PDA

Դիտել ողջ տարբերակը : Կհիշվե՞ն արդյոք Մարտի մեկի–երկուսի դեպքերը

Հակոբ Գեւորգյան
04.02.2009, 10:07
Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան հասարակությանը մեծագույն վտանգ ներկայացնող դեպքեր, որոնց կասեցման ժամանակ անմեղ զոհ դարձան անմեղ մարդիք, հայրությունից զրկվեցին նրանց ընտանիքները. սեւ եկավ նրանց օջախներին։

Վերջին տարիների ընթացքում ինտերնետից օգտվող հայ երիտասարդների մոտ նկատեցի այն, որ անցածի հուշերը մոռացվել են. չեն հիշում սովետ միության տարիները, չեն հիշում Միխաիլ Գորբաչովի նախագիծը, չեն հիշում Ղարաբաղյան շարժման մանրուքները…շատ հուշեր են մոռացվել։

Ցավոք կարծում եմ, որ Մարտի մեկի եւ երկուսի դեպքերը նույնպես կմոռացվեն։

Հարգելի ակումցի, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

Empty`Tears
04.02.2009, 10:13
Ցավոք կարծում եմ, որ Մարտի մեկի եւ երկուսի դեպքերը նույնպես կմոռացվեն։

չեմ հասկանում, ինչի պետք է ամեն անգամ հիշել, այն ինչը հաճելի չի …:esim

Ձայնալար
04.02.2009, 10:20
Անկախ պետականության պայմաններում հայը հայի վրայա կրակել: Իհարկե կհիշվի, դեռ երկար կհիշվի ու մեղավորներն էլ որպես դավաճաններ են հիշվելու սերունդների համար: Անուններ չեմ գրում, քանի որ «ո՞վ է մարտի մեկի հիմնական պատասխանատուն» առանձին թեմա կա:

Սամվել
04.02.2009, 10:22
չեմ հասկանում, ինչի պետք է ամեն անգամ հիշել, այն ինչը հաճելի չի …:esim

:o:o Մարդիկ են մահացել...

Ի՞նչ հաճելիի մասինա խոսքը :o

Բնականաբար հիշվելու են .. էտ էն օրն էր որ Բռնապետությունը պաշտոնապես հաստատվեց հայաստանում...

Հակոբ.. էտ դեպքերը տհաճ անվանելը ցինիզմա :bad

Ողբերգական էին դրանք ողբերգական...

Հակոբ Գեւորգյան
04.02.2009, 10:30
Համաձայն եմ, այդ դեպքերը ողբերգական էին…բայց եղբայրս, արի ու տես, որ մեր անցյալի ողբերգության վրա տարիներ հետո գալիս են դերասաններ, որոնք կոմեդիայի ձեւով են ներկայացնում այն ամենը, ինչը մոռացվել է…ու դա դեռ ոչինչ…նույն սերունդի մարդիք են ծիծաղում դրա վրա…նոր ժամանակներն իրենց գործն անում են։

Սամվել
04.02.2009, 10:33

Չեմ կարծում որ ողբերգության վրա երբևէ ծիծաղվել է... :8

ԻՆչևէ ... Կխնդրեի Մոդերատորին տհաճ բառը փոխարինել վերնագրում

Elmo
04.02.2009, 10:46
Քանի՞ տարի հետոյի մասին ա խոսքը: Չի հիշվի: Մեր ազգը ժամանակակից իրադարձությունների նկատմամբ հիշողությունից թույլ ա:

Ձայնալար
04.02.2009, 11:32
Մոդերատորական: Թեմայից դուրս, անիմաստ մի շարք գրառումներ ջնջվել են: Թեմայի վերնագիրը դույզն-ինչ խմբագրվել է: Մնացեք թեմայի շրջանակներում:

Empty`Tears
04.02.2009, 11:51
Չեմ կարծում որ ողբերգության վրա երբևէ ծիծաղվել է... :8

ԻՆչևէ ... Կխնդրեի Մոդերատորին տհաճ բառը փոխարինել վերնագրում

Սամվել, անձամբ դու հաճույքով ես հիշում ? , բնականաբար ոչ, այդտեղից հետևություն, որ այն տհաճ մի բան էր, որը կատարվեց մեր ազգի հետ, հենց իրենց խելքից …
մտովիմ ամեն մեկս էլ հիշում ենք, բայց պարտադիր չի բարձրաձայնել …

Սամվել
04.02.2009, 12:06
Սամվել, անձամբ դու հաճույքով ես հիշում ? , բնականաբար ոչ, այդտեղից հետևություն, որ այն տհաճ մի բան էր, որը կատարվեց մեր ազգի հետ, հենց իրենց խելքից …
մտովիմ ամեն մեկս էլ հիշում ենք, բայց պարտադիր չի բարձրաձայնել …

ՀԻշելը մի բան է բարձրաձայնելը մի.. ես չասեցի մի բարձրաձայնի կամ բարձրաձայնի.. ես ասւոմ որ որ անհնար է մոռանալ անմոռնալին.. էտքան բան...

REAL_ist
04.02.2009, 13:27
իմ կարծիքով կհիշվեն ու պատմության մեջ կմնա որպես մեր պետության ամենախայտառակ ու ցավալի օրերից մեկը, մինչև հիմա ամենախայտառակը

murmushka
04.02.2009, 13:34
Միշտ է հիշվելու,իսկ ցավն այնքան ժամանակ կմնա, քանի դեռ պաշտոնապես անռվազն տաս անմեղ մարդկանց մահվան համար պատասխանատուները չեն պատժվել հրապարակայնավ!!!!!!!!!!!!

Ուրվական
04.02.2009, 13:35
Միշտ է հիշվելու,իսկ ցավն այնքան ժամանակ կմնա, քանի դեռ պաշտոնապես անռվազն տաս անմեղ մարդկանց մահվան համար պատասխանատուները չեն պատժվել հրապարակայնավ!!!!!!!!!!!!

Չէ, ցավը մենք մեր հետ կտանենք, ցավը չի անցնի...

Yellow Raven
04.02.2009, 13:39
Հիշվելը կհիշվեն` դրանում ոչ մի կասկած չկա.... Հարց է միայն կպատժվե՞ն դրա մեղավորները,թե՞ միայն մեղավորների բնական մահով մահանալուց հետո ժողովուրդը կպատժի նրանց...

Աբելյան
04.02.2009, 13:44
Եթե մոռանանք` ամոթ մեզ: Եթե մարսեցինք, ուրեմն մենք հայ չենք:

Լ.յ.ո.վ.
04.02.2009, 19:52
Ցավոք կարծում եմ, որ Մարտի մեկի եւ երկուսի դեպքերը նույնպես կմոռացվեն։

Հարգելի ակումցի, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

Դեռ մի քանի տարի ժողովուրդը կհիշի այդ ողբերգությունը ու կխոսի այդ մասին:
Որոշ ժամանակ անց (մի 3-4 տարուց) այդ մասին էլ գրեթե չեն խոսի, բայց պետք լինելու դեպքում շատերը կհիշեն:
Դրանից ավելի ուշ (մի 7-9 տարուց) կհայտնվեն մարդիկ, որ կսկսեն աղավաղել ու խեղաթյուրել մարտի 1-ի դեպքերը:
Եվ վերջապես կգա ժամանակ (մի 20 տարուց), որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կհիշի միայն այն, որ 2008 թվին Հայաստանում ցուցարարներ են սպանել... և վերջ, այն կանցնի պատմության գիրկը:

Սակայն հույսով եմ, որ մինչ այդ ամենը` բոլոր մեղավորները, առանց որևէ բացառության, կպատժվեն խստագույն կերպով: :angry

Ինչպես նաև հուսով եմ, որ նման ողբերգություն (խայտառակությունը ինձ համար երկրորդականա) այլևս չի կրկնվի: Որ հիշում եմ էդ օրը, մարմնովս սարսուռա անցնում, կարծես ներսումս ինչ-որ բան մահացած լինի :cry2

Նարե
04.02.2009, 20:55
Ազգի տականքի միակ նպատակն էլ հենց դա է, որ մոռացվի անմեղ ժողովրդի սպանդը: Բայց չի ստացվի , ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի ՝ անկախ նրանից կպատժվի մեղավորը, թե ոչ: Այն ահ ու սարսափը, ողբերգությունը, որ ապրեց հայը այդ գիշեր, երբեք հնարավոր չէ մոռանալ…

Ambrosine
05.02.2009, 00:12
Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան հասարակությանը մեծագույն վտանգ ներկայացնող դեպքեր, որոնց կասեցման ժամանակ անմեղ զոհ դարձան անմեղ մարդիք, հայրությունից զրկվեցին նրանց ընտանիքները. սեւ եկավ նրանց օջախներին։

Վերջին տարիների ընթացքում ինտերնետից օգտվող հայ երիտասարդների մոտ նկատեցի այն, որ անցածի հուշերը մոռացվել են. չեն հիշում սովետ միության տարիները, չեն հիշում Միխաիլ Գորբաչովի նախագիծը, չեն հիշում Ղարաբաղյան շարժման մանրուքները…շատ հուշեր են մոռացվել։

Ցավոք կարծում եմ, որ Մարտի մեկի եւ երկուսի դեպքերը նույնպես կմոռացվեն։

Հարգելի ակումցի, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
Հակոբ, որ նայես, թե որ թեմաներն են քաղաքականության բաժնում ակտիվ, այսպիսի բարդ հարցեր քո մոտ չեն առաջանա

Ambrosine
05.02.2009, 00:13
ու հետո... ինչ ասել է՝ մոռացել են Ղարաբաղյան շարժման մանրուքները?

Chuk
05.02.2009, 00:26
Հակոբ ջան, էլի մարդիկ կան, որ հույս են փայփայում, որ չի հիշվի: Իրանց մոտիվացիան պարզ է. ուզում են հավերժ նզովքից ու հետագա պատասխանատվությունից ազատվեն: Հապա այս թեման բացելու մոտիվացիա՞ն ո՞րն է: Արի մի հատ էլ թեմա բացենք. «Կհիշվի՞ արդյոք Մեծ Եղեռնը», հետո մի հատ էլ «Կհիշվի արդյոք Ղարաբաղյան պատերազմը», հետո էլի «Կհիշվի՞ որ մենք քրիստոնյա ազգ ենք» մի հատ էլ «Կհիշվի՞, որ մեն սփյուռք ունենք», մի հատ էլ. «Կհիշվի, որ Ազգային ժողովի նախագահին ու վարչապետին հոկտեմբերի 27-ին...», հետո էլ ի՞նչ պարզենք, հիշելու՞ են, թե՞ չէ:
Սոփեստական հարց ես տալիս, որն ունի 2 «միանշանակ» պատասխան.
1. Ցանկացած նորմալ մարդ կուզի, որ հիշվի
2. Կհիշվի՞, թե՞ չէ, կպարզի միայն ժամանակը, չենք կարող կանխագուշակել

Հիմա ինչի՞ ես էս թեման բացել: Ինչ որ բան ասած լինելու համա՞ր :think

Հակոբ Գեւորգյան
05.02.2009, 03:21
ու հետո... ինչ ասել է՝ մոռացել են Ղարաբաղյան շարժման մանրուքները?

Աստղ ջան, քույրս, օրինակ դու հիշու՞մ ես Ղարաբաղ կոմիտեյի անդամ Սլավիկ կամ Վաչե Սարուխանյանին։ Հիշու՞մ ես Մոսոյին Գորգեսյան։ Հիշում ես երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին, որ ասեց,–Արա, էս որ սենց միտինգ եք անում, ու չեք աշխատում, վաղն ինչ եք ուտելու… եւ եդպես շարունակ, Հայի պատիվը գցող այլ բաներ…Հիշու՞մ ես այդ ամենը, թե՞ ես որ ասեցի նոր հուշերն արդնացան։

Հակոբ Գեւորգյան
05.02.2009, 03:26
Հակոբ ջան, էլի մարդիկ կան, որ հույս են փայփայում, որ չի հիշվի: Իրանց մոտիվացիան պարզ է. ուզում են հավերժ նզովքից ու հետագա պատասխանատվությունից ազատվեն: Հապա այս թեման բացելու մոտիվացիա՞ն ո՞րն է: Արի մի հատ էլ թեմա բացենք. «Կհիշվի՞ արդյոք Մեծ Եղեռնը», հետո մի հատ էլ «Կհիշվի արդյոք Ղարաբաղյան պատերազմը», հետո էլի «Կհիշվի՞ որ մենք քրիստոնյա ազգ ենք» մի հատ էլ «Կհիշվի՞, որ մեն սփյուռք ունենք», մի հատ էլ. «Կհիշվի, որ Ազգային ժողովի նախագահին ու վարչապետին հոկտեմբերի 27-ին...», հետո էլ ի՞նչ պարզենք, հիշելու՞ են, թե՞ չէ:
Սոփեստական հարց ես տալիս, որն ունի 2 «միանշանակ» պատասխան.
1. Ցանկացած նորմալ մարդ կուզի, որ հիշվի
2. Կհիշվի՞, թե՞ չէ, կպարզի միայն ժամանակը, չենք կարող կանխագուշակել

Հիմա ինչի՞ ես էս թեման բացել: Ինչ որ բան ասած լինելու համա՞ր :think

Արտակ ջան, թքեն էն մարդու աջ աջքին, որ պիտի ուրախանա էտ օրվա եղածից, ու հանգիստ քնի։

Ու ասածս պարզապես հասարակ մի հարց էր, որին պատասխանողներից շատ ուրախ եմ։ Օրինակ մարդիկ կան, որ ասացին, թե ինչպես կմոռացվի, ինչ–ինչ պատճառներով, քանի տարում։

Շնորհակալ եմ քեզ, որ հնարավորություն ես տալիս մեզ այստեղ հաղորդակցվել։ Այլ միտումներ չկան Արտակ ջան. հավատա։

Ambrosine
05.02.2009, 03:28
Աստղ ջան, քույրս, օրինակ դու հիշու՞մ ես Ղարաբաղ կոմիտեյի անդամ Սլավիկ կամ Վաչե Սարուխանյանին։ Հիշու՞մ ես Մոսոյին Գորգեսյան։ Հիշում ես երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին, որ ասեց,–Արա, էս որ սենց միտինգ եք անում, ու չեք աշխատում, վաղն ինչ եք ուտելու… եւ եդպես շարունակ, Հայի պատիվը գցող այլ բաներ…Հիշու՞մ ես այդ ամենը, թե՞ ես որ ասեցի նոր հուշերն արդնացան։
Եղբայր իմ պատվական, բարդ մտքերդ խաթարել են ուղեղիս նորմալ կենսագործունեությունը ու չեմ կարողանում ընկալել
նախ Մոսո չի, Մովսես Ա: Հետո էլ ի գիտություն քեզ ասեմ, որ Ծիծեռնակաբերդ ոտք դնելիս առաջինը Մովսես Գորգիսյանի շիրմին եմ ծաղիկ դնում. ասեմ, որ ինձ նման նաև շատերը

Կարեն Դեմիրճյանին ով չի հիշում? Լավ էլի, Հակոբ
իսկ դու հիշում ես մեր բակի Սուրիկ պապիկին?