PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգիչը գողացել են...

Marat
28.01.2009, 16:15
Բարի լույս, մի այսպիսի հարց, միգուցե և ֆանտաստիկայի ոլորտից...

վերջերս գողացան իմ նոտբուքը. հիմա ես ունեմ դրա ցանցային քարտի (LAN) ֆիզիկական հասցեն (Physical Address), հիմա ուզում էի հարցնել, հնարավոր է այրդոք պրովայդերների միջոցով ֆիքսել այն IP-հասցեն ու նաև տան հասցեն, որտեղից որ ինտերնետ մուտք են գործել, օգտագործելով իմ ֆիզիկական հասցեն։

Այսինքն մոտավորապես այսպես եմ պատկերացնում.

ես իմ LAN-ի ֆիզիակական հասցեն տալիս եմ պրովայդերներին, իրենք դա ինչ-որ մի տեղ գրանցում են, ու հենց որ իմ նոթբուքով մտնեն ինտերնետ, պրովայդերների մոտ ֆիքսվի IP-ն կամ հեռապոսահամարը (եթե dial-up) է ու հետո համապատասխան օրգանները այցելեն այդ հասցեով.

Շնորհակալ կլինեմ օգնության կամ խորհուրդների համար

Xelgen
28.01.2009, 16:40
Նախ ցավաքցում եմ,
Երկրորդը, MAC Address-ը վերաբերվում է միայն Ethernet և Wi-Fi-ին։ Դիալ-ապի ժամանակ, ոչ մի ձև չես տարբերի մեկը-մյուսից։

Երկրորդը, ոչ բոլոր պռովայդեռները ֆիքսում են մի տեղ ետ հասցեները, որ հետո ստուգեն, ու համարյա ոչ ոք չունի սև ցուցակ, որ հենց տենց հացե առաջանա, ինչ-որ ձև իմաց տրվի։
Տեխնիկապես դա ֆանտաստիկա չի, բայց ես կասկածում եմ որ դու առանձ որևէ երաշխիքի որ այս լապտոպով Հայաստանում անմիջապես միացել են լան/անլար-ով պռովայդերին, կընկնես 1000-ավոր պռովայդեռների դռները, համոզես-խնդրես, հասցեն թողնես և այլն։
Անիմաստ է։

Բացի դրանից, ճիշտ է քիչ հավանական հայաստանում գողացած լապտոպի հետ, բահց MAC հասցեն շատ հեշտ կարելի է փոխել ցանկցացած այլ մեկի, եթե աշխատում եք Լինուքս/*ԲՍԴ ՕՀ-ներով։

Իսկ, ահա սրա նման մի բան (http://adeona.cs.washington.edu/), եթե ժամանակին տեղադրվեր հիմա ձեզ կարող էր օգնել։

Աթեիստ
29.01.2009, 00:15
MAC հասցեն շատ հեշտ կարելի է փոխել ցանկցացած այլ մեկի, եթե աշխատում եք Լինուքս/*ԲՍԴ ՕՀ-ներով

Mac հասցեն Windwos-ում ևս հեշտությամբ փոխվում է։

Xelgen
29.01.2009, 02:08
Աթեիստ> Հա ճիշտ ես, փաստորեն լավ կյանքից հետ եմ մնացել :)

VisTolog
04.02.2009, 14:41
Իսկ հնարավորա նոթբուքի մեջ ինչ որ GPS ծրագիր տեղադրելով, ու GPS-ի տվյալներն օգտագորխելով գտնել գողացված նոթբուքը:think չերեզ ինտերնետ :think

Xelgen
05.02.2009, 02:00
Հա, հնարավոր է, ու ինձ թվում է նման ծրագրեր կլինեն, ուրիշ հարց որ ներդրված ԳՊՍ-ով լապտոպները հազվագյուտ երևույթ են, ու հանդիպում են հիմնականում նախատեսված դաշտային պայմաններում ճանապարհող մասնագետների համար, օրինակ Panasonic-ի լապտոպները։

Կրկին եթե անգրագետ/ստանդարտ գողերի հետ գործ ունենք, ոչ թե հատուկ ծառայությունների համապատասխան մասնագետներով և սարքավորումով։

aerosmith
05.02.2009, 14:09
որ խնդրեմ էդ ադեօնայի մասին մի եկու խոսք կասեք???

Հովհաննես
22.03.2009, 18:30
Ցանկացած համակարգիչ ունի իր անունը, որը ունիկալ է, ու ինտերնետ մտնելուց սովորաբար IP-ի հետ անունն էլ է գնում կարելի է գտնել այն չեմ կարծում, որ նոուտբուք սարքողները այդ հարցի վրա մտածած չլինեն

Xelgen
22.03.2009, 19:18

Ի՞նչ «անունի» մասին է խոսքը, այն էլ ամեն մի ցանցային պակետի հետ ուղղարկվող։

Աթեիստ
22.03.2009, 20:59
Ցանկացած համակարգիչ ունի իր անունը, որը ունիկալ է, ու ինտերնետ մտնելուց սովորաբար IP-ի հետ անունն էլ է գնում կարելի է գտնել այն չեմ կարծում, որ նոուտբուք սարքողները այդ հարցի վրա մտածած չլինեն
Երկար գրելու ժամանակ չունեմ, պարզապես ասեմ, որ սխալվում ես, նման բան գոյություն չունի։
Ցանկացած համակարգչի ցանկացած բնութագրիչ կարելի և փոխել։

Հովհաննես
22.03.2009, 21:40
Երկար գրելու ժամանակ չունեմ, պարզապես ասեմ, որ սխալվում ես, նման բան գոյություն չունի։
Ցանկացած համակարգչի ցանկացած բնութագրիչ կարելի և փոխել։

Նույնիսկ S/N-ը?

Հովհաննես
22.03.2009, 21:47
Կարճ ասած փորձիր МАC Address-ի միջոցով գտնել, նախ որոհետև դժվար է ենթադրել, որ գողացողը կփոխի МАC Address, ահագին ծախս է, մնում է հույս ունենալ, որ գողացողը ինտերնետ կմտնի

Աթեիստ
22.03.2009, 21:51
Նույնիսկ S/N-ը?
Նույնիսկ հեռախոսների IMEI-ը (որն անհամեմատ ավելի կարևոր է, քան նոթբուքի սերիական համարը) հնարավոր է փոխել։
Իսկ համակարգչի MAC-ը փոխելու համար առաջարկեմ մի քանի տարբերակ
1․ հեշտ տարբերակ` Device Manager-ում բացում ես ցանցային քարտի պատամետրերը, Advanced թերթիկում գրում ես ցանկացած MAC հասցե Network address բաժնում։
2․ Ավելի "դժվար" տարբերակ` ինտերնետից քաշում ես փոքրիկ ծրագիր (http://tmac.technitium.com/tmac/index.html), որն ընդմիշտ կփոխի MAC հասցեն։

Հովհաննես
22.03.2009, 22:01

Հույս ունենաք գողացողը չգիտի այդքանը բայց փորձը փորձանք չի բերում պիտի providerin ասվի

Xelgen
22.03.2009, 22:41
Հույս ունենաք գողացողը չգիտի այդքանը բայց փորձը փորձանք չի բերում պիտի providerin ասվի

Հազարավոր մանր, միջին և խոշոր պռովայդեռներից ո՞ր մեկին։
Իզուր հույսեր մարդուն մի տվեք։

Հովհաննես
22.03.2009, 22:49
Հազարավոր մանր, միջին և խոշոր պռովայդեռներից ո՞ր մեկին։
Իզուր հույսեր մարդուն մի տվեք։
Armincoin

monster
25.04.2009, 21:19
Ճիշտա ասում մեր Xelgen ախպերը. հենա էսօրվա օրով
ոնց նայումես գողացված համակարգիչներ են
ծախում, որ մեկինեն բռնել ??? Պրովայդերները
գլուխ չեն դնի, Հայաստանում բառդակա... Մնումա
մի հատել TV-ով գողցած էժան կոմպերի գովազդ տան...

Դրա համար առաջինը պետքա մեր ջահելության
մեջից հանվի "գողցող" բառի դրական նշանակությունը:
Ամոթ չի ? "Հանցագործ" անտեր շները շատ ջահելների
կուռք են դառել, դրա համարել որ իմանան էլ ովա
գողացել, չեն ասի... ասում եմ չէ ստե բառդակա...

eduard30
09.02.2010, 17:31
Բարի լույս, մի այսպիսի հարց, միգուցե և ֆանտաստիկայի ոլորտից...

վերջերս գողացան իմ նոտբուքը. հիմա ես ունեմ դրա ցանցային քարտի (LAN) ֆիզիկական հասցեն (Physical Address), հիմա ուզում էի հարցնել, հնարավոր է այրդոք պրովայդերների միջոցով ֆիքսել այն IP-հասցեն ու նաև տան հասցեն, որտեղից որ ինտերնետ մուտք են գործել, օգտագործելով իմ ֆիզիկական հասցեն։

Այսինքն մոտավորապես այսպես եմ պատկերացնում.

ես իմ LAN-ի ֆիզիակական հասցեն տալիս եմ պրովայդերներին, իրենք դա ինչ-որ մի տեղ գրանցում են, ու հենց որ իմ նոթբուքով մտնեն ինտերնետ, պրովայդերների մոտ ֆիքսվի IP-ն կամ հեռապոսահամարը (եթե dial-up) է ու հետո համապատասխան օրգանները այցելեն այդ հասցեով.

Շնորհակալ կլինեմ օգնության կամ խորհուրդների համար

Marat ջան եթե ունես նոտբուքի բոլոր փաստաթղթերը ապա հաստատ կգտնես շատ հեշտ, պետք է դիմես «ոստիկներին»:
Ցանգացած համակարգիչ կամ բջջային եթե գրանցված է այսինքն «աբոնեմենտ» կամ միացված է «ինտերնետ» ցանցին, շատ հեշտ կարելի է գտնել:
Հաջողություն:

masivec
09.02.2010, 20:53
Marat ջան եթե ունես նոտբուքի բոլոր փաստաթղթերը ապա հաստատ կգտնես շատ հեշտ, պետք է դիմես «ոստիկներին»:
Ցանգացած համակարգիչ կամ բջջային եթե գրանցված է այսինքն «աբոնեմենտ» կամ միացված է «ինտերնետ» ցանցին, շատ հեշտ կարելի է գտնել:
Հաջողություն:
Ոստիկներին՞:'
Ոնց ա երևում որ հոլանդացի ա:lol

eduard30
18.02.2010, 23:33
Ոստիկներին՞:'
Ոնց ա երևում որ հոլանդացի ա:lol

Դու, որ անձամբ գնաս գտնես մտածել ես ինչ՞ կդառնաս, դու քո մեջ մտածել՞ ես թե, ով է գողացված իրերը գտնում տերերին վերադարցնում:
Քո նման մտածողն է քանդում հայրենիքս:

Chuk
18.02.2010, 23:50
Դու, որ անձամբ գնաս գտնես մտածել ես ինչ՞ կդառնաս, դու քո մեջ մտածել՞ ես թե, ով է գողացված իրերը գտնում տերերին վերադարցնում:
Քո նման մտածողն է քանդում հայրենիքս:
Արա դե հերիք ա էլի հայրենիքը լքած լինելով հայրենիքը քանդելուց խոսես :angry

eduard30
19.02.2010, 00:18
Արա դե հերիք ա էլի հայրենիքը լքած լինելով հայրենիքը քանդելուց խոսես :angry

Ճիշտ է ես լքած եմ, բայց չեմ քանդում այլ փորցում եմ սարքել: Բայց որքան որ քոնն է էտքան էլ իմն է:

Chuk
19.02.2010, 00:40
Ճիշտ է ես լքած եմ, բայց չեմ քանդում այլ փորցում եմ սարքել: Բայց որքան որ քոնն է էտքան էլ իմն է:

Դու բարոյական իրավունք չունես էստեղ ապրողին մեղադրել ոստիկանին վատ վերաբերվելու մեջ: Տաքուկ տեղից խոսելը հեշտ ա: Սկզբից էդ բարոյական իրավունքը վաստակի, իսկ հետո դադարացրու օֆտոպը: Հաջորդ նման գրառումները տուգանվելու ու ջնջվելու են:

keyboard
19.02.2010, 15:15
Վերջերս Դելլ ընկերության սեմինարն էր, շատ լավ լուծում են առաջարկում համակարգիչների գողության դեմ, չգիտեմ ինչքանով է արդյունավետ, բայց իրենց ներկայացնելով բավականին հաջող էր:
Վճարվում է տարեկան յոթանասուն ամն դոլարի չափ գումար, նոթբուքի կամ ստացիոնար համակարգչի վրա փակցվում է իդենտիֆիկացիոն համար,պիտակ, որը պոկելու համար պահանջվում է, եթե ճիշտ եմ հիշում մոտ հարյուր կգ ուժ, անգամ պոկելու դեպքում դրա տակ չնջվող նյութով գրված է, որ համակարգիչը գողացված է:Իսկ այդ իդենտիֆիկացիոն համարը կա իրենց բազզայում, դիմելով իրենց իրենք առաջարկում են երկու տարբերակ:
Բիոսի մակարդակով համակարգչի արգելափակում "ինտերնետ մուտք գոծելուց հետո իհարկե":
Տվյալների ամբողջական ոչնչացում, նորից ինտերնետ մուտք գործելու դեպքում:
Թե ոնց է աշխատում, ՄԱԿ-ով, թե ուրշ կերպ չգիտեմ, բայց եթե աշխատում է, կարծում եմ այնքան էլ թանկ չի:

Helios
20.02.2010, 23:48

Ինձ թվումա նոթբուքի տիրոջը ավելի շատ հետաքրքրումա որ իրա նոթբուքը վերադարձվի այլ ոչ թե տվյալների ոչնչացում կատարվի:)
տվյալ դեպքում վնասվումա գողացողը... բայց ումից որ գողացել են էլի մնումա առանց նոթբուքի:(

armen9494
10.03.2010, 17:30
Իսկ եթե համակարգիչը ֆորմատ ա արվել, դա կօգնի՞

One_Way_Ticket
10.03.2010, 17:34
Նախ համակարգիչը ֆորմատ չեն անում:
Հետո էլ` կօգնի ինչի՞ն:

Jerry
31.03.2010, 19:31
Աթեիստ դու էլ ես սխալվում, լափթոփների և միյուս կոմպերի վար կա կոդեր վորը գտնվում է պլատի(հայերեն տարբերակը չգիտեմ) վրա վորը հնարավոր չե փոխել:

Աթեիստ
31.03.2010, 20:40
Աթեիստ դու էլ ես սխալվում, լափթոփների և միյուս կոմպերի վար կա կոդեր վորը գտնվում է պլատի(հայերեն տարբերակը չգիտեմ) վրա վորը հնարավոր չե փոխել:

Եթե կոմպի տերը գա հասնի կոմպին, վերջին բանը որ նա կնայի, կլինի պլատայի վրայի կոդը։
Խնդրում եմ մինչև ինչ-որ բան գրելը ըմբռնել թեմայի նյութը։

Jerry
01.04.2010, 21:56
ետ պալատայի վրայի թվերը ինտերնետում ֆիքսվում են, ինչպես նաև հեռախոսինը: