PDA

Դիտել ողջ տարբերակը : Մալհոլանդ դրայվ / Mulholland Drive

Ռուֆուս
03.02.2009, 01:09
Եթե չեք դիտել ֆիլմը, խորհուրդ եմ տալիս չկարդալ գրառումները և քննարկումները: Հնարավոր է, որ այս գրառումները փոխեն ֆիլմից ստացած ձեր առաջին տպավորությունները:

Էս թեման շուտվանից էի ուզում բացել ու վստահ եմ, որ ֆորումում շատերն են դիտել այն և շատ են մտորել ֆիլմի մասին: Եկեք քննարկենք Դեյվիդ Լինչի այս հանճարեղ ֆիլմը և փորձենք ինքներս հասկանալ ֆիլմի իմաստը:

Empty`Tears
03.02.2009, 01:12
Մեջը լավ տեսարաններ կան … :))

Ռուֆուս
03.02.2009, 01:34
Դեյվիդ Լինչը չի սիրում քննարկել իր ֆիլմերը, սակայն Մալհոլանդ Դրայվի համար բացառություն է կատարել ու դիտողի համար թողել է տասը հուշում:

1. Ուշադրություն դարձրեք ֆիլմի սկզբին: Առնվազն երկու հուշում կա, մինչև ֆիլմի կրեդիտների (էս բառի հայերենը չգիտեմ :oy) սկիզբը:
2. Ուշադրություն դարձրեք կարմիր լուսամփոփի վրա:
3. Ո՞ր ֆիլմի համար էր Ադամ Քեշերը քաստինգ անցկացնում: Էլ ո՞րտեղ է նշվում այս ֆիլմի վերնագիրը:
4. Ավտովթարը սարսափելի բան է - ուշադրություն դարձրեք ավտովթարի վայրին:
5. Ո՞վ է տալիս բանալին և ինչու՞:
6. Ուշադրություն դարձրեք խալաթի, մոխրամանի և սուրճի բաժակի վրա:
7. Ի՞նչ զգացին, հասկացան և վերցրեցին Club Silencio-յում:
8. Արդյո՞ք Քամիլլային օգնում էր միայն տաղանդավոր լինելը:
9. Ուշադրություն դարձրեք Winkie's-ում գտնվող մարդու մեջքի հետևում կատարվող իրադարձությունները.
10. Որտե՞ղ է հորաքույր Ռութը:

Ռուֆուս
03.02.2009, 01:36
Մեջը լավ տեսարաններ կան … :))

Փաստորեն ամբողջ ֆիլմի մեջ քեզ համար մենակ լավ տեսարաններն են տպավորվե՞լ :P

Իսկ ես երբ առաջին անգամ ֆիլմը դիտեցի մի քանի օր չէի կարողանում քնել, ինձ թվում էր, թե ինձ խաբել էին ամենաստոր ձևով, փորձում էի ֆիլմի իմաստը հասկանալ, բայց ոչինչ չէի հասկանում :)

Jarre
03.02.2009, 13:28
երբ առաջին անգամ ֆիլմը դիտեցի մի քանի օր չէի կարողանում քնել, ինձ թվում էր, թե ինձ խաբել էին ամենաստոր ձևով, փորձում էի ֆիլմի իմաստը հասկանալ, բայց ոչինչ չէի հասկանում

Ճիշտն ասած, առաջին անգամ այս ֆիլմը դիտել եմ մոտ երեք ամիս առաջ, ու համարյա նույն ռեակցիան իմ մոտ է եղել։ Հուշումներդ շատ լավն էին, այսօր նորից կնայեմ:)

Sunny Stream
03.02.2009, 13:48
Իսկ ես երբ առաջին անգամ ֆիլմը դիտեցի մի քանի օր չէի կարողանում քնել, ինձ թվում էր, թե ինձ խաբել էին ամենաստոր ձևով, փորձում էի ֆիլմի իմաստը հասկանալ, բայց ոչինչ չէի հասկանում :)

Առաջին անգամ որ դիտեցի, էնպես լավ էի տրամադրված, լիքը լավ բաներ էի լսել, ես էլ` պուճուր, անմեղ երեխա... մի տեսակ վիրավորված էի ինձ զգում էդ ֆիլմից հետո: Բան չհասկացա, հետն էլ տհաճ էր, գլուխս պտտվում էր, սրտխառնոց էլ կարող ա ունեի :[

Հետո ավելի ուշ նայեցի "Inland Empire"-ը. այդ ժամանակ արդեն որոշակի գտելիքներ ունեի կինոյի պատմությունից, ուղղություններից, արտահայտչամիջոցներից... էդ ամենը ինձ իհարկե չօգնեց հասկանալ Լինչին, բայց դե գոնե էս անգամ էդ այլանդակ շոկը չապրեցի (որովհետև, ասենք, արդեն տարել էի Բունյուելի "Անդալուզյան շան" շոկը... իդեպ, շատ ընդհանրություններ տեսա էս երկու ռեժիսորների օգտագործաց հնարքների միջև "Ներքին Կայսրությունից" հետո): Ամեն դեպքում, ինձ համար, էստեղ հիվանդ երևակայության դրսևորումներ էլ կան: Գուցե գա մի օր, որ լրիվ հասկանամ ու ետ վերցնեմ էս խոսքերս, բայց հիմա էս կարծիքին եմ:

Հետո էլի Մալհոլանդից մի հատված դիտեցի հեռուստատեսությամբ ու զգացի, որ արդեն ինչ-որ բան հասկանում եմ, բայց ոչ ամբողջական ու ոչ որոշակի: Հիմա պատրաստվում եմ գոնե մի քանի բան հաջողացնել դիտել Մելիքի մոտ, ինչից հետո

ՄԱՐՏԻ 14-ին` 14:00-ին նա կցուցադրի Մալհոլլանդ Դրայվ-ը` Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում: Կարծում եմ մինչև էդ ոչ ժամանակ, ոչ էլ հավես կունենամ նայելու, կդիմանամ, համ էլ էկրանից կդիտեմ ;) հուշումների համար շնորհակալություն!

Ռուֆուս
03.02.2009, 18:23
Փաստորեն ֆիլմի նկատմամբ նման ռեակցիա միայն իմ մոտ չի առաջացել :))

Ֆիլմի առեղծվածը լուծելու համար առաջարկվել են տարբեր հիպոթեզներ: Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ֆիլմին նայել տարբեր տեսանկյուններից: Առաջարկում եմ կարդալ հետևյալ հղումները՝

Ռուսերեն լեզվով (http://www.twinpeaks-ua.narod.ru/mddis.html) (Շնորհակալություն, PygmaliOn)

Անգլերեն լեզվով (http://www.mulholland-drive.net/studies/theories.htm)

Առաջարկում եմ ֆիլմը դիտել ակումբցիներով և քննարկել այն: Ես այն ունեմ ֆիլմի ռուսերեն և անգլերեն տարբերակները:

Սեդ, Ներքին Կայսրությունն էլ էր լավը, բայց Մալհոլլանդ Դրայվի խորությունը ու բազմակողմանիությունը չուներ: Ինձ էլ Ներքին Կայսրությունը դուր եկավ, բայց էլի ոչ մի բան չհասկացա :P

Ֆրեյա
03.02.2009, 19:26
Շատ ազդեցիկ ֆիլմ է...
Ես էլ, բնականաբար, ոչինչ չէի հասկացել ֆիլմից ու կարծում եմ, որ շատ վերլուծություններ անել չարժի :)
Ֆիլմի արժեքը հենց իր գործած ազդեցության մեջ է, առեղծվածային լինելու մեջ…

հ.գ. կարծում եմ՝ ինքը Լինչն էլ չի իմանում, թե ինչի մասին է ֆիլմը: :P
Բայց էֆֆեկտը ցնցող է ;)
Երբեք ոչ մի սարսափ ֆիլմից այդքան չեմ վախեցել, որքան այդ ֆիլմից

Sunny Stream
03.02.2009, 21:01
Երբեք ոչ մի սարսափ ֆիլմից այդքան չեմ վախեցել, որքան այդ ֆիլմից

Բայց հարցն էն է, որ հազիվ թե Լինչն ինքը իր ֆիլմը սարսափ անվանի ;) ինչքան էլ չհասկանա :D
չէ, սարսափ չի, կարծում եմ նրա կինոն հոգեվերլուծության կինո-փորձեր են, ամեն բան էլ պետք է որ իր իմաստն ունենա, ուղղակի Լինչի համար ամեն բան էնքա~ն մռայլ է, խեված, որ ինձ վրա հիվանդ երևակայության արդյունքի տպավորություն է թողնում: Ուրիշ հարց, որ երբ վերլուծում ես, չքանում է ֆիլմի թողած շոկը, բայց ախր վիրավորական է, որ նայում-նայում ու բա~ն չես հասկանում...

Ռուֆուս
03.02.2009, 23:31

Սեդ, ինձ թվում է, Անին ուզում էր ասել, որ Մալհոլլանդ Դրայվը իր վրա ավելի մեծ ազդեցություն թողեց, քան սարսափ կինոները :oy

Empty`Tears
03.02.2009, 23:35
Փաստորեն ամբողջ ֆիլմի մեջ քեզ համար մենակ լավ տեսարաններն են տպավորվե՞լ :P

Իսկ ես երբ առաջին անգամ ֆիլմը դիտեցի մի քանի օր չէի կարողանում քնել, ինձ թվում էր, թե ինձ խաբել էին ամենաստոր ձևով, փորձում էի ֆիլմի իմաստը հասկանալ, բայց ոչինչ չէի հասկանում :)

չէ Հայկ ջան … / կողքից ասեցին, ես կինոն չեմ էլ նայել, :D բայց դերասանուհուն սիրում եմ/
բայց ասում եմ, որ քո պես չեն հասկացել ամբողջ իմաստը …:pardon

Sunny Stream
04.02.2009, 19:34
:D բայց դերասանուհուն սիրում եմ/

Հա Նաոմի Ուոթսին ես էլ եմ սիրում, հետաքրքիր դերասանուհի է, ինքն ու Քիդմանը ինձ համար "շեկ-բթամիտի" ստերեոտիպը կոտրելու շա~տ լավ օրինակ են, համ էլ ընկերուհիներ են, միասին են Ավստրալիայից Հոլիվուդ եկել:
շատ է հանդես գալիս էսպիսի խուճուճ-բարդ հոգեբանական ֆիլմերում` "Ներքին կայսրություն", "21 գրամ"... ոնց էլ չի գժվում? :think

cool_aper
04.02.2009, 20:01
Դեյվիդ Լինչը չի սիրում քննարկել իր ֆիլմերը, սակայն Մալհոլանդ Դրայվի համար բացառություն է կատարել ու դիտողի համար թողել է տասը հուշում:

1. Ուշադրություն դարձրեք ֆիլմի սկզբին: Առնվազն երկու հուշում կա, մինչև ֆիլմի կրեդիտների (էս բառի հայերենը չգիտեմ :oy) սկիզբը:
2. Ուշադրություն դարձրեք կարմիր լուսամփոփի վրա:
3. Ո՞ր ֆիլմի համար էր Ադամ Քեշերը քաստինգ անցկացնում: Էլ ո՞րտեղ է նշվում այս ֆիլմի վերնագիրը:
4. Ավտովթարը սարսափելի բան է - ուշադրություն դարձրեք ավտովթարի վայրին:
5. Ո՞վ է տալիս բանալին և ինչու՞:
6. Ուշադրություն դարձրեք խալաթի, մոխրամանի և սուրճի բաժակի վրա:
7. Ի՞նչ զգացին, հասկացան և վերցրեցին Club Silencio-յում:
8. Արդյո՞ք Քամիլլային օգնում էր միայն տաղանդավոր լինելը:
9. Ուշադրություն դարձրեք Winkie's-ում գտնվող մարդու մեջքի հետևում կատարվող իրադարձությունները.
10. Որտե՞ղ է հորաքույր Ռութը:

Կամ ինչա՞ ասում էտ ԿՈՎԲՈՅԸ :)

Rhayader
04.02.2009, 21:02
Եկեք միասին գնանք նայելու Պատկերասրահում, հետո միասին էլ կքննարկենք: Ես իմ մտքերը դեռևս ինձ կպահեմ:

Ֆրեյա
04.02.2009, 23:24
Բայց հարցն էն է, որ հազիվ թե Լինչն ինքը իր ֆիլմը սարսափ անվանի ;) ինչքան էլ չհասկանա :D
չէ, սարսափ չի, կարծում եմ նրա կինոն հոգեվերլուծության կինո-փորձեր են, ամեն բան էլ պետք է որ իր իմաստն ունենա, ուղղակի Լինչի համար ամեն բան էնքա~ն մռայլ է, խեված, որ ինձ վրա հիվանդ երևակայության արդյունքի տպավորություն է թողնում: Ուրիշ հարց, որ երբ վերլուծում ես, չքանում է ֆիլմի թողած շոկը, բայց ախր վիրավորական է, որ նայում-նայում ու բա~ն չես հասկանում...

Բայց ով էր ասում, թե սարսափ է՞՞՞ Ասում էի, ավելի շատ եմ ազդվել, քան կետչուպով ու ժանիքներով՝ անտաղանդ ռեժիսորիկների նկարած ֆիլմիկներից

Բացի այդ, պարտադիր չէ, որ ֆիլմը իմաստ ունենա, այն կարող է ուղղակի դեպքերի հաջորդական ներկայացում ունենա ու ոչինչ էլ չնշանակի
Կամ էլ ուղղակի զգացմունքների, ֆանտազիաների շարադրանք լինի...

Եթե փորձես ֆիլմում տեղի ունեցող դեպքերի ժամանակացույցը գծել, կտեսնես, որ անհեթեթություն է դառնում՝ մարդիկ պետք է նույն ժամանակի պահին տարբեր տեղերում լինեին... Հուսով եմ՝ ավելի հետաքրքիր բացատրւթյուն կգտնվեի դրան, քա, ասենք՝ ռեժիսյորի կղմից ստեղծված հնարքը, ուղղակի...

Ռուֆուս
04.02.2009, 23:41
Կամ ինչա՞ ասում էտ ԿՈՎԲՈՅԸ :)
Ոչ մի յուրահատուկ բան:

Պարզապես Դայանան կովբոյին խցկում է իր երազների մեջ, իսկ կովբոյը վերջում Դայանային հիշեցնում է, որ հերիքա քնես, այ աղջի, հլը պաձյոմ, սիրուհուդ գլուխը կերար, դու հլը խռմփացնում ե՞ս :angry

Եկեք միասին գնանք նայելու Պատկերասրահում, հետո միասին էլ կքննարկենք: Ես իմ մտքերը դեռևս ինձ կպահեմ:

Դավայծե, Ռեյադեր, դու կինոն արդեն տեսել ե՞ս ;)

Rhayader
04.02.2009, 23:47
Ոչ մի յուրահատուկ բան:

Պարզապես Դայանան կովբոյին խցկում է իր երազների մեջ, իսկ կովբոյը վերջում Դայանային հիշեցնում է, որ հերիքա քնես, այ աղջի, հլը պաձյոմ, սիրուհուդ գլուխը կերար, դու հլը խռմփացնում ե՞ս :angry

Դավայծե, Ռեյադեր, դու կինոն արդեն տեսել ե՞ս ;)

իհարկե, բազմիցս, նաև շատ եմ քննարկել:

Heqim
12.02.2009, 12:00
Լինչի սիրահար չեմ ու էնքան էլ չեմ ընդունում նրա "հեսա քեզ նենց կխառնեմ, որ գլուխ չես հանի ու կասես որ ես դեմք եմ" դիրքորոշումը: Բայց էդ համարում եմ նորմալ, կինոն շատ բազմազան ա ու ինքն էլ առանց խոսք էդ լայն սպեկտրում իր տեղն ունի: Ուղակի իմ մոտ անընդհատ առաջացնում ա փսեվդոինտելեկտուալի տպավորություն, որովհետև շատ ինքնանպատակ ա խճճում ամեն ինչ: Իր ֆիլմերից հավանում եմ "Lost Highway"- ը:
Իսկ "Մալհոլանդի" հետ կապված շատ դուր էկավ թատրոնի պահը, էդ մասում ես ինձ սփոփեցի էն մտքով որ էդ երկարուձիգ ֆիլմաշարը, որն ակնհայտորեն կամաց կամաց ազդում էր ձղերիս վրա, իզուր չեմ նայել:

"Eraserhead"-ն էլ վատը չի

Rhayader
12.02.2009, 22:11
Հեքիմ (լավ է, որ վերադարձել ես, կարոտել եմ, զանգիր, տավար և այլն) քո հետ համաձայն եմ «Կորած Մայրուղու» առումով, բայց իրականում որպեսզի պսևդոինտելեկտուալիզմի ու դիտմամբ խառնելու տպավորություն չունենաս, փորձիր ֆիլմը չնայել այդ կողմից:
Օրինակ, հենց «Կորած Մայրուղու» տեսանկյունից ասեմ, կասկածում եմ, որ Լինչն ինքն իր ֆիլմից բան է հասկացել:

Ֆրեյա
15.02.2009, 23:52
Կորած մայրուղին ընդհանրապես դուրս չեկավ....
Չնայած, որ Լինչական ոգին կար մեջը ու սարսռեցնող էր, բայց սցենարը ընդհանրապես հետաքրքիր չէր...
Ուղղակի օգտագործել է Մալհոլանդ դրայվի նույն ձևով խառնելու ալգորիթմը, բայց էժան "ուժաս" ի տպավորություն էր թողում :(

Նորից եմ ասում. մի փնտրեք իմաստ: Այդ կինոյի իմաստը այդ 1.5 ժամը ու դրա թողած առեղծվածային տպավորությունն է ;)

Sunny Stream
14.03.2009, 12:24
ՄԱՐՏԻ 14-ին` 14:00-ին նա կցուցադրի Մալհոլլանդ Դրայվ-ը` Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում: Կարծում եմ մինչև էդ ոչ ժամանակ, ոչ էլ հավես կունենամ նայելու, կդիմանամ, համ էլ էկրանից կդիտեմ ;) հուշումների համար շնորհակալություն!

Հիմա ի՞նչ, էսօր եկող կա՞... եթե իմանամ գոնե 7-8 հոգի կհավաքվի, կգամ... ես պիտի նկարահանեմ էդ դահլիճում դիտման եկած երիտասարդների, իսկ եթե հետո էլ քննարկում ստացվի, կարող եմ հաշվել, թե կուրսայինս պատրաստ է :oy հն՞ (հիվանդ եմ, թե չեք գալու, իզուր չհասնեմ Հրապարակ)

Yellow Raven
28.02.2011, 16:03
Երկու տարվա փոշին մաքրենք էս թեմայի վրայից:))

Մի քանի օր առաջ դիտեցի ՄԴ-ն:) Սկզբից բավականին ուշադիր հետևում էի ընթացքին ու մտքում փորձում էի ինչ-որ կապեր գտնել կատարվող իրադարձությունների մեջ ու ինձ թվում էր, թե պատկերացնում եմ ֆիլմի ավարտը, բայց Սիլենսիոյի տեսարանից հետո սաղ շիլաշփոթը սկսվեց ու ապուշացած վիճակում ավարտեցի ֆիլմի առաջին դիտումը:)) Ու քանի որ չեմ սիրում նման ֆիլմերի մասին ուրիշների կարծիքները իմ չձևավորված կարծիքի պայմաններում կարդալ, ևս մեկ անգամ անցա ֆիլմի վրայով ու արդեն կամաց-կամաց սկսեցի հասկանալ Լինչին:)
Երրորդ անգամ արդեն մի քանի ճշգրտումներ արեցի ու կարդացի Լինչի հուշումները(չնայած մեր մեջ ասած մի քիչ տուպոյոտ հուշումներ էին:)) ) : Փայլուն ֆիլմ էր, խոսքեր չկան:love
10/10

Adriano
28.02.2011, 16:51
Տեսա այս թեման ու մտքումս ասացի , թե արա էս ֆիլմից պրծում չկա , ուր գնում եմ էսա: Իսկ ֆիլմը հիշելը պայմանավորված է նրանով, որ այն առաջին անգամ նայել ենք նենց սաստավով, որ կեսից թողել ու փախել ենք դահլիճից: Ինչպես գիտեք ֆիլմը լի էր էրոտիկ տեսարաններով, ես էլ ջահել ժամանակներս, ասեցի եկեք դասարանով գնանք նայելու, առանց իմանալու թե մեզ ինչա սպասվում: Ստացվավ այնպես, որ մեր հետ կային լիքը աղջիկներ, փոքր եղբայրս ու մեր դասատուն:Դե պատկերացրեք ինչ խայտառակ վիճակ էր, դասատուս ասեց այ բալամ գնացինք -գնացինք, մենք էլ արագ ու օպերատիվ թռանք:D:D:D

Yellow Raven
28.02.2011, 22:05
Ադրիանոյի գրածից հետո հիշեցի, որ մի բան մոռացել եմ գրեմ:))
Նաոմի Ուոթս:love:love

Ռուֆուս
01.03.2011, 18:03
Երկու տարվա փոշին մաքրենք էս թեմայի վրայից:))

Մի քանի օր առաջ դիտեցի ՄԴ-ն:) Սկզբից բավականին ուշադիր հետևում էի ընթացքին ու մտքում փորձում էի ինչ-որ կապեր գտնել կատարվող իրադարձությունների մեջ ու ինձ թվում էր, թե պատկերացնում եմ ֆիլմի ավարտը, բայց Սիլենսիոյի տեսարանից հետո սաղ շիլաշփոթը սկսվեց ու ապուշացած վիճակում ավարտեցի ֆիլմի առաջին դիտումը:)) Ու քանի որ չեմ սիրում նման ֆիլմերի մասին ուրիշների կարծիքները իմ չձևավորված կարծիքի պայմաններում կարդալ, ևս մեկ անգամ անցա ֆիլմի վրայով ու արդեն կամաց-կամաց սկսեցի հասկանալ Լինչին:)
Երրորդ անգամ արդեն մի քանի ճշգրտումներ արեցի ու կարդացի Լինչի հուշումները(չնայած մեր մեջ ասած մի քիչ տուպոյոտ հուշումներ էին:)) ) : Փայլուն ֆիլմ էր, խոսքեր չկան:love
10/10

Ինձ մեկ մեկ թվում ա, որ նույնիսկ Լինչը գլուխ չի հանում իր նկարահանած ֆիլմերից իսկ իր ֆիլմերում տրամաբանության որևէ նշույլ փնտրելը ֆանատների վառ երևակայության արդյունքն ա :))

Բայց իր ֆիլմերի մեջ տրամաբանություն հաստատ կա, ամեն ինչ իր նշանակությունն ունի, պարզապես ամբողջ աշխարհում Լինչից բացի ուրիշ ոչ ոք չի կարողանա մինչև վերջ բացահայտել իր ֆիլմերի գաղտնիքները ու վստահաբար ասել թե ամեն դրվագը, իրը, գույնը, դիալոգը իրականում ինչ է նշանակում: Լինչի ֆիլմերի դեպքում յուրաքանչյուր մեկնաբանություն ճիշտ է ու ընդունելի, յուրաքանչյուր մարդ ֆիլմը կարող է մեկնաբանել իրեն հոգեհարազատ ձևով, էստեղ ճշտի ու սխալի հարց չկա, ընդամենը անձնական ընկալման հարց է :)

Իսկ Սիլենսիո Ակումբի դրվագը իմ տեսած ամենահիշարժան դրվագներից մեկն է բոլոր ֆիլմերի ցանկում :)

Բա Անջելո Բադալամենտիի երաժշտությունը ինչ լավն ա :love

Sagittarius
31.08.2012, 05:59
էս ի՞նչ էր :o

Sagittarius
31.08.2012, 06:03
Փաստորեն ամբողջ ֆիլմի մեջ քեզ համար մենակ լավ տեսարաններն են տպավորվե՞լ :P

Իսկ ես երբ առաջին անգամ ֆիլմը դիտեցի մի քանի օր չէի կարողանում քնել, ինձ թվում էր, թե ինձ խաբել էին ամենաստոր ձևով, փորձում էի ֆիլմի իմաստը հասկանալ, բայց ոչինչ չէի հասկանում :)

լավ հույս տվիր... նորմալ մարդը էս ժամին քնում ա, ես էլ ընկել եմ ինտերնետն եմ փորփրում, փորձում է էս անհուսալի, հարցական վիճակից դուրս գալ :))

Freeman
01.09.2012, 00:24
էս ի՞նչ էր :o

Էս ռեակցիան ստիպում ա ինձ ֆիլմը քաշեմ:)

մարիօ
01.03.2015, 22:10
Հենց հիմա արդեն երկրորդ անգամ նայում եմ էս ֆիլմն ու զգում, որ աշխարհի ամենատուպոյ մարդը շարունակում եմ ես մնալ :[ էս ի՞նչ ա յա:

StrangeLittleGirl
19.11.2015, 14:57
Հենց հիմա արդեն երկրորդ անգամ նայում եմ էս ֆիլմն ու զգում, որ աշխարհի ամենատուպոյ մարդը շարունակում եմ ես մնալ :[ էս ի՞նչ ա յա:
Էսօր մեծ հավականություն կա, որ էս ֆիլմը նայելու եմ: Չնայե՞մ :think

մարիօ
19.11.2015, 15:33
Էսօր մեծ հավականություն կա, որ էս ֆիլմը նայելու եմ: Չնայե՞մ :think

Վայ, չէ, նայի անպայման, էս էն կինոն ա, որ քեզ տուպոյ ու դեբիլ ես զգում, ուղեղդ կախում ա, բայց մի քիչ մտածելուց ու վերլուծելուց սկսում ես բան հասկանալ ու զգում ես, որ հզոր էր ;)

Վոլտերա
19.11.2015, 17:28
Բյուր, նայի անպայման: Անպայման ^^ հետո կկիսվես էլի

StrangeLittleGirl
20.11.2015, 12:55
Նայեցի: Շատ լավն էր: Ստեղ ինչ կար չհասկանալու:

StrangeLittleGirl
20.11.2015, 14:29
Ըհը, հիմա մանրամասն ասեմ: Էս թեմայի գրառումները կարդալիս ահագին անհանգստացա, որ բան չեմ հասկանա, մանավանդ որ ճաքած ուղեղով էի նայելու: Կինոյի ավարտից հետո խաբվածության զգացողություն չկար, ամեն ինչ իրա տեղում էր, մենակ պետք էր էդ ամեն ինչը սիրուն դասավորել: Իսկ դրա համար ընդամենը երկու հարց էր պետք, որոնք ֆիլմի ավարտից հետո կողքս նստած երիտասարդը միանգամից տվեց. ովքե՞ր են ֆիլմի գլխավոր հերոսները ու ովքե՞ր են իրական: Էս հարցերին որ պատասխանում ես, սաղ տեղն ա ընկնում: Ճիշտ ա՝ լիքը մանր-մունր բաներ կան, որ կարող ա նկատած լինես կամ նկատած չլինես: Օրինակ, ամենա-ամենաառաջին կադրերում չէի ֆիքսել նրանց, ում պիտի ֆիքսեի, բայց դա նենց կատաստրոֆիկ բան չէր ու չէր խանգարում էդ կերպարների գոյությունը հասկանալուն:

Իսկ էս հարցերը, որ կարդացի, մի տեսակ ինձ բացեցին: Ոնց որ դիտողին տուպոյի տեղ դրած լինեն:

Մի խոսքով, շատ լավ կինո էր, բայց ինձ թվում ա՝ չարժե էդքան դնել ու մեկնաբանել, որովհետև հիմնական մեսիջը բավական պարզ ու հստակ ա, իսկ մանր-մունր բաները չնկատելը չեն քչացնում տպավորությունը:

մարիօ
20.11.2015, 21:28

Հիմնականը բոլորս հասկանում ենք Բյուր, մեր քննարկումն ու էս դեբիլ վիճակներն ավելի շատ դետալային էին, էս կինոն ոնց որ հանելուկ լինի, ինչքան բացահայտում ես, էլի մի բան կա մեջը մութ, թե չէ հիմնական կոնտեքստը հա, պարզ ա ուշադիր նայելուց, բայց ինձ թվում ա էն դետալները շատ ավելի կարևոր են։