու «ամեն ինչ ուղղելու ցանկությունը» միֆ ա, որի մասին դաժե ինքը չի խոսում:
Լուրջ, չուկ, մի անգամ էլ Օրվելի «Անասնաֆերման» կարդա:
Իսկ ես ասեմ՝ էշերը երկար են ապրում, դուք դեռ սատկած էշ չեք տեսել:

Chuk
04.02.2009, 15:04

Սոֆ ջան, տես, էլի եկար Լևոնի անձին կպար, Նիկոլի անձին կպար, Գռզոյի անձին կպար: Իսկ ես ասում եմ, որ էդ անձերը չեն մեր պայքարի իմաստը, ես իրա հետևից չեմ գնում իրա արած կամ չարածների համար, ես գնում եմ, իրան էլ հետս տանում եմ իմ գաղափարները իրականություն դարձնելու հույսով ու հավատով ու մինչև վերջ էլ էդ անելու եմ, իրան կբերեմ իշխանության, չի անի, իրան էլ կհանեմ ուրիշին կբերեմ ու իմ գաղափարները կյանքի կկոչեմ, էս հասարակությանը կդարձնեմ անձերից վեր կանգնած՝ վերլուծություններով ու գաղափարներով գործող հասարակություն, իսկ երբ որ 35 տարի հետո Սրափիոնը նախագահ ընտրվելուց լինի, դու մեկա էլի ասելու ես «Գրափիոնն իրա կողքին ա, ինքն էլ ներողություն չի խնդրել, որ 2026-ի նոյեմբերի 14-ին զուգարանում հետևից ջուրը չի քաշել, հետևաբար հետևից չեմ գնալու»:

Ի դեպ շնորհակալություն խոսքերս ապացուցելու համար :)

pigh
04.02.2009, 15:04
Փիղ, անիմաստ ա ստեղ կարծիք հայտնելը, ձեռիդ մանդարինին էնքան կասեն սխտոր ա, դու էլ կհավատաս: Ծուռ հայելիների թատրոն ա, մարդիկ են, էն աստիճան վախեցած ու մրսած իրականությունից, որ իլլյուզոր հեքիաթների վերմակի մեջ են փաթաթվում: Ինչ էլ ասես, իրենց կարծիքը չես փոխի, ուզում է հարյուր հազար անգամ ճիշտ լինես:

Գիտես,դա ինձ չի ուզում,այստեղ կարեի է ասել հանկարծակի հայտնվեցի ու զարմացա,ոնց ա 21,5 տոկոսանոց զանգվածը մնացածի վրա փորձում է փաթաթել իր կարծիքը…
Непорядок…Ճ

Chuk
04.02.2009, 15:06
Գիտես,դա ինձ չի ուզում,այստեղ կարեի է ասել հանկարծակի հայտնվեցի ու զարմացա,ոնց ա 21,5 տոկոսանոց զանգվածը մնացածի վրա փորձում է փաթաթել իր կարծիքը…
Непорядок…Ճ

Սխալվել ես Փիղ ջան, ընդամենը փոքրամասնության քո նման ներկայացուցիչները այստեղ սովորաբար չեն դիմանում գաղափարական դաշտին ;)
Որովհետև դուք սահմանափակվում եք չտրամաբանված նյութերի թշնամական ներկայացմամբ (ազգի երկու հատվածների մեջ սեպ եք խրում, ա՛յ, ա՛յ, ա՛յ, չեք էլ ամչնում), իսկ հակառակ կողմից փաստարկված տեսակետներ են հնչում (որպես կանոն):

Մարկիզ
04.02.2009, 15:09
Գիտես,դա ինձ չի ուզում,այստեղ կարեի է ասել հանկարծակի հայտնվեցի ու զարմացա,ոնց ա 21,5 տոկոսանոց զանգվածը մնացածի վրա փորձում է փաթաթել իր կարծիքը…
Непорядок…Ճ
Դու հավատու՞մ ես քո նշած թվին, Տիգրան ջան:;)

Elmo
04.02.2009, 15:10
Մի րոպե... 21,5 տոկոս չի: Հոդվածում Լևոնի հետևից 500 000 մարդ էր գնում: Իսկ դա ընտրողների քանի՞ տոկոսն ա կազմում:

Հեսա հատվածը

Մոտ կես միլիոն մարդ շարժվեց կուռքի հետևից

pigh
04.02.2009, 15:11
Սխալվել ես Փիղ ջան, ընդամենը փոքրամասնության քո նման ներկայացուցիչները այստեղ սովորաբար չեն դիմանում գաղափարական դաշտին ;)
Որովհետև դուք սահմանափակվում եք չտրամաբանված նյութերի թշնամական ներկայացմամբ (ազգի երկու հատվածների մեջ սեպ եք խրում, ա՛յ, ա՛յ, ա՛յ, չեք էլ ամչնում), իսկ հակառակ կողմից փաստարկված տեսակետներ են հնչում (որպես կանոն):
Չակ ջան,ձեր գաղափարական դաշտին շատ հեշտ է դիմանալ,քանի որ նախօրոք գիտես,հետագա քայլերը ինչպիսին են…Ճ
Կապրենք-կտեսնենք/ինչպես ասում էր մի Իմաստուն Ծերուկ/

pigh
04.02.2009, 15:14
Մի րոպե... 21,5 տոկոս չի: Հոդվածում Լևոնի հետևից 500 000 մարդ էր գնում: Իսկ դա ընտրողների քանի՞ տոկոսն ա կազմաում:

Հեսա հատվածը
Որ 500 000 հանենք ԱԱԾ ու Լֆիկի ախռաննիկներին,տակը հազիվ մի 10 000 մարդա մնալու,ավելի լավ է չխորանանք

Chuk
04.02.2009, 15:14
Չակ ջան,ձեր գաղափարական դաշտին շատ հեշտ է դիմանալ,քանի որ նախօրոք գիտես,հետագա քայլերը ինչպիսին են…Ճ
Կապրենք-կտեսնենք/ինչպես ասում էր մի Իմաստուն Ծերուկ/

Սիրով տեղեկացնում եմ, որ իմ մականունը հատուկ բացառություն է անգլերեն լեզվում (ներմուծված իմ իսկ կողմից) և կարդացվում է Չուկ :)

Նայելով մեջբերածդ հոդվածները և իմաստուն գրառումները տեսնում եմ, թե ինչպես եք նախաիմանում (լավ բառ է, չէ՞, նոր հնարեցի, հատուկ քեզ համար) մեր հետագա քայլերը: Ի դեպ գուշակե՞լ էիր, որ հիմա կոմպի մոտից վեր եմ կենում :oy Իմ հաջորդ քայլն այդ էր :)

հ.գ. Կարդացե՞լ ես Նիկոլի վիպակը: Մեջը լավ գլուխներ կան, չէ՞ :)

Elmo
04.02.2009, 15:17
Որ 500 000 հանենք ԱԱԾ ու Լֆիկի ախռաննիկներին,տակը հազիվ մի 10 000 մարդա մնալու,ավելի լավ է չխորանանք

:D այ էդ մեկը չգիտեյի: Փաստորեն Երևան Սիթի -ի կալբասՏները ԱԱԾ տղերքն ե՞ն կերել:

Rhayader
04.02.2009, 15:17
Սոֆ ջան, տես, էլի եկար Լևոնի անձին կպար, Նիկոլի անձին կպար, Գռզոյի անձին կպար: Իսկ ես ասում եմ, որ էդ անձերը չեն մեր պայքարի իմաստը, ես իրա հետևից չեմ գնում իրա արած կամ չարածների համար, ես գնում եմ, իրան էլ հետս տանում եմ իմ գաղափարները իրականություն դարձնելու հույսով ու հավատով ու մինչև վերջ էլ էդ անելու եմ, իրան կբերեմ իշխանության, չի անի, իրան էլ կհանեմ ուրիշին կբերեմ ու իմ գաղափարները կյանքի կկոչեմ, էս հասարակությանը կդարձնեմ անձերից վեր կանգնած՝ վերլուծություններով ու գաղափարներով գործող հասարակություն, իսկ երբ որ 35 տարի հետո Սրափիոնը նախագահ ընտրվելուց լինի, դու մեկա էլի ասելու ես «Գրափիոնն իրա կողքին ա, ինքն էլ ներողություն չի խնդրել, որ 2026-ի նոյեմբերի 14-ին զուգարանում հետևից ջուրը չի քաշել, հետևաբար հետևից չեմ գնալու»:

Ի դեպ շնորհակալություն խոսքերս ապացուցելու համար :)

Չուկ, էս երկիրն էնքան կենսունակ չի, որ պահպանակի նման հերթով լևոններ քաշի վրեն: Լևոնը սոված ա, դրա համար էլ հետ ա եկել: Ես կնախընտրեմ կուշտ տականքի յոլա տանել, քան սովածին:

իսկ երբ որ 35 տարի հետո Սրափիոնը նախագահ ընտրվելուց լինի, դու մեկա էլի ասելու ես «Գրափիոնն իրա կողքին ա, ինքն էլ ներողություն չի խնդրել, որ 2026-ի նոյեմբերի 14-ին զուգարանում հետևից ջուրը չի քաշել, հետևաբար հետևից չեմ գնալու»:
Անիմաստ բան ես ասում: Ես Լևոնի ներկայիս քաղաքական երկերեսանիութունն եմ օրինակ բերում, դու խոսքը գցում ես պեչենու բաղերը:
Պատկերացրու՝ մեկը, որն ակնհայտորեն կեղծել է ընտրությունների արդյունքներն ու դրա հետևանքով հրաժարական տվել, փախել երկրից, հիմա գալիս ու բողոքում է, որ ընտրությունները կեղծվում են:
Հիշողությունս այդքան կարճ չի:
Խոսքիցդ զգացվում է, որ դու էլ նպատակ ունես ամեն գնով նպատակիդ հասնել՝ բանավիճում ես քո ճշմարտացիությունն ապացուցելու համար միայն, անկախ նրանից, թե ինչն է իրականում ճիշտ:
Այսպես չի լինի: Որովհետև դու կարող է բանավեճում հաղթես, բայց պրակտիկան հակառակը ցույց տա:
Եթե Սերժը Ղարաբաղը «ծախի», ինչպես դուք եք վախեցնում, ես մոլոտովի կոկտելներ կսարքեմ ու կգնամ Սպիտակ Տունը վառելու: Դե հիմա էլ թող ինքը վախենա:
Բայց Լևոնին նախագահ, այն էլ այսքանից հետո, չեմ հանդուրժի:

Մարկիզ
04.02.2009, 15:21
Որ 500 000 հանենք ԱԱԾ ու Լֆիկի ախռաննիկներին,տակը հազիվ մի 10 000 մարդա մնալու,ավելի լավ է չխորանանք
Նման նախադասության հեղինակի հետ էլ ի՞նչ բանավեճ: Ժխտել, ժխտել, չտեսնել, չտեսնել մինչև վերջ: ՀՀ-ում ապրում են մինիմում 490000 լֆիկիստ ու կգբեիստ, մի տաս հազար էլ ցեռեուշնիկ::D

Elmo
04.02.2009, 15:24
Բայց Լևոնին նախագահ, այն էլ այսքանից հետո, չեմ հանդուրժի:

Որ վախտն եկավ էլ ո՞վ ա քեզ հարցնելու: Հայաստանում զոռի դար ա, ով ում զոռեց կդառնա: Պարզապես էս ամեն ինչի լավն են ա , որ իրար կքրքեն, ու որոշ զիբիլներ կվերանան Հայաստանից:

Rhayader
04.02.2009, 15:27
Որ վախտն եկավ էլ ո՞վ ա քեզ հարցնելու: Հայաստանում զոռի դար ա, ով ում զոռեց կդառնա: Պարզապես էս ամեն ինչի լավն են ա , որ իրար կքրքեն, ու որոշ զիբիլներ կվերանան Հայաստանից:

Վախենում եմ՝ իրենք իրար հետ լավ էլ լեզու գտնեն, ու ժողովրդին շների նման կռվացնեն:

Elmo
04.02.2009, 15:29
Վախենում եմ՝ իրենք իրար հետ լավ էլ լեզու գտնեն, ու ժողովրդին շների նման կռվացնեն:

Ապեր էդ նոր չպիտի լինի: Էդ արդեն վաղուց կա: Դու մտածի, որ մի 2 զոհ էլ իրանցից լինի: Գոնե մի բանի էլ իրանց քիթը դեմ առնի: 10 զոհ ա եղել, ոնց որ հեչ վեջները չլինի: Իսրայելը մի ամբողջ պատերազմի ժամանակ էդքան զոհ չտվեց:

Երվանդ
04.02.2009, 15:35
Վախենում եմ՝ իրենք իրար հետ լավ էլ լեզու գտնեն, ու ժողովրդին շների նման կռվացնեն:
Էնքան կուզենայի հանդիպել, Սերժի համար կռիվ տվող ժողովրդի ներկայացուցիչների(սովորական մարդկանց մասին ա խոսքս), գոնե մի 50 հոգու շատ չեմ ասում:

Elmo
04.02.2009, 15:37
Էնքան կուզենայի հանդիպել, Սերժի համար կռիվ տվող ժողովրդի ներկայացուցիչների(սովորական մարդկանց մասին ա խոսքս), գոնե մի 50 հոգու շատ չեմ ասում:

Ձրի՞: Հաստատ չէս հանդիպի:

Rhayader
04.02.2009, 15:37
Ապեր էդ նոր չպիտի լինի: Էդ արդեն վաղուց կա: Դու մտածի, որ մի 2 զոհ էլ իրանցից լինի: Գոնե մի բանի էլ իրանց քիթը դեմ առնի: 10 զոհ ա եղել, ոնց որ հեչ վեջները չլինի: Իսրայելը մի ամբողջ պատերազմի ժամանակ էդքան զոհ չտվեց:

Վախենալին էն ա, որ արյան համ առնելուց ժողովուրդն ավելի ա կատաղում, ոչ մեկը չի ասում՝ հոպ, էս ինչ ենք անում:
Ասում եմ, իրանց կարծիքի չլինելու համար ինձ մի երկու լևոնական քիչ էր մնում քրֆեին, ես մի քիչ ֆիզիկապես թույլ լինեի՝ հաստատ կհասնեին վրես:
Հյուսիսային պողոտայով վերև-ներքև երթեր են անում, իրենց կոչերի մեջ լսում եմ՝
«Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»:

Elmo
04.02.2009, 15:39
«Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»:

Լավն էր: Բայց ամբոխն էդ ա: Ու 100 000 տարի էլ տենց ա լինելու:

Rhayader
04.02.2009, 15:39
Էնքան կուզենայի հանդիպել, Սերժի համար կռիվ տվող ժողովրդի ներկայացուցիչների(սովորական մարդկանց մասին ա խոսքս), գոնե մի 50 հոգու շատ չեմ ասում:

Երվանդ ջան, ես երևի, ի տարբերություն քեզ, բանակն էլ եմ ժողովրդի մասը համարում:

Elmo
04.02.2009, 15:40
Երվանդ ջան, ես երևի, ի տարբերություն քեզ, բանակն էլ եմ ժողովրդի մասը համարում:

Բանակը հրամանով ա գործում: Զինվորը կամք չունի, զինվորը չպիտի մտածի, զինվորը պետք ա հրաման կատարի: Էդ մի տարբերակը թողեցինք մի կողմ:

Rhayader
04.02.2009, 15:41
Լավն էր: Բայց ամբոխն էդ ա: Ու 100 000 տարի էլ տենց ա լինելու:

Ու ի՞նչ, դրանից հետևում ա, որ իրանց մանիպուլյացիա անողը լա՞վն ա: Ոչ մի դեպքում:
Բայց մարդիկ թողնում են, որ իրանց օգտագործեն: Ու երջանիկ են: Որովհետև իրանց կոլլեկտիվ ատելության ու սիրո օբյեկտներ են տվել: Էլ ի՞նչ ա պետք:

Rhayader
04.02.2009, 15:43
Բանակը հրամանով ա գործում: Զինվորը կամք չունի, զինվորը չպիտի մտածի, զինվորը պետք ա հրաման կատարի: Էդ մի տարբերակը թողեցինք մի կողմ:

Նույն բանը կարող եմ ասել Լևոնականների ամբոխի մասին: Ուրեմն ինչ, ամեն ինչ լա՞վ է: Բա էլ ինչու՞ են անմեղ մարդիկ մեռնում:

Elmo
04.02.2009, 15:46
Նույն բանը կարող եմ ասել Լևոնականների ամբոխի մասին: Ուրեմն ինչ, ամեն ինչ լա՞վ է: Բա էլ ինչու՞ են անմեղ մարդիկ մեռնում:

Աշխարհը չես փոխի: Ամենաճիշտը «ոչ ոք սարկած էշ չի տեսել» սկզբունքն ա:

Երվանդ
04.02.2009, 15:46
Նույն բանը կարող եմ ասել Լևոնականների ամբոխի մասին: Ուրեմն ինչ, ամեն ինչ լա՞վ է: Բա էլ ինչու՞ են անմեղ մարդիկ մեռնում:

Մեռնում են որովհետև մի կողմից ժողովուրդն ա կանգնած, իսկ մյուս կողմից իշխանությունը ամեն գնով օահող մարդիկ, որոնք օգտագործում են հնարավոր բոլոր ռեսուրսները(բանակ,ոստիկանություն,ԱԱ և այլն), այսինքն խոսել ժողովրդի պառակտման մասին մի քիչ անիմաստ է, քանի որ ժողովուրդը պառակտված չի, 1000 հոգու հարցրա ուզում են սերժը հեռանա, 1000-ից 10 կարողա ասի չէ:

Երվանդ
04.02.2009, 15:48
Նույն բանը կարող եմ ասել Լևոնականների ամբոխի մասին: Ուրեմն ինչ, ամեն ինչ լա՞վ է: Բա էլ ինչու՞ են անմեղ մարդիկ մեռնում:

Իսկ քո ասած Լևոնական ամբոխի մեջ մեծամասնությունը այն մարդկանց հարազատներն են որոնք հիմա բանտերում են, ու պարզ ա որ տենց մարդը ագրեսիվ էլ կլինի ու կարողա ամբախ զամբախ խոսացող ու փիլիսոփայող մեկի գլուխն էլ տան ջարդեն, քո հարազատը որ բանտում լիներ չեմ կարծում դու էտ փաստից 7-րդ երկնքում քեզ զգայիր;)

Chuk
04.02.2009, 15:49
Չուկ, էս երկիրն էնքան կենսունակ չի, որ պահպանակի նման հերթով լևոններ քաշի վրեն: Լևոնը սոված ա, դրա համար էլ հետ ա եկել: Ես կնախընտրեմ կուշտ տականքի յոլա տանել, քան սովածին:
...
Անիմաստ բան ես ասում: Ես Լևոնի ներկայիս քաղաքական երկերեսանիութունն եմ օրինակ բերում, դու խոսքը գցում ես պեչենու բաղերը:
Սոֆ, լուրջ սովա՞ծ ա, բռատ: Բա ասա փող քցվենք քյաբաբ-մյաբաբ տանենք, ուտի, սոված չմնա այ ախպեր:

Չէ եղբայր, ես ընդամենը ասում եմ, որ դու ու քո նման մտածողները միշտ օդից ծնված պատճառաբանություն կգտնենք, հետևից չգնալու համար, օրինակ «Այ որ ներողություն խնդրեր ու Նիկոլը կողքը չլիներ, ես էլ հետևից կգնայի»: Կներես, եղբայր, բայց սա էլ արդեն տաֆտալոգիայի բացահայտ օրինակ է:

Ու շնորհակալություն ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ քո համար ամեն ինչ անձերով է պայմանավորված, այլ կերպ ասած, ինչպես կասեր Բյուրը, եթե Լևոնի համախոհ լիներ, անձնատյացության սինդրոմ ունես՝ վառ արտահայտված հակալևոնական դրսևորումներով ;)

Երվանդ
04.02.2009, 15:50
Մեռնում են որովհետև մի կողմից ժողովուրդն ա կանգնած, իսկ մյուս կողմից իշխանությունը ամեն գնով օահող մարդիկ, որոնք օգտագործում են հնարավոր բոլոր ռեսուրսները(բանակ,ոստիկանություն,ԱԱ և այլն), այսինքն խոսել ժողովրդի պառակտման մասին մի քիչ անիմաստ է, քանի որ ժողովուրդը պառակտված չի, 1000 հոգու հարցրա ուզում են սերժը հեռանա, 1000-ից 10 կարողա ասի չէ:

Էտ մնացած 990-ը պարզ ա որ բոլորը չէ որ Լևոնական են, դրանց մի մասը Լևոնական են մի մասը իմ նաման մարդիկ , բայց սերժի գնալու հարցում 990-ն էլ համակարծիք են:)

Chuk
04.02.2009, 15:50
Նույն բանը կարող եմ ասել Լևոնականների ամբոխի մասին:
Չես կարող, իսկ եթե կարողանաս ու ասես, ուրեմն խայտառակ ձևի ստած կլինես կամ էլ կլինես ծայրահեղագույն մոլորության մեջ :)

Rhayader
04.02.2009, 15:53
Մեռնում են որովհետև մի կողմից ժողովուրդն ա կանգնած, իսկ մյուս կողմից իշխանությունը ամեն գնով օահող մարդիկ, որոնք օգտագործում են հնարավոր բոլոր ռեսուրսները(բանակ,ոստիկանություն,ԱԱ և այլն), այսինքն խոսել ժողովրդի պառակտման մասին մի քիչ անիմաստ է, քանի որ ժողովուրդը պառակտված չի, 1000 հոգու հարցրա ուզում են սերժը հեռանա, 1000-ից 10 կարողա ասի չէ:

Երվանդ, հարցն էսպես դնենք: Ես էլ եմ ուզում, որ Սերժը հեռանա՝ ավելին, Ֆիդել Կաստրոն եմ ուզում ՀՀ նախագահ դառնա, կամ էլ, ասենք, Բագզ Բաննին: Բայց եթե Սերժի տեղը գալու ա Լևոնը, ես (ու էլի լիքը մարդ) կասի՝ մերսի, լավ ա, թող մնա Սերժը:
Դուք գիտեք: Լռում եմ:
Համաձայն եմ, որ սերժիադային սիրելու համար առնվազն կամ պետք ա կույր լինել, կամ հիմար, կամ դրանից շահ ունեցող տականք, բայց Լևոնական լինել հանուն Սերժին չսիրելու, դառնում է իմ սիրած առակը քաքի ու աջավսանդալի մասին:

Chuk
04.02.2009, 15:59
բայց Լևոնական լինել հանուն Սերժին չսիրելու
Այ ստեղից գալիս է ամբողջ վերլուծությունների սխալ ընթացքը, քանի որ որպես հիմք ընդունվում է թշնամական պրոպագանդայի տարածած մի սուտ տվյալ, որը շփոթության է գցում քեզ ու շատերին:

Մեզնից ոչ մեկը «ԼԵՎՈՆԱԿԱՆ» չի, մենք մարդիկ ենք, ովքեր պայքարում են հանուն որոշակի գաղափարների: Այո՛, այս պահին դա անում ենք Լևոնի օգնությամբ, որովհետև իրա տված օգնությունն էս պահին անգնահատելի ա: Մենք պառանոյիկ չենք, որ հիշենք ինքը որ օրը ինչ ա արել, որ ըստ դրա օգնությունը մերժենք: Կրկնում եմ, վաղը իրանք կլինեն իշխանության, մեզ չեն բավարարի, իրանց կհեռացնենք, այլ ոչ թե կնվնվանք, որ «այ քեզ անհաջողություն, մարդ չկա հետևից գնանք, ես էլ կակռազ ուզում էի հեղափոխություն անեի, բայց թարս ա, աչքի դիրքը դուրս չեկավ...»: Ձերը համակերպվածի ու հանձնվածի հոգեբանություն ա, որը ոչ մի, կրկնում եմ, ՈՉ ՄԻ տրամաբանական փաստարկի չի կարող բավարարել:

Վիշապ
04.02.2009, 15:59
Հայեր, ի՞նչ խաբար է, փաստորեն կուռքեր չստեղծենք, երևի ռեալ հա՞ սկսենք մտածել…:think Չլինի՞ Պարոն Քոչարյանը վերադառնում է, պրագմատիզմի կոչեր են հնչում, որ ժողովուրդը հոգեպես շատ չնեղվի…

Chuk
04.02.2009, 16:02
Հայեր, ի՞նչ խաբար է, փաստորեն կուռքեր չստեղծենք, երևի ռեալ հա՞ սկսենք մտածել…
Հա, Վիշապ ձյա:
Բա չե՞ս իմացել, խոր մոլորության մեջ էի, աղանդավոր էի դարձել, սկսել էի Լևոն պապիին պաշտել, էն էլ լավ ա, փիղ ձաձան եկավ, էդ խոր մոլորությունից մի հատ տաֆտալոգիկ հոդվածով ինձ հանեց: Հիմա կարող եմ կուշտ ու երջանիկ ապրել: Հա, մարտի 1-ին էլ մարդ չի զոհվել, քաղաքական հայացքների համար էլ մարդկանց չեն նստցրել, ընտրություններն էլ չեն կեղծվել, երկիրը երկնիշ տնտեսական աճ ա ապրում, Սերժի աչքի տակն էլ կապտած, ազնիվ խոսք, մոտիկից եմ տեսել, տելեվիզորով, երբ որ մի հատ վայ բլոգեր իրան հարց էր տալիս :)

Երվանդ
04.02.2009, 16:03
Երվանդ, հարցն էսպես դնենք: Ես էլ եմ ուզում, որ Սերժը հեռանա՝ ավելին, Ֆիդել Կաստրոն եմ ուզում ՀՀ նախագահ դառնա, կամ էլ, ասենք, Բագզ Բաննին: Բայց եթե Սերժի տեղը գալու ա Լևոնը, ես (ու էլի լիքը մարդ) կասի՝ մերսի, լավ ա, թող մնա Սերժը:
Դուք գիտեք: Լռում եմ:
Համաձայն եմ, որ սերժիադային սիրելու համար առնվազն կամ պետք ա կույր լինել, կամ հիմար, կամ դրանից շահ ունեցող տականք, բայց Լևոնական լինել հանուն Սերժին չսիրելու, դառնում է իմ սիրած առակը քաքի ու աջավսանդալի մասին:

Rhayader եթե պատմություն շատ կարդացած լինես կիմանաս որ ցանկացած երկրում, որը ուզում ես վերցրա , զարգացման ճանապարհը նույնն ա եղել, ես բնականաբար չեմ մտածում որ եթե Լևոնը էկավ իշխանության, էլի լիքը մարդիկ փող չեն ուտելու կամ երկնքից խուրմա պիտի թափվի, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս որ թեկուզ կլանի փոփոխությունը մեկ ուրիշով միշտ երկարաժամեկտ կտրվածքով դրական է, թեկուզ նոր գալացողները ավելի վատը լինեն քան նախորդները, իսկ քո ասած սովածների ու կուշտերի մասին ասեմ որ էտ հեքիաթ ա, փողի մոտ ով եղավ՝ կապ չունի միլլիարդ ունի թե չունի ,նույն կարգի ուտելու են համոզված էղի;)

pigh
04.02.2009, 16:18
Հա, Վիշապ ձյա:
Բա չե՞ս իմացել, խոր մոլորության մեջ էի, աղանդավոր էի դարձել, սկսել էի Լևոն պապիին պաշտել, էն էլ լավ ա, փիղ ձաձան եկավ, էդ խոր մոլորությունից մի հատ տաֆտալոգիկ հոդվածով ինձ հանեց: Հիմա կարող եմ կուշտ ու երջանիկ ապրել: Հա, մարտի 1-ին էլ մարդ չի զոհվել, քաղաքական հայացքների համար էլ մարդկանց չեն նստցրել, ընտրություններն էլ չեն կեղծվել, երկիրը երկնիշ տնտեսական աճ ա ապրում, Սերժի աչքի տակն էլ կապտած, ազնիվ խոսք, մոտիկից եմ տեսել, տելեվիզորով, երբ որ մի հատ վայ բլոգեր իրան հարց էր տալիս :)

Չուկ,քո պրոբլեմը նա է,որ դու անձերի ես անցնում,ինչը ես ինձ թույլ չեմ տալիս անել:
Իսկ մարտի մեկի զոհերի համար արժե "մենակով կախաղան գնացող Լևոնից " հետաքրքրվել:

Chuk
04.02.2009, 16:25
Չուկ,քո պրոբլեմը նա է,որ դու անձերի ես անցնում,ինչը ես ինձ թույլ չեմ տալիս անել:
Իսկ մարտի մեկի զոհերի համար արժե "մենակով կախաղան գնացող Լևոնից " հետաքրքրվել:

Վայ, էս արդեն սկսեցիր պլագիատով զբաղվել: Դե իհարկե, Չուկը մի ամբողջ թեմա ա անձերին անցնելու թեմայով ա խոսում, պետք ա հակադարձել :D
Չէ, փիղ ջան, ծիծաղում եմ ուղղակի, ոնց-որ ծիծաղում էի էն որ Սերժին հանճարեղ հարց էիր տալիս «Ինչու՞ եք թույալտրում այդ մարդիկ Հյուսիսային պողոտայում ցույց անեն, մարդկանց բիզնեսին են խփում...» ժամանակ :D Դու՞ էիր, չէ՞ :oy
Ի դեպ, մեր մոտ ահագին կրթված մարդիկ կան, մեկնումեկին խնդրենք քո հետ սահմանադրության կուրսեր անցնի, մարդ ես էլի, կարող ա վաղը մյուս օրը ընդդիմությունը հաղթի ու սկսի սահմանադրությունը պետք գալ, մի 20 տարի հետո մեկ էլ տեսար էս բեսպռեձելի փոխարեն դա գերակա արժեք դառնա... հը՞, ի՞նչ կասես :)

pigh
04.02.2009, 16:41

Պատկերացրա,ես չեի այս հարցը տվողը,ցավում եմ քո հիշողության համար:
Ձեր մոտ,մարդ կա,որ էտիկայի կանոններ ձեզ սովորացնի,օրինակ մեծատառ մեկ-մեկ օգտագործել,կամ անունով դիմել?:)

Վիշապ
04.02.2009, 16:41
Չուկ,քո պրոբլեմը նա է,որ դու անձերի ես անցնում,ինչը ես ինձ թույլ չեմ տալիս անել:
Իսկ մարտի մեկի զոհերի համար արժե "մենակով կախաղան գնացող Լևոնից " հետաքրքրվել:

Լավ, հասկացանք, Լևոնին այլևս կուռք չենք ստեղծի, մասնավորապես ես իմ տանը Լևոնի արձանն էի դրել ու ամեն կիրակի մի սերժանտի ու մի հատ էլ տականքի էի զոհաբերում արձանի տակ, կփորձեմ չշարունակել։ Իսկ է՞լ ինչ կառաջարկեք, անել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ։

Chuk
04.02.2009, 16:47
Պատկերացրա,ես չեի այս հարցը տվողը,ցավում եմ քո հիշողության համար:
Ձեր մոտ,մարդ կա,որ էտիկայի կանոններ ձեզ սովորացնի,օրինակ մեծատառ մեկ-մեկ օգտագործել,կամ անունով դիմել?:)

Գիտես, քո պրոբլեմն էն ա, որ անցնում ես անձնականին :D
Փիղ ջան, բա դու՞ ինչ հարց էիր տվել, հիշողության մասնակի կորուստներս կլրացնե՞ս :oy

Հա, համ էլ տես, մականունդ նախադասության սկզբում էր, մեծատառով գրեցի, մեջտեղում լինի, օգտվելով քո օրինակից, որ փոքրատառով ես գրանցվել, սիրով կգրեմ փոքրատառով, ես քանի՞ գլխանի եմ, քո որոշումը փոխե՞մ :)
Ի դեպ, ըստ թեմայի ասելիք կա՞: Վստահ եմ, որ չէ :oy

pigh
04.02.2009, 17:57

Գիտես,զավեշտալին որն է,որ դու քեզ դրել ես մոդերատորի տեղ ու մարդկանց բերանն ես փակում:
Ու դա ևս մեկ անգամ ապացուցում է, մեզ ինչ աղետ կսպառնար քո ու քո նմանների իշխանության գալը:
Բերան փակելը լավ է ստացվում:
Ապրես:
Իսկ թեմայից շատ արագ շեղելը դու արեցիր ,ուղակի իմացի ,որ դեմդ մանուկ չի,որ այս էժանագին պոնտերը չջոկի:
Միևնույն է,դառնալու եմ Ակումբի մշտական անդամ:
Հարգանքներով
Տիգրան

Rhayader
04.02.2009, 18:39
Չուկ, ոչ թե ամեն հաջորդը նախորդից լավ ա, այլ իշխանության ղեկի վրա գտնվողն ամեն ինչ անում ա իրա նախորդին սևացնելու ու իրեն փառաբանելու համար: Չեմ կարծում, որ սովետն ու պենդոսները պակաս ֆաշիստ էին, քան գերմանիան: Սովետի մասին նենց բաներ կարամ պատմեմ, ֆաշիստների համակենտրոնական ճամբարները ձեզ ինկուբատոր թվան: Բայց հաղթեցին իրենք, ուրեմն իրենք լավն էին, նեմեցները վատը: Եթե նայես ֆաշիստական պրոպոգանդիստական «Կամքի Հաղթարշավը» ֆիլմը, ապա կտեսնես, որ էական տարբերություն չկա ռսների, ամերիկացիքի ու ֆաշիստների պրոպոգանդայի միջև:
Էդ հեքիաթային «բարին միշտ հաղթում է չարին» տեսանկյունի թարգը տվեք: Ոչ թե բարին է չարին հաղթում, այլ ով հաղթում է, նրան էլ բարի են անվանում՝ իսկական Թալեյրանական խորամանկությամբ:
Ձևակերպեմ ավելի պարզ, թե ինչու՝ ոչ Լևոնին:
Անհատական Ես պարզապես չեմ սիրում Լևոնին
Էկզիստենցիալ Ես պատրաստ չեմ ապագաս, ներվերս վտանգեմ, ժամանակս ու առողջություն վատնեմ նրա վրա, որ Լևոնը նախագահ դառնա:
Տրամաբանական Եթե Լևոնն ինքն է առաջինը խախտել ընտրությունների սահմանադրական ընթացքն ու հիմա, իր արածը չընդունելով, բողոքում է, որ ընտրությունները հայաստանում ազնիվ չեն, ինչու՞ պետք է ես հուսամ, որ նա կվերականգնի ընտրությունների սահմանադրական կարգը:
Դրա նմանները ամեն կեղտության գնում են, բայց հենց նույնն իրենց հետ են անում՝ բղավում են «Անարդարությու՜ն», թաքուն պոռնիկի նման, որին չափազանց երևացող տեղում են առաջարկություն արել:
Ես պարզ ու տրամաբանական բան եմ ասում, Չուկ, իսկ դուք անընդհատ պեչենու բաղերն եք գցում խոսքը: Երևի հակադրելու բան չկա:
Ես ընդամենը ասում եմ՝ այդ տականքը խաբել է ժամանակին, խաբում է հիմա, ինչու՞ չպետք է խաբի, երբ ընտրվի: Համոզվա՞ծ ես, որ եթե նա քո սպասելիքները չարդարացնի, կկարողանաս նրան հանել: Չեմ հավատում: Մի մոռացիր, որ դու միայն ֆորումում ես ադմին ու այստեղ կարող ես ում ուզես, արգելափակես: Չեմ հավատում, որ Լևոնը, նախագահ դառնալուց հետո, աօանց արյուն բաց թողնի աթոռը:
Ապրի լևոնը, լավ է յուրացրել հին առածը՝ ամենաքաղցր շագանակները նրանք են, որ ուրիշների ձեռքերով ես կրակից հանում:

Ձայնալար
04.02.2009, 19:05
Մոդերատորական: Թեման բացարձակապես ուղղվածություն չունենալու և օֆթոփակույտի վերածվելու պատճառով փակվում է: Թեմայի առաջին գրառումը պատճենվել է այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=26485&page=7&highlight=%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6)՝ այն դեպքի համար, եթե ինչ-որ մեկը տեղադրված հոդվածին առնչվող բան ունենա ասելու: