PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Տարօրինակը



comet
29.01.2009, 11:15
-Ողջույն:
-Որտե՞ղ ես:
-Տաս րոպեից այդտեղ կլինեմ:
-Սպասում եմ:
-Անհանգստանում ե՞ս:
-Հա…
-Թուլացիր:
-… Ես քո համար համով բան եմ պատրաստել… ,- ասում եմ` երևի ուրիշ ասելու բան չգտնելով:
-Ուրեմն հինգ րոպեի'ց այդտեղ կլինեմ:
-Լավ,- ժպտում եմ:
«Թուլացի'ր, թուլացի'ր,- կրկնում եմ մտքումս,- ամեն ինչ նորմալ է»:
Անկախ ինձնից քայլում եմ դեպի հայելին: Անիմաստ է` ժպտում եմ մի տեսակ անհանգիստ, կարիք չկա հայելու մեջ նայելու: Հետ եմ դառնում: Մինչ քայլում եմ սենյակից սենյակ, դռան զանգն հնչում է: Նա է:
Բացում եմ դուռը: Ժպտում է: Դա ինձ մի փոքր վստահություն է տալիս: Լռում ենք: Ընդամենը մի քանի վայրկյան է տևում դա, բայց ինչ-որ ձգձգվող վայրկյաններ են:
Անխոս ձեռքով ցույց եմ տալիս` արի ներս: Շփոթված եմ, բայց հայացքս փախցնել չեմ կարողանում:
-Ո՞նց ես,- առաջինն ինքն է սկսում` փրկելով ինձ ստեղծված վիճակից:
-Սպասում էի,- ժպտում եմ:
-Ներս չե՞ս հրավիրում:
-Ա՜ա… Իհարկե…
Հյուրասենյակ ենք գնում:
-Ուրեմն այստեղ ես ապրո՞ւմ:
-Ինչպես տեսնում ես…
Նստում ենք: Մի քանի անկապ հարցերից ու պատասխաններից հետո երկուսս էլ լռում ենք: Զգում եմ, որ իմ` իրեն մի փոքր գաղտագողի ուսումնասիրելը փոխադարձ է ու դա ինձ ավելի է շփոթեցնում:
-Հա, բայց դու ինձ բան էիր խոստացել,- նորից նա է փրկում իրավիճակը:
-Ի՞նչ…
-Ինչ-որ համով բաներից էիր խոսում:
-Հա՜, ներիր, իհարկե, ես հիմա…
Նրա անկաշկանդ պահելաձևն ինձ ավելի է վստահություն ներշնչում:
-Կօգնե՞ս ինձ:
-Ինչո՞վ կարող եմ:
- … Ուղղակի սպասիր այստեղ…
Ժպտում է:
Հինգ րոպեից սեղանը պատրաստ է:
-Սոված եմ, ո՞նց էիր կռահել:
-Ես էլ… Քեզ էի սպասում:
Նայում է սեղանին դրված ուտելիքին.
-Հոտից ու տեսքից արդեն պարզ է, որ խոսքիդ տերն ես, իրոք համեղ բան է:
Ուտում է: Անկաշկանդ է, մի քիչ վայրենի, ավելորդ ձևականություններից զերծ: Դանակից ընդհանրապես չփորձեց օգտվել:
Ես երևի չափից դուրս կլանվեցի նրա շարժուձևն ուսումնասիրելով:
Ինձ դուր էր գալիս հետևել, թե ինչպես է նա ուտում: Նա տարօրինակ էր, գեղեցիկ, անկաշկանդ, ինչ-որ անբնական հմայք կար նրա մեջ: Ու ես վերջնականապես համոզվեցի, որ նա նման չէ բոլորին:
Նա այնքան արագ էր ուտում, որ թվում էր` մի շաբաթ բան չի կերել: Մի կտոր էլ եմ ավելացնում ու նա չի հրաժարվում: Դա ինձ ևս մի անգամ ժպտալու առիթ է տալիս: Ոչինչ չեմ ուտում, ուղղակի նայում եմ: Հարցնում է.
-Ինչո՞ւ չես ուտում:
-Ես… Ես հիանում եմ քեզանով…
Մի խորամանկ հայացք է գցում վրաս, բայց այնքան գեղեցիկ, որ կաշկանդվել այդ հայացքից հնարավոր չի լինում:
-Շատ համեղ էր, ի՞նքդ էիր պատրաստել:
Գլխով դրական պատասխան եմ տալիս.
-Քեզ համար:
Ժպտում է: Փորձում եմ ժպիտի միջից ինչ-որ բան որսալ: Չեմ կարողանում:
-Սուրճ ուզո՞ւմ ես:
-Միայն թե դառը:
-Լավ,- դուրս եմ գալիս խոհանոց: Երեք-չորս րոպեից սուրճի հետ միասին վերադառնում եմ հյուրասենյակ ու… Նա քնած է: Մի պահ թվում է` կատակում է:
-Հե՜յ,- կամաց ձայն եմ տալիս` հազիվ զսպելով զարմանքիս միախառնված ծիծաղս,- կատակո՞ւմ ես:
Բայց համոզվում եմ, որ իրոք քնած է: Անսպասելիությունից քարացել եմ: Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ նա աշխարհում եղած ամենաանկանխատեսելի մարդկանցից է:
Քնում է, բավականին երկար, երևի մեկ-երկու ժամ: Այդ ամբողջ ընթացքում ես նրանից չեմ հեռանում, փոքր-ինչ հեռու նստած ուղղակի նայում եմ ու մտածում, թե որքան անկատար կարող է լինի աստծո ստեղծած կատարելությունը… կամ գուցե հակառակը…
Հանկարծ բջջայինս զանգում է ու նա արթնանում է: Ասում եմ.
-Ներիր, չէի ուզում խանգարել:
-Ի՞նչ ես ասում, դու ներիր: Քնե՞լ էի,- ժամացույցին է նայում,- ամբողջ գիշեր աշխատել էի:
-Սուրճդ սառել է, տաքացնե՞մ:
-Հա,- տրորում է աչքերը,- բայց արդեն ուշ է,- ասում է կարծես ինքն իրեն:
Մինչ սուրճն եմ տաքացնում, խոհանոց է մտնում:
-Մեկ ուրիշ անգամ սուրճը, ներիր, դուրս եմ գալիս:
Զարմացած նայում եմ նրան: Ժպտում է: Ոչինչ պատասխանել չեմ կարողանում: Քայլում է դեպի դուռն ու ես ինքնաբերաբար ուղեկցում եմ նրան:
-Կկարոտեմ քեզ,- աչքով է անում,- դու հրաշք ես,- շշնջում է ականջիս արդեն շքամուտքից ու ներքև վազում:
…Նրա վարվելակերպն այնքան անսպասելի էր: Ես մի քանի վայրկյան քարացած կանգնում եմ դռան շեմքին, հետո սթափվում ու ներսից մեջքով հենվելով դռանը` փակում այն: Հետո դռան հետ սահելով նստում եմ գետնին:
-Աստված իմ, նա ինձ հանդիպած մարդկանցից ամենատարօրինակն է…
Զարմանալի է, բայց ես ժպտում էի...

Rhayader
29.01.2009, 11:33
Փաստորեն, աշխարհում ինձանից բառադի տպեր էլ կան:D

Morpheus_NS
29.01.2009, 12:19
Շատ սահուն կարդացվեց, գրելաոճն էլ ինձ շատ հարազատ է: Մի խոսքով՝ շաաաաաաատ ապրես:hands

Second Chance
29.01.2009, 12:29
Ինչ լավն էր,:) փշաքաղվեցի :love ապրես
Գիսաստղ ջան շարունակությունն էլ կգրես՞, ճիշտ է ինքը ավարտուն է, բայց մի տեսակ ահավոր շարունակության կարիք է զգացվում /իմ մեջ/ , լավ կլինի շարունակես եթե վստահ ես, որ չես փչացնի;)
Մեկ էլ կասես հիմքն իրակա՞ն է թե ոչ:

comet
29.01.2009, 12:46
Ինչ լավն էր,:) փշաքաղվեցի :love ապրես
Գիսաստղ ջան շարունակությունն էլ կգրես՞, ճիշտ է ինքը ավարտուն է, բայց մի տեսակ ահավոր շարունակության կարիք է զգացվում /իմ մեջ/ , լավ կլինի շարունակես եթե վստահ ես, որ չես փչացնի;)
Մեկ էլ կասես հիմքն իրակա՞ն է թե ոչ:

Մերսի:) Շարունակություն չեմ կարծում, որ կլինի:)
Ավելի շուտ, եթե շարունակություն լինի, դա մի ուրիշ պատմություն կլինի;)
Իսկ հիմքը...:oy Ճիշտն ասած շատ էի ուզում պատկերացնել իմ հանդիպումը մի շատ տարօրինակ մարդու հետ ու... տենց էլ չկարողացա պատկերացնել:D

impression
29.01.2009, 12:52
Լսի, էդ քո տարօրինակը նենց ինձ նման էր :D

Chuk
21.04.2009, 04:32
Տարօրինակ չէր, ուղղակի սոված մարդ էր... սա էսպես, կատակի կարգով: Իսկ ընդհանրապես ուզում եմ ասել, որ վերջին օրերին, Comet, կարդում եմ ստեղծագործություններդ ու զարմանում, որ մինչ այս չեմ կարդացել... իմ համար շատ հաճելի անակնկալ էր, լավ ես գրում ու... տարօրինակ ես.. անսպասելի ու տարբեր :)

Շարունակելու մասին խոսք եղավ... կարծում եմ... չէ, վստահ եմ, որ չպիտի լինի: Շարունակությունը կփչացնի, կվերացնի այն ինչ կա, կփոխի լրիվ: Ինքն ավարտուն է, թե ավարտուն չի, չգիտեմ, բայց ամբողջական է: Սիրուն էր... հա, ես էլ ժպտում, թեկուզ և զարմանալի է :)

comet
21.04.2009, 08:53
Տարօրինակ չէր, ուղղակի սոված մարդ էր... սա էսպես, կատակի կարգով: Իսկ ընդհանրապես ուզում եմ ասել, որ վերջին օրերին, Comet, կարդում եմ ստեղծագործություններդ ու զարմանում, որ մինչ այս չեմ կարդացել... իմ համար շատ հաճելի անակնկալ էր, լավ ես գրում ու... տարօրինակ ես.. անսպասելի ու տարբեր :)

Շարունակելու մասին խոսք եղավ... կարծում եմ... չէ, վստահ եմ, որ չպիտի լինի: Շարունակությունը կփչացնի, կվերացնի այն ինչ կա, կփոխի լրիվ: Ինքն ավարտուն է, թե ավարտուն չի, չգիտեմ, բայց ամբողջական է: Սիրուն էր... հա, ես էլ ժպտում, թեկուզ և զարմանալի է :)

Շնորհակալ եմ:) :oy

Chilly
21.04.2009, 09:45
Comet ջան, ընտիր պատմվածք է... վերջապես հասկացա թե ինչու են երբեմն ինձ տարօրինակ ասում :oy :D

Չիպ
21.04.2009, 14:10
Comet ջան սահուն կարդացվող ու բավականին հետաքրքիր պատմվածք էր…

Lion
21.04.2009, 20:40
Հիանալի պատմվածք էր, հիանալի ոճ, սահուն գրվածք, շատ մարդկային: Ինձ դուր եկավ...

Հ.Գ. Իրական կյանքում նման տղաների հետ... մեղմ ասած դժվար է:)