PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսանկարչական ցուցահանդես «Թունավորում»



Amaru
29.01.2009, 18:16
Ցուցահանդեսում կարող եք տեսնել Հայաստանի պոչամբարներն ու հանքերը,
լուսանկարներին կից հակիրճ տեքստերից կտեղեկանաք դրանց վտանգավոր, կործանարար ազդեցության մասին:

Կտեսնեք, թե ինչպես են պոչամբարներից հոսող ջրերը թափվում գետերը` թունավորելով Արաքսը, Մեղրին, Ողջին, Դեբեդը և այլ գետեր:

Հայաստանում 20-ին մոտ մեծ ու փոքր պոչամբարներ (հանքարդյունաբերական թունավոր թափոնատեղիներ) կան,
որոնք մեծ վտանգ են ներկայացնում ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա բուսական, կենդանական աշխարհի համար, թունավորելով հողը, օդը, ջուրը:

Լուսանկարներում պատկերված կտեսնեք նաև Թեղուտի անտառը, որտեղ մեծ թափով շարունակվում են անտառահատումները
և որին մոտ ապագայում սպառնում է պոչամբարի վերածվելու տխուր ճակատագիրը:
Ցուցահանդեսը նպատակ ունի իրազեկել հասարակությանը հանքերից բխող էկոլոգիական լրջագույն խնդիրների վերաբերյալ:
Այն նաև պատկան մարմիններին ուղղված ահազանգ է, հանքերի շուրջ տիրող աղետալի իրավիճակին անհապաղ արձագանքելու, անհետաձգելի քայլեր ձեռնարկելու պահանջ:

http://photos-h.ak.fbcdn.net/photos-ak-snc1/v2096/158/106/744518765/n744518765_1272367_283.jpg

Հունվարի 30–ից փետրվարի 4-ը՝ Ցիտադելի նախասրահում, փետրվարի 5-9՝ Նարեկացի Արվեստի Կենտրոնում։

Rhayader
29.01.2009, 19:01
Պատկերացնում եմ, գիշերները ոնց ա լույս տալու))) Սիմփսոնսի լիամետրաժը հիշեցրեց:
Ի միջի այլոց, ատոմակայանի դիրեկտորի ընչաքաղց ու անպատասխանատու տիպարը լրիվ արդիական է հայ հաստավիզ/հաստաոռ ձեռներեցների նկատմամբ:

Apsara
29.01.2009, 19:23
Շատ ողջունելի ցուցահանդես է, մարդկանց աչքը մինչև չկոխես, որ սխալ են անում, որ իսկապես թունավորվում են, չեն ջոկի ու տեղներից չեն շարժվի: Անպայման կայցելեմ

Rhayader
29.01.2009, 19:26
Կոխես էլ, չեն ջոկի:

pilisopa-uhi
30.01.2009, 00:59
<<Կոխել>> բառ չկա հայերենում

pilisopa-uhi
30.01.2009, 01:56
Կա, հիշեցի...չեմ սիրում էդ բառը

Sunny Stream
30.01.2009, 23:41
Շատ-շատ-շատ լավ ցուցահանդես է!!!
Անպայման արժե նայել!!!
Էդքան էլ պատմել էին էրեխեքը, բայց էսպես չէի պատկերացնում... ոնց որ ուրիշ երկրամասերի լուսանկարներ լինեին, բայց չէ', էդ ա մեր դեմքը, էդ ա մեր երկիրն ու բնությունը, էդ մե'նք ենք էդպես ավիրել մեր սարերն ու պղտորել գետերը... սարսափելի էին էդ հրաշք գույների ու դրանց պատմության համադրությունը... երևի էդ շահագործողներն իրենք էլ են նայում իերնց թունավորած գետերին, սարերին` էդ քիմիական վառ գույներին, ու իրենց կարճ ուղեղով մտածում, թե սիրուն գույներ են տալիս բնությանը, որ գետը կապու~յտ են ներկում, որ գետն էնքան են քիմիայով լցնում, որ սառույցի պես պինդ բան են ստանում :angry

Մերսի, էրեխե'ք, լուսանկարների համար ու ձեր նվիրվածության, ռիսկի ու նպատակասլացության!!!!!!!!!!!!!!! ;)