PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ Զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներ..

Էջեր : 1 [2]

Տրիբուն
10.11.2017, 11:56
Ինչ խոսք, արդար չի։ Բայց մեկ ա, եթե վատն ա համակարգը, էս օրենքով լավը չի դառնալու։ Կարող ա համահարթեցումը մի քիչ ավելի արդար լինի, քան հիմա ա, կամ ավելի շատ, չգիտեմ, հիմա լավ չեմ պատկերացնում ընդհանուր պատկերը, որովհետև ես մի քիչ բնագիտական ուղղությանն եմ ծանոթ։ Բայց արդյունքում կարա հենց բնագիտական ուղղությունը տուժի, ընդհուպ մինչև գիտական խմբերի կտրուկ նվազում։ Էս էն ա, ինչ որ ես տեսնում եմ ամեն օր, դրա հիման վրա եմ էս կարծիքը կազմել։ Ամենավատը էն ա, որ չկա ռեալ ուսումնասիրություն, թե էս օրենքով ինչ ենք շահում ու ինչ ենք կորցնում։ Սենց տապոռավարի դրել, առաջ են բրթում։

Ապեր, ինչ-որ շատ մեծ ակնկալիքներ ունես դու Սերժիկից, դու հո երիտՀՀԿ-ական չե՞ս։ :D Ի՞նչ ռեալ ուսումնասիորութուն, ո՞վ անի, ո՞վ կարա անի։ Սրանք մի հատ հյուսիս-հարավ ասֆալտի գինը չեն կարում հաշվեն․ սկզբից 1 միլիարդ էր, հետո 600km-ից 30km-ն կառուցելուց հետո դարձավ 3 միլիարդ ու գրվում ա սառուցին։ էս օրենքի սաղ հաշվարկը երկու պարզ ֆակտորի վրայա կատարված․ (1) տարկետումով (էս անտերը փաստորե տարկետում ա, տարեկետում չի :D ) ու ասպիրանտուրայի տեղերի մեծ մասն առած ա, հետևապես արդար չի; (2) բանակում գլխաքանակն էլ չի հերիքում, քանի որ Սաշիկը ՀՀ բնակչությանը բիրիքով արտահանում ա։

Ու էս փաստարկը․
Նրա կարծիքով երկրի պաշտպանության մեջ իրենց լուման ունեն ոչ միայն բանակում ծառայող տղաները, այլև նրանք, ովքեր զարգացնում են գիտությունն ու նաև հող ստեղծում տեխնիկապես ավելի զինված բանակ ունենալու համար։ եթե ճիշտ լիներ, ապա գործող կարգի 25 տարվա ընթացքում գիտությունը գոնե ինչ-որ ներդրում կունենար բանակաշինության մեջ։ Բայց ոնց տենում ենք, բացի մի քանի հավայի օրինակներից, չկա որևէ կոնկրետ փաստ, որ բնական գիտություներ զարգացումը Հայաստանում որևէ կերպ բանակի տեխնիկապես ավելի զինվելուն նպաստել ա։ Էտ օրինակներն էլ որ կան չեն հակակշռում տարկետման իրավունք ունեցողների գլխաքանակը։

Lion
10.11.2017, 13:20
Կարողա տրիվիալ հնչի, բայց, ժողովուրդ, էս սաղ պտի քանդել ու նորից սարքել - խնդիրը մենակ բանակն ու բանակի համալրումը չի, համակարգային բարեփոխումներ են պետք, թե չէ, ոնց որ ասենք, մեր 77 թ-ի 24-ը չի գնում, մենք վրեն 2005 թ-ի Մերսեդեսի կարբյուրատոր ենք դնում ու հավատում ենք, որ լավ կլինի...

Mr. Annoying
10.11.2017, 13:42
Ապեր, ինչ-որ շատ մեծ ակնկալիքներ ունես դու Սերժիկից, դու հո երիտՀՀԿ-ական չե՞ս։ :D

Հա, երիտթևն եմ, բայց կոմկուսի :))

Ու էս փաստարկը․ եթե ճիշտ լիներ, ապա գործող կարգի 25 տարվա ընթացքում գիտությունը գոնե ինչ-որ ներդրում կունենար բանակաշինության մեջ։ Բայց ոնց տենում ենք, բացի մի քանի հավայի օրինակներից, չկա որևէ կոնկրետ փաստ, որ բնական գիտություներ զարգացումը Հայաստանում որևէ կերպ բանակի տեխնիկապես ավելի զինվելուն նպաստել ա։ Էտ օրինակներն էլ որ կան չեն հակակշռում տարկետման իրավունք ունեցողների գլխաքանակը։

Էդ փաստարկը ընդհանրապես սպանում ա։ Ախր ես տեսել եմ մի քանի ինստիտուտների, խմբերի հետ ՊՆ աշխատանքը։ Նախ, շատ բան չեն հասկանում, գլխից դուրս պատվերներ են անում, հետո էլ ֆինանսները ահավոր ուշացնում են։ Էդ ձևով չեն աշխատում, ու փոխանակ սեփական սխալները ընդունեն, մնացածին են մեղադրում։ Հա, մեկ էլ, սենց վերաբերմունք կա՝ դու պարտավոր ես ՊՆ-ի համար աշխատել, հլա գոհ էղի, որ էդ էլ տալիս ենք։ Սիրուն չի։

Տրիբուն
10.11.2017, 14:15

ՊՆ-ն մենակ իրա շենքում սաունայի պատվերն ա ժամանակին տվել, բայց դաժե դրա փողն ա ուշացրել։ :D

Ապեր, էտ սաղ հասկանալի ա։ Ես հո գիտնականներին չե՞մ մեղադրում։ Մեր գիտնականների ցավը տանեմ, հատկապես ակաձեմիկներինը՝ հանձինս Դոդի Գագոյի։ Իրանք լիքը օգտակար հայտանագործություններ են անում։ Սարկազմը մի կողմ ․․․ անկախ մեղավորներից ու պատճառներից փաստ մեկն ա․ գիտության ներդրումը բանակաշինության մեջ զրյոին մոտ ա։ Թե հիմա, ով, ոնց, պաչեմու, գձե ․․․ կարևոր չի, քանի որ էս պահին էտ հարցը լուծվող չի։ Տո ոչ էլ լուսավոր ապագայում ա լուծվելու, երբ Հայաստանի բնակչությունը Սերժիկի ուզածի չափ կդառնա։

Իմ անձնական կարծի՞քն ես ուզում ․․․ արտագաղթի՛ ու փաթեթավորի ամեն ինչ, եթե ուզում ես գիտությամբ զբաղվես։ Եթե չես արտագաղթել, համակերպվի սույն ոռի ու անելանելի վիճակի հետ։

Mr. Annoying
10.11.2017, 14:28
անկախ մեղավորներից ու պատճառներից փաստ մեկն ա․ գիտության ներդրումը բանակաշինության մեջ զրյոին մոտ ա։ Թե հիմա, ով, ոնց, պաչեմու, գձե ․․․ կարևոր չի, քանի որ էս պահին էտ հարցը լուծվող չի։ Տո ոչ էլ լուսավոր ապագայում ա լուծվելու, երբ Հայաստանի բնակչությունը Սերժիկի ուզածի չափ կդառնա։

Եթե էդ հարցը չեն լուծելու, ու զուտ ավտոմատից կրակելով պատրաստվում են պատերազմ հաղթել, ուրեմն մի ուրիշ տիպի քաշվանք։

Իմ անձնական կարծի՞քն ես ուզում ․․․ արտագաղթի՛ ու փաթեթավորի ամեն ինչ, եթե ուզում ես գիտությամբ զբաղվես։ Եթե չես արտագաղթել, համակերպվի սույն ոռի ու անելանելի վիճակի հետ։
Արտագաղթելու լինեի առաջին կուրսից ֆիզտեխ, կամ անցած տարի ամերիկա էի գնացել։ Բայց քանի որ մնացել եմ, քաշվելու ա ՊՆ-ն։ Ոնց քցում-բռնում եմ պայմանագրով լեյտենանտ եմ գնալու․ սիրտս էքստրիմ ա ուզում։

Lion
10.11.2017, 19:21
Ճիշտ էլ անում ես, ես էլ լինեի, այդ երեք տարին կընտրեի...

Lion
10.11.2017, 21:22
https://www.youtube.com/watch?v=fwn5iP70Dd4&feature=youtu.be

Լսում եմ այս հանդիպումը, Վիգենի ասածները, օրինակ, 12:30-ից, խելքս մտնում են ու, դրան հակառակ, հակառակի պես երիտասարդ ընդդիմադիրները ոչ մի լուրջ փաստարկ չեն կարողանում բերել: Այլ հարց է, որ ժողովուրդը զայրացած է այս ամենից և, մեծ հաշվով, ինչ իշխանություններից է գալիս, չի ընդունում...

Lion
10.11.2017, 22:44
Շատ հետաքրքիր երկխոսություն է, մի ալարեք, լսեք, շատ ու շատ թաքնված շերտեր կզգացվեն: Այ, ես արդեն ժամից ավել լսում եմ ու իրոք հետաքրքիր է...

Նախ, մի բան ակնհայտ է, որ երիտասարդներն իրոք չեն կարողանում հստակորեն ձևակերպել իրենց պահանջները: Ավելին, նույնիսկ ասելիքը հստակ չի ձևակերպվում, իսկ շատ հաճախ էլ նույնիսկ մտքերի տրամաբանական դասավորվածության հետ կա խնդիր: Ի՞նչ են ասում, մեծ հաշվով պարզ չէ: Դրան հակառակ, մյուս կողմը, գուցե տարիքային փորձառությունից, փայլեց ու երիտասարդներին լրիվ ծալեց: Այսպես, պ-ն Սարգսյանն իրոք ապացուցեց, որ ինքը կարող է նստել ու հիմնավոր կերպով ներկայացնել իր ասելիքը: Նա ամենահամարկագված արտահայտվող բանախոսն էր: Թող տարօրինակ չհնչի պաշտոնի տեսակետից, բայց պաշտպանության նախարարին հաջողությամբ լրացնում էր վարչապետը՝ իրեն բնորոշ հումորով ու մտքերի տրամաբանական շղթան կառուցելու հարցով: Միանշանակ է, որ վարչապետն ու նախարարը բանակցությունների անհամեմատ ավելի վարպետ վարողներ են, քան երիտասարդները, նույնիսկ համեմատելի չէր...

Այնպիսի տպավորություն կա, թե երիտասարդները նույնիսկ արտահայտվելու խնդիր ունեն, նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, որ օրենքի նախագիծը չեն կարդացել: Գուցե իշխանությունը խիստ հաջող քայլ արեց, կանչելով երիտասարդներին այս բանավեճին ու ծալելով, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը բանավեճի հրավիրեց Ստեփան Դեմիրճյանին ու ծալեց՝ իր հայտնի ցուցակներով:

Մի բան փաստ է, համենայն դեպս ինձ համար, այս հանդիպումը ու նրա տարածումն իրոք որ շարժմանն ավելի շատ դեմ է:

Այս ամենն, իհարկե, մի կողմ թողած իշխանության նկատմամբ վերաբերմունքը՝ արտահայտվեցի զուտ երևույթի շուրջ:

Lion
10.11.2017, 22:59
Ասենք, նախորդ վիդեոյից հետո էս գլուխգովանությունն ու հաղթական բռավադաները որ ինչ?

https://www.youtube.com/watch?v=L-XTxYEJPA8

laro
10.11.2017, 23:28
Առարկայական ու կոնստրուկտիվ քննարկում են ուզում ուսանողները, բայց ոչ մի նորմալ փաստարկ չներկայացրին, ինչ-որ չհամակարգված, թեմայի հետ չառնչվող բաներից էին խոսում։ Ինչ կապ ունի վարչապետը քանի հոգով ա եկել, դրանից փոխվու՞մ ա ասելիքի բովանդակությունը, եթե իհարկե դա նախապես մշակվել էր, ինչի վրա խիստ կասկածում եմ։ Խոսքը իրենց հստակ չէր, ցածրաձայն մրթմրթոց էր, առանց կոնկրետ առաջարկի։

Lion
10.11.2017, 23:32
Մեկ էլ բացեց էն "տղայական" պահերը՝ վարչապետը թե նախարարն իրեն բան են ասում, ինքը... "էսքան վախտ տեղ տվել եմ, որ իմ ասածների վրա կասկածեք" - է հետո, էդ վարչապետի ու նախարարի հետ բանակցելու մակարդակ ու տոնա?

Կամ էլ էն պահերը, որ, նախարարը թե վարչապետը Հայկի վրա աբստրակտ օրինակ են բերում, էս տղեն անընդհատ կոնկրետացնում է ու էդ գոնե մեկ անգամ, տո երկու անգամ լիներ, բայց անընդհատ կրկնվում էր: Տպավորություն էր, թե Հայկը աբստրակտ մտածողության, իրավիճակն իրենից դուրս պատկերացնելու հետ կապված խնդիրներ ունի...

Բա Արծրուն Հովհաննիսյանի հետ կապված բամբասկոտությունը՝ վարչապետի հետ? Էդ ցույց տվեց, որ իրենք համակարգային մոտեցում չունեն: Նույնիսկ, կարծես, անակնկալի էին եկել, և հանդիպումից, և քննարկվող թեմաների ծավալից: Իրենք սովոր էին, խա-խա, խի-խի մակարդակում ջահելների հետ կեսբերան զրուցել, բայց սենց բաների պատրաստ չէին, ակնհայտ է...

Ու եթե էդ մակարդակն էր, էդ էի՞ն էն մարդիկ, որ սենց կարևոր հարցով պիտի երկրի առաջին դեմքերի հետ բանակցեին...

Mr. Annoying
10.11.2017, 23:59
Տղերքը համեստորեն տուֆտեցին, վարչապետենք անհամեստորեն ճնշեցին, սիրուն խոստումներ ճպցրին, գնաց։
Մի տեսակ խնդալս գալիս ա, երբ լսում եմ՝ մեր երկրի ռազմարդյունաբերական կոմպլեքս։ Երնե՞կ չէր։ Մի հատ IT վաշտով, մի քանի կիսատրաքած ինստիտուտով ի՞նչ կոմպլեքս, էն էլ արագ զարգացող։ Ուրիշ հարց ա, որ երիտասարդների կարիք կարա լինի։ Բա որ առաջարկում են երիտասարդներին բակալավրի 4 տարուց հետո գնալ, 5 տարի ՊՆ-ի համար գիտությամբ զբաղվել։ Լուրջ, ամենայն անկեղծությամբ, սպասում եմ դա տեսնելուն։ Կենացները գնալով քաղցրանում են։

Էսօր ԵՊՀ ՈՒԽ-ն ա իրա կարծիքը հայտնել (http://www.ysu.am/sc/hy/1510325253) նախագծի մասին(Նալբանդյան mode on), նախագիծը պաշտպանել ա: Ասում ա հարցումներ ա արել, բան :)) Քանի դեռ ՈՒԳԸ-ում եմ (գիտական ընկերությունը), ոչ մի բան չեմ ասելու ՈՒԽ-ի մասին, բայց շուտով ազատություն կտամ լեզվիս։

Տրիբուն
11.11.2017, 01:17
Շատ հետաքրքիր երկխոսություն է, մի ալարեք, լսեք, շատ ու շատ թաքնված շերտեր կզգացվեն: Այ, ես արդեն ժամից ավել լսում եմ ու իրոք հետաքրքիր է...

Ջահել են, անփորձ են ․․․ գիտնական հաստատ չեն դառնալու, ուզում ա քառասուն տարով տարկետում տան ․․․ շատ չմեղադրենք։

Անկախ իշխանությունների մասին իմ կարծիքից․ ոչ մի երկրում վարչապետը, պաշպանության ու կրթության նախարարները էսքան ժամանակ երեք ջահելի չէին հատկացնի, թեկուզ աշխարհի ամենահեռանկարային ջահելները լինեին, որ վաղը նոբելյան մրցանակ ստանալու լինեն։ Չեմ կարա ասեմ իտոգում էս օրենքը լրիվ անցկացնելու են, թե չէ, հնարավոր ա որ սաբոտաժ ա արվում տարբեր կողմերից, բայց օրենքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը լուրջ ա, կամ գոնե տենց տպավորություն ա ստեղծվում։

Quyr Qery
11.11.2017, 07:24
Պետության զարգացման համար առաջնային հենց գիտությունը պիտի լինի, բայց ոչ հաստատ բանակն ու եկեղեցին:
Ուղղակի մեր պարագայում, մեր պետության էն բանինչի գիտությունը, ու ճիշտն ասած, ոչ էլ էս ուսանողների, ու խոծ ուբեյ, գնան բանակ թե չգնան, մեկ ա գիտնական դարձողը կդառնա:
Կուրսումս երկու աղջիկ կարող էին անվճար սովորել, բայց չսովորեցին, մեկն էլ առհասարակ թողեց գնաց երկրից, որովհետև գիտության հետ որևէ աղերս չունեցող երկու տղա տարկետման իրավունքով էին տեղերն առել ու տենց էլի:

Աթեիստ
11.11.2017, 11:21
https://www.youtube.com/watch?v=fwn5iP70Dd4&feature=youtu.be

Լսում եմ այս հանդիպումը, Վիգենի ասածները, օրինակ, 12:30-ից, խելքս մտնում են ու, դրան հակառակ, հակառակի պես երիտասարդ ընդդիմադիրները ոչ մի լուրջ փաստարկ չեն կարողանում բերել: Այլ հարց է, որ ժողովուրդը զայրացած է այս ամենից և, մեծ հաշվով, ինչ իշխանություններից է գալիս, չի ընդունում...

Նայեցի, ուսանողությունը շատ էշ տպավորություն թողեց։
Մինչև հիմա կողքից էս նախագիծը պաշտպանողներն էլ պակաս էշ փաստարկներ չէին բերում։
Բայց ստեղ Վիգենի ներկայացնելով լրիվ նորմալ նախագիծ ա (չհաշված իհարկե տերտերների հետ կապված էմոցիոնալ պահը)։

Մենակ մի բան ա տպավորությունը փչացնում։ Բանակում իմ տեսած առաջ սպանվածը հենց ասպիրանտուրայից Սերժի հրամանով տարված (էդ մի տարի ինքը որպես ՊաշՆախ մի 10 հոգու տարել էր) ասպիրանտ էր։ Շատ կիրթ, համեստ ու, փաստորեն, մեր «բանակի» հետ անհամատեղելի։

Դեմ չեմ, թող սաղ էլ բանակում ծառայեն, բայց էն, ինչ հիմա ներկայացվում ա որպես բանակ, իմ կարծիքով բանակ չի, այլ «գողագանի ու քֆուրների ուսուցման ակադեմիա», չգիտես խի զենքով ու զինվորական համազգեստով։

Գաղթական
11.11.2017, 19:03
Մենակ մի բան ա տպավորությունը փչացնում։ Բանակում իմ տեսած առաջ սպանվածը հենց ասպիրանտուրայից Սերժի հրամանով տարված (էդ մի տարի ինքը որպես ՊաշՆախ մի 10 հոգու տարել էր) ասպիրանտ էր։ Շատ կիրթ, համեստ ու, փաստորեն, մեր «բանակի» հետ անհամատեղելի։

Լավ չհասկացա՝ աչքիդ առա՞ջ սպանվածը..

Հենց էդ Սերժի նախարար եղած թվերին մեր մոտից էլ էին մի ասպիրանտ տարել բանակ:
Տարել էին ու մի քանի ամիս հետո թաղումն էր:
Սաղ Գյուղինստիտուտը ոտքի էր կանգնել, մի քանի օր ցույցեր, դասադուլներ, բայց դե ո՞ւմ մրգին էր..

Հիմա էդ տղու անունը չեմ հիշի, բայց ինքն ահագին պայքարեց իր իրավունքների համար տանելուց առաջ:
Ահագին պայքարեց ու ասում էին հենց էդ պայքարի արդյունքն էր, որ դագաղը փակ բերեցին թաղելու...

Mr. Annoying
11.11.2017, 19:19
Ջահել են, անփորձ են ․․․ գիտնական հաստատ չեն դառնալու, ուզում ա քառասուն տարով տարկետում տան ․․․ շատ չմեղադրենք։

Անկախ իշխանությունների մասին իմ կարծիքից․ ոչ մի երկրում վարչապետը, պաշպանության ու կրթության նախարարները էսքան ժամանակ երեք ջահելի չէին հատկացնի, թեկուզ աշխարհի ամենահեռանկարային ջահելները լինեին, որ վաղը նոբելյան մրցանակ ստանալու լինեն։ Չեմ կարա ասեմ իտոգում էս օրենքը լրիվ անցկացնելու են, թե չէ, հնարավոր ա որ սաբոտաժ ա արվում տարբեր կողմերից, բայց օրենքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը լուրջ ա, կամ գոնե տենց տպավորություն ա ստեղծվում։

Հիմնական խոսացողից ձախ նստած տղան Հայկն ա, ռադիոֆիզիկայից, թեկնածուականը պաշտպանել ա։ Մի քանի տարի Օգանովի խմբում ա աշխատել, հիմա վերադարձել, փորձում ա թիմ հավաքել։ Ոնց որ թե չի ստացվելու, որտև էս պահի իրա ուսանողներին ամառը զորակոչում են։

Տրիբուն
11.11.2017, 20:27

Էսքան սպասել ա, երկու տարի էլ պիտի սպասի։ Իսկ մի երկու տսրուց սաղ կընկնի իրա տեղը, բանակ գնացածները հետ կգան, նորերը կգնան, ու խմբում անընդհատ մարդ կլինի։

Mr. Annoying
11.11.2017, 20:33
Էսքան սպասել ա, երկու տարի էլ պիտի սպասի։ Իսկ մի երկու տսրուց սաղ կընկնի իրա տեղը, բանակ գնացածները հետ կգան, նորերը կգնան, ու խմբում անընդհատ մարդ կլինի։

Ես ավելի հետաքրքիր առաջարկ եմ մտածել իրա համար՝ իրան էլ, ուսանողների հետ ուղարկենք բանակ։ Ու ինչի՞ 2 կամ 3, միանգամից 5 տարով։ Թող ընդեղ էլ էդ քվանտային քիմիա ա, ինչ ա, անի։ Կամ, եթե չհարմարացնի բանակի պահանջիներին ավտոմատը կա ու կա։

Mr. Annoying
11.11.2017, 21:55
Ուշադիր լսում էի Վիգեն Սարգսյանին։ Ասում ա՝ էն քաղաքացիները, ովքեր իսկապես գիտությամբ են ուզում զբաղվել, կարող են շարունակել զբաղվել գիտությամբ՝ ՊՆ ռազմարդյունաբերական կոմպլեքսում, կնքելով 5 տարվա պայմանագիր :)) Բա։ 5 տարի Կառլ։

Lion
11.11.2017, 23:05
Ստեղ կարմիր թելի նման հետևյալ միտքն է անցնում - գիտություն, դու այնքան արժեզրկված ես, որ բարոյական իրավունք չունես ասելու, թե թիկունքում, չծառայելով, ավելի շատ օգուտ կտաս, քան ծառայելով, ու բարոյական իրավունք չունես պնդելու, որ սահմանում իր կյանքը վտանգի ենթարկող հասրակ գյուղացու զավակի կյանքից քո կյանքն ավելի կարևոր է...

Դժբախտաբար ճիշտ պնդում է, այլ հարց է, թե ում մեղքով էս վիճակին հասանք...

Mr. Annoying
11.11.2017, 23:26
Մի հարց ա առաջացել մոտս․ ինչո՞վ են մեդալակիր սպորտսմենները առավել միջազգային օլիմպիադաների մեդալակիրներից։ Կարծես թե իրանց տարկետում հասնելու ա

Chuk
12.11.2017, 00:28
Թեթև թերթեցի էս թեման ու հասկացա, որ, ամեն ինչ շատ վատ ա կազմակերպված, եթե օրենքին դեմ հանդես եկողների տեսակետները քննարկողներին ծանոթ չեն: Որտև ստեղի քննարկողները հիմնականում ինֆորմացիա փնտրողներն են: Վատ ա, հետո կփորձեմ լրացնել էդ բացը:

Տրիբուն
12.11.2017, 01:39
Մի հարց ա առաջացել մոտս․ ինչո՞վ են մեդալակիր սպորտսմենները առավել միջազգային օլիմպիադաների մեդալակիրներից։ Կարծես թե իրանց տարկետում հասնելու աՄեդալակիր սպորտսմենը, ոնց որ Լույսի կրթաթոշակով լավագույն տաս համալսարան ընդունվողներից լինի։ Իրանց տարկետում հասել ա ու հասնելու ա։

Mr. Annoying
12.11.2017, 01:46
Մեդալակիր սպորտսմենը, ոնց որ Լույսի կրթաթոշակով լավագույն տաս համալսարան ընդունվողներից լինի։ Իրանց տարկետում հասել ա ու հասնելու ա։

Վերջերս եմ ճշտել, Լույսը տարկետում տալու ա մենակ բակալավրի 4 տարվա համար, հետագա կրթության համար չեն տալու, մենակ ֆինանսավորում։

Տրիբուն
12.11.2017, 01:57
Վերջերս եմ ճշտել, Լույսը տարկետում տալու ա մենակ բակալավրի 4 տարվա համար, հետագա կրթության համար չեն տալու, մենակ ֆինանսավորում։Հա, տենց էլ կա։ Բայց մեդալակիր սպորտսմենն էլ սաղ կյանքի համար տարկետում չի ստանում։

P.S. Սքոլարյշիփով Հարվարդ ընդունվածն էլ խույ թե հետ կգա էլ Հայաստան, որ մի հատ էլ տարկետման մասին մտածի։ :)

Գաղթական
12.11.2017, 02:30
Էս ամբողջ աղմուկի տակ մեր նժդեհականները, սենց ձեռի հետ, հայ երիտասարդության մի ստվար հատվածի երկրի հետ կապն են քոքից կտրում (http://www.tert.am/am/news/2017/11/11/zhoghovurd/2536505), ով ասենք փոքր կամ պատանի հասակում ծնողների հետ երկրից դուրս են եկել..

Տրիբուն
14.11.2017, 15:15
Հայոց աբսուրդ իրականությունը էլի ... օրենքն ընդունում են բանակում չծառայած պատգամավորները, իսկ օրենքի դեմ հացադուլ են անում արդեն ծառայած չորս ջահել։

Էս օրենքն անցնելույա, քանի որ ուրիշ լուծում չկա։ Երկրի մայրիկը նենց չեն լացացրել, որ տարբերակ մնացած լիներ։ Բայց շարմազանովների ոռը մի հաստ, տաք ու ծառայած հաուբից կարելի էր կոխած։

Տրիբուն
14.11.2017, 20:55
Էս ամբողջ աղմուկի տակ մեր նժդեհականները, սենց ձեռի հետ, հայ երիտասարդության մի ստվար հատվածի երկրի հետ կապն են քոքից կտրում (http://www.tert.am/am/news/2017/11/11/zhoghovurd/2536505), ով ասենք փոքր կամ պատանի հասակում ծնողների հետ երկրից դուրս են եկել..

Ապեր, էտ ի՞նչ փող ա։ Սկի Հերմինե Նաղդալյանի հեռախոսի ծախսը չի հանի։

https://www.panorama.am/am/news/2017/11/14/հեռախոս-վճար/1864919

Գաղթական
14.11.2017, 21:03
Ապեր, էտ ի՞նչ փող ա։ Սկի Հերմինե Նաղդալյանի հեռախոսի ծախսը չի հանի։

https://www.panorama.am/am/news/2017/11/14/հեռախոս-վճար/1864919

Քյասար, եթե Նաղդալյանը հեռախոսը կորցնի, խնայված գումարով կարան սահմանամերձ գոտում մի 10 ընտանիք մի ամիս յոլա գնալ )))

Հաշվարկդ սխալ ես արել հորոխպեր:
Ամեն զորակոչի համար 200.000դրամ
Տարվա մեջ 2 անգամ զորակոչա լինում:
18տ-ից ինքը զինապարտա մինչև 27 (խաղաղ պայմաններում)

Տրիբուն
15.11.2017, 17:09
Շատ սկզբունքային ու բուռն պայքար էր։ Ընդդիմությունից են սովորել ․․․

Մեր հասցեին մեղադրանքն անհիմն է. Դ. Պետրոսյանը դասադուլը դադարեցնելու որոշման մասին (http://www.tert.am/am/news/2017/11/15/Davit-petrosyan/2540062)

StrangeLittleGirl
15.11.2017, 17:15
Շատ սկզբունքային ու բուռն պայքար էր։ Ընդդիմությունից են սովորել ․․․

Մեր հասցեին մեղադրանքն անհիմն է. Դ. Պետրոսյանը դասադուլը դադարեցնելու որոշման մասին (http://www.tert.am/am/news/2017/11/15/Davit-petrosyan/2540062)

Մոմն ու աղոթքն են պակասում։

Տրիբուն
15.11.2017, 18:26
Մտորումներ «Ազգ բանակ» ծրագրի շուրջ (http://www.lragir.am/index/arm/0/society/view/164846)

Շատ հետաքրքիր ու կարևոր բաներ ա ասում Խառատյանը։ Շատ եմ հավանում իրան ես։

Lion
15.11.2017, 19:45
https://youtu.be/o3UCT7C7-ng?t=1h53m30s

Հեռախոսս անջատվեց...

Լավ էլի, տղերք, ախր սենց լուրջ չի, էլի, մի կողմ թողած բովանդակությունը, ախր սենց ուղղակի լուրջ չի - եթե այնքան առաջադեմ տեխնոլոգիաներով զինված մարդիկ եք, որ ոտի վրա հեռախոսով հայտարարություն եք կարդալու, բան չասեցի, բայց բարի եղեք այնպես անել, որ հեռախոսը ուղիղ եթերում չանջատվի ու ձեր գործողության առանցքային պահը հանդիսացող հայտարարության կարդալը չհարամվի...

Սենց չի կարելի, լուրջ չի...

Վիշապ
15.11.2017, 23:10
Մտորումներ «Ազգ բանակ» ծրագրի շուրջ (http://www.lragir.am/index/arm/0/society/view/164846)

Շատ հետաքրքիր ու կարևոր բաներ ա ասում Խառատյանը։ Շատ եմ հավանում իրան ես։

Ու ինչքան ափսոս, որ պրեզիդենտական ընտրություններին չէր մասնակցում… Լուրջ:

Lion
16.11.2017, 19:23
Լավ բաներ ասում էր ու ես համաձայն եմ, ընդհանուր տեսքով, այն մտքի հետ, որ բանակը չի կարող լոկոմոիտիվ դառնալ և առողջացնել հասարակությունը՝ հասարակությունն ինքը պետք է առողջանա: Բայց համաձայն չեմ Պատիվ ունեմ ծրագրի նման թերագնահատման հետ:

Կշեռքի մի նժարին՝ 3 տարի ամսական 260.000 դրամ աշխատավարձով սպայի ծառայություն իր սոցիալական երաշխիքներով ու համեմատաբար հեշտ ծառայությամբ, դրան գումարած՝ 6 տարվա ուսման վարձի վճարում ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում
Կշեռքի մյուս նժարին՝ 6 տարվա վճարովի ուսուցում ՀՀ ցանակցած ԲՈՒՀ-ում, սոցիալական ավելի սահմանափակ երաշխիքներ միայն 2 տարվա համար ու նույն այդ 2 տարվա համար շարքային-սերժանտական ծառայություն:

Կներեք, տարբերությունն ընդամենը 1 տարի է ու մի՞թե արժե այդ մեկ տարվա համար հրաժարվել <3 տարի ամսական 260.000 դրամ աշխատավարձով սպայի ծառայություն իր սոցիալական երաշխիքներով ու համեմատաբար հեշտ ծառայությամբ, դրան գումարած՝ 6 տարվա ուսման վարձի վճարում ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում> տարբերակից?

Mr. Annoying
16.11.2017, 21:05
Թեթև թերթեցի էս թեման ու հասկացա, որ, ամեն ինչ շատ վատ ա կազմակերպված, եթե օրենքին դեմ հանդես եկողների տեսակետները քննարկողներին ծանոթ չեն: Որտև ստեղի քննարկողները հիմնականում ինֆորմացիա փնտրողներն են: Վատ ա, հետո կփորձեմ լրացնել էդ բացը:

Չուկ, չեկար մեզ լուսավորես։

Գաղթական
19.11.2017, 04:18
Ընդունված օրենքի լրիվ տարբերակին ո՞րտեղ կարելի է ծանոթանալ:

Տրիբուն
19.11.2017, 15:10
Ընդունված օրենքի լրիվ տարբերակին ո՞րտեղ կարելի է ծանոթանալ:

Վերջնական տեքստը դեռ ոնց որ չեն հրապարակել։ Նախագիծը կարդա ստեղ։
https://www.e-draft.am/projects/360/about Քննարկման ժամանակ փոփոխությունները գրեթե չեն ընդունվել, նենց որ նախագիծն ու ընդունված օրենը պիտի մեկին-մեկ համապատասխանեն։

Բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, ստեղ․

http://www.arlis.am/ Էս ՀՀ պաշտոնական տղեկագիրն ա։ Ստեղ տպվեց, ուրեմն ուժի մեջ ա մտել։

Որ սըրչ անես, կգտնես ինչ ուզում ես, եթե արդեն տեղադրվել ա։ Որպես կանոն շատ օպերատիվ տեղադրվում ա։

Միայն օրենքները կարելի ա գտնել նաև ԱԺ կայքում․

http://www.parliament.am/legislation.php?sel=alpha&ltype=3&lang=arm#6

Գաղթական
19.11.2017, 15:55

Մերսի