PDA

Դիտել ողջ տարբերակը : Զրուցարաններ. հին vs. նոր

Rammstein
29.01.2009, 16:30
Ո՞ր զրուցարանն է(էր) ավելի լավը` հի՞նը, որն այժմ փակ է, թե՞ ներկայիս զրուցարանը, ավելի ճիշտ chatbox-ը։

John
29.01.2009, 16:35
Հինը ավելի լավն եր, որտև նորում հերախոսով գրառում անելու ձև չկա

Chuk
29.01.2009, 16:45
Մենք անշուշտ հարգում ենք ակումբցիների տեսակետը, սակայն ուզում եմ հայտնել, որ այս հարցում հնարավոր չէ, որ առաջնորդվենք մեծամասնության քվեով: Էնպես որ պարզապես չեմ հասկանում քվեարկությունը բացելու իմաստը:

Ambrosine
29.01.2009, 21:47
տակԾիչնի փակեցիր էլի:(

Rammstein
30.01.2009, 12:33
Մենք անշուշտ հարգում ենք ակումբցիների տեսակետը, սակայն ուզում եմ հայտնել, որ այս հարցում հնարավոր չէ, որ առաջնորդվենք մեծամասնության քվեով: Էնպես որ պարզապես չեմ հասկանում քվեարկությունը բացելու իմաստը:
Ամենեւին միտում չունեմ ադմինիստրացիային ինչ-որ բան ցույց տալու կամ համոզելու։ ;)
Ուղղակի հետաքրքիր կլինի իմանալ, թե ակումբցիներին որն է դուր գալիս։ Չուկ ջան, եթե գտնում ես, որ այս բաժինը միայն ադմինիստրացիայի հետ հարցեր քննարկելու համար է, ապա ես ներողություն եմ խնդրում, ու թեման կարող ես տեղափոխել «Ժամանց», կամ «Դեսից - դենից»։ :)

Ռուֆուս
30.01.2009, 16:24
Բնականաբար նորը, հինը շատ անհարմար էր :P

Chuk
30.01.2009, 16:41
Իրականում պարզվեց, որ քվեարկության արդյունքները նաև հնարավոր է, որ հաշվի առնվեն, այնպես որ շնորհակալություն Rammstein:

Փոքր-ինչ պարզաբանեմ:
Կարծում էի, որ հնի օգտին քվեարկողները լինելու են հիմնականում այն անձինք, ովքեր կամ առանձնապես չեն օգտվում/օգտվել զրուցարանից երբևէ, կամ էլ նոր տարբերակից օգտվել չեն կարող գրառումների սակավ թիվ ունենալու, այլ կերպ ասած ակումբը զուտ զրուցարանային նպատակներով երբևիցե օգտագործած լինելու համար: Այս մարդկանց կարծիքն իմ համար այս հարցում վճռորոշ երբևէ չէր կարող լինել:

Սակայն, ի զարմանս ինձ, բացի այդպիսի մարդկանցից, քվեարկել են նաև այնպիսի մարդիկ, ում կարծիքը, մեղմ ասած, չափազանց հարգում եմ և իրենք էլ ակումբում հեղինակություն ու կշիռ ունեցող մարդիկ են:

Այնպես որ թեման դեռևս փակ չէ:

Ռուֆուս
30.01.2009, 16:47

Իսկ միգուցե այդ հեղինակություն ու կշիռ ունեցող մարդիկ դեռևս լիովին չեն հարմարվել նոր զրուցարանին ու դրա համար են քվեարկել հնի օգտին: :P

Chuk
30.01.2009, 16:54
Իսկ միգուցե այդ հեղինակություն ու կշիռ ունեցող մարդիկ դեռևս լիովին չեն հարմարվել նոր զրուցարանին ու դրա համար են քվեարկել հնի օգտին: :P
Միգուցե դրա համար էլ դեռևս վերջնական որոշում չունե՞մ :)

Dragon
30.01.2009, 19:06
Նորը:hands
Հինը շատ անհարմար էր, դրա համար էլ գրեթե չէի էլ մտնում:
Նորից ամենաշատը էն ա դուր գալիս որ նոր գարառումների համար ռեֆրեշ տալ պետք չի:

Ձայնալար
30.01.2009, 19:07
Կարծում եմ կարելի է երկու զրուցարան ունենալ :oy

StrangeLittleGirl
30.01.2009, 19:15
Ես միանշանակ հնի օգտին եմ քվեարկել մի պարզ պատճառով. նորը դարձել է իսկական շիլաշփոթ ու ջրիկանոց: Հնում կարող էիր մարդու/մարդկանց հետ հանգիստ զրուցել, անգամ ջրիկանալ, բայց այնտեղ ամեն մեկը կարծես «իր գործով» էր զբաղվում: Իսկ նորում, եթե չես մասնակցում քննարկվող ընդհանուր մի խոսակցությանը, թվում է՝ խանգարում ես մյուսներին: Բացի դրանի, գունավոր գրառումներն աչք են ցավեցնում:

Dragon
30.01.2009, 19:18
... բայց այնտեղ ամեն մեկը կարծես «իր գործով» էր զբաղվում:

Աաա, պարզ ա ինչի ես դժգոհ: Որ են որը Չուկը չթողեց գործովդ զբաղվես:P

Նորը:hands
Ապրի Չուկը

Հ.գ.Բացի ընկերներից, մանացած ամեն ինչի նորն ավելի լավ ա, քան հինը:
Նոր ադմինն չի լինելու՞:D

Enigmatic
30.01.2009, 21:12
ինձ էլ նորը դուր չի գալիս,ճիշտա նորում մենակ լավ ջրիկանալա լինում ու անհետաքրքիրա,անգամ էս նորում հազարից մեկ եմ մտնում,էն էլ որոշ երեխեքի խաթր:oyէլ զրուցարանից կարելի ա ասել չեմ օգտվում:(

impression
30.01.2009, 21:23
Կարծում եմ կարելի է երկու զրուցարան ունենալ :oy

+1 :oy

Dragon
30.01.2009, 21:28
+1 :oy

-1=էլի 1:P

Մեկում որ գրեն, մյուսում ctrl v անե՞ն:D

Ambrosine
30.01.2009, 21:44
Կարծում եմ կարելի է երկու զրուցարան ունենալ :oy
Այո:)

StrangeLittleGirl
30.01.2009, 23:11
Աաա, պարզ ա ինչի ես դժգոհ: Որ են որը Չուկը չթողեց գործովդ զբաղվես
Չէ՛: Այսինքն, դա էլ կապ ունի, բայց դա միակ դեպքը չէր: Արդեն որերորդ անգամն էր՝ մտնում եմ էդ նոր զրուցարանը ու չեմ կարողանում հանգիստ զրուցել, որովհետև ոմանց համար հետաքրքիր չեն այն թեմաները, որոնց շուրջ ես զրուցում եմ: Կարծում եմ, շատերն են էդ խնդիրը ունեցել: Ավելին, պետք է նկատեմ, որ հին զրուցարան ամեն գիշեր մտնում էի ու հաճույքով մինչև առավոտ մնում: Իսկ նորի դեպքում այդպես չէ:

Հա՛, որպես փոխզիջումային տարբերակ կարելի է երկու զրուցարան ունենալ:

Chuk
30.01.2009, 23:16
+1 :oy

Լիլ, մեռա :D
Եթե չհասկացար, թե ինչի՞, հետո առանձին կասեմ:oy

Apsara
31.01.2009, 00:33
երկու զրուցարանն ինչ է անհնարի՞ն է. կարծումեմ մեկը մյուսին չեն խանգարի

Տատ
31.01.2009, 01:50
Հինը: Այն ընդհանուր ֆորումից կտրված չէր, մյուս ակտիվ թեմաներն էլ էին անընդհատ աչքիդ ընկնում, հնաարավոր էր միառժամանակ մի քանիսում մասնակցել:
Նոր ցրուցարանին մասնակցելով կորցնում ես կապը ֆոտումին, իսկ եթե մի-երկու բան գրեցիր ֆորումում՝ անվերադարձ կորում է ցրուցարանի «թելը»:
Ասես գետտո լինի՝ ջրիկների համար:

Kuk
31.01.2009, 02:01
Լիլ, մեռա :D
Եթե չհասկացար, թե ինչի՞, հետո առանձին կասեմ:oy

Ես մի վարկած ունեմ, ու դրա դեմը առար էն զրուցարանը փակելով, ինչի համար ուրախ եմ, ակումբը չաթ չի, որ ակումբի հետ կապ չունեցող մարդիկ մտնեն զրուցեն ու դուրս գան: Էդ խախտում չի, բայց դե տհաճ ա, գոնե իմ ու էլի մի քանի հոգու համար: Նենց որ դրա դեմը կարելի ա գեղեցիկ ձևով առնել, ինչպես և արվեց:)) Բայց դե էդ երկար չի տևի, Չուկ, ուրիշ բան պետքա մտածես աչքիս:))

ivy
31.01.2009, 11:40
Որպես իսկական կլաուստրաֆոբիկ՝ քվեարկել եմ հնի օգտին. կարգին լեն, բոլ տեղ էր:

Chuk
31.01.2009, 14:36
Դե՛ գնացեք, կբռնեմ երկուսն էլ կթողնեմ, բայց երկուսի ձևն էլ կփոխեմ :))

Ariadna
31.01.2009, 22:53
Հինը: Այն ընդհանուր ֆորումից կտրված չէր, մյուս ակտիվ թեմաներն էլ էին անընդհատ աչքիդ ընկնում, հնաարավոր էր միառժամանակ մի քանիսում մասնակցել:
Նոր ցրուցարանին մասնակցելով կորցնում ես կապը ֆոտումին, իսկ եթե մի-երկու բան գրեցիր ֆորումում՝ անվերադարձ կորում է ցրուցարանի «թելը»:
Ասես գետտո լինի՝ ջրիկների համար:

Երեկ ժամանակ չունեի, որ գրեի, հիմա մտա, ասեցի գրեմ, էն էլ տեսա, որ Տատը արդեն ասել է էն, ինչ ես պետք է ասեի :) Հին զրուցարանը իրոք ֆորումի մասնիկ էր, գործ անելիս էլ կարող էիր մտնել մի բան ասել, շարունակել գործդ, հետ 15 րոպեից պատասխանել, կամ էլ ուրիշ բաժնում մի ուրիշ թեմայում գրառում անեիր, իսկ էս մեկը շատ լարված է պահում, ու կարծես ֆորումի հետ կապ չունենա: Համն ու հոտը կորել ա, չգիտեմ, իսկ զրուցարանը կարծում եմ կարևոր մասնիկն էր ֆորումի :)

Moon
01.02.2009, 01:27
Ինձ համար միևնույն է, քանի որ համարյա զրուցարանում չեմ եղել, հազարից մեկ։ Բայց կարծում եմ սենց ավելի հարմար պիտի լինի։:)

Zangezur
01.02.2009, 03:41
Ինձ համար միևնույն է, քանի որ համարյա զրուցարանում չեմ եղել, հազարից մեկ։ Բայց կարծում եմ սենց ավելի հարմար պիտի լինի։:)

+1:)

Chuk
01.02.2009, 06:08
Տեսնե՞ս «հին», «նոր» տերմիններն ի՞նչ են նշանակում :think
Կա մի թեմա, որը ինչ-որ ժամանակով փակվել էր, տեխնիկական նորամուծություններից հետո վերաբացվել է, և կա չատային համակարգ, որը դեռևս վերազինվելու ու ավելի հարմարավետ է դառնալու: Ի՞նչ նոր, ի՞նչ հին:

Սրանք իրականում իրարից էապես տարբերվող բաներ են ;)

Rammstein
01.02.2009, 11:42

:D

Ասեմ Չուկ ջան, հինը նշանակում ա, որ էդ ավելի հնուց ա գործում, իսկ նորն էլ նշանակում ա, որ էդ հետո ա ստեղծվել... ;)

Դրանք տերմիններ չեն, այլ պայմանական բառեր, որոնց սահմանումը տվյալ թեմայի համար չնայած տրված չի, բայց բոլորս էլ հասկանում ենք իմաստը։ :)) :crazy

impression
01.02.2009, 11:42
Լիլ, մեռա :D
Եթե չհասկացար, թե ինչի՞, հետո առանձին կասեմ:oy

հա, չեմ հասկացել, ինձ հետո առանձին ասա էլի :oy:oy

Chuk
01.02.2009, 16:43
:D

Ասեմ Չուկ ջան, հինը նշանակում ա, որ էդ ավելի հնուց ա գործում, իսկ նորն էլ նշանակում ա, որ էդ հետո ա ստեղծվել... ;)

Դրանք տերմիններ չեն, այլ պայմանական բառեր, որոնց սահմանումը տվյալ թեմայի համար չնայած տրված չի, բայց բոլորս էլ հասկանում ենք իմաստը։ :)) :crazy
Ներողություն, սխալ էի հասկացել: Այսպիսով անկցացնենք պատմական փոքրիկ էքսկուրս, ապա անցնենք քվեարկության արդյունքների հրապարակմանը, ապա նախկինում ունեինք օֆտոպանոց թեմա, հետո ստեղծեց չատի տիպի զրուցարանը (հինը), հետո դա փակվեց, բացվեց «Զրուցարան» թեման (նորը), հետո նորից բացվեց չատի տիպի զրուցարանը (հինը): Հետևաբար հին տարբերակին քվեարկողները, որոնք մեծամասնություն էին, կողմ էին չատային համակարգին, միաժամանակ նոր տարբերակի փոխարեն նշված էր «Ներկայիս», այլ ոչ թե սոսկ նոր ու դրա օգտին քվեարկողները նույնպես չատային համակարգին էին կողմ: Այլ կերպ ասած բացարձակ մեծամասնությանը պետք էր չատային համակարգը:

Ինչևէ, Ավետ, ընդհանրապես ես քեզ խորհուրդ կտայի առանց ղեկավարության այս կամ այն գործողության մոտիվներն իմանալու, առանց հետագա հնարավոր քայլերի մասին իմանալու նման հարցումներ չբացել: Դա պարզապես սիրուն չի:

հա, չեմ հասկացել, ինձ հետո առանձին ասա էլի :oy:oy
Հետո կասեմ :)

Rammstein
04.03.2009, 00:05
Իրականում պարզվեց, որ քվեարկության արդյունքները նաև հնարավոր է, որ հաշվի առնվեն, այնպես որ շնորհակալություն Rammstein:
Խնդրեմ... :unsure

Ինչևէ, Ավետ, ընդհանրապես ես քեզ խորհուրդ կտայի առանց ղեկավարության այս կամ այն գործողության մոտիվներն իմանալու, առանց հետագա հնարավոր քայլերի մասին իմանալու նման հարցումներ չբացել: Դա պարզապես սիրուն չի:

Արտակ, իհարկե կներես, բայց ինձ համար ավելի նախընտրելի կլիներ, որ էս թեման հենց սկզբից էլ փակեիր, քան թե վերջում ինձ հանդիմանեիր այն բացելու համար։ :pardon :oy :(
Ես թեման բեցելիս չէի բացառում, որ որոշ մարդկանց (մասնավորապես` քեզ) այն կարող է դուր չգալ, բայց իմ հույսը նրա վրա էր, որ այդ դեպքում թեման պարզապես կփակվի։ :unsure

Chuk
04.03.2009, 00:37
Ավետ, շնորհակալություն 1 ամիս 3 օր հետո պատասխանելու համար:

Մոդերատորական. թեման փակվում է: