PDA

Դիտել ողջ տարբերակը : Ե՞րբ է սուտը քաղցր հնչում

Pantera
18.06.2006, 21:33
Բոլորս էլ, երբեմն, ստում ենք կամա, թէ՝ ակամա:
Ինչու ենք ստում?
Որոնք են ստի պատճառները?
Որ սուտը կարելի է համարել պարտավորված ու որոնք կարող են լինել դրա դրդապատճառները?

Երկար-բարակ խոսալուս համար էլ՝ ներող :P

StrangeLittleGirl
18.06.2006, 21:39
Ես ստից զզվում, չնայած հաճախ ստում եմ մարդկանց հոգու հետ խաղալու համար: Իսկ երբ ինձ կամ ուրիշին «փրկելու» հարց է լինում, ոչ մի դեպքում չեմ ստում: Չեմ ստում կյանքի լուրջ իրավիճակներում: Փորձս ցույց է տվել, որ այդ դեպքերում ճշմարտությունն ավելի հեշտ է ընդունվում: Քաղցր սուտ ինձ համար չկա: Սուտը միշտ էլ զզվելի է, նողկալի:

Ուլուանա
19.06.2006, 11:22

Համաձայն եմ Բյուրակնի հետ։
Ես ընդհանրապես չեմ ստում, բացառությամբ այն դեպքերի, երբ սուտ խոսելով պետք է իմ կամ ինչ-որ մեկի կյանքը փրկեմ, իսկ մնացած դեպքերում միշտ ճիշտն եմ ասում, նույնիսկ եթե դրանից տուժում եմ։ Վերջին անգամ չեմ էլ հիշում, թե երբ եմ սուտ ասել, բայց հաստատ մի քանի տարի առաջ էր։ Այն հազվագյուտ դեպքերում, երբ սուտ էի խոսում, ինձ միշտ սկսում էի ֆիզիկապես վատ զգալ, այնպիսի զգացողություն էի ունենում, կարծես ինձնից ինչ-որ բացասական էներգիա է արձակվում, որը բոլորի համար տեսանելի է։ :oy
Ճիշտն ասած՝ մարդկանց հոգու հետ խաղալու համար էլ սովորաբար չեմ ստում, հազարից մեկ, այն էլ եթե միանգամից չխոստովանեմ, կմեռնեմ։
Նույն ձևով տանել չեմ կարողանում, երբ ուրիշներն են ինձ սուտ ասում, նույնիսկ եթե դա քաղցր սուտ է։ Ամեն դեպքում գերադասում եմ դառը ճշմարտությունը։ ;) Ի դեպ, այս թեմայով մոտ մի տարի առաջ նույնիսկ բանաստեղծություն էի գրել։

Ուզու՞մ եք դնեմ, կարդաք։ :P :oy

Anul
19.06.2006, 12:13
կարծում եմ, որ լինում են դեպքեր, երբ մարդը հենց ինքը չի ուզում իմանալ ճշմարտությունը, քանի որ այն ստից շատ ավելի դառն ե լինում. և նախընտռում է սուտն իմանալ, բայց ավելի անհոգ լինել(որոշ դեպքերում, իհարկե)
երևի թե հենց դա է քաղցր սուտը

Anul
19.06.2006, 12:15
Ուզու՞մ եք դնեմ, կարդաք։ :P :oy

իհարկե :)

Աբելյան
19.06.2006, 14:18
Սուտը քաղցր հնչել չի կարող:

kiki
19.06.2006, 22:21
ես էլ տանել չեմ կարողանում սուտը, ու ընդհանրապես ուղիղ մարդ եմ, ու մարդու դեմքին ասում եմ էն ինչ մտածում եմ: ու պահանջում եմ նրանցից նույնը: սուտը, շողոքորթությունը , կեզծավորությունն ու դավաճանությունը էն գաղափարներն են, որ ես ատում են կյանքում:
ստելուց ես ինքս եմ ինձ վատ զգում, կարծես ինքս ինձ, իմ սկզբունքներին դավաճանած լինեմ :
Բայց լինում են դեպքեր , երբ անհնար է չստել: Շատ անգամ հարազատ մարդկանց , կամ նրանց ում չես ուզում , ցավ չպատճառելու համար...չգիտեմ, կարելի՞ է արդյոք դա անվանել քաղցր սուտ...համենայն դեպս ես չեմ պատկերացնում ինչը կարող է քաղցր սուտ լինել, կամ կա արդյոք թե չէ...
Մի բան էլ: Երբ զգում եմ, որ իմ կարիքը կարևոր չի, կամ մարդը պարզապես չի ուզում, կամ պատրաստ չի իրակնությունն ու ճիշտը լսելու...սուտ ասելու փոխարեն գերադասում եմ պարզապես լռել...

Լէգնա
27.06.2006, 16:08
Երբ հնչում է,
ավարտից հետո,ամեն ինչ հոդս է ցնդում...

Ներսես_AM
28.06.2006, 23:58
Բոլոր նրանց, ովքեր հավաստիացնում են որ իրենք չեն ստում, ավելի ճիշտ չեն ստելու։

Պարզ օրինակ ...
երբ որ ձեր 5 տարեկան երեխան գալիսա ու ասումա ՛պապա(կամ մամա) ես որտեղի՞ց եմ հայտնվել՛։ Չէ՞ք ՛ստելու՛ թե ճի՞շտը կասեք։

սկզբից ասում եմ 1. երեխու մոտ լռելը չի անցնում, որովհետև ենքան կհարցնի մինչև մի բան պատասխանեն 2. Կմեծանաս կիմանասն էլ չի անցնում որովհետև երեխայի մոտ թերարժեքության զգացումա առաջանում ու օր ու գիշեր մտածումա թե էտ ինչի իրան չեն ասում։:think
երեխայի նկարագրությունը ..... կոպիռայթ իմ մանկությունից :oy :D :D

Lionne_en_Chasse
29.06.2006, 01:00
Կոնկրետ քո բերված օրինակի դեպքում, ոչ թե պետք է ստել կամ երեխային մանրամասնորեն պատկարևոր բացատրել, թե ինքը որտեղից է հայտնվել ու ոնց ...այլ պետք է տալ նրան ճիշտ սեռական դաստիարակություն:
Կարծում եմ խոսքը նման ստերի մասին չի գնում , այլ ավելի լուրջ ու ճակատագրական
Համենայն դեպս միանշանակորեն չի կարելի ասել , որն է գերադասելի: Չգիտես կյանքում ինչպիսի իրավիճակներում կհայտնվես ու որքանով կդիմանաս դառը ճշմարտության հարվածին: Արդեն ենթագիտակցորեն կգերադասես քաղցր սուտը : Դա ինքնապաշտպանողական երևույթ է :) Այ նման դեպքերում սուտը շատ քաղցր է հնչում

Ուլուանա
29.06.2006, 11:24
Բոլոր նրանց, ովքեր հավաստիացնում են որ իրենք չեն ստում, ավելի ճիշտ չեն ստելու։

Պարզ օրինակ ...
երբ որ ձեր 5 տարեկան երեխան գալիսա ու ասումա ՛պապա(կամ մամա) ես որտեղի՞ց եմ հայտնվել՛։ Չէ՞ք ՛ստելու՛ թե ճի՞շտը կասեք։

սկզբից ասում եմ 1. երեխու մոտ լռելը չի անցնում, որովհետև ենքան կհարցնի մինչև մի բան պատասխանեն 2. Կմեծանաս կիմանասն էլ չի անցնում որովհետև երեխայի մոտ թերարժեքության զգացումա առաջանում ու օր ու գիշեր մտածումա թե էտ ինչի իրան չեն ասում։:think
երեխայի նկարագրությունը ..... կոպիռայթ իմ մանկությունից :oy :D :D
Այ հենց քո բերած օրինակի վրա էլ ասեմ։ Ինձ, ինչպես նաև քրոջս ու եղբորս, հենց փոքրուց էլ չեն խաբել այդ հարցում։ Մենք, ի տարբերություն մեր ճանաչած մեր հասակակիցների, մեր ծնողներից երբեք չենք լսել արագիլի կողմից բերված լինելու կամ ծովում գտնված լինելու մասին բոլորին քաջ ծանոթ հեքիաթները։ Մենք հենց սկզբից էլ իմացել ենք, որ «մամայի փորի մեջ ենք եղել», դե մանրամասներ, իհարկե, մեզ չեն ասել, բայց այդ տարիքում երեխային այդքանն էլ է բավարարում։ Մնացածը հետագայում քիչ-քիչ իմացվում է։ ;)

Հիշում եմ, որ երբ մեր տարիքի երեխաներն ասում էին, որ իրենց արագիլն է բերել, կամ իրենց ծովից են գտել, ես ասում էի, որ այդպես չի ու ասում էի, թե ոնց է, վրաս ծիծաղում էին, ու քանի որ իրենց պես մտածողներն ավելի շատ էին, բնականաբար, ինձ չէին հավատում։ Իսկ ես միշտ մտածում էի. «Ախր ո՞նց չեն հասկանում, որ եթե ծնողներն իրենց երեխաներին այդպես պատահական գտնեին, ոչ ոք իր մամային ու պապային նման չէր լինի։ Բա դրա մասին հեչ չեն մտածե՞լ էս էրեխեքը»։ :D

Հիշում եմ, երբ հանկարծ այնպես էր ստացվում, որ որևէ մեծահասակ այդ թեմայով մեր ներկայությամբ խոսում էր՝ բնականաբար, արագիլի ու ծովի մասին հեքիաթներին դիմելով, մայրս ասում էր, որ մենք, այսինքն՝ իր երեխաները, գիտեն, թե երեխաները որտեղից են լինում։ Իսկ այդ մեծահասակները միանգամից աչքները չռում ու բերանները բաց էին անում, իբր՝ ո՞նց կարելի է երեխաներին նման բաներ ասել։
Ես ճիշտ եմ համարում ծնողներիս վարվելակերպն այս հարցում և ինքս էլ մտադիր եմ նույնությամբ վարվել իմ սեփական երեխաների հետ։ :)

Դրա համար էլ, երբ մոտավորապես երեք տարեկան էի, իսկ մայրս այդ ժամանակ հղի էր քրոջովս ու եղբորովս, ես գիտեի, որ նրա հսկայական փորում իմ ապագա քույրն ու եղբայրն են գտնվում, ու հետևաբար շատ զգույշ և ուշադիր էի ինձ պահում։ Բա։ Այ տենց։ :P :P :P

Ներսես_AM
29.06.2006, 11:49
Այ հենց քո բերած օրինակի վրա էլ ասեմ։ Ինձ, ինչպես նաև քրոջս ու եղբորս, հենց փոքրուց էլ չեն խաբել այդ հարցում։ Մենք, ի տարբերություն մեր ճանաչած մեր հասակակիցների, մեր ծնողներից երբեք չենք լսել արագիլի կողմից բերված լինելու կամ ծովում գտնված լինելու մասին բոլորին քաջ ծանոթ հեքիաթները։ Մենք հենց սկզբից էլ իմացել ենք, որ «մամայի փորի մեջ ենք եղել», դե մանրամասներ, իհարկե, մեզ չեն ասել, բայց այդ տարիքում երեխային այդքանն էլ է բավարարում։ Մնացածը հետագայում քիչ-քիչ իմացվում է։ ;) ........

Հա բայց հետո հետևում էր բա փորի մեջ որտեղի՞ց։ ու իմ նկարագրած իրավիճակը կրկնվում է։ ..... Իսկ ասենք թե արագիլին որտեղի՞ց չգիտեմը արդեն մի քիչ բավարարում էր ..... որ իրանք ինչ իմանային արագիլին որտեղից :oy չնայած էլի մեկ մեկ հիշում հարցնում էի :oy ։ ու տենց լիքը բաներ կան հենց երեխայի հետ կապված որոնք սենց թե նենց պետք է շրջանցել։ այդ ամենը հետագայում ոնց որ ասեցիր քիչ-քիչ իմացվում է ու ամեն ինչ ընկնում է իր տեղը։ ես խոսում եմ միայն այն բաների մասին որոնք երեխան տարիքի հետ կապված չի կարող իմանալ ու նենց բաների մասին որոնք կարող են հոգեբանական տրավմա պատճառել նրան։ օրինակ՝ հարազատի մահը։ չնայած էս դեպքն էլ հակասականա կարողա հետո իմանա ավելի ծանր հարված լինի։:think

Anul
29.06.2006, 11:54
երեխեք ջան հիշենք, որ Աստվածաշնչում ասվում է, ոչ թե մի ստիր(իսկ ինչպես գիտենք 10 պատվիրանները տրված են մեր իսկ կյանքը ավելի հեշտ դարձնելու համար),այլ սուտ վկայություն մի տուր. :oy կարծում եմ դրանից կարելի է եզրակացնել, որ մնացած ստերը ինչ-որ տեղ ներելի ու ընդունելի են(բայց դե ոչ բոլորը) ;)

Ուլուանա
30.06.2006, 08:37

Համաձայն չեմ։ Դա արդեն դառնում է «կռուտիտ» լինել։

StrangeLittleGirl
30.06.2006, 10:55
Համաձայն չեմ։ Դա արդեն դառնում է «կռուտիտ» լինել։
Ճիշտ ես ասում: Չմոռանանք, որ Աստվածաշնչում շատ ուրիշ տեղեր կան, որտեղ նշված է, որ ստելը մեղք է

Pantera
30.06.2006, 14:16
Երեխեք ջան, բոլորդ էդ տաս պատվիրանները պահպանում եք? :o
Փաստորեն ձեր մեջ ամենա մեղավոր մարդը ես եմ եստեղ :cry
Պատվիրաններ պահպանելը բոլորովին հեշտ բան չի:
Չքիտեմ, երևի կմեղադրեք ինձ իմ այս խոսքի համար, բայց փոստերից՝ թվում է, թե ոչ ոք երբեք չի ստում կամա, թե՝ ակամա :unsure չեմ կարողանում հասկանալ դա, քանի որ սուտը երբեք էլ անջատ չի մարդուց: Սուտը կարելի է խեղդել, որ բերանից դուրս չելնի, բայց այն միշտ բնակվում է մարդու մեջ՝ ինչպես բոլոր մնացաց աշխարհիկ մեղքերը, ու "սպասում " հարմար առիթի՝ դուրս պրծնելու համար:

Artgeo
30.06.2006, 16:59
Իհարկե ոչ… չնայած… Հմ... մի հատ որ խնդրեմ չէիք գրի 10 պատվիրանը

John
30.06.2006, 17:45
Սուտը քաղցր է հնչում էն ժամանակ,երբ որ չես ուզում հաշտվել դառը ճշմարտության հետ...

Bonita
30.06.2006, 18:11
Պետք եղած ժամանակ ես խաբել եմ , խաբում եմ ու կշարունակեմ խաբել , որովհետև որոշ դեպքերում մարդիկ պատրաստ չեն լսել ճՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ , այն էլ "ԴԱՌԸ" ... :oy
Առաջ ես այլ կարծիքի էի,բայց հիմա համոզված եմ `Սուտը կարող է քաղցր հնչել...:ok

Pantera
30.06.2006, 22:31
Վերջապես մի քանի համարձակ կարծիքներ լսեցի :)
Artgeo, Տասը Պատվիրանները տեղադրեցի էստեղ, համեցեք զրույցի ;) http://www.akumb.am/showthread.php?p=11765#post11765

Քրիստինա
29.07.2006, 12:20
Իսկապես, Երբեմն ուղակի անհրաժեշտ է ստել…

GEV85
29.07.2006, 12:35
Սուտը քայքայում է ամեն գեղեցիկը:angry :angry

Քրիստինա
29.07.2006, 13:58
համաձայն Չեմ

GEV85
29.07.2006, 14:32
Բացատրեք խնդրում եմ ինչու

Քրիստինա
29.07.2006, 19:20
Պետք չէ վատ կամ սխալ արարքը շփոթել տգեղության հետ: Դրանք տարբեր բաներ են:
Ինչպիսին էլ լինի ճշմարտությունը, միշտ էլ կարելի է ավելի գեղեցիկ սուտ գտնել:

GEV85
29.07.2006, 20:41
Պետք չէ վատ կամ սխալ արարքը շփոթել տգեղության հետ: Դրանք տարբեր բաներ են:
Ինչպիսին էլ լինի ճշմարտությունը, միշտ էլ կարելի է ավելի գեղեցիկ սուտ գտնել:
Ես ոչինիչ չեմ շփոթում, այդ ինչից վերցրեցիք թե ես շփոթում եմ, հետո Կներեք, բայց անիմաստ բան եք գրում, որի հետ չեմ կարող համաձայնվել , քանի որ նախ ստելը մեղք է, երկրորդը ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:P

Ուլուանա
30.07.2006, 08:43

Համաձայն եմ։ Ստորագրում եմ գրածիդ տակ։ :)

GEV85
30.07.2006, 13:45
Համաձայն եմ։ Ստորագրում եմ գրածիդ տակ։ :)
Շնորհակալություն Ստորագրության համար

dzyan_katil
30.07.2006, 13:56
Ստելը մեղք է և ես դեմ եմ ստին,բայց կարծու եմ որ կարելի է միայն մի դեպքում ստել, երբ հարցը վերաբերվում է մարդու կյանքի ընդացքի հետ,երբ օրինակ կարող են մեկին դաժանաբար դատել կամ ենթարկել մահապատժի այն բանի համար եթե նա մեղավոր չէ, բայց կրկնում եմ որ ամենա ծայրահեղ դեպքում, իսկ հետո Անպայման ԱՍՏԾՈՒՑ անկեղծ ներեղություն խնդրել, որպեսզի մաքրվես.....
ՄԻԱՅՆ և ՄԻԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ, ՍՈՒՏԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՔԱՆԴԵԼ...ԶԳՈՒԾԱՑԵՔ ՍՏԻՑ և ՍՏԱԽՈՍՆԵՐԻՑ....

kiki
30.07.2006, 15:00
Հարգելիներս, եկեք տարբերակենք սուտը և փոքրիկ ստիկները ... հասկանում եմ, որ մեկից մյունին անցելու սահմանը շատ նուրբ է և բոլորի համար տարբեր , բայց պետք է հասկանալ, որ եթե դու պարզապես փոքրիկին ասենք ասում ես, պաղպաղակ այլևս մի կեր, թե չէ փորիկդ կցավի, պարզապես նրա համար, որ նա շատ է կերել և չեք ուզում այլևս ուտի, ապա դա ես ինքս սուտ չեմ համարում...
բայց մեծ սուտը, այ օրինակ, ստել սիրած էակին, կամ ծնողներին լուրջ հարցում...դա արդեն մեկ այլ բան է...
մի բան էլ, եթե սուտը միայն քեզ է վնաս պատճառում, իհարկե հարաբերական իմաստով, ասենք ասում են վա՞ ես քեզ զգում, ասում ես չէ , որ ավելորդ անգամ մեկին չանհանգստացնես, կամ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնես, հասկանալով, որ մի քիչ հետո լավ ես քեզ զգալու ... դա արդյո՞ սուտ է ... ես այդպես չեմ կարծում...
կամ այդ նույն սիրած էակին ասլը, ար տանը հիվանդ պարկած ես, բայց միևնույն ժամանակ խանութներով շրջելը , նրան նվեր առնելու համար...
այնպես որ տարբերություն դրեք, ու շեշտեք, որ մեծ ստերի մասին եք խոսում...

ինչ վերաբերում է նրան, կա՞ մեկը որ իր կյանքում չի ստել, կասեմ, իհարկե ոչ, քանզի նույն այդ փոքրիկ սուտիկները եթե հաշվի առնենք, այդպես չի, էլ չասեմ մեծ ստերի մասին, որ անպայման տեղ գտել են ձեր կյանքում...բայց մի բան է, ստել ու մեղանչել, մեկ այլ բան, սուտը կյանքի մի մասնը դարձնել...

ես ինքս աշխատում եմ չստել, ու պարզ լինել, բայց խոստովանեմ, որ երբեմն անհնար է պարզապես , քանի որ մի պահ է գալիս, երբ ես չեմ ուզում ցավ պատճառել ինձ հարազատ մարդկանց, ու բնականաբար գնում եմ այդ քայլին, բայց դա շաաատ հազվադեպ է լինում ...

Քրիստինա
30.07.2006, 15:05
Ես ոչինիչ չեմ շփոթում, այդ ինչից վերցրեցիք թե ես շփոթում եմ, հետո Կներեք, բայց անիմաստ բան եք գրում, որի հետ չեմ կարող համաձայնվել , քանի որ նախ ստելը մեղք է, երկրորդը ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:P
Ես անիմաստ բան չեմ գրել...

Եթե ,աստված չանի, ոստիկններից մեկը ձեզ ստիպի մի ցուցմունք տալ , որը ճակատագրական կլինի ձեր ընկերոջ համար , ապա դուք երևի միայն ու միայն ճշմարտությունը կասեք? հանուն գեղեցկության ??? որպեսզի մեղք չգործեք ?
Եթե հարկ լինի, հանուն իմ հարազատների ես պատրաստ եմ և' ստել, և' մեղք գործել :

GEV85
30.07.2006, 16:19

Հիմա դուք եք ամեն ինչ խառնում իրար, դուք արդեն թեմայից բավականին շեղվել եք ու արդեն ծավալվում եք մի ուղղությամբ, որը ես չեմ հանդուրժի:angry :angry :angry

StrangeLittleGirl
30.07.2006, 17:46
Ես ամեն դեպքում, ցանկացած դեպքում սուտը չեմ հանդուրժում, չնայած ինքս էլ հաճախ ստում եմ: Կյանքիս մեջ շատ են եղել դեպքեր, երբ կանգնել եմ դառը ճշմարտության առաջ, որը կարող էր ինձ խորտակել, բայց նույնիսկ այդ դեպքերում նախընտրել եմ հենց ճշմարտությունը:
Եթե Աստված ասել է սուտ վկայություն մի տուր, ուրեմն այդպես էլ պետք է: Ավելի լավ է՝ Աստծո առաջ արդար լինեմ, քան մարդկանց:

Riddle
31.07.2006, 00:40
Ախր ի՞նչ է նշանակում «քաղցր սուտ»: Ինձ համար դա համարյա նույնն է, ինչ ասենք՝ «տաք սառույց»::oy

Ուլուանա
31.07.2006, 07:45
Ախր ի՞նչ է նշանակում «քաղցր սուտ»: Ինձ համար դա համարյա նույնն է, ինչ ասենք՝ «տաք սառույց»::oy
Լավ է ասված: :hands

Մասսագետ
01.08.2006, 23:09
Քաղցր ստերի պատճառով ընկերությունս բաժանվել ա էրկու մասի. այնինչ, ճշմարտությունը ոչ այնքան դառն էր: Նախընտրում եմ թթու ստեր, դե ասենք, որ ինչ որ մեկը գլխիս մի հատ համով օյին ա խաղում, դե ապրիլի մեկյան ստեր էլի:
Քաղցր սո՞ւտն ա լավ, թե՞ դառը ճշմարտությունը, նայած ով ինչքան ա տեյի մեջ շաքար լցնում:
Հ.Գ. մեկ էլ դառը ստեր ու քաղցր ճշմարտություններ լինո՞ւմ են: Սուտը սուտ ա, ճշմարտությունը՝ ճշմարտություն, որքան էլ նրանք համերով տարբերվեն:

GEV85
02.08.2006, 20:40

Համաձայն եմ քեզ հետ ,որ քաղցր ստերի պատճարով նույնիսկ մտերիմ ընկերներ են բաժանվում, ու կասեմ քաղցր ստերը մեր կյանքում անպակաս են այս կամ այն իրավիչակներից դուրս գալու համար, բայց կարելի է ձգտել ամեն մի հարց լուծել ճշտի ու անկեղծության մթնոլորտում:hands

Արշակ
04.08.2006, 14:11
Ահա այս հարցի վերաբերյալ մեր մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի կարծիքը.

«Մենք ստիպված ենք բողոքելու հանուն ճշմարտության… Բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից – սուտը սուտ է և միշտ դատապարտելի»

Հ. Թումանյան, «Հայ ժողովուրդը հեղափոխական», ԵԼԺ, հ.6, էջ 244

գյումրեցի աղջիկ
24.05.2007, 05:32
Սուտը միշտ էլ դառն է լինում...բայց ամենաանտանելին այն է, որ ստելուց հետո նայում են աչքերիդ մեջ և երդվում են...