PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճի՞շտ է միջամտելը



Mankik
27.01.2009, 21:25
Օրեր առաջ տղայիս հետ քայլում էի փողոցով: Դիմացից մի երիտասարդ կին էր գալիս մանկական սայլակով երեխան մեջին: Երեխան հագնված էր գեղեցիկ, բայց շատ թեթեւ: Փոքրիկը բարձր ճչալով լացում էր, կինը շշով ինչ-որ հեղուկ էր տալիս երեխային ու ստիպում էր, որ սա խմի ու սուս անի: Փոքրիկը սկսեց ավելի բարձր ճչալ, ամբողջ դեմք, գլուխ թաց էր, երեւում էր, որ երեխան մրսում էր:
Մեր կողքով անցնելուց հետո, կինը կանգ առավ ու սկսեց գոռալ երեխայի վրա, քաշքշում էր, թե դու ինձ խայտառակ ես անում: Մարդիկ խմբվել էին շուրջը, մի տարեց կին չդիմացավ, մոտեցավ, սկսեց հորդորել, բացատրել: Մի տեսնեիք, ոնց մամաշան հարձակվեց տարեց կնոջ վրա, թե էս իմ երեխան է, ինչ կուզեմ կանեմ: Սկսեց խփել փոքրիկին: Տղաս (6տարեկան) քաշեց թեւիցս, ու մենք գնացինք: Ահագին հեռացել էինք, փոքրիկի լացը, ճչոցը չէր կտրվում:

Քանի օր է անցել, չեմ կարողանում մոռանամ:
Կարելի՞ է նման իրավիճակներում միջամտել:

Zangezur
27.01.2009, 21:32
նման դեպքերում գործ ունես շիզոֆրենիկի հետ, մեկի հետ, ով արժանի չի այդ անմեղ երեխայի մայրը լինելու: նման դեպքերում հնարավոր չի դրանց նմաններին ճիշտը բացատրել, մնումա քցես քացու տակ ու սատկացնես: էտ երեխան ավելի ուրախ կլինի որբանոցում մեծացած լինի, քան թե նման շիզոյի դաստիրակությամբ, քանզի հավանականությունը մեծա, որ էտ երեխան հետագայում լուրջ հոգեբանական պրոբլեմներ կունենա. ես որ տենց բան տեսած լինեի, հաստատ դրա****************************:angry:angry

Yellow Raven
27.01.2009, 21:34
Ոչ թե կարելիա,այլ անհրաժեշտա ըստ ինձ;)
Իհարկե մայրը ավելի շատ իրավունքներ ունի իր երեխայի նկատմամբ,բայց դա թույլ չի տալիս երեխայի իրավունքների ոտնահարում... Իսկ երեխայի իրավունքների ոտնահարման դեպքում կողմնակի միջամտությունը անհրաժեշտ պայմանա դառնում` գոնե խորհրդի տեսքով:B

Jarre
27.01.2009, 21:56
Այսօրվա կյանքը շատ լարված է, և մարդիկ էլ ավելի դյուրագրգիռ են։ Ոչ մեկը չի ուզի, որ իր լավ ծնող լինելը հարցականի տակ դրվի։ Ուստի երբ տեսնում ենք նման դեպքեր ինձ թվում է, որ ավելի կարևոր հարց է այն, թե ԻՆՉՊԵՍ կասենք։ Պետք է լինել նրբանկատ, այսինքն մեր խոսքերով ու ժեստերով չստեղծենք այնպիսի տպավորություն, թե «էս ինչ տուպոյ ու անպատասխանատու ծնող ես, չե՞ս տեսնում, որ երեխան մրսում է:angry։ Դուք ի՞նչ մայր եք:angry»։ Իսկ կոնկրետ այդ կնոջ արձագանքը, պարտադիր չէ, որ վատ ծնող լինելու արդյունք է։ Մի գուցե այդ օրը շատ ներվայնացած է եղել, կամ....:think

Իսկ եթե հարցը ոչ առողջությանն է սպառնում, ոչ էլ կյանքին, սովորաբար ավելի լավ է չխառնվել;)

Mankik
28.01.2009, 17:25
Երբ ես փոքր էի, մոտ. 10-12տ., եթե դրսում նման տեսարան էր լինում, իմ ծնողները միշտ ինձ հետ խոսում ու սովորեցնում էին, որ փողոցում երեխային էտ ձեւով չի կարելի նախատել: Այսինքն կուլտուրան դեռ շատ վաղ հասակից էին մտցնում ու սովորեցնում:
Ինչքան էլ բարկացած լինես, դյուրագռգիր, կամ անտրամադիր, երեխան ոչ մի մեղք չունի:

Հիմա, երբ ես անտրամադիր, կամ նայրդայնացած եմ լինում, երեխայի հետ շփվելով հանդարտվում ու հանգստանում եմ: