PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտինի օր

Նորմարդ
03.02.2009, 17:44
Աշխարհում որպես սիրո տոն նշվում է Վալենտինի օրը` փետրվարի 14-ին: Սակայն հայ առաքելական եկեղեցին ունի Սուրբ Սուրբ սարգսի տոնը որը նույնպես սիրահարների տոն է: Հայաստանում շատերը, որպես սիրահարների տոն համարում են ոչ թե Սուրբ Սարգսի տոնը այլ Վալենտինի (կաթոլիկ սրբի) տոնը: Հիշում եմ անցած տարի ակումբով հավաքվեցինք նշելու Վալենտինի այլ ոչ թե Սուրբ սարգսի տոնը :(
Շատերի համար միգուցե ինֆորմացիայի պակասն է, որ սովորություն է առաջացրել սիրահարների տոնը նշել փետրվարի 14-ին :)
Իսկ ո՞ր տոնն եք ընդունում դուք :)
Առաջարկում եմ շտկել իրադրությունը և նշել մեր ազգայինը ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ տոնը :)

Ceceron
03.02.2009, 17:54
Էս քվեարկության ճտիկը լավ չի աշխատում..... տանումա ֆորումի եսիվ որ թեման..... ուղղի Նոր :)

Պանդուխտ
03.02.2009, 17:56
Սուրբ Պանդուխտ:

Երվանդ
03.02.2009, 18:05
Չեմ սիրում տենց տոներ, եթե սիրում ես ամեն օր էլ տոն ա էլի, պարտադիր ա որ ինչ որ տոն լինի որ մի բան նվիրես:think:B

Chuk
03.02.2009, 18:09
Մոդերատորական. Առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հարցումը զրոյացվել է: Նախկինում քվեարկած անձանց խնդրում եմ նորից քվեարկել:

Moon
03.02.2009, 21:39
Չեմ ասի, թե հայ ենք, պետք ա Սուրբ Սարգիս քվեարկել կամ նման այլ ոչ անկեղծ ձևականություններ։ Կասեմ, էն ինչ ընդունում եմ, ինձ համար Սուրբ Սարգսի օրը սիրահարների օր չի, ես այն չեմ ընկալում այդպիսին, փռ-ի պակասից է, եկեղեցու ոչ նորմալ ներկայացնելու ձևից։ Այն ինձ համար աղաբլիթ ուտելու ու ինչ որ անկապ լեգենդների հավատալու օր ա։ Ինքը պարզապես եկեղեցական սիրուն տոն ա։:hands
Սիրահարների տոն համարում եմ Վալենտինը, ճիշտ ա ինքը մեր սուրբը չի, բայց իրականում ինձ ոչ թե գրավում ա էդ սուրբը, այլ էդ տոնի բուն իմաստն ու նշելու ձև, որը ամբողջ աշխարհում ա տարածված։ Էդ տոնը ես էլ եմ սիրում ու նշում՝անկախ էն բանից, մերն ա ,թե ուրիշ ազգի կամ աշխարհի մեծամասնությանը։:love

Հայկօ
03.02.2009, 21:45
Ի դեպ՝ հարցումը բաց էր:

Alexandra
03.02.2009, 21:54
Չեմ սիրում տենց տոներ, եթե սիրում ես ամեն օր էլ տոն ա էլի, պարտադիր ա որ ինչ որ տոն լինի որ մի բան նվիրես:think:B

:hands:ok:loveԲրավո...;)
Երանի բոլորն ել նման ձևով մտածեին...:(

Kuk
03.02.2009, 21:59
Չեմ նշում, նշելը ո՞րն ա է:)) Բայց սիրահարների տոն, որպես այդպիսին` Վալենտինը:

Sunny Stream
03.02.2009, 22:32
Մերը` Սուրբ Սարգիսը ;)
էդ Վալենտինը մեզ ի՞նչ... ասենք, կարելի է աշխարհի հետ կիսել համատարած ուրախությունը, բայց մերն ավելի լավն է, հերոս-սուրբ է ;)

Ուլուանա
04.02.2009, 03:47
Առանձնապես մեծ նշանակություն չեմ տալիս, թե որ տոնը կհամարվի սիրահարների տոն։ Մեկ է, այսպես թե այնպես երկուսն էլ տոնվում են, ինչում ոչ մի վատ բան չեմ տեսնում, մեղմ ասած, ու հանուն մեկի մյուսը մերժելու մեջ էլ իմաստ չեմ տեսնում։ Թող երկուսն էլ լինեն, էլի, ու՞մ են խանգարում։ ;)

Չեմ քվեարկել, քանի որ հարցման մեջ իմ տարբերակը չկար...

Սամվել
04.02.2009, 08:59
Այ մարդ ոչ Վալենտինի հետ եմ տոնում ոչ էլ Սաքոյի :D

ԻՐա հետ եմ տոնում :love :oy

ՄՆացածը կարևոր չի :)

Annushka
04.02.2009, 11:39
Մերը` Սուրբ Սարգիսը ;)
էդ Վալենտինը մեզ ի՞նչ... ասենք, կարելի է աշխարհի հետ կիսել համատարած ուրախությունը, բայց մերն ավելի լավն է, հերոս-սուրբ է ;)

Ի դեպ, Վալենտինը նույնպես հերոս սուրբ է,այլապես նրա պատվին սիրահարների տոն չէին նշի:Եթե հետաքրքում է նրա պատմությունը,կարող եմ գրել :)
Չնայած այն էլ ասեմ, որ սուրբ Սարգիսը նույնպես հայ չի;) հետո ինչ, որ հայ առաքելական եկեղեցին նրան ընդունում է:) Ինձ համար էական տարբերություն չկա, բայց Վալենտինը մի տեսակ ավելի մոտ է շատերին, քանի որ ամբողջ աշխարհի սիրահարները այդ օրվան յուրահատուկ են մոտենում, այդ օրը պարզապես խորհրդանշական է: Իմ կարծիքով սակայան, պետք չէ օրեր հնարել սիրելի մարդուն նվեր տալու կամ խոստովանություն անելու համար: Եթե սիրում եք, ապա պետք է ամեն օրն էլ տոն դարձնել ու սերը արտահայտել առանց դրա համար հատուկ առիթ փնտրելու: Սրտովդ անցնու՞մ է նվեր գնել կամ հաճելի խոսքեր ասել, կամ ասենք ռոմանտիկ ընթրիք կազմակերպել, ուրեմն արա դա անհապաղ, այն օրն ու ժամին, երբ ցանկանում ես... և հաստատ հաճելի անակնկալ կմատուցես սիրելիիդ:love:

Հայկօ
04.02.2009, 14:36
Սա ընդամենը տերմինոլոգիայի հարց է: Եթե կա օր, ապա այդ օրը պիտի անուն ունենա: Ամեն դեպքում, եթե տոնն անպայման պիտի կապվի ինչ-որ սրբի անվան հետ, ապա գերադասելի է, որ տվյալ սուրբը գոնե մի քիչ հայկական լինի: Մյուս կողմից էլ՝ գլոբալիզացիա-մլոբալիզացիան, միջազգային ստանդարտները և նման այլ զիզիբիզիները ավելի շատ հակում են դեպի Վալենտինը, ոչ թե՝ Սարգիսը: Ամեն դեպքում՝ օրվա էությունը դրանից չի փոխվում (իսկ ինձ համար՝ առավել ևս), եթե անգամ կոչվի սբ. Պլասկագուբցիի օր:

Ի դեպ, իմ խորին համոզմամբ, ինչ-որ օրով պայմանավորված ու պարտադրված նվերը նվեր չէ, այլ պարտք: Թո՛ղ բոլոր սիրահարները ամեն մեկը իրանց համար մի օր ընտրեն ու այդ օրը իրար հետ հատկապես ջերմ լինեն, որովհետև, ասենք, դա իրենց հանդիպման օրն է կամ այդ օրը տղան վեննեքը փրթեց՝ փորձելով աղջկան դուր գալ, և ոչ թե՝ որովհետև այդ օրը սբ. Սարգիսը աշխարհով մեկ ձի է քշել:

Apsara
04.02.2009, 15:18
Քվեարկել եմ վալենտինի օգտին, բայց ափսոս չկար երկուսն էլ տարբերակը, քանզի երկուսն էլ նշում եմ, անպայման չի սիրելիին միայն շնորհավորել, ես միշտ ծնողներիցս ու քույրիկիցս էլ եմ ստացել բացիկներ ու միշտ անակնկալ: Մայրիկիս համար առիթ է հատուկ սիրուն ու համով մի բան սարքելու: Ամեն օր կարելի է տոն սարքել, բայց երբ տոնը նշում ես ամբողջ աշխարհի հետ դրական էներգիայի հոսքը անսպառ է,:love:)

Dorian
05.02.2009, 03:18
Պարտադի՞ր ա տոները սրբերի անուններով կոչել: Չի լինի ուղղակի Սիրո տոն... Կամ սիրահարների... :[ Թե չէ սուրբ Փառանձեմ, սուրբ Վարդուշ...

Rammstein
05.02.2009, 11:35
Սկսենք նրանից, որ Վալենտինն ընդհանրապես սուրբ չի։

Պարտադի՞ր ա տոները սրբերի անուններով կոչել:
Իսկ պարտադիր է՞ տոնել սիրահարների տոն։

Ձայնալար
05.02.2009, 12:30
Պարտադի՞ր է, ծնունդդ լինի, որ ընկերներիդ հետ հավաքվես նշես:
Պարտադի՞ր է, Նոր Տարի լինի, որ սեղան գցես, հարազատներիդ այցելես:
Պարտադի՞ր է, հաղթանակի օրը լինի, որ Հայրենականի մասնակիցները մեդալները խփեն դոշներին ու գնան հաղթանակի զբոսայգի:
Պարտադի՞ր է, Սուրբ Հարության տոնը լինի, որ ձուն ներկած ուտենք:

Հա, պարտադիր է

Նենց եք խոսում, ոնց որ լուսնից իջած լինեք: Հիմա մեր հասարակությունում ընդունված է որոշակի օրերին որոշակի նշանակություն տալ ու մի փոքր այլ կերպ անցկացնել այդ օրերը: Խնդիրը կայանում է ազգային ավանդույթները վերականգնելու, արևմտյան ավանդույթներով ռուսականը փոխարինելու կամ ռուսական ավանդույթներին հավատարիմ մնալու մեջ ընտրություն կատարելուն:

Ես կողմ եմ օտար մշակույթով ու ավանդույթներով սեփականը հարստացնելուն այլ ոչ թե փոխարինելուն: Եթե ունենք Սուրբ Սարգիս, ոնչու՞ տոնենք ոմն վալենտին, եթե ունենք բարեկենդան, ինչու՞ տոնել հալոուին: Ունենք հազարամյակներով եկող գեղեցիկ տոներ, խաղեր ու եսիմ ինչեր, որոնց մասին հիմա մենակ ազգագրագետները գիտեն, բայց երբ կարդում ես դրանց մասին, զգում ես, որ դա է քոնը, ու հազար գլուխ ավելի խորն ա ու սիրուն ա: Կարճ ասած ես էս մի 3 տարի ա որոշել եմ բոյկոտել Վալերիկին ու նշել Սաքոին :)) Նախորդ տարիներին չէր հաջողվում՝ մեկել հանկարծ իմանում էի, որ էսօր ա (դե շարժական տոնի վատն էլ էդ ա :) ): Այս տարի հաստատապես որոշել եմ նվեր ա բան ա ինչ անում եմ էս կիրակի եմ անում :)) Ի դեպ էս կիրակի ա չէ՞

:)

cold skin
05.02.2009, 13:12
սբ. Պլասկագուբցիի օր:
:D
Պլասկագուբցին էլ հայկական սարքենք` հարթաշուրթ :D
սբ. Հարթաշուրթի օր:
Իրականում էդ տոնը … ո~նց ասեմ… անկապ տոն ա…
Բայց դե լավ է, որ գոնե այդ օրը մարդիկ իրար սիրում-միրում, սիրուն-միրուն բաներ են անում:
Է~հ, դրանից վատ բան չկա …

Monk
05.02.2009, 13:20
Ի դեպ էս կիրակի ա չէ՞

:)
Չէ, շաբաթ: Միշտ շաբաթ օր է լինում Ս. Սարգսի տոնը:

Ariadna
05.02.2009, 13:23
Չէ, շաբաթ: Միշտ շաբաթ օր է լինում Ս. Սարգսի տոնը:

Աղի բլիթը ուրբաթ գիշեր ա չէ՞ ուտվում :)

Lapterik
05.02.2009, 13:24
Աղի բլիթը ուրբաթ գիշեր ա չէ՞ ուտվում :)

Բա մի հատ չլիներ, ուտեինք... :nyam

Monk
05.02.2009, 13:26
Աղի բլիթը ուրբաթ գիշեր ա չէ՞ ուտվում :)
Հա: Բայց խորհորդ չէի տա նման բաների հետևից ընկնել (չնայած սրա մասին հարցնող չկա) :)

Ariadna
05.02.2009, 13:31
Հա: Բայց խորհորդ չէի տա նման բաների հետևից ընկնել (չնայած սրա մասին հարցնող չկա) :)

Ինձ թվում ա, որ լավ փնտրենք, հաստատ դրա մասին թեմա կլինի :)

Monk
05.02.2009, 13:41
Ինձ թվում ա, որ լավ փնտրենք, հաստատ դրա մասին թեմա կլինի :)
Չէ, ես ի նկատի ունեի, որ քո հարցի մեջ դա չկար, դու օրը հարցրեցիր ուղղակի, իսկ ես մի բան էլ խորհուրդ տվեցի: Ուզում էի ասել կներես, որ չտրված հարցի պատասխանեցի :oy

Ariadna
05.02.2009, 14:15
Չէ, ես ի նկատի ունեի, որ քո հարցի մեջ դա չկար, դու օրը հարցրեցիր ուղղակի, իսկ ես մի բան էլ խորհուրդ տվեցի: Ուզում էի ասել կներես, որ չտրված հարցի պատասխանեցի :oy

Դե ես էլ ուզում էի ասեի, որ թեկուզ ոչ իմ կողմից, բայց հաստատ տրված հարց է, ու քո կարծիքը հաստատ հետաքրքիր է բոլորին :)

ihusik
05.02.2009, 21:27
Աղի բլիթը ուրբաթ գիշեր ա չէ՞ ուտվում :)

Հա: Բայց խորհորդ չէի տա նման բաների հետևից ընկնել (չնայած սրա մասին հարցնող չկա) :)

Ինձ թվում ա, որ լավ փնտրենք, հաստատ դրա մասին թեմա կլինի :)
Ձեր որոնածն այստեղ է։ (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=19449&highlight=%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD) :)

Dorian
06.02.2009, 01:19
Սկսենք նրանից, որ Վալենտինն ընդհանրապես սուրբ չի։

Իսկ պարտադիր է՞ տոնել սիրահարների տոն։

Էդ մեր համար սուրբ չի: Կաթոլիկների համար սուրբ ա:
Տոնելն էլ պարտադիր չի, բայց միօրինակությունից խուսափելու համար կարելի ա: Չնայած կարծում եմ, որ սիրահարների համար ամեն օր էլ տոն ա... :love

Dorian
06.02.2009, 01:29
Պարտադի՞ր է, ծնունդդ լինի, որ ընկերներիդ հետ հավաքվես նշես:

Պարտադիր չի: Ես չծնունդս էլ եմ նշում, ոնց որ Ալիսան հրաշքների աշխարհում մուլտիկի մեջի նապաստակը...

Պարտադի՞ր է, Նոր Տարի լինի, որ սեղան գցես, հարազատներիդ այցելես:
Պարտադի՞ր է, հաղթանակի օրը լինի, որ Հայրենականի մասնակիցները մեդալները խփեն դոշներին ու գնան հաղթանակի զբոսայգի:
Պարտադի՞ր է, Սուրբ Հարության տոնը լինի, որ ձուն ներկած ուտենք:

Գժերի ցավը տանեմ... Տարին 12 ամիս ձուն ներկում նոր ենք ուտում, մեդալները դոշներիս խփած ա, սեղաններն էլ չենք հավաքում: Ջա՜ն...

Հա, պարտադիր է

Նենց եք խոսում, ոնց որ լուսնից իջած լինեք:

Բարև երկի՜ր, ինչ տարօրինակ եք էստեղ բոլորդ... Ուրախանում եք միայն տոն օրերին...
Շնորհավոր ձեր բոլոր տոները միանգամից: :D

Monk
06.02.2009, 09:57
Էդ մեր համար սուրբ չի: Կաթոլիկների համար սուրբ ա:

Ոչ կաթոլիկների, ոչ էլ ոչ ուղղափառների համար նման սուրբ չկա: Ժամանակին մի թեթև խոսվել է այստեղ (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=602217&postcount=2) և այստեղ (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=602357&postcount=3) :)

Հրատացի
06.02.2009, 21:53

Ստեղ կրդացի Վալենտինի մասին, իսկ Սարգիսի մասին կարող ե՞ք մի երկու բան գրել որ իմանամ տարբերությունը:

Մեկե ինձ կասեք ինչ կապ ունի ում անուն ենք էտ տոնին տալիս մեկա մնում ա սիրահարվածների ու սիրո օր:Ու ի՞նչ կապ ունի կոնկրետ օրը:Ես եմ երբ ուզում եմ նշում եմ ինչ որ սխալ բան կա՞

Monk
06.02.2009, 22:13

Հատուկ Ձեր խաթեր ինֆորմացիա դրեցի` http://www.akumb.am/showpost.php?p=1574015&postcount=21
Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա, զուտ իմ կարծիքով, իսկական սիրող մարդու համար էլ յուրաքանչյուր օր տոն կարող է լինել` իր սերն իր սիրելիի նկատմամբ արտահայտելու համար: Մնացածն արդեն ասված էր այդ գրառումներում, որոշեք ինքներդ: :)

Հրատացի
06.02.2009, 22:23

Կարդալով Սուրբ Սարգիսի պատմությունը իմ համար հեչ էլ հասկանալի չի թե ինչու՞ Ս. Սարգիսը համարվում երիտասարդների և սիրո բարեխոս: Ինչ որ մեկը կբացատրի՞:

Monk
06.02.2009, 22:31
Կարդալով Սուրբ Սարգիսի պատմությունը իմ համար հեչ էլ հասկանալի չի թե ինչու՞ Ս. Սարգիսը համարվում երիտասարդների և սիրո բարեխոս: Ինչ որ մեկը կբացատրի՞:
Դա ժողովրդական ընկալում է, սրբի վարքում դա արտացոլված չէ:

Sona_Yar
14.02.2009, 14:13
Ստույգ հայտնի չէ, թե ով է եղել Սուրբ Վալենտինը, և երբ է ապրել:Ոմանց կարծիքով նա եղել է հոգևորական( քահանա, եպիսկոպոս), այլոց կարծիքով՝ բժիշկ:Ենթադրվում է, որ փետրվարի 14- ը եղել է նրա մահվան օրը, իսկ տարեթիվը 269 կամ 270թ. :Մինչ սիրահարների հովանավոր լինելը եղել է ընկնավորությամբ տառապող հիվանդների հովանավոր, այստեղից էլ այդ հիվանդությունը հաճախ կոչվում է իր անունով:
Ավանդույթներից մեկը պատմում է, թե իբր բանտում կարողացել է հավատափոխ անել բանտապահներից մեկին ու նրա ընտանիքը, այնուհետև վերականգնել է այդ բանտապահի դստեր տեսողությունը: Հետո իբր սիրահարվել են: Այնուհետև Վալենտինին ենթարկել են մահապատժի՝ հավատափոխ անելու համար: Մահապատիժն իրականացնելուց առաջ սիրային նամակ է գրել սիրելիին:Այստեղից էլ՝ բացիկներ, ուղերձ գրելու սովորությունը:
Ըստ հաջորդ ավանդության՝ Սուրբ Վալենտինը իր այգուց ծաղիկներ էր նվիրում իրեն այցելած երիտասարդներին: Իբր դա հաջողություն էր բերում ամուսնության մեջ:
Իսկ մի այլ ավանդության համաձայն՝ եպիսկոպոսը տարվա մեջ մեկ օր կատարում էր
համընդհանուր պսակադրություն, և հենց այդ օրը եղել է փետրվարի 14- ը:

Սա լեհական մի օրաթերթից էր:
Այսօր այդ օրն է, ու ես շնորհավորում եմ բոլորին՝ և սիրահարվածներին, և չսիրահարվածներին տոնի կապակցությամբ... :love:love:love
Դուք եղեք ձեր սիրո հովանավորը...ու պահապանը...