PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ն է ՀՀ-ի պետաիրավական /քաղաքական/ ռեժիմի բնույթը

Ambrosine
28.01.2009, 00:35
Հարցմանը մասնակցելիս ճիշտ կողմնորոշվելու համար նախ սահմանեմ ռեժիմը, ապա ներկայացնեմ ռեժիմների դասակարգումը:

Ռեժիմը բնութագրվում է որպես բարձրագույն պետական իշխանության իրականացման միջոցների ամբողջությունը:

Գոյություն ունի պետաիրավական ռեժիմի 2 ձև՝
1.դեմոկրատական,
2. հետադիմական, որն ընդգրկում է տարաբնույթ ռեակցիոն, հեադիմական ռեժիմները:

Դեմոկրատական ռեժիմի առանձնահատկությունները՝
ա. ժողովրդական սուվերենության առկայություն,
բ. մարդու իրավունքների ռեալ առկայությունը և առաջնությունը,
գ. պետության կամայականության սահմանափակումը իշխանությունների բաժանման միջոցով,
դ. քաղաքացիական հասարակության առկայությունը, որը սահմանում է սոցիալական հսկողությունը իշխանության գործունեության նկատմամբ,
ե. իրավունքի առաջնությունը և օրենքի գերակայությունը,
զ. դեմոկրատական ռեժիմը ենթադրում է նաև օրինականության խստիվ ռեժիմի առկայություն, որի պայմաններում առաջին հերթին իշխանությունն է գործում իրավունքի հիման վրա և օրենքի սահմաններում…

Հետադիմական /ավտորիտար/ ռեժիմները ունեն հետևյալ առանձնահատկությունները՝
ա. ժողովրդական սուվերենության բացակայությունը կամ ֆորմալ, ձևական բնույթը,
բ. մարդու իրավունքների բացակայությունը,
գ. պետության լայնածավալ կամայականությունները,
դ. օրինականության բացակայությունը,
ե. իրավունքի ձևական բնույթը և ապօրինությամբ փոխարինումը…

Ռեակցիոն ռեժիմների մեջ առանձնանում է տոտալիտար ռեժիմը, որը սահմանում է համատարած պետական հսկողություն հասարակական կյանքի առանց բացառության բոլոր ոլորտների նկատմամբ

/կարող եմ մանրամասնել/
գրեք ձեր կարծիքը:)

Elmo
28.01.2009, 01:01
Մի հատ արտահայտություն կա, բայց գռեհիկ ա էլի, թէ չէ լավ բնութագրում ա:

Dragon
28.01.2009, 02:46
Իսկ ես թեման ինչ կապ ունի իրավաբանության հետ, սրա տեղը քաղաքականություն բաժինն ա:

Ի՞նչ է նշանակում պետաիրավական (քաղաքական) ռեժիմի բնույթ: Ախր հո բառերի կույտեր գրելով չի, մենակ ազդեցիկ հնչի չէ՞ ու ինչքան անհասկանալի էնքան լավ:
Երեվի ի նկատի ունեք կառավարման համակարգը կամ ձեր ասած ռեժիմը: Ամեն դեպքում ինչ էլ նկատի ուեցած լինեք հաստատ իր տեղում չի:

Հ.Գ. Ադմիններ ջան եթե հնարավոր է, ես թեման տարեք քաղաքականություն բաժին:

Ներողություն, ուղղակի չեմ կարողանում հանգիստ նայել, թե ես բաժինը ոնց է դառնում դեսից-դենից:
Թեմաներ ստեղծելուց առաջ կարդացեք վերնագիրը.
Իրավաբանություն
Մարդու իրավունքներն ու պարտականությունները, օրենքը, նրա գերակայությունը և կիրառումը:

REAL_ist
28.01.2009, 02:57
համաձայն եմ Dragon-ի հետ, Աստղ ջան քաղաքական հարցեր են սրանք ավելի շատ
հլը կառավարման ձևերը ինչ որ տեղ կարելիա այս բաժնում քննարկել, բայց ոչ պետական ռեժիմը, որը ավելի նեղ հասկացություն է քան քաղաքական ռեժիմը, իսկ քաղաքական ռեժիմը քաղաքականություն բաժնում պետք է քննարկվի
իրավական տեսանկյունից հարցման պատասխանը միանշանակ է

dvgray
28.01.2009, 03:35
Համարյա թե տոտալիտար է: Կամ ավելի ճիշտ լրիվ տոտալիտար է:
Հասարակարգն էլ ճորտատիրական հասարակարգ:

Ambrosine
28.01.2009, 17:59
Իսկ ես թեման ինչ կապ ունի իրավաբանության հետ, սրա տեղը քաղաքականություն բաժինն ա:

Ի՞նչ է նշանակում պետաիրավական (քաղաքական) ռեժիմի բնույթ: Ախր հո բառերի կույտեր գրելով չի, մենակ ազդեցիկ հնչի չէ՞ ու ինչքան անհասկանալի էնքան լավ:
Երեվի ի նկատի ունեք կառավարման համակարգը կամ ձեր ասած ռեժիմը: Ամեն դեպքում ինչ էլ նկատի ուեցած լինեք հաստատ իր տեղում չի:

Հ.Գ. Ադմիններ ջան եթե հնարավոր է, ես թեման տարեք քաղաքականություն բաժին:

Ներողություն, ուղղակի չեմ կարողանում հանգիստ նայել, թե ես բաժինը ոնց է դառնում դեսից-դենից:
Թեմաներ ստեղծելուց առաջ կարդացեք վերնագիրը.
Իրավաբանություն
Մարդու իրավունքներն ու պարտականությունները, օրենքը, նրա գերակայությունը և կիրառումը:
Էս հարցը ինչքան էլ քաղաքագիտական է, բայց իրավագիտությունն էլ է ուսումնասիրում, իսկ քաղաքականությունում չբացեցի, որովհետև քաղաքականություն է բաժինը, ոչ թե քաղաքագիտություն կամ կրատոլոգիա: Իրավագիտությունը չի ուսումնասիրում պետությունը? Ուսումնասիրում է: Չի ուսումնասիրում պետության ձևը? Էլի ուսումնասիրում է

Ամեն դեպքում խնդիր չկա, թող քաղաքկանություն բաժին տեղափոխվի

Ambrosine
28.01.2009, 19:34
համաձայն եմ Dragon-ի հետ, Աստղ ջան քաղաքական հարցեր են սրանք ավելի շատ
հլը կառավարման ձևերը ինչ որ տեղ կարելիա այս բաժնում քննարկել, բայց ոչ պետական ռեժիմը, որը ավելի նեղ հասկացություն է քան քաղաքական ռեժիմը, իսկ քաղաքական ռեժիմը քաղաքականություն բաժնում պետք է քննարկվի
իրավական տեսանկյունից հարցման պատասխանը միանշանակ է
Ռեալիստ ջան, գիտես նման է ինչին? Որ մեկը միջազգային իրավունքի մասին թեմա բացի էս բաժնում, մտնենք գրենք, թե ավելի ճիշտ է քաղաքականության բաժնում բացվեր, քանի որ նրա սկզբունքները քաղաքական բնույթ ունեն

Ու չհասկացա, թե ինչն էր անհասկանալի ու գեղեցիկ հնչող? Եթե պետաիրավական ռեժիմ չի, ասեք իմանամ, երևի 1 ժամ առաջ են անվանափոխել, չգիտեմ, կամ որ իրավագիտությունում դա արդեն քաղաքական չի կոչվում, դա էլ ասեք՝ իմանամ: Ու վաբշե ես չեմ հասկանում հանգիստ նայել-չնայելը: Ես ընդամենը ուզում էի ակտիվացնել վաղուց արդեն կորած այս բաժինը: Բա ինչի եք հանգիստ նայում, որ քաղաքականության բաժնում մոտ 500 թեմա կա, զվարճալի բաժնի թեմաները փթթում են, համաքաղաքացիներին չեն հետաքրքրում իրենց իրավունքները: Այ սրա համար անհանգստացեք, ոչ թե...

եթե այս թեման լիներ քաղաքականության բաժնում, ոչ թե դեռ 6 հոգի քվեարկած կլիներ, այլ՝ 66: Ու այնքան վատ վիճակում է այս բաժինը, որ նույնիսկ մոդերատոր չունի

REAL_ist
28.01.2009, 19:53
Աստղ ջաան ես չեմ ասում իրավական հարցեր չեն, բայց համոզված եմ որ իրավական տեսանկյունից չեն քննարկվելու էս թեմայում, իրավական տեսանկյունից միանշանակա որ գործումա ժողովրդավարական ռեժիմը, քանի որ իրավական համակարգը մեր մոտ ժողովրդավարականա, իրավունքը քննարկում և սահմանումա այն թե ինչպես պետքա լինի, ոչ թե այն թե ինչ կա իրականում, մոդելնա սահմանում, այն թե ինչ կա իրականում դա արդեն քաղաքակագիտության ու քաղաքական գործիչների քննարկման առարկանա:) իսկ թեմայի անվանման մասին ասեմ որ հստակ չես գրել ուղղակի, կամ պտի գրեիր քաղաքական ռեժիմ, կամ պետական ռեժիմ, պետաիրավական քաղաքական ռեժիմի բնույթը որնա?:)

իսկ բաժնի պասիվությունը մտահոգիչա, մարդիկ երևի ենքան հուսահատված են որ արդեն օրենքը և սեփական իրավունքները իրանց չի հետաքրքրում, զարմանալիա, բայց ամեն դեպքում բաժինը իրավաբանների համար չի, այլ մնացածին օգնելու և ես կոնկրետ պատրաստ եմ օգնել ցանկացածին ինչն էլ անում եմ:)իսկ մոդերատորի չլինելը ադմինների մեղքնա, զարմանլիա որ ամեն կներեք զրթուզիբիլ թեմաները մոդերների հսկողության տակ են իսկ ես բաժինը առանց մոդերա

Ambrosine
28.01.2009, 20:04

դե քննարկումները պարզ է, թե ինչ ուղղությամբ են ընթանալու:D
Բայց անվանման հարցում միանշանակ չես կարող ասել... կա պետության ձև չէ? Պետության ձևի 3-րդ տարրն էլ պետաիրավական ռեժիմն է, որը իրավագիտությունում կոչվում է նաև քաղաքական ռեժիմ:think

այս հարցը կարելի էր տալ նաև այսպես՝ օրենքը գերակայում է ՀՀ-ում?
ա. այո /դեմոկրատական/
բ. ոչ /տոտալիտար/
գ. մասամբ /ավտորիտար/:D
ու փակագծերի միջինը չէի գրի, թեման էլ կհամապատասխաներ բաժնին;)

իսկ մոդերատորի հարցը հիմա կբարձրացնենք

REAL_ist
28.01.2009, 20:07
մի բան շփոթում ես պետական ռեժիմը ու քաղաքական ռեժիմը նույն բանը չեն, օրինակ կուսակցական համակարգերը պետական ռեժիմի մեջ չեն մտնում, իսկ քաղաքական ռեժիմի բաղկացուցիչ մասն են;)

մոդերի հարցը արդեն քանի ամիսա բարձացվումա բայց Չուկը իրա պատկերացումները ունի հարցի վերաբերյալ:)

Ambrosine
28.01.2009, 20:35

էլի ամբողջովին համաձայն չեմ:D, քանզի մեծն ...ովնան ինձ քիչ մը այլ կերպ է բացատրել, բայց դե անցած լինի, թող թեման տեղափոխեն

ես գրեթե համաձայն եմ, որ եթ առաջարկությունների թեմայում չգրեմ, չեն էլ տեսնի նույնիսկ, որ թեման տեղափոխելու հարց է առաջացել

Չուկ, ուր ես?

REAL_ist
28.01.2009, 21:23
էլի ամբողջովին համաձայն չեմ, քանզի մեծն ...ովնան ինձ քիչ մը այլ կերպ է բացատրել, բայց դե անցած լինի, թող թեման տեղափոխեն
լավ ովնայի հետ գործ չունեմ:D:Dբայց մեկա քաղաքական ռեժիմը ավելի լայն հասկացությունա:secret