PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմության կեղծարարնե՞ր

Էջեր : 1 2 [3]

Lion
15.01.2010, 18:36
Ապեր, Արտակը լուրջ տղայա, հավատա, ես ամեն մի մարդու մասին տենց բան չեմ ասի - լուրջ, իրա խոսքի գինը իմացող, համեստ ու ազնիվ մի մարդա: Ես իրան տենց եմ ընկալում, իսկ դա, հավատա, մի բան արժե: Սուրեն Այվազյանի պահով տենց բան չեմ ասի, ինքս եմ բազմիցս տեսել նրա ծայրահեղությունները ու մարդկային թուլությունները, Հերունու մասին զգուշանում եմ կարծիք հայտնել, բայց այստեղ ասում եմ...

Վիդեոյի պահով - մերսի: Այս պահին դինամիկներ չունեմ, հենց դրանք էլ ունեցա, այնպիսի կոմպի մոտ կլինեմ, որ... կապս կարողա վատը լինի: Իսկ նկարի պահով - ես քո հարցը ուղղել եմ այն մարդուն, որից ստացել եմա յդ նկարը - հենց պատասխանն ունեցա, կասեմ... :)

Gayl
15.01.2010, 18:56
Ինչ վերաբերվում ա առաջին նկարին, ապա նորից եմ կրկնում, դա լուսանկար չի, դա հուշարձանի արտաքին տեսքը պատկերելու փորձ է

Տենց էլ կա, հիշում էի որ Հերունու գրքի մեջ պտի լուսանկար լինի ուրեմն կա 1885 թ ի լուսանկար, ուրեմն իրար կողք հինգ հատ աթոռ պահպանված ա երկրորդի վրա արձանը նորմալ վիճակում ա, իսկ մնացածները ջարդել քցել են գետնին, դե իրականությանը նման են սարքել, միայն չգիտեմ ինչ սկզբունքով են արձանները դասավորել:

Mephistopheles
15.01.2010, 21:35
Ապեր, "Մհերի Դուռ" կոչվածը երևի գիտես: Մնացածն էլ Նեմրութ լեռան վրա է...

http://www.nkj.ru/archive/articles/8809/
http://www.inauka.ru/news/article82595.html

Լիոն ջան, իրեն լուրջ պատմաբան համարողը իր ապացույցները այսպիսի էժանագին ռուսական սայթերից չի վերցնի… էդ նույնն է որ բամբասանքը համարես լրատվություն… իսկ նկարներդ չհասկացա ինչու էիր դրել… դրանք որևէ բան չեն ապացուցում…

պատմությանը պետք է մի քիչ լուրջ վերաբերվել, որովհետև այստեղ մարդիկ կան որ քո ասածները լուրջ են ընդունում, էլ չասեմ քո պոստերի ապակողմնորոշիչ բնույթը

My World My Space
16.01.2010, 11:02
էդ վիդեոները ես էլ նայեցի,ու ոնց հասկացա խոսքը Տիգրան 2-րդ Մեծի ժամանակների մասին ա, մնում ա ապացուցել որ Տիկոն 11000 տարի առաջ ա եղել.....

My World My Space
16.01.2010, 11:06
Mephistopheles -ի խոսքերից

Լիոն ջան, իրեն լուրջ պատմաբան համարողը իր ապացույցները այսպիսի էժանագին ռուսական սայթերից չի վերցնի… էդ նույնն է որ բամբասանքը համարես լրատվություն… իսկ նկարներդ չհասկացա ինչու էիր դրել… դրանք որևէ բան չեն ապացուցում…

էդ սայթերում շատ հաճախակի սենց նյութեր ա լինում "Найдено адское чудовище...." "Конец света наступит 2012 году......"

Mephistopheles
16.01.2010, 14:04
էդ վիդեոները ես էլ նայեցի,ու ոնց հասկացա խոսքը Տիգրան 2-րդ Մեծի ժամանակների մասին ա, մնում ա ապացուցել որ Տիկոն 11000 տարի առաջ ա եղել.....

բայց զգացի՞ր ինչ կատարվեց… խոսքը գնում էր 7500-11000 տարվա պատմության ապացույցի մասին ու հանկարծ Նեմրութ Լեռը հայտնվեց… թե ինչու՞, անհայտ է… ու երբ հարց ուղղեցինք թե երբ են կառուցել Լեռնցին մի անգամից գրեց 11 000 տարի առաջ… հիմա սա ոնց անվանենք, թյուրիմացությու՞ն թե կեղծում…

My World My Space
16.01.2010, 14:53
բայց զգացի՞ր ինչ կատարվեց… խոսքը գնում էր 7500-11000 տարվա պատմության ապացույցի մասին ու հանկարծ Նեմրութ Լեռը հայտնվեց… թե ինչու՞, անհայտ է… ու երբ հարց ուղղեցինք թե երբ են կառուցել Լեռնցին մի անգամից գրեց 11 000 տարի առաջ… հիմա սա ոնց անվանենք, թյուրիմացությու՞ն թե կեղծում…

դե ես գիտեի, ամեն դեպքում, որոշեցի ստուգել....
Իսկ Արտակ մովսիսյանը իրոք շատ հզոր ու հեղինակավոր պատմաբան ա..... ու շատ լուրջ ուսումնասիրություններ ա անում, ես կասկածեցի, որ նա կարող էր նման միտք հայտնած լիներ:

ի դեպ նույն Ա. Մ.-ն գտել է հայաստանի մասին հիշատակություն Գիլգամեշի մասին առասպելում ՄԹԱ 3-րդ հազարամյակի..... ու սա ամենահին վկայությունն ա Հայսատանի մասին, ինչքան ես գիտեմ.
դե դրանից առաջ եղել են խարի-Միտանի և այլն, բայց դրանք ենքան էլ ուսումնասիրված չեն,որպեսզի 100 տոկոս վսահ լինենք.

Տրիբուն
16.01.2010, 21:52
բայց զգացի՞ր ինչ կատարվեց… խոսքը գնում էր 7500-11000 տարվա պատմության ապացույցի մասին ու հանկարծ Նեմրութ Լեռը հայտնվեց… թե ինչու՞, անհայտ է… ու երբ հարց ուղղեցինք թե երբ են կառուցել Լեռնցին մի անգամից գրեց 11 000 տարի առաջ… հիմա սա ոնց անվանենք, թյուրիմացությու՞ն թե կեղծում…

Ապեր, էս դա շատ պարզ կանվանեի շշկռվածություն: Մարդիկ որ շատ են ուզում հավատան իրենց ամեն լսած ու ասածին, արդյունքում շշկռվում են, ու ձեռների տակ ինչ ընկնի սկսում են որտեղ պատահի ներկայացնել, որպես իրենց ասածի ապացույց: Ես չէի զարմանա, եթե Լռնեցին մի հատ ցենտր Մերսեդեսի նկար դներ, ու ասեր Հայկ Նահապետի երկանիվն ա:

Lion
17.01.2010, 14:23
Chuk

Իսկ նկարի պահով - ես քո հարցը ուղղել եմ այն մարդուն, որից ստացել եմա յդ նկարը - հենց պատասխանն ունեցա, կասեմ... :)

Դու ճիշտ էիր :) Նկարը, որի մասին խոսում էինք, ռեկանստռուկցիա է: Մոտավորապես այդ տեսքով են պատրաստվում "հավաքել" այդ հուշակոթողը թուրքական իշխանությունները ու զարկ տալ այդ տարածաշրջանի տուրիստական բիզնեսին...

Տրիբուն
17.01.2010, 15:39

Լիոն, գիտես թուրքիայի իշխանությունները դրանք որպես ինչ հուշակոթողներ են ներկայացնում ? Իմանաս, գրքեր գրելդ իսկականից կթարգես, ու իրոք կզաբղվես Էրեբունին ավլելով, Լեռնեցուն էլ կվերցնես հետդ, ուչենիկ-պամոշնիկ:

Lion
17.01.2010, 16:25
Պատկերացնում եմ - որպես անտիկ թուրքերի (??!!) ձեռքի գործ :(

Լեռնցի
17.01.2010, 17:48
Մի բան ուղեմ, Նեմրութի մոտի պատմական համալիրը ես շփոթել էի Պորտասարի մոտ այժմ էլ իրականացվող պեղումների հետ: Դրանք պեղում են նշածս գերմանացի գիտնականները: Ի դեպ եթե չեմ սխալվում, նրանք էլ ասում են, որ տեղանքը հին աստղադիտարան է եղել: Իսկ տարիքը տալիս են 11,000 :) Ի դեպ այդ կառույցի ու Քարահունջի աստղադիտարանի միջև զարմանալիորեն կան նմանություններ:

Տրիբուն
17.01.2010, 21:41
Պատկերացնում եմ - որպես անտիկ թուրքերի (??!!) ձեռքի գործ :(

Լիոն, անտիկ թուրք չի լինում: Հավաքվի: Թուրքերը սիրում են կեղծարարությամբ զբաղվել, բայց ապուշ չեն:

Տրիբուն
17.01.2010, 21:43
Մի բան ուղեմ, Նեմրութի մոտի պատմական համալիրը ես շփոթել էի Պորտասարի մոտ այժմ էլ իրականացվող պեղումների հետ: Դրանք պեղում են նշածս գերմանացի գիտնականները: Ի դեպ եթե չեմ սխալվում, նրանք էլ ասում են, որ տեղանքը հին աստղադիտարան է եղել: Իսկ տարիքը տալիս են 11,000 :) Ի դեպ այդ կառույցի ու Քարահունջի աստղադիտարանի միջև զարմանալիորեն կան նմանություններ:

Լեռնեցի ջան, դրա համար էլ, հազար անգամ ասել ենք: ՄԻ բան գրելուց առաջ, մի հատ պարզի ՏՈՇՆԻ, աղբյորով բանով, մի երկու գիրք կարդա, մի երկու նեգռի հետ զրուցի, աշխարհայացաքդ լայնացրու, հետո գլխիցդ դուրս պոստեր արա: Մենք էլ երկու օրա նստած տարի տարի 11.000 տարին ենա հաշվում քո մի անպատասխանատու գրառման պատճառով:

Chuk
18.01.2010, 02:05

Լավ, քանի որ Պորտասարից խոսք գնաց, ասեմ: Իսկապես էնտեղ գերմանացի գիտնականներ պեղումներ են անում ու խոսում 11 հազար տարվա մասին: Անգամ խոսք է գնացել 13 հազար տարի առաջվա մասին: Ուրեմն իրանց գործը սենսացիոն նշանակություն կունենա, եթե հանկարծ ու հաստատվի: Էդ դեպքում հնագիտության մեջ արմատական փոփոխություններ տեղի կունենան: ՍԱԿԱՅՆ: Առ այսօր նրանք չունեն լուրջ ապացույցեր, նրանց պեղումները այնքան էլ լուրջ չեն ընդունվում ողջ աշխարհի գիտնականների կողմից ու առավել հավանական է, որ իրենք կամ բլեֆ են անում, կամ սխալվում են: Իհարկե հրաշալի կլինի որ իրենք ճիշտ դուրս գան: Լրիվ անկեղծ եմ ասում: Բայց դեռևս պեղումներն էն փուլում են, որ այդ ճիշտ դուրս գալու մասին խոսելը չափազանց վաղ է: Ի դեպ, որքան ինձ է հայտնի, տեղանքն աստղադիտարանի հետ չեն ասոցացնում, բայց կճշտեմ:

հ.գ. Իրականում գիտեի, որ ընդամենը խառնել ես, համբերատար սպասում էի, կստուգե՞ս, թե՞ չէ:

Chuk
18.01.2010, 02:15
Դու ճիշտ էիր :) Նկարը, որի մասին խոսում էինք, ռեկանստռուկցիա է: Մոտավորապես այդ տեսքով են պատրաստվում "հավաքել" այդ հուշակոթողը թուրքական իշխանությունները ու զարկ տալ այդ տարածաշրջանի տուրիստական բիզնեսին...
Գիտեմ, Մհեր ջան, հասարակ պատճառով, որովհետև գիտեմ, որ այդ հուշակոթողը վերականգնված չէ:
Շնորհակալություն, որ քո կողմից էլ ճշտեցիր:
Մնում է հուսալ, որ հաշվարկները ճիշտ են արել ու այդ հուշակոթողն իրապես այդ տեսքն է ունեցել:

Լեռնցի
18.01.2010, 03:38
Լեռնեցի ջան, դրա համար էլ, հազար անգամ ասել ենք: ՄԻ բան գրելուց առաջ, մի հատ պարզի ՏՈՇՆԻ, աղբյորով բանով, մի երկու գիրք կարդա, մի երկու նեգռի հետ զրուցի, աշխարհայացաքդ լայնացրու, հետո գլխիցդ դուրս պոստեր արա: Մենք էլ երկու օրա նստած տարի տարի 11.000 տարին ենա հաշվում քո մի անպատասխանատու գրառման պատճառով:
Ես էլ քո նման պատմական գիտությունների դոկտոր չեմ Տրիբուն ջան, ներող կլինես:

Mephistopheles
18.01.2010, 04:38
Ապեր, էս դա շատ պարզ կանվանեի շշկռվածություն: Մարդիկ որ շատ են ուզում հավատան իրենց ամեն լսած ու ասածին, արդյունքում շշկռվում են, ու ձեռների տակ ինչ ընկնի սկսում են որտեղ պատահի ներկայացնել, որպես իրենց ասածի ապացույց: Ես չէի զարմանա, եթե Լռնեցին մի հատ ցենտր Մերսեդեսի նկար դներ, ու ասեր Հայկ Նահապետի երկանիվն ա:

Բրատ, մինչև որոշ տարիք (21-23) շշկռվածությունը նորմալ է և որոշ տարիքից հետո (75-ից վերև) արդեն կարելի է հասկանալ… դրանց արանքում աններելի է նամանավանդ մարդկանց համար որոնք ներկայանում են որպես ինտելեկտուլ… Մերսեդես ("մեր"ը "սա" է "դեսը", այսինքն "սա մեր կողմն է" կամ "սա է մեր հողը/երկիրը"…սա Մերսեդեսի բացատրությունն է ըստ ակադեմիկոս Տուռոջան Լեռնցու)

Lion
18.01.2010, 09:10
Գիտեմ, Մհեր ջան, հասարակ պատճառով, որովհետև գիտեմ, որ այդ հուշակոթողը վերականգնված չէ:
Շնորհակալություն, որ քո կողմից էլ ճշտեցիր:
Մնում է հուսալ, որ հաշվարկները ճիշտ են արել ու այդ հուշակոթողն իրապես այդ տեսքն է ունեցել:

Հուսանք, հուսանք...

Տրիբուն

Պատկերացնում եմ - որպես անտիկ թուրքերի (??!!) ձեռքի գործ

Հուսով եմ չես մոռացել, թե այս "(??!!)" կերպ ինչ նկատի ունեն: Ու բացի այդ - դրանք ժամանակին լուրջ-լուրջ ապացուցում էին, որ Տրոյան ու Խեթթին "իրենցն" են...

Տրիբուն
19.01.2010, 12:31
Ու բացի այդ - դրանք ժամանակին լուրջ-լուրջ ապացուցում էին, որ Տրոյան ու Խեթթին "իրենցն" են...

Հա, Պարիսի իսկական անունն էլ Մուրադ էր, երևի :))))

Տրիբուն
19.01.2010, 12:33
Հուսանք, հուսանք...

Տրիբուն

Պատկերացնում եմ - որպես անտիկ թուրքերի (??!!) ձեռքի գործ

Հուսով եմ չես մոռացել, թե այս "(??!!)" կերպ ինչ նկատի ունեն: Ու բացի այդ - դրանք ժամանակին լուրջ-լուրջ ապացուցում էին, որ Տրոյան ու Խեթթին "իրենցն" են...

Ամեն դեպքում, դրանք սարքվել են Կոմագենեի թագավոր Անտիոքոսի կողմից: Թե որքանով էր Կոմագենեն հայկական իսկ Անտիոքոսը հայ, դեռ հարց է:

Rammer
19.01.2010, 12:55
Ամեն դեպքում, դրանք սարքվել են Կոմագենեի թագավոր Անտիոքոսի կողմից: Թե որքանով էր Կոմագենեն հայկական իսկ Անտիոքոսը հայ, դեռ հարց է:

Կոմագենը դա մաքուր հայական տարածք է եղել: Դա իրական Գոմագեղն ա որը հետագայում աղավաղվել է հրեանների կողմից:
Իսկ Անտիոքոսը լրիվ հայական անուն է որը կազմված է անտի և քոս( հին հայական ազգային հիվանդութոյւն է ) բառերից, այսինքն հակաքոս:

Lion
19.01.2010, 14:13
"Անտիոքոս" անվան հետ որևէ խնդիր չունեմ, բայց որ Կոմագենե բնիկ հայկական տարածք է և հանդիսանում է Անդրեփրատյան Ծոփքի կարևորագույն մասը - փաստ է: Փաստ է նաև այն, որ պատկերված արձանները ներկայացնում են հենց հայկական, այլ ոչ թե որևէ այլ պանթեոն...

Իսկ Ծոփքից անջատված և Կոմագենե, Գավրենե գավառներն ու Հայոց Միջագետքի արևմուտքը ընդգրկող Կոմեգենեի թագավորությունը ամեն կերպ ձգտում էր պահպանել իր անկախությունը և կրկին չենթարկվել Ծոփքի թագավորությանը: Մի կողմից այս, մյուս կողմից էլ իշխող հելլենիստական դինաստիայի առկայությունը պայմանավորեցին այն հանգամանքը, որ Կոմագենեի թագավորությունը չէր ձգտում որևէ ակնհայտ համագործակցության հայկական մյուս թագավորությունների հետ, թեև հաճախ էր հովանավորվում վերջիններիս կողմից կամ ենթարկվում նրանց գերիշխանությանը:

Արիացի
19.01.2010, 14:58
Կոմագենը դա մաքուր հայական տարածք է եղել: Դա իրական Գոմագեղն ա որը հետագայում աղավաղվել է հրեանների կողմից:
Անտիսեմիտիզմ

Mephistopheles
19.01.2010, 15:37
Կոմագենը դա մաքուր հայական տարածք է եղել: Դա իրական Գոմագեղն ա որը հետագայում աղավաղվել է հրեանների կողմից:
Իսկ Անտիոքոսը լրիվ հայական անուն է որը կազմված է անտի և քոս( հին հայական ազգային հիվանդութոյւն է ) բառերից, այսինքն հակաքոս:

Ռամեր ջան, բայց մենք հրեաներս քեզ ի՞նչ ենք արել որ սենց մեզ կպնում ես… թող էդ էլ մերը լինի ի՞նչ կլինի… դուք էդքամ ունեք հլա աչքներդ չի կշտանու՞մ…

Rammer
19.01.2010, 17:08
Ռամեր ջան, բայց մենք հրեաներս քեզ ի՞նչ ենք արել որ սենց մեզ կպնում ես… թող էդ էլ մերը լինի ի՞նչ կլինի… դուք էդքամ ունեք հլա աչքներդ չի կշտանու՞մ…

Պռոբլեմ չկա Մեֆ ջան թող ձերը լինի , բայց ոչ թե ձրի լինի: Փողը տվեք ինչ կուզեք արեք: Մեկա դուք հրեաններտ փողի պռոբլեմ չունեք...

Tig
19.10.2011, 17:14
Հայոց պատմության կեղծարարներ... (http://video.yandex.ru/users/haykakanu/view/52/):angry

Lion
19.10.2011, 20:22
Հաաա, պարզա, ես էդ տականքների մասին շատ եմ գրել -

http://www.akumb.am/showthread.php/48867-Հայաստանի-պատմության-լուսաբանումը-Ամերիկյան-պատմագիտության-մեջ

Ինչ ասես?? Բա դրանք հայ կոչվելու իրավունք ունեն?

Tig
19.10.2011, 21:12
Հաաա, պարզա, ես էդ տականքների մասին շատ եմ գրել -

http://www.akumb.am/showthread.php/48867

Ինչ ասես?? Բա դրանք հայ կոչվելու իրավունք ունեն?

Զարմանում եմ սփյուռքը ո?նց ա հանդուրժում, որ նման մարդիկ հայագիտության ամբիոնի դասախոսներ են դառնում ու մնում...

Lion
20.10.2011, 07:43
Սրանք մի անգամ կարողացել են սողոսկել այդ պաշտոններին, ազգային թերարժեքության բարդույթով թմրեցնել սփյուռքին և արդյունքում, հիմա, հաջողությամբ շարունակում են իրենց քայքայիչ գործունեությունը: Դեռ լավ է, որ հիմա սփյուռքում կարծես պայքար է սկսվում սրանց դեմ, քանի որ սրանց կեղծարարություններն արդեն վաղուց կորցրել են ամեն չափ ու սահման: Պատկերացրեք, հանկարծ որ Րաֆֆին նախագահ դառնա, ինչ կկատարվի այս ոլորտում...

Malxas
26.10.2011, 20:14

Իսկ էդ Րաֆֆիի ելույթը հիշում ե՞ք, երբ ինքն արտգործնախարար էր ու որի պատճառով Լևոնը գործից ազատեց նրան:

Lion
26.10.2011, 21:50
Չեմ ուզում թեման քաղաքականացնել, դրա համար էլ կարճ կասեմ - Րաֆֆին այն աստիճան է կտրված հայ իրականությունից, ու, նույնիսկ ամենաբարի մտադրություններ էլ եթե նա ունենա, հաստատ ավելի շատ վնաս կտա...

Tig
19.11.2012, 11:09
Հայաստանը տարբեր քարտեզներում:
Ճարտարագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչեան /հատվածներ <<Ապացուցված աքսիոմա>> ֆիլմից/

http://www.youtube.com/watch?v=zdETmd47-mU&feature=share

Ruby Rue
28.12.2012, 19:15
Ուրեմն այսօր ավտոբուսի վարորդը Հանրային Ռադիո էր լսում, դե մենք՝ ուղևորներս էլ իր հետ: Հաղորդումն ազգային նվագարանների մասին էր, ու այդ պահին ինչ-որ երաժշտագետ թառի մասին էր խոսում: Ասում էր, որ UNESCO-ն թառը որպես ադրբեջանական ազգային նվագարան է ընդունել: Բայց էստեղ ամենածիծաղելին/ կամ ավելի ճիշտ՝ ամենաողբալին/ այն է, որ «ադրբեջանական հավաստի աղբյուրների համաձայն հնագույն թառի պատկերները հանդիպում են Ք.Ա. 3-րդ հազարամյակին պատկանող ադրբեջանական ժայռափոր արձանագրություններում»...
Ու սրան հավատում է ամբողջ աշխարհը...

Էս ազերիներն, իրոք, պատմությունը կեղծելու տաղանդ ունեն: Ո՜նց են կարողանում հավատացնել իրենց հեքիաթներին ու իրենց սուտը ճշտի անվան տակ լավ քողարկված մատուցել::angry

Lion
28.12.2012, 20:52
Մեղքը նաև մեր մեջ է - մենք մեծ մասսամբ պասիվ ենք, իսկ ով էլ հանկարծ ուզենա ակտիվանա` լիբերալ ողջ էնտուզիազմով կմեղադրենք ազգայնամոլության մեջ:think

Ruby Rue
28.12.2012, 20:58
Մեղքը նաև մեր մեջ է - մենք մեծ մասսամբ պասիվ ենք, իսկ ով էլ հանկարծ ուզենա ակտիվանա` լիբերալ ողջ էնտուզիազմով կմեղադրենք ազգայնամոլության մեջ:think

Հա, համաձայն եմ, որ մենք մեղքի մեծ մասնաբաժին ունենք: Մենք չենք կարողանում մեր պատմությունն ապացուցել, իսկ իրենք իրենց զառանցանքները հավատացնում են բոլորին:

Sagittarius
28.12.2012, 21:15

Թառը հայկակա՞ն ա:

Ruby Rue
28.12.2012, 21:19
Հայ երաժշտագետները պնդում են, որ հայկական է, մի կողմից էլ պարսիկներն են իրենցը համարում…
Ադրբեջանցիներն էլ դե դեռ Ք.Ա. 3րդ հազարամյակից թառ էին նվագում:D

Lion
28.12.2012, 21:36
Այն, որ թառը ադրբեջանական գործիք չէ, հաստատ է :)

Տրիբուն
29.12.2012, 16:05
Զատո ձմեռպապին ա հայ: Իրան էլ ա պետք մցնել UNICEF -ի ցուցակ:

http://www.tert.am/am/news/2012/12/29/santa-claus-hay/

Sent from my iPhone using Tapatalk

Lion
29.12.2012, 19:29
Աբսուրդ - Ձմեռ պապին իրական չի, որ մի հատ էլ հայկական արմատներ ունենա :)

Sagittarius
29.12.2012, 19:36
Աբսուրդ - Ձմեռ պապին իրական չի, որ մի հատ էլ հայկական արմատներ ունենա :)

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BD_%D4%B6%D5%B4%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81 %D5%AB

Lion
29.12.2012, 23:00
Հա հասկացանք, բայց ով ասեց, որ ինքը Ձմեռ պապն է???

Sagittarius
29.12.2012, 23:16
Հա հասկացանք, բայց ով ասեց, որ ինքը Ձմեռ պապն է???

Դե իրա կերպարն ա հիմք ծառայել Ձմեռ Պապի ստեղծման համար: Համ էլ ես հավատում եմ Ձմեռ Պապիկին :sorry

Lion
29.12.2012, 23:51
Դե որ կերպարին նայենք...???!!!

Դավիթ
30.12.2012, 10:44
Հա հասկացանք, բայց ով ասեց, որ ինքը Ձմեռ պապն է???

"Прообразом Санта-Клауса является Святой Николай. Первоначально именно от имени этого святого дарились в Европе подарки детям в свой день почитания святого по церковному календарю — 6 декабря. Однако в период Реформации, выступавшей против почитания святых, в Германии и сопредельных странах Святой Николай был заменен в качестве персонажа вручающего подарки на младенца Христа, а день вручения подарков был перенесен с 6 декабря на период рождественских ярмарок, то есть на 24 декабря. В период контрреформации образ Святого Николая вернулся в обиход, однако он уже прочно ассоциировался с рождественскими праздниками, где стал выступать в качестве дарителя подарков. При этом если в Англии в XVII в. возник образ абстрактного «отца Рождества», то в Голландии подарки детям поныне продолжает дарить Синтерклаас, то есть святой Николай, которого изображают как величественного старика в красном епископском облачении; часть голландцев дарит подарки детям на 6 декабря, часть — на Рождество, часть — на оба праздника. В Северной Америке голландский Синтерклаас превратился в Санта Клауса (видимо в Нью-Йорке, основанном голландцами; первое упоминание 1772 г.), — образ, который окончательно оторвался от своего историко-церковного прототипа, оброс новыми мифологическими деталями и коммерциализировался."

Lion
30.12.2012, 13:29
Դե էդ եմ ասում, էլի - ով ասեց :)

Տրիբուն
05.01.2013, 15:07
Աբսուրդ - Ձմեռ պապին իրական չի, որ մի հատ էլ հայկական արմատներ ունենա :)

Լիոն, էտ ո՞նց եղավ որ հանկարծ Ապոպը իրական ա, իսկ Ձմեռ Պապին իրական չի: Կարա՞ս ժխտես Ձմեռ Պապիի իրական լինելը:

Գալաթեա
05.01.2013, 15:19
Աբսուրդ - Ձմեռ պապին իրական չի, որ մի հատ էլ հայկական արմատներ ունենա :)

Ո՞նց թե իրական չի... :noti

Տրիբուն
05.01.2013, 15:25
Ո՞նց թե իրական չի... :noti

Լիլ, ախր անունն էլ լրիվ հայկական ա, Ձմեռ Պապի: Դաժե Հերունու օգնությանը դիմել պետք չի: