PDA

Դիտել ողջ տարբերակը : Rammstein խմբի հայկական կայք եւ ֆորում

Rammstein
26.01.2009, 14:00
Դե քանի որ սենց լավ բաժին է բացվել, որոշեցի ես էլ իմ սարքած կայքը (http://rammstein.110mb.com) ներկայացնեմ։:oy
Մեկ էլ ֆորումը։ (http://rammstein.forumr.net)

Սա գերմանական Rammstein (Ռամշտայն) ռոք խմբի հայկական կայքն է։ Կայքում պարունակվում եմ Rammstein-ի բոլոր երգերի հայերեն թարգմանությունները (©-ն իմն է :)
), նկարներ, երգեր (հիմնականում midi ֆորմատով) եւ այլն։:B

Ցավոք, ես PHP, MySQL-ից գլուխ չեմ հանում, ու բացի այդ կայքը անվճար հոսթինգի վրա է, այդ պատճառով այն պատրաստված է HTML-ով։:(

Կուզեի մի հատ խորհուրդ տաք ինձ` էդ անտեր frame-ների հետ ի՞նչ անեմ։ HTML-ում հնարավոր է՞ առանց ֆրեյմերի մենյու սարքել, որը բոլոր էջերում երեւա։ Թե՞ պիտի ամեն էջի մեջ հատ-հատ մենյուն սարքել։:think

Rammstein
15.06.2009, 17:23
Ժողովուրդ ջան, ֆորումի (http://rammstein.forumr.net) ձեւավորումը հիմնովին փոխել եմ։ Հարմարության դեպքում խնդրում եմ նայեք եւ հայտնեք ձեր կարծիքները (այս թեմայում)։

Phantom Lord
16.06.2009, 01:37
Դե դու իմ կարծիքը գիտես:;)

Ungrateful
16.06.2009, 06:46
Կարծում եմ ամեն ինչ լավ է...
մենակ մի բան դուրս չեկավ, ինչը որ մանգամից աչքի է ընկնում... Կիսատ հայերեն թարգմանությունը :(

Rammstein
16.06.2009, 15:19
Կարծում եմ ամեն ինչ լավ է...
մենակ մի բան դուրս չեկավ, ինչը որ մանգամից աչքի է ընկնում... Կիսատ հայերեն թարգմանությունը :(
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Ճիշտ ես, այն կիսատ է եւ դա ինձ էլ դուր չի գալիս, բայց դե կարողացել եմ թարգմանել այնքան, որքան կախված է եղել ինձնից։ Ֆորումի տեքստերի մնացած մասը, ցավոք, տեխնիկական պատճառներով հնարավոր չէ փոփոխել։ Հնարավոր է ընտրել լեզու, սակայն հայերենը ցավոք այդ ցուցակում չկա։ :(

Rammstein
26.07.2009, 11:55
Իսկ հիմա էլ լրիվ թարմացրել եմ «Rammstein Հայաստան»-ը` մեր կայքը։ Նախկին ֆրեյմերը վերացրեցի ու անցա Template-ի, ինչի համար շնորհակալ եմ որոշ ակումցիների` իրենց խելամիտ խորոհուրդների համար։ Նաեւ էապես փոխել եմ ձեւավորումը։ :)

Խնդրում եմ նայեք (http://rammstein.110mb.com), եւ գրեք ձեր կարծիքները։ :8

ՀԱՏՈՒԿ ԽՆԴՐԱՆՔ ունեմ այն մարդկանց, ովքեր ունեն Internet Explorer 7-ից ցածր տարբերակ։ Կխդնդրեմ այդ բրաուզերով մտնեք, ու ինձ ասեք, թե զգուշացնող պատուհանը բացվո՞ւմ է, թե՞ ոչ (որ տեսնեք, հաստատ կհասկանաք, թե ինչի մասին եմ)։ :) Իմ մոտ IE8 է, ու հավես չունեմ անինսթոլ անելու։:oy

Jarre
26.07.2009, 12:05
Դուրս շատ եկավ։

Խորհուրդներ կարող են տալ պրոֆեսիոնալները, բայց ինձ համար միայն այն, որ ջանքեր ես թափել քո սիրած խմբի համար հայերեն կայք ստեղծելու, դա արդեն ամեն ինչ է !!!

Հպարտանում եմ քո նման մարդկանցով!!!!

Ներսես_AM
26.07.2009, 18:31
տարբեր տարբերակների IE-ների տակ կայքդ փորձարկելու համար կարող ես օգտվել IE Tester անվճար ծրագրից:
Հղումը՝ http://www.my-debugbar.com/wiki/IETester/HomePage

AMzone
26.07.2009, 23:40
110mb ը որ հանեիր ավելի լավ կլիներ.
մեկել զարմանում եմ, չես հոգնի ամեն անգամ նորություն ավելացնելուց՞ որ հտմլ ֆայլը բացես ավելացնես հետո քցես սայթում՞

Cracker
27.07.2009, 00:14
Մեկ էլ ինձ թվում ա էն տակի "Խնամորդ" բառը մի քիչ սխալ ա, որովհետև տենց բառ չկա, կարող ես գրել "Խնամող" գոնե ))

Rammstein
27.07.2009, 13:57
110mb ը որ հանեիր ավելի լավ կլիներ.
մեկել զարմանում եմ, չես հոգնի ամեն անգամ նորություն ավելացնելուց՞ որ հտմլ ֆայլը բացես ավելացնես հետո քցես սայթում՞
110mb-ը հանելու համար նախ պիտի ձեռք բերել նորմալ, վճարովի հոսթինգ::)
Նորություն ավելացնելու առումով ճիշտ ես, իսկ ի՞նչ կառաջարկես:

Մեկ էլ ինձ թվում ա էն տակի "Խնամորդ" բառը մի քիչ սխալ ա, որովհետև տենց բառ չկա, կարող ես գրել "Խնամող" գոնե ))

Շնորհակալ եմ դիտողության համար, բայց ես էդ բառը բառարանից եմ գտել: Հիմա թե ինչքանով է ճիշտ, չգիտեմ: Իսկ հետաքրքիր է, Windows-ում էդ բառը կա՞: Եթե կա, ապա ո՞նց են թարգմանել հայերեն:

AMzone
27.07.2009, 22:51
110mb-ը հանելու համար նախ պիտի ձեռք բերել նորմալ, վճարովի հոսթինգ::)
Նորություն ավելացնելու առումով ճիշտ ես, իսկ ի՞նչ կառաջարկես:

առաջարկում եմ, դոմեյնի գնտի ինտերնետից, մոտավորապես 10 12դոլլար է, իսկ հոստինգը ես քեզ անվճար կտամ առանց ռեկլամի, կամ մնացածի, իսկ սայթի համար , կառաջարկեյ ինչվոր մի ՑՄՍ դնեիր պատրաստի, ուղակի դիզայնը դու փողի հավաքի ըստ քո ճաշակի. եթե ավելին կուզես գրի 222414858

Rammstein
27.07.2009, 23:04

Իհարկե շատ շնորհակալ եմ նման առաջարկի համար: :) Տեսնեմ... :)

Իսկ ՑՄՍ-ն ո՞րն է::think

AMzone
28.07.2009, 00:30
պատրաստի կայքեր են ավտոմատ կառավարմամբ. օրինակ

http://www.joomla.org/

Cracker
28.07.2009, 01:08
Շնորհակալ եմ դիտողության համար, բայց ես էդ բառը բառարանից եմ գտել: Հիմա թե ինչքանով է ճիշտ, չգիտեմ: Իսկ հետաքրքիր է, Windows-ում էդ բառը կա՞: Եթե կա, ապա ո՞նց են թարգմանել հայերեն:

Եթե նույնիսկ բառարանում էլ կա նման բառ, ուրեմն ԱՀՀՀԱԱԱԱՎՈՈՐՐՐ շատ քիչ է օգտագործվում.... Ես էտ ոլորտում եմ համարյա 10 տարի, գիտեմ :)
Ավելի ճիշտ կլիներ դրա հոմանիշներից մեկը դնեիր, նենց որ մարդու աչքին ծանոթ լինի :B

total_abandon
02.08.2009, 12:22
Դե սայթի մասին ավելի լավա չխոսեմ(Ես եդտեղ սայթ չեմ տեսնում, բայց միտքը գովաբանելի ա Industrial forever!!!)
Ես խորհուրդ չեի տա եդ զռլամ joomla-ի վրա դնել, կան ուրիշ լիքը անվճար CMS(Content Management system) ներ MODx, Drupal, joostina, ու լիքը ուրիշ. Սեփական գրած CMS էլ ունեմ, բայց տալ չեմ կարող քանի որ նրա որա լիքը ուրիշ սայտեր են աշխատում ,ATD կազմակերպության սեփականությունն է. Էդ բոլոր CMS-ների հելփերը կա շատ մատչելի էլ գրած է ինչ անես ոնց անես. Իմիջայլոց անվճար լիքը հոստինգներ կան PHP, MySQL-ի պադդեռժկայով.

AMzone
02.08.2009, 14:09

մենքել փողով լիքը լավ բաներ գիտենք, բայց դե անվճարա պետք. ընենց որ ետ քո վճարովի ՑՄՍ ները չանցան.

Rammstein
22.02.2010, 21:30
Այս (http://www.akumb.am/showthread.php/22341-Իմ-հեռախոսի-զանգը) թեման գլխումս միտք հղացրեց ու մեր կայքում ստեղծեցի «Հեռախոսի զանգեր (http://rammstein.110mb.com/ringtones.htm)» բաժին, որտեղ կլինեն զանգեր` Rammstein-ի երգերից: Էսօր չհասցրեցի շատ զբաղվեմ, դեռեւս միայն 4 զանգի երգ կա, բայց շատ շուտով կշատանան: :)

Okamigo
22.02.2010, 23:52
Խորհուրդ կտամ ըստեղից դոմենը վերցնել,բավականին էժանա http://www.host-food.ru/,հոսթինգն էլա շատ էժան,դվիժոկը դիր wordpress,շատ հարմար է օգտագործելուց,նյութերն էլ հեշտությամբ ավելցնում

AMzone
23.02.2010, 01:46
ամեն ինչի էժանը չի, որ լավա, համարյա թե նույն գներով, ավելի լավը կարամ առաջարկեմ, և գառանտ կանգնեմ. www.Massaca.net ամեն հարցումել որ կարողանամ կաջակցեմ:

Rammstein
23.02.2010, 03:18
Խորհուրդ կտամ ըստեղից դոմենը վերցնել,բավականին էժանա http://www.host-food.ru/,հոսթինգն էլա շատ էժան,դվիժոկը դիր wordpress,շատ հարմար է օգտագործելուց,նյութերն էլ հեշտությամբ ավելցնում

ամեն ինչի էժանը չի, որ լավա, համարյա թե նույն գներով, ավելի լավը կարամ առաջարկեմ, և գառանտ կանգնեմ. www.Massaca.net ամեն հարցումել որ կարողանամ կաջակցեմ:
Ժող ջան, մերսի, բայց չեմ ուզում: Չեմ կարծում, թե Հայաստանի Ռամշտայնասերների բանակը տենց անելուց հետո մի եսիմինչ ձեւի կշատանա:

Rammstein
23.10.2010, 12:37
Էսօր կայքի (http://rammstein.110mb.com) մենյուն փոխեցի: Նախ մի քիչ մեծացրել եմ, հետո նկարները հանել եմ, ֆոնտը լրիվ ջավասկրիպտով ա, ավելի կոնկրետ` Cufón: Նաեւ Cufón եմ ներդրել որոշ այլ հատվածներում: :)
Բայց ինչ ընտիր բան ա էս Cufón-ը: :love

Հին վիճակը.
http://i22.servimg.com/u/f22/13/42/70/18/th/alt10.jpg (http://i22.servimg.com/u/f22/13/42/70/18/alt10.jpg)

Ներկայիս վիճակը.
http://i22.servimg.com/u/f22/13/42/70/18/th/neu10.jpg (http://i22.servimg.com/u/f22/13/42/70/18/neu10.jpg)

Միակ պրոբլեմը էն ա, որ քանի որ մենյուն էլ ա լրիվ ջավասկրիպտ, Internet Explorer-ը տակից չի կարում դուրս գա, շատ դանդաղ ա աշխատում, նենց որ բացելուց այլ բանով բացեք, ամենաիդեալականը` բնականաբար Օպերայով: :angel

Դատարկություն
24.10.2010, 11:05
Էսօր կայքի (http://rammstein.110mb.com) մենյուն փոխեցի: Նախ մի քիչ մեծացրել եմ, հետո նկարները հանել եմ, ֆոնտը լրիվ ջավասկրիպտով ա, ավելի կոնկրետ` Cufón: Նաեւ Cufón եմ ներդրել որոշ այլ հատվածներում: :)
Բայց ինչ ընտիր բան ա էս Cufón-ը: :love
Միակ պրոբլեմը էն ա, որ քանի որ մենյուն էլ ա լրիվ ջավասկրիպտ, Internet Explorer-ը տակից չի կարում դուրս գա, շատ դանդաղ ա աշխատում, նենց որ բացելուց այլ բանով բացեք, ամենաիդեալականը` բնականաբար Օպերայով: :angel
Ավետ ջան, էսօր կայքդ մտա, լավ սիրունացել էր, լավնա:oy:)
Մի հատ էլ փոքր վրիպակ գտա:)

http://img10.imageshack.us/img10/1021/16107074.png

Rammstein
24.10.2010, 11:29
Ավետ ջան, էսօր կայքդ մտա, լավ սիրունացել էր, լավնա:oy:)
Մի հատ էլ փոքր վրիպակ գտա:)

http://img10.imageshack.us/img10/1021/16107074.png

Շատ շնորհակալ եմ: Վրիպակն էլ շտկեցի: :)

Rammstein
18.06.2011, 11:14
Մի ժամանակ նմանատիպ տողեր գրում էի freenet.am-ի հոսթինգի մասին… :}

Քանի որ 110mb.com հոսթինգը չի ուզում, որ մարդիկ իր ծառայություններից օգտվեն, այլ կերպ ասած` շաբաթվա մեջ մի քանի անգամ կայքի աշխատանքն ընդհատվում է, որոշեցի նոր հոսթինգի անցնել:

Այսուհետ, մեր կայք այցելեք նոր հասցեով` rammstein.vs.am (http://rammstein.vs.am)

Հին հասցեում (եթե իհարկե վերականգնվի :D) կտեղադրեմ նորի հղումն ու վերահասցեավորում:

Կարապետ
18.06.2011, 14:26

vs.am:hands

Անպայման վերահասցեավորում դիր;)

<title>rammstein.vs.am</title>
<script language=javascript><!--
top.location.replace("http://rammstein.vs.am/");
//-->
</script>
<noscript><meta http-equiv="refresh" content="0;url=http://rammstein.vs.am/"></noscript>

Ապե Ջան
18.06.2011, 14:30
Սա էլ կարող էս հանել արդեն: :))

http://www.110mb.com/

http://i.imgur.com/FGg80.jpg

Rammstein
18.06.2011, 15:11
vs.am:hands

Անպայման վերահասցեավորում դիր;)

<title>rammstein.vs.am</title>
<script language=javascript><!--
top.location.replace("http://rammstein.vs.am/");
//-->
</script>
<noscript><meta http-equiv="refresh" content="0;url=http://rammstein.vs.am/"></noscript>

Դեռ չի էլ դզվել, ո՞նց դնեմ: :D

Համ էլ content=0 չէ, content=10 :P

Սա էլ կարող էս հանել արդեն: :))

http://www.110mb.com/

http://i.imgur.com/FGg80.jpg

Շնորհակալ եմ, ուղղեցի:
Հիշում էի, որ տենց մի բան կա, որ պիտի հոսթինգի հետ փոխվի, բայց մոռացել էի, թե ինչը: :))

Կարապետ
18.06.2011, 16:01
Դեռ չի էլ դզվել, ո՞նց դնեմ: :D

Համ էլ content=0 չէ, content=10 :P

Շնորհակալ եմ, ուղղեցի:
Հիշում էի, որ տենց մի բան կա, որ պիտի հոսթինգի հետ փոխվի, բայց մոռացել էի, թե ինչը: :))

content="վայրկյան; 0-1 մեկ վայրկյան:)

e-armenians
18.06.2011, 23:31
vs.am:hands

Անպայման վերահասցեավորում դիր;)

<title>rammstein.vs.am</title>
<script language=javascript><!--
top.location.replace("http://rammstein.vs.am/");
//-->
</script>
<noscript><meta http-equiv="refresh" content="0;url=http://rammstein.vs.am/"></noscript>

Նման ձեւով ռեդիրեկտը էնքան էլ լավ չի դիտվում գուգլի եւ մյուսների կողմից: Դիտվում է որպես այցելուին խաբել: Ամենաճիշտը 301 redirect-ն է:

Rammstein
19.06.2011, 02:34
Էսօր մտա 110mb-ի ֆորում, շան լափ թափեցի (արդեն 24 ժամից ավել սայտս չկա), հլը նայեք ինչ են ասում.

«Your account is hosted on Box 14 where the HDD for accounts J-R and 4-5 has gone bad.»

Ասում ա.
«Ձեր հաշիվը սպասարկվում ա Box 14-ի վրա, որտեղ կոշտ սկավառակը J-R հաշիվների համար վարի ա գնացել:» :D:D

Կացիններ… :D

content="վայրկյան; 0-1 մեկ վայրկյան:)

Ինչի՞ համար 0-1, ես ուզում եմ մարդիկ գրած տեքստն էլ հասցնեն կարդան: :esim

Ամեն դեպքում եթե դնեմ, ջավասկրիպտով սարքած վերահասցեավորիչ կդնեմ: :)

Ապե Ջան
19.06.2011, 02:35
Բայց դու արդեն չէի՞ր տեղափոխել: :think

Rammstein
19.06.2011, 02:50
Բայց դու արդեն չէի՞ր տեղափոխել: :think

Տեղափոխել եմ, խոսքս հնի մասին էր, ի վերջո պիտի՞ rammstein.110mb.com-ը վերականգնեն, որ ես վերացնեմ, թե՞ չէ:

Կարապետ
19.06.2011, 09:58
Էսօր մտա 110mb-ի ֆորում, շան լափ թափեցի (արդեն 24 ժամից ավել սայտս չկա), հլը նայեք ինչ են ասում.

«Your account is hosted on Box 14 where the HDD for accounts J-R and 4-5 has gone bad.»

Ասում ա.
«Ձեր հաշիվը սպասարկվում ա Box 14-ի վրա, որտեղ կոշտ սկավառակը J-R հաշիվների համար վարի ա գնացել:» :D:D

Կացիններ… :D

Ինչի՞ համար 0-1, ես ուզում եմ մարդիկ գրած տեքստն էլ հասցնեն կարդան: :esim

Ամեն դեպքում եթե դնեմ, ջավասկրիպտով սարքած վերահասցեավորիչ կդնեմ: :)

JavaScript

<script language=javascript><!--
top.location.replace("http://rammstein.vs.am/");
//-->
</script>

Երկուսն էլ պիտի դնես, HTML-ը noscript թեգի մեջ. քանի որ մարդիք կլինեն որ JavaScript անջատած կմտնեն

Rammstein
19.06.2011, 13:46
Հին կայքը, այսինքն` վերահասցեավորումը արդեն պատրաստ է: :))
http://rammstein.110mb.com

Էս կացինների մոտ 404 էռոռի համար սեփական էջ դնելը փողով ա, ես էլ բռնեցի սաղ htm ֆայլերի մեջ վերահասցեավորում սարքեցի դեպի index.htm: :D

Ապե Ջան
19.06.2011, 13:52
Հին կայքը, այսինքն` վերահասցեավորումը արդեն պատրաստ է: :))
http://rammstein.110mb.com

Էս կացինների մոտ 404 էռոռի համար սեփական էջ դնելը փողով ա, ես էլ բռնեցի սաղ htm ֆայլերի մեջ վերահասցեավորում սարքեցի դեպի index.htm: :D

Հա, նորմալա... աշխատումա…))

Freeman
20.06.2011, 20:09
Ռամշ ջան,որ նոր սայտով երգ ես Suchen անում :) հնից ա լինքը բերում,մտնում ես,պերեադրեսացիա ա անում նորի գլխավոր էջին՝այսինքն գտածդ նայել չի լինում:Մի բան արա :))

AMzone
20.06.2011, 21:18
Ռամշ ջան,որ նոր սայտով երգ ես Suchen անում :) հնից ա լինքը բերում,մտնում ես,պերեադրեսացիա ա անում նորի գլխավոր էջին՝այսինքն գտածդ նայել չի լինում:Մի բան արա :))

ժամանակի ընթացքում կդզվի: ;)

Freeman
20.06.2011, 21:23
ժամանակի ընթացքում կդզվի: ;)

Լավ ոնց-որ հասկացա ինչն-ինչոց ա:)
Բայց Ժան Միշել Ժառն ի՞նչ կապ ուներ :think

Freeman
20.06.2011, 21:47
Լավ ոնց-որ հասկացա ինչն-ինչոց ա:)
Բայց Ժան Միշել Ժառն ի՞նչ կապ ուներ :think

ԷԷԷԷԷԷ փաստորեն սենց չէիր գրել,օպերաս էլի գժվավ
http://i.imgur.com/TCDn2.png

Rammstein
21.06.2011, 02:18
Ռամշ ջան,որ նոր սայտով երգ ես Suchen անում :) հնից ա լինքը բերում,մտնում ես,պերեադրեսացիա ա անում նորի գլխավոր էջին՝այսինքն գտածդ նայել չի լինում:Մի բան արա :))

Շնորհակալություն, «Search engine unique ID»-ն չէի փոխել, ուղղեցի: :)
Բայց դեռ Գուգլը էս նոր հասցեն բավարար չափով չի ինդեքսացրել, միառժամանակ հետո կլինի:

Freeman
21.06.2011, 07:49
Շնորհակալություն, «Search engine unique ID»-ն չէի փոխել, ուղղեցի: :)
Բայց դեռ Գուգլը էս նոր հասցեն բավարար չափով չի ինդեքսացրել, միառժամանակ հետո կլինի:

Հա,ուղղակի նկատի ունեի,որ տվյալ լինքով մտնում ես նախորդ սայտը ոչ թե նորի գլխավոր էջին վերահասցեավորի,այլ քո մտածի համապատասխան էջին՝նոր կայքով,չնայած կարծում եմ առաջին տողդ հենց էդ էլ նշանակում ա:))