PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմության կեղծարարնե՞ր

Էջեր : [1] 2 3

may
31.01.2009, 02:36
Սիրելի հայեր, ԱՄՆ մի խումբ հայ ուսանողներ, պատրաստել են մի ֆիլմ, որտեղ նշում են, որ ԱՄՆ մի քանի հայագետներ դիտավորյալ կերպով աղավաղված են ներկայացնում Հայոց պատմությունը:
Առաջարկում եմ դիտել ֆիլմը (http://rutube.ru/tracks/1462659.html?v=78f5986d57c8db8dd312e17afd63774a) և գրել ձեր կարծիքները

Հակոբ Գեւորգյան
31.01.2009, 02:42
Շնորհակալություն Մեյ,

ահա մի կարեւոր տեղեկատվություն, որն անմիջապես կապված է այդ նյութի հետ։

Կա միայն մեկ Հայոց պատմություն: Մենք պահանջում ենք, որ հայ ուսանողությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ունենա հայոց պատմության նույն դասագիրքը, որը ճշմարիտ և գիտական ազնվությամբ կներկայացնի մեր պատմությունը: Հայաստա՛նն է հայագիտության կենտրոնը, եւ մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ում հայագիտական որևէ դասագիրք նախապես քննություն անցնի և հաստատվի Հայաստանի գիտություննեռի ակադեմիայի կողմից: Մենք՝ ներքո ստորագրյալներս, ԱՄՆ-ի համալսարանների գիտական խորհուրդներից պահանջում ենք շրջանառությունից հանել՝ «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հակագիտական եւ հակահայկական դասագիրքը:

Дорогие соотечественники. Сегодня в мире пытаются изменить историю Армении и армянского народа. Студенты американского университета Лос Анджелеса сняли фильм протест против этого позорного явления. Прошу вас всех, зайдите сюда: http://www.gopetition.com/online/24480
и дайте ваш голос-протест против искажения нашей истории.

There is only ONE Armenian History!
We are convinced that the Armenian students in Armenia and the Diaspora must have a singular historical framework that represents genuine Armenian History and Culture.
The center of Armenology can only BE and IS our Homeland - Armenia. Therefore, we demand that all Armenian Studies textbooks in the US must be approved by the Armenian National Academy of Sciences.
We, the undersigned, call on the academic councils of the universities in the US to remove from circulation the book - “The Armenian People: From Ancient to Modern Times.”

Sartorius
01.02.2009, 02:23
Շնորհակալություն Մեյ,

ահա մի կարեւոր տեղեկատվություն, որն անմիջապես կապված է այդ նյութի հետ։
Հայեր ջան, ներողամիտ եղեք, չէի տեսել, որ նման բովանդակությամբ թեմա կա Ձեր կողմից բացված...Ես էլ իմ կողմից քաղաքականություն բաժնում եմ նման մի թեմա բացել: Գիտեմ, որ շուտով հարգարժան մոդերատորները տեսնելով կրկնվող թեման, կփակեն իմ կողմից բացվածը: Ամեն դեպքում շնորհակալություն, որ անդրադարձել էք այս հույժ կարևոր թեմային... Հարգանքներով` Sartorius

may
01.02.2009, 02:47

Այս առնչությամբ կազմակերպվել է ստորագրահավաք (http://gopetition.com/petitions/armenian-history/sign.html), և այս պահին ստորագրել են 841 (http://gopetition.com/petitions/armenian-history/signatures.html) հոգի

սիսար
01.02.2009, 09:21
Այս առնչությամբ կազմակերպվել է ստորագրահավաք (http://gopetition.com/petitions/armenian-history/sign.html), և այս պահին ստորագրել են 841 (http://gopetition.com/petitions/armenian-history/signatures.html) հոգի

Ի լրացում՝ May-ի: Դիտեցեք նույն տեսանյութը որտեղ պատռվում են հայոց պատմությունը կեղծողների դիմակները, միաժամանակ տրված է հնարավորություն՝ մասնակցել ստորագրահավաքին ընդեմ այդ կեղծարարների:
http://www.louysworld.com/2009/01/28/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d5%9e%d6%80-%d5%a9%d5%a5-%d5%a1%d6%80%d5%b0%d5%a5%d5%bd%d5%bf%d5%a1%d5%be/

Կառաջարկեի նաեւ դիտել հետեվյալ ուշագրավ տեսանյութը, բաղկացած 5 մասերից:
http://www.youtube.com/watch?v=_Tr0Wd7ruWs&feature=channel

Lion
01.02.2009, 18:59
Սա շատ հին ու ցավոտ խնդիր է: Նրան շատ հանգամանալից կերպով անդրադարձել է Արմեն Այվազյանը… խնդիրն այն է, որ ամերիկահայ պատմագիտությունը, քաղաքական նպատակելով խնդիր ունենալով օժանդակել թուրքերին, նախորդ դարի կեսերին ու վերջերին ամեն կերպ խեղաթյուրում էր Հայոց պատմությունը... :(

may
01.02.2009, 22:38

Արմեն Այվազյանի անդրադարձն այս խնդիրներին կարող եք կարդալ այստեղ (http://armenianhouse.org/ayvazyan-armen/armenian-history/index.html)

Հակոբ Գեւորգյան
04.02.2009, 10:38
Արմեն Այվազյանի անդրադարձն այս խնդիրներին կարող եք կարդալ այստեղ (http://armenianhouse.org/ayvazyan-armen/armenian-history/index.html)

Արմեն Այվազյանի գրքի անգլերեն թարգմանությունը կարդացեք այստեղ՝

(The following material is a translation of "THE HISTORY OF ARMENIA AS PRESENTED IN AMERICAN HISTORIOGRAPHY," a book of scholar Dr. Armen Ayvazyan)

http://www.louysworld.com/2009/01/24/the-history-of-armenia-as-presented-in-american-historiography/

Արիացի
04.02.2009, 18:09
Արմեն Այվազյանի անդրադարձն այս խնդիրներին կարող եք կարդալ այստեղ (http://armenianhouse.org/ayvazyan-armen/armenian-history/index.html)

Հասցրեցի առաջին մասը կարդալ: Ահավոր ա: Չեմ հասկանում, ոնց են աշխարհ գալիս էդ Ռ. Սյունիի նման թյուրիմացությունները? Մարդ էլ ինքը իրա նախնիների պատմությունը աղավաղի? :angry
Էդ Սյունիին նամակ գրեցի ու բոլոր սյունեցիների անունից պահանջեցի, որ գնա ու իրա ազգանունը փոխի:

Lion
04.02.2009, 19:59

Միանում եմ:) Գիտես, եղբայր, ինձ էլ է միշտ զարմացրել այն հարցը, որը տանջում է քեզ...:think

Երևի դրանք հայ չեն...

Արիացի
05.02.2009, 10:32
Միանում եմ:) Գիտես, եղբայր, ինձ էլ է միշտ զարմացրել այն հարցը, որը տանջում է քեզ...:think
Երևի դրանք հայ չեն...

Lion ջան, ոչ թե երևի, այլ դրանք իրոք հայ չեն: Համենայն դեպս իմ համար: Միայն նախնիների հայ լինելը ու ազգանունը շատ քիչ են, որ էդ մարդը հայ համարվի: Պետք ա գոնե մի քիչ ազգային գիտակցություն ունենա: Իսկ էդ մարդկանց մոտ, եթե կա էլ ազգային գիտակցություն, ապա հաստատ հայկական չի:
Հիմա օրինակ, դուրս ա գալիս, որ թուրքիայի նախագահի մերն էլ ա հայ, էդ հո չի նշանակում, որ գյուլը դառավ հայ: :)

Lion
05.02.2009, 18:34

Լիովին համամիտ եմ: Գենետիկորեն հայ լինելը դեռ շատ ու շատ քիչ է... Լերպագոսը, որը հույն էր ու, կռվելով մեր կողմում, զոհվեց 481-484 թթ ապստամբության ժամանակ, ավելի շատ հայ է, քան դրանք...:B

Հակոբ Գեւորգյան
07.02.2009, 00:31
Ո՞վ է պատասխանատու Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար Պատմության հայտնի կեղծարար՝ վերջին տարիներին Թուրքիայում ապրող և դասավանդող Նորման Սթոունի գրախոսությունը նվիրված է Չարլզ Քինգի «Ազատության ուրվականը. Կովկասի պատմություն» գրքին (2008թ.):Դատելով Սթոունի շռայլած գովեստներից ու համառոտաբար ներկայացված փաստերի աղավաղումից` այս գիրքը կարելի է դասել արևմտյան արևելագիտության հերթական թուրքամետ և հայատյաց հրապարակումների շարքը։
Սթոունը (ամենայն հավանականությամբ, նաև Չարլզ Քինգը) այս գրախոսությունում թույլ է տալիս մի շարք լկտի կեղծիքներ և աղավաղումներ։ Այսպես.

Սթոունը փորձում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը կամ առնվազն արդարացնել այն, հավասարության նշան դնելով Թուրքիայի իրականացրած բնաջնջման և Ռուսաստանի՝ կովկասյան ապստամբությունների դեմ կիրառած բռնամիջոցների միջև։ Պարզվում է` «Քինգը բավական ճիշտ զուգահեռներ է անցկացրել»։
Ավելին, ըստ այս կեղծարարի, Կովկասում տեղի ունեցած «Էթնիկ զտումներում» ակտիվ են եղել «հատկապես հայերը»։
Սթոունը լկտիաբար ծաղրում է հայերի՝ ազգային իրավունքների համար մղվող արդար պայքարը։
Նշում է, թե իբր «Երևանն` այսօրվա Հայաստանի տարածքում, մոտավորապես կիսով չափ մահմեդականներով էր բնակեցված` ադրբեջանցի կամ քուրդ», իսկ Բաքվի և Թիֆլիսի համար ասում է, թե հայերն այնտեղ մեծաքանակ էին` բնականաբար չհիշատակելով այժմյան Ադրբեջանի, Վրաստանի և Օսմանյան կայսրության տարածքներում նախկինում բնակվող հայերի ահռելի քանակը։
Իհարկե, օգտագործում է միայն արևելյան Թուրքիա և արևելյան Անատոլիա եզրերը, բայց ոչ երբեք ժամանակին հե՛նց արևմտյան աշխարհում և գիտական գրականության մեջ լայնորեն տարածված Արևմտյան Հայաստան կամ Թուրքահայաստան տերմինները։
Մոռանալով 1915-1921 թթ. ողջ պատմությունը, փաստերը գլխիվայր շրջում է, գրելով, թե իբր «հայերը, դրսևորելով ծավալապաշտական մղումներ, և նույնիսկ, որպես անկախության շրջանի առաջին գործողություն, 1918 թվականին, Սուրբ Ծննդյան օրը ներխուժեցին Վրաստան»։
Ղարաբաղյան հակամարտության առաջացման ամբողջ մեղքը բարդված է հայերի վրա («Հայերը կրկնեցին 1918 թվականի իրենց երևակայկան արկածախնդրությունը և ներխուժեցին հարևան Ադրբեջան` երևակայական արկածախնդրության հետևից»):
Սթոունի (և, ըստ երևույթին, Քինգի) մոտեցումներում առկա են նաև հոգեբանական պատերազմի տեխնոլոգիաներ. Արցախյան պատերազմում հայոց հաղթանակը ներկայացված է որպես պարտություն («տնտեսական խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չի տվել»), իսկ Հայաստանի բնակչության թիվը գրեթե մեկ միլիոնով նվազեցվում է։

Նկատենք նաև, որ Չ. Քինգի այս գրքի մասին հիացական գնահատականներ են հնչեցրել նաև ուրիշ հեղինակներ, արևմտյան բազմաթիվ հեղինակավոր հանդեսներում և պարբերականներում, այդ թվում՝ Times Literary Supplement-ում, Middle East Strategy at Harvard-ում, Foreign Affairs, Library Journal-ում (ծաղկաքաղը տե՛ս Oxford University Press-ի հետևյալ էջում, նաև Ջորջթաունի համալսարանի կայքում)։
Այս գրախոսությունն, անշուշտ, կունենա հազարավոր արտասահմանցի, ներառյալ` սփյուռքահայ ընթերցողներ, ուստի դժվար չէ պատկերացնել հայոց պատմության այդպիսի ներկայացման բացասական ազդեցությունը։
Սակայն ո՛չ Սթոունի գրախոսությանը, ո՛չ էլ առավել ևս Քինգի գրքին հայկական կողմը չի պատասխանել։ Ստիպված ենք դարձյալ արձանագրել, որ լուռ են ՀՀ արտգործնախարարությունն ու նրա դեսպանությունները, որոնք կոչված են պաշտպանելու Հայաստանի քաղաքական շահերը և դրանց վնասող տեղեկատվական հարձակումները։ Լուռ են նաև Սփյուռքի՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող լոբբիստական կառույցները, որոնց աշխատանքի բաղկացուցիչ մաս են հայտարարված քարոզչական խնդիրները։ Ինչպես միշտ, լուռ են արևմտյան «հայագետները», որոնք իրականում ներկայացնում և առաջ են մղում նույն արևմտյան շահերը, թեև փոքր-ինչ ավելի մեղմ եղանակներով, քան Նորման Սթոունը։ Ցավոք, Սփյուռքի ամենահարուստ ու քաղաքականապես փոքրիշատե կազմակերպված համայնքը` ամերիկահայությունը, մասամբ լիովին անտեղյակ է Հայոց պատմությանն ու մշակույթին, մասամբ էլ` օտար ուժերի մշակած կեղծ տեսությունների և, ըստ այդմ էլ, հայավնաս գաղափարախոսության ազդեցության տակ է:
Տեղեկատվական պաշտպանության այսպիսի խնդիրներից հեռու են նաև Հայաստանում գործող հայագիտական հիմնարկները։ Պատճառների մասին շատ է խոսվել, բայց սայլը տեղից չի շարժվում։
Հայրենի պաշտոնյաներին կոչ ենք անում սթափվել։ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգ մշակելուց բացի, շատ ավելի կարևոր է ամեն օր զբաղվել Հայաստանի տեղեկատվական պաշտպանությամբ՝ օգտագործելով բոլոր առկա միջոցները։ Դրա համար Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ, մասնավորապես պետական լծակներ և գիտական ռեսուրսներ։
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ում կեղծ-հայագիտական դպրոցի գործունեության մասին լրացուցիչ գրականություն.
«Հայաստանի տեղեկատվական պաշտպանությունը ճեղքված է» (http://hayq.org/upload/files/Info_Oborona_ARM.pdf), Գոլոս Արմենիի, 17.10.2007:
Կարդացեք ռուսերեն (http://hayq.org/upload/files/Info_Oborona_RUS.pdf):
«Հայագիտությունը որպես ինքնապաշտպանական համակարգ ու դիմադրության անհամաչափ միջոց» (http://hayq.org/upload/files/ArmStudies_as_Self-Defense_ARM.pdf), «21-րդ դար», թիվ 3 (9), 2005:
Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ։ (http://www.hayq.org/book/armenian-history/index.html)
Հեղինակ. Արմեն Այվազյան
Հրատարակչություն. Երևան։ «Արտագերս» հրատ., 1998
“Государство за спиной” (http://hayq.org/upload/files/%D0%93%D0%9E%D0%9B%D0%9E%D0%A1_%D0%90%D0%A0%D0%9C%D0%95%D0%9D%D0%98%D0%98,_No%5b1%5d._54_%D0%BE%D1%82_17.05.2007_interview_AA.doc), Голос Армении, 17.05.2007 г.
———————-
[1] Բացի New Statesman թերթից, այս գրախոսությունը հայտնվել է արևմտյան այլ պարբերականներում և ինտերնետային էջերում, օրինակ՝ “The high passions of the Caucasus”
06 January 2009, The Australian Financial Review, http://www.politigg.co.uk/stories/71643/Mountain_megalomaniacs.html։

Marduk
07.02.2009, 14:03
Ահա այդ Չարլզ Կինգի մասին հոդվածը

http://artmamul.ararat-center.org/?p=140

հերթական աղավաղումը

Chuk
07.02.2009, 16:45
Թեման չեմ կարդացել ու դժվար թե կարդամ: Պարզապես արձագանք թեմայի վերնագրին: Պատմության կեղծարարներ եղել են միշտ, բոլոր ժամանակներում, ամենուրեք: Մշտապես եղել են պատվերով պատմություն գրողներ: Հիմա գանք մեր ժամանակների իմ նկատած ակնառու պատմության կեղծարարներին:

առաջին պատվավոր տեղ՝
Զորի Բալայան

Հետո գանք ու հասնենք դպրոցական ներկայիս պատմության դասագրքերին, որոնցում իհարկե վստահ չեմ պնդի, քանզի անձամբ չեմ նայել, բայց ըստ պատմածների ու ներկայացրածների քաղաքական պատվերի շրջանակներում դրանցում պարզապես բացակայում են նոր Հանրապետության կերտման կարևոր իրադարձությունների կամ անձանց անուններ, ինչպիսին է օրինակ հռչակագրի ընթերցող Արամ Մանուկյանի անունը:

Հետո դառնանք ու առանց անուններ տալու, քանզի արժանահիշատակ անուններ չկան, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին գրքեր գրող հեղինակներին, որոնք ևս պալատական պատվեր են կատարում:

Վերջ, դուրս եմ գալիս թեմայից :)

Lion
07.02.2009, 21:44
Զորին ինչո՞ւմն է մեղադրվում...

Արիացի
18.02.2009, 11:23
Էդ Սյունիին նամակ գրեցի ու բոլոր սյունեցիների անունից պահանջեցի, որ գնա ու իրա ազգանունը փոխի:
Էս Սյունի կոչեցյալի հետ դիսկուսիայի մեջ եմ: Հլա, որ տղան արդարանում ա: Մեկ ա պտի նենց անեմ, որ գոնե մի քիչ ամաչի :angry :
Ի միջի այլոց, կարող եք դուք էլ միանալ: Եթե ուզում եք, գրեք էդ թուրքին հետևյալ հասցեով rgsuny@umich.edu

Lion
19.02.2009, 21:46

Մի հատ սսիլկեն տուր նայենք ելի - հետաքրքիր է:)

Արիացի
19.02.2009, 23:43
Մի հատ սսիլկեն տուր նայենք ելի - հետաքրքիր է:)

Մեյլով եմ խոսում: Որ պրծնեմ կտեղադրեմ: Հլա, որ մենակ ասում ա, մի հավատացեք ինձնից բողոքողներին:

Lion
20.02.2009, 21:32
Մեյլով եմ խոսում: Որ պրծնեմ կտեղադրեմ: Հլա, որ մենակ ասում ա, մի հավատացեք ինձնից բողոքողներին:

Հրավիր այստեղ. վաղուց էի ուզում հետը ծանոթանալ, ճիշտն ասած ուղղակ չգիտեի, որ ողջ է...:)

Արիացի
20.02.2009, 22:34
Հրավիր այստեղ. վաղուց էի ուզում հետը ծանոթանալ, ճիշտն ասած ուղղակ չգիտեի, որ ողջ է...:)

Լիոն ջան, ուզու՞մ ես քո անունից հրավիրեմ բանավեճի: :)
Բայց ասեմ, որ ես իրա հետ անգլերեն եմ խոսում: Էսօր կգրեմ, ասեմ եթե չմտնես ուրեմն վախում ես ;)

Lion
20.02.2009, 22:46
Լիոն ջան, ուզու՞մ ես քո անունից հրավիրեմ բանավեճի: :)
Բայց ասեմ, որ ես իրա հետ անգլերեն եմ խոսում: Էսօր կգրեմ, ասեմ եթե չմտնես ուրեմն վախում ես ;)

Սկզբունքորեն վատ միքտ չի...:think Ասա, տեսնենք կգա՞:)

Արիացի
20.02.2009, 22:54
Սկզբունքորեն վատ միքտ չի...:think Ասա, տեսնենք կգա՞:)

Ասեմ, որ չգաս ուրեմն տղա չես:D

Lion
20.02.2009, 23:02
Ասեմ, որ չգաս ուրեմն տղա չես:D

Դե լավ դե հա, դու էլ...:D:D

Lion
27.02.2009, 21:02
Մի հատ սսիլկեն տուր նայենք ելի - հետաքրքիր է:)

Ինձ թվում է ես արժանահիշատակ Սյունուն բռնացրել եմ…: Նայեք

http://hyeforum.com/index.php?s=&showtopic=20238&view=findpost&p=256298

:)

Արիացի
28.02.2009, 01:09
Ինձ թվում է ես արժանահիշատակ Սյունուն բռնացրել եմ…: Նայեք

http://hyeforum.com/index.php?s=&showtopic=20238&view=findpost&p=256298

:)
Lion ջան, նման ա: Շատ հավանական ա, որ հենց նա էլ լինի: Բայց լավ էր պատասխանել ես :hands, թե չէ մտածում են, թե երկու բան կարան սովորեն ու մտնեն Lion-ի նման տղերքի հետ վիճեն :), էլ չեն հասկանում, որ չեն կարա:
Աչքիս գրանցվեմ ,ես էլ մի երկու բան գրեմ էս ջահելին: ;)

Lion
28.02.2009, 11:03

Եղբայր, ես միշտ էլ ձգտում եմ սովորել, ավելացնել գիտելիքներս, զարգանալ: Ու ես երբեք չեմ փախչում վեճից ու քննադատությունից առ իմ մտքերն ու գաղափարները, քանի որ այդ ամենը այն սննունդն է, որը զարգացնում է իմ գաղափարներն ու մտքերը և ավելի հղկում դրանք:

Բայց այստեղ /այդ ֆորումի այդ թեմայում/ չկա ոչ մի կոնստրուկտիվ տարր: Միայն զգացմունքային պարտվողական մոտեցում ու մեկ էլ... անգրագետ քննադատություն ժամանակակից գրական հայերենով գրող մարդու գրածներին, մարդ, որը գրում է՝ պահպանելով "Լեզվի մասին" ՀՀ օրենքի պահանջները: Այ սա միանգամայն անընդունելի է - եղբայր Արփա /այդ ֆորումի զրուցակիցիս նիկն է/, չես ուզում գրել ժամանակակից գրական հայերենով, մի գրիր, բայց գոնե քո գրածդ առնվազն ՄԻ ՀԱՄԱՐԻՐ 100 տոկոսանոց ճիշտ և նմանատիպ ուսոցողական տոնով մի վերաբերվիր զրուցակցիդ...

Adriano
28.02.2009, 23:57
Իմ կարծիքով հայոց պատմության մեջ ամենատուպոի, դժբախտ դեմքերից մեկը Վարդան Մամիկոնյանն է: Այ մարդ ասա ետքան զորքի դեմ մի երկու-երեք ձիով հո կռվի չեն գնում: Զանգեիր մի հատ հարցնեիր էլի խելք ունեցողներից: Վարդան Մամիկոնյանի պարտված պատերազմը էնքան են ասել հաղթել ենք տենցա դարձել:Ժողովուրդ եկեք ապրենք ռեալ, ոչ մեկին հոգեբանական, անիմաստ հաղթանակներ, այսինքն այնպիսի հաղթանակներ, որ ավելի շատ պարտվելու են նման, պետք չեն:hands

Lion
01.03.2009, 00:02
Ես իհարկե համաձայն չեմ այս պնդմանդ հետ, սակայն այդ ամենի մասին ուրիշ թեմա կա: Եթե հավես ունենաս, այնտեղ կշարունակենք -

http://www.akumb.am/showpost.php?p=96505&postcount=1

:)

Lady SDF
11.03.2009, 20:15
Այս առնչությամբ կազմակերպվել է ստորագրահավաք (http://gopetition.com/petitions/armenian-history/sign.html), և այս պահին ստորագրել են 841 (http://gopetition.com/petitions/armenian-history/signatures.html) հոգի

Արյոք գիտե՞ք թե Հայաստանի Գիտությունների Ակադեմիան ինչ դիրք է բռնել այս հարցում: Իրենց կայքէջում ոչինչ չգտա:

Lion
20.03.2009, 21:42
ժողովորդ, հլը ստեղ նայեք: Ազնիվ խոսք, այս մարդկանցից բան չեմ հասկանում... Ես նման ոչ կոնստուկտիվ պահվացք երբեք չեմ հանդիպել: Կարծես ես իրենց անձնական թշնամին եմ...

Նայեք ստեղ

...

ու հարակից էջերն ու թեմաները...:B

Մոդերատորական. Հղումը հեռացվել է: Ֆորումային էթիկայի տեսակետից սխալ է, այլ ֆորումի քննարկողներին այս ֆորումում քննարկելը:

Արիացի
25.03.2009, 20:06
APSU կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանի հակահայկական համաժողովը

/PanARMENIAN.Net/ Պրոգրեսիվ հայ ուսանողների միությունը (Armenian Progoressive Students Union) կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանում (UCLA) մարտի 26-28 կայանալիք հայագիտության համաժողովի անցկացումը: Ինչպես ասվում է APSU-ի` PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրության մեջ, համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 զեկուցողներ տարբեր երկրներից, այդ թվում` Թուրքիայից: «Հայաստանից համաժողովին մասնակցելու է միայն մեկ հոգի, որի զեկույցը շոշափում է ՁԻԱՀ-ի խնդիրները Հայաստանում: Այդ դասախոսությունը ոչ մի կերպ կապված չէ հայագիտության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ, APSU հաղորդագրության մեջ ասվում է, որ համաժողովին մասնակցելու է Ռոբերտ Թոմսոնը, որը պատմական փաստերի կեղծող է: «Բացի այդ, համաժողովին մասնակցող թուրք զեկուցողներն իրենց զեկույցներում Հայկական Լեռնաշխարհն անվանում են «Անատոլիա»: Դասախոսություններից մեկը կոչվում է «Օսմանները Անատոլիայի հայերի մեջ 1908թ. հեղափոխությունից հետո»: Մեզ վրդովում է այն, որ նման ոչ գիտական եւ հակահայկական տերմինաբանությունը կիրառվում է հայկական հետազոտությունների ոլորտում»,- ընդգծված է APSU հաղորդագրության մեջ: Հայ ուսանողների կարծիքով, ծրագրված համաժողովը ակադեմիական միջոցառում չի հանդիսանում եւ հեռու է հայագիտությունից: «Մենք բոլոր հայերին կոչ ենք անում բոյկոտել այդ համաժողովի անցկացումը եւ ստորագրել մեր հանրագրի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Marduk
26.03.2009, 16:02
Դա հայագիտություն չի դա խայտառակություն է
Դա սեռական հողի վրա խանգարվածների համաժողով է:
Մի հատ էս թեմաները նայեք:

Ռիչարդ Հովհանիսյանը լրիվ աչքիցս ընկել է: Մարդ էդքան բանից հետո գնա ինչ որ սեռամոլագարների հավաքի ու դա կոչի հայագիտություն

• Tamar Boyadjian, UCLA, "The Female City and Its Textual Function: Grigor
Tghay's Lament over the City of Jerusalem"
• Talar Chahinian, UCLA, "The Crisis of Incest: Reconfiguring the Catastrophe in
Orpuni's 'Vartsu Seniag,' Sarafian's Ishkhanuhin, and Shahnur's 'Buynuzlenere'"
• Myrna Douzjian, UCLA, "Challenging Social and Literary Norms: Sexual
Agency in Violet Grigorian's Poetry"
• Lilit Keshishyan, UCLA, "Sexual Perversion as Political Allegory in Gurgen
Khanjian's Hivandanots"

http://ahousekeeper.livejournal.com/387197.html

Հակոբ Գեւորգյան
30.03.2009, 12:10
Մարտի 26-28-ը Լոս Անջելեսում տեղի ունեցավ ԱՄՆ-ի հայագիտական ամբիոնների միացյալ հավաք կապված իրենց գործունեության 35 ամյակին: ՀՀ հյուպատոսը և ՀՀ Պետական Համալսարանի ռեկտորը հրավիրված լինելով հանդերձ, ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ համահավաքին:

http://www.armtown.com/img/photo/pan_am_29792.jpg
Պրոգրեսիվ հայ ուսանողների միությունը (Armenian Progoressive Students Union) կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանում (UCLA) մարտի 26-28 կայանալիք հայագիտության համաժողովի անցկացումը: Ինչպես ասվում է APSU-ի` PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրության մեջ, համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 զեկուցողներ տարբեր երկրներից, այդ թվում` Թուրքիայից: «Հայաստանից համաժողովին մասնակցելու է միայն մեկ հոգի, որի զեկույցը շոշափում է ՁԻԱՀ-ի խնդիրները Հայաստանում: Այդ դասախոսությունը ոչ մի կերպ կապված չէ հայագիտության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ, APSU հաղորդագրության մեջ ասվում է, որ համաժողովին մասնակցելու է Ռոբերտ Թոմսոնը, որը պատմական փաստերի կեղծող է: «Բացի այդ, համաժողովին մասնակցող թուրք զեկուցողներն իրենց զեկույցներում Հայկական Լեռնաշխարհն անվանում են «Անատոլիա»: Դասախոսություններից մեկը կոչվում է «Օսմանները Անատոլիայի հայերի մեջ 1908թ. հեղափոխությունից հետո»: Մեզ վրդովում է այն, որ նման ոչ գիտական եւ հակահայկական տերմինաբանությունը կիրառվում է հայկական հետազոտությունների ոլորտում»,- ընդգծված է APSU հաղորդագրության մեջ: Հայ ուսանողների կարծիքով, ծրագրված համաժողովը ակադեմիական միջոցառում չի հանդիսանում եւ հեռու է հայագիտությունից: «Մենք բոլոր հայերին կոչ ենք անում բոյկոտել այդ համաժողովի անցկացումը եւ ստորագրել մեր հանրագրի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

*APSU (Armenian Progressive Students Union) http://apsu11.wordpress.com/

Հայարիացի
07.04.2009, 15:49
Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) լրջորեն մտահոգված է հայագիտության ներկա իրավիճակով: Չնայած անկախ պետություն ունենալու հանգամանքին, թե Հայաստանում, թե սփյուռքում հայագիտական կենտրոնները շարունակում են առաջնորդվել հակագիտական եւ հակահայկական դասագրքերով: Այս առումով ՀԱՀ-ի կազմում գտնվող կազմակերպություններն ու անհատները երկար տարիներ է ինչ պայքարում են հայագիտությունը հայկականացնելու եւ այն որպես ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում ներառելու ուղղությամբ:

Մենք ողջունում ենք նաեւ սփյուռքահայ ուսանողների հայրենասիրական պոռթկումը, ովքեր բողոքում են հայոց պատմության եւ հայագիտական առարկաների՝ իրենց դասագրքերից, որոնցում հայերը ներկայացված են որպես Հայկական լեռնաշխարհի եկվորներ, իսկ Արցախը համարվում է աղվանների երկիր, կեղծված են նաեւ պատմական ու վիճակագրական թվեր ու տվյալներ:

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=850&Itemid=56

«ԱԶԳ» օրաթերթում, 2009 թվականի Մարտի 31-ի համարում, տեղադրված է մի ուշացած հաղորդագրություն, ըստ որի՝ «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» դատապարտել է՝ «ուսանողների անհայտ մի խմբի համաձայնեցված ջանքերը արատավորելու ինչպես հայագիտական ամբիոնների, այնպես էլ նրանցում գործող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքները»: Որեւէ մեկը Միացյալ Նահանգներում շատ լավ գիտե, որ «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» փոքրիկ խմբակներից կազմված ձեւական կազմակերպություն է, որն ունի «համահայկական» անունը միայն: Այն չի ներկայացնում ամերիկահայ բազմահազար ուսանողությանը եւ հիմնականում ուղղորդվում է կեղծ հայագիտական դպրոցի պրոֆեսուրայի կողմից: Միայն մեկ օրինակ: Գլենդելի հանրային քոլեջում սովորում են երեք հազարի չափ հայ ուսանողներ, որոնց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, որ նույն քոլեջում կա 10-15 հոգուց բաղկացած «Գլենդել քոլեջի հայ ուսանողական միություն»: Ավելին, «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» հայտարարություն է արել Փետրվարի 22-ին (տես՝ «Ասպարեզ» օրաթերթ, Մարտի 4, 2009թ.), որի տակ կա «Գլենդելի հանրային Քոլեջի հայ ուսանողական միության» անունը, որն այդ նույն դիմումի քննարկումը կատարել է միայն չորս օր հետո՝ ամսի 26-ին: Մեր անդամներից երկուսը նույնպես այս քոլեջի հայ ուսանողների միության անդամներ են, եւ այս տեղեկությունը փաստված է: Ահա եւ ձեզ զեղծարարության մի նոր փորձ, որը մեզանում ծիծաղի առարկա է դարձել:
http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=864&Itemid=56

Elmo
07.04.2009, 16:10
Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) լրջորեն մտահոգված է հայագիտության ներկա իրավիճակով:

Կներեք էլի անհամեստ հարցի համար: Հայ Արիական Միաբանությունը, բացի մտահոգվելուց ու ողջունելուց, ուրիշ բան անում է՞: Ոնց նայում եմ իրանց ձայնը մենակ հեռվից ա հնչում: Մենք մտահոգված ենք, որ սենց, մենք ողջունում ենք էսինչ բանը, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում էնինչ երևույթի նկատմամբ:

Մուշեղ Ասատրյան
21.05.2009, 20:41
"Մենք պահանջում ենք, որ հայ ուսանողությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ունենա հայոց պատմության նույն դասագիրքը, որը ճշմարիտ և գիտական ազնվությամբ կներկայացնի մեր պատմությունը:"

Հարգելի ակւմբցիներ,
Նախ, վերս մեջբերված հայտարարությունը ոչ միայն հակագիտական է, այլև դեմ է խոսքի և մտքի ազատությանը: Բացի, այս հայտարարությունը չափազանց անիրատես է, քանի որ ԱՄՆ ոչ մի բուհում, ոչ մի դասախոսի (խոսում իմ սեփական փորձից) ոչ ոք, անգամ Բարաք Օբաման, չի կարող պարտադրել այս կամ այն դասագրքով դասավանդել: Հատկապես մի այլ երկրի ակադեմիա:

Բացի այդ, ԱՄՆ բուհական համակարգում առարկաների դասավանդման ժամանակ օգտագործվում է ոչ թե մի դասագիրք, այլ դասախոսն աշխատում է որքան հնարավոր է տարբեր գիտական կարծիքներ մերկայացնել, որ ուսանողները ծանոթ լինեն վեճի բոլոր կողմերին:

Ի դեպ, մեկ այլ ստորագրահավաք էլ կազմակերպվել է` հանուն խոսքի ու գիտական մտքի ազատության, որը ստորագրել են ոչ միայն բազմթիվ "Արևմտյան հայագետներ", այլ հենց Հայաստանում գործեղ` հայագիտության ոլորտում հայտնի դեմքեր:

Մուշեղ Ասատրյան
21.05.2009, 20:43
Ստորև կցում եմ հայտարարության տեքստը` ստորգրություններով հանդերձ. ի դեպ, իմ կցված տեքստը մոտ մեկ ամսվա հնություն ունի, այսինքն` հնարավոր է, որ էլի անուններ ավելացած լինեն:

25-04-2009

Հայտարարություն՝
ի պաշտպանություն մտքի ազատության
եւ գիտական սկզբունքների

Մենք, ներքոստորագրյալներս՝ գիտնականներ եւ սատարող կրթական-մշակութային կազմակերպություններ, խորապես մտահոգված ենք և մեր վրդովմունքն ենք հայտնում որոշ անհատների եւ խմբերի կողմից վերջերս իրականացրած գործողությունների եւ հայտարարությունների դեմ, որոնք միտում ունեն վարկաբեկելու հայագիտությամբ զբաղվող գիտնականներին եւ հայագիտությունն առհասարակ, հատկապես Միացյալ Նահանգներում։

Վերջին ամիսներին ականատես ենք լինում նման անհատների ու խմբերի թվի մտահոգիչ ավելացմանը, ինչպես նաև դրանց հակամտավորական գործունեության սաստկացմանը: Ավելին՝ այդ խմբերը պնդում են, թե վայելում են Հայաստանի որոշ պետական այրերի ու հաստատությունների աջակցությունն ու քաջալերանքը: Նկատի առնելով YouTube-ում 2009 թ. հունվարից ի վեր տեղադրված զրպարտչական տեսանյութերը և նորելուկ այսպես կոչված "Հայ առաջադեմ ուսանողների միության" ու "Հայ ազգայնականների միության" յայտարարությունները, ակներև է դառնում, որ հարցը նախապես կարծածից ավելի լայն ծավալ ունի:

Այս հարձակումները հիմնված են կոպիտ խեղաթյուրումների և մտավորական անպարկեշտության վրա: Պարտադիր չէ մասնավոր գիտնականների կողմից որևէ նյութի վերաբերյալ առաջարկված եզրակացության կամ տեսակետի հետ համամիտ լինել՝ պնդելու համար, որ ա) գիտնականների ասածները չպետք է վկայակոչվեն տվյալ համատեքստից դուրս հանած, կամ նրանց չպետք է վերագրվեն իրականում գրածի ճիշտ հակառակ իմաստներ, բ) տարակարծություններն ու պատասխանները հիմնված պետք է լինեն հետազոտության վրա և արտահայտվեն բարեկիրթ ձևով, և գ) տարակարծությունները չպիտի վերածվեն մտավորական ահաբեկչության հասնող խաչակիր արշավանքների: Ակնհայտ է, որ այս շարժումը շատ է հեռացել քննադատության և բանավեճի ու տարակարծության ընդունված կանոններից: Հայագետները, ներառյալ ներկայիս չարախոսության թիրախ դարձածները, գիտական աշխատանքներ են կատարել, որոնք ակադեմիական աշխարհում և միջազգային հանրության մեջ հայոց պատմության ու մշակույթի համար իրենց արժանավոր տեղերն են ապահովել: Այդ գիտնականները նաև միջազգային ատյաններում և մամուլում վճռական հարցերի կապակցությամբ մեծապես ազդեցիկ ձայներ են եղել հայոց անցյալ ու ներկա պատմության ընկալման ասպարեզում:

Անկախ նրանից, թե որոնք են այդ հարձակումների դրդապատճառները, հստակ է, որ այս վիճակը միայն վնաս կարող է հասցնել շահագրգիռ բոլոր կողմերին: Նույնքան կարևոր է այն հանգամանքը, որ հարձակումները կարծես առաջ են մղում հայոց պատմության քարացած մի մեկնաբանություն՝ կախված միակեդրոն մի հեղինակությունից, ստեղծելով մի վիճակ, ուր այդ մեկնաբանությունից որևէ շեղում կարող է պիտակավորվել որպես դավաճանություն: Նման մոտեցումը հատկանշական է եղել ամբողջատիրական վարչակարգերին և դատապարտելի է, որովհետև՝ ա) հակառակ է հետազոտությանն ու հետազոտության վրա խարսխված պատմության քննական վերլուծության գաղափարին, բ) արգելափակում է անցյալին իր բոլոր բարդությունների ու դեռևս չուսումնասիրված երևույթների միջով նայելու պատեհությունը, գ) ներկան հասկանալու և ապագայի վերաբերյալ այլընտրանքներ կշռադատելու համար անարժեք է դարձնում պատմության ու մշակույթի ոլորտի ուսումնասիրությունները: Հստակ է, որ այս հարցը սոսկ հարձակման թիրախ դարձած գիտնականներով սահմանափակվող խնդիր չէ, ոչ էլ, ընդհանրապէս՝ հայագիտությամբ: Հարցը վերաբերում է հայ մշակույթին՝ բառի ամենալայն իմաստով:

Ի նկատի առնելով այս գաղափարապէս սնանկ յարձակումը որի նպատակն է վարկաբեկել գիտնականներին և պարտադրել մեկնաբանությունների միջտեսակությունը, որպիսիք վնասակար են հայագիտական հետազոտություններին, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին՝

ներքոստորագրյալներս

1) Դեմ ենք կանգնում այդ հարձակումներին և վարկաբեկումների վերոհիշյալ փորձերին,
2) Պնդում ենք հիմնավորված հետազոտության, տեսակետի ու մեկնաբանության ազատության գաղափարը,
3) Կոչ ենք ուղղում Հայաստանի և Սփյուռքի ղեկավար դիրք զբաղեցնող հասարակական ու պետական պաշտոնյաներին, գիտնականներին, լրատվամիջոցներին, ակադեմիական հիմնարկներին ու նրանց ղեկավարներին, ինչպես նաև կրթական-մշակութային կազմակերպություններին, որ միանան մեզ ու մերժեն հայագիտության մեջ միատեսակ գաղափարներ պարտադրելու փորձերը և սատարեն հետազոտության ու մտածողության ազատությանն ու մշակութային հանդուրժողությանը:

Ստորագրված է՝
Հետևյալ համալսարանների հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի կողմից.

LIST OF ENDORSERS AS OF 27 APRIL 2009
------------------------------------

Subscribed to by:

Society for Armenian Studies, and
Association Internationale des Etudes Arméniennes

And:

Analysis, Research and Planning for Armenia (ARPA)
Armenian Bar Association (ABA)
Armenian Center, Columbia University
Armenian Cultural Foundation (ACF), Arlington, Massachusetts
Armenian Dramatic Arts Alliance
Armenian Educational Foundation (AEF)
Armenian Engineers and Scientists of America (AESA)
Armenian Librarians and Libraries Information Committee (ALLIC)
Armenian Library and Museum of America (ALMA)., Watertown, Mass.
Armenian Research Center, University of Michigan-Ann Arbor
Center for Armenian Remembrance
Institute of Armenian Studies, University of Southern California
Moscow Armenian Student Association
National Association for Armenian Studies and Research (NAASR)
Nor Serount Cultural Association, California
Oesterreichisch-armenische Studiengesellschaft, Vienna
Tekeyan Cultural Association, Los Angeles Chapter
Youth Society of Intellectual Interaction (SIVAM), Moscow

And the Armenian Studies Programs of:

Boston University
California State University, Fresno
California State University, Northridge
Clark University
Columbia University
Harvard University
University of California, Los Angeles (AEF Chair)
University of Chicago
University of Michigan-Ann Arbor
Tufts University

And
Individual Scholars and Graduate Students:

Dr. Ramela A. Abbamontian,
Department of Art History,
Pierce Community College,
Woodland Hills, California
Dr. Armenuhi Drost-Abgaryan
Chair of Christian Oriental Studies
Martin Luther University Halle-Wittenberg,
Germany
Corresponding Academician Levon H. Abrahamian,
Head, Department of Contemporary Anthropological Studies,
Institue of Archaeology and Ethnography,
RA National Academy of Sciences,
Yerevan
Mr. Steven Abramian,
Executive Board, HASK-Armenian-American Community Center,
Tujunga, California

Mr. Gregory Aftandilian,
Independent Scholar,
Washington, D.C.

Մուշեղ Ասատրյան
21.05.2009, 20:57
Մի քանի խոսք էլ ասեմ այս հարցի շուրջ.

Նման պահվածքով ու ոչ պրոֆեսսիոնալ հայտարարություններվ մենք վնասում ենք ոչ միայն մեր միջազգային իմիջին, մենք նաև խոչնդոտում ենք մեր ժողովրդի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը: Օրինակ` Հարվարդի Համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը, որը նմանատիպ հարձկումների հիմնական թիրախներից է, ԱՄՆ-ում Հայկական Եղեռնի ընդունման հիմնական սատարողներից է: Սակայն հայերս, փոխարեն նման մարդուն ամեն կերպ փայփայենք, ամեն կերպ փորձում ենք նրան, ու նմնատիպ մի շարք այլ մարդկանց, օտարել:

Ֆիլմում խոսվում է նաև Ռիչարդ Հովհաննիսյանի մասին: Արդյոք ծանո՞թ են նրան մեղադրողները նրա՝ Մեծ Եղեռնի մասին գրքերին: Ինչևէ, նման վերաբերմունքը նման մարդկանց նկատմամբ ոչ միայն հակագիտական է, այն նաև անչափ անխելամիտ է:

Մուշեղ Ասատրյան
21.05.2009, 21:09
Մի բան էլ ավելացնեմ,

Բնականաբար, ցանկացած գիտնական կարող է սխալվել: Սակայն եթե անգամ որևէ մեկը համաձայն չէ որևէ այլ գիտնականի կարծիքի հետ, դա պետք է արվի գիտական դիսկուսիայի ու էթիկայի կանոններին համաձայն: Ուստի արաջարկում եմ այդ ֆիլմի հեղինակներին՝ ուսանել արևմտյան հայտնի գիտական կենտրոններում, ստանալ հայագիտության բնագավառում դոկտորի աստիճաններ, մտնել միջազգային գիտական ոլորտ ու հերքել բոլոր գիտական կարծիքները, որոնց հետ համաձայն չեն:

Օրինակ, ինչքան էլ որ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը ինձ աբսուրդ թվա, ու ես ցանկանամ այն ժխտել, ու մարդկանց հորդորեմ, որ նրան չլսեն, ոչ մի ֆիզիկոս, ու առհասարակ, խելքը գլխին որևէ մարդ, ինձ չի լսի: Ինձ կլսեն միայն այդ դեպքում, եթե ես մասնագիտությամբ լինեմ ֆիզիկոս ու բանավեճը վարեմ ֆիզիկայի գիտական լեզվով:

Հարգանոք`
Մուշեղ

Chuk
21.05.2009, 22:37
Մոդերատորական. Անգլալեզու անուններ (ստորագրություններ) պարունակող երեք գրառումները իրենց անկարևորության, ավելորդ ծավալ գրավելու, ինչպես նաև ակումբի կանոններին հակասելու պատճառով ջնջվել են: Նման դեպքերում օգտագործեք հղումներ, մի ծանրաբեռնեք ակումբը:

Հակոբ Գեւորգյան
24.05.2009, 22:20
Հայի մասին ամեն ինչ յուրահատուկ է։

Հայի համար ամեն ինչ յուրահատուկ է։

Մեր պատմությանը կպչել չի կարելի։

Մեր պատմությունը ամուր գամված է հողին։

Պատկերացնու՞մ եք, մի պատմաբան հայտարարի, որ իրականում Հայոց Եղեռնի ժամանակ չեն սպանվել մեկ ու կես միլիոն մարդ, այլ մահացել են ավելի քիչ։ Ու դա նա անի փաստելով, որ այդ թվականներին, հրացանը կրակելուց հետո, նոր փամփուշտ տեղադրելու համար հարկավոր էր լինելու մի "որոշ" ժամանակ։ Ու այդպես շարունակելով փաստել, որ "հինգ ժամում" (հինգ ժամը վերածելով փամփուշտի բեռնավորման ժամանակին, զինվորի քայլելու ժամանակին, սրով սպանելու ժամանակին, մեռնել չցանկացողի ետեւից հասնելու եւ այնուհետեւ սպանելու ժամանակին, դիմադրողին սպանելու ժամանակին, եւ այլն) անհնար կլիներ սպանել հազար հարյուր մարդ։
Ես ինքս համամիտ եմ ճշմարտությունը բացահայտելու հետ։ Մենք չպիտի վախենանք պատմության կեղծարարներից. միգուցե նրանք կեղծարարներ չեն, այլ պարզապես նրանք մեզ կտան այնպիսի տեղեկություններ, որոնք մութ են մեզ համար. օրինակ այսպես, մեկ պարկ կեղծիք, մի պտղունց ճշմարտություն։

ministr
24.05.2009, 22:25
Հիմա ինչ ուզում ես ասես բերեք հաշվենք ինչքան մարդա մեռել???

Մուշեղ Ասատրյան
25.05.2009, 03:47
Ախր թե Ռասսելը, թե Ռիչարդ Հովհաննիսյանը միայն ու միայն նպաստում են, որ եղեռնի փաստը ճանաչվի և ընդունվի արևմուտքում, այսինքն՝ ինչ կեղծելու մասին է խոսքը

Հակոբ Գեւորգյան
25.05.2009, 04:17
Ախր թե Ռասսելը, թե Ռիչարդ Հովհաննիսյանը միայն ու միայն նպաստում են, որ եղեռնի փաստը ճանաչվի և ընդունվի արևմուտքում, այսինքն՝ ինչ կեղծելու մասին է խոսքը

Քիչ առաջ կարդացի մի հոդված, որը տեղադրված է Արթուր Արմինի կազմակերպած կայքում։ Այստեղ էլ կա այդ հոդվածի PDF ֆայլը։ Տես՝

http://www.scribd.com/doc/15777047/Falsifiers-of-Armenian-History

Հակոբ Գեւորգյան
25.05.2009, 12:31
Հիմա ինչ ուզում ես ասես բերեք հաշվենք ինչքան մարդա մեռել???

Եթե նման գործ սկսվի, ուրեմն կնշանակի, ինչ–որ մեկն աշխատում է այդ հարցի շուրջ եւ իր ժամանակը չի վատնում սրա–նրա՝ Ամերիկայի, Ռուսաստանի, Իսրաելի եւ այլոց խնդրելով որ ճանաչեն Թուրքիայի Հայազգի բնակիչների կոտորածը, այլ անում է իր մասնագիտական գործը. վերցնել փաստեր, վերլուծել, տալ պատասխաններ։ Եվ այս ամենը ոչ թե սիրողական նպատակներով, այլ կոնկրետ՝ դատական գործ հարուցելու նպատակով։ Դե թող այն ժամանակ իրական փաստերի դեմ դուրս գան հազար ու մի կիսագրագետ պատմաբան ու չգիտեմ իչիբան։

ministr
25.05.2009, 14:55
Այսինքն առաջարկում ես փաստեր հավաքել ու Թուրքիային դատի տալ?

Որմիզդուխտ
25.05.2009, 21:00
Արյոք գիտե՞ք թե Հայաստանի Գիտությունների Ակադեմիան ինչ դիրք է բռնել այս հարցում: Իրենց կայքէջում ոչինչ չգտա:

Գիտությունների Ակադեմիայի բիձեքը երբեք այդ գործով չեն զբաղվի...

Օտար ծագում ունեցող տերմինները (թող լինի՝ բառեզրերը) հիստերիկաբար հայերեն թարգմանելու փոխարեն՝ թող հայ պատմաբանների, անտրոպոլոգների, հայագետների և այլ գիտնականների հմպտ. լուրջ աշխատությունները թարգմանեն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով և զետեղեն ինտերնետում, մասնավորապես՝ ԳԱԱ-ի կայքում:

Գուցե արտասահմանում հանրամատչելի գիտական տեղեկատվության պակա՞ս են զգում:

Կոնկրետ այս առումով թուրքերից և ադրբեջանցիներից շատ բան ունենք սովորելու... :think

Մուշեղ Ասատրյան
25.05.2009, 22:24
Արյոք գիտե՞ք թե Հայաստանի Գիտությունների Ակադեմիան ինչ դիրք է բռնել այս հարցում: Իրենց կայքէջում ոչինչ չգտա:

Գիտությունները ակադեմիան կարծեմ պաշտոնական կարծիք չի հայտնել, բայց իմ՝ վերս մեջբերած նմակի տակ ստորագրել են մոտ քսանի չափ Ակադեմիայի աշխատող, որոնց թվում են, օրինակ, անպիսի հայտնի հայագետներ, ինչպիսին է ակադեմիկոս Սարգիս Հարությունյանը:

Հակոբ Գեւորգյան
27.05.2009, 05:28
Գիտությունները ակադեմիան կարծեմ պաշտոնական կարծիք չի հայտնել, բայց իմ՝ վերս մեջբերած նմակի տակ ստորագրել են մոտ քսանի չափ Ակադեմիայի աշխատող, որոնց թվում են, օրինակ, անպիսի հայտնի հայագետներ, ինչպիսին է ակադեմիկոս Սարգիս Հարությունյանը:

Գիտությունների Ակադեմիան, որը վերջերս ՀՀ վարչապետի կողմից արժանացավ «ծույլերի» խմբակ անվանը, այս հարցում լռում է. համամիտ եմ Մուշեղի հետ։

Իսկ այս տարվա մարտի 26-28–ին UCLA համալսրանաի Հայագիտության 35րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած դասախոսությունների եւ ճաշկերույթի մասին ես իմացա իմ նշանածի մորաքրոջից. նա Իլյանոի համալսարանում հայոց լեզվի դասախոս է։
Այդ ճաշկերույթին ներկա էին ԱՄՆում Հայաստանի հյուպատոսը՝ մեծարգո Գրիգոր Հովհաննիսյանը, եւ Երեւանի Պետ. Համալսարանի գլխավոր ռեկտոր Dr. Արամ Սիմոնյանը։
Վերջերս իմ ընկերներից մեկը, որը ներկա էր եղել այդ ճաշկերույթին, պատմեց, թե ինչ տխրությամբ էին լցված Հայաստանի ներկայացուցիչները։ Ըստ նրա Արամ Սիմոնյանը մի նամակ էր կարդացել ներկաների համար, որից հետո տխուր հեռացել դահլիճից։ Իսկ Գրիգոր Հովհաննիսյանը մի դիվանագիտական լափ էր թափել Հայագիտության ղեկավարների գլխին։

Կարծես թե այս հարցը շատ թեժ է բոլորի համար։ Չգիտես ինչու Հայաստանյան կողմը լռում է։ Երեւի գործը թաքուն են ենում։

Lion
27.05.2009, 18:05
Դժբախտաբար մեր գիտնականները այժմ զբաղված են լիովին այլ "հոգսերով"...:( Ու ցավն այն է, որ այս կարևորագույ ոլորտում տանուլ ենք տալիս... ընդամենը անտարբերության պատճառով:angry

Որմիզդուխտ
27.05.2009, 18:21
Պատկերացրեք՝ արտասահմանում բնակվող անկողմնապահ որևէ ուսանող կամ դասախոս ցանկանում է Հայաստանի պատմության մասին իրեն մատուցված գիտելիքներից տարբեր կամ ավել տեղեկություններ ստանալ: Որքա՞ն է հավանականությունը, որ նա կգտնի իր փնտրածը (առավել ևս՝ իր լեզվով): Որքա՞ն ժամանակ և որտե՞ղ այդ մարդը պետք է որոնումներ կատարի, որպեսզի գտնի իր երկրում իրեն հասանելիից ավել տեղեկատվություն:

Ինչո՞ւ թերագնահատենք ինտերնետը: Եթե ինտերնետում ստեղծվի որևէ լուրջ ռեսուրս (ի նկատի ունեմ հեղինակային, ոչ՝ սիրողական բնույթի կայքերը, սակայն պարտադիր չէ նաև, որ սկիզբը դրվի հենց ԳԱԱ-ի կողմից), միայն այն հանգամանքը, որ արտասահմանյան նշված երկրներում խոսքի և մտքի ազատություն կա, համենայն դեպս՝ ոչ մի դասախոսի չեն կարող պարտադրել՝ դասավանդել իր առարկան որոշակի դասագրքերով (առավել ևս՝ մեկ այլ երկրի ակադեմիան), մեծացնում է հավանականությունը, որ տեղեկություններ որոնողը կօգտվի նաև հեղինակային այլընտրանքային ռեսուրսներից:

Lion
27.05.2009, 18:30
Լրիվ համաձայն եմ: Տեսեք, օրինակ ես իմ համեստ ուժերով և միջոցներով ամեն կեր փորձում եմ անել այն: Բայց այստեղ պետք է պետական ու համակարգված մոտեցում...

Որմիզդուխտ
29.05.2009, 11:18
Լրիվ համաձայն եմ: Տեսեք, օրինակ ես իմ համեստ ուժերով և միջոցներով ամեն կեր փորձում եմ անել այն: Բայց այստեղ պետք է պետական ու համակարգված մոտեցում...

;) Շատ լավ եք անում, Լիոն: Եթե իրենց համեստ ուժերով և միջոցներով հայրենանվեր անհատները համախմբվեն և հարցին համակարգված մոտեցում ցուցաբերեն, գուցե պետական մոտեցման նշանակությունն այդքան մեծ չլինի խնդրի լուծման սկզբնական շրջանում:

Համախմբվել ասելով՝ ի նկատի ունեմ կոնկրետ նպատակ դրած, շահույթ չհետապնդող այդպիսի մի կազմակերպություն ստեղծելով՝ միավորել հայրենանվեր անհատներին և սկսել աշխատել այդ ուղղությամբ, այնուհետև՝ դիմել ֆոնդրայզինգի միջոցներին: Իսկ գուցե այդպիսի ՀԿ արդեն կա՞...

Լավ, միասնականության առումով Եհովայի վկաների չափ էլ չկա՞նք: Հետո՞ ինչ, որ իրենք «չաղ-չաղ» ֆինանսավորողներ ունեն:

Lion
29.05.2009, 13:22
Պարզվում է, որ... չկանք: Չէ, առանց պետական մոտեցման դժվար է հաջողության հասնելը. պետք է ծրագիր, սիստեմ, մարդիկ, որոնք կզբաղվեն միայն այդ գործով, պետք են լեզվաբաններ, թարգմանիչներ, պատմաբաններ տարբեր ոլորտներից, տեխնիկական հնարվորություններ, նորմալ ինտերնետ, միջոցներ, որ այդ մարդիկ ընտանիք պահեն... և այլն, և այլն:

Որմիզդուխտ
30.05.2009, 21:59
Իսկ ես չեմ էլ կարծում, որ առանց պետական հովանավորության այդ ծավալուն գործը գլուխ կբերվի: Սակայն մնում եմ այն կարծիքին, որ գործին սկիզբ դնելու համար պետության միջամտությունը պարտադիր չէ:
Պետությունը կաջակցի այն դեպքում , երբ նախագիծը ֆինանսավորելուց բացի այլ գործ չմնա անելու: Ո՞վ կֆինանսավորի որևէ նախագիծ, որն անգամ թղթի վրա գոյություն չունի:

Lion
31.05.2009, 17:00
Ես վստահ չեմ, որ այդ "նախագիծը" կֆինանսավորվի, նույնիսկ եթե թղթի վրա գոյություն ունենա...

Որմիզդուխտ
31.05.2009, 18:59
Ես վստահ չեմ, որ այդ "նախագիծը" կֆինանսավորվի, նույնիսկ եթե թղթի վրա գոյություն ունենա...

այդ դեռևս գոյություն չունեցող «նախագծի՞» առումով վստահություն չկա, թե՞ էդ նախագիծը ֆինանսավորողների...

Lion
31.05.2009, 19:01
Լավ էլի, Որմիզդուխտ ջան:)

Որմիզդուխտ
31.05.2009, 19:06
Լավ էլի, Որմիզդուխտ ջան:)

Որմիզդուխտն ինչո՞ւ կարմրեց :)

Որմիզդուխտ
31.05.2009, 19:07
Հիմա էլ սև "bold" ? Շատ էլ լավ անուն ունեմ

Lion
31.05.2009, 19:19
Մեր պետությանը ինտերնետ տարածքում ինֆորմացիոն պատերազմ վարելու գաղափարը չի հրապուրում: Իսկ թուրքերը դրան կպել են պետական մակարդակով, սա է ցավը...

Հ.Գ. Ուղղակի սովորություն ունեմ, ֆորումցուն դիմելուց նրա նիկը ընդգծել...

Որմիզդուխտ
31.05.2009, 20:41
Լավ, երևի մի քիչ էլ սպասենք, տեսնենք ինչ կլինի...

Սահակ
04.06.2009, 11:00
Մենք, ներքոստորագրյալներս՝ գիտնականներ եւ սատարող կրթական-մշակութային կազմակերպություններ, խորապես մտահոգված ենք և մեր վրդովմունքն ենք հայտնում որոշ անհատների եւ խմբերի կողմից վերջերս իրականացրած գործողությունների եւ հայտարարությունների դեմ, որոնք միտում ունեն վարկաբեկելու հայագիտությամբ զբաղվող գիտնականներին եւ հայագիտությունն առհասարակ, հատկապես Միացյալ Նահանգներում։

Հույս ունեմ որ «Հայ առաջադեմ ուսանողների միություն» ու «Հայ ազգայնականների միություն» կոչեցյալները այս նամակը կարդալուց հետո կդադարեն խայտառակ անել մեր Հայրենիքը իրենց անհեթեթ արարքներով։

Սահակ
23.06.2009, 11:09
Պրոֆեսոր, դոկտոր Գառնիկ Ասատրյանը՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ,
"Iran and the Caucasus" (http://www.brill.nl/ic) միջազգային պարբերականի գլխավոր խմբագիր , դասախոսություն է ունեցել «Հասարակական գիտությունների արդի վիճակը Հայաստանում» թեմայով։

«Պատմության կեղծարարնե՞ր» թեմայով բոլոր հետաքրքվողները կարող են կարդալ այս դասախոսության անգլերեն համառոտագիրը այստեղ՝ http://www.facebook.com/note.php?note_id=96012816911

Արիացի
23.06.2009, 11:42
Հույս ունեմ որ «Հայ առաջադեմ ուսանողների միություն» ու «Հայ ազգայնականների միություն» կոչեցյալները այս նամակը կարդալուց հետո կդադարեն խայտառակ անել մեր Հայրենիքը իրենց անհեթեթ արարքներով։

Փաստորեն դու ուզում ես ասել, որ եթե ինչ-որ մեկը, որը իրեն հայ է համարում, բայց միևնույն ժամանակ խեղաթյուրում է մեր պատմությունը` կասկածի տակ դնելով օրինակի համար Արցախի բուն հայկական տարածք լինելը, խայտառակ չի անում մեր Հայրենիքը, իսկ մի քանի ուսանող, որ պայքարում են դրա դեմ իրենց միջոցներով խայտառակ են անում մեր Հայրենիքը?

Արիացի
23.06.2009, 12:43
Թեմայի հետ կապված գիտությունների ակադեմիայի նիստի սղագրությունը.

ՀՀ ԳԱԱ նիստի սղագրությունը
Գրել է ՀԱՄ
27-04-2009
Այս սղագրության հեղինակը Գեւորգ Յազըճյանն է, ով հանդիսանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ: Նա սփյուռքահայ հայաստանաբնակ հայտնի լրագրող է, մի շարք գրքերի հեղինակ (նաեւ՝ խմբագիր) եւպատմական գիտությունների թեկնածու:
***
ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի 23 ապրիլի 2009թ. նիստը ԱՄՆ-ում լույս տեսած հայոց պատմության երկհատորյակի շուրջ ծավալված հարցերի մասին
Նիստն սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշացումով` ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի` Մեսրոպ Արք. Աշճյանի անվան դահլիճում: Ներկա էր շուրջ 80 հոգի` հիմնականում հայազգի հայագետներ ՀՀից եւ արտասահմանից: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ չկային: Նիստը սկզբից մինչեւ ավարտից 5 րոպե առաջ տեսագրում էր հայրենաբնակ սփյուռքահայ մի երիտասարդ, որի տեսագրությունը նախատեսված էր զետեղել Ինտերնետում:
Նախագահության ամբիոնում էին ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի նախագահ, ակադեմիկոս Վլադիրմիր Բարխուդարյանը եւ Յու. սի. էլ. էյ. համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը:
Նիստը բացեց Վլ. Բարխուդարյանը: Սկզբում նա հումանիտար բաժանմունքի անդամներին առաջարկեց քուեարկությամբ որոշել նիստը բա՞ց անցկացնել, թե՞ փակ: Այս հարցադրումը վրդովմունք առաջացրեց ներկաների մեծ մասի մոտ: Այդուհանդերձ, Բարխուդարյանն իրենը պնդեց: Բաց քուեարկությամբ (7 կողմ եւ 3 դեմ) որոշվեց նիստը բաց անցկացնել: Բարխուդարյանը այնուհետեւ խստորեն սահմանեց, թե նիստին խոսք ասելու իրավունք ունեն միայն հումանիտար բաժանմունքի անդամներն ու «արտասահմանից եկած ընկերները». մյուսները կարող են առանց նիստը խանգարելու ներկա լինել դիտորդի կարգավիճակով: Նա հայտնեց, թե նիստը հատկացվում է ԱՄՆում երկու տասնամյակ առաջ լույս տեսած եւ հայոց պատմության բազմաթիվ սխալներով հարուստ երկհատորյակի վերաբերյալ առաջացած հարցերի լուսաբանմանը: Անցնելով երկհատորյակին, նա ասաց, թե «Ամերիկայում տպված գիրքը անընդունելի է բոլոր առումներով»: Նա ավելացրեց, թե այս մասին հումանիտար բաժանմունքը օրեր առաջ կարծիք է հայտնել:
Այս արտահայտության վրա` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Արամ Սիմոնյանը տեղից պահանջեց կարդալ հիշյալ երկհատորյակի մասին հումանիտար բաժանմունքի օրեր առաջ ընդունած «որոշումը եւ ոչ թե կարծիքը»: Բարխուդարյանը հակաճառեց, թե ընդունվածը որոշում չէ, այլ` կարծիք: Սկսվեց բուռն բանավեճ Բարխուդարյանի եւ Սիմոնյանի միջեւ: Սիմոնյանը հստակեցրեց, թե իրենք որոշում են ընդունել` թեկուզ դա «կարծիք» վերնագրված լինի: Սիմոնյանը հայտնեց, թե բաժանմունքում պայմանավորվել են, որ իրենց ընտրած «խմբագրական խորհուրդը ընդունված որոշումը նորից խմբագրում է, որից հետո տեսնում ենք վերջնակա՛ն շարադրանքը: Ես, որպես բաժանմունքի անդամ, չեմ տեսել որոշման վերջնական շարադրանքը»: Նա նորից պահանջեց այս նիստին հրապարակել որոշման վերջնական, վերախմբագրված շարադրանքը: Վլ. Բարխուդարյանը, բորբոքված, բռունցքը խփում էր սեղանին, ինչի համար Արամ Սիմոնյանը երկիցս նրան խորհուրդ տվեց այդպես չանել, քանի որ «վախեցող չկա, ոչ էլ այդ բռունցքի հարվածներից իր տակն է լցնում վախից»…
Ռիչարդ Հովհաննիսյանը տեղից հայտնեց, որ դա հրապարակելը ճիշտ չէ, քանի որ «այդ քվեարկությունը սխալ տեղեկություններու վրա ընդունվեցավ»:
Վլ. Բարխուդարյանը նորից հստակեցրեց. «Մենք որոշում չենք ընդունել: Մենք պարզապես տվել ենք առաջարկություններ եւ եզրակացություններ»: Նա ամբիոնի մոտ հրավիրեց Ռ. Հովհաննիսյանին:
Ռ. Հովհաննիսյանն իր երկարատեւ (մոտ կես ժամ) ելույթն սկսեց բողոքելով, թե իր 45-50 տարվա հայագիտական վաստակը ոչ միայն ըստ պատշաճի չեն գնահատում ՀՀում, այլեւ փորձում են մասնակցել ինչ-որ մի խմբակի` իր դեմ սանձազերծված վարկաբեկման արշավին: «Ինծի համար ցավալի է, որ ես ստիպված եմ այստեղ կանգնիլ ու 50 տարի անց ինքնապաշտպանություն կատարել այս ամբիոնեն` այս մեծ պրովոկացիայի դեմ»: Նա մի անգամ եւս (նիստի ընթացքում նա այս տեսակետը շուրջ տասն անգամ կրկնեց) հայտնեց, թե «Ձեր քով տեղի ունեցած քննարկումը սխալ եւ սուտ տեղեկություններու վրա հիմնված է»: Այնուհետեւ, վրդովված, սկսեց մեկ առ մեկ թվարկել իր վրդովմունքի հիմք տված 12 կետեր` դրանք միշտ սկսելով «Արդյո՞ք ճիշտ է» հարցադրումով` ուղղված հումանիտար բաժանմունքի անդամներին` նրանցից հստակ պատասխաններ պահանջելով կամ ակնկալելով իր հարցադրումներին: Դրանք վերաբերում էին` իր իսկ բառերով, «Լոս Անջելոսում 6 հոգիանոց պրովոկատոր խմբակի»` իր ու երկհատորյակի հեղինակների դեմ իբր կատարած անհիմն զրպարտություններին:
Իր ելույթի սկզբում Ռ. Հովհաննիսյանը հստակեցրեց, որ «Ձեր առաջին սխալը այն է, որ այս գիրքը բուհական դասագիրք չէ, ոչ մէկ տեղ պարտադրված է»: Նա հայտնեց, թե ինք եւս համամիտ չէ որոշ հեղինակների կարծիքներին կամ գրելաոճին, ու հիշատակեց Նինա Գարսոյանին, որի գրելաոճը շատ բարդ է իր ուսանողների համար, որի պատճառով էլ նույնիսկ չի հանձնարարում դա կարդալ, եւ առհասարակ, ինք չի օգտագործում առաջին հատորը: Նա կոչ ուղղեց «բոլոր կողմերուն, որպեսզի պարկեշտ ու քաղաքակիրթ երկխոսությամբ լուծեն բոլոր տարակարծությունները: Կան հայոց պատմության իսկական թշնամիներ, խեղաթյուրողներ, եկեք միանանք ա՛յս հարցի շուրջ: Սա գիրք մըն է, պարտադրանք չկա: Ես կուզեմ մի քանի խոսք ըսել այս գիրքի մասին»: Ռ. Հովհաննիսյանը մինչ այդ ցանկացավ հստակեցնել, թե «իմ դուռս միշտ բաց եղած է բոլորին առջեւ` ուսանող թե դասախոս: Մեր դեմ գրող ուսանողները մեկ անգամ իսկ չեն մոտեցած ինծի, ոչ ալ հեռաձայնած: Սա կնշանակե թե այլ agenda (ասել է ուզում` նպատակ - Գ. Յ.) կա: Ստորագրող 6 անուններուն Լոս Անջելոսի 98 տոկոսը չի ճանչնար»: Անցնելով երկհատորյակին, նա մի անգամ եւս հստակեցրեց, թե «գիրքը հանրության համար է, եւ եթե պետք ըլլա` ուսանողության համար: Անիկա 100 տոկոսով կատարյալ չէ: 16 հոգի գրած են: Որոշ տեսակետներու ես ալ համաձայն չեմ եղած, սակայն պարտավոր եմ հարգել հեղինակներուն տեսակետը: Մենք շնորհակալ կըլլանք եթե ճիշտ քննադատություններ ըլլան»: Նա օրինակ բերեց Արմեն Պետրոսյանի քննադատական խիստ հոդվածը «Պատմաբանասիրական հանդեսում»` Ջեյմս Ռասսելի գրած գլուխի նկատմամբ: «Ատոնք շինական (ասել էր ուզում` շինիչ, կառուցողական - Գ. Յ.) էին: Ասիկա նորմալ երեւույթ է»: Ռ. Հովհաննիսյանը «Լոս Անջելոսի խմբակի» անդամներին հայտարարեց «երես չունեցող մարդիկ», քանի որ «կհայտարարեն, թե ով որ կըսե թե ուրարտացիները հայեր չեն` դավաճան են» (ներկաներից մեկը տեղից բղավեց. «Ճի՛շտ են ասում»:): «Հայերը եւ ուրարտացիները Քրիստոսե հազար տարի առաջ նույնը չեին»:
Ռ. Հովհաննիսյանն արեց մի հայտարարություն-զգուշացում, որը մի քանի անգամ կրկնելու էր նիստի հետագա ընթացքում. «Հետեւյալ վտանգը կա. եթե դուք այս գիրքը քննարկելով հանեք հայտարարություն եւ կարծիք, ուրեմն քաջալերած կըլլաք այդ պորովոկատորներուն, եւ ասկե ետո որեւէ մարդ կրնա ձեզի դիմել եւ որեւէ գիրքի համար նման բան պահանջել ձեզմե, իսկ եթե ատիկա չընեք` կրնաք դավաճան կոչվիլ»:
(ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այս պահին` նիստի բացումից կես ժամ հետո ժամանեց, եւ հակառակ Վլ. Բարխուդարյանի առաջարկին` նստեց դահլիճում)
Ռիչարդ Հովհաննիսյանը շարունակեց. «Ժիրայր Դեդեյանը նույնպիսի գիրք տպեց Ֆրանսայի մեջ` գրեթե նույն հեղինակներով եւ գրեթե նույն տեսակետներով ինչ որ Լոս Անջելոսի մեջ տպված գիրքը, բայց աղմուկ չելավ»: Ռ. Հովհաննիսյանն զգուշացրեց. «Այս քայլը որ դուք առնեք, վտանգավոր է, քանի որ նախընթաց կստեղծվի, որով դուռը կբանաք որեւէ գիրքի քննարկման համար, մանավանդ եթե ատիկա ՀՀի նախագահի, ակադեմիայի նախագահի, սփյուռքի նախարարի եւ այդպիսի կողմերե գա: Այս պահանջը ձեզի ընողները պատրաստեցին վիդեոներ եւ շարադրանքներ` պախարակելով հեղինակները` անշնորհ, խայտառակ, չոր ձեւով: Եթե ակադեմիան կարծիք պիտի հայտնե, արդյո՞ք ակադեմիան կարծիք ալ պիտի հայտնե մեր դեմ եղած արշավի կեղտոտ ձեւին մասին: Ես լիազորված եմ արտասահմանի մեր հայագիտական կազմակերպությանց, կեդրոններու եւ ուսանողական միությանց կողմե (մեկ առ մեկ թվարկեց իրենց համախոսականն ստորագրած կազմակերպություններին, ամբիոններին եւ միություններին - Գ. Յ.) հետեւյալ հարցը դնելու ձեր բաժանմունքին առջեւ: Մեզ ամբաստանողները կըսեն, թե Ռիչարդը եւ մյուսները Ամերիկայի Կագաբայի (ասել է ուզում` Կենտրոնական հետախուզական վարչության. հետաքրքրական է, որ պր Հովհաննիսյանը գործածում է անունը մի տխրահռչակ կառույցի, որը գոյություն չունի արդեն … 17.5 տարի - Գ. Յ.) գործակալներ են: Եթե այդպես է` ցույց տվեք տվյալները: Անոնք կըսեն նաեւ, որ մենք թրքական կամ ադրբեջանական ագենտներ ենք: Ցույց տվե՛ք ապացույցները: Եթէ ոչ` ի՞նչ եք պատասխանելու»:
Իր թվարկած 12 կետերի շարքում, Ռ. Հովհաննիսյանը հարց տվեց նաեւ. «Ինչո՞ւ խառնած եք տղուս` Ռաֆֆիին անունը», եւ պահանջեց նրան հեռու պահել այս հարցերից, քանի որ նա բնավ կապ չունի այս խնդրի հետ: Անդրադառնալով «Լոս Անջելոսի խմբակի» հայտարարություններում Նինա Գարսոյանին ուղղված մեղադրանքներին, Ռ. Հովհաննիսյանը հայտնեց, թե խեղաթյուրողը ոչ թե Գարսոյանն է, այլ` «այդ խմբակին անդամները»: Նա վրդովված հարց տվեց. «Ի՞նչ է ակադեմիային վերաբերմունքը այսպիսի խեղաթյուրումներու դեմ»: Շարունակելով իր կետերի թվարկումը, նա հարցրեց. «Այս գիրքին մեջ Ռոնալդ Սյունին ո՞ւր գրած է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մեկ մասն է»: Մի անգամ եւս նա կշտամբեց հումանիտար բաժանմունքի անդամներին` ասելով. «Այս մարդիկը (նկատի ունի «Լոս Անջելոսի խմբակին» - Գ. Յ.) այնքան հարգեցիք, որ նստեցիք ու քննարկեցիք, ահավասիկ իրե՛նք են խեղաթյուրողները»: Հասնելով իր թվարկածների 10-րդ կետին, Ռ. Հովհաննիսյանը հարցրեց. «Արդյոք ճի՞շտ է, որ Ադրբեջան անունը առաջին անգամ հայտնվեցավ 1922-ին` Ստալինի կողմե: Եթե ասիկա ճիշտ է, ո՞ւր է ակադեմիայի տեսակետը: 11-րդ` արդյոք ճի՞շտ է, որ Ռ. Հովհաննիսյանը «Արեւելյան Անատոլիան» կգործածե «Արեւմտյան Հայաստանի» փոխարեն: 12-րդ` արդյոք ճի՞շտ է, որ Ռ. Հովհաննիսյանը ոտնակոխ ըրած է ֆեդայիներու եւ ազատամարտիկներու հիշատակը, գրելով, որ 1909-ի ջարդերեն հետո իսկ ՀՅԴ-ն ուրիշ ընտրանք չուներ քան համագործակցիլ երիտթուրքերուն հետ»: Ռ. Հովհաննիսյանը մեջբերումներ անելով` ինքն իրեն եզրակացրեց, թե ամբողջովին հակառակ տեսակետն է ինք հայտնել, ինչը «Լոս Անջելոսի խմբակը» գլխովին շուռ է տվել:
«Մի քանի ուրիշ կետեր:
Ի՞նչ է ակադեմիայի տեսակետը, եթե այս խմբակը Ինտերնետով իր սուտերը եւ խեղաթյուրումները կտարածե, թե հայագիտությունը վտանգված է այս վարձկան հայագետներուն կողմե եւ մարդիկ կստորագրեն անոնց կոչը` առանց տեսնելու շարադրանքը:
Ի՞նչ է ձեր վերաբերմունքը այն փաստի դիմաց, թե թրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները կուրախանան, թե հայերը իրարու ինկած են:
Այս խմբակը, որուն դուք ընթացք տված եք, կոչ կընե, որ բոյկոտեն 70 հոգինոց գիտաժողովը, որ վերջերս տեղի ունեցավ Լոս Անջելոսի մեջ:
Ես խնդրանք ունիմ ձեզմե, որ ձեր կայքէջին մեջ նման արտահայտություններ չդնեք, այլ ըսեք, թե ձեր վերդովմունքը հառաջացած է սխալ տեղեկություններու վրա»: Այնուհետեւ Ռ. Հովհաննիսյանը զգուշացրեց կամ սպառնաց. «Կվստահեցնեմ ձեզի, որ 200 ստորագրողը (նկատի ուներ իր գլխավորությամբ համախոսականի արշավը - Գ. Յ.) մեկ ամսվան մեջ կրնա դառնալ 1000 հոգի: Մեզի շատ դժվար պիտի ըլլա անոնց համոզել, թե ասիկա ապտակ չէ անոնց երեսին: Կոչ կուղղենք նման կոչ չընդունիլ: Ես շատ կը խնդրեմ, որ մտածեք այս հարցին շուրջ»:
Վերստին ամբիոնին մոտենալով` Վլ. Բարխուդարյանը հայտնեց, թե բաժանմունքը «բոլորովին տեղյակ չէ, թե նրանք ի՞նչ են ասում ձեր եւ մյուսների մասին: Մեզ հետաքրքրում է միայն գիրքը: Դուք մի՛ կարծեք, թե մենք պաշտպանում ենք այդ ծայրահեղականներին:
Բաժանմունքը ունեցել է միայն գիտական մոտեցում, բաժանմունքը ունեցել է խիստ մոտեցում, քանի որ մենք դա դիտարկել ենք որպես բուհական դասագիրք: Սա երեւի մեր սխալն է, որ մենք այդպիսին ենք ընդունել երկհատորյակը» (այսպիսով, Վ. Բարխուդարյանը ներողություն խնդրած եղավ Ռ. Հովհաննիսյանից եւ նրա նախաձեռնած համախոսականն ստորագրողներից):
Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տիգրան Գույումջյանը տեղից վեր կացավ ու մոտ 5 րոպե խոսեց: Նա ինքն իրեն հակասող արտահայտություններ ունեցավ: Նա նախ ասաց. «Ի՞նչ ուսանող ունինք, որ դասագիրք ունենանք: Այդ գիրքը ռեֆերանս-ի (երեւի ուզում էր ասել` հանձնարարելի գրականության - Գ. Յ.) գիրք է: Ամեն գիրքերու մեջ սխալներ կըլլան: Ուրկե՞ հանեցիք այս բանը, որ ասիկա դասագիրք է` խմբակ մը, որ անանուն կմնա: Անոնք բան մը գրա՞ծ են»: Գույումջյանը հայտնեց, թե ինք ունեցած է եւ ունի 150-ից 300 ուսանողներ, որոնք հայագիտական առարկաների են հետեւել կամ հետեւում, ու ավելացրեց. «Ո՞վ կխառնե կոր` չենք գիտեր» ու եզրակացրեց. «Ինտերնետի մեջ այսպիսի բան ընելը ավելի գեշ բան մըն է, քան պոռնոգրաֆի-ն Ինտերնետի մեջ»: Նա վրդովված պահանջեց. «Պետք է պատասխանը գա շատ ավելի վերեն, քան այս բաժանմունքն է»` երեւի նկատի ունենալով ՀՀ նախագահին կամ նախագահի անձնակազմին:
շարունակելի

Արիացի
23.06.2009, 12:46
Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որ խոսեց շատ հանդարտ տոնով: Նա նախ հստակեցրեց, թե «այս հարկի տակ, բացի գիտականությունից, ուրիշ բան չկա եւ չի կարող լինել»: Նա ավելացրեց, թե «մեր մեջ անգետներ կամ միամիտներ չկան», ովքեր անտեղյակ լինեն, իսկ եթե երբեմն լռում են սխալների դեմ հանդիման, դա ոմանց մոտ չպետք է տպավորություն ստեղծի, որ իրենք ընդհանրապես անտեղյակ են, թե ինչ է կատարվում: «Մեր ոճը չպետք է լինի պատշաճության սահմաններից դուրս: Խոսքս վերջին ելույթի մասին է» (ակնարկը վերաբերում էր Տիգրան Գույումջյանի ելույթին - Գ. Յ.):
«Պր Հովհաննիսյանը, ըստ իս, բարոյական տեսակետից ճիշտ լինելով, հարվածներն իր վրա ընդունելով` ճիշտ չէ: Մեզ հուզել է այդ երկհատոր ուսումնասիրությունը: Մեր արեւմտյան գործընկերները թող մեզ չամբաստանեն, թե մենք առանց գիրքը կարդալու` կարծիք ենք հայտնում նրա մասին: Ստեղծվել է հանձնաժողով, որը կարդացել է այդ գիրքը»: Դիմելով Բարխուդարյանին, Արամ Սիմոնյանն ասաց. «Որոշումը կուսակցական կատեգորիա չէ՛, պր Բարխուդարյա՛ն: Կարծիքն էլ կարող է լինել որոշում»: Ա. Սիմոնյանը շարունակեց իր ելույթը. «Առանց գրքին ծանոթանալու, այդ հանձնաժողովը չէր կարող ինչ-որ մարդկանց պնդումով կարծիք հայտնել: Գրքում կան պնդումներ, որոնք միայն վարկածի ձեւով կարող են գոյություն ունենալ միայն մենագրություններում, բայց ոչ պատմագիտության արդյունքներն ընդհանրացնող դասագրքերում կամ ժողովածուներում, որպիսին այս երկհատորյակն է»:
Անդրադառնալով Ռ. Հովհաննիսյանի արշավի համախոսականին, Ա. Սիմոնյանը նկատեց. «Անգլերեն եւ հայերեն շարադրանքների միջեւ անհամապատասխանություններ կան. սա` ի միջի այլոց»: Այստեղ Ռ. Հովհաննիսյանը բորբոքվեց եւ պահանջեց կոնկրետ նշել այդ անհամապատասխանությունները: Սիմոնյանն առաջարկեց դա հետաձգել իր խոսքի ավարտին, սակայն Ռ. Հովհաննիսյանը պնդեց: Հարկ եղավ մոտ երկու րոպե մինչեւ որ Սիմոնյանը նշեց այդպիսի 1-2 օրինակ, որոնց Հովհաննիսյանը հակաճառեց, թե սխալ են հասկացել, քանի որ անգլերենում տվյալ բառերը հայերենում կարելի է այլ կերպ էլ թարգմանել:
Ա. Սիմոնյանը շարունակեց. «Այս թյուրիմացությունները գալիս են նախ` իրար չհասկանալուց: Դուք չեք ընդունում, որ արտասահմանում եւ ՀՀում կան պատմաբաններ, որոնք մեր պատմության այս կամ այան հարցերում խեղաթյուրումներ են թույլ տալիս:
Օրինակ, «ադրբեջանցի» տերմին չի եղել մինչեւ 1922 թվականը: Դա ստեղծվել է Ստալինի հրահանգով: Դուք շփոթել եք «Ադրբեջան» եւ «ադրբեջանցի» անունների ծագման թվականները, ինչը չպետք է լիներ:
Մենք շատ դեպքերում չենք կարդում միմյանց գործերը: Դուք մեծապետական ձեւով եք նայում հայաստանցի գիտնականներին: Խորենացին ինձ համար Աստծուց հետո երկրորդ անձն է եւ ոչ թե լկտի, խաբեբա. նա մեր նավթն է, մեր անտառն է, մեր ամեն ինչը: Դուք կարող եք չընդունել մեր տեսակետները, բայց գոնե պարտավոր եք իմանա՛լ:
Ազատությունը ունի որոշակի սահմաններ, դա գիտակցված անհրաժեշտություն է եւ ոչ թե ամենաթողություն: Եթե խոսքը վերաբերում է պատմության խեղաթյուրման, դա ի՞նչ ազատություն է` չեմ հասկանում: Պատմագիտության մեջ կա մեկ չափանիշ` գիտականությունը:
Չի՛ կարելի պնդել, թե այսպես պետք է լինի եւ… վե՛րջ»:
Անցնելով խնդրահարույց երկհատորյակին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյաննը նախ հստակեցրեց. «Բաժանմունքում որեւէ գիրք քննարկելու եւ գրախոսելու իրավունք ունենք»: Նա շարունակեց` դիմելով Ռ. Հովհաննիսյանին. «Ես չգիտեմ, թե Ձեզ ո՞վ է հայտարարել ագենտ: Մենք Ձեզ հարգում ենք»: Անդրադառնալով Նինա Գարսոյանին, Ա. Սիմոնյանը ընդգծեց, թե վերջինիս գիտական պարկեշտությունը խոցելի է եւ օրինակ բերեց Փավստոս Բուզանդի երկի հրատարակությունը, որտեղ գրքի շապիկի վրա իբրեւ հեղինակի անուն նշված է Նինա Գարսոյանը: «Սա բանագողություն է»,- շեշտեց Սիմոնյանը:
Ապա նա անդրադարձավ Ռոնալդ Սյունուն. «Մենք Սյունին արդարացնելով, մեծ ծառայություն ենք մատուցում մեր թշնամիներին»: Սիմոնյանը միջանկյալ հայտնեց, որ բաժանմունքի անդամները նկատի են ունեցել ոչ միայն երկհատորյակի հեղինակների տեսակետները հենց այդ երկու հատորներում, այլեւ առհասարակ նրանց տեսակետները նրանց տարբեր հրապարակումներում: Նա շարունակեց. «Թոմսոնի, Ռասսելի եւ Սյունու շատ տեսակետներ հիմնովին անընդունելի են, քանի որ նրանք թարգմանություններ կատարելիս խեղաթյուրում են»:
Ակնարկելով Ռ. Հովհաննիսյանի ելույթներում հնչած քողարկված սպառնալիքներին, Ա. Սիմոնյանը շեշտեց. «Եկեք իրար չվախեցնենք: Մեր խնդիրը միայն մեկն է: Մենք` հայագետներս, ունենք մեծ պատասխանատվություն»: Նա իր խոսքն ավարտեց մի անգամ էլ նշելով, թե «ՀՀի հայագետների նկատմամբ կա քամահրանք, արհամարհանք (արտասահմանում - Գ. Յ.)»:
Տեղից վեր կենալով, Վլ. Բարխուդարյանն ասաց. «ԱՄՆում գիրք են հրատարակել: Միթե՞ գիտական էթիկա է, որ կարծիք հայտնենք նրա նկատմամբ: Սա բաժանմունքի ընկերները պետք է հստակեցնեն»:
Խոսքի համար ամբիոնին մոտեցավ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմագիտության դոկտոր, ակադեմիկոս Մանվել Զուլալյանը: Նա սկզբում շեշտեց. «Մենք միեւնույն ժողովրդի զավակներն ենք»: Նա շարունակեց. «Ինքս ամերիկյան պատմագրությանը ծանոթ չեմ, թուրքագետ եմ, զբաղվել եմ պատմության թուրքական խեղաթյուրումներով»: Նա հայտնեց, թե ամերիկյան հայագիտության տեսակետներին հիմնականում ծանոթացել է Արմեն Այվազյանի` 1998 թվականին լույս տեսած գրքի միջոցով եւ վրդովվել, «քանի որ տեսա, թե արեւմտյան հայագիտության շատ մտքեր համընկնում են թուրքական տեսակետներին: Ես գտնում եմ, որ Արմեն Այվազյանը է՛լ ավելի վճռական պետք է ասեր»: Ակադ. Զուլալյանը թվարկեց մի քանի խեղաթյուրումներ` Հայաստանը միայն աշխարհագրական եզրույթ է եւ ոչ թե նաեւ վարչական ու պատմական, Կովկասյան Ալբանիան Ադրբեջան է եւ այլն:
Պր Զուլալյանը շարունակեց. «Ես ուզում եմ, որ մեր մասնագետները մեր սփյուռքահայ եղբայրների հետ համատեղ գործեն»: Նա նկատել տվեց, որ «թուրքերը ուշի ուշով հետեւում են մեր գրածներին: Մենք պետք է մեզ պաշտպանենք: Պատմությունը հզոր է եթե նա ճշմարիտ է գրվում»:
Դիմելով Ռ. Հովհաննիսյանին` ակադ. Զուլալյանն ասաց. «Անձնապես Ձեր նկատմամբ մեծ հարգանք ունենք, ակնածանք ունենք»: Նա իր խոսքն ավարտեց կոչ ուղղելով. «Թույլ չտանք, որ թշնամիներն օգտվեն մեր հակասություններից»:
Հայաստանցի մի փիլիսոփա (ում ինքնությունը չկարողացանք պարզել - Գ. Յ.) ամբիոնից խոսելով, ասաց. «Ծիծաղաշարժ է ենթադրել, որ հայագետների միջեւ հակասություններ չլինեն: Սակայն մի բան է վեճը մեր բարեկամների հետ, մեկ այլ բան` հակառակորդների հետ: Նույնիսկ վերջին պարագային պետք է պահպանել էթիկայի նորմերը»: Նա հիշատակեց իր ծանոթացումը Ջեյմս Ռասսելի հետ` տարիներ առաջ, եւ թե ինչպես Ռասսելը իր միջոցով հոդված է ուղարկել տպագրվելու ՀՀ գիտական մամուլում, սակայն երբ ինք կարդացել է հոդվածը ու «հայտնաբերել», որ Ռասսելը Եղիշե Չարենցին «կապույտ» (նկատի ունի` արվամոլ - Գ. Յ.) է հայտարարել, զեղչել է այդ հատվածները, որից հետո Ռասսելն իրեն մեղադրել է ֆաշիստական վերաբերմունքի համար…
Իտալիայից Գաբրիելլա Ուլուհոջյանը ամբիոնից հայտնեց, թե Արամ Սիմոնյանը ճիշտ չէ, երբ հայտարարում է, որ իրենք հայաստանյան հրատարակություններ չեն կարդում: Ուլուհոջյանը դատապարտեց «խառնակիչների» կատարածները:
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան նորընտիր անդամներից Երվանդ Ազատյանը ամբիոն բարձրանալով, ասաց. «Արմեն Այվազյանը շատ տեղյակ է նյութերուն, բայց քիչ մը եթե ավելի բարեկիրթ գրեր նյութը, ավելի ընդունելի կըլլար»: Նա ընդունեց, որ «ԱՄՆի հայագետները քիչ մը վերեն կնային ՀՀի պատմաբաններուն»: Նա ավելացրեց, թե առաջիններից շատեր նույնիսկ լեզվական ծանոթություն չունին հայոց լեզվին, «որու պատճառով ալ չեն կրնար հայաստանյան հրատարակություններուն ծանոթանալ»: Ե. Ազատյանը հայտնեց, թե իրենք Թոմսոնի գրքի առթիվ ժամանակին դիմել են Գիտությունների ակադեմիային` պատասխանելու նրանում տեղ գտած որակումներին եւ խեղաթյուրումներին, սակայն բացի «Պատմաբանասիրական հանդեսում» մի գրախոսությունից, այդ գրքին` ուրիշ արձագանգ չեղավ Հայաստանում: Ե. Ազատյանն առաջարկեց երկհատորյակի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի կարծիքը կարդալ:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը տեղից ելույթ ունենալով կարծիք հայտնեց, թե քննարկումն ընթանում է սխալ հունով, քանի որ «առանց այդ կարծիքին (նկատի ուներ բաժանմունքի կարծիքը - Գ. Յ.) ծանոթանալու` քննարկում ենք: Ծանոթանանք բաժանմունքի կարծիքին եւ նոր միայն դա քննարկենք»:
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սերգեյ Հարությունյանը (ՌԴ) ամբիոնից ելույթ ունեցավ ռուսերենով (այստեղ թույլ տրվեց ՀՀ լեզվական օրենսդրության խախտում, քանի որ օտար լեզվով ելույթը զուգահեռ չթարգմանվեց հայերեն. ո՛չ նիստին նախագահող Վլ. Բարխուդարյանը եւ ո՛չ մեկ ուրիշը նկատողություն չարեց, թեեւ ռուսերեն չիմացող սփյուռքահայ հայագետների դեմքերին ակնհայտ էր դժգոհությունը - Գ. Յ.): Նա ասաց, որ «հումանիտար առարկաները եւս պետք է օբյեկտիվ լինեն»: Ըստ Ս. Հարությունյանի` «չկա՛ գիտություն եւ կեղծ գիտություն կամ հակագիտություն»: Նա կոչ արեց ուշադրություն դարձնել ոչ միայն գրվածքին, այլեւ` գրողին. «Այն մարդիկ որ գրում են, չպետք է մոռանանք, որ նրանք եւս մարդ են, եւ մենք միայն այդ ձեւով պետք է մոտենանք նրանց ու նրանց գրածներին: Չի՛ կարելի մարդկանցից սրբանկարներ («իկոնաներ») սարքել: Նույնիսկ որեւէ վարկած առաջ քաշելուց առաջ պետք է նյութը շատ ուսումնասիրել եւ նոր միայն գրել»: Նա ավելացրեց. «Մենք ունենք մեծ գիտություն, որն ուսումնասիրում է մեր մեծ մշակույթը»: Սերգոյ Հարությունյանը կոչ արեց «մի շարք թերզարգացած մարդկանց կիսատ-պռատ գրածների հիման վրա չհիմնվել: Պետք է մնալ գիտական բարձրության վրա ու հարցը չվերածել միջազգայնորեն ծիծաղի առարկայի»:
Դահլիճում տեղից վեր կացավ եւ խոսք ասել ցանկացավ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արեւելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսան Հակոբյանը: Թեեւ նա հումանիտար բաժանմունքի անդամ չէ, սակայն Վլ. Բարխուդարյանը նրան հնարավորություն տվեց մոտենալու ամբիոնին եւ խոսք ասելու, այդպիսով խախտելով նիստի սկզբում ի՛ր իսկ հայտարարած պահանջը միայն բաժանմունքի անդամներին եւ «արտասահմանից եկած ընկերներին» նիստում խոսք առնելու վերաբերյալ:
Ալեքսան Հակոբյանը խոսքը հեռու էր թեմայից ու ավելի վերաբերում էր հետեւյալ հայեցակետի պաշտպանությանը. այո՛, հայագիտության մեջ իսկապես կան անլույծ մնացած հարցեր, որոնք մեր սերունդը կամ հաջորդ սերունդները կարող են մեկ առ մեկ լուծել: Նա օրինակ բերեց Խորենացու ժամանակաշրջանի հարցը, որի լուծումը «սպառած» հայտարարեց Ալբերտ Մուշեղյանի` վերջերս լույս տեսած «Մովսես Խորենացու դարը» մենագրությամբ: «Ամեն ինչ հերթով լուծվում է: Մենք հայագետներս, կարող ենք բոլոր հարցերի լուծումները գտնել աստիճանաբար»,- հաշտարար տոնով հայտարարեց Հակոբյանը: Նա ներբողներ ձոնեց Ռիչարդ Հովհաննիսյանին, եւ անհամաձայնություն հայտնեց Արմեն Այվազյանի մոտեցումներին` ամերիկյան հայագիտության մասին:
Բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը դահլիճում իր տեղից վեր կենալով հայտարարեց. «Չի՛ կարելի մեղադրանքներ ներկայացնել այն մասնագետներին, ում համաձայն չենք, բայց որոնք մեծ վաստակ ունեն հայագիտության մեջ»: Ըստ երեւույթին, պր Եղիազարյանը կարծում է, թե մեծ վաստակ ունենալը անձին ազատում է սխալների համար պատասխանատվությունից կամ քննադատվելուց…
Ամբիոնին մոտեցավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Համլետ Գեւորգյանը, որ հումանիտար բաժանմունքի` երկհատորյակի վերաբերյալ կարծիքի վերախմբագրման հանձնախմբի ղեկավարն է: Նա իր ելույթն սկսեց հայտնելով, թե ընթերցել է Ռիչարդ Հովհաննիսյանի եւ համախոհների համախոսականը եւ «ուզում եմ հրապարակավ, ձեր ներկայության իմ ստորագրությունը դնել նրա տակ ու այս հարցը հանել քննարկումից, որը սխալ ընթացավ: Ես ստորագրում եմ սիրով ու խոր վրդովմունքով»,- ավելացրեց նա:

շարունակելի

Արիացի
23.06.2009, 12:48
Այնուհետեւ Գեւորգյանը շարունակեց. «Մնում է բաժանմունքի կարծիքը երկհատորյակի մասին: Այստեղ պր. Ռ. Հովհաննիսյանը հարցրեց, թե բաժանմունքը կարո՞ղ է մի գիրք քննարկել, ինչը նախադեպ կլինի: Սա արվել է այն բանից հետո, երբ այդ նամակը (նկատի ուներ Լոս Անջելոսի ուսանողների բողոքագիրը երկհատորյակի դրույթների դեմ - Գ. Յ.) ստացող բարձրաստիճան անձինք` ՀՀ նախագահը, ՀՀ ԳԱԱ նախագահը, սփյուռքի նախարարը եւ ուրիշներ մեզ են դիմել ու պահանջել որեւէ պատասխան»: Համլետ Գեւորգյանը առաջարկեց քվեարկության դնել հումանիտար բաժանմունքի կարծիքը պահելու կամ հանելու իր առաջարկությունը: Ակնհայտորեն, Հ. Գեւորգյանը փորձում էր անցկացնել Ռ. Հովհաննիսյանի վերջնագրային բնույթի պահանջը:
Ամբիոնին նորից մոտեցավ եւ ելույթ ունեցավ Ռ. Հովհաննիսյանը: Ըստ երեւույթին քաջալերված Հ. Գեւորգյանի ելույթից, նա նորից պահանջեց. «Եթե իմ նկատմամբ իսկապե՛ս ունեք այդ հարգանքը, այս հարցը պետք է հանեք»: Դիմելով Արամ Սիմոնյանին` նա հայտնեց, թե «դուրսի հայագետները վերեն չեն նայիր ՀՀի հայագիտությանը», եւ որպես օրինակ նշեց, թե իր 10.000 գրքերից բաղկացած գրադարանի 8.000 գրքերը հայաստանյան հրատարակություններ են: Նա շարունակեց. «Այս քննարկումը եղավ սխալ տպավորություններու տակ», եւ մի անգամ եւս հայտնեց, թե երկհատորյակը լույս է տեսել «20-25 տարի առաջ», ու եթե այսօր հրատարակվելու լիներ, հաշվի էր առնելու այս տարիների նորությունները: Նա շարունակեց. «Ինչ ալ գրեք, այդ պրովոկատորները պիտի ուրախանան, ատիկա կնշանակե, որ դուք կընդունիք անոնց պրովոկացիաները: Ասիկա ձեզի ամոթ պիտի ըլլա: Ես ալ ամոթ կզգամ եղածներուն համար: Այս հարցը հոս պետք չէ քննարկվեր: Կզգուշացնեմ, որ ձեր կարծիքը չհրապարակեք», այլապես հետեւանքների պատասխանատվությունը վերագրեց հումանիտար բաժանմունքին: Նա ավարտեց` խրատականով, որն ավելի շատ սպառնալիք-վերջնագիր էր հիշեցնում. «Մենք կոչ կընենք, որ իրար հետ լեզու գտնենք: Ինչ կուզեք գրեցեք այս կամ այն մարդու, այս կամ այն գրքի մասին, բայց այս քայլը (նկատի ուներ բաժանմունքի կարծիքի հրապարակումը - Գ. Յ.) մի՛ առնեք»:
Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ Վլ. Բարխուդարյանը: Նա փորձեց խնդրի հանգուցալուծումը հետաձգել, այդ նպատակին ծառայեցնելով իր հաճոյախոսական զինանոցը: Դիմելով Ռիչարդ Հովհաննիսյանին, Բարխուդարյանը հայտարարեց. «Մենք Ձեր աշխատանքը ավելի բարձր ենք գնահատում, քան մեր էստեղի աշխատանքը (դժգոհության արտահայտություններ դահլիճում): Մենք շատ բանից տեղյակ չեինք եւ այսօր իմացանք: Ես ցավ եմ ապրում, որ սփյուռքի ընկերները այլ բան են մտածում, մենք` այլ կերպ: Ես այսպիսի կարծիք ունեմ, կարելի է առանձին կարծիք ունեմ` այս երկհատորյակին անդրադառնա՞նք թե՞ ոչ: Գուցե բաժանմունքի բյուրոյում այս հարցը քննարկենք: Ամեն դեպքում` եթե փաստաթուղթ պիտի ընդունենք, այս քննարկման արդյունքները հաշվի պիտի առնենք»:
Ռ. Հովհաննիսյանը կողքից նորից հարցրեց. «Հիմա ձեր կարծիքը պիտի հրապարակե՞ք, թե՞ այս հարցը պիտի շարունակե մնալ»:
Բարխուդարյանը հապճեպ պատասխանեց, թե բաժանմունքը այս հարցը նորից կքննարկի իր հաջորդ նիստում:
Այսպիսով` ժամը 16:50-ին վերջ գտավ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի նիստը, որը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե` առանց հստակ հանգուցալուծման:
Ըստ երեւույթին, Վլ. Բարխուդարյանի մարտավարությունը այն էր, որ սփյուռքահայ հայագետների ներկայությամբ որեւէ փաստաթուղթ-տեսակետ չհրապարակվի, այլ ամեն ինչ հետաձգվի հետագային, երբ նրանք վերադարձած կլինեն իրենց երկրները, որով էլ ինքն իրեն կապահովագրի նրանց հավանական դժգոհությունների դեպքում:
Նիստը սղագրեց պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը
http://myheartsmirror.livejournal.com/17644.html
Էս էլ մեր գիտությունների ազգային կոչվող ակադեմիան:

ministr
23.06.2009, 12:52
ԳԱԱ-ն վաղուց լուծարելու ժամանակն է, որպես անիմաստություն:

Սահակ
23.06.2009, 12:55
Փաստորեն դու ուզում ես ասել, որ եթե ինչ-որ մեկը, որը իրեն հայ է համարում, բայց միևնույն ժամանակ խեղաթյուրում է մեր պատմությունը` կասկածի տակ դնելով օրինակի համար Արցախի բուն հայկական տարածք լինելը, խայտառակ չի անում մեր Հայրենիքը, իսկ մի քանի ուսանող, որ պայքարում են դրա դեմ իրենց միջոցներով խայտառակ են անում մեր Հայրենիքը?
Ես ուզում եմ ասել որ «Առաջադեմ ուսանողներ»-ի տիպի կազմակերպությունները խայտառակ են Հայաստանը և Հայ ազգը։

Մանրամասների համար կարդացեք դոկտոր Գառնիկ Ասատրյանի դասախոսության համառոտագիրը՝ http://www.armacad.org/index.php?option=com_content&view=article&id=103%3Agarnik-asatrian-synopsis&catid=1%3Alatest-news&Itemid=65 կամ ստեղ http://www.facebook.com/note.php?note_id=96012816911

Լեռնցի
23.06.2009, 13:00
ԳԱԱ-ն վաղուց լուծարելու ժամանակն է, որպես անիմաստություն:
Լուծարել պետք չէ, reset պետք է անենք::)

Արիացի
23.06.2009, 13:02
Ես ուզում եմ ասել որ «Առաջադեմ ուսանողներ»-ի տիպի կազմակերպությունները խայտառակ են Հայաստանը և Հայ ազգը։

Ավելի մանրամասների համար կարդացեք դոկտոր Գառնիկ Ասատրյանի դասախոսության համառոտագիրը՝ http://www.armacad.org/index.php?option=com_content&view=article&id=103%3Agarnik-asatrian-synopsis&catid=1%3Alatest-news&Itemid=65 կամ ստեղ http://www.facebook.com/note.php?note_id=96012816911

Իսկ կոնկրետ կասես, թե ինչով են խայտառակում հայ ազգը? Մի մեծ կալիբրի հայ, որը ասենք օժված ա պրոֆեսոր, ակադեմիկ ու այլ ածականներով ու խեղաթյուրում, աղավաղում է մեր պատմությունը, որ կասկածի տակ է դնում հայերի բնիկ լինելը, որ պնդում է, թե Խորենացին սուտասան է ու ապրել է ոչ թե 5 այլ 7 դարում, որ ասում է թե Արցախը հայկական տարածք չի, որ ասում է, թե հայերը երբեք Հայկական Լեռնաշխարհում բնակչությամբ մեծամասնություն չեն եղել ու նման լիքը բաներ ու քո ասած կազմակերպությունը բողոքում է դրա դեմ: Հիմա ըստ քեզ այս երկուսից որ մեկն է խայտառակ անում Հայաստանը և Հայ ազգը?

ministr
23.06.2009, 13:12
Լուծարել պետք չէ, reset պետք է անենք::)

Իմաստը?

Սահակ
23.06.2009, 13:19
Իսկ կոնկրետ կասես, թե ինչով են խայտառակում հայ ազգը
Գառնիկ Ասատրյանի հոդվածը կարդացե՞լ ես։

Արիացի
23.06.2009, 13:29
Գառնիկ Ասատրյանի հոդվածը կարդացե՞լ ես։

Չէ, ճիշտն ասած անգլերենից շատ թույլ եմ, դրա համար կխնդրեի մոտավոր բացատրես, թե էդ ուսանողները ինչով են խայտառակում Հայաստանը ու Հայ ազգը:

Լեռնցի
23.06.2009, 20:09
Իմաստը?
ԳԱԱ-ի իմաստը, թե reset անելու իմաստը?:)

ministr
23.06.2009, 20:20
Դվա վ ադնոմ :)

Լեռնցի
24.06.2009, 18:41
Դվա վ ադնոմ :)
Կարծում եմ հասկանալի է, որ ցանկացած երկրի ուժ գնահատում են նրա գիտական մակարդակով:

ministr
24.06.2009, 19:10
ԳԱԱ-նա պայմանավորում գիտական մակարդակը? Ես այդպես չեմ կարծում:
ԳԱԱ-ն սովետական կառույցա, որ մինչև հիմա մնացելա: Գիտական միտքը համալսարաններում և դրանց կից ինստիտուտներումա լինում:

Սահակ
24.06.2009, 21:25
ԳԱԱ-նա պայմանավորում գիտական մակարդակը? Ես այդպես չեմ կարծում:
ԳԱԱ-ն սովետական կառույցա, որ մինչև հիմա մնացելա: Գիտական միտքը համալսարաններում և դրանց կից ինստիտուտներումա լինում:
Լիովին համաձայն եմ մինիստրի հետ։ ԳԱԱ-ն գիտության հետ ոչ մի կապ չունի։ ԳԱԱ-ն ստեղվել է սովետի կողմից որպեսզի ցենզուրայի ենթարկեն հակա-լենինյան գիտական ուղղությունները և քաղաքականացնեն գիտությունը։ Դա շատ բացասական հետևանքներ ունեցավ սովետական գիտության համար։ Մի շարք շատ պերսպեկտիվ գիտական ուղղություններ արգելվեցին որպես հակա-սովետական (օրինակ գենետիկան և կիբերնետիկան), հումանիտար գիտությունները դարձան մարքսիսզ-լենինիզմի պրոպագանդայի միջոց, որի հետևանքով սովետական տարիներին տպված գրականության մեծ մասը հումանիտար գիտություններով հիմա համարվումա աղբ։

Շատ կարևոր է որ մեր նոր Հայաստանը չկրկնի սովետի սխալները և չքաղաքականացնի գիտությունը։

Lion
25.06.2009, 21:58
Արմեն Այվազյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արևմտյան մտավորական և ակադեմիական շրջանակներում թուրքամետությունը ձևավորվել է բավական վաղ՝19-րդ դարի սկզբներին, երբ Մերձավոր և Միջին Արևելքում առաջին անգամ ուժգնորեն բախվեցին անգլիական և. ռուսական կայսրությունների շահերը: Թուրքամետ տրամադրությունների առաջացման հիմնական աղբյուր հանդիսացող՝ Անգլիա- Ռուսաստան, այնուհետև նրան փոխարինելու եկած՝ ԱՄՆ/Արևմուտք - ԽՍՀՄ /Արևելք աշխարհաքաղաքական մրցակցությունը շատ երկար տևեց, ընդմիջվելով միայն Առաջին և, նվազ չափով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին: Այս ընդմիջումները, սակայն, կարճատև էին և, ցավոք, չէին կարող փոխել Արևմուտքի պետական-քաղաքական շրջանակների ու նրանց սպասարկող մտավորականների և ա կադեմիական շրջանակների թուրքամետ դիրքորոշումները1։ Իսկ Սառը պատերազմի տարիներին (1945-1990 թթ.) թուրքամետությունն Արևմուտքում արձանագրեց մի իսկական հաղթարշավ: Սա մի ժամանակաշրջան էր, երբ աշխարհառազմավարական հակամարտությունը երկու գերտերությունների՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ու նրանց գլխավորած միջպետական ռազմաքաղաքական խմբակցությունների՝ Վարշավյան պայմանագրի և Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի (ՆԱՏՕ) կազմակերպությունների միջև ընթանում էր մոլորակի գրեթե բոլոր անկյուններում: Այս հակամարտության էությունը լավագույնս բնորոշվում է խաղերի տեսությունից քաղաքագիտության ոլորտ թափանցած այսպես կոչված zero-sum game-ի հասկացությամբ՝ երբ երկու կողմերից մեկի որևէ շահումը անպատճառ նշանակում է մյուս կողմի կորուստ և հակառակը։ Հետևաբար, միանգամայն բնական է, որ ԽՍՀՄ բաղկացուցիչ մաս կազմող Հայաստանի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության, պատմաիրավաքաղաքական ձգտումները և ազգային-տարածքային պահանջները, սպառնալով ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկի՝ Թուրքիայի միջազգային վարկին և անգամ տարածքային ամբողջականությանը, այն էլ ի հաշիվ կոմունիստական ճամբարի հզորացման, բացահայտորեն հակասում էին Արևմուտքի ռազմավարական շահերին: Ահա թե այս մասին ինչ է գրում արևմտյան եզակի անաչառ պատմաբաններից մեկը՝ Քրիստոֆեր Ուոքերը.

Սառը պատերազմը որոշ չափով օրինականացրեց հայերի դեմ եղած նախապաշարմունքը արևմտյան ակադեմիական և նույնիսկ դիվանագիտական շրջանակներում (այդ ժամանակ մտածելակերպն այն էր, որ Թուրքիային պետք է սատարել՝ ինչ գնով էլ որ լինի): Ու հակառակ այն բանի, որ Սառը պատերազմն ավարտվել է, բազմաթիվ արևմտյան գիտնականներ և էքս-դիվանագետներ դրսևորում են «բրեժնևականություն»՝ հայերի տեսակետը հասկանալու իրենց անկարողության կամ չկամության մեջ, կամ գոնե այդ տեսակետի վավերագրային հիմքին լրջորեն ծանոթանալու գործում: Նրանք շարունակում են գրեթե անքննադատորեն աջակցել թուրքական պաշտոնական վերսիային: Արդյունքում՝ ակադեմիական հանդեսներում հայոց նոր պատմության մասին հայտնվող ու գիտականության հավակնող նյութերից շատերը՝ իրականում parti pris (իմա՝ կանխորոշված — Ա. Ա.), խտրական և ոչ-արժանահավատ են2:

Միանգամայն ճիշտ բնութագիր ու իրադրությանը տրված պատմատեսական գնահատական, այնուհանդերձ հարկ է ավելացնել , որ.

1. Ռուսաստանի հետ Արևմուտքի աշխարհաքաղաքական հակամարտությունը չընդհատվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, իզուր չէ, որ ամերիկացի քաղաքական ազդեցիկ մեկնաբաններից շատերր բացահայտ հայտարարում են, որ «Սառը պատերազմի ավարտը նույնպես ավարտվել է» և որ պետք է նպատակասլաց կերպով շարունակել նվաճված դիրքերի ընդլայնումն ու ամրապնդումը3 : Դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը եկավ հաստատելու, որ Արևմուտքում գերիշխողը հե՛նց այս տեսակետն է։ 1990-ականների երկրորդ կեսին, աշխարհաքաղաքական անողոք իրողությունների բերումով՝ Հայաստանը դարձյալ հայտնվել է Ռուսաստանի հետ միևնույն՝ դեռևս հստակ բնորոշում և սահմաններ չունեցող ճամբարում, իսկ Թուրքիան շարունակում է հանդես գալ Արևմուտքի դաշնակցի դերում, րնդսմին՝ հավակնելով դառնալու ռեգիոնալ գերուժ (այս խնդիրներին հանգամանորեն անդրադարձել ենք մեկ այլ աշխատության մեջ)4: Այս ամենին գումարվել է նաև այն, որ Ադրբեջանը ջանք չի խնայում դառնալու Այսրկովկասում և Միջին Ասիայում Արևմուտքի հանգուցային դաշնակիցը:

Հետևաբար, Սառը պատերազմի տարիներին կարծր ուրվագիծ որդեգրած արևմտյան «.հայագիտական» դպրոցն իր դիրքերը վերանայելու որևէ դրդապատճառ չունի:

2. Արևմտյան «հայագիտությունը» իր ձեռքն է բարձրացրել ոչ միայն հայոց նոր պատմության վրա, ինչպես կարծում են շատերը, նաև՝ շատերը մեզանում, այլև, ինչպես ստորև ցույց կտանք, աղճատում է նաև Հայոց Հին և միջնադար լան քաղաքական ու մշակութային պատմության ողջ համակարգը: Սա միանգամայն օրինաչափ զարգացում է, քանզի պատմությունը միասնական՝ «օրգանապես» շաղկապված պատճառա-հետևանքային երևույթ է. անՀնար է գիտականորեն ուսումնասիրել պատմության այս կամ այն ժամանակաշրջանը՝ նրա նախորդ և հաջորդ շրջաններից կտրված, իրադրությունների տարժամանակյա մեկուսացումներով: Պատմության «համոզիչ» կեղծարարությունը նույնպես պահանջում է հնարավոր չափով համապարփակ ընդգրկում:

Արիացի
27.06.2009, 00:39
ԳԱԱ-ի վերոնշյալ նիստի սիրողական նկարահանումները (http://www.youtube.com/ArmenianNation)

Սա էլ որոշումն է.

ՀՀ ԳԱԱ Հումանիտար բաժանմունքը ստացել է բազմաթիվ բողոքներ 1988թ. Լոս Անջելեսում լույս տեսած հայոց պատմության երկհատորյա բուհական դասագրքի մասին։
Հումանիտար բաժանմունքը հանգամանորեն քննելով ՝նշյալ դասագրքի բովանդակությունը՝ հանգել է հետևյալ եզրակացության.
1. Երկհատորյակում տեղ են գտել գիտական աշխարհում արդեն հնացած ու մերժելի բազմաթիվ տեսակետներ ինչ վերաբերում է հայ ժողովրդի ծագման, Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի բնիկության, Ուրարտուի պետության ոչ հայկական էության և այլ հարցերի մասին, որոնց վերաբերյալ հայ և համաշխարհային պատմագիտական միտքը կատարել է բազմաթիվ ճշգրտումներ ու անհերքելի ապացույցներով հիմնավորել նման տեսակետների սխալականությունն ու ոչ գիտականությունը։

2. Երկհատորյակում տեղ են գտել հայ ժողովրդի համար պաշտելի, հայության խորհրդանիշ դարձած անձնավորությունների հասցեին ուղղված վիրավորական ու անհիմն արտահայտություններ, ինչպես Մովսես Խորենացու անձի վարկաբեկման խիստ դատապարտելի փորձը Ռ. Թոմսոնի կողմից, նաև հայկական քաղաքակրթության նսեմացումը, ինչպես դա արել է Ջ. Ռասելը՝ հայկական քաղաքակրթությունն ու մշակույթը ածանցված հայտարարելով իրանական քաղաքակրթությունից և մշակույթից։ Ռ. Սյունու կողմից հայոց հայրենիքի մասը կազմող Արևմտահայաստանի փոխարինումը «Արևելյան Անատոլիա» քաղաքական տերմինով և այլն։

3. Որոշակի աղավաղվել է նաև հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությունը, որոնց մասին գրած հեղինակների մոտ նկատվում են վառ արտահայտված հակակոմունիստական միտումներ և հակառուսական տրամադրություններ, որոնք այսօր, 21րդ դարի առաջին տասնամյակի ավարտին, հայ ժողովրդի պատմության համատեքստում անհարիր են ամբողջովին։ Պատմագիտությունը հայտնապես ծառայեցվել է ոչ գիտական, ավելի շուտ քաղաքական հեռահար նպատակների, ինչն անընդունելի ենք համարում։

Հայոց պատմության լոսանջելեսյան երկհատոր բուհական դասագրքում տեղ են գտել նաև բազմաթիվ անճշտություններ տեղեկություններում, թվականներում, անուններում և այլն։

Ելնելով վերոհիշյալ նկատառումներից՝ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքը իր խիստ վրդովմունքն է հայտնում հայոց պատմության հիշյալ բուհական դասգրքում տեղ գտած միտումնավոր խեղաթյուրումների առթիվ և գտնում է այս հատորների հետագա օգտագործումը մեծապես վնասակար է իսկական պատմագիտության և հայության շահերի տեսակետից, հատկապես նկատի ունենալով այն, որ շարունակվում է տարածվել օտար շրջանակներում։

Բաժանմունքը կոչ է անում երկհատորյակի հեղինակներին և խմբագրին հիմնովին վերանայել գրքի բովանդակությունը՝ այն վերախմբագրելով գիտական ճիշտ հիմունքների և հայագիտության վերջին նվաճումների հաշվառումով, զգոնություն և զգուշություն դրսևորել հայց պատմության նվիրված հատորների հետագա հրատարակությունների ժամանակ։

Երևան, 7 ապրիլի, 2009 թ.
Տպվել է <<Լուսանցք>> շաբաթաթերթում:

Արեքնազան
27.06.2009, 13:33
Շնորհակալություն Արիացի, տեղադրած տեքստի և վիդէո ժապավենների համար:
Մի հարց ունէի, արդիո՞ք տեղյակ եք Հայոց Պատմության գրքերի մասին, որոնք Սփյուռքի Նախարարությունը և ԳԱԱ-ն 4 տարբեր լեզուներով պետք է հրատարակէին Հունիս-Հուլիսին սփյուռքում ապրող Հայ ուսանողների համար: :)

Արեքնազան
27.06.2009, 13:41
Հարգելի Lion,
Միգուցե դուք կկարողանաիք իմ վերը հարցին պատասխանել: Անչափ շնորհակալ կլինեմ: Ես կիսում եմ ձեր և մյուս անդամների մտահոգությունը Մեր Պատմությունը խեղաթյուրվելու և դրա հետևանքների մասին:
Հարգանքներս: :)

Lion
27.06.2009, 19:35

Չէէէէ:( Ոչ մի տեղեկություն չունեմ...

Norton
27.06.2009, 19:54
[quote=Արեքնազան;1725847]Մի հարց ունէի, արդիո՞ք տեղյակ եք Հայոց Պատմության գրքերի մասին, որոնք Սփյուռքի Նախարարությունը և ԳԱԱ-ն 4 տարբեր լեզուներով պետք է հրատարակէին Հունիս-Հուլիսին սփյուռքում ապրող Հայ ուսանողների համար: [quote]
Մենակ այն կարող եմ ասեմ, որ երկար վիճաբանություն է եղել հայերի ծագման վերաբերյալ, տարբեր թևեր էն ձևավորվել, բայց որ թ/quևի տարբերակն է տեղ գտել գրքերում չգիտեմ:

Lion
27.06.2009, 20:04
Ցավալաի է, որ ԱՅՍ հարցում դեռ վիճում են:(

Արեքնազան
28.06.2009, 11:24
Շնորհակալություն Lion & Norton,
Հույսով եմ հաշվի կառնեն ամենավերջին փաստերը որոնք մեր մայր հողի կրծքում թաքնված են եղել դարեր շարունակ: Փառք ամենակարող տիեզերքին: Նա զորավիկ է Հայ ազգին: :hands
Խնդրում եմ տեղյակ պահեք նորությունների մասին:
Հարգանքներս:

Լեռնցի
28.06.2009, 20:48
Հարգելիներս, ես չեմ քննարկում թե ինչ բացասական կամ դրական հետևանքներ է ունեցել ԳԱԱ-ի գործունեությունը, քանզի կարծում եմ, որ դա իմ քննարկելիք նյութը չէ… Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր նորմալ պետություն պետք է ունենա գիտական համակարգը համակարգող կառույց, որը, կածում եմ, ԳԱԱ-ի անելիքն է, ոչ թե ասենք Կրթության և Գիտության նախարարության…

Սահակ
23.10.2009, 07:29
Ռիչարդ Հովհաննիսյանի պատասխանը պատմության կեղծարարներին՝

http://lragir.am/armsrc/society-lrahos29965.html

Շատ ամոթ է, որ Արամ Սիմոնյանի պես անգրագետ մի մարդ կարող է լինել Երևանի Պետական Համալսարանի ռեկտորը։

Lion
23.10.2009, 07:41
Խնդրին վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ հիշատակված գրքին, բայց այ մեկ հարցում ես համաձայն եմ պարոն Սիմոնյանի հետ և համաձայն չեմ պարոն Հովհաննիսյանի պնդմանը -

Այժմ մնում է Քրիստոնեության ընդունման տարեթվի վերաբերյալ հարցը, որը, ըստ պարոն Սիմոնյանի, “ազգային անվտանգության” հարցի մի մասն է: Հատորի իր գլխում պրոֆեսոր Նինա Գարսոյանը գրել է, որ գիտնականները Քրիստոնեության ընդունման տարեթիվը նշում են 284 եւ 314 թվականների միջեւ, “սակայն Անանյանի մանրակրկիտ ուսումնասիրությունն այժմ նշում է վերջին (314) թվականը”: Գարսոյանը համառոտ ներկայացնում է Պ. Անանյանի պնդումները, թե ինչու չէր կարող հավանական լիներ ավելի վաղ վկայակոչվող մի տարեթիվ: Սա, իհարկե, նոր մեկնաբանություն չէ եւ կարելի է սրա հետ համաձայնել կամ` ոչ, բայց մի՞թե սա “ազգային անվտանգության” հարց է, որը պահանջում է ժամանակակից Ինկվիզիցիայի կոչ հնչեցնել:

Այո, սա հենց ազգային անվտանգության հարց է, քանի որ այն կասկածի տակ է դնում հայերի` առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարը:angry

Սահակ
23.10.2009, 08:40
Այո, սա հենց ազգային անվտանգության հարց է, քանի որ այն կասկածի տակ է դնում հայերի` առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարը:angry
Վա՜յ էն ազգին ում ազգային անվտանգությունը կախված է առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարից։

Նինա Գարսոյանը և Պ. Անանյանը պնդում են, որ քրիստոնեության ընդունումը չէր կարող հավանական լիներ 314 թվականից ավելի վաղ։
Ի՞նչ կարծիք ունես Անանյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների մասին։
Իսկ ո՞ր երկիրն է ընդունել Քրիստոնեությունը 314 թվականից ավելի շուտ։

Սահակ
23.10.2009, 08:42
Խնդրին վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ հիշատակված գրքին
Դու այդ գրքին ծանո՞թ ես։

Philosopher
23.10.2009, 08:42
Այո, սա հենց ազգային անվտանգության հարց է, քանի որ այն կասկածի տակ է դնում հայերի` առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարը:angry

Ասենք` երկրորդը լինեիք, հիմա պիտի կամուրջների մոտ հերթ լինե՞ր:)

Lion
23.10.2009, 11:07
Վա՜յ էն ազգին ում ազգային անվտանգությունը կախված է առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարից։

"Վայ"-ի խնդիր չկա:) Խնդիրն այն է, որ դա մերն է, ողջ աշխարհը գիտի, որ մենք ենք առաջին քրիստոնյա ազգը և այժմ, խլելով մեզնից դա, մենք լուրջ վնաս ենք հասնցնում մեր ազգային հեղինակությանը և, հետևաբար նաև, ազգային անվտանգությանը,...

Ի՞նչ կարծիք ունես Անանյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների մասին։

Կարծիք չունեմ, քանի որ դրանց ծանոթ չեմ: Եթե կարող եք, շարադրեք այդ ուսումնասիրություններն այստեղ և մենք դրանք կքննարկենք: Ես ուղղակի գիտեմ, որ, համաձայն Ագաթանգեղոսի, Տրդատը քրիստոնեությունը ընդունեց իր թագավորության 15-րդ տարում, ընդ որում այստեղ նկատի է ունեցվում նրա` երկրորդ անգամ Մեծ Հայքի արքա հռչակվելու փաստը (առաջինը 274-276 թվականներին էր): Տրդատ II Մեծը երկրորդ անգամ Մեծ Հայքի արքա է դարձել 287 թ-ին, այսինքն նրա թագավորության 15-րդ տարին գալիս է 301 թ-ը: Ինձ այս ամենը հավանական և ամուր է թվում, այնպես որ անձամբ ես առայժմ հիմքեր չեմ տեսնելու վիճարկել այս թվականը...

Իսկ ո՞ր երկիրն է ընդունել Քրիստոնեությունը 314 թվականից ավելի շուտ։

Մոտ 305 թվականին, այսինքն երկրորդը, եղել է Իբերիայի թագավորությունը, իսկ 313 թ-ին Միլանի էդիկտով քիրստոնեությունը թույլատրվել է պաշտել Հռոմեական կայսրության տարածքում այլ կրոնների հետ հավասար:

Դու այդ գրքին ծանո՞թ ես։

Ոչ, դրա համար էլ այդպես եմ գրել:B

Ասենք` երկրորդը լինեիք, հիմա պիտի կամուրջների մոտ հերթ լինե՞ր

Ոչ: Շատ հարցերում մենք ոչ միայն առաջինը չենք, այլ նաև վերջինն տեղերում ենք, բայց "հերթ չենք կանգնում": Ուղղակի քննարկվող դեպքում մենք բոլոր հիմքերն ունենք համարվելու առաջինը և, հրաժարվել դրանից, ուղղակի անիմաստ է;)

Շինարար
23.10.2009, 11:31
Վա՜յ էն ազգին ում ազգային անվտանգությունը կախված է առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարից։

Նինա Գարսոյանը և Պ. Անանյանը պնդում են, որ քրիստոնեության ընդունումը չէր կարող հավանական լիներ 314 թվականից ավելի վաղ։
Ի՞նչ կարծիք ունես Անանյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների մասին։
Իսկ ո՞ր երկիրն է ընդունել Քրիստոնեությունը 314 թվականից ավելի շուտ։

Վայ, էն ազգին, որ չի հավատում սեփական պատմությանը:

Ասենք` երկրորդը լինեիք, հիմա պիտի կամուրջների մոտ հերթ լինե՞ր:)
Իսկ դու ի՞նչ ազգ ես:
Զարմանում են, թե սա ինչ միտումներ են, մի կողմից ինչ կա-չկա ասելու հայկական է, մյուս կողմիցդ եղած մի փոքրն էլ մերժելու:
Որոշ գրառումներ մեծ ցավով եմ կարդում, մի՞թե մենք մեզ այդ աստիճան չենք սիրում:

Philosopher
23.10.2009, 11:44
Իսկ դու ի՞նչ ազգ ես:
Զարմանում են, թե սա ինչ միտումներ են, մի կողմից ինչ կա-չկա ասելու հայկական է, մյուս կողմիցդ եղած մի փոքրն էլ մերժելու:

Հայ եմ, որի ազգային ինքնաիդենտիֆիկացիան չի որոշվում ոչ քրիստնեությամբ, ոչ էլ այն ընդունել-չընդունելու ժամանակագրությամբ :) Հիմա կետ առ կետ նշիր, թե ես որտեղ եմ դրսևորել հետևյալ երևույթների վերբալ ձևերը: Եթե չես կարող նշել, ուրեմն հեռացրու հռետորական բացականչությանդ ու իմ գրառման վիզուալ կապը :)

Զարմանում են, թե սա ինչ միտումներ են, մի կողմից ինչ կա-չկա ասելու հայկական է, մյուս կողմիցդ եղած մի փոքրն էլ մերժելու:

Ambrosine
23.10.2009, 11:44
Ռիչարդ Հովհաննիսյանի պատասխանը պատմության կեղծարարներին՝

http://lragir.am/armsrc/society-lrahos29965.html

Շատ ամոթ է, որ Արամ Սիմոնյանի պես անգրագետ մի մարդ կարող է լինել Երևանի Պետական Համալսարանի ռեկտորը։
Նոր եք միայն սա հասկանու՞մ;) Պիտի Ղազինյանը հաղթեր ռեկտորի ընտրություններում, ոչ թե Սիմոնյանը: Ավելի ամոթ է, որ կառավարման խորհրդի նախագահն էլ մեր նախագեն ա: Այսինքն՝ ԵՊՀ-ն պետության համար ձեռքի խաղալիք է: Եթե պետք է ինչ-որ քաղաքական քարոզչություն ծավալել, ԵՊՀ-ից էլ ձեռնտու տարբերա՞կ: Բա չեք կարծու՞մ, թե ինչի են ԵՊՀ-ի <<կարկառուն>> դեմքերը հանրապետական, ինչու՞ սկսեցին դասախոսները ընտրություններից առաջ <<բարգավաճել>>;) Իսկ դասախոսությունների ժամանակ էլ ասում են տեսականով մի բան, պրակտիկում օրինակ բերում մի այլ բան: Երբ պոլիտեխնիկի երեխեքը <<Ազատություն>> գոռալով մեր շենքի մոտով անցնում էին, դասախոսները հոգեխանգարմունքի մեջ ընկած գոռում էին՝ պատուհանները փակեք: Էս էլ մայր բուհ կոչվող թյուրիմացությունը:

Իսկ խնդրո առարկայի շուրջ ասեմ, որ թվականը կասկածելի է նրանով, որ մինչև 305 թիվը Հռոմի կայսրը հալածել է քրիստոնյաներին, այսինքն՝ չէր կարող քրիստոնեություն ընդունվել Հայաստանի կողմից: Իսկ նշում են 314 թիվը, քանի որ Միլանի հրովարտակը 313-ին ա ընդունվել: Բայց իմ կողմից ասեմ, որ հռոմեական աղբյուրներին հավատալ այնքան էլ պետք չէ: Իրենք համաշխարհային եկեղեցական ժողովների լատինական մասերում հետագայում ուղղումներ են արել, իրենց սկսել են կոչել կաթոլիկ, որը նշանակում է առաջին: Հետևաբար, երկու դեպքում էլ կասկածելի է: Հատկապես, որ մեր պատմիչն էլ այդ դարի պատմիչ չէ, այլ հաջորդ:

Lion
23.10.2009, 12:00
Իսկ խնդրո առարկայի շուրջ ասեմ, որ թվականը կասկածելի է նրանով, որ մինչև 305 թիվը Հռոմի կայսրը հալածել է քրիստոնյաներին, այսինքն՝ չէր կարող քրիստոնեություն ընդունվել Հայաստանի կողմից:

Իրականում ոչ մի կասկածելի բան չկա: Ավելին, քո ասած սխեման ուղղակիորեն հաստատվում է պատմական փաստերով -

Համաձայն Եվսեբիոս Կեսարացու (“Եկեղեցական պատմություն”). “Բացի այդ բռնակալի (Մաքսիմինոս Դայա համակայսեր (305-313) – Մ.Հ.) ձեռքով պատերազմ հարուցվեց արմենների դեմ… որովհետև քրիստոնյա էին նրանք… Արդ նա հենց ինքը իր բանակի հետ արմենների դեմ պատերազմելիս ջախջախվեց”:

Այսինքն Եվսոբիոս Կեսարացին ոչ միայն ուղղակի կերպով կրկին հաստատում է Ագաթանգեղոսին այն կոնտեքստով, որ հայերը Հռոմից առաջ էին քրիստոնեությունը ընդունել, այլև այդ փաստը կապում է Մաքսիմինոս Դայայի հետ: Հռոմի այս համակայսեր դեմ ճակատամարտի թվականի մասին Եվսեբիոս Կեսարացին ոչինչ չի ասում, բայց կարելի է ենթադրել, որ այն եղել է 311 թ-ին: Հենց այս թվականին Հռոմի արևելյան պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Մաքսիմինոս Դայան հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ: Կարելի է կարծել, որ արդեն իսկ չարացած լինելով քրիստոնյաների, հետևաբար նաև Մեծ Հայքի թագավորության վրա, վերջինս մարտական գործողություններ է սկսել Մեծ Հայքի դեմ այն բանից հետո, երբ Տրդատ II Մեծը մերժել է նրա պահանջը ռազմական օգնություն ցույց տալ իրեն Հռոմի կենտրոնական պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Տրդատ II Մեծի երբեմնի ընկեր ու բարեկամ Լիկինոսի դեմ մղվող պայքարում: Հայտնի է, որ 311 թ-ին Մաքսիմինոս Դայայի և Լիկինոսի միջև բանը ընդհարման չհասավ ու նրանք համաձայնության եկան ազդեցության ոլորտների բաժանման հարցում: Այս ամենի ֆոնի վրա կարելի է կարծել, որ հենց դրանից հետո է Դայան մարտական գործողություններ սկսել Մեծ Հայքի դեմ:

Հետևաբար, երկու դեպքում էլ կասկածելի է: Հատկապես, որ մեր պատմիչն էլ այդ դարի պատմիչ չէ, այլ հաջորդ:

Ընդհանրացնելով այս ամենը կարելի է ասել, որ Ագաթանգեղոսի հաղորդումը կասկածի տակ դնելու լուրջ հիմք չկա...

Շինարար
23.10.2009, 12:08
Հայ եմ, որի ազգային ինքնաիդենտիֆիկացիան չի որոշվում ոչ քրիստնեությամբ, ոչ էլ այն ընդունել-չընդունելու ժամանակագրությամբ :)

Իհարկե, չի որոշվում կրոնական պատկանելությամբ, մանավանդ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակում, երբ գիտենք, թե որքան մուսուլման հայեր կան Թուրքիայում:

Հիմա կետ առ կետ նշիր, թե ես որտեղ եմ դրսևորել հետևյալ երևույթների վերբալ ձևերը: Եթե չես կարող նշել, ուրեմն հեռացրու հռետորական բացականչությանդ ու իմ գրառման վիզուալ կապը :)
Իսկ բացականչությունս վերաբերում է երկու դրսևորումներ արտահայտող բոլոր գրառումներիչն իրենց շնորհակալություններով հանդերձ… Թերևս քո գրառումը որևէ ռեալ նման բան չէր արտահայտում, ուղղակի կարող էր տարբեր ձև ընթերցվել:
Ամեն դեպքում, այս գրառումս ինչ-որ չափով չեզոքացնում է նախորդը:), որից ես չեմ հրաժարվում, եթե քեզ չի վերաբերվում, ես միայն ավելի ուրախ եմ:)… Ինքս շատ հարցերում Լիոնի հետ ամենաանզիջում բանավիճողներից եմ, բայց ունենք փաստ, որից հրաժարվելու իմաստը չեմ տեսնում, անկախ այն բանից, թե այդ փաստի չլինելը որևէ բան փոխում է, թե ոչ: Փաստը կա:)
Ես նույնիսկ համոզվեցի, որ Լիոնի գործունեությունը ինչ-որ առումով, նույնիսկ իր ծայրահեղ դրսևորումներով շատ կարևոր է մանավանդ հիմա:

Philosopher
23.10.2009, 12:26
Հմմմ... Երևի արժի մտածել նաև որևէ բանի մասին լուրջ խոսելու մշակույթ ձեռք բերելու մասին: Երկու պատասխաններդ էլ միայն խիստ մասամբ էին կապված իմ գրառումների հետ: Ֆորումային բանավեճը գիտություն է: Դե ասենք Պլատոնի դիալոգների նման: Ոչ թե գիտականություն, այլ գիտություն: Չեմ անդրադառնում մտքերիդ, դրանց մեջ խնդիր չեմ տեսնում ոչ հայ ազգի ներկայի, ոչ էլ ապագայի համար: Լիոնի աշխատանքների նկատմամբ բարձ գնահատականիդ էլ մոտենում եմ ըմբռնմամբ :)

Lion
23.10.2009, 13:02
Իմ վերաբերյալ արտահայտված կարծիքների համար, ինչքան էլ որ դրանք վերապահումներով լինեին, մերսի:

Ուղղակի խնդիրն այն է, որ ծայրահեղությունները ոչ մի դեպքում ճիշտ չեն - երկուսն էլ խեղում են իրականությունը և հետևաբար չեն արտահայտում օբյեկտիվ ճշմարտությունը: Եվ այն ճիշտ չէ, ո ասենք Պյութագորասը հայ է, և այն, որ մենք առաջին քրիստոնյա ազգը չենք - երկու դիրքորոշումներն էլ իրենց հիմքում ունեն հոգեբանական բարդույթի սկզբունքորեն նույն լուծումը - մեկը գերագնահատում է իր ազգը, մյսւոը` թերագնահատում...

Ըստ իս 301 թ-ը ամուր հիմնավորվածություն ունի...

Տրիբուն
23.10.2009, 13:55
Ըստ իս 301 թ-ը ամուր հիմնավորվածություն ունի...
Իսկ ըստ իս, ու այս պատասխանը որոշակիորեն ուղղված է նաև Փիլիսոփային, պաշտոնապես առաջին քրիստոնե ազգ լինելու հաստատված կամ չհաստատված փաստը, մեր ազգային ինքնությունը որոշող գործոններից մեկն է: Ուշադրություն դարձնենք թեկուզ հենց այն բանին, թե որքան ենք մենք դրանով հպարտանում, ու թե որքան անդրադարձ կա դրան մեր պատմության ու գրականության մեջ: Ինքս հազար անգամ եղել եմ իրավիճակներում, երբ ազգությունս հարցնելուց հետո, օտարազգիների առաջին արձագանքը եղել է հետևյալը "աաաա, դուք եք չէ՞, որ առաջինն եք քրիստոնեություն ընդունել": Ու ես դրանից միշտ ինձ շատ լավ եմ զգացել, թեկուզև համոզված եմ եղել, որ զրուցակիցս, այդ փաստից բացի, հայերի մասին ուրիշ ոչինչ համարյա չգիտի:

Philosopher
23.10.2009, 14:13
Տրիբուն, ես իմ մասին եմ գրել: Իմ ազգային ինքնաիդենտիֆիկացիան քրիստոնեությամբ ես չեմ որոշում: Իսկ լավ զգալը ազգային ինքնաիդենտիֆիկացիային ոչ համարժեք է, ոչ էլ կարող է փոխարինել :)

Ambrosine
23.10.2009, 14:33
Իրականում ոչ մի կասկածելի բան չկա: Ավելին, քո ասած սխեման ուղղակիորեն հաստատվում է պատմական փաստերով -

Համաձայն Եվսեբիոս Կեսարացու (“Եկեղեցական պատմություն”). “Բացի այդ բռնակալի (Մաքսիմինոս Դայա համակայսեր (305-313) – Մ.Հ.) ձեռքով պատերազմ հարուցվեց արմենների դեմ… որովհետև քրիստոնյա էին նրանք… Արդ նա հենց ինքը իր բանակի հետ արմենների դեմ պատերազմելիս ջախջախվեց”:

Այսինքն Եվսոբիոս Կեսարացին ոչ միայն ուղղակի կերպով կրկին հաստատում է Ագաթանգեղոսին այն կոնտեքստով, որ հայերը Հռոմից առաջ էին քրիստոնեությունը ընդունել, այլև այդ փաստը կապում է Մաքսիմինոս Դայայի հետ: Հռոմի այս համակայսեր դեմ ճակատամարտի թվականի մասին Եվսեբիոս Կեսարացին ոչինչ չի ասում, բայց կարելի է ենթադրել, որ այն եղել է 311 թ-ին: Հենց այս թվականին Հռոմի արևելյան պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Մաքսիմինոս Դայան հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ: Կարելի է կարծել, որ արդեն իսկ չարացած լինելով քրիստոնյաների, հետևաբար նաև Մեծ Հայքի թագավորության վրա, վերջինս մարտական գործողություններ է սկսել Մեծ Հայքի դեմ այն բանից հետո, երբ Տրդատ II Մեծը մերժել է նրա պահանջը ռազմական օգնություն ցույց տալ իրեն Հռոմի կենտրոնական պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Տրդատ II Մեծի երբեմնի ընկեր ու բարեկամ Լիկինոսի դեմ մղվող պայքարում: Հայտնի է, որ 311 թ-ին Մաքսիմինոս Դայայի և Լիկինոսի միջև բանը ընդհարման չհասավ ու նրանք համաձայնության եկան ազդեցության ոլորտների բաժանման հարցում: Այս ամենի ֆոնի վրա կարելի է կարծել, որ հենց դրանից հետո է Դայան մարտական գործողություններ սկսել Մեծ Հայքի դեմ:

Ընդհանրացնելով այս ամենը կարելի է ասել, որ Ագաթանգեղոսի հաղորդումը կասկածի տակ դնելու լուրջ հիմք չկա...
Նախ եկեք վերջը համաձայնեցնենք մեր գրառումներում՝ ով ով է: Դու Տրդատին ընդունում ես որպես Երկրորդ Մեծ, մյուսներս ընդունում ենք՝ Երրորդ, <<մեծ>>-ը ես իրեն չէի էլ վերագրի: Իսկ պատմություն չիմացողները, եթե փորձեն հետաքրքրվել, ապա կխառնվեն իրենց կարդացածների մեջ՝ Երկրո՞րդ, թե՞ Երրորդ: Սա մեկ:

Հետո... եթե ընդունենք, որ հենց 301-ին է ընդունվել, ապա ևս մեկ անգամ պետք է փաստենք մեր թագավորի անգրագիտությունը: Ընդունում է մի կրոն, որի հանդեպ թշնամաբար են տրամադրված և Իրանում, և Հռոմում: Ու էստեղից էլ հերքվում են բոլոր տեսակետները, թե՝ Մեծ Հայքը քրիստոնեություն ընդունեց, որ մոտ լինի Հռոմին: Սա շատ տարածված ու սխալ տեսակետ է, նույնիսկ մեկ-մեկ զարմանում եմ էլի... հետո էլ պատմության դասագրքերում, գիտական աշխատություններում կգրեն՝ հայերը միշտ քաղաքակրթությունների խաչմերուկում էին. մենք միշտ տարբեր ենք եղել բոլորից, բոլորի հարևաններից՝ ամեն ինչով: Եթե մենք այրել ենք բոլոր կամուրջները, փորձել ենք անապատում առանձին ավազի հատիկ լինենք, ապա բոլորը կփորձեին այդ ավազահատիկը իրենց ենթարկել: Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Միշտ պետք է ընդհանուր շահ, ընդհանուր կողմ գտնել ու զարգացնել հարաբերությունները այդ ուղղությամբ:

հ.գ. ինձ համար էլ ընդհանրապես կապ չունի ազգակիցս ինչ կրոն է դավանում կամ չի դավանում:

Տրիբուն
23.10.2009, 14:38
Տրիբուն, ես իմ մասին եմ գրել: Իմ ազգային ինքնաիդենտիֆիկացիան քրիստոնեությամբ ես չեմ որոշում: Իսկ լավ զգալը ազգային ինքնաիդենտիֆիկացիային ոչ համարժեք է, ոչ էլ կարող է փոխարինել :)
Փիլիսոփա, ես քո ազգային ինքությունը չեմ որոշել, քո որոշածն էլ կասկածի տակ չեմ դրել: Իսկ որևէ բանից լավ զգալը, հավատա, հանգիստ կարող է որոշակիորեն նաև ինքնաինդենտիֆիացիայի գործոն լինել: Գործոններից մեկը լինելը, դեռ չի նշանակում համարժեքություն կամ լիարժեք փոխարինելիություն: Ի միջի այլոց, վատ զգալն էլ: Իմ համար, նույնիսկ էն, որ մենք ցեղասպանություն վերապրած ազգ ենք, ու բոլորս դրանից վատ ենք զզգում ու դրան արդյունքում Սփյուռքի հայություն ունենք, էլի ինքնաիդենտիֆիկացիայի գործոն ա:

Քանի՞ ազգ ա մեր նման խաշ ուտելուց ու վերջում թևքով բերանը սրբելուց իրան լավ զգում: ;)

Lion
23.10.2009, 14:42
Նախ եկեք վերջը համաձայնեցնենք մեր գրառումներում՝ ով ով է: Դու Տրդատին ընդունում ես որպես Երկրորդ Մեծ, մյուսներս ընդունում ենք՝ Երրորդ, <<մեծ>>-ը ես իրեն չէի էլ վերագրի: Իսկ պատմություն չիմացողները, եթե փորձեն հետաքրքրվել, ապա կխառնվեն իրենց կարդացածների մեջ՝ Երկրո՞րդ, թե՞ Երրորդ: Սա մեկ:

Ինչպես արդեն մեկ անգամ ասվել է, Խոսրով I Քաջի (198-252) որդին, որը կրում էր Տրդատ անունը և դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա միապետը, իրականում հենց Տրդատ II Մեծն է, քանի որ նրան "Երրորդ համարելու" համար բացակայում է մեկ անհրաժեշտ պայման - չկա "Տրդատ II"...

"Մեծ"-ի պահով - ինձ համար այս արքան իրոք արժանի է այդ կոչումին, քանի որ նա ոչ միայն արտակարգ մարդկային հատկանիշներով օժտված միապետ էր, այլև ուներ գերազանց քաղաքական խորաթափանցություն:

Հետո... եթե ընդունենք, որ հենց 301-ին է ընդունվել, ապա ևս մեկ անգամ պետք է փաստենք մեր թագավորի անգրագիտությունը:

Իրականում որևէ "անգրագիտության" մասին խոսելը ավելորդ է և սխալ: Ավելին, մեր այս մեծագույն արքային արդպես կոչելը ինքնին սխալ է: Տրդատը քրիստոնեություն ընդունեց ոչ թե նրա համար, որ մոտ լինի Հռոմին, ինչը իրոք անտրամաբանական է, այլ նրա` որ հստակորեն տարբերակի և սահմանազատի իր ազգը հարևան ազգերից և նախ և առաջ պարսիկներից...

Philosopher
23.10.2009, 14:49
Փիլիսոփա, ես քո ազգային ինքությունը չեմ որոշել, քո որոշածն էլ կասկածի տակ չեմ դրել: Իսկ որևէ բանից լավ զգալը, հավատա, հանգիստ կարող է որոշակիորեն նաև ինքնաինդենտիֆիացիայի գործոն լինել: Գործոններից մեկը լինելը, դեռ չի նշանակում համարժեքություն կամ լիարժեք փոխարինելիություն: Ի միջի այլոց, վատ զգալն էլ: Իմ համար, նույնիսկ էն, որ մենք ցեղասպանություն վերապրած ազգ ենք, ու բոլորս դրանից վատ ենք զզգում ու դրան արդյունքում Սփյուռքի հայություն ունենք, էլի ինքնաիդենտիֆիկացիայի գործոն ա:

Քանի՞ ազգ ա մեր նման խաշ ուտելուց ու վերջում թևքով բերանը սրբելուց իրան լավ զգում: ;)

Տրիբուն, ես չեմ ասում դու որոշել ես, ես հստակեցնում եմ, որ քո վրա բերված օրինակով չհերքես իմ վրա բերված օրինակը, առավել ևս որ դրանք համարժեք օրինակներ չէին ու չէին խոսում էն մասին, որ իմ ու քո ինքնաիդենտիֆիկացումը ինչ որ տեղ նույնական չի (թեկուզ հենց խաշի ոլորտում :)) ): Քննարկման մեթոդաբանության մասին ա խոսքը: Գագիկ Ծառուկյանը կամ կամ էլ չգիտեմ`ով, էս երկրում հազարավոր մարդկանց հպարտությունն են, քո տեսությամբ նրանց համարենք ազգային ինքնաիդենտիֆիկացիայի չափանիշ, թե չէ: Ոչ իմ, ոչ քո համար: Ընդհանրապես ;)

Իհարկե, հռետորական հարց ա, պատասխանդ գիտեմ: Թեմայի հերն էլ անիծում ենք :))

Տրիբուն
23.10.2009, 14:57
Իհարկե, հռետորական հարց ա, պատասխանդ գիտեմ: Թեմայի հերն էլ անիծում ենք
Թեմայի հերը չենք անիշում, մի քիչ կեղծում ենք: Իսկ էս արդեն թեմայի շրջանակներում ա:

Տրիբուն, ես չեմ ասում դու որոշել ես, ես հստակեցնում եմ, որ քո վրա բերված օրինակով չհերքես իմ վրա բերված օրինակը, առավել ևս որ դրանք համարժեք օրինակներ չէին ու չէին խոսում էն մասին, որ իմ ու քո ինքնաիդենտիֆիկացումը ինչ որ տեղ նույնական չի (թեկուզ հենց խաշի ոլորտում ): Քննարկման մեթոդաբանության մասին ա խոսքը: Գագիկ Ծառուկյանը կամ կամ էլ չգիտեմ`ով, էս երկրում հազարավոր մարդկանց հպարտությունն են, քո տեսությամբ նրանց համարենք ազգային ինքնաիդենտիֆիկացիայի չափանիշ, թե չէ: Ոչ իմ, ոչ քո համար: Ընդհանրապես
Ճիշտ ես, հենց մեթոդաբաննությանն ա վերաբերվում խոսքը: Ծառուկյանն ու Քրիստոնեությունը ի հարկե նմանություններ ինչ-որ տեղ ունեն, բայց դե արի ընդունի, որ ահագին տարբեր բաներ են, որ Ծառուկյանի գոյությամբ լավ կամ վատ զգալով ընդհանրապես որևէ բան որոշվի, էլ չեմ ասում ինքնություն: Չնայած, որ Ծառուկյանի շրջապատին հարցնես, ով Ծառուկյանին հարգըմ ա, հայ ա, ով չի հարգըմ, Դոդ ա:

Իմ ասածը էն որ, որ իրոք կան մարդիկ, որոնք իրենց, ու մենք էլ իրենց, համարում ենք հայ, անկախ այն բանից Հայ Քրիստոնյա են, հեթանոս են, կաթոլիկ են, թե աթեիստ: Բայց նախ Հայ Քրիստոնեականությունը, որպես ինքնության սահմանման գործոն բացառել չի կարելի, և երկրորդ, առաջինը քրիստոնեությունը ընդունած լինելու փաստը ունի պատմական ու մշակութային նշանակություն, որոնք նույնպես ինքնության սահմանման գործոններից են: Հիմա, ես լավ եմ զգում մեկ ու մեջ, որ մոտս ասում են, որ մենք առաջինն ենք ընդունել, թե մտածում եմ, որ արա էս ինչ էշություն ենք արել, որ ընդունել ենք, կապ չունի: Գործ ունենք փաստի հետ - հայ ասելուց, ամբողջ աշխարհում, շատ հաճախ, ի նկատի ունեն նաև պաշտոնապես առաջին քրիստոնյա ժողովուրդ:

Philosopher
23.10.2009, 15:04

Համաձայն եմ: Իմ մուտքը էս թեմա նշանավորվել ա նրանով, որ ես տարօրինակ եմ համարել առաջին քրիտսոնյա ազգ լինելու հերքումը որպես ազգային անվտանգության առաջ ծառացած վիթխարի պրոբլեմ դիտարկելը: Այսինքն` երբ ինչ որ շրջանակների մոտ ազգային ինքնաիդենտիֆիկացիայի ինչ-որ, թեկուզ կարևոր ու հին ատրիբուտի հետ կապված պատմական փաստի հերքում չգիտեմ որ գրքում, կարող է դիտարկվել որպես ազգային անվտանգության խնդիր: Մնացածում խնդիր չկա` քրիստոնեությունից սկսած խաշով վերջացրած (մասնավոր դեպքերում ու շրջանակներում` նաև օլիգարխներով) :)

Տրիբուն
23.10.2009, 15:13

Տենց ծայրահեղացված մոտեցմանը ես էլ դեմ, ու եթե մեկի մտքով անցել ա գիտականորեն հերքել, հիմա թող հերքի, եթե կարում ա, մենք էլ, եթե շատ ա պետք, հերքենք իրա հերքածը: Բայց, որքան էլ որ դա կարևոր է պատմամշակութային տեսանկյունից, ազգային անվտանգության հարց չի, հաստատ:

Վերջին հաշվով, ես գտնում որ սա հիմնականում սիմվոլիկ նշանակություն ունի հայերի համար - ինչ վատ ա, մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք: Օբաման էլ առաջին նեգռ պրեզիդենետն ա:

Ambrosine
23.10.2009, 15:27
Ինչպես արդեն մեկ անգամ ասվել է, Խոսրով I Քաջի (198-252) որդին, որը կրում էր Տրդատ անունը և դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա միապետը, իրականում հենց Տրդատ II Մեծն է, քանի որ նրան "Երրորդ համարելու" համար բացակայում է մեկ անհրաժեշտ պայման - չկա "Տրդատ II"...
:o
Քո կարծիքով քրիստոնեություն ընդունած Տրդատը թագավորել է 252-ի՞ց: Իմ համեստագույն գիտելիքներով՝ Խոսրով 1-ինը գահակալել է 198-215թթ: 215-ից 252թթ՝ Տրդատ 2-րդը՝ Խոսրովի որդին, որին Անտիոք էին հրավիրել ու ձերբակալել: 217թվին կայսրը Տրդատին ճանաչում է հայոց թագավոր: Էս էլ քեզ կորած Տրդատ 2-րդը: Իսկ քրիստոնեություն ընդունած Տրդատը Երրորդն է՝ 298-330թթ:

"Մեծ"-ի պահով - ինձ համար այս արքան իրոք արժանի է այդ կոչումին, քանի որ նա ոչ միայն արտակարգ մարդկային հատկանիշներով օժտված միապետ էր, այլև ուներ գերազանց քաղաքական խորաթափանցություն:

Իրականում որևէ "անգրագիտության" մասին խոսելը ավելորդ է և սխալ: Ավելին, մեր այս մեծագույն արքային արդպես կոչելը ինքնին սխալ է: Տրդատը քրիստոնեություն ընդունեց ոչ թե նրա համար, որ մոտ լինի Հռոմին, ինչը իրոք անտրամաբանական է, այլ նրա` որ հստակորեն տարբերակի և սահմանազատի իր ազգը հարևան ազգերից և նախ և առաջ պարսիկներից...
Շատ խորաթափանց էր անգրագիտության մեջ: Ոչինչ միանգամից չի ծնվում ու չի մեռնում: Ամեն երևույթ զարգացման իր փուլերն ունի: Պետք է եփվի, եփվի, նոր մատուցվի...

Շինարար
23.10.2009, 15:29
Հմմմ... Երևի արժի մտածել նաև որևէ բանի մասին լուրջ խոսելու մշակույթ ձեռք բերելու մասին:
Ներողություն եմ խնդրում, եթե չեմ կարողանում որևէ բանի մասին լուրջ խոսել, ինչ կամ, այդ եմ:

Երկու պատասխաններդ էլ միայն խիստ մասամբ էին կապված իմ գրառումների հետ:
Պատասխանել եմ այնպես, ինչպես հասկացել եմ գրառումներդ:

Ֆորումային բանավեճը գիտություն է: Դե ասենք Պլատոնի դիալոգների նման: Ոչ թե գիտականություն, այլ գիտություն:
Այսինքն պետք է բանավիճել այսպե՞ս՝
Ասենք` երկրորդը լինեիք, հիմա պիտի կամուրջների մոտ հերթ լինե՞ր:)
Ես չեմ զգացել, որ այս ֆորումը լուրջ գիտական քննարկումներ ֆորում է, այլապես չէի էլ մտնի, այստեղ ավելի շուտ մարդիկ ասում-խոսում են, ամենքը իր իմացածի, իր հասկացածի չափով…

Չեմ անդրադառնում մտքերիդ, դրանց մեջ խնդիր չեմ տեսնում ոչ հայ ազգի ներկայի, ոչ էլ ապագայի համար:
Ես չէի էլ ուզում իմ մտքերով խնդիրներ ստեղծեմ:)

Լիոնի աշխատանքների նկատմամբ բարձ գնահատականիդ էլ մոտենում եմ ըմբռնմամբ :)

Չգիտեմ՝ ինչ առումով ես ընբռնում բառը օգտագործում, բայց ես էլ իմ գնահատականով եմ ընբռնումով մոտենում:
Եթե ճիշտ չեմ հասկացել քո գրածները, ուրեմն դու այնպես ես շարադրել, որ տեղ ես թողել ճիշտ չհասկանալու, եթե ավելի պարզ բացատրես, թե ինչ էր նշանակում քո ասածը իմ՝ հասարակ մահկանացուիս, ոչ գիտնականի, ֆորումային բանավեճի լուրջ մշակույթ չունեցողի համար, մի գուցե ես էլ կարողանամ ավելի հստակ պատասխաններ տամ: Ներեցեք, որ չունենք այնպիսի գիտական, խոր մտածողություն, ինչպես Դուք…

Lion
23.10.2009, 16:01
:o
Քո կարծիքով քրիստոնեություն ընդունած Տրդատը թագավորել է 252-ի՞ց:

Ոչ;) Քննարկվող ժամանակահատվածում Մեծ Հայքի արքայացանկը ունի հետևյալ տեսքը.

1. Խոսրով I Քաջ Վաղարշ II-ի որդի (198-252)
2. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
3. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
4. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
5. Որմզդակ որդի (272-276)
6. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)
7. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
8. Խոսրով III որդի (330-338)

Իմ համեստագույն գիտելիքներով՝ Խոսրով 1-ինը գահակալել է 198-215թթ: 215-ից 252թթ՝ Տրդատ 2-րդը՝ Խոսրովի որդին, որին Անտիոք էին հրավիրել ու ձերբակալել:

Դա տարբերակներից մեկն է, կարելի է ասել նույնիսկ այսպես - սովետական ժամանակներում ամենաընդունված տարբերակը: Բայց արդեն 1980-ականներին ավելի ու ավելի հավանական սկսեց համարվել հենց իմ կողմից ներկայումս պաշտպանվող տեսակետը, թեև` մեծապես հենց գիտական շրջանակներում, այլ ոչ թե դասագրքերում, որտեղ շարունակվեց հին մոտեցումը:

Տես, Astgh ջան, թե խնդիրը ինչումն է: Համաձայն մեր պատմիչների Խոսրով I Քաջը թագավորել է մինչև 252 թ-ը, երբ դավաճան Անակը սպանեց նրան: Ընդ որում այս արքայի թագավորության սկիզբը չի վիճարկվում: Բայց կեսից սկսվում է մի թեթև խառնաշփոթ: Հռոմեական հեղինակներից մեկը (եթե հիշողությունս չի դավաճանում, կարծես Դիոն Կասսիոսը - ուղղակի գիրքը չկա այս պահին ձեռքիս տակ, որ նայեմ, ստուգեմ) հայտնում է, որ Կարակալա կայսրը, արշավելով Մեծ Հայքի ուղղությամբ, նենգաբար գերում է բանակցությունների մեկնած Խոսրովին: Բայց նույն պատմիչը նաև հայտնում է, որ հայերը չընկճվեցին դրանից և, իրենց առաջնորդ կարգելով Խոսրովի որդի Տրդատին (սա քո մոտ հանդես է գալիս որպես Տրդատ II) դուրս եկան հռոմեացիների դեմ և հետագա տարիներին մի քանի անգամ պարտության մատնեցին նրանց` ի վերջո ստիպելով գնալ զիջումների...

Այս ամենի ֆոնին, քանի որ մեր պատմագիտությունը ցավալիորեն միշտ էլ եվրոպակենտրոն է եղել, անտեսվել են Ագաթանգեղոսի ուղղակի հաղորդումները և հիմք են ընդունվել հռոմեական աղբյուրները: Արդյունքում սովետահայ պատմաբանները, ըստ էության չունենալով որևէ փաստական հիմք, եկել են հետևության, որ Խոսրովը մահացել է գերության մեջ, իսկ նրան հաջորդել և շարունակել է թագավորել քո ասած Տրդատ II-ը` մինչը 252 թ-ը:

Բայց այս մոտեցումը, որը լիովին անտեսում է Ագաթանգեղոսի, ինչպես նաև այլ պատմիչների տեղեկությունները, չափազանց խոցելի է և իր հիմքում ունի ըստ էության միայն այն, որ հռոմեացի պատմիչը ճիշտ է, իսկ մերոնք` սխալ:

Իրականությունը թվում է մի քիչ այլ տեսք է ունեցել, ընդ որում իմ առաջարկած տարբերակում վերանում է հակասությունը նաև հռոմեացի պատմիչի հետ:

Կարելի է կարծել, որԽոսրովի գերության ընթացքում երկիրը ղեկավարել, այսինքն արքայի ժ. պ. ( :) ) է եղել նրա` Տրդատ անունով որդին, բայց հետագայում, հռոմեական բանակի ակնհայտ անհաջողությունների ֆոնին, երբ Հռոմը մեծ զիջումների գնով հազիվ պահպանեց ստատուս-քվոն լրջորեն կատաղած պարթևներից և հայերից, ազատել է Խոսրովին ու հայոց այս վերջին աշխարհակալը, կրկին կանգնելով երկրի ղեկին, կատարել է Ագաթանգեղոսի և մյուս պատմիչների երկերում նկարագրած արարքները: Իսկ Տրդատ արքայազնը ըստ երևույթին մահացել է, քանի որ նրա մասին հետագա որևէ հիշատակություն ուղղակի չկա...

Կարելի է ենթադրել, որ հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ վշտահար ծնողները իրենց նոր ծնված տղային (ապագա առաջին քրիստոնյա գահակալին) տվել են իրենց մահացած որդու անունը և կրկին կոչել են Տրդատ: Այդպիսի դեպքեր հաճախ են պատահում, երբ մահացած երեխայի անունը տալիս են հաջորդ ծնված երեխային...

Այսինքն, քրիստոնյա Տրդատը, Խոսրովի որդին, ծնվել է կամ 251-ի վերջին, կամ էլ 252-ի սկզբին... հետո նրան փախցրեցին Հռոմ - դե մնացածն էլ արդեն գիտեք...

Շատ խորաթափանց էր անգրագիտության մեջ: Ոչինչ միանգամից չի ծնվում ու չի մեռնում: Ամեն երևույթ զարգացման իր փուլերն ունի: Պետք է եփվի, եփվի, նոր մատուցվի...

Դեհ - քո կարծիքը պարզ է:)

Սահակ
23.10.2009, 16:20
Մոտ 305 թվականին, այսինքն երկրորդը, եղել է Իբերիայի թագավորությունը, իսկ 313 թ-ին Միլանի էդիկտով քիրստոնեությունը թույլատրվել է պաշտել Հռոմեական կայսրության տարածքում այլ կրոնների հետ հավասար:
Վիքիպեդիայում գրած է որ Իբերիան քրիստոնեություն է ընդունել 317 թվականին։ Այսինքն Հայաստանը նորից առաջինն է մնում։ Ամեն դեպքում Գարսոյանի գրքում գրած է որ Հայաստանը առաջին քրիստոնեական ազգն է եղել, նունիսկ եթե 314 թվականը ընդունվի որպես ընդունման տարին։ Իբերիայի 305 թվականը որտեղի՞ց է գալիս։

313 թվականի Միլանի էդիկտը «քրիստոնեություն ընդունել» չի կարող համարվել։ Այդ էդիկտը ուղղակի թույլ է տալիս հռոմեական կայսրության անդամ երկրներին ընդունել քրիստնեությունը որպես պետական կրոն։

Վայ, էն ազգին, որ չի հավատում սեփական պատմությանը:

Շատ ճիշտ ես։

Lion
23.10.2009, 16:42
Վիքիպեդիայում գրած է որ Իբերիան քրիստոնեություն է ընդունել 317 թվականին։

Վրաստանում քրիստոնեությունը, որպես պետական կրոն, ընդունելու տարեթիվը մինչ այժմ էլ վիճելի է, քանի որ չկան ուղղակի վկայություններ: Բայց Ագաթանգեղոսը հայտնում է, որ Գրիգոր Լուսավորիչը, Մեծ Հայքում քրիստոնեությունը հաստատելուց հետո այն տարածել է նաև Վրաստանում, ինչպես նաև Աղվանքում, թեև վերջինումս այն այդպես էլ հաջողության չհասավ: Այս պայմաններում կարելի է ենթադրել, որ, եթե Մեծ Հայքը քրիստոնեությունը ընդունել է 301 թ-ին, ապա Իբերիայի թագավորությունը, 2-3 տարի անց` մոտ 305 թ-ին:)

Այսինքն Հայաստանը նորից առաջինն է մնում։

Խնդիրը, ինչպես արդեն ասացի, ոչ թե առաջինը լինել-չլինելու բուն հարցն է, այլ ճշմարտությունը...

Ամեն դեպքում Գարսոյանի գրքում գրած է որ Հայաստանը առաջին քրիստոնեական ազգն է եղել,

Ավելի լավ է "ամերիկահայ պատմական դպրոց" կոչված խեղաթյուրումը հանգիստ թողնի մեր իրական պատմությունը և չփորձի աղավաղել այն:angry

313 թվականի Միլանի էդիկտը «քրիստոնեություն ընդունել» չի կարող համարվել։ Այդ էդիկտը ուղղակի թույլ է տալիս հռոմեական կայսրության անդամ երկրներին ընդունել քրիստնեությունը որպես պետական կրոն։

Գիտեմ - բայց այլ ուղղակի թվական, ինչպես օրինակ Մեծ Հայքի պարագայում, Հռոմում չկա - դրա համար էլ ընդունում են 313-ը...

Սահակ
23.10.2009, 17:16
Խնդիրը, ինչպես արդեն ասացի, ոչ թե առաջինը լինել-չլինելու բուն հարցն է, այլ ճշմարտությունը...
Այս բանավեճը ծագեց նրանից որ դու ասացիր որ «Այո, սա հենց ազգային անվտանգության հարց է, քանի որ այն կասկածի տակ է դնում հայերի` առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարը»։

Հիմա ասում ես որ առաջին լինելը խնդիր չի, միայն ճշմարտությունն է կարևոր։ Ես քո հետ լիովին համաձայն եմ այս հարցում։ Իմ համար էլ կարևոր է ճշմարտությունը այլ ոչ թե մեր առաջին լինել-չլինելը։

Ավելի լավ է "ամերիկահայ պատմական դպրոց" կոչված խեղաթյուրումը հանգիստ թողնի մեր իրական պատմությունը և չփորձի աղավաղել այն:angry
Աչքիս դու կարդացել ես Արմեն Այվազյանի «գիտական» հոդվածները, քանի որ ամերիկյան հայագետներին անվանում ես «խեղաթյուրում»։

Այս թեմայով հետաքրքրվողներին, բոլորին, խորհուրդ եմ տալիս կարդալ հետևյալ շատ կարևոր հոդվածը՝ Հանուն միասնության (http://www.sci.am/download_file_news.php?nid=145&f=1)։

Lion
23.10.2009, 17:26
Այս բանավեճը ծագեց նրանից որ դու ասացիր որ «Այո, սա հենց ազգային անվտանգության հարց է, քանի որ այն կասկածի տակ է դնում հայերի` առաջին քրիստոնյա ազգ լինելու գաղափարը»։

Հիմա ասում ես որ առաջին լինելը խնդիր չի, միայն ճշմարտությունն է կարևոր։ Ես քո հետ լիովին համաձայն եմ այս հարցում։ Իմ համար էլ կարևոր է ճշմարտությունը այլ ոչ թե մեր առաջին լինել-չլինելը։

Եվ կրկին ասում եմ - ես ջանք չեմ թափում, չեմ տանջվում, որ ամեն ինչում, այդ թվում նաև քրիստոնեության պահով, իմ ազգի առաջնությունը ապահովեմ: Բայց եթե մենք առաջինն ենք, ասեմ, որ առաջինը չենք? Իսկ այն, որ քրիստոնեության պահով առաջինն ենք, ոչ միայն փաստ է, այլև ինչ-որ տեղ նաև ազգային կերպարի մի մաս: Հենց այս իմաստով է հարցը ազգային անվտանգության ոլորտում - այսինքն, խլելով մեր ազգից օբյեկտիվորեն ճիշտը` քրիստոնեության հարցումա ռաջինը լինելը, մենք խեղաթյուրում ենք ազգային կերպարը և վնասում ազգային անվտագությանը...

Աչքիս դու կարդացել ես Արմեն Այվազյանի «գիտական» հոդվածները, քանի որ ամերիկյան հայագետներին անվանում ես «խեղաթյուրում»։

Այդ թվում և Արմեն Այվազյանի հոդվածները: Բայց դրանք չեն, իհարկե, գլխավորը, այլ այդ դպրոցի ներկայացուցիչների արտահայտած փաստացի տեսակետներն ու կարծիքները: Այնպես որ ես արտահատում եմ իմ կարծիքը, որ չափազանց բացասական է...

Լեռնցի
01.01.2010, 15:05
Ահա ինչպես են Հրեաները կեղծում Հայոց պատմությունը:

http://www.youtube.com/watch?v=wn6jseb5jHM&NR=1

հ.գ. Տղեն լավ էլ հայերեն խոսում ա :think

Chuk
01.01.2010, 16:24
Ահա ինչպես են Հրեաները կեղծում Հայոց պատմությունը:

http://www.youtube.com/watch?v=wn6jseb5jHM&NR=1

հ.գ. Տղեն լավ էլ հայերեն խոսում ա :think
4.30 րոպե նայեցի, վարողի վարքից, անկուլտուրականությունից, լրագրողական էթիկային ընդհանրապես չտիրապետելուց սիրտս ուղղակի խառնեց:

Գաղափար չունեմ զրուցակիցն ով է ու ինչ գործ է անում, գուցե և վատ գործ է անում, գուցե ուղղակի պատմաբան է, որն ուսումնասիրություններ է անում, հանգում գուցե սխալ, իսկ գուցե ճիշտ արդյունքների, բայց էդ ամեն ինչը բոլորովին էական չէ, որովհետև վարողը սովորական ամակարդակ նացիոնալիստ էր:

Invisible man
01.01.2010, 19:29
որովհետև վարողը սովորական ամակարդակ նացիոնալիստ էր:

Չուկ ջան ախր դու կրկնում ես էդ կեղտոտ ջհուդի խոսքերը(էթիկայի կանոնները թույլ չեն տալիս ավելի ճշգրտորեն բնորոշել դրան): Իմ կարծիքով ամեն նորմալ հայ էլ անկախ պատմաբան լինել-չլինելուց հունից դուրս կգար լսելով էդ ծախու շան խոսքերը ու էդ չի նշանակում, որ ինքը անմակարդակ նացիոնալիստ ա (ճիշտ այդպես էլ կոչեց նրան էդ հրեան):

իսկ գուցե ճիշտ արդյունքների
:o:o:o Ոնց թե ճիշտ, մի հատ ել ասա, որ հայերը ընդամենը հազար տարվա ազգ են ու հայերենն էլ հունափռուգիական լեզուններից ա առաջացել:

Հարդ
01.01.2010, 20:42
4.30 րոպե նայեցի, վարողի վարքից, անկուլտուրականությունից, լրագրողական էթիկային ընդհանրապես չտիրապետելուց սիրտս ուղղակի խառնեց:

Գաղափար չունեմ զրուցակիցն ով է ու ինչ գործ է անում, գուցե և վատ գործ է անում, գուցե ուղղակի պատմաբան է, որն ուսումնասիրություններ է անում, հանգում գուցե սխալ, իսկ գուցե ճիշտ արդյունքների, բայց էդ ամեն ինչը բոլորովին էական չէ, որովհետև վարողը սովորական ամակարդակ նացիոնալիստ էր:

Բայց էտ ինչ կարևոր էր?:8

Norton
01.01.2010, 22:36
Ահա ինչպես են Հրեաները կեղծում Հայոց պատմությունը:

http://www.youtube.com/watch?v=wn6jseb5jHM&NR=1

հ.գ. Տղեն լավ էլ հայերեն խոսում ա :think

Փաստորեն այս մեկ մարդը ներկայացնում է ամբողջ հրեական ազգը::o Ինչ է նշանակում հրեաները կեղծում են հայոց պատմությունը? Այս անձը նույն հաջողությամն կարող էր ազգությամբ տաջիկ լիներ և ինչ դուրս կգար, որ տաջիկները կեղծում են հայոց պատմությունը?:o
Ինչ վերաբերվումա բուն նյութին, ոչ մի կոնկրետ բան չկար: Լրագրողի կողմից անընդհատ հարձակումներ էին լինում, որի պատճառով այդպես էլ չհասկացվեց, որն է այդ մարդու տեսակետը: Ու վերջում սկսվեց իրար փոխադարձ մեղդրանքներ ֆազիզմի մեջ:
Հ.Գ. ազգությունների անվանումները փոքրատառով են գրվում;

Chuk
01.01.2010, 22:36
Չուկ ջան ախր դու կրկնում ես էդ կեղտոտ ջհուդի խոսքերը(էթիկայի կանոնները թույլ չեն տալիս ավելի ճշգրտորեն բնորոշել դրան): Իմ կարծիքով ամեն նորմալ հայ էլ անկախ պատմաբան լինել-չլինելուց հունից դուրս կգար լսելով էդ ծախու շան խոսքերը ու էդ չի նշանակում, որ ինքը անմակարդակ նացիոնալիստ ա (ճիշտ այդպես էլ կոչեց նրան էդ հրեան):

:o:o:o Ոնց թե ճիշտ, մի հատ ել ասա, որ հայերը ընդամենը հազար տարվա ազգ են ու հայերենն էլ հունափռուգիական լեզուններից ա առաջացել:

Ես ծանոթ չեմ այդ ՀՐԵԱՅԻ աշխատանքին:

Հիմա սկսենք հերթով: Հնարավոր է, որ իր արածը շանտղություն է: Հնարավոր է:
Սակայն շանտղությանը չեն պատասխանում շանտղությամբ, հակասեմիտական վարքով:

Լրագրողի կերպարով, էթիկայի կանոններին չտիրապետող ու անկուլտուրական հակասեմիստը նորմալ մարդու մոտ ընդվզում է արթնացնում:

Եթե այդ մարդը (հրեան) խեղաթյուրում է պատմությունը ապա կա գիտական ճիշտ ճանապարհ, այն է գիտական բանավեճը, որը կարող է ծավալվել գիտական աշխատությունների միջոցով, կարելի է այդ մարդուն հրավիրել եթեր ու բանավեճում ապացուցել իր սխալ լինելը: Բայց հրավիրել իր տեսակետների շուրջ բանավեճի, այլ ոչ թե ամենաթունավոր ու տգեղ ձևով հրավիրել ապացուցելու, որ ինքը «պատվեր է կատարում»: Այդ մի նախադասությամբ լրագրողի միկրաֆոնը ձեռքին բռնած հակասեմիստը ի սկզբանե հայտարարում է, որ ինքը պատրաստ չի բանավեճի, ավելին, այնպիսի պայման է դնում, որ տվյալ անձանավորությունը հրավերը մերժի:

Էժանագին տրյուկ, որը մի շարք ամպագոռգոռ հայրենասերների սիմպատիան է շահում ու միայն: Տվյալ լրագրողի միակ արածը հենց դա էր. էժանագին տրյուկով հայրենասերի ու ճշտախոսի պիտակ ստանալը: Համենայն դեպս իմ տպավորությունն այդպիսին է:

Տվյալ անձին, հրեային, ինչպես ասացի չեմ ճանաչում, աշխատանքներին ծանոթ չեմ, հետևաբար ոչ մի հիմք չունեմ պնդելու, ինքը պատվեր է կատարում, սխալ ուղղությամբ է գնում, թե հետաքրքիր վերլուծություններ է անում: Հակված եմ համարել որ պատվեր է կատարում: Բայց ոչ մի հիմք չունեմ, ինչպես որ ձեզնից որևէ մեկը չունի:

Իսկ քեզնից պահանջում եմ ակումբի սահմաններում իսպառ մոռանալ ջհուդ բառը ու այսուհետ որևէ գրառում չանել, որը հակասում էհաղորդակցման նորմերին, որը որոշակի ազգի նկատմամբ բացասական ու ագրեսիվ վերաբերմունք է պարունակում: Սա այդ էժանագին լրագրողի էժանագին հաղորդման նման հարթակ չէ:

Mephistopheles
01.01.2010, 22:37
Ահա ինչպես են Հրեաները կեղծում Հայոց պատմությունը:

http://www.youtube.com/watch?v=wn6jseb5jHM&NR=1

հ.գ. Տղեն լավ էլ հայերեն խոսում ա :think

Ռասսելի էշ խելքն ասեմ որ էս դեբիլի հետ գլուխ ա դնում… ի՞նչ է Հայաստանում գիտնական չկա՞ … եթե մեր պատմությունը էս դեբիլը պտի պաշտպանի ես կարող եմ ասել որ մենք անպաշտպան ենք…

Lion
01.01.2010, 22:44
Մի միամիտ հարց տամ, էլի: Ինտերնետս չի բացում, բայց շատ հետաքրքիր է - մոտավորապես ինչ է ասում այդ ժուռնալիստը?

Chuk
01.01.2010, 22:47
Մի միամիտ հարց տամ, էլի: Ինտերնետս չի բացում, բայց շատ հետաքրքիր է - մոտավորապես ինչ է ասում այդ ժուռնալիստը?

Տվյալ «լրագրողը» (չակերտների մեջ, որովհետև իրականում ամոթ է այդ մարդուն լրագրող համարել) ինչ-որ հրեա հայագետի մեղադրում է պատմության խեղաթյուրման, պատվեր կատարելու մեջ: Բոլորովին էական չէ, թե տվյալ «լրագրողը» որքանով է ճիշտ կամ սխալ, որովհետև իր կուլտուրայով, իսկ ավելի ճիշտ անկուլտուրականությամբ ինքը ստեղծում է տհաճ իրավիճակ, նյութը ստանում է հակահրեական բնույթ, որից անշուշտ մի շարք հակասեմիստ հայեր հրճվանք են ապրելու, բայց ըստ էության ոչ մի տեսակետ չի ներկայացնում, ջուր է ծեծում, ստեղծում ծիծաղելի ու սրտխառնոց առաջացնող իրավիճակ:

Norton
01.01.2010, 22:50
Խորհուրդ եմ տալիս այս վիդեոն նայել: Համենայն դեպս, սա ամեն ինչ կարող է կոչվել, բացի լրագրողից:
Ի դեպ, լրագրողը աչքի է ընկնում նաև անգրագիտությամբ, նշելով, որ 600 տարի հայերին ձեռք չեն տվել մինչև 1915 թվ., այնինչ հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում, հայերը միշտ էլ հալածանքների են ենթարկվել:
Նշում է, որ հայերի կոտորածը հայկական հարցի միջազգային արծարծումից է սկսվել ու ասում, որ դա հայերը չեն արել, խոսքից հասկացվում է, որ դրա մեջ նա հրեաներին է մեղադրում, հետաքրքիր է Բեռլինի կոնգրեսում հայերը ինչ էին անում, եթե չէին արածարծում ու լրագրողը բուն պատճառի հասկացողության հետ էլ խնդիր ունի:
Լրագրողը գրեթե գոռալով նշում է, որ գիտնականը հայերին համարում է եկվոր, իսկ նա պատասխանում է, որ նա հայ ժողովրդին համարում է բնիկ տեղացի, ամբողջ խնդիրը լեզվական հարց է:
Լրագրողը ավելի հիմար պատասխան չի գտնում, քան ասել, որ Աստված դրախտում Ադամի ու Եվայի հետ հայերենով էր խոսում: Մի խոսքով զավեշտալի ա, մի քանի ֆաշիստների ոգևորելու միջոց է ընդամենը;

http://www.youtube.com/watch?v=MQgzwKe5UP0

Mephistopheles
01.01.2010, 22:57
Ապեր, էս դեբիլը կարծում ա Աստված Ադամի ու Եվայի հետ հայերեն ա խոսացել… խելքին աշեցեք… ու եթե չես համաձայնվում ուրեմն հայ չես կամ խառնածին ես…

Հ.Գ. դրան մենակ ինքն ա հավատում

Chuk
01.01.2010, 23:03
Մի խոսքով այդ հրեայի հետ այս պահին գործ չունեմ, մեծ հավանականությամբ պատմության կեղծարար է: Բայց այ որ տվյալ լրագրողը կամ չգիտեմ ինչը պատմության կեղծարար է, կասկած անգամ չունեմ:

Mephistopheles
01.01.2010, 23:03
Աստված դրախտում Ադամի ու Եվայի հետ հայերենով էր խոսում

…հա ինքն էլ ընդեղ նստած լսում էր… ո՞նց ա ասել… աել ա "եկ այստեղ զավակս և դուստր իմ" թե "արի ստե հլա արա… ախչի քեզ էլ եմ ասում, դու էլ արի… "

Norton
01.01.2010, 23:08
Մի խոսքով այդ հրեայի հետ այս պահին գործ չունեմ, մեծ հավանականությամբ պատմության կեղծարար է: Բայց այ որ տվյալ լրագրողը կամ չգիտեմ ինչը պատմության կեղծարար է, կասկած անգամ չունեմ:

Համենայն դեպս, լրագրողը նրան մեղադրում էր, որ հայերին համարում է եկվոր: Հիմնական մեխը դա էր, բայց պատասխանը եղավ, որ համարում է հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ:8
Մնացած առումով չգիտեմ:

Mephistopheles
01.01.2010, 23:13
Բայց հրավիրել իր տեսակետների շուրջ բանավեճի, այլ ոչ թե ամենաթունավոր ու տգեղ ձևով հրավիրել ապացուցելու, որ ինքը «պատվեր է կատարում»

Իմիջայլոց, պատմությունը պատվերով խեղաթյուրման համար դատ է հասնում… էդքան համոզված եթե լիներ ու ապացույցներ էլ ունենար նա դա վախուց էր արել, ոչ թե միկրոֆոնը խեռքին էշ-էշ դուրս տա… նախ դատի տալով նա Ռասսելին կլռեցներ և երկրորդ ամբողջ գիտական աշխարհը դա կիմանար ու նա այլևս գիտական որևէ աշխատություն չէր գրի…

… ուղղակի պատկերացրեք դատարանում նրա պնդումները թե Աստված Ադամի ու Եվայի հետ հայերեն է խոսել… պատկերցնում եք չէ՞ թե մասան ոնց ա վրեքներս տժժալու ու ինչ կայֆեր են վրեքներս բռնելու…

Mephistopheles
01.01.2010, 23:17
Համենայն դեպս, լրագրողը նրան մեղադրում էր, որ հայերին համարում է եկվոր: Հիմնական մեխը դա էր, բայց պատասխանը եղավ, որ համարում է հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ:8
Մնացած առումով չգիտեմ:

երբ էդ "ժուռնալիստի" հակափաստարկները կամ հակատեսությունը, կամ ինչպես ինքն է պնդում "ճշմարտությունն" ես լսում, կամ որևէ խելամիտ մարդ լսում է, ապա Ռասըլի ասածները միանշանակ դառնում են արժանահավատ և վտանգը հենց այստեղ է … այ սենց ա էդ դեբիլը մեզ վնասում…

Norton
01.01.2010, 23:18
…հա ինքն էլ ընդեղ նստած լսում էր… ո՞նց ա ասել… աել ա "եկ այստեղ զավակս և դուստր իմ" թե "արի ստե հլա արա… ախչի քեզ էլ եմ ասում, դու էլ արի… "
Հա, Մեֆ ջան, չար լեզուները պնդում են, որ միկրաֆոնը ձեռքը դրախտում Ադամի ու Եվայի հետևից պապառացիություն էր անում... լեգենդ կա, որ նրա տեսախցիկը բռնացրել է Ադամին ու Եվային ուղղահայաց յարխուշտա պարելուց

երբ էդ "ժուռնալիստի" հակափաստարկները կամ հակատեսությունը, կամ ինչպես ինքն է պնդում "ճշմարտությունն" ես լսում, կամ որևէ խելամիտ մարդ լսում է, ապա Ռասըլի ասածները միանշանակ դառնում են արժանահավատ և վտանգը հենց այստեղ է … այ սենց ա էդ դեբիլը մեզ վնասում…
լրիվ համաձայն եմ

Lion
02.01.2010, 10:50
Ըհը, ի վերջո հաջողվեց նայել տեղադրված վիդեոն...

Փաստորեն Ջեյմս Ռասսել կոչվող տականքը սա է...

Ես սրան մի քիչ ծանոթ էի-

http://www.akumb.am/showthread.php?48867-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D4%B1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB

բայց առաջին անգամ տեսա, թե ով է այս սողունը:

Դե, որ սա բացահայտ հակահայկական արշավանք իրականացնող ակտիվ կեղծ-գիտնականներից մեկն է, վաղուց է ասվել: Ավելին, նրա աշխատանքների հանգամանալից քննադատությամբ հանդես է եկել հարգարժան Արմեն Այվազյանը և նրա տեսակետներին առայժմ պատասխան չեն ստացվել:

Սա օբյեկտիվ մասը:

Սուբյեկտիվ մասը - անսահման հարգելով հրեա ազգին, միաժամանակ նշեմ, որ կոնկրետ այս օրինակի վրա ես կարծում եմ, որ մենք գործ ունենք հրեա-թուրքական պատվեր կատարող ստոր մի հրեայի հետ, որը լրջորեն հարվածի տակ է դնում իր ազգի հեղինակությունը, պատիվը և, հատկապես, հայերի շրջանակներում:

Մի խոսքով, սողուն, որին նույնիսկ լսել էլ չարժե:

Հանուն արդարության պետք է նշել նաև, որ լրագրողի մակարդակն էլ մի քիչ այն չէր և այստեղ մենք գործ ունենք ավելի շատ ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, սկսած չմաքրված "կանտովկայից" ու հարթակի վրա ագրեսիվ տոնով հարցազրույց վերցնելուց, վերջացրած կոնկրետ բնագավառում բավականին անպատրաստ լինելուց:

Այնուհանդերձ, այս ամենով հանդերձ, լրագրողի դիրքորոշումը ավելի ընդունելի ու հասկանալի է, քանի որ ակնհայտ է, որ ամերիկահայությունը, գտնվելով ամերիկահայ կեղծ հայագիտական դպրոցի ազդեցության տակ և, զգալով այնուհանդերձ, որ. "մի բան այստեղ այն չէ", փորձում է հասու լինել իրական ճշմարտությանը: Բայց նրա միջոցները սահմանափակ են և արդյունքում առաջանում են նման մետամարֆոզներ` սկզբունքորեն ճիշտ գաղափար և դիրքորոշում ի դեմս այս լրագրողի և, միաժամանակ, բավականին անհաջող իրականացում, ի դեմս նույն այդ լրագրողի...

Իսկ ընդհանուր առմամբ ուշադրության արժանի է.

1. Դեմագոգիան, երբ այդ տականքը հայականությունը համեմատում է "ֆաշիզմի" հետ, լավ իմանալով, թե այդ բառն իսկ ինչ հզոր ազդեցություն կուենա լսարանի վրա,
2. մակերեսայնությունը - հայագիտությունը վաղուց է ապացուցել, որ հայերենը թրակա-փռուգիական լեզվախմբին չի պատկանում,
3. բացահայտ հայատյացությունը, որ, ինչքան էլ թաքցվի, այնուհանդերձ ակնհայտ է,
4. Ռասսելը ակնհայտորեն "պախմելիա" վիճակում էր
5. խոսակցության ժամանակ հիշատակվում է Նինա Գարսոյան կոչվող հերթական սողունը, որի իրական պատմական հայացքներին շատ հեշտ է ծանոթանալ վերևում բերված հղումում...

Մի խոսքով, տականք, որին այս սուրբ օրերին դիտել պետք չէ...

Norton
02.01.2010, 13:04

Հետաքրքիր ա քեզ որտեղից ինֆորմացիա, ով ք պատվիրատուն? Հայաստանում հակահրեակա հայացքներ ունեցող ու տարածող լիքը մարդիկ կան, էլ չեմ ասում ակումբի եղածները, ինչ է բոլորին ՀՀ կառավարություն է ֆինանսավորում?

Այնուհանդերձ, այս ամենով հանդերձ, լրագրողի դիրքորոշումը ավելի ընդունելի ու հասկանալի է, քանի որ ակնհայտ է, որ ամերիկահայությունը, գտնվելով ամերիկահայ կեղծ հայագիտական դպրոցի ազդեցության տակ և, զգալով այնուհանդերձ, որ. "մի բան այստեղ այն չէ", փորձում է հասու լինել իրական ճշմարտությանը: Բայց նրա միջոցները սահմանափակ են և արդյունքում առաջանում են նման մետամարֆոզներ` սկզբունքորեն ճիշտ գաղափար և դիրքորոշում ի դեմս այս լրագրողի և, միաժամանակ, բավականին անհաջող իրականացում, ի դեմս նույն այդ լրագրողի...
Նախ սույն անտակտությանը լրագրող չէի կոչի, իսկ եթե կոչում ենք "լրագրող", ապա պետք է հաշվի առնել լրագրողական էթիկայի մասին, որը նրա մոտ ոչ միայն բացակայում է, այլ տարրական բանավեճի կանոների մեջ էլ չի մտնում:
Ու այդ հիստերի ագրեսիայի ֆոնին, Ռասսելի հանգստությունը ու հավասարակշռվածությունը, դրական ֆոն է ստեղծում հենց իր նկատմամքըբ: Էլ չասեմ Ադամի ու Եվայի դրախտում հայերեն խոսալու ցնդիկ միտքը, որը լսելուց հետո ամեն տրամբանող մարդ կսկսի հավատալ, դիմացինին քան դրան: Այս սուտի հայրենասիրական ելույթը ավելի շատ վնասեց, քան ազդեց: Էլի կրկնեմ ընդամենը մի քանի հայ ֆաշիստները ուրախացան ու վերջ:

Mephistopheles
03.01.2010, 04:52
Ըհը, ի վերջո հաջողվեց նայել տեղադրված վիդեոն...

Փաստորեն Ջեյմս Ռասսել կոչվող տականքը սա է...

Ես սրան մի քիչ ծանոթ էի-

http://www.akumb.am/showthread.php?48867-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D4%B1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB

բայց առաջին անգամ տեսա, թե ով է այս սողունը:

Դե, որ սա բացահայտ հակահայկական արշավանք իրականացնող ակտիվ կեղծ-գիտնականներից մեկն է, վաղուց է ասվել: Ավելին, նրա աշխատանքների հանգամանալից քննադատությամբ հանդես է եկել հարգարժան Արմեն Այվազյանը և նրա տեսակետներին առայժմ պատասխան չեն ստացվել:

Սա օբյեկտիվ մասը:

Սուբյեկտիվ մասը - անսահման հարգելով հրեա ազգին, միաժամանակ նշեմ, որ կոնկրետ այս օրինակի վրա ես կարծում եմ, որ մենք գործ ունենք հրեա-թուրքական պատվեր կատարող ստոր մի հրեայի հետ, որը լրջորեն հարվածի տակ է դնում իր ազգի հեղինակությունը, պատիվը և, հատկապես, հայերի շրջանակներում:

Մի խոսքով, սողուն, որին նույնիսկ լսել էլ չարժե:

Հանուն արդարության պետք է նշել նաև, որ լրագրողի մակարդակն էլ մի քիչ այն չէր և այստեղ մենք գործ ունենք ավելի շատ ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, սկսած չմաքրված "կանտովկայից" ու հարթակի վրա ագրեսիվ տոնով հարցազրույց վերցնելուց, վերջացրած կոնկրետ բնագավառում բավականին անպատրաստ լինելուց:

Այնուհանդերձ, այս ամենով հանդերձ, լրագրողի դիրքորոշումը ավելի ընդունելի ու հասկանալի է, քանի որ ակնհայտ է, որ ամերիկահայությունը, գտնվելով ամերիկահայ կեղծ հայագիտական դպրոցի ազդեցության տակ և, զգալով այնուհանդերձ, որ. "մի բան այստեղ այն չէ", փորձում է հասու լինել իրական ճշմարտությանը: Բայց նրա միջոցները սահմանափակ են և արդյունքում առաջանում են նման մետամարֆոզներ` սկզբունքորեն ճիշտ գաղափար և դիրքորոշում ի դեմս այս լրագրողի և, միաժամանակ, բավականին անհաջող իրականացում, ի դեմս նույն այդ լրագրողի...

Իսկ ընդհանուր առմամբ ուշադրության արժանի է.

1. Դեմագոգիան, երբ այդ տականքը հայականությունը համեմատում է "ֆաշիզմի" հետ, լավ իմանալով, թե այդ բառն իսկ ինչ հզոր ազդեցություն կուենա լսարանի վրա,
2. մակերեսայնությունը - հայագիտությունը վաղուց է ապացուցել, որ հայերենը թրակա-փռուգիական լեզվախմբին չի պատկանում,
3. բացահայտ հայատյացությունը, որ, ինչքան էլ թաքցվի, այնուհանդերձ ակնհայտ է,
4. Ռասսելը ակնհայտորեն "պախմելիա" վիճակում էր
5. խոսակցության ժամանակ հիշատակվում է Նինա Գարսոյան կոչվող հերթական սողունը, որի իրական պատմական հայացքներին շատ հեշտ է ծանոթանալ վերևում բերված հղումում...

Մի խոսքով, տականք, որին այս սուրբ օրերին դիտել պետք չէ...

Lion ջան, մենք Ռասսելին դեմ դեռ ոչինչ չունենք հանելու ու նրա ասածները էդ "լրագրողի" հասցեին շատ էլ ճիշտ էր ես դրա տակ կստորագրեմ… երբ ասում են որ Աստված դրախտում հայերեն ա խոսացել Ադամի ու Եվայի հետ… երբ ասում ա է որ ամբողջ "սպիտակամորթ" ռասսան հայերից է սկսել էն էլ հպարտությամբ… ես զարմանում եմ որ դրան դեռ Հայաստանում ոչ ոք դատի չի տվել… էս ա՞ մեր դեմքը… իմիջայլոց էդ ապուշը որքան շատ է բերանը բացում էնքան ավելի ծիծաղելի ու խեղկատակի տեսքով ենք ներկայանում… ու Ռասսելը դրանից լավ էլ օգտվում է ու անընդհատ խոսեցնում է… Իսկ Արմեն Այվայանն էլ հերթական ռասսիստներից մեկն է ուղղակի "շոկոլադով" է ծածկնած …

…իմիջայլոց հրեաներին-թուրքերին հեչ էլ պետք չի մեր պատմությունը կեղծել, որովհետև ինչքան էլ պատմությունը կեղծվի հայերին այստեղից հանող չկա (հանողն առայժմ մեր իշխնություններն են)… անգամ եթե պարզվի որ Հայերից է սկսել աշխարհը, դա էլ ոչինչ չի փոխելու…

Lion ջան, դու ի՞նչ ես կարծում Աստված Ադամի ու Եվայի հետ հայերե՞ն է խոսել թե՞ ոչ… եթե անգամ քմծիծաղ տվեցիր ապա դու"խառնածին" ես… սա ըստ Հայոց պաշտպան "լրագրողի" է…

… ցավով պիտի նշեմ որ Հայաստանում ռասիզմ կա, հանձինս "հայրենասերների" որոնք պատմությունը կեղծելով են "ծառայում" հայ ժողովրդին և նրանց սիրո չափանիշը դա օտարի նկատմամբ իրենց ունեցած ատելությունն է… մեզ համար ռասսլները վտանգավոր չեն, վտանգավոր են նրանց հակահարված տվողները

… պատմությունը գիտություն է…

Chuk
03.01.2010, 05:58
Ըհը, ի վերջո հաջողվեց նայել տեղադրված վիդեոն...
Շատ լավ է:

Փաստորեն Ջեյմս Ռասսել կոչվող տականքը սա է...
Ջեյմս Ռասսելը թերևս այս մարդն է, հույս ունեմ հիմնավոր պատճառներ ունես տականք անվանելու:

Ես սրան մի քիչ ծանոթ էի-

http://www.akumb.am/showthread.php?48867-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D4%B1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB

բայց առաջին անգամ տեսա, թե ով է այս սողունը:
Որ ծանոթ էիր, կարող եմ հասկանալ, բայց այ որ այս վիդեոները նայելով նրան որպես սողուն ես ճանաչել, արդեն սկսում եմ մտածել, որ նախկինում էլ ծանոթ չես եղել:

Դե, որ սա բացահայտ հակահայկական արշավանք իրականացնող ակտիվ կեղծ-գիտնականներից մեկն է, վաղուց է ասվել: Ավելին, նրա աշխատանքների հանգամանալից քննադատությամբ հանդես է եկել հարգարժան Արմեն Այվազյանը և նրա տեսակետներին առայժմ պատասխան չեն ստացվել:
Ես ուրախ եմ, որ կա մարդ, ով գիտականորեն է փորձել բանավիճել:
Այդ դեպքում թերևս անհանգստանալու բան չկա, քանզի պատմությունը գիտություն է և եթե Արմեն Այվազյանը կարողացել է հիմնավորել, որ այս մարդը սխալ բաներ է ասում ու պատասխան չի եղել, դա արդեն գիտական հաղթանակ է, այս մարդու աշխատանքն ինքնըստինքյան անարժեք: Բայց հաշվի առնելով արձագանքները ինձ թույլ եմ տալիս ենթադրել որ այսուհանդերձ այնքան էլ համոզիչ չի քննադատվել:

Սա օբյեկտիվ մասը:
Մինչև այս պահը օբյեկտիվ մաս չեմ տեսել: Եթե օբյեկտիվը սողուն ու տականք անվանելն էր, փոխանակ այդ մարդու տեսության սխալ լինելը ցույց տալը (ի դեպ կրկնեմ, այդ տեսությանը ծանոթ չեմ), ապա ես ցավում եմ:

Սուբյեկտիվ մասը - անսահման հարգելով հրեա ազգին, միաժամանակ նշեմ, որ կոնկրետ այս օրինակի վրա ես կարծում եմ, որ մենք գործ ունենք հրեա-թուրքական պատվեր կատարող ստոր մի հրեայի հետ, որը լրջորեն հարվածի տակ է դնում իր ազգի հեղինակությունը, պատիվը և, հատկապես, հայերի շրջանակներում:
Սովորական ռասիզմ, կանխակալ վերաբերմունք, որը գալիս է ցույց տալու որ պատմությամբ զբաղվող այրն ուղղակի պատրաստ չէ այդ աշխատանքները սառը նայելու ու տեսնելու թե տակն ինչ կա, այլ առաջնորդում է սեփական ազգային ամբիցիաներով, տաքարյունությամբ:

Մի խոսքով, սողուն, որին նույնիսկ լսել էլ չարժե:
Եթե լսել չարժի, ապա ինչի՞ համար է այս աղմուկն ու քո երկարաշունչ գրառումը:
Իսկ այ ես կարծում եմ, որ եթե ես տվյալ հարցով հետաքրքրված լինեի անպայման կլսեի, որովհետև գիտությունն այնպիսի բան է, որ պիտի բոլոր տեսակետները ուշադիր լսես ու վերլուծես:

Հանուն արդարության պետք է նշել նաև, որ լրագրողի մակարդակն էլ մի քիչ այն չէր և այստեղ մենք գործ ունենք ավելի շատ ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, սկսած չմաքրված "կանտովկայից" ու հարթակի վրա ագրեսիվ տոնով հարցազրույց վերցնելուց, վերջացրած կոնկրետ բնագավառում բավականին անպատրաստ լինելուց:
Հանուն արդարության ուզում եմ նշել իմ սուբյեկտիվ կարծիքը, որ տվյալ «լրագրողի» մակարդակը ոչ թե այն չէր, այլ տվյալ «լրագրողը» պարզապես մակարդակ չուներ:

Այնուհանդերձ, այս ամենով հանդերձ, լրագրողի դիրքորոշումը ավելի ընդունելի ու հասկանալի է, քանի որ ակնհայտ է, որ ամերիկահայությունը, գտնվելով ամերիկահայ կեղծ հայագիտական դպրոցի ազդեցության տակ և, զգալով այնուհանդերձ, որ. "մի բան այստեղ այն չէ", փորձում է հասու լինել իրական ճշմարտությանը: Բայց նրա միջոցները սահմանափակ են և արդյունքում առաջանում են նման մետամարֆոզներ` սկզբունքորեն ճիշտ գաղափար և դիրքորոշում ի դեմս այս լրագրողի և, միաժամանակ, բավականին անհաջող իրականացում, ի դեմս նույն այդ լրագրողի...
Գիտական բանավեճի փոխարեն քուչի բազառ տանելը ընդունելի ու հասկանալի համարողներն ապշեցնում են:
Եվ սա զուտ այն պատճառով, որ տվյալ քուչի բազառ տանողի մոտիվացիան համընկնում է սեփական ռասիստական ու ազգայնսիրական-փառամոլական մոտիվացիային:

Իսկ ընդհանուր առմամբ ուշադրության արժանի է.

1. Դեմագոգիան, երբ այդ տականքը հայականությունը համեմատում է "ֆաշիզմի" հետ, լավ իմանալով, թե այդ բառն իսկ ինչ հզոր ազդեցություն կուենա լսարանի վրա,
Հաղորդման ժամանակ «լրագրողը» հանդես էր գալիս բացահայտ հակասեմիտական դիրքից ու այդ դեպքում խիստ բնական ու նորմալ է նրան ֆաշիստի հետ համեմատելը:

2. մակերեսայնությունը - հայագիտությունը վաղուց է ապացուցել, որ հայերենը թրակա-փռուգիական լեզվախմբին չի պատկանում,
Փաստորեն առ այսօր կա նաև այլ տեսակետ: Պատմության մեջ այդ տեսակետի հիմնավորումները չլսելով այն աղբարկղը գցել փորձելը պատմաբանության տեսակետից անգրագիտություն է: Սրանով չեմ ուզում ասել, որ հայերեն թրակա-փռուգիական լեզվախմբին է պատկանում. իմ գիտելիքները դրան չեն բավարարում: Ես խոսում եմ ընդամենը գիտությամբ զբաղվելու ու «զբաղվելու» տարբերության մասին:

3. բացահայտ հայատյացությունը, որ, ինչքան էլ թաքցվի, այնուհանդերձ ակնհայտ է,
Նման բան պարզապես ակնհայտ չէր:

4. Ռասսելը ակնհայտորեն "պախմելիա" վիճակում էր
Սա ցույց է տալիս քննարկման մակարդակը:
Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է պախմելիայի մեջ լինել: «Լրագրողը», եթե նկատել ես, նրան բռնացրել էր առանց պայմանավորվելու ու եթե անգամ իսկապես այդ մարդը պախմելիայի մեջ էր, դա որպես այդ մարդու դեմ խոսող բան ներկայացնելը զավեշտալի է:

5. խոսակցության ժամանակ հիշատակվում է Նինա Գարսոյան կոչվող հերթական սողունը, որի իրական պատմական հայացքներին շատ հեշտ է ծանոթանալ վերևում բերված հղումում...
Եթե մարդուն զուտ պատմական՝ քոնին հակասող հայացքների համար սողուն են անվանում, ապա իմ սիրտը նորից խառնում է:

Մի խոսքով, տականք, որին այս սուրբ օրերին դիտել պետք չէ...
Սիրտս նորից խառնեց:

Ու ընդհանրապես զզվում եմ ֆաշիզմից, որևէ ազգի նկատմամբ ունեցած ատելի վերաբերմունքից, ազգայնամոլությունից: Ուղղակի զզվում եմ:

Mephistopheles
03.01.2010, 07:09
[I]
Այնուհանդերձ, այս ամենով հանդերձ, լրագրողի դիրքորոշումը ավելի ընդունելի ու հասկանալի է, քանի որ ակնհայտ է, որ ամերիկահայությունը, գտնվելով ամերիկահայ կեղծ հայագիտական դպրոցի ազդեցության տակ և, զգալով այնուհանդերձ, որ. "մի բան այստեղ այն չէ", փորձում է հասու լինել իրական ճշմարտությանը: Բայց նրա միջոցները սահմանափակ են և արդյունքում առաջանում են նման մետամարֆոզներ` սկզբունքորեն ճիշտ գաղափար և դիրքորոշում ի դեմս այս լրագրողի և, միաժամանակ, բավականին անհաջող իրականացում, ի դեմս նույն այդ լրագրողի...
.

եթե "լրագրողի" դիրքորոշումը քեզ այնուամենայնիվ հասկանալի է, ապա սա շատ վատ նշան է… փաստորեն էդ մարդու ասածները քեզ որպես "պատմաբամ" (կներես, բայց չակերտ պիտի օգտագործեմ… առանց դրա միտքս սխալ կընկալվի) ավելի ընդունելի են, քան Ռասսելինը… այսինքն դու ավելի հակված ես մտածելու որ աստված հայերեն է խոսել, որ ամբողջ մարդկությունը հայերից է առաջացել, հայերը սպիտակ-արիական ռասսայի հայրն են զուտ միջավայրից ելնելով… էլ ռասիզմն ու պատմությունը կեղծելը ինչպե՞ս է լինում Lion ջան…

Lion
03.01.2010, 11:54
Հետաքրքիր ա քեզ որտեղից ինֆորմացիա, ով ք պատվիրատուն?

Կարող եմ ենթադրել - թուրքական կողմը և նրան ամեն կերպ օժանդակող ամերիկահրեական լոբբին, որը նույն կերպ գործում է նաև Ցեղասպանության ճանաչումը ձախողել տալու հարցում:

Հայաստանում հակահրեակա հայացքներ ունեցող ու տարածող լիքը մարդիկ կան, էլ չեմ ասում ակումբի եղածները, ինչ է բոլորին ՀՀ կառավարություն է ֆինանսավորում?

Ես որևէ մոտիվ չէմ տեսնում առ այն, որ ՀՀ կառավարությունը պետք է ֆինանսավորի հակահրեական հայացքները: Դրան հակառակ, թուրքական կողմը լայնորեն շահագրգռված է նման քարոզչություն իրականացնելու գործում:

Նախ սույն անտակտությանը լրագրող չէի կոչի, իսկ եթե կոչում ենք "լրագրող", ապա պետք է հաշվի առնել լրագրողական էթիկայի մասին, որը նրա մոտ ոչ միայն բացակայում է, այլ տարրական բանավեճի կանոների մեջ էլ չի մտնում:

Չէի ասի, որ այդքան ճիշտ ես, թեև այդ լրագրողի թերությունների մասին ինքս էլ եմ գրել: Բանն այն է, որ այս լրագրողը մեծապես գործում է ամերիկյան "ակտիվ լրագրության" կանոններով: Ավելին, ես նույնիսկ տպավորություն ստացա, որ Ռասսելը խուսափել է նրանից և այս մարդը կարողացել է բռնացնել նրան միայն աստիճանահարթակում:

Ու այդ հիստերի ագրեսիայի ֆոնին, Ռասսելի հանգստությունը ու հավասարակշռվածությունը, դրական ֆոն է ստեղծում հենց իր նկատմամքըբ:

Համակրի, Norton ջան, ցավդ էլ տանեմ: Դու անձնապես քո գործն է, կհամակրես քո ազգի պատմությունը ցեխի հետ խառնողին, քո ազգի արժանապատվությունը ոտնահարողին թե չես համակրի - դա բացարձակապես քո գործն է:

Էլ չասեմ Ադամի ու Եվայի դրախտում հայերեն խոսալու ցնդիկ միտքը, որը լսելուց հետո ամեն տրամբանող մարդ կսկսի հավատալ, դիմացինին քան դրան:

Ճիշտն ասած այդ մասը կապիս ընդհատվելու պատճառով չեմ նայել, բայց իհարկե աբսուրդ է: Ու հենց դա հաշվի առնելով էր, որ ես ասացի, թե այդ լրագրողը այնքան էլ պատրաստ չէր: Ի դեպ ասեմ, միտքը նոր չէ - դեռևս Միքաել Չամչյանը 18-րդ դարի երջին է եկել այդ հետևության...

Այս սուտի հայրենասիրական ելույթը ավելի շատ վնասեց, քան ազդեց:

Ինչ-որ տեղ այո: Կարծում եմ ՋՌ-ի դեմ պետք է ավելի գրագետ ձևով պայքարել և փառք աստծո որ Արմեն Այվազյանը անում է դա:

Էլի կրկնեմ ընդամենը մի քանի հայ ֆաշիստները ուրախացան ու վերջ:

Ինձ թվում է մի քիչ չափազանցեցնում ես...

Lion
03.01.2010, 12:09
Lion ջան, մենք Ռասսելին դեմ դեռ ոչինչ չունենք հանելու

Ցավում եմ, որ դու այդպես ես մտածում, թեև այնուհանդերձ կարծում եմ, որ դա քիչ ինֆորմացիա ունենալու արդյունք է: Ավելին, նույնիսկ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հենց Ռասսելը "ոչինչ չունի հանելու մեր դեմ", ուղղակի նրա օժանդակությունը անհամեմատ ավելի մեծ է, ինչպես և անհամեմատ ավելի մեծ է նրա "ռասկռուտկեն": Կրկնում եմ, զուտ գիտական տեսանկյունից նրա տեսակետները հնացած են, անհիմն են և ուղղակի ծիծաղելի:

ու նրա ասածները էդ "լրագրողի" հասցեին շատ էլ ճիշտ էր ես դրա տակ կստորագրեմ…

Ստորագրի, դա քո իրավունքն է: Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ քեզ նման մարդիկ տեղյակ չեն իրենց ժողովրդի պատմությունից: Ընդ որում դա քո մեղքը չէ, անկեղծ եմ ասում, դրանում դու ամենևին էլ մեղք չունես... Ուղղակի այդպես է ստացվել, որ դու տեղյակ չես քո ժողովրդի պատմությունից, քանի որ քեզ ավելի շատ, անհամեմատ շատ, հասանելի է եղել քո ժողովրդի կեղծ, քան թե իրական պատմությունը: Հուսով եմ, եղբայր, որ մի օր դու այնուհանդերձ կծանոթանաս քո ժողովրդի իրական պատմությանը և ուղղակի կկազմես քո կարծիքը այս ամենի մասին...

երբ ասում են որ Աստված դրախտում հայերեն ա խոսացել Ադամի ու Եվայի հետ…

Արդեն ասացի - աբսուրդ է և վկայում է լրագրողի վատ պատրաստվածության մասին:

երբ ասում ա է որ ամբողջ "սպիտակամորթ" ռասսան հայերից է սկսել էն էլ հպարտությամբ…

Աբսուրդ է և վկայում է լրագրողի վատ պատրաստվածության մասին:

ես զարմանում եմ որ դրան դեռ Հայաստանում ոչ ոք դատի չի տվել…

Է տվեք, ինչին եք սպասում? Անձամբ ես դատի տվողը չեմ, քանի որ, իր թերություններով հանդերձ, լրագրողը ավելի մարդ է, քան բացահայտ պատվեր կատարող Ռասսելը:

էս ա՞ մեր դեմքը…

Իհարկե ոչ: Այդ ոլորտում մեր դեմք է օրինակ Արմեն Այվազյանը - նայել ես նրան նվիրված թեման?

իմիջայլոց էդ ապուշը որքան շատ է բերանը բացում էնքան ավելի ծիծաղելի ու խեղկատակի տեսքով ենք ներկայանում… ու Ռասսելը դրանից լավ էլ օգտվում է ու անընդհատ խոսեցնում է…

Ինչ-որ տեղ ճիշտ ես, արդեն ասվեց, որ ՋՌ-ի նմանների դեմ պետք է ավելի գրագետ պայքարել:

Իսկ Արմեն Այվայանն էլ հերթական ռասսիստներից մեկն է ուղղակի "շոկոլադով" է ծածկնած …

Կարծում եմ, որ անհիմն տեսակետ է: Եթե համաձայն չես, ներկայացրու Արմեն Այվազյանի ""շոկոլադով" է ծածկնած ռասսիզմի" մի քանի օրինակներ...

…իմիջայլոց հրեաներին-թուրքերին հեչ էլ պետք չի մեր պատմությունը կեղծել, որովհետև ինչքան էլ պատմությունը կեղծվի հայերին այստեղից հանող չկա

Դե եթե այդպես ես մտածում, մտածիր: Իսկ այ ես կարծում եմ, որ թուրքերը նախ և առաջ, իսկ հետո արդեն որոշ հրեաներ լայնորեն շահագրգռված են խեղաթյուրելու մեր պատմությունը: Մոտիվները բացատրեմ, թե պարզ են?

(հանողն առայժմ մեր իշխնություններն են)…

Դա քաղաքական հարց է, որ այս թեմայում տեղին չէ:

անգամ եթե պարզվի որ Հայերից է սկսել աշխարհը, դա էլ ոչինչ չի փոխելու…

Աշխարհը հայերից չի սկսվել, իսկ "փոխել-չփոխելու" հարցով - մենք ընդամենը խնդիր ունենք ներկայացնել մեր պատմությունը որպես օբյեկտիվ ճշմարտություն:

Lion ջան, դու ի՞նչ ես կարծում Աստված Ադամի ու Եվայի հետ հայերե՞ն է խոսել թե՞ ոչ…

Ոչ, չեմ կարծում:

եթե անգամ քմծիծաղ տվեցիր ապա դու"խառնածին" ես… սա ըստ Հայոց պաշտպան "լրագրողի" է…

Լրագրողը լիքը թերություններ ուներ... բայց սա արդեն բազմիցս է ասվել:

… ցավով պիտի նշեմ որ Հայաստանում ռասիզմ կա, հանձինս "հայրենասերների"

Վերջին բառի հետ կառաջարկեի ավելի զգույշ վերաբերվել: Ես, ինչքան էլ չսիրեմ այդ մասին խոսել ու դա պաթետիկ համարեմ, ինձ համարում եմ քո ասած "հայրենասերներից" մեկը, սակայն բացարձակապես չեմ ընդունում ֆաշիզմը, ռասսիզմը ու մնացած նմանատիպ "...իզմ"-երը:

որոնք պատմությունը կեղծելով են "ծառայում" հայ ժողովրդին և նրանց սիրո չափանիշը դա օտարի նկատմամբ իրենց ունեցած ատելությունն է…

Պատմությունը խեղաթյուրելը, որ ուղղությամբ էլ որ դա արվի, խեղում է օբյեկտիվ իրականությունը, հետևաբար նաև սխալ է:

մեզ համար ռասսլները վտանգավոր չեն, վտանգավոր են նրանց հակահարված տվողները

Երկուսն էլ հավասարապես, իրենց տեսակի մեջ վտանգավոր են:

… պատմությունը գիտություն է…

Միանշանակ, բայց շատերն այն քաղաքականացնում են:

Lion
03.01.2010, 12:29
Ջեյմս Ռասսելը թերևս այս մարդն է, հույս ունեմ հիմնավոր պատճառներ ունես տականք անվանելու:

Միանշանակ: Ես նման լուրջ հայտարարություններ առանց հիմնավոր հիմքի չեմ անում:

Որ ծանոթ էիր, կարող եմ հասկանալ, բայց այ որ այս վիդեոները նայելով նրան որպես սողուն ես ճանաչել, արդեն սկսում եմ մտածել, որ նախկինում էլ ծանոթ չես եղել:

Այո, դժբախտաբար առաջ ավելի վատ էի ճանաչել և միայն այդ վիդեոները նայելուց հետո ես վերջնականապես տեսա սողունին:

Ես ուրախ եմ, որ կա մարդ, ով գիտականորեն է փորձել բանավիճել:

Ես էլ, ընդ որում բանավիճում այնքան որակով, որ նրան ոչ մի կերպ չեն կարողանում ընդդիմանալ:

Այդ դեպքում թերևս անհանգստանալու բան չկա, քանզի պատմությունը գիտություն է և եթե Արմեն Այվազյանը կարողացել է հիմնավորել, որ այս մարդը սխալ բաներ է ասում ու պատասխան չի եղել, դա արդեն գիտական հաղթանակ է, այս մարդու աշխատանքն ինքնըստինքյան անարժեք:

Բարեբախտաբար մեծապես այո: Արմեն Այվազյանը բավարար պատասխան է տվել այս ամենին, ուղղակի ցավն այն է, որ, այդ ամենով հանդերձ, ՋՌ-ի ու նրա կողմնակիցների սխալ տեսակետները այնուհանդերձ շարունակվում են ավելի լայն "ռասկռուտկա" վայելել, քան ԱԱ-ի ճիշտ հայացքները:

Բայց հաշվի առնելով արձագանքները ինձ թույլ եմ տալիս ենթադրել որ այսուհանդերձ այնքան էլ համոզիչ չի քննադատվել:

Չէի ասի: ԱԱ-ի աշխատանքներին արձագանք, ինչքան ես գիտեմ, ընդհանրապես չի եղել: ՋՌ-ն ու նրա կողմնակիցները ուղղակի խոսափում են ԱԱ-ից:

Մինչև այս պահը օբյեկտիվ մաս չեմ տեսել: Եթե օբյեկտիվը սողուն ու տականք անվանելն էր, փոխանակ այդ մարդու տեսության սխալ լինելը ցույց տալը (ի դեպ կրկնեմ, այդ տեսությանը ծանոթ չեմ), ապա ես ցավում եմ:

Սա օբյեկտիվ մասն էր այնքանով, ինչքանով որ վերաբերվում էր "զուտ գիտական մակարդակին": Իսկ իմ կարծիքը այդ սողունի մասին ես իրավունք ունեմ կարծիք կազմել, հուսով եմ դա չես վիճարկի?

Սովորական ռասիզմ, կանխակալ վերաբերմունք, որը գալիս է ցույց տալու որ պատմությամբ զբաղվող այրն ուղղակի պատրաստ չէ այդ աշխատանքները սառը նայելու ու տեսնելու թե տակն ինչ կա, այլ առաջնորդում է սեփական ազգային ամբիցիաներով, տաքարյունությամբ:

Դու իհարկե իրավունք ունես ունենալ քո կարծիքը, սակայն ես այստեղ որևէ "ռասսիստական" երևույթ չեմ տեսնում: Հուսով եմ գիտես, թե ինչ է "ռասսիզմ"-ը: Այնպես որ, եթե շարունակես պնդել, ես կշարադրեմ այդ տերմինի բովանդակությունը և ցույց կտամ, որ իմ ասածներում որևէ "ռասսիստական" բան չկար: Իմ ասածներում չկար նաև որևէ "կանխակալ վերաբերմունք", քանի որ ես կարծիքս կազմել եմ ՋՌ-ի աշխատանքների օբյեկտիվ գնահատականի վրա: Դրան հակառակ, կարծում եմ, որ հենց քո "պիտակավորումն" է անհիմն:

Եթե լսել չարժի, ապա ինչի՞ համար է այս աղմուկն ու քո երկարաշունչ գրառումը:

Քննարկում ենք երևույթը, ընդամենը:

Իսկ այ ես կարծում եմ, որ եթե ես տվյալ հարցով հետաքրքրված լինեի անպայման կլսեի, որովհետև գիտությունն այնպիսի բան է, որ պիտի բոլոր տեսակետները ուշադիր լսես ու վերլուծես:

Ճիշտ ես, գիտությունը: Բայց ՋՌ-ի ու նրա նմանների ասածները որևէ, նույնիսկ հեռավոր կապ, չունեն "գիտության" հետ:

Հանուն արդարության ուզում եմ նշել իմ սուբյեկտիվ կարծիքը, որ տվյալ «լրագրողի» մակարդակը ոչ թե այն չէր, այլ տվյալ «լրագրողը» պարզապես մակարդակ չուներ:

Քո կարծիքն է, իրավունք ունես: Ըստ իս քո կարծիքը մի քիչ խիստ է...

Գիտական բանավեճի փոխարեն քուչի բազառ տանելը ընդունելի ու հասկանալի համարողներն ապշեցնում են:

Այդ թեմայով արդեն արտահայտվեցի, ընդամենը ասեմ, որ սա կարծես թե ամերիկյան "ակտիվ լրագրության" արտահայտություններից մեկն է:

Եվ սա զուտ այն պատճառով, որ տվյալ քուչի բազառ տանողի մոտիվացիան համընկնում է սեփական ռասիստական ու ազգայնսիրական-փառամոլական մոտիվացիային:

Այսինքն իմ "սեփական ռասիստական ու ազգայնսիրական-փառամոլական մոտիվացիային:" Դու իրոք վստահ ես և շարունակում ես պնդել, որ ես ունեմ "ռասիստական ու ազգայնսիրական-փառամոլական մոտիվացիա"? Դա շատ լուրջ մեղադրանք է, ասեմ քեզ...

Հաղորդման ժամանակ «լրագրողը» հանդես էր գալիս բացահայտ հակասեմիտական դիրքից ու այդ դեպքում խիստ բնական ու նորմալ է նրան ֆաշիստի հետ համեմատելը:

Կներես, բայց ֆաշիստ անվանեցին ոչ թե նրան, այլ ՋՌ-ի տեսակետից զատ այլ տեսակետ պաշտպանողներին: Այսինքն, ով համաձայն չէ ՋՌ-ի հետ և պնդում է ասենք հայերի բնիկության տեսակետը, ֆաշիստ է: Խնդրում եմ, նորից նայիր այդ մասը:

Փաստորեն առ այսօր կա նաև այլ տեսակետ:

Իհարկե կան:

Պատմության մեջ այդ տեսակետի հիմնավորումները չլսելով այն աղբարկղը գցել փորձելը պատմաբանության տեսակետից անգրագիտություն է:

Իհարկե, բայց խնդիրն այն է, որ անձամբ ես դրանք լսելուց հետո եմ աղբարկղը գցել:

Սրանով չեմ ուզում ասել, որ հայերեն թրակա-փռուգիական լեզվախմբին է պատկանում. իմ գիտելիքները դրան չեն բավարարում: Ես խոսում եմ ընդամենը գիտությամբ զբաղվելու ու «զբաղվելու» տարբերության մասին:

Հասկանալի է:

Նման բան պարզապես ակնհայտ չէր:

Դե, եթե դու չես նկատել, դա արդեն քո խնդիրն է:

Սա ցույց է տալիս քննարկման մակարդակը:
Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է պախմելիայի մեջ լինել: «Լրագրողը», եթե նկատել ես, նրան բռնացրել էր առանց պայմանավորվելու ու եթե անգամ իսկապես այդ մարդը պախմելիայի մեջ էր, դա որպես այդ մարդու դեմ խոսող բան ներկայացնելը զավեշտալի է:

Բայց ով ասաց, որ ես դա ներկայացրել եմ. "որպես այդ մարդու դեմ խոսող բան": Ինձ թվում է դու ինձ ուղղակի սխալ ես հասկացել. ես ընդամենը ֆիքսել եմ փաստը:

Եթե մարդուն զուտ պատմական՝ քոնին հակասող հայացքների համար սողուն են անվանում, ապա իմ սիրտը նորից խառնում է:

Ես "մարդուն" սողուն եմ անվանում բացահայտորեն ծախվելու և իր ազգին դավաճանելու համար: ՆԳ-ն հենց այդպես է վարվել: Ինչ տարբերություն, մեկը մարտի դաշտում է դավաճանում, մեկն էլ տեղեկատվական պատերազմի դաշտում է հետևողականորեն այնպիսի տեսակետներ առաջ տանում, որ օբյեկտիվորեն վնասում է իր ժողովրդին: Իսկ նման մարդիկ ինձ համար, մեղմ ասած, սողուններ են:

Սիրտս նորից խառնեց:

Ինչ ասեմ, հանքային ջուր շատ օգտագործի քանի որ այդպիսին է իմ կարծիքը:

Ու ընդհանրապես զզվում եմ ֆաշիզմից, որևէ ազգի նկատմամբ ունեցած ատելի վերաբերմունքից, ազգայնամոլությունից: Ուղղակի զզվում եմ:

Ես էլ:

Lion
03.01.2010, 14:31
եթե "լրագրողի" դիրքորոշումը քեզ այնուամենայնիվ հասկանալի է, ապա սա շատ վատ նշան է… փաստորեն էդ մարդու ասածները քեզ որպես "պատմաբամ" (կներես, բայց չակերտ պիտի օգտագործեմ… առանց դրա միտքս սխալ կընկալվի) ավելի ընդունելի են, քան Ռասսելինը… այսինքն դու ավելի հակված ես մտածելու որ աստված հայերեն է խոսել, որ ամբողջ մարդկությունը հայերից է առաջացել, հայերը սպիտակ-արիական ռասսայի հայրն են զուտ միջավայրից ելնելով… էլ ռասիզմն ու պատմությունը կեղծելը ինչպե՞ս է լինում Lion ջան…

Ոչ եղբայր, դու ինձ բացարձակապես սխալ ես հասկացել: Լրագրողի դիրքորոշումն ինձ այնքանով էր ընդունելի և հասկանալի, ինչքանով ինձ ընդունելի և հասկանալի է այն մարդու դիրքորոշումը, որը, լինելով սկզբունքորեն ճիշտ, դատական նիստի ընթացքում պաշտպանվում է իրավաբանական տեսակետից բացարձակապես անգրագետ, թույլ տալով իրավաբանական և տրամաբանական տարրական սխալներ: ևվ դրան հակառակ, ինձ համար ընդունելի և մարդկայնորեն անհասկանալի է այն իրավաբանի տեսակետը, որը, դատական նիստի ընթացքում դուրս գալով այդ "խեղճ մարդու" դեմ և լինելով սխալ, իրավաբանական նրբությունների և ճարպիկ ուղեղի շնորհիվ հաջողությունը թեքում է իր կողմը:

Հուսով եմ պարզ արտահայտվեցի...

Norton
03.01.2010, 16:47
Կարող եմ ենթադրել - թուրքական կողմը և նրան ամեն կերպ օժանդակող ամերիկահրեական լոբբին, որը նույն կերպ գործում է նաև Ցեղասպանության ճանաչումը ձախողել տալու հարցում:
Հետաքրքիր է, գրքերն էլ ես ենթադրելով գրում?

Ես որևէ մոտիվ չէմ տեսնում առ այն, որ ՀՀ կառավարությունը պետք է ֆինանսավորի հակահրեական հայացքները: Դրան հակառակ, թուրքական կողմը լայնորեն շահագրգռված է նման քարոզչություն իրականացնելու գործում:
Իսկ այդ դեպքում կբացատրես հրեաների մոտիվացիան այս հարցում?

Չէի ասի, որ այդքան ճիշտ ես, թեև այդ լրագրողի թերությունների մասին ինքս էլ եմ գրել: Բանն այն է, որ այս լրագրողը մեծապես գործում է ամերիկյան "ակտիվ լրագրության" կանոններով: Ավելին, ես նույնիսկ տպավորություն ստացա, որ Ռասսելը խուսափել է նրանից և այս մարդը կարողացել է բռնացնել նրան միայն աստիճանահարթակում:

եղբայր, ակտիվ պասիվ լրագրությունը, որն է? ես տարրական լրագրողական էթիկայի մասին եմ խոսում:

Համակրի, Norton ջան, ցավդ էլ տանեմ: Դու անձնապես քո գործն է, կհամակրես քո ազգի պատմությունը ցեխի հետ խառնողին, քո ազգի արժանապատվությունը ոտնահարողին թե չես համակրի - դա բացարձակապես քո գործն է:
Լիոն, ցավում եմ, որ այդպես էլ նյութի էության մեջ չես խորանում: Յուրաքանչյուր նորմալ, պատմությունից հեռու մարդ, սույն լրագրողի ագրեսիայից ու Աստծո հայերեն խոսալու մտքից հետո, ավելի արժանահավատ կթվան Ռասսելի ասածը քան սրա:

Ճիշտն ասած այդ մասը կապիս ընդհատվելու պատճառով չեմ նայել, բայց իհարկե աբսուրդ է: Ու հենց դա հաշվի առնելով էր, որ ես ասացի, թե այդ լրագրողը այնքան էլ պատրաստ չէր: Ի դեպ ասեմ, միտքը նոր չէ - դեռևս Միքաել Չամչյանը 18-րդ դարի երջին է եկել այդ հետևության...
Ափսոս, որ հենց այդ կտորի վրա կտրվեց, չնայած մինչ այդ էլ "լրագրողը" մտքի փայլով չէր առանձնանում:

Ինձ թվում է մի քիչ չափազանցեցնում ես...
Չափազանցություն չի, ոգևորությունը դա է ցույց տալիս: Առնվազն երկու ֆաշիստ ակումբում ոգևորվեցին, ակումբից դուրս էլ քիչ չեն լինի, մի խոսքեվ իր թիրախային խմբին ու նպատակին հասավ, բայց նորմալ մարդկանց մոտ, ովքեր Ռասսելի աշխատություններին ծանոթ չեն, ավելի գովազդեց ու դրական ֆոն ստեղծեց հենց Ռասսելի համար:

Դե եթե այդպես ես մտածում, մտածիր: Իսկ այ ես կարծում եմ, որ թուրքերը նախ և առաջ, իսկ հետո արդեն որոշ հրեաներ լայնորեն շահագրգռված են խեղաթյուրելու մեր պատմությունը:
Լիոն մի քանի, պոստ վերև, խոսք էր գնում հրեաթուրքական ֆինանսավորման մասին, որի տակ հասկում է երկու պետությունները ֆինասավորվում են Ռասսելին , իսկ հիմա այն դարձել է, որոշ հրեսաների, ոնց հասկանանք:

Lion
03.01.2010, 17:02
Հետաքրքիր է, գրքերն էլ ես ենթադրելով գրում?

Իմ գրքերը կարծես թե քեզ որոշակիորեն հանգիստ չեն տալիս: Ինչ ասեմ, ինչ մոտիվացիայով էլ որ դու առաջնորդվես, անձամբ քեզ համար չեմ հոգնի կրկնել.

Գիրք 1

"...Ինչքան ինձ հայտնի է այս տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ սույն աշխատությունը գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ: Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած հետևյալ հիմնարար սկզբունքները.
...3. Ես գրել եմ միայն հավաստի փաստեր և պատասխանատու եմ ու ունեմ հիմնավորում իմ գրած ամեն մի տառի համար, իսկ որտեղ կասկածել եմ կամ չեմ ունեցել ճշգրիտ տեղեկատվություն, արել եմ այնպիսի ենթադրություն, որը պատմական, աշխարհագրական, ռազմական, քաղաքական, տրամաբանական, հոգեբանական ու մշակութային տեսանկյունից առավել հավանականն է: Այնուհանդերձ այդ ենթադրությունները ես երբեք չեմ ներկայացրել որպես աներկբայելի ճշմարտություններ:"

Եթե մանրամասները կհետաքրքրեն, խնդրեմ - պատրաստ եմ տալ իմ գրքի ցանկացած տառի վերաբերյալ հիմնավորում և մեկնաբանում:

Իսկ այդ դեպքում կբացատրես հրեաների մոտիվացիան այս հարցում?

Մոտավորապես նույնն է, որով նրանք առաջնորդվում են` ակտիվ լոբբինգով խանգարելով Ցեղասպանության ճանաչմանը: Ավելի մանրամասնեմ?

եղբայր, ակտիվ պասիվ լրագրությունը, որն է? ես տարրական լրագրողական էթիկայի մասին եմ խոսում:

Ես էլ ասում եմ - ԱՄՆ-ում "խաղի կանոնները մի քիչ այն են":

Լիոն, ցավում եմ, որ այդպես էլ նյութի էության մեջ չես խորանում: Յուրաքանչյուր նորմալ, պատմությունից հեռու մարդ, սույն լրագրողի ագրեսիայից ու Աստծո հայերեն խոսալու մտքից հետո, ավելի արժանահավատ կթվան Ռասսելի ասածը քան սրա:

Ես խորանում եմ, հանգիստ եղիր: Դրա համար էլ ասում եմ, որ լրագրողը ուներ լիքը թերություններ, որով նրա սկզբունքորեն ճիշտ դիրքորոշումը մեծապես արժեզրկվում է:

Ափսոս, որ հենց այդ կտորի վրա կտրվեց, չնայած մինչ այդ էլ "լրագրողը" մտքի փայլով չէր առանձնանում:

Պատկերացրու, որ ափսոս: Իսկ ես, ի դեպ, զրուցակիցների խաբելու սովորություն չունեմ:

Չափազանցություն չի, ոգևորությունը դա է ցույց տալիս:

Չէի ասի, դա մեծապես հենց քո սուբյեկտիվ պատկերացումն է:

Առնվազն երկու ֆաշիստ ակումբում ոգևորվեցին, ակումբից դուրս էլ քիչ չեն լինի, մի խոսքեվ իր թիրախային խմբին ու նպատակին հասավ,

Չէի ասի, որ թիրախային խումբն ու նպատակը դա էր - ուղղակի լրագրողի թերությունները այդպիսի տպավորություն ստեղծեցին: Ի դեպ, ովքեր են ակումբի "ֆաշիստները"?

բայց նորմալ մարդկանց մոտ, ովքեր Ռասսելի աշխատություններին ծանոթ չեն, ավելի գովազդեց ու դրական ֆոն ստեղծեց հենց Ռասսելի համար:

Դժբախտաբար մեծապես ճիշտ ես - հենց դա էի ասում: Ու ես նույնիսկ չեմ էլ զարմանա, որ սա հենց Ռասսելին գովազդելու նպատակով նկարված "խաղարկային" մի տեսանյութ լինի "հայրենասեր" լրագրողի և "տոլերանտ" Ռասսելի մասնակցությամբ:

Chuk
03.01.2010, 17:21
Լիոն ջան, երկար բարակ չկարդալու ու ամեն բառդ չմեջբերելու համար կասեմ կարճ. իմ համար օբյեկտիվությունն ու Լիոնը հականիշներ են:
Եվ քանի դեռ կա Լիոն, ով այսպես վատ է խոսում Ռասսելի դեմ, ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ հնարավոր է, որ այդ մարդը արժեքավոր գործ է անում: Այլ կերպ ասած եթե Ռասելն իսկապես տականք է, ավելի լավ է դու իր դեմ մի խոսի, որպեսզի կարողանանք իրան ճանաչել: Դու խանգարում ես, ճիշտ էնպես, ինչպես «լրագրողը»:

Norton
03.01.2010, 17:34
Իմ գրքերը կարծես թե քեզ որոշակիորեն հանգիստ չեն տալիս: Ինչ ասեմ, ինչ մոտիվացիայով էլ որ դու առաջնորդվես, անձամբ քեզ համար չեմ հոգնի կրկնել.

Լիոն, այստեղ գրքերիդ քննարկումը չի: Ասեմ կապող օղակը: Հաստատակամ գրում ես և ասում, որ ենթադրում ես, փաստորեն ոչ մի փաստական հիմք ֆինանսավորման մասին չունես, իսկ քանի որ միայն ենթադրելով այսսպիսի հաստատակմությամբ ես ասում, մնացածի մասին պետք է միայն ենթադրել ինչպիսի ամուր հիմքերի վրա են դրված: Ի դեպ, գրառումս չի բացառում, որ պատվեր կատարող է:

Մոտավորապես նույնն է, որով նրանք առաջնորդվում են` ակտիվ լոբբինգով խանգարելով Ցեղասպանության ճանաչմանը: Ավելի մանրամասնեմ?
Կարծեմ Ռասելը, ցեղասպանությունը ժխտող ոչ մի բան իչ գրել, ընդհակառակը վիդոյում պարզ նշում է, որ եղել է, էլ?

Ես էլ ասում եմ - ԱՄՆ-ում "խաղի կանոնները մի քիչ այն են":
Օրինակ, ինչն են այլ… Միացրու յուրաքանչյուր ամերիկյան հեռուստաալիք, նույնիսկ տաղավարի մաքրության գործը չէին վստահի:

Ես խորանում եմ, հանգիստ եղիր: Դրա համար էլ ասում եմ, որ լրագրողը ուներ լիքը թերություններ, որով նրա սկզբունքորեն ճիշտ դիրքորոշումը մեծապես արժեզրկվում է:
Բայց, միևնույն ժամանակ պաշտպանում ես: Բոլոր լրագրողներն էլ թերություններ ունեն, որ դրան գնա: Ես կասեյի, ոչ թե արժեզրկում են, այլտալիս ես հակառակ էֆֆեկտ, որը տարբեր բաներ են:

Պատկերացրու, որ ափսոս: Իսկ ես, ի դեպ, զրուցակիցների խաբելու սովորություն չունեմ:
Արդեն նշեցի, որ մինչ այդ կտորն էլ առանձնակի մտքի տարբերություն չկար:

Չէի ասի, դա մեծապես հենց քո սուբյեկտիվ պատկերացումն է:

Սուբյեկտիվությունն ու օբյեկտիվությունը փիլսոփայական կատեգորիա է, կարելի է երկար բանավիճել: Նույնը վերաբերվում է նկատելուն, ես դա նկատել եմ:

Չէի ասի, որ թիրախային խումբն ու նպատակը դա էր - ուղղակի լրագրողի թերությունները այդպիսի տպավորություն ստեղծեցին: Ի դեպ, ովքեր են ակումբի "ֆաշիստները"?

Եթե մնացած հայերն էին, ապա ձախողվեց, որովհետև հակառակ էֆֆեկտ տվեց:
Ես արդեն նշեցի, որ կատեգորիայի մարդկանց եմ համարում: Ովքեր "լրագրող" հակսեմիտիզմից ու ֆաշիզմից ոգևորվում են ու եթե ինչ-որ մեկին թվացել է, այդ գրառումով հենց իրեն եմ ի նկատի ունեցել, թող իմանա այդպես էլ կա: Սրանից ավելի կոնկրետ չեմ կարող:)

Դժբախտաբար մեծապես ճիշտ ես - հենց դա էի ասում: Ու ես նույնիսկ չեմ էլ զարմանա, որ սա հենց Ռասսելին գովազդելու նպատակով նկարված "խաղարկային" մի տեսանյութ լինի "հայրենասեր" լրագրողի և "տոլերանտ" Ռասսելի մասնակցությամբ:
Այսքանից հետո, պարզ չի, թե ինչպես կարելի է հասկանալ ու ըմբռնումով ընդունել սույն "լրագրողին":

Norton
03.01.2010, 17:35
Իմ գրքերը կարծես թե քեզ որոշակիորեն հանգիստ չեն տալիս: Ինչ ասեմ, ինչ մոտիվացիայով էլ որ դու առաջնորդվես, անձամբ քեզ համար չեմ հոգնի կրկնել.

Լիոն, այստեղ գրքերիդ քննարկումը չի: Ասեմ կապող օղակը: Հաստատակամ գրում ես և ասում, որ ենթադրում ես, փաստորեն ոչ մի փաստական հիմք ֆինանսավորման մասին չունես, իսկ քանի որ միայն ենթադրելով այսսպիսի հաստատակմությամբ ես ասում, մնացածի մասին պետք է միայն ենթադրել ինչպիսի ամուր հիմքերի վրա են դրված: Ի դեպ, գրառումս չի բացառում, որ պատվեր կատարող է:

Մոտավորապես նույնն է, որով նրանք առաջնորդվում են` ակտիվ լոբբինգով խանգարելով Ցեղասպանության ճանաչմանը: Ավելի մանրամասնեմ?
Կարծեմ Ռասելը, ցեղասպանությունը ժխտող ոչ մի բան իչ գրել, ընդհակառակը վիդոյում պարզ նշում է, որ եղել է, էլ?

Ես էլ ասում եմ - ԱՄՆ-ում "խաղի կանոնները մի քիչ այն են":
Օրինակ, ինչն են այլ… Միացրու յուրաքանչյուր ամերիկյան հեռուստաալիք, նույնիսկ տաղավարի մաքրության գործը չէին վստահի:

Ես խորանում եմ, հանգիստ եղիր: Դրա համար էլ ասում եմ, որ լրագրողը ուներ լիքը թերություններ, որով նրա սկզբունքորեն ճիշտ դիրքորոշումը մեծապես արժեզրկվում է:
Բայց, միևնույն ժամանակ պաշտպանում ես: Բոլոր լրագրողներն էլ թերություններ ունեն, որ դրան գնա: Ես կասեյի, ոչ թե արժեզրկում են, այլտալիս ես հակառակ էֆֆեկտ, որը տարբեր բաներ են:

Պատկերացրու, որ ափսոս: Իսկ ես, ի դեպ, զրուցակիցների խաբելու սովորություն չունեմ:
Արդեն նշեցի, որ մինչ այդ կտորն էլ առանձնակի մտքի տարբերություն չկար:

Չէի ասի, դա մեծապես հենց քո սուբյեկտիվ պատկերացումն է:

Սուբյեկտիվությունն ու օբյեկտիվությունը փիլսոփայական կատեգորիա է, կարելի է երկար բանավիճել: Նույնը վերաբերվում է նկատելուն, ես դա նկատել եմ:

Չէի ասի, որ թիրախային խումբն ու նպատակը դա էր - ուղղակի լրագրողի թերությունները այդպիսի տպավորություն ստեղծեցին: Ի դեպ, ովքեր են ակումբի "ֆաշիստները"?

Եթե մնացած հայերն էին, ապա ձախողվեց, որովհետև հակառակ էֆֆեկտ տվեց:
Ես արդեն նշեցի, որ կատեգորիայի մարդկանց եմ համարում: Ովքեր "լրագրող" հակսեմիտիզմից ու ֆաշիզմից ոգևորվում են ու եթե ինչ-որ մեկին թվացել է, այդ գրառումով հենց իրեն եմ ի նկատի ունեցել, թող իմանա այդպես էլ կա: Սրանից ավելի կոնկրետ չեմ կարող, հասկացողը հասկացավ:)

Դժբախտաբար մեծապես ճիշտ ես - հենց դա էի ասում: Ու ես նույնիսկ չեմ էլ զարմանա, որ սա հենց Ռասսելին գովազդելու նպատակով նկարված "խաղարկային" մի տեսանյութ լինի "հայրենասեր" լրագրողի և "տոլերանտ" Ռասսելի մասնակցությամբ:
Այսքանից հետո, պարզ չի, թե ինչպես կարելի է հասկանալ ու ըմբռնումով ընդունել սույն "լրագրողին":

Lion
03.01.2010, 17:59
Լիոն, այստեղ գրքերիդ քննարկումը չի:

Այդ դեպքում գուցե այնուհանդերձ հանգիստ թողնես գրքերս ու ամեն պատեհ և անպատեհ առիթներով չփորձես վարկաբեկել դրանք?

Ասեմ կապող օղակը:

Այնուհանդերձ կապող օղակ այս թեմայի քննարկման և իմ գրքերի հետ միայն այն տեսա, որ դու ուղղակի հավես ունեիր ևս մի անգամ նետ արձակել իմ գրքերի ուղղությամբ: Շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ դու դրանցից լավ գրքեր գրես:

Հաստատակամ գրում ես և ասում, որ ենթադրում ես, փաստորեն ոչ մի փաստական հիմք ֆինանսավորման մասին չունես, իսկ քանի որ միայն ենթադրելով այսսպիսի հաստատակմությամբ ես ասում, մնացածի մասին պետք է միայն ենթադրել ինչպիսի ամուր հիմքերի վրա են դրված:

Ես այնքանով եմ հաստատակամ գրում, ինչքանով որ վստահ եմ, որ նման բաները պատահական չեն լինում: Իսկ ես այնքանով եմ "ենթադրում", ինչքանով որ կոնկրետ փաստեր ձեռքիս տակ չկան:

Ի դեպ, գրառումս չի բացառում, որ պատվեր կատարող է:

Ուրախ եմ, որ համակարծիք ենք:

Կարծեմ Ռասելը, ցեղասպանությունը ժխտող ոչ մի բան իչ գրել, ընդհակառակը վիդոյում պարզ նշում է, որ եղել է, էլ?

Իհարկե, ինչու գրի? Չէ որ Ցեղասպանության դեմ խոսողին հայերը և ոչ միայն հայերը միանգամից "սվինների վրա" կընդունեն: Իսկ այսպես, շոյում է մեզ /կարծես ադալժենի է անում, որ Ցեղասպանության դեմ չի խոսում/, բայց միաժամանակ էլ այնպիսի գաղափարներ է առաջ տանում, որ ուղղակի կերպով ջուր է լցնում Ցեղասպանությունը իրականացնողների և մինչ այժմ էլ այն չընդունողների ջրաղացին: Ցավում եմ,ո ր այս պարզ տրյուկները չեք գիտակցում...

Օրինակ, ինչն են այլ… Միացրու յուրաքանչյուր ամերիկյան հեռուստաալիք, նույնիսկ տաղավարի մաքրության գործը չէին վստահի:

Այլ են, այլ: Միացրու նույն այդ հեռուստաալիքները և դու կզարմանաս, երբ կտեսնես, թե լրագրողը երբեմն ինչ ագրեսիվության հասնող ակտիվությամբ է վարում հարցազրույցը:

Բայց, միևնույն ժամանակ պաշտպանում ես: Բոլոր լրագրողներն էլ թերություններ ունեն, որ դրան գնա: Ես կասեյի, ոչ թե արժեզրկում են, այլտալիս ես հակառակ էֆֆեկտ, որը տարբեր բաներ են:

Ոչ եղբայր, դու ինձ բացարձակապես սխալ ես հասկացել: Լրագրողի դիրքորոշումն ինձ այնքանով էր ընդունելի և հասկանալի, ինչքանով ինձ ընդունելի և հասկանալի է այն մարդու դիրքորոշումը, որը, լինելով սկզբունքորեն ճիշտ, դատական նիստի ընթացքում պաշտպանվում է իրավաբանական տեսակետից բացարձակապես անգրագետ, թույլ տալով իրավաբանական և տրամաբանական տարրական սխալներ: ևվ դրան հակառակ, ինձ համար անընդունելի և մարդկայնորեն անհասկանալի է այն իրավաբանի տեսակետը, որը, դատական նիստի ընթացքում դուրս գալով այդ "խեղճ մարդու" դեմ և լինելով սխալ, իրավաբանական նրբությունների և ճարպիկ ուղեղի շնորհիվ հաջողությունը թեքում է իր կողմը:

Հուսով եմ պարզ արտահայտվեցի...

Արդեն նշեցի, որ մինչ այդ կտորն էլ առանձնակի մտքի տարբերություն չկար:

Իսկ ես էլ նշեցի իմ վերաբերմունքը այն ամենի մասին,ո րը հաջողվեց նայել:

Սուբյեկտիվությունն ու օբյեկտիվությունը փիլսոփայական կատեգորիա է, կարելի է երկար բանավիճել: Նույնը վերաբերվում է նկատելուն, ես դա նկատել եմ:

Կարծիք, որն իրավունք ունի հնչել:

Եթե մնացած հայերն էին, ապա ձախողվեց, որովհետև հակառակ էֆֆեկտ տվեց:

Դժբախտաբար, քանի որ լրագրողը բավականին ոչ պրոֆեսիոնալ էր գործում: Հուսանք, նրան կհետևեն ավելի պատրաստված լրագրողներ...

Ես արդեն նշեցի, որ կատեգորիայի մարդկանց եմ համարում: Ովքեր "լրագրող" հակսեմիտիզմից ու ֆաշիզմից ոգևորվում են ու եթե ինչ-որ մեկին թվացել է, այդ գրառումով հենց իրեն եմ ի նկատի ունեցել, թող իմանա այդպես էլ կա: Սրանից ավելի կոնկրետ չեմ կարող, հասկացողը հասկացավ:)

Եթե ինչ-որ մեկին թվացել է, որ ես ինձ նկատի ունեի, ապա սխալվել է: Այստեղ խոսքը գնաց "ակումբում գտնվող առնվազն 2 ֆաշիստի" մասին: Ինձ հետաքրքիր է նրանց անունները: Չես ուզում ասել, մի ասա... :)

Այսքանից հետո, պարզ չի, թե ինչպես կարելի է հասկանալ ու ըմբռնումով ընդունել սույն "լրագրողին":

Սա վերսիա էր - եթե ես հաստատ իմանայի, այլ կերպ կարտահայտվեի: Բայց քանի որ հաստատ չէմ կարող ասել,ո ւղղակի ասում եմ որպես վերսիա:

Եվ քանի դեռ կա Լիոն, ով այսպես վատ է խոսում Ռասսելի դեմ, ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ հնարավոր է, որ այդ մարդը արժեքավոր գործ է անում:

Ենթադրի, Chuk ջան, ցավդ էլ տանեմ: Կարող ես նույնիսկ ծաղիկներ ուղարկել կամ էլ ծնունդը շնորհավորել մի տականքի, որն իմ ու քո ազգի պատմությունը արժեզրկում է, հողին է հավասարեցնում` ի շահ մեր ազգի թշնամիներին: Քավ լիցի, ոնց կասեր գրական հերոսներից մեկը, դա քո անձնական գործն է:

Այլ կերպ ասած եթե Ռասելն իսկապես տականք է, ավելի լավ է դու իր դեմ մի խոսի, որպեսզի կարողանանք իրան ճանաչել: Դու խանգարում ես, ճիշտ էնպես, ինչպես «լրագրողը»:

Այլ կերպ ասած, եղբայր, աշխատիր անձի մասին սեփական կարծիքը կազմել /սա, եթե ուզում ես, որպես ըներական խորհուրդ/, այլ ոչ թե նրա մասին կարծիքդ ձևավորել ըստ նրա, թե որևէ մեկը կողմ է այդ անձին, թե ոչ: Թե չէ կարողա, հանկարծ, Էնվեր կոչված տականքին պատահաբար հայհոյեմ... ու քո մոտ հակառակ էֆեկտը ստացվի, խայտառակ լինենք...

Լեռնցի
03.01.2010, 18:00
Հետաքրքիրն այն է, որ վիճաբանության ԷԹԻԿԱՅԻՑ խոսում են այն մաւրդիկ, ովքեր շատ հաճախ դիտավորյալ խախտում են այդ նույն էթիկան:
Mefistopheles ջան, և վերջապես մի խոսիր ՀԱՅԵՐԻ անունից: Անհարմար է:

Ոչ թե պետք է զարմանալ լրագրողի երբեմնի կոշտ խոսքերից, այլ պետք է զարմանալ, թե ոնց ա կարողացել իրեն զսպել ու մի երկու ապտակ չի հասցրել, երբ իր առջև կանգնած էր Ջեյմ Ռասելի նման սողունը:
Ու նրանք ովքեր "վատ էին" զգում լրագրողի կոշտությունից, լավ կլիներ վատ զգային, որ աշխարհում կան Ռասելի նման տականքներ, որոնք զբաղվում են կոնկրետ ՀԱՅԱՏՅԱՑ քաղաքականությամբ:
Տպավորությունն այնպիսինն է, որ Լրագրողի ոչ "էթիկական" վարքն ավելի է աչքի զարնում, քան Ռասելի նման սողունի արած քայլերը: Իսկ դա արդեն շատ բան է ասում Ձեր մասին: :)

Norton
03.01.2010, 18:17
Այնուհանդերձ կապող օղակ այս թեմայի քննարկման և իմ գրքերի հետ միայն այն տեսա, որ դու ուղղակի հավես ունեիր ևս մի անգամ նետ արձակել իմ գրքերի ուղղությամբ: Շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ դու դրանցից լավ գրքեր գրես:
Դա ընդամենը պարզ տրամաբնություն է, Լիոն: Մեկը, որ մի տեղ ենթադրություններով է խոսում, մյուս վայրում էլի նույն տրամաբանությամբ պետք է շարժվի: Շնորհակալ եմ թեման, հերթական գավազդայինի չվերածելու համար:

Ես այնքանով եմ հաստատակամ գրում, ինչքանով որ վստահ եմ, որ նման բաները պատահական չեն լինում: Իսկ ես այնքանով եմ "ենթադրում", ինչքանով որ կոնկրետ փաստեր ձեռքիս տակ չկան:
Այնուհանդերձ ենփադրություններից ելնելով ես գրում, այդ դեպքում պարզ չէ մի ամբողջ ազգի անվան հետ խաղալու ձգտումը՝ հրեաների մասին է խոսքը:

Ուրախ եմ, որ համակարծիք ենք:

Ոչ, համակարծիքություն դրանից չի բխում Լիոն, դրանից ընդամենը բխում է, որ չի բացառվում, իսկ դու հաստատակամ ենթադրում ես: Հույս ունեմ հասկանալի էր:
Իհարկե, ինչու գրի? Չէ որ Ցեղասպանության դեմ խոսողին հայերը և ոչ միայն հայերը միանգամից "սվինների վրա" կընդունեն: Իսկ այսպես, շոյում է մեզ /կարծես ադալժենի է անում, որ Ցեղասպանության դեմ չի խոսում/, բայց միաժամանակ էլ այնպիսի գաղափարներ է առաջ տանում, որ ուղղակի կերպով ջուր է լցնում Ցեղասպանությունը իրականացնողների և մինչ այժմ էլ այն չընդունողների ջրաղացին: Ցավում եմ,ո ր այս պարզ տրյուկները չեք գիտակցում...
Լիոն, նշել էիր, որ պատվերը հրեաների կողմից է, պատճառը ցեղասպանության ժխտումը: Այս գրառմամբ հակասեցիր ինքդ քեզ: Փաստորեն հիմնական պատճառը այնուամենայնիվ դա չի: Մարդը իր բերանով ասումա, որ եղելա ցեղասպանություն:

Եթե ինչ-որ մեկին թվացել է, որ ես ինձ նկատի ունեի, ապա սխալվել է: Այստեղ խոսքը գնաց "ակումբում գտնվող առնվազն 2 ֆաշիստի" մասին: Ինձ հետաքրքիր է նրանց անունները: Չես ուզում ասել, մի ասա...
Դե այս թեման կարդացողի համար՝մանավանդ վերջին 2-3 էջը, դժվար չի կռահել ում մասին էր խոսքը;)

Norton
03.01.2010, 18:24
Ոչ թե պետք է զարմանալ լրագրողի երբեմնի կոշտ խոսքերից, այլ պետք է զարմանալ, թե ոնց ա կարողացել իրեն զսպել ու մի երկու ապտակ չի հասցրել, երբ իր առջև կանգնած էր Ջեյմ Ռասելի նման սողունը:
Լեռնցի յան, չափալախել էր ուզում, թող իրանց քուչա բազառի կանչեր, որովհետև մակարդկաով քուչի բազառչի էր:
ինչպես արդեն վերևում նշել եմ, այդ քուչի մակարդակի ոճով մի շարք ֆաշիստների ոգևորել են:

Norton
03.01.2010, 18:52
Մի բան էլ ավելացնեմ, փաստորեն Լեռնցին ա որոշում, ով իրավունք ունի հայ ազգի անունից խոսալ:D
Իրականում ֆաշիստները ոչ միայն մարդ, նույնիսկ սողուն կոչվելու իրավունք չունեն՝բոլոր ազգերի:

Gayl
03.01.2010, 19:48
Հետաքրքիրն այն է, որ վիճաբանության ԷԹԻԿԱՅԻՑ խոսում են այն մաւրդիկ, ովքեր շատ հաճախ դիտավորյալ խախտում են այդ նույն էթիկան:
Mefistopheles ջան, և վերջապես մի խոսիր ՀԱՅԵՐԻ անունից: Անհարմար է:

Ոչ թե պետք է զարմանալ լրագրողի երբեմնի կոշտ խոսքերից, այլ պետք է զարմանալ, թե ոնց ա կարողացել իրեն զսպել ու մի երկու ապտակ չի հասցրել, երբ իր առջև կանգնած էր Ջեյմ Ռասելի նման սողունը:
Ու նրանք ովքեր "վատ էին" զգում լրագրողի կոշտությունից, լավ կլիներ վատ զգային, որ աշխարհում կան Ռասելի նման տականքներ, որոնք զբաղվում են կոնկրետ ՀԱՅԱՏՅԱՑ քաղաքականությամբ:
Տպավորությունն այնպիսինն է, որ Լրագրողի ոչ "էթիկական" վարքն ավելի է աչքի զարնում, քան Ռասելի նման սողունի արած քայլերը: Իսկ դա արդեն շատ բան է ասում Ձեր մասին: :)
Լեռնցի արի մի կողմ դնենք էտ հրեայի սողուն լինելու փաստը, այստեղ մեզ բոլորիս հայն էր հետաքրքրում, այդ պարագայում ինքը պարտված հեռացավ, ոչ մի դեպքում չապացուցեց հրեայի սխալ լինելը,միայն ասում էր «մի հատ էս պահը լավ նկարեք», հետո հրեան շատ հանգիստ ձևերով լրագրողին կոնտրոլից հանեց, հետաքրքիր տակտիկա օգտագործեց, իրա կիշկելու ձևը ինձ արդեն նյարդայնացնում էր, եթե պտի չափալախ տար թող դուելի հրավիրեր ոչ թե զրույցի:

Լեռնցի
03.01.2010, 20:33
Մի բան էլ ավելացնեմ, փաստորեն Լեռնցին ա որոշում, ով իրավունք ունի հայ ազգի անունից խոսալ:D
Իրականում ֆաշիստները ոչ միայն մարդ, նույնիսկ սողուն կոչվելու իրավունք չունեն՝բոլոր ազգերի:

Որպես էդպիսին չէ, ուղակի հայի անունից խոսալու համար, լավ կլինի նախ հայ լինել:

Լեռնցի արի մի կողմ դնենք էտ հրեայի սողուն լինելու փաստը, այստեղ մեզ բոլորիս հայն էր հետաքրքրում, այդ պարագայում ինքը պարտված հեռացավ, ոչ մի դեպքում չապացուցեց հրեայի սխալ լինելը,միայն ասում էր «մի հատ էս պահը լավ նկարեք», հետո հրեան շատ հանգիստ ձևերով լրագրողին կոնտրոլից հանեց, հետաքրքիր տակտիկա օգտագործեց, իրա կիշկելու ձևը ինձ արդեն նյարդայնացնում էր, եթե պտի չափալախ տար թող դուելի հրավիրեր ոչ թե զրույցի:
Լավ չի էլի, որ Ձեզ "բոլորիդ" հայն է հետաքրքրում, պարզապես մի քանի գրագետ բանավիճողներ այնպես արեցին, որ խոսակցությունը տարածվի ավելի շատ հայի շուրջ այլ ոչ հրեաի: Ես լինկը տեղադրել եմ պատմության կեղծարարների բաժնում, ու ստեղ կեղծողը կոնկրետ Ռասելն էր: Իսկ Հայի վարքի մասին կարող եք խոսել այլ թեմաներում:
Ի դեպ նույն Ռասելը, ով վերջերս հայտարարել էր, որ Չարենցը հոմոսեքսուալ է:
Նորթոն ջան մի բան ճիշտ ես ասում, երբեմն տենցներին պիտի "քուչի" մակարդակով աչքը հանես: Որովհետև իրանք էլ շատ լավ են հասկանում ինչ են անում ու իրենց հասկացնելու կարիք չկա:
Ու ավելին ասեմ, բոլոր բոլորը, ովքեր այսօր զբաաղվում են ՀԱՅԱՏՅԱՏՈՒՑՅԱՄԲ, վաղ թե ուշ պատասխան են տալու, դա լինի ՀԱՅ, ՀՐԵԱ, ԹՈՒՐՔ, թե չգիտեմ ինչ:

Հ.Գ.
Հայ ազգը թերևս արդեն խելքի է գալիս, տեսնում է թե ինչ է կատարվում իր շուրջը:

Gayl
03.01.2010, 22:02

Լեռնցի ջան Ռասելն ովա՞ որ մի հատ էլ դրա շուրջը բուռն քննարկում գնա, բոլորիս էլ հայի վարքն էր հետաքրքիր, ես շատ կցանկանայի որ լրագրողը դրան փոշիացներ, բայց ես իմ ինչեր էր խոսում,ի՞նչ Ադամ,ի՞նչ Եվա այ քեզ հիմար նապաստակ, չեմ հասկանում ու՞ր էն մեր պատմաբանները ինչու դրան չեն հերքում էտի ով ա՞ որ իմ պատմությունը գրի,լրագրողը փաստերով ոչ մի բան չհերքեց,համաձայն չե՞ս:
Ռասելի գիրքը ինետում կա՞:

Լեռնցի
03.01.2010, 23:49
Լեռնցի ջան Ռասելն ովա՞ որ մի հատ էլ դրա շուրջը բուռն քննարկում գնա, բոլորիս էլ հայի վարքն էր հետաքրքիր, ես շատ կցանկանայի որ լրագրողը դրան փոշիացներ, բայց ես իմ ինչեր էր խոսում, ի՞նչ Ադամ,ի՞նչ Եվա այ քեզ հիմար նապաստակ, չեմ հասկանում ու՞ր էն մեր պատմաբանները ինչու դրան չեն հերքում էտի ով ա՞ որ իմ պատմությունը գրի,լրագրողը փաստերով ոչ մի բան չհերքեց,համաձայն չե՞ս:
Ռասելի գիրքը ինետում կա՞:

Բոլորիդ Հայի վարքը չի հետաքրքիր, պարզապես մի քանի հոգու "մթոմ" հայի վարքն էր հետաքրքիր:
Լրագրողի հաղթանակը կայանում էր նրանում, որ նա Ռասելի բերանից առավ Հայերի բնիկության փաստը: Հարցը կայանում է նրանում, որ Ռասելը և նրա գործընկերները արդեն բավականին գործ են անում ապացուցելու համար, որ հայերը բնիկ չեն: Ահա թե ինչու նա կրկնել տվեց այդ հատվածը:

Ինչ վերաբերվում է Ադամ Եվայի հարցին: Ստեղ հարցը նրանում չէ, թե որքանով է այն ճշմարտացի, այլ հարցը նրանում է, թե ով ինչպես է արձագանքում նման մտքին: ;)

Իսկ իմ համար շատ կարևոր էր այս տեսանյութի հանդեպ ակումբի շատ անդամների կարծիքները:

Chuk
04.01.2010, 00:01
Հետաքրքիրն այն է, որ վիճաբանության ԷԹԻԿԱՅԻՑ խոսում են այն մաւրդիկ, ովքեր շատ հաճախ դիտավորյալ խախտում են այդ նույն էթիկան:
Mefistopheles ջան, և վերջապես մի խոսիր ՀԱՅԵՐԻ անունից: Անհարմար է:

Ոչ թե պետք է զարմանալ լրագրողի երբեմնի կոշտ խոսքերից, այլ պետք է զարմանալ, թե ոնց ա կարողացել իրեն զսպել ու մի երկու ապտակ չի հասցրել, երբ իր առջև կանգնած էր Ջեյմ Ռասելի նման սողունը:
Ու նրանք ովքեր "վատ էին" զգում լրագրողի կոշտությունից, լավ կլիներ վատ զգային, որ աշխարհում կան Ռասելի նման տականքներ, որոնք զբաղվում են կոնկրետ ՀԱՅԱՏՅԱՑ քաղաքականությամբ:
Տպավորությունն այնպիսինն է, որ Լրագրողի ոչ "էթիկական" վարքն ավելի է աչքի զարնում, քան Ռասելի նման սողունի արած քայլերը: Իսկ դա արդեն շատ բան է ասում Ձեր մասին: :)

Ես ինձ խայտառակ վատ եմ զգում նման հրեաատյաց անձանց գոյությունից ու գործունեության փորձից, նման ազգապաշտության պատճառով կուրությունից:

Բայց ինձ չեմ թույլատրում սողուն կամ նման մեկ այլ բան համարել այդ անձանց (մեկը քեզ) ու բարձրաձայնել:

Սրտխառնոց է առաջացնում նման երևույթների գոյությունը:

Chuk
04.01.2010, 00:04
Բոլորիդ Հայի վարքը չի հետաքրքիր, պարզապես մի քանի հոգու "մթոմ" հայի վարքն էր հետաքրքիր:
Լրագրողի հաղթանակը կայանում էր նրանում, որ նա Ռասելի բերանից առավ Հայերի բնիկության փաստը:
Գիտես, աշխատություններին ծանոթ չեմ, բայց այ վիդեոն նայելուց վստահաբար պնդում եմ, որ Ռասելը նման բան չի էլ ասել, նման տեսություն չունի, դա ընդամենը լրագրողական «տրյուկ» կամ չհասկացվածության նշան էր: Ռասելը հստակ հայտնեց իր տեսակետը, որ հայերը բնիկ են, իսկ լեզուն՝ հնդևրոպական ծագումով: Ոչ մի պատճառ այս պահին չունեմ նրա ազվնությունը կասկածի տակ դնելու:

Շատ լավ:
Քանի որ խոսում ենք պատմության կեղծարարությունից, ապա ցույց տուր Ռասելի այն աշխատանքը, որտեղ նա գրում է, որ հայերը բնիկ չեն, հակառակ դեպքում ես կպնդեմ որ դու ես լրագրողի նման կեղծում ու ստում:

Gayl
04.01.2010, 01:44
Բոլորիդ Հայի վարքը չի հետաքրքիր, պարզապես մի քանի հոգու "մթոմ" հայի վարքն էր հետաքրքիր:
Լրագրողի հաղթանակը կայանում էր նրանում, որ նա Ռասելի բերանից առավ Հայերի բնիկության փաստը: Հարցը կայանում է նրանում, որ Ռասելը և նրա գործընկերները արդեն բավականին գործ են անում ապացուցելու համար, որ հայերը բնիկ չեն: Ահա թե ինչու նա կրկնել տվեց այդ հատվածը:

Ինչ վերաբերվում է Ադամ Եվայի հարցին: Ստեղ հարցը նրանում չէ, թե որքանով է այն ճշմարտացի, այլ հարցը նրանում է, թե ով ինչպես է արձագանքում նման մտքին: ;)

Իսկ իմ համար շատ կարևոր էր այս տեսանյութի հանդեպ ակումբի շատ անդամների կարծիքները:

Ախպերս խի ես մտածում որ այստեղ գտնվողները քեզանից պակաս հայ են, քեզանից պակաս հայրենիք սիրող են:Ես իրա աշխատությանը ծանոթ չեմ ու ոչինչ չեմ կարող ասել, ինձ այս պահին հետաքրքիր է լրագրողի վարքը, ինքը շատ թույլ մարդ ա ու չկարողացավ ոչինչ ասել:

Ես ինքս էլ խնդացի, որովհետև Աստծո գոյությանը չեմ հավատում, ինձ թվում է սխալ ենթադրություն ես անում, նա այդ բանը ասելով ուզում էր ակնարկ աներ որ սկզբից հայերն են եղել իսկ բիբլիան հրեաները մեզանից են գողացել և իմ կարծիքով այդպիսի բան չպետք է ասեր, որովհետև պահը չէր ու ուրիշ բան պետք է աներ, որը չարեց:

Mephistopheles
04.01.2010, 01:50
Ոչ եղբայր, դու ինձ բացարձակապես սխալ ես հասկացել: Լրագրողի դիրքորոշումն ինձ այնքանով էր ընդունելի և հասկանալի, ինչքանով ինձ ընդունելի և հասկանալի է այն մարդու դիրքորոշումը, որը, լինելով սկզբունքորեն ճիշտ, դատական նիստի ընթացքում պաշտպանվում է իրավաբանական տեսակետից բացարձակապես անգրագետ, թույլ տալով իրավաբանական և տրամաբանական տարրական սխալներ: ևվ դրան հակառակ, ինձ համար ընդունելի և մարդկայնորեն անհասկանալի է այն իրավաբանի տեսակետը, որը, դատական նիստի ընթացքում դուրս գալով այդ "խեղճ մարդու" դեմ և լինելով սխալ, իրավաբանական նրբությունների և ճարպիկ ուղեղի շնորհիվ հաջողությունը թեքում է իր կողմը:

Հուսով եմ պարզ արտահայտվեցի...

Ճիշտն ասած,հեչ տեղին համեմատություն չէր… ուրեմն դուրս է գալիս որ կեղծիքի դեմ կեղծիքով պայքարելը քեզ համար ընդունելի տարբերակ է… սա պատմաբանի/գիտնականի դիրքորոշում չի… ոչ էլ որևէ պատմաբանի սողուն անվանելը… կեղծիքը մնում է կեղծիք, իսկ այս դեպքում այն աբսուրդի մակարդակի է և ցանկացած իրեն հարգող մարդ կծիծաղեր նման պնդումների ու պշտպանության վրա… Մենք հայերս ավելի լավ պաշտպանության ենք արշանի քան այս ծաղրածուն է… իմիջայլոց նա կարող էր պատրաստված գալ ոչ ոք նրան ստիպողաբար այնտեղ չէր քարշ տվել…

մի բան ևս… եթե ուշադիր ես ոչ ոք այս տեղ Ռասսելի տեսությունը չի պաշտպանում… մենք նույնիսկ ասում ենք որ չգիտենք այն և քննադատում ենք "լրագրողին", մինչդեռ դուք պատրաստ եք պաշտպանել, կամ "հասկանալ" ցանկացած անհեթեթություն, միայն թե Ռասսելին դեմ դուրս գաք… նորից եմ կրկնում սա գիտնականի դիրքորոշում չէ…

Gayl
04.01.2010, 01:53
Գիտես, աշխատություններին ծանոթ չեմ, բայց այ վիդեոն նայելուց վստահաբար պնդում եմ, որ Ռասելը նման բան չի էլ ասել, նման տեսություն չունի, դա ընդամենը լրագրողական «տրյուկ» կամ չհասկացվածության նշան էր: Ռասելը հստակ հայտնեց իր տեսակետը, որ հայերը բնիկ են, իսկ լեզուն՝ հնդևրոպական ծագումով: Ոչ մի պատճառ այս պահին չունեմ նրա ազվնությունը կասկածի տակ դնելու:

Շատ լավ:
Քանի որ խոսում ենք պատմության կեղծարարությունից, ապա ցույց տուր Ռասելի այն աշխատանքը, որտեղ նա գրում է, որ հայերը բնիկ չեն, հակառակ դեպքում ես կպնդեմ որ դու ես լրագրողի նման կեղծում ու ստում:
Ռասելն ասած որ հայերը բնիկներ են,բայց դրանից հետո մի երկու բան էր ուզում ասել,իսկ լրագրողը խանգարում էր, մեկ էլ անգլերեն էր տեղ-տեղ խոսում ու իրականում գլուխ չհանեցի թե ինքը իրականում ինչ էր ուզում ասեր, ինձ թվաց որ Ռասելը ֆինտուֆլուշկեք արեց, Ուրարտուի վրով մի երկու անհասկանալի բան ասաց ու չկարողացա մինչև վերջ ընկալել իրա միտքը լրագրողի մեղքով, հեսա վիդեոն մի հատ էլ կնայեմ, բայց հաստատ ինքը խաղեր տվեց:

Gayl
04.01.2010, 01:57
Մենք հայերս ավելի լավ պաշտպանության ենք արշանի քան այս ծաղրածուն է…

Ախր չեմ հասկանում ինչպես կարող է երկրորդ կարծիք լինել,միթե հասկանալի չէ որ շատերիս կռիվը հենց սրա դեմ է, ինչու՞ պատմաբան չի գնացել այլ շուտ բռնկվող ու ոչինչ չասող լրագրող:

Chuk
04.01.2010, 02:00
Ռասելն ասած որ հայերը բնիկներ են,բայց դրանից հետո մի երկու բան էր ուզում ասել,իսկ լրագրողը խանգարում էր, մեկ էլ անգլերեն էր տեղ-տեղ խոսում ու իրականում գլուխ չհանեցի թե ինքը իրականում ինչ էր ուզում ասեր, ինձ թվաց որ Ռասելը ֆինտուֆլուշկեք արեց, Ուրարտուի վրով մի երկու անհասկանալի բան ասաց ու չկարողացա մինչև վերջ ընկալել իրա միտքը լրագրողի մեղքով, հեսա վիդեոն մի հատ էլ կնայեմ, բայց հաստատ ինքը խաղեր տվեց:

«Խաղեր տվեց», «Ուրիշ բան էր ուզում ասել» և այլնը վերացական հասկացություններ են:
Լրագրողն ու Լեռնցիենք ասում են, որ իբր Ռասելն ասում է, որ հայերը բնիկ չեն:
Նախ հասկանանք, որ ինչ-որ պատմաբան ինչ-որ ուսումնասիրություններով կարող է նման եզրահանգման գալ՝ ճիշտ կամ սխալ: Ու դա դեռ հիմք չէ մարդուն անվանարկելու ու նրան հակահայ ու սողուն համարելու համար: Պատմությունը միանշանակ գիտություն չէ ու հենց նման տարբեր տեսակետների բախումի արդյունքում է առաջանում:

Այժմ խոսում ենք կարճ ու կոնկրետ այլ բանի մասին. կան պնդողներ, որ նա այդպիսի բան է ասել, իսկ ինքն ասում է, որ չի ասել:
Տարբերակ 1. Ռասելն ասել է, իսկ հաղորդման ժամանակ ստում է, որ իբր չի ասել,
Տարբերակ 2. Նրա խոսքը խեղաթյուրել են, ստում են այդպես ներկայացնողները:

Առաջարկ. թող Լեռնցին, ով ասում է, որ Ռասելն այդպիսի բան է ասել, ցույց տա Ռասելի այդ խոսքերը, հակառակ դեպքում ստացվում է.
Տարբերակ 1. Ինքը ականջի ծերով ինչ-որ մի ստախոսից լսել ու էդպես ներկայացնում է՝ առանց խորանալու
Տարբերակ 2. Ստում ու կեղծում է

Mephistopheles
04.01.2010, 02:04
Բոլորիդ Հայի վարքը չի հետաքրքիր, պարզապես մի քանի հոգու "մթոմ" հայի վարքն էր հետաքրքիր:
Լրագրողի հաղթանակը կայանում էր նրանում, որ նա Ռասելի բերանից առավ Հայերի բնիկության փաստը: Հարցը կայանում է նրանում, որ Ռասելը և նրա գործընկերները արդեն բավականին գործ են անում ապացուցելու համար, որ հայերը բնիկ չեն: Ահա թե ինչու նա կրկնել տվեց այդ հատվածը:

Ինչ վերաբերվում է Ադամ Եվայի հարցին: Ստեղ հարցը նրանում չէ, թե որքանով է այն ճշմարտացի, այլ հարցը նրանում է, թե ով ինչպես է արձագանքում նման մտքին: ;)

Իսկ իմ համար շատ կարևոր էր այս տեսանյութի հանդեպ ակումբի շատ անդամների կարծիքները:

Ապեր, ով այդ հարցին լուրջ մոտենա նրան հոգեկան հիվանդ կարելի է անվանել, քանի որ այդ հարցը երբեք խնդրո առարկա չի եղել և անհնար է ապացուցել… նորմալ մարդը դրան քմծիծաղով կարձագանքի… չկասկածես…

…Լեռնցի ջան, ես համոզված եմ որ դու այդ հարցին ճիշտ արձագանք ես տվել…

Gayl
04.01.2010, 02:07
«Խաղեր տվեց», «Ուրիշ բան էր ուզում ասել» և այլնը վերացական հասկացություններ են:
Լրագրողն ու Լեռնցիենք ասում են, որ իբր Ռասելն ասում է, որ հայերը բնիկ չեն:
Նախ հասկանանք, որ ինչ-որ պատմաբան ինչ-որ ուսումնասիրություններով կարող է նման եզրահանգման գալ՝ ճիշտ կամ սխալ: Ու դա դեռ հիմք չէ մարդուն անվանարկելու ու նրան հակահայ ու սողուն համարելու համար: Պատմությունը միանշանակ գիտություն չէ ու հենց նման տարբեր տեսակետների բախումի արդյունքում է առաջանում:

Այժմ խոսում ենք կարճ ու կոնկրետ այլ բանի մասին. կան պնդողներ, որ նա այդպիսի բան է ասել, իսկ ինքն ասում է, որ չի ասել:
Տարբերակ 1. Ռասելն ասել է, իսկ հաղորդման ժամանակ ստում է, որ իբր չի ասել,
Տարբերակ 2. Նրա խոսքը խեղաթյուրել են, ստում են այդպես ներկայացնողները:

Առաջարկ. թող Լեռնցին, ով ասում է, որ Ռասելն այդպիսի բան է ասել, ցույց տա Ռասելի այդ խոսքերը, հակառակ դեպքում ստացվում է.
Տարբերակ 1. Ինքը ականջի ծերով ինչ-որ մի ստախոսից լսել ու էդպես ներկայացնում է՝ առանց խորանալու
Տարբերակ 2. Ստում ու կեղծում է
Ապեր կապս հիմա լավ չի աշխատում,մի կես ժամից կասեմ թե ինչ նկատի ունեի երբ ասացի խաղեր ա տալիս,որովհետև ոչ թե հույսս ինտուիցիայի վրա եմ դրել այլ ինքը այնտեղ մի երկու արտահայտություն արեց որը քննարկման արժանի է:

Chuk
04.01.2010, 02:07
Մի քանի բառ էլ:
Ուրեմն ինչպես նախկինում ասել եմ, շատ անգամներ, նորից կրկնեմ, որ Ռասելի տեսությանը ծանոթ չեմ, չգիտեմ որքանով է անկեղծ աշխատում, որքանով է պատվեր կատարում, որքանով է ճիշտ վերլուծություններ անում, որքանով սխալ: Այս պահին այս ամենն իմ համար էական չի մի պարզ ու հասարակ պատճառով:

Դիցուք Ռասելը կեղծում է ու ամեն ինչը ինչ-որ պատվերի շրջանակում սխալ է ներկայացնում:
Է թող:
Այդ դեպքում պետք է պատշաճ գիտական մակարդակով այդ ամենը հերքել: Փոխարենը մենք տեսնում ենք զուտ անձնավորված, հիվանդագին վերաբերմունք: Ու այդ վերաբերմունքը ողբալի է, ցույց է տալիս մեր խղճուկ մակարդակը: Ցույց է տալիս, որ եթե իսկապես հայերի պատմությունը կեղծողներ կան, մենք չենքկարող դեմն առնել: Մենք չենք կարող նույնիսկ ամենապարզ բանն անել. անհեթեթ մտքի վրա քմծիծաղ տալ, փոխարենը փրփուրը բերաններիս հակահրեական լոզունգներ ենք հնչեցնում: Ամո՛թ է: Գոնե էս ֆորումի մասնակիցներին եմ կոչ անում ուշքի գալու, պետք չի որ մենք էդքան խղճուկ լինենք:

Mephistopheles
04.01.2010, 02:12
Ախր չեմ հասկանում ինչպես կարող է երկրորդ կարծիք լինել,միթե հասկանալի չէ որ շատերիս կռիվը հենց սրա դեմ է, ինչու՞ պատմաբան չի գնացել այլ շուտ բռնկվող ու ոչինչ չասող լրագրող:

Գել ախպեր, գիտական բանավեճերը նման ձևով չեն տարվում, այլտ արվում են գիտական աշխատությունների միջոցով, իսկ մենք այսօր մնացել ենք ԼԼԼ-ի հույսին (Լիոն- Լեռնցի-"Լրագրող")…

Լրիվ համաձայն եմ քեզ հետ…

Gayl
04.01.2010, 02:23
Գել ախպեր, գիտական բանավեճերը նման ձևով չեն տարվում, այլտ արվում են գիտական աշխատությունների միջոցով, իսկ մենք այսօր մնացել ենք ԼԼԼ-ի հույսին (Լիոն- Լեռնցի-"Լրագրող")…

Լրիվ համաձայն եմ քեզ հետ…
Եթե Ռասելը կեղծ պատմաբան է ապա Լիոնի որոշ ասածների համամիտ եմ, բայց որ լրագրողին կարելի է արթարացնել դա արդեն աբսուրդ է, մարդու նայելը չի գալիս, հիմա ուզում եմ նորից նայեմ վիդեոն բայց կապս վատա մի քիչ երկար կձգի, ես որոշ կասկածելի արտահայտություններ լսեցի, որը դուրս չեկավ ախր էտ լրագրողը չէր թողում որ ինքը խոսար, լավ բա դրա աշխատությունը ինետում չկա՞:

Chuk
04.01.2010, 02:28
Գայլ ջան,
«Կեղծ պատմաբան» բան-ման, ամեն ինչը նենց լավ ա հնչում:
Ու իսկապես էլ հնարավոր ա, որ կեղծ պատմաբան ա: Հնարավոր ա:
Բայց արի հասկանանք մի հատ պարզ ճշմարտությունը. ազգայնամոլ իր մոլության պատճառով չի կարող որոշել որևէ պատմաբանի կեղծ լինելը, որովհետև ցանկացած տեսակետ, որտեղ իր ազգի մասին իր պատկերացրածից փոքր-ինչ ավելի «վատ» բան է ասվում, ընդունելու է ոչ թե սառը ու դիտարկի գիտության տեսակետից, հասկանալի ճիշտ կամ սխալ լինելը, այլ ընդունելու է փրփուրը բերաններին:

Առայժմ այդ մարդու դեմ, ինչքան որ նկատել եմ, խոսել են ազգայնամոլներն ու հրեաատյացները:
Հարց. կարելի՞ է այդ պնդումներն ի գիտություն ընդունել:

Mephistopheles
04.01.2010, 02:45

Կեղծ պատմաբան ասելով ի՞նչ կարելի է հասկանալ… մեկը որ մասնագիտությամբ պատմաբան չէ և իրեն պատմաբան է ներկայացնում… հիմա եթե Ռասսլը այդպիսի մեկն է ապա դա պետք է մեջտեղ բերած լինեին… եթե Ռասսլը պատվեր է կատարում ապա դա հանցագործություն է, դա նույնն է որ մի գիտնականի փող տաս որ աշխատություն մշակի գրավիտացիայի կամ երկրի կլորության դեմ… ուրեմն ԼԼԼ-ն պետք է այս ամենը տեղափոխեն իրավական դաշտ,այդ մարդուն դատի տան որ նա պատվերով պատմական փաստերը կեղծում է և պատժեն մեր պատմության կեղծարարին… դեռ ավելի, վնասաց հատուցում էլ պահանջեին (զաօդնօ Լիոնի գրքեր մեծաքանակ կտպեին, որը հայոց իրական պատմությունն է)…

Էսքան բան… կարիք չկա միկրոֆոնը ձեռը մարդկանց չամուռ լինել ու նրանց անկողինը մտնել… մի հատ էլ թողաշխատություն գրեն որ աշխարհը հայերիցա սկսել աստվածն էլ հայ ա եղել, որտև հայերեն ա խոսացել…

Mephistopheles
04.01.2010, 02:52
Ինչ վերաբերվում է Ադամ Եվայի հարցին: Ստեղ հարցը նրանում չէ, թե որքանով է այն ճշմարտացի, այլ հարցը նրանում է, թե ով ինչպես է արձագանքում նման մտքին: ;)

Լեռնցի ջան, էս հարցի պատասխանը կարելի է ստանալ Կրոն բաժնի "Հարցեր Քահանային" ենթաբաժնից… Տեր Հայրը կիմանա Աստված ինչ լեզվով է խոսել Ադամի և Եվայի հետ…

իմիջայլոց եթե քո ասածով լինի ու արձագանքին հետևենք ապա աշխարհում 2 հատ հայ կմնա մեկը դու մկն էլ էն "լրագրողը"

Gayl
04.01.2010, 03:03
Գայլ ջան,
«Կեղծ պատմաբան» բան-ման, ամեն ինչը նենց լավ ա հնչում:
Ու իսկապես էլ հնարավոր ա, որ կեղծ պատմաբան ա: Հնարավոր ա:
Բայց արի հասկանանք մի հատ պարզ ճշմարտությունը. ազգայնամոլ իր մոլության պատճառով չի կարող որոշել որևէ պատմաբանի կեղծ լինելը, որովհետև ցանկացած տեսակետ, որտեղ իր ազգի մասին իր պատկերացրածից փոքր-ինչ ավելի «վատ» բան է ասվում, ընդունելու է ոչ թե սառը ու դիտարկի գիտության տեսակետից, հասկանալի ճիշտ կամ սխալ լինելը, այլ ընդունելու է փրփուրը բերաններին:

Առայժմ այդ մարդու դեմ, ինչքան որ նկատել եմ, խոսել են ազգայնամոլներն ու հրեաատյացները:
Հարց. կարելի՞ է այդ պնդումներն ի գիտություն ընդունել:
Վիդեոն վերջապես կրկին նայեցի ու էլի լրագրողի վրա նեռվայնացա, լավ հրեայի ասածից մի նախադասություն մեջբերում անեմ.
«Հայերը Ուրարտական արյուն ունեն և բնիկ են,որովհետև ինչպես մարդիկ մի լեզուն յուրացնում են չէ՞, այսինքն մարդ կարող է մի տեղ գնալ և լեզու սովորել, յուրացնել»:
Չուկ կարաս ասես ինչ է նկատի ունի Ռասելը:Ես հասկացա, որ հայերը եկել են յուրացրել են ուրարտացիների լեզուն, բայց չեմ ընկալում թե էլ ոնց եղավ նույն արյունն ունեցան:
«Խորենացին ստախոս չի, բայց դա չի նշանակում,որ ինչ որ ասում է ճշմարտություն է նա միջնադարյան պատմագիր է»
Լ. -Ո՞ր դարի
Հ.-Չգիտեմ
Լ.-Ութերորդ չլինի
Հ.-Կարող է լինել
Լ.-Հինգերորդ նույնպե՞ս:
Հ.-Կարող է լինել,բայց(ստեղ ես իմ ինչա ասում չեմ հասկանում,ոնց որ ասում ա «ան ադեն») որոշ փաստեր ներմուծված լինեն ավելի ուշ:
Այստեղ հետաքրքիր էր որ նա չգիտեր թե որ դարի պատմաբան է և այսպես ինչպես է ասում, որ Խորենացու որոշ ասածների հետ համաձայն չի, մեկ էլ Չուկ ջան ուշադրություն դարձրու իրա վերջին ասածին« որոշ փաստեր ներմուծված լինեն ավելի ուշ» այսինքն կատարվել է ավելացում,իսկ էտ լրագրողը անգամ չի էլ հարցնում թե որոնք են այդ որոշները:

Gayl
04.01.2010, 03:08
Ապեր իհարկե դատ է հասնում, բայց դա դժվար է թան խմելու պես բան չի, այսօր ով ինչ ուզում ասում ա, ասում են օտար աղբյուրների հիման վրա, օրինակ Ռասելն ուզում էր Հերոդոտոսից մեջբերում աներ բայց լրագրողը չթողեց ուղղակի չի քիչ հավանական է որ օտար աղբյուրը լինի ավելի ճշգրիտ քան մեր աղբյուրները:
Էսքան բան… կարիք չկա միկրոֆոնը ձեռը մարդկանց չամուռ լինել ու նրանց անկողինը մտնել… մի հատ էլ թողաշխատություն գրեն որ աշխարհը հայերիցա սկսել աստվածն էլ հայ ա եղել, որտև հայերեն ա խոսացել…
Համաձայն եմ, դա ասաց որովհետև զգաց որ ինքը չափից դուրս թուլանում ա ու պարտվում, իսկ այդ քայլը նրան մոտեցրեց պարտության:

Gayl
04.01.2010, 03:14
Կեղծ պատմաբան ասելով ի՞նչ կարելի է հասկանալ… մեկը որ մասնագիտությամբ պատմաբան չէ և իրեն պատմաբան է ներկայացնում… հիմա եթե Ռասսլը այդպիսի մեկն է ապա դա պետք է մեջտեղ բերած լինեին… եթե Ռասսլը պատվեր է կատարում ապա դա հանցագործություն է, դա նույնն է որ մի գիտնականի փող տաս որ աշխատություն մշակի գրավիտացիայի կամ երկրի կլորության դեմ… ուրեմն ԼԼԼ-ն պետք է այս ամենը տեղափոխեն իրավական դաշտ,այդ մարդուն դատի տան որ նա պատվերով պատմական փաստերը կեղծում է և պատժեն մեր պատմության կեղծարարին… դեռ ավելի, վնասաց հատուցում էլ պահանջեին (զաօդնօ Լիոնի գրքեր մեծաքանակ կտպեին, որը հայոց իրական պատմությունն է)…

Այդպիսի բն անելը շատ դժվարա, որովհետև հնարավոր է որ դա հիմնվում է օտար աղբյուրների վրա դե մի քիչ էլ դզում փչում ա ու ստացվում ա որ ասածների մեջ լոգիկա կա, հենա Հերոդոտոսից ուզում էր մեջբերում աներ լրագրողը չթողեց, շատ քիչ հավանական է, որ օտար աղբյուրը ավելի ճիշտ է քան մեր աղբյուրները, եթե իհարկե օտարն ու տեղականը նույն ժամանակաշրջանում են ստեղծվում:

Chuk
04.01.2010, 03:14
Վիդեոն վերջապես կրկին նայեցի ու էլի լրագրողի վրա նեռվայնացա, լավ հրեայի ասածից մի նախադասություն մեջբերում անեմ.
«Հայերը Ուրարտական արյուն ունեն և բնիկ են,որովհետև ինչպես մարդիկ մի լեզուն յուրացնում են չէ՞, այսինքն մարդ կարող է մի տեղ գնալ և լեզու սովորել, յուրացնել»:
Չուկ կարաս ասես ինչ է նկատի ունի Ռասելը:Ես հասկացա, որ հայերը եկել են յուրացրել են ուրարտացիների լեզուն, բայց չեմ ընկալում թե էլ ոնց եղավ նույն արյունն ունեցան:
«Խորենացին ստախոս չի, բայց դա չի նշանակում,որ ինչ որ ասում է ճշմարտություն է նա միջնադարյան պատմագիր է»
Լ. -Ո՞ր դարի
Հ.-Չգիտեմ
Լ.-Ութերորդ չլինի
Հ.-Կարող է լինել
Լ.-Հինգերորդ նույնպե՞ս:
Հ.-Կարող է լինել,բայց(ստեղ ես իմ ինչա ասում չեմ հասկանում,ոնց որ ասում ա «ան ադեն») որոշ փաստեր ներմուծված լինեն ավելի ուշ:
Այստեղ հետաքրքիր էր որ նա չգիտեր թե որ դարի պատմաբան է և այսպես ինչպես է ասում, որ Խորենացու որոշ ասածների հետ համաձայն չի, մեկ էլ Չուկ ջան ուշադրություն դարձրու իրա վերջին ասածին« որոշ փաստեր ներմուծված լինեն ավելի ուշ» այսինքն կատարվել է ավելացում,իսկ էտ լրագրողը անգամ չի էլ հարցնում թե որոնք են այդ որոշները:

Ես չէի ուզի ասել, թե Ռասելն ինչ նկատի ունի: Բայց կարող եմ ասել, թե ես ինչ եմ հասկացել: Ես հասկացել եմ, որ այդ մարդը ասում է, որ ցանկացած լեզու կարող է յուրացվել: Որ բնավ պարտադիր չի, որ լեզուն այդ հողում ծնված լինի, որ լինի տվյալ ազգի լեզուն: Ու միանշանակ համաձայն եմ այդ մտքին: Կոնկրետ հայերենի ծագմանը ես չեմ անդրադառնում, ես խոսում եմ ընդամենը երևույթների ու դրանց հնարավորության մասին:

Ինչ վերաբերվում է Խորենացիին, ապա հա, պատմաբանի (հայագետի) համար լավ չի, որ չգիտի, թե Խորենացին որ դարի է: Բայց նկատենք, որ դա չի նշանակում, որ ինքը Խորենացուն ծանոթ չի: Իսկ մնացածը, իր ձևակերպումները, որ Խորենացին ստախոս չէ, բայց նրա ամեն ասածը ճշմարտություն չի, բայց որ խորենացին արժեքավոր պատմաբան է, ուղղակի ստորագրում եմ:

հ.գ. Ռասելը թեև հայերեն գիտեր, բայց ակնհայտորեն իր համար դժվար էր հայերենը թե հասկանալը, թե արտահայտվելը: Ու այստեղ նրա բառերի ճշգրտությունից կախվելը սխալ է, նկատենք, որ «լրագրողը» նրան «հարկադրում էր» խոսել ոչ այն լեզվով, որով մարդը կարող էր իր տեսակետը հստակ արտահայտել:

Gayl
04.01.2010, 03:38

Համաձայն եմ քո հետ, ուղղակի ոչ դու ոչ էլ ես գոնե բավարար կերպով ծանոթ չենք իրա աշխատությանը ու փռթիկներից ենք կախվել, դե լավ նախ պետք է կարողանալ ապացուցել որ մենք յուրացրել ենք այդ լեզուն, հիմա ես չգիտեմ ինքը դա արել է թե ոչ, բայց խիստ կասկածում եմ որ կարող է այդպիսի բան անել:Չուկ դու այս նախադասությանը մասամբ անրադարձար«Հայերն Ուրարտական արյուն ունեն ու բնիկ են» իսկ սա՞,ես էտքան էլ լավ չհասկացա ու մի քիչ վախենում եմ կարծիք ասել երևի ուզում ա ասի ուրարտացիների երկրում ապրել են նաև հայեր ու ունեն նրանց արյունը և բնիկ են,եզդիները ապրում են Հայաստանում,չունեն մեր արյունը ու բնիկ չեն,պարադոքս:

Ինչ վերաբերվում է Խորենացիին, ապա հա, պատմաբանի (հայագետի) համար լավ չի, որ չգիտի, թե Խորենացին որ դարի է: Բայց նկատենք, որ դա չի նշանակում, որ ինքը Խորենացուն ծանոթ չի: Իսկ մնացածը, իր ձևակերպումները, որ Խորենացին ստախոս չէ, բայց նրա ամեն ասածը ճշմարտություն չի, բայց որ խորենացին արժեքավոր պատմաբան է, ուղղակի ստորագրում եմ:
Իհարկե ես պատմաբան չեմ ու միայն կարող եմ ենթադրել թե ինչ նրբություն կա այստեղ, եթե ինքը որոշ բաներ հերքում է, այսինքն ինքը կարող է հերքել միայն օտար աղբյուրների հիման վրա օրինակ ինչ որ հույն պատմաբան, որի անունը իքս է ասել է մի ինչ որ բան և դա հակասում է Խորենացուն, բայց կարող ա էտ իքսը Խորենացուց հետո ա ծնվել և վերջապես օտար աղբյուրը քիչ հավանական է որ կարող է Խորենացուց ավելի ճշգրիտ լինի ու Չուկ ջան ամենակարևորը որին դու չանրադարձար ասում է որ որոշ բաներ հետո է ավելացվել, համոզված եմ որ չի կարող ապացուցել, ենթադրում եմ որ դա ասվում է որպեսզի իրանց տեսությունը ավելի իրական սարքեն:
Եթե ինքը ասում է որ խորենացին արժեքավոր պատմաբան է ապա դա չի նշանակում, որ իրա ասածին հավատում ա, չնայած ես չեմ էլ կարող հակառակը պնդել, որովհետև ծանոթ չեմ իրա աշխատաությանը ու չեմ էլ կարող ասել որ պատվեր ա անում, ես միայն քննարկում եմ երկու նախադասությունը որը կարող է ոչինչ էլ չարժենա:

Gayl
04.01.2010, 03:39
հ.գ. Ռասելը թեև հայերեն գիտեր, բայց ակնհայտորեն իր համար դժվար էր հայերենը թե հասկանալը, թե արտահայտվելը: Ու այստեղ նրա բառերի ճշգրտությունից կախվելը սխալ է, նկատենք, որ «լրագրողը» նրան «հարկադրում էր» խոսել ոչ այն լեզվով, որով մարդը կարող էր իր տեսակետը հստակ արտահայտել:

Համաձայն եմ:

Chuk
04.01.2010, 03:42
Գայլ, չեմ ուզում շատ խորանալ: Կասեմ կարճ. նորմալ պատմաբանները ուսումնասիրում են բոլոր աղբյուրները ու սեփական վերլուծություններն են անում, թե ում որքան կարելի է վստահել: Այն որ Խորենացին ինքը եղել է պատվեր կատարող, գիտենք բոլորս, բայց բնականաբար իր աշխատություններում չափազանց շատ արժեքավոր բաներ կան: Նորմալ պատմաբանը պիտի կարողանա վերցնել արժեքավորն ու դեն նետել անարժեքը: Ու ես սա ցանկանում եմ բոլոր պատմբաններին: Ռասելը դա կարողանում է անել, թե ոչ, չգիտեմ, բայց այ հարցազրույցից տպավորություն ստացա, որ առնվազն հասկանում է դա, ի տարբերություն մեր շատ վայ պատմաբանների, ովքեր վերցնում են միայն հայկական աղբյուրներից ու միայն հայկականը համարում հավաստի:

Gayl
04.01.2010, 03:57

Խուրենացին ու՞մ պատվերն է կատարել և ինչի հիման վրա է ասվում որ նա պատվեր է կատարել:
Օրինակ ինչ որ մեկը գիտի որ Խորենացու գրածի մեջ կա արժեքավոր ու անարժեք և այսպես նա կարող է անարժեքը արժեքավորի տեղ հրամցնել:
Չուկ դժվար թե նրա հարցազրույցից կարելի կլինի ինչ որ բան ենթադրել, որովհետև լրագրողը չի թողնում որ խոսա վռազ թեման փոխում ու չգիտեմ ինչեր, անձամբ ես գլուխ չհանեցի ու չեմ կարող ասել որ ինքը պատվեր ա անում ոչ էլ կարող եմ հակառակը պնդել:

Chuk
04.01.2010, 04:21
Խուրենացին ու՞մ պատվերն է կատարել և ինչի հիման վրա է ասվում որ նա պատվեր է կատարել:
Խորենացին, բնականաբար, կատարել է «իշխանությունների» պատվերը: Բայց այս թեման դրա մասին չի:
Ի դեպ այդ ասածս բնավ չի գցում Խորենացու աշխատանքի կարևորությունը, արժեքավորությունը:

Gayl
04.01.2010, 04:28
Խորենացին, բնականաբար, կատարել է «իշխանությունների» պատվերը: Բայց այս թեման դրա մասին չի:
Ի դեպ այդ ասածս բնավ չի գցում Խորենացու աշխատանքի կարևորությունը, արժեքավորությունը:
Դե դա բնական է, բայց նա ասում է որ ավելի ուշ ավելացում է կատարվել կամ էլ ես եմ սխալ հասկացել, որովհետև կիսատ պռատ էր խոսում:

Chuk
04.01.2010, 04:32
Դե դա բնական է, բայց նա ասում է որ ավելի ուշ ավելացում է կատարվել կամ էլ ես եմ սխալ հասկացել, որովհետև կիսատ պռատ էր խոսում:

Գայլ, ես չգիտեմ հետո ավելանալ ասելով ինչ նկատի ունի: Իսկ մեր մեջ ասած ես հնարավոր համարում եմ, որ հետագա այսպես ասած հրատարակումները չհամընկնեն բնօրինակին, խիստ հավանական է: Բայց սա էդ թեման էլ ստեղ քննարկելու հարց չի:

Norton
04.01.2010, 04:40
Դե դա բնական է, բայց նա ասում է որ ավելի ուշ ավելացում է կատարվել կամ էլ ես եմ սխալ հասկացել, որովհետև կիսատ պռատ էր խոսում:

Գայլ ջան, դա նույնիսկ հայ պատմաբանները չեն բացառում: Խնդիրը նրանում է, որ լիելով ձեռագիր ժամանակի ընթացքում ձեռագրերը վերատպվում էին, նույնիսկ այդպիսի մասնագիտություն կար: Տարբեր դարերում այս ձեռագրերը չկորցնելու համար, դրանք նորից էին արտագրվում ու չի բացառվում, որ որոշակի լրացումներ էին կատարվում: Ու հենց դրա շնորհիվ է, որ հիմա մենք ծանոթ ենք շատ ձեռագրերի, որոնց օրիգինալը չկա:
Օրինակ մատենադարանում շատ հունական ձեռագրեր կան, որոնց օրիգինալը նույնիսկ Հունաստանում չէր պահպանվել ու ի շնորհիվ կրկնօրինակների պահպանվել են մինչ օրս:

Gayl
04.01.2010, 04:48

Ապեր, արի տեղափոխվենք համապատասխան թեմա,եթե չկա կարելի է ստեղծել:

Լեռնցի
04.01.2010, 11:30
Ես ինձ խայտառակ վատ եմ զգում նման հրեաատյաց անձանց գոյությունից ու գործունեության փորձից, նման ազգապաշտության պատճառով կուրությունից:

Բայց ինձ չեմ թույլատրում սողուն կամ նման մեկ այլ բան համարել այդ անձանց (մեկը քեզ) ու բարձրաձայնել:

Սրտխառնոց է առաջացնում նման երևույթների գոյությունը:
Ազգայնամոլությունը չգիտեմ, բայց սեփական ազգը սիրել և պաշտելու մեջ ոչ մի վատ բան չկա, երբ դու այլ ազգերի կամ ժողովուրդների անտեղի չես նվաստացնում:
Բայց առնվազն տականքություն է, երբ այլազգին այլ մի ազգի պատմությունն է ուսումնասիրում և ակնհայտորեն կեղծում է այն: Դա ունի իր նպատակը և մասնավորապես հենց այդ հարցազրույցում լրագրողը ակնարկում է այդ ամենը:

Ախպերս խի ես մտածում որ այստեղ գտնվողները քեզանից պակաս հայ են, քեզանից պակաս հայրենիք սիրող են:Ես իրա աշխատությանը ծանոթ չեմ ու ոչինչ չեմ կարող ասել, ինձ այս պահին հետաքրքիր է լրագրողի վարքը, ինքը շատ թույլ մարդ ա ու չկարողացավ ոչինչ ասել:
Ես այստեղ գտնվողներին նախ ինձ հետ չեմ համեմատում և չեմ էլ համեմատի: Պարզապես ինձ արդեն հայտնի է, որ այստեղ գտնվողներից ոմանք ազգությամբ հայ չեն: Եվ դա շատ նորմալ է:

Ես ինքս էլ խնդացի, որովհետև Աստծո գոյությանը չեմ հավատում, ինձ թվում է սխալ ենթադրություն ես անում, նա այդ բանը ասելով ուզում էր ակնարկ աներ որ սկզբից հայերն են եղել իսկ բիբլիան հրեաները մեզանից են գողացել և իմ կարծիքով այդպիսի բան չպետք է ասեր, որովհետև պահը չէր ու ուրիշ բան պետք է աներ, որը չարեց:
Լեռնցի ջան, էս հարցի պատասխանը կարելի է ստանալ Կրոն բաժնի "Հարցեր Քահանային" ենթաբաժնից… Տեր Հայրը կիմանա Աստված ինչ լեզվով է խոսել Ադամի և Եվայի հետ…

իմիջայլոց եթե քո ասածով լինի ու արձագանքին հետևենք ապա աշխարհում 2 հատ հայ կմնա մեկը դու մեկն էլ էն "լրագրողը"
Սույն հարցը տալով տարբեր տեղեր, նշեմ, որ 10-ից մեկն է մի քիչ ժպտացել, այո երբեմն հանդիպել եմ հրհռացողների: Ի դեպ այդ հարցը շատ դիպուկ է, և դրանով միանգամից կարողանում ես զանազանել շրջապատդ: Էլի եմ ասում, ստեղ հարցը նրանում չէ, թե որքանով է նշվածը ճշմարտացի:

Իսկ այժմ նշեմ մի քանի կետեր, որ առաջիկայում պետք է իմանա յուրաքանչյուր ՀԱՅ ՄԱՐԴ:

Հայերը որպես ազգություն ձևավորվել են ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ, և Հայկական Լեռնաշխարհը Հայ ազգի ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:

Ժամանակաշրջանը ստույգ դեռևս դժվար է տալ, բայց այն եղել է ավելի քան 10 000 տարի առաջ:
Հայերը որպես հին ազգություն հազարամյակների ընթացքում ձևավորել են մշակույթ. Արժեհամակարգ և միշտ օրինակ են ծառայել, հարգանքի են արժանացել ժամանակաշրջանների տարբեր Հին և նոր ազգությունների և ժողովուրդների կողմից: Օտարամոլությունը պետք է արմատախիլ արվի հայերի մեջից: Մենք մեր ունեցածով շատ ավելի վեհ ենք, քան մեզ ցույց են տալիս :

Հայերը խառնվացքով Բարի են, շատ հաճախ տաքարյուն, ստախոս չեն, քցող չեն, պարզ են ու հյուրասեր: Գիտեն Հարգել դիմացինին ու թշնամուն:
Նշվածս կարելի է տեսնել մեր բոլոր պատումներում, Էպոսներում, երգերում, պարերում և հեքիաթներում:
Օրինակ Հին Հունաստանում երբ մեկը չափից դուրս անկեղծ էր լինում նրան ասում էին, դու հո ՀԱՅ չես?

Այսօր Հայ Ժողովուրդի պատմությունը շատ խեղճ է նկարագրված` երևի թե պահելով այդ պատմության վեհության միայն 1 տոկոսը:
Հայ Ժողովուրդի պատմությունը շուտով վերանայվելու և վերագրվելու է, և ողջ աշխարհին ՀԱՅԵՐՆ այլևս ներկայանալու են իրենց իրական պատմությունով:
Եվ վերջապես հիշենք Պարյուր Սևակի ՄԵՆՔ բանաստեղծությունը`
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում,
Բայց մեզ էլ գիտենք, Մեզ հայ են ասում:

Մոտենում են ՀԱՅԻ ժամանակները և շուտով ՀԱՅ ազգությունը ոտքի է կանգնելու իր ողջ վեհությամբ և գեղեցկությամբ: Փա~ռք Հայ ԱԶԳԻՆ…

Mephistopheles
04.01.2010, 11:46
Խուրենացին ու՞մ պատվերն է կատարել և ինչի հիման վրա է ասվում որ նա պատվեր է կատարել:
Օրինակ ինչ որ մեկը գիտի որ Խորենացու գրածի մեջ կա արժեքավոր ու անարժեք և այսպես նա կարող է անարժեքը արժեքավորի տեղ հրամցնել:
Չուկ դժվար թե նրա հարցազրույցից կարելի կլինի ինչ որ բան ենթադրել, որովհետև լրագրողը չի թողնում որ խոսա վռազ թեման փոխում ու չգիտեմ ինչեր, անձամբ ես գլուխ չհանեցի ու չեմ կարող ասել որ ինքը պատվեր ա անում ոչ էլ կարող եմ հակառակը պնդել:

Սահակ Բագրատունու պատվերով… նա պատվիրել է Խորենցուն գրել հայերի պատմությունը և հատկապես Հայ Թագավորների ու նախարարների ծագումնաբանությունը… և որպես կանոն Խորենացին սկսել է Ադամից ու Եվայից (ծանոթ պատկեր է չէ՞)… իսկ դրանից առաջ Խորենացին ուսում է ստացել Ալեքսանդրիայում (Հունաստան)… միևնույն ժամանակ Խորենացին Հայոց Պատմությունը գրելիս օգտվել է օտար աղբյուրներից Պարսկական, Հունական և նաև Ասորական (ուղղեք եթե սխալվում եմ պատմությունն ին մասնագիտությունը չէ)… Սակայն որքան որ պատվեր լինի նրա պատմության մեջ կան շատ արժանահավատ տեղեկություններ և որ ամենակարևորն է Խորենացին առաջին անգամ հավաքեց, ի մի բերեց, կանոնակարգեց ու կարելի է ասել գիտական հարթություն բերեց Հայոց Պատմությունը որը մինչ այդ զուտ բանայհուսական մակարդակի էր… Պատամական բոլոր աշխատություններում էլ միշտ էլ անճշտություններ լինում և լինելու են, և ժամանակի ընթացքում բանավեճերի,տեսությունների, վարկածների, գտածոների ու պեղումների միջոցով ճշտվելու են… պատմությունը միայն "աղբյուրների" ուսումնասիրությամբ չի լինում, ներկայումս շատ գիտություններ (քիմիա, կրիմինոլոգիա, երկրաբանություն, հնեաբանություն և այլն) ավելի նոր լույս են սփռում անցյալի իրադարձությունների վրա…

Հիմա ոնենալով այս ամենը դու ինքդ կարող ես դատել թե ինչքանով է արշանահավատ Մովսես Խորենացու Հայոց Պատմությունը… Մեր Հայերիս համար Խորենացին միայն իֆորմացիայի աղբյուր չէ, այլ Հայ Պատմագրության Հիմնադիր, Նախահայր… բոլոր զարգացած քաղաքակրթություններն ունեցել են իրենց սեփական աղբյուրները, ինչպես հիմա շնորհիվ Խորենացու ունենք մենք…

Lion
04.01.2010, 12:37
Լեռնցի ջան

...պետք է զարմանալ լրագրողի երբեմնի կոշտ խոսքերից, այլ պետք է զարմանալ, թե ոնց ա կարողացել իրեն զսպել ու մի երկու ապտակ չի հասցրել, երբ իր առջև կանգնած էր Ջեյմ Ռասելի նման սողունը:

Էրնեկ չէր նման հարցերը ապտակով լուծվեին... Բայց ապտակն այստեղ չէր օգնի և գուցե դեռ հակառակ էֆեկտն ունենար:

Norton ջան

Դա ընդամենը պարզ տրամաբնություն է, Լիոն: Մեկը, որ մի տեղ ենթադրություններով է խոսում, մյուս վայրում էլի նույն տրամաբանությամբ պետք է շարժվի:

Տրամաբանություն բացարձակապես չկա: Եթե ուշադիր կարդայիր իմ պոստը, կտեսնեիր, թե ես ինչպես եմ համատեղում "տրամաբանություն" և "ենթադրություն" հասկացությունները և ինչ զգուշությամբ ու հիմնավորվածությամբ եմ օգտվում վերջինից:

Շնորհակալ եմ թեման, հերթական գավազդայինի չվերածելու համար:

Շնորհակալություն գրքերս վարկաբեկելու հերթական փորձը դադարեցնելու համար:

Այնուհանդերձ ենփադրություններից ելնելով ես գրում, այդ դեպքում պարզ չէ մի ամբողջ ազգի անվան հետ խաղալու ձգտումը՝ հրեաների մասին է խոսքը:

Իրոք? Կցույց տա ս այն կետը, բառը կամ արտահայտությունը, որտեղ ես "մի ամբողջ ազգի անվան հետ խաղալու" ձգտում եմ դրսևորել? Ասել եմ և կրկնում եմ, որ հրեաներին, որպես ազգ, ես անսահման հարգում եմ, գուցե ամենաշատերից մեկը բոլոր օտար ազգերից...

Լիոն, նշել էիր, որ պատվերը հրեաների կողմից է, պատճառը ցեղասպանության ժխտումը: Այս գրառմամբ հակասեցիր ինքդ քեզ: Փաստորեն հիմնական պատճառը այնուամենայնիվ դա չի: Մարդը իր բերանով ասումա, որ եղելա ցեղասպանություն:

Չհասկացար. պատճառն այն է, որ, ընդունելով ցեղասպանությունը և "հայասերի" դիմակ հագնելով, ՋՌ-ն միաժամանակ փորձում է աննկատ ներարկել իր թույները:

Դե այս թեման կարդացողի համար՝մանավանդ վերջին 2-3 էջը, դժվար չի կռահել ում մասին էր խոսքը;)

Սովորություն չունեմ ենթադրություններով զբաղվելու:)

Լեռնցի արի մի կողմ դնենք էտ հրեայի սողուն լինելու փաստը, այստեղ մեզ բոլորիս հայն էր հետաքրքրում, այդ պարագայում ինքը պարտված հեռացավ, ոչ մի դեպքում չապացուցեց հրեայի սխալ լինելը,միայն ասում էր «մի հատ էս պահը լավ նկարեք», հետո հրեան շատ հանգիստ ձևերով լրագրողին կոնտրոլից հանեց, հետաքրքիր տակտիկա օգտագործեց, իրա կիշկելու ձևը ինձ արդեն նյարդայնացնում էր, եթե պտի չափալախ տար թող դուելի հրավիրեր ոչ թե զրույցի:

Մոտավորապես դա էլ ես եմ ասում - այդ ամենը պետք է ավելի պրոֆեսիոնալ ձևով անել, քանի որ, արտաքինից խոցելի, իրականում ՋՌ-ի նմանները չափազանց ճկուն, ես նույնիսկ ասեի լպրծուն են և նրանց բռնելը ամենևին էլ հեշտ չէ: Դա, շնորհիվ տրամաբանական կուռ մտածողության, վերլուծական կարողությունների և բարձր ինֆորմատիվության, կարողացել է անել Արմեն Այվազյանը, բայց դա էլ նրան հեշտ չի տրվել...

http://www.akumb.am/showthread.php?48867-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D4%B1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB

Lion
04.01.2010, 12:45
Ի դեպ նույն Ռասելը, ով վերջերս հայտարարել էր, որ Չարենցը հոմոսեքսուալ է:

Չգիտեի... Փաստորեն այդ տականքը դրան էլ է հասել: Իսկ մերոնք դրան պաշտպանում են...

Լեռնցի ջան Ռասելն ովա՞ որ մի հատ էլ դրա շուրջը բուռն քննարկում գնա, բոլորիս էլ հայի վարքն էր հետաքրքիր,

Կոնկրետ թեման նվիրված է պատմության կեղծարարներին և, հետևաբար, այստեղ պետք է քննարկվի Ռասսելը, ոչ թե հայ լրագրողի պրոֆեսիոնալիզմը:

ես շատ կցանկանայի որ լրագրողը դրան փոշիացներ, բայց ես իմ ինչեր էր խոսում,ի՞նչ Ադամ,ի՞նչ Եվա այ քեզ հիմար նապաստակ, չեմ հասկանում

Դժբախտաբար լրագրողը շատ թույլ էր: ՋՌ-ի նմանների դեմ այդպես չի կարելի հաղթանակ տանել:

ու՞ր էն մեր պատմաբանները ինչու դրան չեն հերքում էտի ով ա՞ որ իմ պատմությունը գրի,լրագրողը փաստերով ոչ մի բան չհերքեց,համաձայն չե՞ս:
Ռասելի գիրքը ինետում կա՞:

Տես վերևումս բերած լինկը ու դու կտեսնես, որ, բարեբախտաբար, մեր ազգի լավագույն մտածողներից մեկը պայքարում է դրա նմանների դեմ:

Chuk

Ես ինձ խայտառակ վատ եմ զգում նման հրեաատյաց անձանց գոյությունից ու գործունեության փորձից, նման ազգապաշտության պատճառով կուրությունից:

Ճիշտ ես, դա ճիշտ, քաղաքակիրթ ու "կանոններով հղկված" դիրքորոշում է: Բայց ուղղակի հաշվի առ, որ դիմացիններդ միշտ չէ, որ կանոններով են գործում քո ու մեր դեմ. Գնում է "Բոյ բեզ պռավիլ" ու ստեղ ով որ շատ կանոնների հետևեց, նրա պարտվելու հավանականությունը այնքան մեծ է:

Գիտես, աշխատություններին ծանոթ չեմ, բայց այ վիդեոն նայելուց վստահաբար պնդում եմ, որ Ռասելը նման բան չի էլ ասել, նման տեսություն չունի, դա ընդամենը լրագրողական «տրյուկ» կամ չհասկացվածության նշան էր: Ռասելը հստակ հայտնեց իր տեսակետը, որ հայերը բնիկ են, իսկ լեզուն՝ հնդևրոպական ծագումով: Ոչ մի պատճառ այս պահին չունեմ նրա ազվնությունը կասկածի տակ դնելու:

Ի դեպ - նույն այդ վիդեոում նա խոսեց հայերենի` թրակա-փռյուգիական ծագում ունենալու մասին, ինչը հայերի "եկվորության" թեզի գլխավոր կռվանն է: Քեզ ավել բան է պետք?

Lion
04.01.2010, 12:53
Ի դեպ, չեմ ուզում ցելի պոստեր կոպի-պաստ անեմ: Ուղղակի անցիր այս լինկով, տես թե ով է ՋՌ-ն, ինչ դպրոց է ներկայացնում, ով է նրա ուսուցիչ Նինա Գարսոյանը և սրա հավատակիցները...

http://www.akumb.am/showthread.php?48867-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D4%B1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB

և գուցե ինչ-որ բան պարզ դառնա:

Ճիշտն ասած,հեչ տեղին համեմատություն չէր… ուրեմն դուրս է գալիս որ կեղծիքի դեմ կեղծիքով պայքարելը քեզ համար ընդունելի տարբերակ է…սա պատմաբանի/գիտնականի դիրքորոշում չի… ոչ էլ որևէ պատմաբանի սողուն անվանելը… կեղծիքը մնում է կեղծիք, իսկ այս դեպքում այն աբսուրդի մակարդակի է և ցանկացած իրեն հարգող մարդ կծիծաղեր նման պնդումների ու պշտպանության վրա… Մենք հայերս ավելի լավ պաշտպանության ենք արշանի քան այս ծաղրածուն է… իմիջայլոց նա կարող էր պատրաստված գալ ոչ ոք նրան ստիպողաբար այնտեղ չէր քարշ տվել…

Միանգամայն ոչ: Ես նման բան չասացի: Խնդրում եմ ուշադիր կարդա գրածներս: Ես ընդամենը նկատի ունեի, որ, լինելով նույնիսկ ճիշտ, պետք է այնուհանդերձ գրագետ պաշտպանվել, որ թե "չոբանավարի":

մի բան ևս… եթե ուշադիր ես ոչ ոք այս տեղ Ռասսելի տեսությունը չի պաշտպանում… մենք նույնիսկ ասում ենք որ չգիտենք այն և քննադատում ենք \"լրագրողին\",

Հա, հասկացանք ու, անձամբ ես, ընդունեցի ու անընդհատ կրկնում եմ, որ լրագրողը լիքը թերություններ ուներ: Իսկ հիմա դու քո, Չուկի կամ Նորթոնի խոսքերում ցույց տուր մի արտահայտություն, որով դուք դեմ եք դուրս գալիս ՋՌ-ին:

մինչդեռ դուք պատրաստ եք պաշտպանել, կամ \"հասկանալ\" ցանկացած անհեթեթություն, միայն թե Ռասսելին դեմ դուրս գաք… նորից եմ կրկնում սա գիտնականի դիրքորոշում չէ…

Ես նորից եմ կրկնում, դու անձամբ ինձ սխալ ես հասկացել: Ընդհակառակը, այդ ինձ մոտ է տպավորություն ստեղծվում, որ դուք, այսպես կոչված լիբերալներդ, պատրաստ եք պաշտպանել, կամ "հասկանալ" ցանկացած անհեթեթություն ու ձեր ազգի սրբությունների վրա ցանկացած հարձակում, միայն թե դեմ դուրս գաք Ձեր պատկերացմամբ "ծայրահեղ ազգայնամոլներին", իսկ իրականում` նորմալ ու իրենց ազգը սրող մարդկանց:

Ախր չեմ հասկանում ինչպես կարող է երկրորդ կարծիք լինել,միթե հասկանալի չէ որ շատերիս կռիվը հենց սրա դեմ է, ինչու՞ պատմաբան չի գնացել այլ շուտ բռնկվող ու ոչինչ չասող լրագրող:

Հա հասկացանք, հետ? Հասկացանք, ընդունեցինք լրագրողի թերությունները: Իսկ դրանցից զատ, այլ բան այդ վիդեոում չտեսաք?

Lion
04.01.2010, 13:00
Մի քանի բառ էլ:
Ուրեմն ինչպես նախկինում ասել եմ, շատ անգամներ, նորից կրկնեմ, որ Ռասելի տեսությանը ծանոթ չեմ, չգիտեմ որքանով է անկեղծ աշխատում, որքանով է պատվեր կատարում, որքանով է ճիշտ վերլուծություններ անում, որքանով սխալ: Այս պահին այս ամենն իմ համար էական չի մի պարզ ու հասարակ պատճառով:

Դիցուք Ռասելը կեղծում է ու ամեն ինչը ինչ-որ պատվերի շրջանակում սխալ է ներկայացնում:
Է թող:
Այդ դեպքում պետք է պատշաճ գիտական մակարդակով այդ ամենը հերքել: Փոխարենը մենք տեսնում ենք զուտ անձնավորված, հիվանդագին վերաբերմունք: Ու այդ վերաբերմունքը ողբալի է, ցույց է տալիս մեր խղճուկ մակարդակը: Ցույց է տալիս, որ եթե իսկապես հայերի պատմությունը կեղծողներ կան, մենք չենքկարող դեմն առնել: Մենք չենք կարող նույնիսկ ամենապարզ բանն անել. անհեթեթ մտքի վրա քմծիծաղ տալ, փոխարենը փրփուրը բերաններիս հակահրեական լոզունգներ ենք հնչեցնում: Ամո՛թ է: Գոնե էս ֆորումի մասնակիցներին եմ կոչ անում ուշքի գալու, պետք չի որ մենք էդքան խղճուկ լինենք:

Որոշ անձնավորված պահեր եթե հանենք, սկզբունքորեն համաձայն եմ: Եթե այդքան ցանկություն կա ՋՌ-ին բռնելու, իսկ դա, ասեմ, ամենևին էլ հեշտ գործ չէ և, համենայն դեպս, այդ պրագրողի ուժի բանը չէ, թող լավ մասնագետներ տանեին իրենց հետ, թեկուզ հենց Արմեն Այվազյանին:

Mephistopheles

Գել ախպեր, գիտական բանավեճերը նման ձևով չեն տարվում, այլտ արվում են գիտական աշխատությունների միջոցով, իսկ մենք այսօր մնացել ենք ԼԼԼ-ի հույսին (Լիոն- Լեռնցի-"Լրագրող")…

Դու կարդացել ես իմ գրքերից գոնե մեկը? Այստեղ կա 2 տարբերակ.

1. Եթե կարդացել ես, ապա հենց հիմա բաց առանձին մի թեմա և ցույց տուր իմ գրքերում տեղ գտած սխալները, աղավաղումները և խեղաթյուրումները,
2. Եթե չես կարդացել ու ուղղակի ասացիր ասելու համար - ապա դու ուղղակի անլուրջ հայտարարություններ ես անում և չէր խանգարի խոսքով կամ գործով ներողություն խնդրել մի մարդուց, ով իր գրքում հավաքել է իմ ու քո ազգի պատմությանը վերաբերվող 6.342 ռազմական օպերացիա և որի տպագրած էջերի ընդհանուր քանակը անցնում է 2.000-ից, իսկ օգտագործած գրականությունը` 300-ից:

Ընտրությունը թողնում եմ քեզ:

Lion
04.01.2010, 13:06
Առայժմ այդ մարդու դեմ, ինչքան որ նկատել եմ, խոսել են ազգայնամոլներն ու հրեաատյացները:
Հարց. կարելի՞ է այդ պնդումներն ի գիտություն ընդունել:

Հարց. անձամբ ես ազգայնամոլ եմ թե հրեաատյաց?

Ասեմ, որ երկուսն էլ համարում եմ ինձ համար վիրավորական: Այնպես որ, Չուկ, պետք չէ այդքան կտրուկ արտահայտություններ անել:

Կեղծ պատմաբան ասելով ի՞նչ կարելի է հասկանալ… մեկը որ մասնագիտությամբ պատմաբան չէ և իրեն պատմաբան է ներկայացնում… հիմա եթե Ռասսլը այդպիսի մեկն է ապա դա պետք է մեջտեղ բերած լինեին… եթե Ռասսլը պատվեր է կատարում ապա դա հանցագործություն է, դա նույնն է որ մի գիտնականի փող տաս որ աշխատություն մշակի գրավիտացիայի կամ երկրի կլորության դեմ…

Կեղծ պատմաբանը նա է, Mephistopheles, որը խեղում է պատմական իրողությունը` շատ կոնկրետ քաղաքակն նպատակներով:

ուրեմն ԼԼԼ-ն պետք է այս ամենը տեղափոխեն իրավական դաշտ,այդ մարդուն դատի տան որ նա պատվերով պատմական փաստերը կեղծում է և պատժեն մեր պատմության կեղծարարին… դեռ ավելի, վնասաց հատուցում էլ պահանջեին

Ենթադրում եմ, որ մեկ "Լ"-ն ինձ էր վերաբերվում, թեև սկզբունքորեն սխալ ես գործում, նույնացնելով երեք "Լ"-երը: Այնուհանդերձ ասեմ, որպես պատմությունից ու իրավաբանությունից մի քիչ հասկացող մարդ - նման հարցերը դատերով չեն լուծվում:

(զաօդնօ Լիոնի գրքեր մեծաքանակ կտպեին, որը հայոց իրական պատմությունն է)…

Իսկ գրքերս կառաջարկեի հանգիստ թողնել ու դրա փոխարեն պատասխանել կոնկրետ քեզ ուղղված իմ հարցին որը հնչեց նախորդ պոստում: Սպասում եմ պատասխանի:

մի հատ էլ թողաշխատություն գրեն որ աշխարհը հայերիցա սկսել աստվածն էլ հայ ա եղել, որտև հայերեն ա խոսացել…

Ես նման աբսուրդ բաներ երբեք չեմ գրել - կարող ես դու այդ թեմայով գրել:

Lion
04.01.2010, 13:10
Հ.-Կարող է լինել,բայց(ստեղ ես իմ ինչա ասում չեմ հասկանում,ոնց որ ասում ա «ան ադեն») որոշ փաստեր ներմուծված լինեն ավելի ուշ

3. Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բուզանդի երկերի ապատմականացման նկրտումները

Հայոց պատմագրության հիմքը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» անվսւոահելի աղբյուր հռչակելը, իսկ հեղինակին էլ «ստախոս» և «ինքնակոչ» անվանելն ունեն քաղաքական երկու այժմեական նպատակ.

ա) առանց Խորենացու տեղեկությունների մենք՝ հայերս, երբեք չենք գտնի մերօրյա ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգուցային հարցերի պատասխանները, օրինակ՝ թե արդյո՞ք հայերը հայոց բարձրավանդակի բնիկնե՞րն են, թե ո՞չ, ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել հայոց պետությունը, ի՞նչ հզորություն և. միջազգային կշիռ է այն ունեցել, ազգային ինքնագիտակցության ի՞նչ մակարդակ ենք մենք ունեցել հին ժամանակներում, ի՞նչ կառույց և ի՞նչպիսի ավանդույթներ է ունեցել հին հայկական բանակը և այլն:

բ) Մովսես Խորենացուն և նրա երկն այսպես վարկաբեկելն ու իբրև անվսւոահելի սկզբնաղբյուր ներկայացնելը մեխանիկորեն հարվածում է հայ հին և միջնադարյան ամբողջ պատմագրությանը, որի պատկերացումները հայոց պատմության մասին, ինչպես նաև, սկզբունքներն ու մոտեցումները պատմական նյութին, բնականաբար, ունեն Պատմահոր խորը և բարերար ազդեցության կնիքը: Դրանով իսկ փորձում են մեկ առ մեկ պատմականորեն անարժեք հռչակել հայ պատմագրության մյուս գլուխգործոցները ու նրանց պարունակած փաստական ահռելի նյութը:

...1950-ական թթ. անսպասելիորեն խորենացիագիտության ասպարեզ ցատկեց թուրքական գաղտնի ծառայությունը՝ ի դեմս իր գործակալ վերոհիշյալ Էսաթ Ուրասի: 1950 թ. Անկարայում լույս տեսավ վերջինիս հաստափոր «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերը նշված հանրահայտ զեղծարարությունը, որը Խորենացուն ընտրել էր որպես հատուկ հարձակմանն արժանի կարևոր թիրախ212: Անշուշտ, Ուրասը հայոց պատմությունը կեղծելու հանձնարարությունն ստացել էր ո՛չ նույն 1950 թ., այլ դրանից առնվազն մի քանի տարի առաջ, ամենայն հավանականությամբ՝ 1945 թ., երբ Խորհրդային Միությունը մարտի 19-ին չեղյալ հայտարարեց 1925թ. սեպտեմբերի 17-ի թուրք-սովետական պայմանագիրը, իսկ հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը կայացած Պոտսդամի կոնֆերանսում՝ Մոլոտովն արդեն պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացրեց Թուրքիային Կարսի և Արդահանի վերաբերյալ, դրանք հիմնավորելով հայ ժողովրդի և Հայկ. ԽՍՀ պատմական իրավունքներով: Հետաքրքիր է, որ այդ պահին ԱՄՆ նախագահ Հ. Տրումենը այդ հարցր համարում էր թուրք-խորհրդային երկկողմանի հարաբերությունների առարկա, դեմ լինելով որևէ լուծման, որին կհանգեին Թուրքիան և խորհրդային Միությունը: Սակայն, Թուրքիայի թիկունքին կանգնեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, իսկ 1947 թ. մարտին՝ ԱՄՆ-ում «Տրումենի դոկտրինայի» հռչակումով, ԱՄՆ-ն ևս ստանձնեց «կոմունիստական վտանգի» առջև կանգնած Թուրքիայի պաշտպանությունը:

Հասկանալի է, որ 1940-ական թթ. (ու այդուհետև՝ միշտ, քանզի ԽՍՀՄ-ը, հարմար առիթի դեպքում, կարող էր միշտ էլ վերարծարծել տարածքային նույն պահանջը ) Թուրքիայի համար շտապ անհրաժեշտություն էր առաջացել «ապացուցել», որ իր արևելյան մասում մնացած հայկական հողերը պատմականորեն երբեք Հայաստան չեն եղել:

Պատահականությու՞ն էր, ուրեմն, որ Սառը պատերազմի բորբոքման տարիներին Պատմահոր նկատմամբ թուրքական պրոպագանդայի մոտեցումները «գիտականորեն» զարգացվեցին ՆԱՏՕ-ի խմբավար երկրում՝ ԱՄՆ-ում, անմիջապես Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելուց (1952 թ.) հետո: ԱՄՆ-ում Խորենացու (իմա՝ հայ պատմագրության և հայոց պատմության) դեմ նոր խաչակրաց արշավանքի նախաձեռնողի դերում հանդես եկավ պրոֆեսոր Կիրիլ Թումանովը: Վերջինս, առանց որևէ նոր լուրջ փաստարկ ներկայացնելու, և որ ամենակարևորն է՝ ամբողջությամբ զանց առնելով վերջին տասնամյակներում հրապարակված արժեքավոր ուսումնասիրությունները, վերարծարծեց Մովսես Խորենացուն ու նրա «Հայոց պատմության»ը վերաբերող հին դրույթները:

Թոմսոնն սկսեց նրանից, որ Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանեց ո'չ՝ թե «Հայաստանի պատմություն» (History Of Armenia), այլ՝ առաջին անգամը լինելով , «Հայերի պատմություն» (History of the Armenians): Ասենք, որ արդի հայագիտությունը միակարծիք է, որ իրենց երկերը «Հայոց պատմություն» վերնագրելով, մեր ոսկեդարի պատմիչները նկատի են ունեցել Հայաստանի պետության և նրա մեջ ծաղկող հայկական քաղաքակրթության պատմությունը: Իսկ վերջերս Արտաշես Մաթևոսյանը, միանգամայն պատճառաբանված կերպով, ցույց տվեց, որ Խորենացու երկի խորագիրը եղել է ոչ թե սոսկ «Հայոց պատմություն», այլ «Պատմություն Հայոց Մեծաց», այն է՝ «Մեծ Հայաստանի պատմություն»

Այս առթիվ ուշագրավ է Թոմսոնի տված բացատրությունը.

Թեև ոմանք կնախընտրեն թարգմանել Հայաստանի պատմություն, սակայն դասական հայերենում "Հայաստան" աշխարհագրական եզրը ավելի հաճախ հաղորդվում է "Հայոց աշխարհ, երկիր" ձևով (ընդգծումն իմն է՝ Ա. Ա.)

Ինչպես դժվար չէ նկատելը, Թոմսոնը Հայաստանին հաղորդում է սոսկ աշխարհագրական իմաստ, դրանով իսկ մատնելով այն, որ ինքը Հայաստան եզրին մոտենում է թուրքական պատմագրության կիզակետի միջով, տակավին Ուրասի կողմից ձևակերպված գաղափարախոսական սահմանումների համաձայն: Մինչդեռ Հայաստան եզրը, նախ և առաջ, նշանակում էր հայկական էթնոսով բնակեցված և. դարեր շարունակ ազգային պետականություն վայելող տարածք, և ո՛չ թե լոկ աշխարհագրական հասկացություն, Աֆրիկայի կամ Հնդկաստանի պես մի եզր:

Մեկ պարբերությամբ շեղվենք Խորենացուց: Համոզվելով, որ իր կեղծիքները հակահարված չեն ստանում, Թոմսոնը լկտիացավ մինչև այն աստիճան, որ 1991 թ. իր Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» վերնագրի հետ վարվեց a la Բունիաթով. բուն խորագրից ջնջվեց Հայաստան բառը և գրքի կազմի ու տիտղոսաթերթի վրա, նաև՝ բոլոր էջերի վերևում գրեց. «.Ղազար Փարպեցու պատմությունը»: Եթե հիշենք, որ տխրահռչակ Զիյա Բունիաթովը ճիշտ նույն սկզբունքով Կիրակոս Գանձակեցու երկի վերնագրից Հայաստան անունը ջնջել և այն «Հայոց պատմությունից» վերածել էր սոսկ «Պատմության», ապա, կարծում եմ, ամեն ինչ պարզ է: Սակայն, այս հարցում Թոմսոնը փոքր-ինչ անհետևողական և անփույթ եղավ. առաջաբանում և 33-րդ էջում նա Ղազար Փարպեցու երկի վերնագիրը նշում է իբրև «Հայերի պատմություն», սակայն անցնելով Փարպեցու շարադրանքին, նույն էջում այդ երկի հեղինակային վերնագիրն անզգուշորեն ճիշտ թարգմանում է՝ «Հայաստանի պատմություն»:

Իր առաջաբան-«ուսումնասիրությունում» Թոմսոնը Մովսես Խորենացուն մեղադրում է բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ, ներառյալ՝ «խաբեությունների» (mystifications) և զանազան «պատմություններ հնարելու» (entirely Moses' own invention, Here also Moses invents a "history", դարձյալ՝ Moses invents a history, Again, he has given a personal, tendentious, and composite story), «դիտավորյալ աղբյուրներն աղավաղելու և դրվագներ հորինելու» (He willfully distorts his sources and invents episodes), «կեղծարարության» (fraud), «կատարյալ կեղծարարության» (complete fraud), «աղավաղումների» (Moses definitely distorts his reading of Josephus), «իր աղբյուրը կեղծելու» (has faked his source), «Հայկական անունների համար անհավատալի ստուգաբանություններ առաջարկելու» (interest in implausible etymologies for Armenian names), «կեղծիքով Հայաստանը համաշխարհային ասպարեզ մտցնելու» (false introduction of Armenia onto the world scene), «գոյություն չունեցած կերպար պատմության բեմի վրա ավելացնելու» (Moses has added a nonexistent character to the stage of history), «պատմությունը hայացնելու» նպատակ ունենալու (part of Moses'"Armenianizing" Of history), «Հայաստանի գերակայությունը ցուցադրելու համար տեքստային փոփոխություններ» կատարելու (The amendments to his story are all designed to show the preeminence Of Armenia), Շամբատ անունը հորինելու (the name Shambat he has invented), «կողմնակալության» (tendentiousness), «բացահայտ կողմնակալության» (patent tendentiousness), «տենդենցիոզ անախրոնիզմի» (tendentious anachronism), «Հայաստանը գովաբանել - փառաբանելու իր ծանոթ սովորությանը տրվելու ու այդ նպատակով ինֆորմացիան փոփոխության ենթարկելու» (he also indulged in his usual habit of adapting the information he found there ad maiorem gloriam Armeniae), «պատմական իրողությունների նկատմամբ քամահրական վերաբերմունք» ունենալու (Moses' cavalier attitude toward historical realities), «բացահայտ կեղծ հայտարարություն » (patently fraudulent claim), Եվսեբիոսի «Ժամանակագրությունից ծավալուն գողագրություն» (...the Chronicle was widely plagiarized by Moses) կատարելու, նույնիսկ՝ իր օգտագործած հեղինակներին միտումնավոր չհիշատակելու ու նաև նրանցից «իր փոխառությունները սեփական արտադրության լրացումներով զարդարելու» և բազմաթիվ այլ բաների մեջ:

Գիտական էթիկայի խախտումներ կատարելու մեղադրանքը միայն ի´նչ ասես արժե, ըստ Թոմսոնի՝ Պատմահայրը պետք է իր աղբյուրները հղեր այնպես, ինչպես րնդունված է մերօրյա պատմագիտության մեջ: Սակայն, Թոմսոնը «մոռանում» է, որ 5-րդ դարում այդ կարգի գիտական ապարատ չէին գործածում ո´չ հույները, ո´չ հռոմեացիները, ո՛չ ասորիները, ո´չ չինացիները, և ո´չ էլ սեփական պատմագրություն ստեղծած այլ ժողովուրդները: Անհեթեթ և մոլի հայատյացության հայտարար է՝ պահանջելը Խորենացուց հղումների կիրառման այն ձևը, որ Եվրոպայում արմատավորվեց միայն 20-րդ դարի սկզբին: Այսքանն ասելուց հետո, Թոմսոնը եզրակացնում է, որ Մովսես Խորենացին, «փաստորեն, լկտի և կեղծարար խաբեբա է» (in fact, Moses is an audacious, and mendacious, faker)249, «առաջին կարգի աճպարար:... Խիստ մեթոդաբանության մասին նրա հանդիսավոր հայտարարությունները նպատակ են ունեցել խաբել, շեղել քննադատական հայացքը և ապահովել իր սեփական տենդենցիոզ շարադրանքի ընդունելությունը»...

Վերևում խոսեցինք Խորենացուն անհավաստի աղբյուր հռչակելու երկու քաղաքական նպատակների մասին: Թոմսոնն ունեցել է (մեծ հավանականությամբ՝ նրան պատվիրվել է) ևս մեկ կարևոր խնդիր, փորձել ապացուցելու հայ ամենամեծ ազգային հեղինակություններից մեկի անազնիվ լինելը, անվանարկել ու սևացնել այդ հեղինակությանը ու այդպիսով իսկ՝ նսեմացնել հայերի ազգային ինքնասիրությունը, «խեղճացնել» հայերին, նրանց «տեղը դնել», որպեսզի հանկարծ շատ չոգևւորվեն իրենց փառահեղ պատմությամբ և Արևմուտքի դաշնակից Թուրքիայի շահերի դեմ «խելքից դուրս բաներ» չանեն, մի խոսքով՝ իրենք իրենց համար են մի խեղճ ու կրակ ազգ, ըստ այդմ էլ՝ շարժվեն, գործեն ու առաջնորդվեն (ցավոք, այսպիսի մտայնությունից դեռևս չեն ձերբազատվել շատ և շատ հայեր):

Սկզբում Խորենացու հասցեին արված վերոհիշյալ անվանարկությունները լուռ ու մունջ կուլ տվեցին սփյուռքահայ, հատկապես՝ անգլախոս մտավորականներն ու մեկենասները (չմոռանանք՝ Թոմսոնն այն ժամանակ էլ, հիմա էլ աշխատում և. վարձատրվում է սփյուռքահայերի´ գումարներով հաստատված ու գործող հայագիտական ամբիոններում): Նույն կերպ վարվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիան, որը դեռ ավելին՝ Թոմսոնին երկիցս հրավիրեց Հայաստան՝ 1986 և 1998 թթ., իսկ բոլորովին վերջերս նույնիսկ ետնաբեմային զրույցներ հնչեցին Թոմսոնին ՀԳԱ արտասահմանյան անդամ դարձնելու մասին: Մինչդեռ ազգային առողջ նկարագիր ունեցող յուրաքանչյուր հայ մարդ ու, առավել ևս, հայ մտավորական չի կարող հանգիստ ու անխռով անցնել Պատմահորն ուղղված վերոբերյալ հայհոյաբանությունների կողքով:

Իր առաջաբանը եզրափակող պարբերության մեջ Թոմսոնը բացահայտում է նաև իր մտահոգությունների քաղաքական ենթատեքստը՝ պարզ խոսում է Պատմահոր երկի արդիական՝ չխամրող նշանակության մասին, ըստ Թոմսոնի՝ հայ սերունդներին Մովսես Խորենացու հաղորդածը «19-րդ դարում կարևորագույն նշանակություն ունեցավ հայկական ազգայնականության առաջացման գործում: Այժմ նույնպես՝ այն (իմա՝ «Հայոց պատմությունը»՝ Ա. Ա.) դեռևս հզոր ուժ է ազգային ինքնության շուրջը տարվող բանավեճերում»: Ահա´ թե ինչն է Թոմսոնին դրդել՝ ամեն կերպ ձգտելու ոչնչացնել Խորենացու հաղորդումների նկատմամբ որևէ հավատ, նախ՝ որպեսզի հայոց ինքնության այս իսկական աղբյուրն այլևս երբեք հայերին չծառայի այնտեղից դարձյալ ազգային ոգի ու հայրենասիրություն սովորել-ժողովելուն, ապա, երկրորդ որպեսզի աշխարհում ոչ ոք չկարողանա, Խորենացու «Հայոց Պատմության» վրա հենվելով, ճշտորեն քննելու, թե իրականում ի՞նչ էին Հայաստանն ու հայկական քաղաքակրթությունը և ո՞վ էր հայ ժողովուրդը հնագույն և հին ժամանակներում:

Lion
04.01.2010, 13:21
Ու ես սա ցանկանում եմ բոլոր պատմբաններին: Ռասելը դա կարողանում է անել, թե ոչ, չգիտեմ, բայց այ հարցազրույցից տպավորություն ստացա, որ առնվազն հասկանում է դա, ի տարբերություն մեր շատ վայ պատմաբանների, ովքեր վերցնում են միայն հայկական աղբյուրներից ու միայն հայկականը համարում հավաստի:

Համաձայն եմ: Հետաքրքիր է, որ այդ նույն միտքը ձևակերպել եմ նաև ես և այն տեղ է գտել իմ գրքի 1-ին հատորում: Ու այստեղ ես ուզում եմ մեջբերել այն, ի ապացույց խոսքերից հավաստիությանը, այլ ոչ թե, ինչպես Նորթոնը հավանաբար չի ալարի ասել, ի գովազդ գրքիս:

Գիրք 1

"...Ինչքան ինձ հայտնի է այս տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ սույն աշխատությունը գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ: Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած հետևյալ հիմնարար սկզբունքները.

...8. առաջնորդվել "Համադրման մեթոդով": Սովորաբար յուրաքանչյուր ազգային պատմաբան իր ազգի պատմությունը ներկայացնելիս որպես առաջնային հիմք ընդունում է իր ազգի ներկայացուցիչների կողմից գրած երկերը` դրանցում արտացոլված տվյալներին առաջնություն տալով այլազգի պատմաբանների կողմից հայտնած տվյալների նկատմամբ: Պետք է նշել, որ հատկապես վերջին տարիներին այդ թերությունը որոշ չափով սկսել է իշխել նաև մեր պատմագիտության մեջ: Սակայն դա անխուսափելիորեն հանգեցնում է վերլուծության միակողմանիության, իսկ երբեմն էլ` բացահայտ սխալների: Պատկերավոր ասած ստեղծվում է մի իրավիճակ, երբ մարդը շրջապատի մասին պատկերացում կազմելու համար դուրս է նայում միայն սեփական տան պատուհանից: Բնականաբար այդ դեպքում ամեն մի մարդու մոտ կստեղծվի շրջապատի յուրօրինակ ընկալում: Այսպես, Խորեզեմի սուլթանության վերջին սուլթան Ջելալ-էդ-Դինը (1220-1231) ու դեպի Հայաստան և Անդրկովկաս կատարված նրա արշավանքները մեր պատմագիտության կողմից դիտարկվել են որպես կանոն հիմք ընդունելով միայն հայկական սկզբնաղբյուրները, որոնք, ինքնին լինելով անչափ արժեքավոր իրադարձությունները լուսաբանելու տեսանկյունից, միաժամանակ բնականաբար չեն ստեղծում լիարժեք համայնապատկեր: Այսպես, միայն հայկական սկզբնաղբյուրներով առաջնորդվելու դեպքում ուսումնասիրողին պարզ չի դառնում կամ, լավագույն դեպքում, միայն շատ մշուշոտ կերպով է հասկանալի լինում, թե ո՞վ էր Ջելալ-էդ-Դինը, ի՞նչ պետություն էր նա ներկայացնում, ինչպիսի՞ն էր այդ պետությունը, ինչո՞ւ հանկարծ սկսվեցին նրա արշավանքները դեպի արևմուտք և այլն: Սակայն երբ մենք, պատկերավոր ասած, դուրս ենք գալիս հայկական պատմագիտության մեր "տնից", հյուրընկալվում ենք թուրքմենական պատմագիտության "տանը" և դուրս ենք նայում նրա պատուհանից, պարզում ենք, որ... Ջելալ-էդ-Դինը թուրքմենների ամենասիրած և էպոսներում գովերգված հերոսներից մեկն է, Խորեզեմի սուլթանությունը ստեղծվել է Սելջուկյան սուլթանության ավերակների հիմքի վրա, այն ըստ էության հանդիսացել է միջինասիական իսկական մի "Հռոմ", իսկ նրա արշավանքները դեպի արևմուտք պայմանավորված էին այս պետության տարածքը Մոնղոլական կայսրության կողմից գրավվելու հանգամանքով: Ընթերցող, ինձ ճիշտ հասկացիր. ես չեմ հիանում Ջելալ-էդ-Դինով, քանի որ նա իմ ու քո ազգին անչափ դժբախտություններ պատճառեց, և ոչ էլ որևէ կերպ արդարացնում եմ նրա արարքները: Սակայն համաձայնիր, որ այս տիրակալի կերպարը, նրա բանակի կառուցվածքը ու մարտավարությունը, մղած ճակատամարտերը, դրանց ժամանակագրական հաջորդականությունը և տրամաբանական կապը ճիշտ հասկանալու համար մեզ պետք է նայել այդ թվում նաև թուրքմենական պատմագիտության □տան□ պատուհանից:
Այս կապակցությամբ ես առաջնորդվել եմ այլ` օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով: Վերջինիս էությունը կայանում է հետևյալում. ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները և դրանց քննարկման ու համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում (վերջինն անվանենք □Համադրման մեթոդ□) հասնել տրամաբանական եզրահանգման: Օրինակ` ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ և հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ: Մասնավորապես, ըստ Պատմահոր Մեծ Հայքի արքա Տիրան II-ը (338-345) ժամանակակից է Հռոմի կայսր Հուլիանոսին (360-363) այն դեպքում, երբ դա այդպես չէ: Եվ այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները` բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված և համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ ու համաշխարհային հանրության աչքում արժեզրկել և ծիծաղելի դարձնել մեր պատմությունը: Դրա փոխարեն անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և վերջինիս իրական տեղը հայոց պատմության մեջ ` իր հերթին չընկենելով հակառակ ծայրահեղության մեջ` այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով:"

Lion
04.01.2010, 13:26
Խորենացին, բնականաբար, կատարել է «իշխանությունների» պատվերը: Բայց այս թեման դրա մասին չի:
Ի դեպ այդ ասածս բնավ չի գցում Խորենացու աշխատանքի կարևորությունը, արժեքավորությունը:

Ի դեպ, չէի ասի, առաջնորդվելով զուտ "բնականաբար" մտածողությամբ: Դուք երևի չեք կարդացել նրա "Ողբ"-ը - այ որ կարդաիք, կտեսնեիք, որ նա ամենևին էլ իշխանական պատվեր չի կատարել, այլ եղել է ընդամենը իր ազգի ցավով ու դարդով ապրող մի մարդ:

և որպես կանոն Խորենացին սկսել է Ադամից ու Եվայից (ծանոթ պատկեր է չէ՞)…

Իրոք? Դե մի հատ Խորենացու աշխատության այդ մասը ցիտեք, տեսնենք:

ուղղեք եթե սխալվում եմ պատմությունն ին մասնագիտությունը չէ

Ի դեպ երևում է: երևում է նաև, որ սիրում ես կարծիքներ արտահայտել չկարդացած գրքերի վերաբերյալ:

Սակայն որքան որ պատվեր լինի նրա պատմության մեջ

Նրա պատմության մեջ "պատվեր" բացարձակապես չկա:

Լեռնցի
04.01.2010, 14:38
Շնորհակալ եմ Լիոն ջան լավ պոստերիդ համար:

Էրնեկ չէր նման հարցերը ապտակով լուծվեին... Բայց ապտակն այստեղ չէր օգնի և գուցե դեռ հակառակ էֆեկտն ունենար:
Համամիտ եմ ասածիդ հետ: Երևի հենց դրա համար էլ ապտակ չի հասցրել:

Հա, ի դեպ ասեմ, որ նույն ինքը` լրագրողը, ևս նշում է, որ նպատակ է ունեցել զրույցն ավելի գիտական կայանա:
Այնուամենայնիվ այն չեղածից լավ է, և կարելի է շատ օգուտներ քաղել այդ խոսակցությունից:
Եթե որևէ մեկը կարող է ավելի լավ անել նույն բանը, թող անի, կտեսնենք ինչ կստացվի, հետո նոր քննադատողի դիրքից կխոսի:

Հ.Գ.
Քննադատել կարող են բոլորը: Բայց քչերն են ունակ գործելու:

Lion
04.01.2010, 14:50
Որպես առաջին ծիծեռնակ և որպես միայն այդպիսին - էլի բան է: Բայց հուսանք, որ հետագայում "լրագրողի" թեզի կողմնակիցները ավելի պատրաստված հանդես կգան և թույլ չեն տա պոպուլիստական բնույթի սխալներ, որը կարժեզրկի նրանց ասածները այդ ամենը չափազանց չուտկի ընկալող ամերիկացիների մոտ /անտիսեմիտիզմ և այլն/:

Chuk
04.01.2010, 18:07
Ձեր գրառումները թռուցիկ կարդացի:
Կարիք չունեմ նույն անիմաստ գրառումաշարերի վրա ժամանակ ծախսելու:
Մի քանի դիտարկում:

Լեռնցի, ակումբում բոլորը հայ են, ու եթե ոմանք «ղժալու» համար քեզ ասել են, որ հրեա են, միայն քո պրոբլեմն է, որ դու դրանից ոգևորվել ես: Ի դեպ դա հերթական անգամ ցույց է տալիս քո հակահրեական, ինչպես նաև ազգայնամոլական հակումները: Ցանկացած մոլություն խայտառակ վատ բան է: Դու ազգասեր չես: Ազգասերներին ես հարգում եմ: Դու ազգայնամոլ ես:

Լիոն, առնվազն քո գրառումները ցույց են տալիս քո՝ հրեաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ազգայնամոլ չես, բայց աշխատում ես ազգայնամոլների համար: Քո գրքերի մասին կարծիք վաղուց եմ ասել, դրանք ոչ միայն հավաստի չեն, ոչ միայն իրենց մեջ կեղծիք են պարունակում, այլև նախատեսված են ազգայնամոլությամբ տառապողների փառասիրությունը բավարարելու համար:

Մնացածի մեջ չեմ ուզում խորանալ: Քանի-որ ակամա ստացվում է, որ ես պաշտպանում եմ Ռասելին՝ մի մարդու, ում աշխատանքին ծանոթ չեմ:
Խնդիրն այն է, որ իրականում ես չեմ խոսել Ռասել անձի մասին, ես խոսել եմ երևույթների մասին, ու թեմայի գրառումները գնալով ապացուցել են այդ երևույթների մասին իմ պատկերացումների ճիշտ լինելը, ապացուցել են, որ չկա գիտական վեճ՝ գիտական հարթությունում: Չկա ունակություն նաև գիտական մակարդակում մարտահրավերներ ուղարկելու կամ ստանալու, ամեն ինչը փոխվում է անձնական ու ազգայնական մակարդակի, ինչը պատմության կեղծարարության տարր է, ուրիշ ոչինչ:

Մնաք բարյավ:

Chuk
04.01.2010, 18:11
հ.գ.
Լեռնցի, դու պնդել էիր, որ Ռասելն ասում է, որ հայերը բնիկ չեն: Ես քեզնից պահանջեցի ցույց տալ, թե որտեղ է նա այդպիսի բան ասել: Դու ցույց չտվիր:
Արդ պնդում եմ, որ դու ստել ես, կեղծել ես իրականությունը:
Ուրեմն մի խոսիր կեղծարարության մասին:

Chuk
04.01.2010, 23:00
Մոդերատորական. Թեմայի վերջին 32 գրառումները ջնջվել են թեմայից դուրս լինելու, անբովանդակ լինելու, անձնական հարթությունում լինելու պատճառով:

Lion
04.01.2010, 23:04
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը տուգանվել և ջնջվել է:

Lion
05.01.2010, 00:46
հ.գ.
Լեռնցի, դու պնդել էիր, որ Ռասելն ասում է, որ հայերը բնիկ չեն: Ես քեզնից պահանջեցի ցույց տալ, թե որտեղ է նա այդպիսի բան ասել: Դու ցույց չտվիր:
Արդ պնդում եմ, որ դու ստել ես, կեղծել ես իրականությունը:
Ուրեմն մի խոսիր կեղծարարության մասին:

Օգնեմ Լեռնեցուն, Chuk: Եթե մարդը չգիտի, դա դեռ չի նշանակում, որ նա սխալ է :)

1997 թ. ամերիկյան «հայագիտությունը» կատարեց հայոց պատմության իր մեկնություններն ամրապնդելու և տարածելու չափազանց նշանակալից մի նոր քայլ: Երկու հատորով հրատարակվեց իր նախադեպը չունեցող կոլեկտիվ մի աշխատություն՝ «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը» (The Armenian People from Ancient to Modern times. Vols. 1-2. Edited by Richard Hovannisian. New York, St. Martin's Press, 1997, 890 pp.); Ռիչարդ ՀովՀաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս աշխատությունը նախատեսված է ինչպես ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոններում և հայկական դպրոցներում դասավանդվելու, այնպես էլ լայն հասարակության (նախ և առաջ՝ սփյուռքահայության) համար: Հեղինակների թվում են՝ մեզ ծանոթ Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասսելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին (որ գրել է երկու գլուխ), Ն. Գարսոյանը (որ գրել է միանգամից վեց գլուխ): Այս հատորներում հարձակումը հայոց պատմության վրա կազմակերպված է բազմաթիվ ուղղություններով: Համառոտ բերենք մի քանի օրինակ.

1) Հայկական լեռնաշխարհը ներառվել է Անատոլիայի մեջ: Օրինակ՝ Ջեյմս Ռասսելը գրում է հին շրջանի մասին՝ «Հայերը...գաղթեցին արևելյան Անատոլիա» (Vol. 1, p. 22:) Այս աշխատությունում հայերը բազմիցս ու միանշանակ կերպով հայտարարվում են եկվոր ժողովուրդ, որոնք բնակություն են հաստատել ուրիշների հողերի վրա (Ռասսել). «հայերը փոխ առան անունը մեծ հեթիթ ազգի, որի հողերի վրա նրանք անցան հարավարևելյան Եվրոպայից դեպի արևելք իրենց գաղթերի ժամանակ» (Vol. 1, p. 22: "the Armenians adopted the name of the great Hittite nation over whose lands they passed in their eastward migrations from southeastern Europe.")։ Եվ դարձյալ՝ «Եթե հայերն ապրած լինեին Անատոլիայում այնքան երկար, որքան Խուրացի-Ուրարտացիները, ապա նրանք հավանաբար կունենային այդ մրգերի համար բնիկ, հնդեվրոպական բառեր: Ավելի հավանական է, որ նրանք բնակվել են և սովորել են այդ մրգերի անունները ավելի հին նստակյաց բնակչությունից, որը մշակում էր դրանք» (Vol. 1, p. 23: "Had the Armenians been living in Anatolia as long as the Hurro-Urartians, probably they would have had native, Indo-European words for these fruits. More likely, they settled and learned the names of these fruites from the older, settled population who cultivated them"); Ուրարտերենը հայտարարվում է «Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու» (Vol. 1, p. 26: "The indigenous languages of the Armenian plateau, such as Urartian, probably survived well into the Hellenistic age...").' Ինչպես դժվար չէ նկատել, այս եզրակացությունների համար Ռասսելի համար միակ կռվան են եղել որևէ կերպ չհիմնավորված իր իսկ ենթադրությունները:

Բնականաբար, հայերի ծագումնաբանության այս մոդելում «մոռացության» է մատնվել մ.թ.ա. 16-11 դարերում գոյատևած Հայասայի թագավորությունը: Անվանացանկում Հայասան առհասարակ նշված չէ, իսկ Ռասսելն այն իմիջիայլոց հիշում է ոչ թե որպես հին հայկական պետական կազմավորում, մի փաստ, որը կարող է տակնուվրա անել հայերի եկվորության իր սուտ թեզը, այլ որպես «շրջան հյուսիսային Հայաստանում» (Vol. 1, p. 26: "the region Hayasa, in northern Armenia");

Հայերը կոչված են կոլոնիստներ (Ռասսել). «...Անատոլիական քաղաքակրթությունները, և´ հեթիթները, և´ խուրացի- ուրարտացիները, որոնց սկզբում հանդիպեցին նախահայկական կոլոնիստները...» (Vol. 1, p. 23: "the Anatolian civilizations, both Hittite and Hurro-Urartian, with which the proto-Armenian colonists first came into contact.")։ Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ:

:)

Mephistopheles
05.01.2010, 01:20
Միանգամայն ոչ: Ես նման բան չասացի: Խնդրում եմ ուշադիր կարդա գրածներս: Ես ընդամենը նկատի ունեի, որ, լինելով նույնիսկ ճիշտ, պետք է այնուհանդերձ գրագետ պաշտպանվել, որ թե "չոբանավարի":

Հա, հասկացանք ու, անձամբ ես, ընդունեցի ու անընդհատ կրկնում եմ, որ լրագրողը լիքը թերություններ ուներ: Իսկ հիմա դու քո, Չուկի կամ Նորթոնի խոսքերում ցույց տուր մի արտահայտություն, որով դուք դեմ եք դուրս գալիս ՋՌ-ին:

Ես նորից եմ կրկնում, դու անձամբ ինձ սխալ ես հասկացել: Ընդհակառակը, այդ ինձ մոտ է տպավորություն ստեղծվում, որ դուք, այսպես կոչված լիբերալներդ, պատրաստ եք պաշտպանել, կամ "հասկանալ" ցանկացած անհեթեթություն ու ձեր ազգի սրբությունների վրա ցանկացած հարձակում, միայն թե դեմ դուրս գաք Ձեր պատկերացմամբ "ծայրահեղ ազգայնամոլներին", իսկ իրականում` նորմալ ու իրենց ազգը սրող մարդկանց:

Հա հասկացանք, հետ? Հասկացանք, ընդունեցինք լրագրողի թերությունները: Իսկ դրանցից զատ, այլ բան այդ վիդեոում չտեսաք?

1. ես ասում եմ եթե դու այնուամենայնիվ հասկանում ես "լրագրողի դիրքորոշումը ապա սա քո գիտական հանաչառությունը հարցականի տակ է դնում, այստեղ 2 կարծիք չի կարող լինել, մնամանավանդ որ քո հերքումները համեմվում են նման "սողուն", սրիկա" կեղծարար" մականուններով… սա գիտական հերքում չի առավել ևս գիտնականին հարիր պահվածք…

2. լիբերալ նշանակում է broad-minded: tolerant of different views and standards of behavior in others progressive politically or socially: favoring gradual reform, especially political reforms that extend democracy, distribute wealth more evenly, and protect the personal freedom of the individual այնպես որ շնորհակալ եմ գովեստի խոսքերի համար… և եթե գիտնականն այս հատկությունները չունի, ապա այդ գիտնականի անաչառությունը ոչ թե կասկածի տակ պետք է առնել այլ համոված լինել որ նա անաչառ չէ… այստեղ ևս 2 կարծիք լինել չի կարող…

3. Լիոն ջան, մենք Ռասսելին չենք պաշտպանում, մենք չգիտենք Ռասսլն ինչ է ասում… ուղղակի ասում ենք որ ելնելով "լրագրողի" իմացությունից, արգումենտներից ու պահվածքից, դիտորդ ակամայից կարող է երակացնել որ Ռասսլը ճիշտ է ասում… իսկ դու ասում ես Ռասսլեը սողուն է իսկ "լրագրողին" այնուամենայնիվ կարելի է հասկանալ… դու ասա ինչ մտածեմ… դու որպես գիտնական կատեգորիկ պետք է մերժես "լրագրողին" իր ամբողջությումբ և գիտական հակահարված տաս (ոչ անձնական) Ռասսլին… հասկանալը պաշտպանելուն հավասար է

Mephistopheles
05.01.2010, 01:38
Mephistopheles

Դու կարդացել ես իմ գրքերից գոնե մեկը? Այստեղ կա 2 տարբերակ.

1. Եթե կարդացել ես, ապա հենց հիմա բաց առանձին մի թեմա և ցույց տուր իմ գրքերում տեղ գտած սխալները, աղավաղումները և խեղաթյուրումները,
2. Եթե չես կարդացել ու ուղղակի ասացիր ասելու համար - ապա դու ուղղակի անլուրջ հայտարարություններ ես անում և չէր խանգարի խոսքով կամ գործով ներողություն խնդրել մի մարդուց, ով իր գրքում հավաքել է իմ ու քո ազգի պատմությանը վերաբերվող 6.342 ռազմական օպերացիա և որի տպագրած էջերի ընդհանուր քանակը անցնում է 2.000-ից, իսկ օգտագործած գրականությունը` 300-ից:

Ընտրությունը թողնում եմ քեզ:

ես ինչի՞ պիտի կարդամ քո գրքերը որ… ես պատմաբան չեմ ոչ էլ այդ գծով մտադիր եմ խորանալ… ես միայն զուտ վիճաբանության շրջանակներում միայն կարող եմ ուսումնասիրել, բայց դա սահմանափակ է… իսկ այս պահին ես պատմական որևէ փաստ ոչ հաստատում եմ ոչ էլ ժխտում…

1. քո անաչառությունը ես հարցականի տակ եմ դնում ելնելով քո արտահայտած մտքերի ու մի շարք գիտնականին ոչ հարիր հայտարարություններով ու անպատվություններով… իմիջայլոց Ռասսլը հետո ներողություն խնդրեց այդ "լրագրողից" նրան անպատվելու համար… ես ոչ կխնդրեի ոչ էլ ընդհնրապես րույցի կբռնվեի դրա հետ առավել ևս նրա հաղորդումներին մասնակցեի… "Ադան/Եվայից" հետո ես դուրս կշպրտեի այդ "երևույթին" ոչ միայն իմ տնից այլ իմտեսդաշտից ընդհանրապես որպեսզի կարծիքս հայ ժողովրդի մասին չփչացնեմ…

2. Լիոն ջան, շատ մարդիկ կան այստեղ որ շատ գործեր են արել ազգանվեր թե աննշան… դա ոչ ոքի միանշանակ օբյեկտիվության անցաթուղթ չի տալիս… դու կարող ես 10 0000 հատ աշխատություն գրել 3000 հատ էլ գիրք կարդալ… սա հարցի էությունը չի փոխի քանի որ այս թեմայում քո արված հայտարարություններն ու դիրքորոշումը, ինչպես նաև վերաբերմունքը վիճահարույց վիդեոյի հերոսների մասին քո անալիտիկ վերլուծության անաչառության մասին շատ հույսեր չի ներշնչում, որքան էլ որ դու քո աշխատությունների մեջ փորձում ես ավելնորդ անգամ շեշտել քո անաչառությունը… ի դեպ սա արդեն խոսում է քո աչառյության մասին…

Mephistopheles
05.01.2010, 01:55
Կեղծ պատմաբանը նա է, Mephistopheles, որը խեղում է պատմական իրողությունը` շատ կոնկրետ քաղաքակն նպատակներով:

Ենթադրում եմ, որ մեկ "Լ"-ն ինձ էր վերաբերվում, թեև սկզբունքորեն սխալ ես գործում, նույնացնելով երեք "Լ"-երը: Այնուհանդերձ ասեմ, որպես պատմությունից ու իրավաբանությունից մի քիչ հասկացող մարդ - նման հարցերը դատերով չեն լուծվում:

Իսկ գրքերս կառաջարկեի հանգիստ թողնել ու դրա փոխարեն պատասխանել կոնկրետ քեզ ուղղված իմ հարցին որը հնչեց նախորդ պոստում: Սպասում եմ պատասխանի:

Ես նման աբսուրդ բաներ երբեք չեմ գրել - կարող ես դու այդ թեմայով գրել:

Պատմական իրողություններն այդ վաղեմության եբեք 100% չեն լինում և գիտնականներն անընդհատ թեեր են առաջ քաշում հիմնված նոր ուսումնասիրությունների ու գտածոների վրա և անճշտությունները միշտ էլ առկա են լինելու… դու որ ասում ես խեղում է պատմական իրողությունը դու փաստորեն պնդում ես մի քանի 1000 տարի վաղեմություն ունեցող իրողության 100% ճշմարտացի լինելը… սա գիտական մոտեցում չի… գիտնականը չի կարող վերջնական արդյունք ունենալ հետո հետազոտություններ անել… 100%

Լիոն ջան եթե նա քաղաքական պատվեր է կատարում ուրեմն դատ է հասնում… վերջ… սա հանցագործություն է և օրենքով պատժվում է… եթե կա այդպիսի փաստ ու որևէ հայ պատմաբան չի անում ապա նրանք համագործակց ում են… հայ ավանդական կուսակցությունները հաստատ դրամահավաք կկազմակերպեն ու լավ էլ իրավաբաններ ունենք ԱՄՆ-ում… ինչն է խանգարում…

Սարկազմի ու ծաղրի համար ներողություն եմ խնդրում

Mephistopheles
05.01.2010, 02:10
Ընթերցող, ինձ ճիշտ հասկացիր. ես չեմ հիանում Ջելալ-էդ-Դինով, քանի որ նա իմ ու քո ազգին անչափ դժբախտություններ պատճառեց, և ոչ էլ որևէ կերպ արդարացնում եմ նրա արարքները: Սակայն համաձայնիր, որ այս տիրակալի կերպարը, նրա բանակի կառուցվածքը ու մարտավարությունը, մղած ճակատամարտերը, դրանց ժամանակագրական հաջորդականությունը և տրամաբանական կապը ճիշտ հասկանալու համար մեզ պետք է նայել այդ թվում նաև թուրքմենական պատմագիտության □տան□ պատուհանից:

Լիոն ջան, այ այս տողերը միայն ծիծաղ կարող են առաջացնել ցանկացած գիտնականի մոտ… ոնց թե ինձ ճիշտ հասկացիր… ուրիշ բան էին սպասում դու ուրիշ բան ես գրում ու հիմա էլ ներողություն ես խնդրում… Լիոն ջան հանկարծ չվիրավորվես բայց սա է պատվերի նման (ես համոզված եմ որ դու պատվեր չես կատարում)… կարծես արդարնում ես չարդարացված հույսերի համար…

դու կարող էիր նաև հիանալ նրա ռազմական նորարարություններով (եթե այդպիսիք կան) այդտեղ ոչ մի վատ բան չկա… Ռոմելով հիանում են նաև հրեաները… Նապոլեոնով, Հուլիոս Կիսարով, Մակեդոնացիով ամբողջ աշխարհը, բայց նրանք էլ պակաս գերեզման չեն լցրել ու պակաս երեխեքի չեն որբացրել…

Լիբերալությունը թերևս պայման է անաչառ գիտնական լինլու

Peace ապեր

Chuk
05.01.2010, 02:23
Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ:
Հետո ավելի մանրամասն կկարդամ, ուշադիր:

Կարծես թե Ռասելն իսկապես ստել է, որ իր աշխատությունում հայերի բնիկ լինելու մասին չի գրել, բայց առայժմ կասեմ միայն կարծես թե: Այս գրվածը դեռևս ապացույց չէր, քանի որ հնարավոր է, որ կոնտեքստից կտրված էր: Մասնավորապես, գուցե, խոսք էր գնում ընդամենը հնարավոր վարկածի մասին:

Ինչևէ, ինձ ճիշտն ասած բնավ չի հետաքրքրում թե թուրքերին ինչը կուրախացնի, ինչը ոչ:
Ես եթե խոսում է սուտասանությունից, ապա զուտ այն պատճառով, որ կարծում էի, որ Ռասելին իր չասած խոսքերն է վերագրվել:
Այս դեպքում այդ սուտասանությունից խոսելս ավելորդ է դառնում, ինչի համար ներողություն եմ խնդրում:

ՍԱԿԱՅՆ
Ես գիտության կողմնակից եմ: Դա նշանակում է, որ ես համարում եմ, որ Ռասելի տեսակետները գոյության իրավունք ունեն և որ դրանց շուրջը պետք է պատմաբանական-գիտական բանավեճ ծավալվի՝ իրականությանը մոտենալու, ճշմարիտ պատմությանը հասնելու համար: Ոչ մի տեսակետ ՉՊԵՏՔ է գցվի աղբարկղը, բոլոր տեսակետները պետք է հաշվի առնվեն: Երբևէ պատմություն ուսումնասիրելիս ՉՊԵՏՔ Է շարժվել ազգային շահերից: Եթե կա վարկած, որ հայերը գաղթել են, ոչ թե բնիկ են, ապա այդ վարկածը պետք է ՀԱՆԳԱՄԱՆԱԼԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ, բերվեն այլ աղբյուրներ, համադրվեն, եզրակացության գան:

Norton
05.01.2010, 02:47
Մենակ մի բան ավելացնեմ: Ինչպես գերմանացիներն ու իտալացիներն են ամաչում, որ Հիտլերի ու Մուսոլինիի նման տականքներ են ունեցել, տենց էլ ես եմ ամաչում, որ հայ ազգը իր ֆաշիստիկ տականքներն ունի:
Ընդհանրապես, միայն ֆորումներում իրենց մարդ զգացող ու արտահայտվող ֆասշիստիկներին, հավեսով կկապեյի ձիու պոչին, Հիտլերի "Մայն կայմպֆ" ձեռքը կտայի ու հայդա ճանապարհորդության Երևանի փողոցներով:

Lion
06.01.2010, 00:31
Mephistopheles

1. ես ասում եմ եթե դու այնուամենայնիվ հասկանում ես "լրագրողի դիրքորոշումը ապա սա քո գիտական հանաչառությունը հարցականի տակ է դնում, այստեղ 2 կարծիք չի կարող լինել,

Ամենևին ոչ: Ես մարդկային հատկություններ ունեմ և ի վիճակի եմ հասկանալ ցանկացած դիրքորոշում: Ի դեպ, նույն կեր հասկանում եմ նաև ՋՌ-ի դիրքորոշումը:

մնամանավանդ որ քո հերքումները համեմվում են նման "սողուն", սրիկա" կեղծարար" մականուններով…

Դա իմ կարծիքն է, ուղղակի այդքան բան:

սա գիտական հերքում չի առավել ևս գիտնականին հարիր պահվածք…

Նրա աշխատանքները վաղուց հերքված են և ես նման խնդիր չեմ դրել: Դժվար թե ես դա կարողանամ Արմեն Այվազյանից լավ անել:

2. լիբերալ նշանակում է broad-minded: tolerant of different views and standards of behavior in others progressive politically or socially: favoring gradual reform, especially political reforms that extend democracy, distribute wealth more evenly, and protect the personal freedom of the individual այնպես որ շնորհակալ եմ գովեստի խոսքերի համար… և եթե գիտնականն այս հատկությունները չունի, ապա այդ գիտնականի անաչառությունը ոչ թե կասկածի տակ պետք է առնել այլ համոված լինել որ նա անաչառ չէ… այստեղ ևս 2 կարծիք լինել չի կարող…

"Լիբեռալ" բառը ես ամենևին էլ վատ իմաստով չօգտագործեցի, քանի որ ինքս լավ գիտեմ այդ բառի իրավա-քաղաքական նշանակությունը: Ես դրանով ուղղակի ուզեցա ընդգծել մեր հակասությունների հիմքը:

3. Լիոն ջան, մենք Ռասսելին չենք պաշտպանում, մենք չգիտենք Ռասսլն ինչ է ասում… ուղղակի ասում ենք որ ելնելով "լրագրողի" իմացությունից, արգումենտներից ու պահվածքից, դիտորդ ակամայից կարող է երակացնել որ Ռասսլը ճիշտ է ասում…

Բայց ես էլ եմ դա սում...

դու որպես գիտնական կատեգորիկ պետք է մերժես "լրագրողին" իր ամբողջությումբ և գիտական հակահարված տաս (ոչ անձնական) Ռասսլին… հասկանալը պաշտպանելուն հավասար է

Ոչ մի դեպքում: Եթե մարդը դատարանում ճիշտ դիրքորոշում ունի, բայց ձևական-իրավական առումով անգրագիտություններ է ասում, իսկ իր հակառակորդը լրիվ հակառակ վիճակում է, դատավորը պարտավոր է կարծիք կազմել ըստ էության, այլ ոչ թե զուտ ձևական-իրավական առումով:

ենք այսօր մնացել ենք ԼԼԼ-ի հույսին (Լիոն- Լեռնցի-"Լրագրող")

Լավ, մենք իրար հասկացանք, վերևում նշված խոսքերիդ համար էլ ես բավարար բացատրություններ ստացա: Ինչպես դու կասես` Peace ապեր.

Gayl
06.01.2010, 00:48
Mephistopheles

Ամենևին ոչ: Ես մարդկային հատկություններ ունեմ և ի վիճակի եմ հասկանալ ցանկացած դիրքորոշում: Ի դեպ, նույն կեր հասկանում եմ նաև ՋՌ-ի դիրքորոշումը:

.

Լիոն այստեղ խնդիր այլ է, մեզ պետք չի նրա դրության մեջ մտնել կամ էլ պետք ա դա կարևոր չի, կարող ա իրա փոխարեն ես լինեի ու օրինակ գլխին աթոռ ջարդեի, բայց եթե պտի այդպիսի բաներ անեի ուրեմն ոչ թե զրուցի այլ կռվի կկանչեի, իսկ եթե Վարդանը Ռասելին հրավիրել էր որպեսզի ապացուցեր Ռասելի սխալը ապա ասեմ որ դա նրա մոտ չստացվեց, չստացվեց որովհետև ինքը էտ մարդը չի, նա շուտ բռնկվող և ամենակարևորը չգիտի ինչ բան է հարգալից լինել, ով ուզում ա լինի եթե կանչել ես զրույցի ուրեմն պարտավոր ես հարգալից վերաբերմունք դրսևորել:

Լեռնցի
06.01.2010, 00:52
հ.գ.
Լեռնցի, դու պնդել էիր, որ Ռասելն ասում է, որ հայերը բնիկ չեն: Ես քեզնից պահանջեցի ցույց տալ, թե որտեղ է նա այդպիսի բան ասել: Դու ցույց չտվիր:
Արդ պնդում եմ, որ դու ստել ես, կեղծել ես իրականությունը:
Ուրեմն մի խոսիր կեղծարարության մասին:

Ինչևէ, ինձ ճիշտն ասած բնավ չի հետաքրքրում թե թուրքերին ինչը կուրախացնի, ինչը ոչ:
Ես եթե խոսում է սուտասանությունից, ապա զուտ այն պատճառով, որ կարծում էի, որ Ռասելին իր չասած խոսքերն է վերագրվել:
Այս դեպքում այդ սուտասանությունից խոսելս ավելորդ է դառնում, ինչի համար ներողություն եմ խնդրում:
Ինձ համար ամեն բան պարզ է, պարզապես ամպագորգոռ արտահայտություններ անելուց առաջ նաև հաշվի առ, որ հնարավոր է ուղակի ժամանակ չեմ ունեցել գտնել համապատասխան տողերը և ներկայացնել այն:
Հարգելի Չուկ, ես ստելու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ դրանից շահ, ես ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում, ոչ էլ ազգայնամոլության մեջ եմ խրված, որ ստեմ կամ չգիտեմ ինչ: Պարզապես այն մարդկանցից եմ, ովքեր ունեն ազգային ինքնագիտակցություն և ազգային ինքնասիրություն, և բնականաբար ինձ /և համոզված եմ և քեզ/ պետք է վրդովեցնի ցանկացած ոտնձգություն ազգի հանդեպ, ցանկացած ոլորտում:

Լեռնցի, ակումբում բոլորը հայ են, ու եթե ոմանք «ղժալու» համար քեզ ասել են, որ հրեա են, միայն քո պրոբլեմն է, որ դու դրանից ոգևորվել ես:

Իսկ ով ասեց, որ ես միայն հրեաի նկատի ունեի, ավելին "ղժացողներին" հարցս չի վերաբերվում: Ակումբում կան նաև թուրքեր, եզդիներ, և նաև հրեաներ: Հա պարզապես նրանցից շատերը այսպես ասած ծպտյալ են: ;) Եթե չգտիես, ասեմ որ հաշվի առնես: Իմ իմացածը լրիվ այլ աղբյուրներից է, ու քիչ կապ ունի ակումբի հետ: ;) Հա, ի դեպ չեմ ոգևորվել, պարզապես, հաշվի եմ առնում:

Ես գիտության կողմնակից եմ:
Ես հպարտ եմ, որ քո պես երիտասարդներ կան մեր շրջապատում: Անկեզծ շնորհակալ եմ:
Պարզապես հենց և գիտության մեջ, Լիոնի նշած համահեղինակներին արդեն արժանի հակահարված են տվել Երևանում, և վերջիններդ զոռով են պոչները փրկել: Զրույցն էլ անց է կացվել ուժեղ գիտական մակարդակով, և նրանք, ովքեր Խորենացուն կեղծ էին անվանում, գիտական ապտակ են ստացել այստեղի պատմաբանների կողմից:
Ամեն բան քայլ առ քայլ ընկնում է տեղը, դեռ մի քանի տարի առաջ երբ ես խոսում էի Հերունու նշածների մասին, էսօր արդեն շատերն են խոսում, արդեն Քարահունջ տարբեր գիտական խմբեր են այցելում, արխիոլոգները սկսել են լուրջ հետազոտություններ անել, պեղումներ են անում ու տեղ տեղ գտնում 5000 տարվա դամբարաններ: Ես էն ժամանակ դեռ ասում էի, որ շուտով շատերից եք լսելու այս բոլորի մասին: Դեռ գործն առջևում է: Հայ ազգը ոտքի է կանգնում:
Շուտով, ամեն բան կնկնի իր տեղը:

Հ.Գ.
Եվ ինչու պիտի չհապարտանանք,
Կանք, պիտի լինենք, ու դեռ շատանանք:

Lion
06.01.2010, 00:54
Հա, համաձայն եմ: Ես էլ եմ էլի դա ասում, որ այդ ամենը պետք է ավելի գրագետ ու տակտով կազմակերպել: Ես հո լավ գիտեմ նման մարդկանց - արտաքինից շատ խոցելի, բայց լպրծուն են շերեփուկի պես ու դրանց կարող է "բռնել" միայն լավ պատրաստված մարդը: Հիմա կասեք ինքնագովություն եմ անում, բայց հավատացեք, որ դա այդպես չէ. ուրեմն ասեմ, որ նույնիսկ ես կդժվարանամ դրան բռնել, քանի որ սպեցիֆիկ-նեղ ոլորտում նա անկասկած ինձնից պատրաստված է և այդ առումով նույնիսկ ես իմ ճիշտը անցկացնելու ճանապարհին պրոբլեմներ կունենամ, էլ ինչ ասես - այդ լրագրողը...

Կարծում եմ, սակայն, որ Արմեն Այվազյանը այդ խնդիրը հիանալի է կատարել: Լրագրողին պետք չէր հեծանիվ հայտնագործեր - կամ թող Արմենին բերեր "դեմ տար" այդ Ռասսելին, կամ էլ, գոնե վերջին տարբերակ, գոնե մի լավ կարդար Արմենի գրքերից մեկը, նոր գնար ինտերվյույի...

Gayl
06.01.2010, 01:02
Հա, համաձայն եմ: Ես էլ եմ էլի դա ասում, որ այդ ամենը պետք է ավելի գրագետ ու տակտով կազմակերպել: Ես հո լավ գիտեմ նման մարդկանց - արտաքինից շատ խոցելի, բայց լպրծուն են շերեփուկի պես ու դրանց կարող է "բռնել" միայն լավ պատրաստված մարդը: Հիմա կասեք ինքնագովություն եմ անում, բայց հավատացեք, որ դա այդպես չէ. ուրեմն ասեմ, որ նույնիսկ ես կդժվարանամ դրան բռնել, քանի որ սպեցիֆիկ-նեղ ոլորտում նա անկասկած ինձնից պատրաստված է և այդ առումով նույնիսկ ես իմ ճիշտը անցկացնելու ճանապարհին պորբլեմներ կունենամ, էլ ինչ ասես - այդ լրագրողը...

Կարծում եմ, սակայն,ո ր Արմեն Այվազյանը այդ խնդիրը հիանալի է կատարել: Լրագրողին պետք չէր հեծանիվ հայտնագործեր - կամ թող Արմենին բերեր "դեմ տար" այդ Ռասսելին, կամ էլ, գոնե վերջին տարբերակ, գոնե մի լավ կարդար Արմենի գրքերից մեկը, նոր գնար ինտերվյույի...
Լիոն Վարդանը ինչ ուզում է կարդա մեկ ա չէր կարող, Ռասելի հանգիստ վերաբերմունքը արդեն մարդուն հունից հանում է, ինձ թվաց որ նա ինչ որ բաներ ստում էր ու այստեղ մեջբերում եմ արել նրա խոսքերից, բայց էլի եմ ասում համոզված չեմ, երբ վիդեոն նայում էի ջղայնանում էի Վարդանի վերաբերմունքից և ծիծաղելի է բայց ինձ հունից հանում էր Ռասելի կիշկվելու ձևը, կարծես այդպես ուշադրություն էր շեղում:

Chuk
06.01.2010, 01:09
Իսկ ով ասեց, որ ես միայն հրեաի նկատի ունեի, ավելին "ղժացողներին" հարցս չի վերաբերվում: Ակումբում կան նաև թուրքեր, եզդիներ, և նաև հրեաներ: Հա պարզապես նրանցից շատերը այսպես ասած ծպտյալ են: ;) Եթե չգտիես, ասեմ որ հաշվի առնես: Իմ իմացածը լրիվ այլ աղբյուրներից է, ու քիչ կապ ունի ակումբի հետ: ;) Հա, ի դեպ չեմ ոգևորվել, պարզապես, հաշվի եմ առնում:
Իսկ ես ուզում եմ, որ հաշվի առնես ու հասկանաս, որ ակումբում ոչ մի ազգի ներկայացուցիչ ծպտվելու կարիք չունի: Ու այդ «գաղտնի ագենտ» խաղը ավելի լավ է մի խաղա: Բարեբախտաբար ակումբի ղեկավարությունը ազգայնամոլական հակումներ չունի, որպեսզի այլազգիները ստիպված լինեն ծպտվել: Իսկ եթե որևէ մեկդ որևէ ազգի ներկայացուցչի նկատմամբ ակումբում անհամապատասխան վարք կցուցաբերեք, ինձնից չնեղանաք:

Lion
06.01.2010, 01:11
Gayl ջան, խնդիրն այն է, որ այստեղ գնում է "բոյ բեզ պռավիլ", որտեղ "գիտական ճիշտը" մի քիչ հետին պլան է մղվում: Ավելին, քանի որ Ռասսելը սխալ է և, մանրանալու դեպքում նա "բռնվելու է", հենց վերջինս է նախ և առաջ ապավինում "բոյ բեզ պռավիլ"-ին: Իսկ այդտեղ ամեն ինչ թույլատրելի է - և բացահայտ սուտը, և պրովոկացիան, և զրուցակցին "կծելը", և նրան բացահայտ կոպտելով հունից հանելը, և այլն, և այլն:

Ասածս այն է, որ նման դեպքերում պետք է նաև պատրաստ լինելո չ միայն զուտ գիտական առումով, այլև "բոյ բեզ պռավիլ"-ային բանավեճի տեսանկյունից: Լրագրողը պատրաստ չէր ոչ նրան և ոչ էլ նրան: Ռասսելը նման էր մոտավորապես այն ճկուն բռնցքամարտիկին, որը, տիրապետելով ճարպիկ հարվածների, ի վերջո հաղթում է օբյեկտիվ-ֆիզիկական վիճակով իրեն գերազանցող հսկային...

Իսկ այ Արմեն Այվազյանն ուրիշ է - սա եթե լիներ, ես ցանկացած "ստավկա" կդնեի որ Ռասսելին հում-հում կուտեր...

Chuk
06.01.2010, 01:13
Ամեն բան քայլ առ քայլ ընկնում է տեղը, դեռ մի քանի տարի առաջ երբ ես խոսում էի Հերունու նշածների մասին, էսօր արդեն շատերն են խոսում, արդեն Քարահունջ տարբեր գիտական խմբեր են այցելում

Ցավում եմ սրա համար: Քանի որ Հերունու այդ «հայտնագործությունները» համարում ոչ այլ բան, քան պատմության կեղծարարություն:

Gayl
06.01.2010, 01:20
Gayl ջան, խնդիրն այն է, որ այստեղ գնում է "բոյ բեզ պռավիլ", որտեղ "գիտական ճիշտը" մի քիչ հետին պլան է մղվում: Ավելին, քանի որ Ռասսելը սխալ է և, մանրանալու դեպքում նա "բռնվելու է", հենց վերջինս է նախ և առաջ ապավինում "բոյ բեզ պռավիլ"-ին: Իսկ այդտեղ ամեն ինչ թույլատրելի է - և բացահայտ սուտը, և պրովոկացիան, և զրուցակցին "կծելը", և նրան բացահայտ կոպտելով հունից հանելը, և այլն, և այլն:

Ասածս այն է, որ նման դեպքերում պետք է նաև պատրաստ լինելո չ միայն զուտ գիտական առումով, այլև "բոյ բեզ պռավիլ"-ային բանավեճի տեսանկյունից: Լրագրողը պատրաստ չէր ոչ նրան և ոչ էլ նրան: Ռասսելը նման էր մոտավորապես այն ճկուն բռնցքամարտիկին, որը, տիրապետելով ճարպիկ հարվածների, ի վերջո հաղթում է օբյեկտիվ-ֆիզիկական վիճակով իրեն գերազանցող հսկային...

Իսկ այ Արմեն Այվազյանն ուրիշ է - սա եթե լիներ, ես ցանկացած "ստավկա" կդնեի որ Ռասսելին հում-հում կուտեր...
Դե պետք չի Ռասելին էտքան գերագնահատել:Արմեն Այվազյանին չեմ ճանաչում, եթե ասում ես որ ինքը կարող է սուտ հանել Ռասելին, բա ինչու չի անում:
Լիոն կարո՞ղ ես այստեղ ապացուցել, որ Ռասելը կեղծում է մեր պատմությունը, քեզ եմ ասում, որովհետև դու պատմաբան ես ու ոնց էլ լինի ավելի ինֆորմացված կլինես:

Gayl
06.01.2010, 01:22
Ցավում եմ սրա համար: Քանի որ Հերունու այդ «հայտնագործությունները» համարում ոչ այլ բան, քան պատմության կեղծարարություն:

Չուկ Քարահունջն էլ ա՞ կեղծարարություն:

Chuk
06.01.2010, 01:26
Չուկ Քարահունջն էլ ա՞ կեղծարարություն:

Եթե քարահունջը ներկայացվում է որպես աստղադիտարան, ապա՝ ԱՅՈ՛:

Gayl
06.01.2010, 01:32
Եթե քարահունջը ներկայացվում է որպես աստղադիտարան, ապա՝ ԱՅՈ՛:

Դե քանի որ թեմային համապատասխան հարց ա առաջ եկել դե ուրեմն, կարելի է հարցնել ինչու՞, բայց էտ հարց չեմ տա, որովհետև նախ և առաջ ուզում եմ իմանամ արդյոք ծանոթ ես նրա աշխատության հետ:

Chuk
06.01.2010, 01:35
Դե քանի որ թեմային համապատասխան հարց ա առաջ եկել դե ուրեմն, կարելի է հարցնել ինչու՞, բայց էտ հարց չեմ տա, որովհետև նախ և առաջ ուզում եմ իմանամ արդյոք ծանոթ ես նրա աշխատության հետ:

Գայլ ջան, բարեկամս, այդ հարցն այնքան շատ է արծարծվել, որ նորից նույն շղթան անցնելու նվազ ցանկություն անգամ չկա: Միևնույն է, յուրաքանչյուր կողմը մնում է իր տեսակետին: Ես սահմանափակվում եմ բանական խոսքով՝ դա կեղծիք է:
Ու խնդրում եմ չփորձել ինձ «քննարկման» մեջ ներքաշել: Եթե կուզես, խոսքս համարիր մերկապարանոց, քո խնդիրն է:
Բայց այդ հեքիաթային թեզի մասին, որին այո, ծանոթացել ու լավ ծիծաղել եմ, խոսել այլևս չեմ ուզում :)

Lion
06.01.2010, 01:40
Դե պետք չի Ռասելին էտքան գերագնահատել:

Դե, ավելի լավ է մի քիչ, շատ քիչ գերագնահատել, քան թերագնահատել, չնայած կարծում եմ, որ չեմ գերագնահատում: Ես կարծում եմ, որ նա լուրջ պատրաստվածություն ունի - հեշտ չէ այդքան համակարգված և սահուն կեղծիքներ անել` դրա համար կրթություն ու մակարդակ է պետք:

Արմեն Այվազյանին չեմ ճանաչում, եթե ասում ես որ ինքը կարող է սուտ հանել Ռասելին, բա ինչու չի անում:

Եղբայր, ինքը դա վաղուց է արել: Ուղղակի ցավն այն է, որ ՋՌ-ն ու նրա նմանները ավելի շատ են ռասկռուտկա արվում ու նրանց սւոտը ավելի լայն շրջանառություն ունի: Մենակ նրա հետևում կանգնած ուժերն ինչ ասես արժեն: Իսկ Արմենը արժանի տղա է, հավատա: Այստեղ -

http://www.akumb.am/showthread.php?48867-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D4%B1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB

(Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ)

Դու կգտնես այս ամենի հերքման ռեզյումե-կրճատված արբերակը: Իսկ որ անցնես առաջին պոստում եղած սսիլկով, դուրս կգաս Արմենի սայթը ու կծանոթանաս նրա գրքերի հետ: Դա քեզնի մեկ օր և նույնիսկ մեկ ամիս կարող է խլել, բայց, եթե թեմայով հետաքրքրվում ես, հավատա, հսկայական օգուտ կստանաս: Դե իսկ սկզբում իհարկե չէր խանգարի ուղղակի անցնել նշածս թեմայով:

Լիոն կարո՞ղ ես այստեղ ապացուցել, որ Ռասելը կեղծում է մեր պատմությունը, քեզ եմ ասում, որովհետև դու պատմաբան ես ու ոնց էլ լինի ավելի ինֆորմացված կլինես:

Իհարկե կարող եմ: Հենց միայն այդ հիմար "եկվորության" տեսությունը: Ինքդ դատիր, նրա հիմքում ընկած են ընդամենը.

1. Հերոդոտի հաղորդումները - հաղորդումները մի պատմիչի, որ այնքան վատ գիտեր արևելքը, որ լրջորեն գրում էր ամազոնուհիների մասին: Ընդ որում հետաքրքիր էլ է, որ նույնիսկ Հերոդոտի հաղորդումներն իրենք իրենցով ոչինչ չեն ասում - սա ընդամենը նշել էր, թե հայերը զինված էին փռյուգացիների նման, ուրեմն...Փռյուգիայից էին /Բալկաններից/: Ինքստինքյան աբսուրդ է զինվածության մակարդակով նման հետևություններ անել,
2. Ասորական 3 սեպագրեր, որոնցում ընդհանու բառերով խոսվում է "Մուշկ" ցեղախմբի մասին: Ինքս էլ չգիտեմ, թե Դյակոնովը ժամանակին ոնց է հաջողացրել Մուշկերին հայ համարել ու համարել հայերի նախնի, բայց... էդա: Հետաքրքիր է, որ 1968 թ-ին առաջ քաշելով այս թեզը, 1983 թ-ին Դյակոնովը ինքը հրաժարվեց դրանից: բայց դե մեր ազգի թշնամիներին թեման արդեն տրված էր և նրանք, լինելով "Հռոմի պապից կաթոլիկ", հաճոյքով և մինչև հիմա զարգացնում են այն
3. Հայերենի ու հուներենի Հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանելը - միակ քիչ թե շատ գիտական կռվանը, բայց... չէր որ լեզուները կարող են նույն ընտանիքից լինել և հենց հուները կարող էին Հայաստնից գաղթել Հունաստան, քան հակառակը:

Վերջ, սա է "Միգրացիոն տեսության" հիմքը, որով ապացուցում են, որ հայերը իբր ներգաղթել են Հայկական լեռնաշխարհ մ.թ.ա. 1200 թվականներին: Սա դիր երևակայական կշեռքի մի նժարին, իսկ մյուսին դիր ներքոշարադրյալ փաստերը.

1. Շումերական աղբյուրները մ.թ.ա. 2700 թվականներին ուղղակիորեն հայտնում են "հայ" աստծո և "հայ" արքայի մասին,
2. Շումերական աղբյուրները մ.թ.ա. 2700 թվականներին ուղղակիորեն հայտնում են հյուսիսում /Հայկական լեռնաշխարհում/ գտնվող "Արատտա" երկրի մասին,
3. Էբլական աղբյուրները մ.թ.ա. 2500 թվականներին ուղղակիորեն հայտնում են "հայ առևտրականներ"-ի մասին,
4. Էբլական աղբյուրները մ.թ.ա. 2500 թվականներին ուղղակիորեն հայտնում են "Արմի" երկրի մասին,
5. Աքքադական աղբյուրները մ.թ.ա. 2300 թվականներին ուղղակիորեն հայտնում են "Արմեն" երկրի մասին,
6. Խեթական աղբյուրները մ.թ.ա. 1400-1200 թվականներին ուղղակիորեն հայտնում են "Հայա/սա/" երկրի մասին,
7. Մեր ազգային օրացույցը սկիզբ է առել մ.թ.ա. 11.08.2492 թ-ին,
8. Խորենացին և այլ պատմիչներ հայտնում են տվյալներ մեր ազգի հնագույն պատմության մասին, որոնք, ինչպես ժամացույցի մեխանիզմներ, ճշգրտորեն համընկնում և "խոսում" են սեպագիր տվյալների հետ,
9. Հարյուրավոր փաստեր վկայում են Հայաստանի` արիների հայրենիք լինելու մասին,
10. Հայերենը հնդեվրոպական լեզու է,
11. Հարյուրավոր փաստեր վկայում են, որ հայերենը, ինքն իրեն, ժամանակակից է եղել հնագույն և մեռած լեզուներին: Ինքդ դատիր, աքքադերենը "մահացել է" մ.թ.ա. 2100 թվականներին, բայց... հայերենը ունի բառեր, որոնք վերցրել է աքքադերենից: "Մեռած" լեզվից երբեք փոխառություն չի լինում - սա աքսիոմա է: Այսինքն, նույնիսկ եթե վերցնենք աքքադերենի մահվան վերջին թիվը, մ.թ.ա. 2100 թվականը, ուրեմն դուրս կգա, որ արդեն այն ժամանակ հայերեն խոսող մարդը /այսինքն հայ մարդը/ փվել է աքքադերեն խոսող աքքադացու հետ,
12. Եվ այլն...

Հը, ինչ կարծիքի ես?

Gayl
06.01.2010, 01:46
Գայլ ջան, բարեկամս, այդ հարցն այնքան շատ է արծարծվել, որ նորից նույն շղթան անցնելու նվազ ցանկություն անգամ չկա: Միևնույն է, յուրաքանչյուր կողմը մնում է իր տեսակետին: Ես սահմանափակվում եմ բանական խոսքով՝ դա կեղծիք է:
Ու խնդրում եմ չփորձել ինձ «քննարկման» մեջ ներքաշել: Եթե կուզես, խոսքս համարիր մերկապարանոց, քո խնդիրն է:
Բայց այդ հեքիաթային թեզի մասին, որին այո, ծանոթացել ու լավ ծիծաղել եմ, խոսել այլևս չեմ ուզում :)
Չուկ միթե քո կամքին հակառակ ես կարող եմ քեզ քննարկման մեջ ներքաշեմ, եթե անգամ ուզենամ, ոչ մի խնդիր չեմ տեսնում չենք քննարկի:

Gayl
06.01.2010, 01:55
Հը, ինչ կարծիքի ես?

Ռասելն ուզում էր Հերոդոտոսից մեջբերում աներ, բայց Վարդանը շատ տգետ ձևով թույլ չտվեց և ինձ հետաքրքիր էր թե ինչ պետք է ասեր ու նոր քիչ մը հասկացա:
Երբ Վարդանը հարցրեց «հայերը եկվորնե՞ր են» կարծեմ այսպիսի բան ասաց «հայ ժողովուրդը թե հայոց լեզուն», էս պահն էլ մի քիչ հասկացա:)

Lion
06.01.2010, 01:57
Կապս որ նորմալանա, կրկին կնայեմ այդ վիդեոն, բայց դե ՋՌ-ն պետք է իմ ասածն ասեր` զինվածության մասին: Իսկ այդ դեպքում ես վստահ չեմ, որ Վարդանը կկարողանար դրան պատասխանել նախորդ պոստումս բերված փաստարկներից գոնե մեկով...

Լավ, գնացի քնելու, բարի գիշեր :)

Gayl
06.01.2010, 02:00

Որ լրագրողը թույլ տար կարող ա ասեր:

Լեռնցի
06.01.2010, 11:05
Իսկ ես ուզում եմ, որ հաշվի առնես ու հասկանաս, որ ակումբում ոչ մի ազգի ներկայացուցիչ ծպտվելու կարիք չունի: Ու այդ «գաղտնի ագենտ» խաղը ավելի լավ է մի խաղա:
Չուկ ջան, ջանիդ ղուրբան, մի անհամեստ հարց, բա դու ինչ գիտես, որ հաստատ չկան: Ու էլի ասեմ, դրանց գոյությունը շատ նորմալ է, և ավելին, եթե այդպես չլիներ, ես նույնսիկ մի քիչ կզարմանայի :) :

Բարեբախտաբար ակումբի ղեկավարությունը ազգայնամոլական հակումներ չունի, որպեսզի այլազգիները ստիպված լինեն ծպտվել:
Դա ողջունելի է: Այլազգիների ծպտյալ կամ ոչ ծպտյալ լինելը կարող է շատ այլ պատճառներ ունենալ:

Ցավում եմ սրա համար: Քանի որ Հերունու այդ «հայտնագործությունները» համարում ոչ այլ բան, քան պատմության կեղծարարություն:
Ես արդեն ի սրտե ցավում եմ քո համար :(
Բանն այն է, որ Քարահունջի աստղադիտարան լինելու փաստն այլևս Հերունուց կախված չէ, և ոլորտի գիտությունն արդեն վաղուց այն ճանաչում է որպես հին աստղադիտարան: Էլ ավելին ասեմ, ոլորտի ոչ մի գիտնական դեռևս հակառակ տեսակետ չի էլ ներկայացնել, ու այս պարագայում, դու պարզապես կեղծում ես իրականությունը /հավանաբար ոչ գիտակցաբար/:

Chuk
06.01.2010, 20:11
Չուկ ջան, ջանիդ ղուրբան, մի անհամեստ հարց, բա դու ինչ գիտես, որ հաստատ չկան: Ու էլի ասեմ, դրանց գոյությունը շատ նորմալ է, և ավելին, եթե այդպես չլիներ, ես նույնսիկ մի քիչ կզարմանայի :) :
Ջանիս ղուրբան մի եղիր, պետք չի: Իսկ եթե ուշադիր լինեիր, կնկատեիր, որ ինքս եմ նախորդ էջերում ասել որ կան ;)

Աստղադիտարանի մասին էլի չեմ ուզում ծավալվել, սակայն նշեմ, որ առ այսօր դրա որևէ ապացույց, գիտական հիմնավորում ուղղակի գոյություն չունի:

Gayl
06.01.2010, 22:52

Չուկ համ ասում ես չես ուզում ծավալվես համ էլ թեման շարունակելու առիթ ես տալիս:)

Լեռնցի
07.01.2010, 09:29
Ջանիս ղուրբան մի եղիր, պետք չի: Իսկ եթե ուշադիր լինեիր, կնկատեիր, որ ինքս եմ նախորդ էջերում ասել որ կան ;)

;)

Աստղադիտարանի մասին էլի չեմ ուզում ծավալվել, սակայն նշեմ, որ առ այսօր դրա որևէ ապացույց, գիտական հիմնավորում ուղղակի գոյություն չունի:
Նման ենթադրություն կատարելու համար հնարավոր են
1. Դու ուսումնասիրել ես բոլոր գիտական հիմնավորումները և պարզել, որ ոչ մեկը հիմնավոր չէ:
2. Դու փորձել ես ուսումնասիրել բոլոր հիմնավորումները և պարզել ես, որ ոչ մի նյութ գոյություն չունի, որում փորձ է կատարվում հիմնավորել դրա որպես աստղադիտարան լինելը:
3. Քեզ ծանոթ մեկը/մեկերը/, որը քիչ թե շատ այդ բնագավառից է/են/ և հանդիսանում է/են/ հեղինակություն քո համար, հայտարարել է/են/, որ հարցին վերաբերվող գիտական հիմնավորում ուղակի գոյություն չունի:
4. Կարդալով ակումբում Քարահունջին վերաբերվող թեման, հիմնականում ձևավորել ես կարծիքդ:
5. Դու շատ լավ գիտես որ այն հնագույն աստղադիտարան է:

Այժմ հերթով անրադառնանք:
1. դեպքը հնարավոր չէ, քանի որ դա քո ոլորտը չէ, և ոլորտում ուսումնասիրություններն այսօր արդեն բավականին շատ են և դրանց ուսումնասիրությունը պահանջում է նաև ոլորտից որոշակի գիտելիքների տիրապետում:
2. Եթե այս դեպքն է, ապա նշեմ, որ դու լավ չես ման եկել, քանզի այսօր արդեն կան բազմաթիվ հոդվածներ, թե հայ, թե արտասահմանցի գիտնականների կողմից ոլորտին վերաբերվող:
3. Սա արդեն նշանակում է, որ քո կարծիքն արդեն քոնը չէ և դու պարզապես հավատացել ես ոմանց պնդումներին: Սակայն այս դեպքում, լավ կլիներ որ ասեիր, որ տարբեր շատ այլ աղբյուրներ հիմնավոր ձևով պնդում են... այս կերպ քո քայլը գիտական էթիկաի տեսակետից շատ ավելի արդարացի կլիներ:
4. Ակումբում Քարահունջին վերաբերվող թեման ընդհանրապես շատ հեռու է գիտական բանավեճ կոչվելուց, քանի որ հակառակ փաստարկները /հիմնականում դիտավորյալ/ հանդես են եկել ծաղրողի դիրքերից և դա է վկայում այն, որ թեման մի քանի անգամ փակվել և բացվել է: Եթե այնուամենայնիվ դու հիմնվել ես այդ խոսակցությունների վրա, ապա նշեմ, որ դու շատ հեռու ես գիտություն կոչվածից:
5. Հուսով եմ, որ այս տարբերակը չէ:
Եթե չեմ նշել որևէ տարբերակ, ապա այն նշիր դու: Այդուամենայնիվ իմ նշած 5 տարբերակներում էլ պատկերն այն է, որ գիտական մակարդակ պահանջող անձը հարկ եղած դեպքում հենց գիտական թեմայում խոսում է խիստ ցածր գիտական մակարդակով:
Լրացման համար նշեմ պարզապես, որ Քարահունջը որպես աստղադիտարան լինելու փաստ, արդեն տեղ է գտել մեր դասագրքերում:

հ.գ.Չեմ կարծում որ սա որպես այդպիսին թեմայի շեղում է, քանզի այս պարագայում հենց կեղծիքի հարց է պարզվում, այնուամենայնիվ, եթե մոդերատորը հակառակ կարծինքն ունի, թող գրառումը չջնջի, և այն տեղափոխի համապատասխան բաժին: Շնորհակալություն:

Mephistopheles
07.01.2010, 13:59
Չուկ ջան, ջանիդ ղուրբան, մի անհամեստ հարց, բա դու ինչ գիտես, որ հաստատ չկան: Ու էլի ասեմ, դրանց գոյությունը շատ նորմալ է, և ավելին, եթե այդպես չլիներ, ես նույնսիկ մի քիչ կզարմանայի :) :

Դա ողջունելի է: Այլազգիների ծպտյալ կամ ոչ ծպտյալ լինելը կարող է շատ այլ պատճառներ ունենալ:

Լեռնցի ջան, եթե դու 1000-ավոր տարվա վաղեմության դեպքերի մասին 100% վստահությամբ ես խոսում առանց ապացույցների, ապա ինձ թվում է Չուկը 10000000% վստահությամբ գիտի ովքեր են իր ֆորումում գրանցվածները … մի հատ տրամաբանի… որ կուզես իմանալ Չուկը շատ ավելին գիտի քան դու կարծում ես…

…ինչ վերաբերվում է "ծպտյալ այլազգիներին" ապա քեզ մոտ սկսել է "маня преследования"… քեզ թվում է որ ծպտյալ հատկապես հրեաները (որոնցից մեկն անկասկած ես եմ) քո և հայ ազգի հետևից են ընկած… դժբախտաբար պիտի ասեմ, որ այս ֆորումում քեզ որևէ մեկը չի կարող օգնել…

Gayl
07.01.2010, 14:12
Լեռնցի ջան, եթե դու 1000-ավոր տարվա վաղեմության դեպքերի մասին 100% վստահությամբ ես խոսում առանց ապացույցների, ապա ինձ թվում է Չուկը 10000000% վստահությամբ գիտի ովքեր են իր ֆորումում գրանցվածները … մի հատ տրամաբանի… որ կուզես իմանալ Չուկը շատ ավելին գիտի քան դու կարծում ես…

Դե չէ 100 տոկոսանոց չի կարելի ասել, էն էլ առանց ապացույցների:), Մեֆ ջան, մի հարց, քո համար ինչպիսի ապացույցը կարող է հիմնավոր համարվել, Չուկը ասում էր որ ինքը գիտության կողմնակից է, իսկ Հերունու գործը ամբողջը աստղագիտություն ա, դու ասա որոնք են քո համար ապացույցները, ես էլ կաշխատեմ քեզ այն ներկայացնեմ դե ինչքան մոտս ստացվի:

Mephistopheles
07.01.2010, 15:03

Մեծ ուրախությամբ կասեմ Գայլ ջան, որպեսզի իմանանք ինչ ապացույցներ կարող են պետք լինել, նախ հասկանանք թե մարդկության ինչին է պետք եղել աստղագիտությունն ընդհանրապես … միանշանակ նույն բանի համար չեն եղել… հիմա աստղագիտությունն ու աստղադիտարանները լրիվ ուրիշ բանի համար են, միջնադարում լրիվ ուրիշ, անտիկ շրջանում ուրիշ և նախնադարում երկնքին լրիվ ուրիշ նպատակով են նայել… տելեսկոպի գյուտից առաջ աստղադիտարանները եղել են ճարտարապետական կառույցներ (նայիր Ջապուր, Հնդկաստան… շատ լավն է) ու այս դեպքում հենց դրա հետ գործ ունենք… որպեսզի ապացուցես, պետք է ասես թե ինչի համար են օգտագործել (աստղերին ինչ նպատակով են նայել) և ինչպես են դիտել և ինչու հենց այդտեղ… և որպեսզի ապացուցես նաև պետք է բերես այդ շրջանի ու ժամանակաշրջանի քաղաքակրթության ապացույցներ… հիշիր որ խոսքը կարծեմ 7500 տարվա մասին է… աշխարհում այդքան հին քաղաքակրթություն գոյություն չի ունեցել

Chuk
07.01.2010, 19:21
Նման ենթադրություն կատարելու համար հնարավոր են
1. Դու ուսումնասիրել ես բոլոր գիտական հիմնավորումները և պարզել, որ ոչ մեկը հիմնավոր չէ:
2. Դու փորձել ես ուսումնասիրել բոլոր հիմնավորումները և պարզել ես, որ ոչ մի նյութ գոյություն չունի, որում փորձ է կատարվում հիմնավորել դրա որպես աստղադիտարան լինելը:
3. Քեզ ծանոթ մեկը/մեկերը/, որը քիչ թե շատ այդ բնագավառից է/են/ և հանդիսանում է/են/ հեղինակություն քո համար, հայտարարել է/են/, որ հարցին վերաբերվող գիտական հիմնավորում ուղակի գոյություն չունի:
4. Կարդալով ակումբում Քարահունջին վերաբերվող թեման, հիմնականում ձևավորել ես կարծիքդ:
5. Դու շատ լավ գիտես որ այն հնագույն աստղադիտարան է:
Մի տարբերակ բաց թողեցիր :))
6. ես ունեմ տարրական գիտելիքներ ու տարրական տրամաբանություն, որը բավարարում է իմ ուսումնասիրությունները հաշվի առնելով, իմ ծանոթացած նյութերը հաշվի առնելով գալ այդ ՃՇՄԱՐԻՏ եզրահանգմանը: Ի դեպ նաև վստահում եմ ԽԵԼՔԸ ԳԼԽԻՆ գիտնականներին, ովքեր պարզապես ծաղրում են Հերունիական տեսակետը:

Elmo
07.01.2010, 20:28
Չեմ հասկանում վեճի իմաստը:
Մի աննորմալ, որը կարող է իրեն թույլ տալ ասել«Աստված Ադամի ու Եվայի հետ դրախտում խոսում էր հայերեն», ոչ թե այս ազգի հպարտությունն է այլ խայտառակությունը: Տո ասա այ անասուն, որ Հայերը դեռ հեթանոս էին, հրեաները Աբրահամի, Եղիայի, Իսահակի Աստծուն էին պաշտում: Էդ ո՞ր աստվածն էր որ Ադամ ու Եվա էր ստեղծել: Արամազդը՞, Վահագնը՞, թե՞ Միհրը:
Անասուն-անասուն դուրս տալու համար խելքներն իրանցը չի էլի: Էդ հրեայի տեղը լինեի մի հատ նենց շիշը կկոխեի էդ հարիֆին, որ իմանար թե ու՞մ դիցաբանության մեջ են առաջինը Ադամի ու Եվայի մասին հիշատակություններ եղել:
Աշխարհի պորտը ինքն ա կտրել : Ուռուգլոխը:

Mephistopheles
07.01.2010, 20:32

վսյօ ապեր,… դու էլ հայ չես… կամ խառնածին ես… կամ ծպտյալ հրեա ես (ինձ պես… դու էլ անցար մեր շարքերը)

Elmo
07.01.2010, 21:14
վսյօ ապեր,… դու էլ հայ չես… կամ խառնածին ես… կամ ծպտյալ հրեա ես (ինձ պես… դու էլ անցար մեր շարքերը)

Ապեր բայց ես չեմ հասկանում հրեա լինելու մեջ ի՞նչ վատ բան կա:
Կամ ասենք ի՞նչ լավ բան կա հայ լինելու մեջ: Կամ ասենք ինչի՞ հենց հրեա լինելու մեջ վատ բան կա, բայց իսպանացի, կամ պորտուգալացի լինելու մեջ՝ չէ: Կամ ո՞ր մի տոնածառից հենց հրեաներն են կեղծում մեր պատմությունը, բայց ոչ տաջիկները, չեչեննները կամ սոմալիի ծովահենները: Ի՞նչ օգուտ կամ վնաս ունեն էդ հարիֆները մեզնից, որ մի հատ էլ մեր պատմությունը կեղծեն:
Ով ինչ անի, հրեաներն ե՞ն անում:
Ինձ թվում ա էս ամեն ինչը հասարակ շիզոֆրենիաի դրսևորում ա: Մի անգամ արդեն մի հատ փոքր բեխերով, փոքր բոյով մարդ իրա շիզոֆրենիան դրսևորել ա: Հալա 70 տարի ա տակից դուրս չեն գալիս:

Gayl
07.01.2010, 21:27
Մեծ ուրախությամբ կասեմ Գայլ ջան, որպեսզի իմանանք ինչ ապացույցներ կարող են պետք լինել, նախ հասկանանք թե մարդկության ինչին է պետք եղել աստղագիտությունն ընդհանրապես … միանշանակ նույն բանի համար չեն եղել… հիմա աստղագիտությունն ու աստղադիտարանները լրիվ ուրիշ բանի համար են, միջնադարում լրիվ ուրիշ, անտիկ շրջանում ուրիշ և նախնադարում երկնքին լրիվ ուրիշ նպատակով են նայել… տելեսկոպի գյուտից առաջ աստղադիտարանները եղել են ճարտարապետական կառույցներ (նայիր Ջապուր, Հնդկաստան… շատ լավն է) ու այս դեպքում հենց դրա հետ գործ ունենք… որպեսզի ապացուցես, պետք է ասես թե ինչի համար են օգտագործել (աստղերին ինչ նպատակով են նայել) և ինչպես են դիտել և ինչու հենց այդտեղ… և որպեսզի ապացուցես նաև պետք է բերես այդ շրջանի ու ժամանակաշրջանի քաղաքակրթության ապացույցներ… հիշիր որ խոսքը կարծեմ 7500 տարվա մասին է… աշխարհում այդքան հին քաղաքակրթություն գոյություն չի ունեցել
Մեֆ այդ ժամանակվա քաղաքակրթության մասին ոչինչ չես կարող ասել, որովհետև ինչ ունեինք չունեինք Լուսավորիչը վառել թափել ա ու եթե անգամ այդպիսի տեղեկություններ էլ ունենայինք ապա արդեն մոխիր են դրանք դարձել, չեմ կասկածում որ իրենք ամեն ինչ գրանցել են և դրանով կարողացել են իրենց գիտելիքները հաջորդ սերունդներին փոխանցել, չեմ կասկածում որ տեղեկություններ եղել են, բայց դե վառեց:Այս պահին կարող են ենթադրել թե ինչի նպատակ է այն ունեցել, իհարկե Հերունին մի քանի բան ասում է, բայց դրանք միայն ենթադրություններ են, իսկ այդ ենթադրությունները կարող են նաև սխալ լինել, բայց միթե՞ դա խանգարող պայման է, եթե չգիտես ինչի համար է այս հեծանիվը չի նշանակում որ դա հեծանիվ չի:
Իսկ էտ 7500 տարվա վաղեմությունը Հերունին եթե չեմ սխալվում երեք եղանակով ապացուցում է, երեք եղանակն էլ գրեթե նույն պատասխանն են տվել:
Մեֆ մեկ աստղաբանի անուն տուր ով հիմնավոր ձևերով ժխտում է Քարահունջի աստղադիտարան չլինելու փաստը, շատ աստղաբաններ համաձայն են որ Քարահունջը աստղադիտարան է ու գոնե մենք մեր չնչին գիտելիքներով չենք կարող հակառակը ապացուցել, իսկ այն որ քո կարծիքով կամ էլ նշանավոր գիտնականների կարծիքով 7500 տարի առաջ քաղաքակրթություն չի եղել դա չի նշանակում որ չի եղել, ես կասկածում եմ այդ փաստի վրա:

Mephistopheles
08.01.2010, 00:56
Ապեր բայց ես չեմ հասկանում հրեա լինելու մեջ ի՞նչ վատ բան կա:
Կամ ասենք ի՞նչ լավ բան կա հայ լինելու մեջ: Կամ ասենք ինչի՞ հենց հրեա լինելու մեջ վատ բան կա, բայց իսպանացի, կամ պորտուգալացի լինելու մեջ՝ չէ: Կամ ո՞ր մի տոնածառից հենց հրեաներն են կեղծում մեր պատմությունը, բայց ոչ տաջիկները, չեչեննները կամ սոմալիի ծովահենները: Ի՞նչ օգուտ կամ վնաս ունեն էդ հարիֆները մեզնից, որ մի հատ էլ մեր պատմությունը կեղծեն:
Ով ինչ անի, հրեաներն ե՞ն անում:
Ինձ թվում ա էս ամեն ինչը հասարակ շիզոֆրենիաի դրսևորում ա: Մի անգամ արդեն մի հատ փոքր բեխերով, փոքր բոյով մարդ իրա շիզոֆրենիան դրսևորել ա: Հալա 70 տարի ա տակից դուրս չեն գալիս:

ապեր դու ինձնից բեթար ջհուդ ես

Mephistopheles
08.01.2010, 07:47
Մեֆ այդ ժամանակվա քաղաքակրթության մասին ոչինչ չես կարող ասել, որովհետև ինչ ունեինք չունեինք Լուսավորիչը վառել թափել ա ու եթե անգամ այդպիսի տեղեկություններ էլ ունենայինք ապա արդեն մոխիր են դրանք դարձել, չեմ կասկածում որ իրենք ամեն ինչ գրանցել են և դրանով կարողացել են իրենց գիտելիքները հաջորդ սերունդներին փոխանցել, չեմ կասկածում որ տեղեկություններ եղել են, բայց դե վառեց:Այս պահին կարող են ենթադրել թե ինչի նպատակ է այն ունեցել, իհարկե Հերունին մի քանի բան ասում է, բայց դրանք միայն ենթադրություններ են, իսկ այդ ենթադրությունները կարող են նաև սխալ լինել, բայց միթե՞ դա խանգարող պայման է, եթե չգիտես ինչի համար է այս հեծանիվը չի նշանակում որ դա հեծանիվ չի:
Իսկ էտ 7500 տարվա վաղեմությունը Հերունին եթե չեմ սխալվում երեք եղանակով ապացուցում է, երեք եղանակն էլ գրեթե նույն պատասխանն են տվել:
Մեֆ մեկ աստղաբանի անուն տուր ով հիմնավոր ձևերով ժխտում է Քարահունջի աստղադիտարան չլինելու փաստը, շատ աստղաբաններ համաձայն են որ Քարահունջը աստղադիտարան է ու գոնե մենք մեր չնչին գիտելիքներով չենք կարող հակառակը ապացուցել, իսկ այն որ քո կարծիքով կամ էլ նշանավոր գիտնականների կարծիքով 7500 տարի առաջ քաղաքակրթություն չի եղել դա չի նշանակում որ չի եղել, ես կասկածում եմ այդ փաստի վրա:

Բա եղավ Գայլ ջան, դու ասեցիր "ինչ ապացույց ես" ուզում, ես ասեցի, հիմա էլ ասում ես քանի որ ոչ մի ապացույց չունենք ուրեմն ենթադրում ենք որ եղել է…… Չէ ապեր, այդպիսի բան չկա… եթե ոչ մի ապացույց չունես ուրեմն չկա… դա նույնն է որ ասեմ քո հացագործության ապացույց չունեմ դրա համար ենթադրում եմ որ հանցագործ ես…… սա ավելի շատ մեր միլիցեքի ձեռագիրն է հիշեցնում… չկա ցավդ տանեմ, որ լիներ, ապացույցներ էլ կլիներ… մենք գտածոներ ունենք որոնք ունեն միլիոնավոոր տարիների հնություն 7500-ն ինչ է որ… իսկ դու ասում ես "չեմ կասկածում որ իրենք ամեն ինչ գրանցել են և դրանով կարողացել են իրենց գիտելիքները հաջորդ սերունդներին փոխանցել, չեմ կասկածում որ տեղեկություններ եղել են, բայց դե վառեց:" որ ապացույց չկա ո՞նց ես կարող համոզված լինել… Լւոսավորիչն էլ ամեն բան չի վառել, շատ բաներ մնացել են, հին եկեղեցիների հիմքերում (նաև Էջմիածնի) մեհյաններ են եղել, ճարտարապետական շատ ու շատ հուշարձաններ են պահպանվել, ինչպես նաև սեպագիր արձանագրություններ… քաղաքակրթության ամենավառ օրինակը դրանք ճարտարապետական կառույցներն են և եթե այդ ժամանակաշրջանից որևէ նմուշ չկա ուրեմն չի եղել… աստղադիտարան ունեցող քաղաքակրթությունները եղել են շատ զարգացած քաղաքակրթություններ (գրականություն, արվեստ, քանդակագործություն և ամենակարևորը ճարտարապետական շինություններ) ինչպես նաև բարդ հատակագծմամբ բնակատեղիներ/քաղաքներ… Հայաստանում կան 4000 տարվա բնակատեղիներ, որոնք բավականին պրիմիտիվ են, ավելի համայնքային բնույթի…

… նախ Գայլ ջան, ոչ մի աստղագետ էլ չի ասել որ աստղադիտարան է… նույն ձևով կարելի է ասել որ Քարահունջի արաղի շիշը տելեսկոպ ա, որովհետև ոչ մի աստղագետ մինչև հիմա հակառակը չի ասել…

Գայլ ջան ստեղ կարծիքի հարց չկա, կա ապացույցների պակաս… քանի ապացույց չունես չես կարող ասել եղել է… դա պատմության կեղծում է…

… ես ուզում եմ որ բերես առարկայական ապացույցներ որ այդ շրջանում 7500 տարի առաջ քաղաքակրթություն է եղել… եթե չունես բանավեճը համարում եմ փակված… երբ ունենաս, բեր քննարկենք… ես էլ շատ բան կարող եմ ենթադրել…

Elmo
08.01.2010, 12:29
ապեր դու ինձնից բեթար ջհուդ ես

Բա ասում ես ու թողնու՞մ:
Մեր հայերին գիտե՞ս ում հետ եմ նմանացնում: Էն որ մի կազմակերպությունում 20-30 տարվա աշխատող ա լինում, բայց ինքը էդ 20-30 տարում ոչ մի առաջխաղացում չի ցուցաբերել: Նշանակել են լավ պաշտոնի, բայց էնքան թափթփված ու բառադի ա եղել, որ նորից իջեցրել են: Ու ինքը էդ կազմակերպությունում առավոտից իրիկուն ման ա գալիս ու հայտարարում որ ինքը ամենահին աշխատողն ա: Ինքը դրանով հպարտանում ա, ու ասում ա «արա լավ է, օրինակ էս տնօրեն-մնօրենն ու՞ր էին, որ ես ստեղ աշխատում էի, ես ցեխի պետ եմ եղել, սրանք իմ մոտ բանվոր էին, հենա աճեցին դառան տնօրեն, բայց սաղ հո գիտե՞ն որ ես ստեղի ամենահին աշխատողն եմ»:
Ու տենց էդ մարդը փնթփնթալով տարեցտարի ավելի ու ավելի հին աշխատող ա դառնում, ու ավելի ա գոռոզանում: Բայց չի հասկանում թե ո՞նց ա լինում, որ մի քանի ամսվա աշխատողները առաջ են գնում, իսկ ինքը այ տենց էլ արդեն 40 տարի նույն գործին ա:
Որովհետև
1. չափազանց լիքն ա գոռոզությամբ, որ կարողանա ուրիշ զգացողություն էլ մեջը տեղավորել: Ասենք ինքնաքննադատություն:
2. ինքը ունի հպարտանալու մի բան, որը ուիրշները չունեն: Ինքը հին ա: Տո հենց էլ հիմնադիրների բացակայությամբ կարա ասի, որ ամենահինն ա: Ո՞վ ա տենց մանրուքի համար գալու իրա գլուխը ջարդի: Մարդիկ լավ գիտեն, որ էդ հին լինելը ոչ մի ձևով տաք չի պահում իրենց: Դրա համար էլ թողնում են որ դուրս տա: Դէ մեկումեջ էլ կլիզմում են, տեղն ա ճանաչում, բայց հիմնականու վրեն ղժում են:

ՈՒ սենց մարդիկ լիքը կան: Պետական մակարդակով էլ մենք ենք աշխարհի համար էդ մարդը:

Elmo
08.01.2010, 12:40
Իսկ էտ 7500 տարվա վաղեմությունը Հերունին եթե չեմ սխալվում երեք եղանակով ապացուցում է, երեք եղանակն էլ գրեթե նույն պատասխանն են տվել:

Գայլ ջան եղել ա: Քարահունջը աստղադիտակ ա եղել, Զվարթնոցի ավերակներն էլ իրականում 9000 տաեկան են ու բալիստիկ հրթիռների արձակման կայանի հրապարակ ա եղել: Դա մեզ ի՞նչ ա տալիս: Ու՞մ տանձին ա , որ 8 ծիծիլյոն տարի ա էս մոլորակում ապրում ենք, բայց բութ ու շատակեր ենք մնացել: Հին ենք ապեր, շաաատ հին ենք, ու աշխարհի քաղաքակրթության պապան ենք: Բա հետո՞: Էս պահին քեզ եվրոպացին գոմիկություն ա ստիպում հանդուրժել, աղանդավորները կրոնդ են ուրացնում, ԱՄՆ-ը հազարամյակների մարտահրավերի շրջանակներում մի 2 կոպեկ ա շպրտում, որ ճամփա բան սարքենք ու անապահով գյուղերին ջուր հասցնենք, Ռուսաստանը սաղ երկիրն առել ու մեզ մեջը ստրուկ ա պահել, ու եթե գոնե մի տարի վարկ չշպրտեն դեմներս սովամահ կլինենք:
Հիմա ու՞մ բաղուբոստանին ա՞ որ մենք հին ենք: Ամոթ ա որ հին ենք, ու աշխարհի ամենաթազա պետությունը 1,5 միլիոնով կոտորել ա մեզ ու էդքանից հետո ոռ ենք մտնում, որ սահման բացի մեր առաջ: Ամոթ ա որ հին ենք, բայց ամերիկական համակարգիչ չունենքն, քարե դար կընկնենք, որովհետև էդ ա մեր զարգացվածությունը:

Ջուզեպե Բալզամո
08.01.2010, 13:15
Մենք մեր ունեցածի արժեքը չենք իմանում, թե իմանում ենք - արհամարում ենք: Ուրիշը տեսնում է, որ լավն է, ափսոս է, տերն էլ անխելքի մեկն է ու գինը չի հասկանում: Հնարում է պատմություն, փորձում կապել իր նախապապերի հետ, տիրանալու համար, տիրություն անելու համար… ստոր է՞, չեմ իմանում: Ես կանեի՞, միգուցե… Չորացող ծառ տեսնեմ՝ ջրելու եմ, խնամեմ: Տերն էլ, որ գա ասի "խի՞ ես իմ ծառը ջրում", մի անկապ բան կասեմ իմ ապուպապի մասին, որ մասնակցել ա էդ ծառի տնկմանը… Դրանով արարքս մի քիչ արդար կերևա, ոտնձգություն չի համարվի…
Կեղծում ե՞ն, ուզում են իրենցով անե՞ն… մենք ի՞նչ ենք անում դրա առաջն առնելու համար: ԶԼՄ-ներն ու տպարաններն իրենց ձեռքում են, ո՞նց ենք մեր իմացածն ու ունեցածը աշխարհին հասու դարձնելու: Ինչքա՞ն լուրջ թեզեր ունենք, քանի՞ օտար են դրանք ընդունելու, ովքե՞ր են մեզ աշխարհին մատուցելու… սա պիտի լինի մտահոգիչը, թե չէ… " իմ շանը հաց ու ջուր մի տվեք, ջհանդամ թէ չի սատկում՝ իմ շունն է … դուք մի տվեք…" …ասում են. չուտողի մալն՝ ուտողին հալալ է…

Gayl
08.01.2010, 16:27
Բա եղավ Գայլ ջան, դու ասեցիր "ինչ ապացույց ես" ուզում, ես ասեցի, հիմա էլ ասում ես քանի որ ոչ մի ապացույց չունենք ուրեմն ենթադրում ենք որ եղել է…… Չէ ապեր, այդպիսի բան չկա… եթե ոչ մի ապացույց չունես ուրեմն չկա… դա նույնն է որ ասեմ քո հացագործության ապացույց չունեմ դրա համար ենթադրում եմ որ հանցագործ ես…… սա ավելի շատ մեր միլիցեքի ձեռագիրն է հիշեցնում… չկա ցավդ տանեմ, որ լիներ, ապացույցներ էլ կլիներ… մենք գտածոներ ունենք որոնք ունեն միլիոնավոոր տարիների հնություն 7500-ն ինչ է որ
Շատ լավ Մեֆ ինձ ստիպում ես գրքից գիտական ապացույցները պռինտ անեմ ու այստեղ տեղադրեմ ու կանեմ, քո պահանջը ապացույցներ խոսքս գիտական ապացույցների մասին է իսկ դու ասում ես ինչ նպատակով են օգտագործել, ես շատ գիտեմ ինչ նպատակով կարող ա սպաս սարքելու ձևն են իմացել, կարևորը որ ունեցել են:

իսկ դու ասում ես "չեմ կասկածում որ իրենք ամեն ինչ գրանցել են և դրանով կարողացել են իրենց գիտելիքները հաջորդ սերունդներին փոխանցել, չեմ կասկածում որ տեղեկություններ եղել են, բայց դե վառեց:" որ ապացույց չկա ո՞նց ես կարող համոզված լինել…
Էն անտեր լոգիկայի հիման վրա եմ ասում, եթե թղթի վրա չհանձնեն իրենք էլ կմոռանամ կամ դա ինչ կասկածելու բան էր, ոնց կարող է պատահել գրի չառնեն դու հլա մի հատ տենց բան պատկերացրու ու ինձ էլ քո պատկերացմամբ պատմի ես էլ հասկանամ:

… նախ Գայլ ջան, ոչ մի աստղագետ էլ չի ասել որ աստղադիտարան է… նույն ձևով կարելի է ասել որ Քարահունջի արաղի շիշը տելեսկոպ ա, որովհետև ոչ մի աստղագետ մինչև հիմա հակառակը չի ասել…
Մեֆ ստիպում ես գիրքը բացեմ ու անուն ազգանուններ այստեղ գրեմ:

… ես ուզում եմ որ բերես առարկայական ապացույցներ որ այդ շրջանում 7500 տարի առաջ քաղաքակրթություն է եղել… եթե չունես բանավեճը համարում եմ փակված… երբ ունենաս, բեր քննարկենք… ես էլ շատ բան կարող եմ ենթադրել…
Ապեր Քարահունջը քո համար քիչ ա՞:

Տրիբուն
08.01.2010, 20:07
Բնիկներ, ուրեմն Աստվածաշունչը, ու հատկապես հին կտակարանը, որը գրել են հրեաները, բառացիորեն ասում ա, որ հրեաները եկվոր են, եկել են ու ավետյաց հողը գրավել են ուրիշներից, քանի որ Աստված էտ հողերը իրանց ապուպապին կրվել էր ղումարով: Ու ոչ մի հրեա հիմա իրան Իսրայելի պակաս սեփականատեր չի զգում, արաբների մաման լացացնում ա, Իսրայելն էլ սարքել ա աշխարհի ամենահզոր ու հարուստ երկրներից մեկը` հրեաների համար: Երնեք տվեք որ հրեաների չափ եկվոր լինեիք, բայց կարողանայիք Իսրայելի կեսի չափ երկիր սարքեիք:

Տրիբուն
08.01.2010, 20:13
Ահա ինչպես են Հրեաները կեղծում Հայոց պատմությունը:

հ.գ. Տղեն լավ էլ հայերեն խոսում ա :think

Լրագրողը հոգեբույժի կարիք ունի:

Տրիբուն
08.01.2010, 20:18
Ազգայնամոլությունը չգիտեմ, բայց սեփական ազգը սիրել և պաշտելու մեջ ոչ մի վատ բան չկա, երբ դու այլ ազգերի կամ ժողովուրդների անտեղի չես նվաստացնում:

Ես այստեղ գտնվողներին նախ ինձ հետ չեմ համեմատում և չեմ էլ համեմատի: Պարզապես ինձ արդեն հայտնի է, որ այստեղ գտնվողներից ոմանք ազգությամբ հայ չեն: Եվ դա շատ նորմալ է:

Ապեր, ճիշտ ես: Ես էլ ստեղ մի քանի հոգի գիտեմ, որոնք իրենց հայ են կաչում, շատ ազգասեր հայ, ու էտ մի քանի հոգու պատճառով մտածում եմ ազգությունս փոխելու մասին: Եվ դա ավելի քան նորմալ է: Քանի որ, եթե իրեն ազգասեր կոչող հայը, սեփական ազգությունը սիրում է միայն նրա համար որ ինքը բնիկ լինի, Ադամը հայերեն խոսա, Եվան կույս լինի, ուրեմն ես ուզում եմ ուզբեկ լինել, շառից փորձանքից հեռու:

Տրիբուն
08.01.2010, 20:21
Այդ դեպքում գուցե այնուհանդերձ հանգիստ թողնես գրքերս ու ամեն պատեհ և անպատեհ առիթներով չփորձես վարկաբեկել դրանք?

Լիոն ջան, եթե դու ինքդ մինչև հիմա քեզ ու քո գրեքերը լուրջ ես ընդունում, ուրեմն էվալլա քո համբերությանը: