PDA

Դիտել ողջ տարբերակը : Օսկար 2009

Dorian
24.01.2009, 02:00
Երկու օր առաջ հայտարարվեցին Օսկար 2009 մրցանակի հավակնորդները: Ահա հիմնական 6 անվանակարգերը: Օսկարն այս տարի կկայանա փետրվարի 22-ին, ինչպես միշտ Կոդակ թատրոնում: Հիշեցնեմ, որ նախորդ տարիներին մրցանակաբաշխության վարկանիշը սկսել էլ արագ տեմպերով ընկնել: Թերևս դրանով է բացատրվում անվանակարգերում այս տարի առկա առաջին մեծության աստղերի ներկայությունը:

Լավագույն ֆիլմ
1.Բենջամեն Բատտոնի խորհրդավոր պատմությունը
2. Ֆորսթն ընդդեմ Նիքսոնի
3. Հարվի Միլք
4. Միլիոները հետնախորշերին
5. Чтец (հայերեն չգիտեմ ոնց կլինի)

Լավագույն դերասան
1. Բրեդ Փիթ (Բենջամեն Բատտոնի խորհրդավոր պատմությունը)
2. Շոն Փեն (Հարվի Միլք) :love
3. Միկկի Ռուրկ (Ռեսթլեր)
4. Ֆրենկ Լինգելլա (Ֆորսթն ընդդեմ Նիքսոնի)
5. Ռիչարդ Ջենիքս (Այցելուն)

Լավագույն Դերասանուհի
1. Անջելինա Ջոլի (Փոխանակում)
2. Էն Հետեուեյ (Հարսնացուների պատերազմ)
3. Մելիսա Լեո - Սառած գետը
4. Մերիլ Սթրիփ - Կասկած :love
5. Քեյթ Ուինսլեթ - Чтец

Երկրորդ պլանի լավագույն դերասան
1. Ջոշ Բրոլին - Հարվի Միլք
2. Ռոբերտ Դաունի կրտ. - Անհաջողության զինվորները
3. Ֆիլիպ Սեյմուր Հոֆման - Կասկած
4. Հիթ Լեջեր - Սև ասպետը :love
5. Մայքլ Շենոն - Փոփոխությունների ճանապարհը

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
1.Էմի Ադամս - Կասկած
2. Պենելոպա Քրուս - Վիկի Քրիստինա Բարսելոնա
3. Վիոլա Դևիս - Կասկած
4. Մարիսա Տոմեյ - Ռեսթլեր
5. Տարաջի Պ. Հենսոն - Բենջամեն Բատտոնի խորհրդավոր պատմությունը

Լավագույն սցենար
1. Կորթնի Հանտ - Սառած գետը
2. Մայք Լի - Անհոգը
3. Մարթին Մակդոնա - Խորտակվել Բրյուգում
4. Դասթին Լենկ Բլեք - Հարվի Միլք
5. Էնդրյու Ստանտոն, Ջիմ Ռիռդոն և Պիտ Դոկտեր - Վալլի Ի

Երկնային
24.01.2009, 02:55
խայտառակություն.. ոչ մեկը չեմ տեսել :oy :D

Հայկօ
24.01.2009, 03:03
Հիթ Լեջերը ուղղակի դատապարտված է հետմահու Օսկար ստանալու: Հաստատ ինքն է լինելու:

Մնացած բոլոր առումներով համաձայն եմ Երկնայինի հետ :D:

Dorian
24.01.2009, 03:14
խայտառակություն.. ոչ մեկը չեմ տեսել :oy :D

Ես էլ չեմ տեսել, խայտառակ լինելու բան չկա: Գերադասում եմ մի քիչ էլ սպասել, քանս թե գնել ինչ-որ անորակ ձայնագրություն ու նյարդահան լինելով փորձել որևէ ֆիլմանման բան նշմարել: Դրա համար էլ կինոների մոտ սմայլիկ չեմ դրել: Որ ճիշտն ասեմ, էնքան էլ հույս չունեմ, որ իմ ուզած մարդիկ կհաղթեն:
Մարգարեություն` ոչ էլ Ջոլին ու Փիթն են հաղթելու: Ինքան գլոբուս ստացան, էնքան էլ Օսկար... Խեղճերին մենակ շոուն ռեկլամելու համար են առաջադրում: Իսկականից մեղք են...

Dorian
24.01.2009, 03:16
Հիթ Լեջերը ուղղակի դատապարտված է հետմահու Օսկար ստանալու: Հաստատ ինքն է լինելու:

Մնացած բոլոր առումներով համաձայն եմ Երկնայինի հետ :D:

Ինձ էլ ա տենց թվում: Եթե տալու չլինեին, չէին էլ առաջադրի: Բացի այդ նախ այլ տարբերակ էր քննարկվում` հատուկ մրցանակ տալ: Բայց որ էսպես ստացվեց, ուրեմն հատուկ մրցանակը սառույցին են գրել:

Sunny Stream
24.01.2009, 13:07
խայտառակություն.. ոչ մեկը չեմ տեսել :oy :D

Բա ես ի՞նչ ասեմ :oy:oy:oy
արդեն կարելի ա սկսել ճարել-նայել ;)

Hripsimee
24.01.2009, 13:23
Ես էլ չեմ տեսել, խայտառակ լինելու բան չկա: Գերադասում եմ մի քիչ էլ սպասել, քանս թե գնել ինչ-որ անորակ ձայնագրություն ու նյարդահան լինելով փորձել որևէ ֆիլմանման բան նշմարել: Դրա համար էլ կինոների մոտ սմայլիկ չեմ դրել: Որ ճիշտն ասեմ, էնքան էլ հույս չունեմ, որ իմ ուզած մարդիկ կհաղթեն:
Մարգարեություն` ոչ էլ Ջոլին ու Փիթն են հաղթելու: Ինքան գլոբուս ստացան, էնքան էլ Օսկար... Խեղճերին մենակ շոուն ռեկլամելու համար են առաջադրում: Իսկականից մեղք են...
Ես էլ հենց Ջոլի-Փիթին եմ հաղթանակ ցանկանում:oy:oy:oy
Համենայն դեպս ոչ մեկ վստահ ասել չի կարող , մանավանդ որ և Changelling-ը և Benjamin Button-ը , ըստ նայողների , շատ լավ ֆիլմեր են;););)
Իսկ մուլտերից Վալիին եմ շատ սիրում:B:B
Հ.Գ.Իսկ Հայաստանում Օսկարի մրցանակաբաշխությունը չեն հեռարձակելու՞…

impression
24.01.2009, 13:48
Ես միայն Փոխանակումն ու Վալլ-Ի-ն եմ դիտել, երկուսն էլ շատ լավն են, ամեն մեկն իր տեսակի մեջ: Վալլ-Ի-ն` դրական, քնքուշ, մեղմ, իսկ Փոխանակումը` ռեալիստական, դաժան:
Կարելի ա էս տարի հետևել մրցանակաբաշխությանը ;)

Hripsimee
24.01.2009, 14:07

Իսկ կարողա իմանաս՝ հույս կա՞ , որ կինոմոսկվան ցույց կտա Փոխանակումը:(

Dorian
25.01.2009, 01:15
Ես էլ հենց Ջոլի-Փիթին եմ հաղթանակ ցանկանում:oy:oy:oy
Համենայն դեպս ոչ մեկ վստահ ասել չի կարող , մանավանդ որ և Changelling-ը և Benjamin Button-ը , ըստ նայողների , շատ լավ ֆիլմեր են;););)
Իսկ մուլտերից Վալիին եմ շատ սիրում:B:B
Հ.Գ.Իսկ Հայաստանում Օսկարի մրցանակաբաշխությունը չեն հեռարձակելու՞…

Չես պատկերացնի, թե ես ոնց եմ Ջոլիին հաղթանակ ցանկանում... Բայց չեմ հավատում, որ կհաղթի: Բենջամին Բաթոնի մասին ես էլ եմ դրական կարծիքներ լսել, տեսնենք:
Արմենիան երևի կհեռարձակի, կարծեմ, նախորդ երկու տարիներին նրանք էին ցուցադրում:

Ֆրեյա
25.01.2009, 01:23
Ես էլ չեմ նայել նոմինացիայի հանած ֆիլմերից ոչ մեկը :)
բայց, որ ճիշտն ասեմ, ոչ էլ ցանկություն ունեմ...
Վերջին տարիներին Օսկարն այնքան է գլամուրացել, որ միայն տափակ, թեթևսոլիկ ֆիլմեր են ստանում օսկար ու հիմնականում նույն դերասանները
Չգիտեմ, եր ֆիլմը արժե նայել ;)

Dorian
25.01.2009, 01:39

Լսել եք էս կատակը.
- Ասում են` Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ ֆիլմը Օսկար է ստացել:
- Բայց խի՞, կարծեմ հոմոսեքսուալիստների մասին չի...

Երկնային
25.01.2009, 01:49
Ես միայն Փոխանակումն ու Վալլ-Ի-ն եմ դիտել, երկուսն էլ շատ լավն են, ամեն մեկն իր տեսակի մեջ: Վալլ-Ի-ն` դրական, քնքուշ, մեղմ, իսկ Փոխանակումը` ռեալիստական, դաժան:
Կարելի ա էս տարի հետևել մրցանակաբաշխությանը ;)

Վալլ-Ի-ն ուզում եմ նայել :) ինձ ասել են, որ մեջը ինձ պետք ա գտնեմ… :oy :D

Dorian
25.01.2009, 02:20
Վալլ-Ի-ն ուզում եմ նայել :) ինձ ասել են, որ մեջը ինձ պետք ա գտնեմ… :oy :D

Հլը նայի կարող ա սրանցից մեկն ես: ;)

Երկնային
25.01.2009, 02:24
Հլը նայի կարող ա սրանցից մեկն ես: ;)
երկուսն էլ սիմպո են, նույնիսկ չգիտեմ որ մեկին ընտրեմ :D

Dorian
25.01.2009, 02:47
երկուսն էլ սիմպո են, նույնիսկ չգիտեմ որ մեկին ընտրեմ :D

Սպիտակն, ինձ թվում ա, աղջիկ ա: :)

Ի դեպ, ով չգիտի, ասեմ, որ Վալլի մրցակիցներն այս տարի Կունգ-Ֆու Պանդան և Վոլտն են: :8

Հայկօ
25.01.2009, 02:53
Սպիտակն, ինձ թվում ա, աղջիկ ա: :)

Ի դեպ, ով չգիտի, ասեմ, որ Վալլի մրցակիցներն այս տարի Կունգ-Ֆու Պանդան և Վոլտն են: :8

Թույլ են :):

Երկնային, դու Եվան ես :love:
«Eeee-va. Eeeeeeee-va !!!» :իրարձեռքբռնածսմայլիկներ :love

Երկնային
25.01.2009, 02:58
Թույլ են :):

Երկնային, դու Եվան ես :love:
«Eeee-va. Eeeeeeee-va !!!» :իրարձեռքբռնածսմայլիկներ :love
չգիտեմ Եվան լավն ա, թե չէ, բայց նենց ես գրել, որ սիրեցի Եվային :D

Հայկօ
25.01.2009, 03:02
չգիտեմ Եվան լավն ա, թե չէ, բայց նենց ես գրել, որ սիրեցի Եվային :D

Ես էլ եմ իրան սիրում... :cry

Ֆսյո՛, նո մոռե օֆֆտօպ:

Dorian
25.01.2009, 03:04
Թույլ են :):

Երկնային, դու Եվան ես :love:
«Eeee-va. Eeeeeeee-va !!!» :իրարձեռքբռնածսմայլիկներ :love

Եվան էն նկարում կա՞:

Հայկօ
25.01.2009, 03:16
Ծանոթացեք՝ «Տարվա անիմացիոն ֆիլմ» մրցանակի գլխավոր հավակնորդներ. :love
http://www.wallpaperez.info/wallpaper/movie/Wall-E-EVE-1640.jpg

Hripsimee
25.01.2009, 11:51
Չես պատկերացնի, թե ես ոնց եմ Ջոլիին հաղթանակ ցանկանում... Բայց չեմ հավատում, որ կհաղթի: Բենջամին Բաթոնի մասին ես էլ եմ դրական կարծիքներ լսել, տեսնենք:
Արմենիան երևի կհեռարձակի, կարծեմ, նախորդ երկու տարիներին նրանք էին ցուցադրում:
Իսկ ես հավատում եմ , որովհետև Ջոլին բացի հրաշալի մայր , մարդ ու կին լինելուց , նաև շատ լավ դերասանուհի է:P , և հետո Իսթվուդի ֆիլմերը սովորաբար օսկարներ են բերում :B:B
Եթե մտնես Kinopoisk.ru կամ թեկուզ այլ ռուսական կամ ամերիկյան կայքեր , կտեսնես , որ համարյա բոլորը Ջոլիի խաղը շատ գովում են ՝ նշելով , որ այստեղ նա իր համար լրիվ նոր ամպլուայի մեջ է , այնպես որ Ջոլի աաաառաջ................:B
Շատ եմ ուզում , որ Արմենիան հեռարձակի...

Hripsimee
25.01.2009, 11:55
Եվան էն նկարում կա՞:

Հա , սպիտակ ռոբոտը:)
Իսկ ես Վալիին եմ շատ սիրում...:loveԻսկ ընդհանրապես մուլտը իսկապես շատ լավն է:Կարևորը , որ իմաստ ունի և այդ իմաստը ներկայացված է շատ նուրբ , բարի կերպով:Պանդան շատ թույլ մրցակից է:[ Վոլտը չեմ տեսել:think

Dorian
26.01.2009, 01:47
Իսկ ես հավատում եմ , որովհետև Ջոլին բացի հրաշալի մայր , մարդ ու կին լինելուց , նաև շատ լավ դերասանուհի է:P , և հետո Իսթվուդի ֆիլմերը սովորաբար օսկարներ են բերում :B:B
Եթե մտնես Kinopoisk.ru կամ թեկուզ այլ ռուսական կամ ամերիկյան կայքեր , կտեսնես , որ համարյա բոլորը Ջոլիի խաղը շատ գովում են ՝ նշելով , որ այստեղ նա իր համար լրիվ նոր ամպլուայի մեջ է , այնպես որ Ջոլի աաաառաջ................:B
Շատ եմ ուզում , որ Արմենիան հեռարձակի...

Հռիփսիմե ջան, ես երկար տարիներ (դեռ «ընհատված կյանք»-ի ժամանակներից) Ջոլիի երկրպագուն եմ: Մենակ տեսնես, թե ինչքան զրթ ու զիբիլ եմ հավաքել նրա ու Բրեդի մասին... Նենց որ, եա էլ շատ-շատ եմ ուզում, որ Էնջին ևս մի անագամ Օսկար ստանա: Բայց շաք քիչ եմ հավատում դրան: Քեյթն ու Մերիլը ամեն ինչ փչացնում են: Ես, իհարկե, երկուսի տաղանդի առջև էլ խոնարհվում եմ... Բայց Ջոլիս ավելի լավն ա:love Հա, թող հաղթի:

Ինչ վերաբերվում ա անիմացիոն ֆիլմին, ասում են, եթե շատ չկենտրոնանան գրաֆիկական մասի վրա, Վալլին ա հաղթելու: Եթե կենտրոնացան` Կունգ-Ֆու պանդան:

Հայկօ
26.01.2009, 01:53
Ինչ վերաբերվում ա անիմացիոն ֆիլմին, ասում են, եթե շատ չկենտրոնանան գրաֆիկական մասի վրա, Վալլին ա հաղթելու: Եթե կենտրոնացան` Կունգ-Ֆու պանդան:

Wall-E-ի գրաֆիկական իրականացումը աննախադեպ ա ու անկրկնելի: Նման բան դեռ չի եղել: Առաջին տասնհինգ-քսան րոպեների (ամայացած Երկիրը) ոճավորումը հանճարեղ ա: Ընդ որում՝ շատ ավելի քիչ անիմացիոն մուլտֆիլի ա նման և շատ ավելի շատ՝ Sci-Fi ֆիլիմի:

Kung-Fu Panda-ն խիստ բարձրորակ, բայց ստանդարտ անիմացիա ա: Հոգի չկա մեջը (սա՝ որպես լիրիկական զեղում :) ):

Dorian
26.01.2009, 02:07

Ի՞սկ Վոլտը: Ըստ քեզ իսկապե՞ս ոչ մի շանս չունի:

Հայկօ
26.01.2009, 02:13
Ի՞սկ Վոլտը: Ըստ քեզ իսկապե՞ս ոչ մի շանս չունի:

Չեմ նայել :(: Բայց ըստ արձագանեների՝ սովորական դիսնեյական ֆիլմ ա, ոչ ավել, ոչ պակաս: Չնայած՝ սցերանիստը «Lion King»-ի սցենարիստն ա... :think Ո՞վ գիտի:

Բայց դե ամե՛ն դեպքում՝ Wall-E-ն ո՛չ միայն էս տարվա լավագույն անիմացիան էր, այլ ընդհա՛նրապես մինչև հիմա ստեղծվածներից ամենալավը: Նույն Pixar-ի` տասներկու տարվա վաղեմության «Gerri's Game»-ն չհաշված ;):

Dorian
26.01.2009, 02:23

Ո՞նց: Վալլը Դիսնեյինը չի՞: Իմ մոտ գրած ա Դիսնեյ...:o

Dorian
26.01.2009, 02:32
Նոր իմացա: Փետրվարի 22-ին Օսկարի մրցանակաբաշխությունը վարելու ա Հյու Ջեքմանը: («Քեյթը և Լեոն»` Լեո, «Իքս մարդիկ»ч Расомаха): Վուպպի Գոլդբերգից հետո սենց լավ հաղորդավար, ըստ ինձ, չէր եղել... :love

Հայկօ
26.01.2009, 02:33
Ո՞նց: Վալլը Դիսնեյինը չի՞: Իմ մոտ գրած ա Դիսնեյ...:o

Pixar-ի և Walt Disney Pictures-ի համատեղ նախագիծն է: Իսկ Bolt-ը նկարահանվել է Disney-ի ներքին ստուդիայի ուժերով :):

Dorian
26.01.2009, 02:49
Իմիջիայլոց. Վալլը հավակնում է Օսկարի նաև լավագույն սցենար, լավագույն սաունդտրեկ, լավագույն երաժշտություն անվանակարգերում! :hands

Հայկօ
26.01.2009, 02:54
Իմիջիայլոց. Վալլը հավակնում է Օսկարի նաև լավագույն սցենար, լավագույն սաունդտրեկ, լավագույն երաժշտություն անվանակարգերում! :hands

Երաժշտությունն իրոք շատ լավն էր :love: Էն գլխարկներով պարինը չէ :): Հենց ամենասկզբում, երբ դատարկ, փոշոտ, անապատ փողոցներն ա ցույց տալիս, այ էդ երաժշտությունը: Մի տեսակ պարզ... Խորհրդավոր... Ու տխուր... Ու ավելի տխուրի ակնկալիքով:

Ափսոս՝ ուրիշ ոչ մի բան չեմ նայել՝ քննարկեինք :):

Hripsimee
26.01.2009, 12:53
Նոր իմացա: Փետրվարի 22-ին Օսկարի մրցանակաբաշխությունը վարելու ա Հյու Ջեքմանը: («Քեյթը և Լեոն»` Լեո, «Իքս մարդիկ»ч Расомаха): Վուպպի Գոլդբերգից հետո սենց լավ հաղորդավար, ըստ ինձ, չէր եղել... :love

Ճիշտա , շատ լավ վարողա;) Հյու Ջեքմանը Արանոֆսկիի fountain ֆիլմում էլա խաղում:love

Hripsimee
26.01.2009, 13:02
Հռիփսիմե ջան, ես երկար տարիներ (դեռ «ընհատված կյանք»-ի ժամանակներից) Ջոլիի երկրպագուն եմ: Մենակ տեսնես, թե ինչքան զրթ ու զիբիլ եմ հավաքել նրա ու Բրեդի մասին... Նենց որ, եա էլ շատ-շատ եմ ուզում, որ Էնջին ևս մի անագամ Օսկար ստանա: Բայց շաք քիչ եմ հավատում դրան: Քեյթն ու Մերիլը ամեն ինչ փչացնում են: Ես, իհարկե, երկուսի տաղանդի առջև էլ խոնարհվում եմ... Բայց Ջոլիս ավելի լավն ա:love Հա, թող հաղթի:

Ինչ վերաբերվում ա անիմացիոն ֆիլմին, ասում են, եթե շատ չկենտրոնանան գրաֆիկական մասի վրա, Վալլին ա հաղթելու: Եթե կենտրոնացան` Կունգ-Ֆու պանդան:

Էս տարի , ընդհանրապես , աննախադեպ մրցակցությունա: Ջոլիի մրցակիցները շատ ուժեղ են , ու ,եթե չեմ սխալվում ,Մերիլ Սթրիփի երկրպագուները արդեն տասնքանի տարի սպասում են , որ Մերիլy օսկար ստանա , ամընդհատ նոմինացիա ստանումա , բայց օսկար չունի:( Հետո Ջոլին 33 տարեկանա., Մերիլը ոնց որ թե մոտ 60 , կարողա դրան էլ ուշադրություն դարձնեն:8

Dorian
27.01.2009, 04:19

Հռիփսիմե ջան, նոր չալարեցի ու փորփրեցի իմ անձնական արխիվը: Մերիլ Սթրիփը Օսկարի է հավակնում 15-րդ անգամ, և արդեն ստացել է 2 Օսկար: Մեկը` «Սոֆիի ընտրությունը» ֆիլմի համար, մյուսը չկարողացա գտնեմ: Անջելինա Ջոլին դեռևս մի Օսկար ունի «Ընդհատված կյանք» ֆիլմում կատարած երկրորդ պլանի դերի համար:
Տարիքային տարբերությունը ոչ ոք հաշվի չի առնի: Մերիլը, հաստատ, դեռ երկար տարիներ չի լքի կինոն ու վերջին անգամ չէ առաջադրվում Օսկարի:

Նոր թղթերը փորփրելուց գտա.
Օսկարի այս տարվա հաղորդավար Հյու Ջեքմանը նախորդ տարի ստացել է տարվա ամենասեքսուալ դերասանի «տիտղոսը»:

Ceceron
27.01.2009, 12:25

Սթրիփը շատ հզոր դերասանուհիա !!! միշտ հիացել եմ նրա դերասանական տաղանդով

impression
27.01.2009, 13:03
Իսկ ես հավատում եմ , որովհետև Ջոլին բացի հրաշալի մայր , մարդ ու կին լինելուց , նաև շատ լավ դերասանուհի է:P , և հետո Իսթվուդի ֆիլմերը սովորաբար օսկարներ են բերում :B:B
Եթե մտնես Kinopoisk.ru կամ թեկուզ այլ ռուսական կամ ամերիկյան կայքեր , կտեսնես , որ համարյա բոլորը Ջոլիի խաղը շատ գովում են ՝ նշելով , որ այստեղ նա իր համար լրիվ նոր ամպլուայի մեջ է , այնպես որ Ջոլի աաաառաջ................:B
Շատ եմ ուզում , որ Արմենիան հեռարձակի...

Հռիփսիմե ջան, ես ֆիլմն ունեմ, շատ ընտիր որակով, կարող եմ տալ, նայես ;) եթե կուզես, փիէմ գրի, պայմանավորվենք :)

Hripsimee
27.01.2009, 13:15
Հռիփսիմե ջան, նոր չալարեցի ու փորփրեցի իմ անձնական արխիվը: Մերիլ Սթրիփը Օսկարի է հավակնում 15-րդ անգամ, և արդեն ստացել է 2 Օսկար: Մեկը` «Սոֆիի ընտրությունը» ֆիլմի համար, մյուսը չկարողացա գտնեմ: Անջելինա Ջոլին դեռևս մի Օսկար ունի «Ընդհատված կյանք» ֆիլմում կատարած երկրորդ պլանի դերի համար:
Տարիքային տարբերությունը ոչ ոք հաշվի չի առնի: Մերիլը, հաստատ, դեռ երկար տարիներ չի լքի կինոն ու վերջին անգամ չէ առաջադրվում Օսկարի:

Նոր թղթերը փորփրելուց գտա.
Օսկարի այս տարվա հաղորդավար Հյու Ջեքմանը նախորդ տարի ստացել է տարվա ամենասեքսուալ դերասանի «տիտղոսը»:
Դե եթե Սթրիփը արդեն 2 օսկար ունի , ուրեմն ժամանակնա է , որ Ջոլիին էլ երկրորդը տան (մանավանդ , որ առաջինը երկորդ պլանի համար էր) …Իսկ Մերիլ Սթրիփը իսկապես լավ դերասանուհի է , և հուսով եմ, որ իսկապես դեռ երկար տարիներ չի լքի կինոն…

Dorian
28.01.2009, 00:49
Ես ճշտեցի: Մերիլ Սթրիփն առաջին անգամ Օսկար է ստացել «Կրամերն ընդդեմ Կրամերի» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար:
Բրեդ Փիթն էլ այս տարի երկրորդ անգամ է առաջադրվում: Առաջին անգամ նրան առաջադրել էին «12 կապիկ» ֆիլմի համար:

Hripsimee
28.01.2009, 14:00
[QUOTE=Dorian;1564063]Ես ճշտեցի: Մերիլ Սթրիփն առաջին անգամ Օսկար է ստացել «Կրամերն ընդդեմ Կրամերի» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար:
Բրեդ Փիթն էլ այս տարի երկրորդ անգամ է առաջադրվում: Առաջին անգամ նրան առաջադրել էին «12 կապիկ» ֆիլմի համար:[/
Անարդար է , որ Բրեդի նման լավ դերասանը դեռ օսկար չունի:( Հուսով եմ այս տարի նա բոլորին ցույց կտա:hands:hands Վերջիվերջո 13 նոմինացիա ունի:o

Հայկօ
28.01.2009, 14:11
Անարդար է , որ Բրեդի նման լավ դերասանը դեռ օսկար չունի Հուսով եմ այս տարի նա բոլորին ցույց կտա Վերջիվերջո 13 նոմինացիա ունի

Ըստ իս՝ անարդար է, որ, ասենք, Եվգենի Եվստիգնեեվը Օսկար չունի: Իսկ Բրեդի նման հոլիվուդույթները դեռ կհասցնեն իրենց հավակնություններին հագուրդ տալ, չփախավ քեռի Օսկարը :):

Ռուֆուս
29.01.2009, 00:22
Մի մոռացեք, որ Օսկարները չեն, որ որոշում են դերասանի կամ ռեժիսյորի լավ կամ վատ լինելը: Օրինակ Ստենլի Կուբրիկը և Լուիս Բունյուելը էդքան գլուխգործոց ֆիլմեր նկարահանեցին, բայց ոչ մի օսկար չստացան....

Օսկարները կարող են նաև քանդեն դերասանի կարիերան, օրինակ "Թռչելով կկվի բնի վրայով" ֆիլմի համար օսկար ստացած Լուիզ Ֆլետչերը օսկարից հետո ոչ մի նշանավոր դեր չունեցավ:

Dorian
29.01.2009, 00:31
Անարդար է , որ Բրեդի նման լավ դերասանը դեռ օսկար չունի:( Հուսով եմ այս տարի նա բոլորին ցույց կտա:hands:hands Վերջիվերջո 13 նոմինացիա ունի:o

Սխալ հասկացա, թե՞ իսկսկանից ասեցիր, որ Փիթը 13 նոմինացիա ունի: Տենց բան չկա: Սա երկրորդ անգամ է: Հետո էլ, :D եթե չհաշվեմ, թե Փիթը ինձ ով ա գալիս :D կարծում եմ, որ Փենը որպես դերասան ավելի ուժեղ ա ու արժանի ա Օսկարի:

Hripsimee
29.01.2009, 12:05

Փիթ ասելով ի նկատի ունեի այս տարվա իր ներկայացրած ֆիլմը՝Բենջամին Բաթոնը, մի քիչ սխալ էի գրել:oy
* Лучший фильм
* Лучший актер (Брэд Питт)
* Лучшая актриса второго плана (Тараджи П. Хенсон)
* Лучший режиссер (Дэвид Финчер)
* Лучший адаптированный сценарий
* Лучшая работа оператора
* Лучшие декорации
* Лучшие костюмы
* Лучший звук
* Лучший монтаж
* Лучшие визуальные эффекты
* Лучший грим
* Лучший саундтрек
Իմ կարծիքով Օսկարի նոմինացիա ստացած այս տարվա բոլոր դերասաններն էլ արժանի են օսկարի : Ես չեմ ասում , որ Բրեդ Փիթը անպայման բոլորից լավն է , ասում եմ , որ ինձ համար նա է օսկարի գլխավոր հավակնորդը այս տարի:

Dorian
30.01.2009, 01:41
Փիթ ասելով ի նկատի ունեի այս տարվա իր ներկայացրած ֆիլմը՝Բենջամին Բաթոնը, մի քիչ սխալ էի գրել:oy

Էդ դեպքում ճիշտ ես Հռիփսիմե ջան: Եվ սա Օսկարի պատմության մեջ 8-րդ դեպքն է, երբ նույն ֆիլը հավակնում է 13 արձանիկի: Բայց ռեկորդ չէ: 3 ֆիլմ հավակնել է միանգամից 14 արձանիկի, բայց ստացած արձանիկների թիվն առայժմ չի գերազանցել 11-ը: («Բեն Հուր», «Տիտանիկ», «Մատանիների տիրակալը: Արքայի վերադարձը»)

Ռուֆուս
30.01.2009, 01:49

Ես մեկ մեկ զարմանում եմ թե ախմախագույն կինոները ոնց են կարողանում օսկար շահել... Զօրինակս վառ հենց նույն Բեն Հուրն ու Տիտանիկը....

Dorian
30.01.2009, 02:12
Ես մեկ մեկ զարմանում եմ թե ախմախագույն կինոները ոնց են կարողանում օսկար շահել... Զօրինակս վառ հենց նույն Բեն Հուրն ու Տիտանիկը....

Եթե ուշադիր լինենք կնկատենք մի օրինաչափություն: Բոլոր այդ ֆիլմերն իրենց ժամանակային կտրվածքում ունեին ռեկորդային բյուջե...

Hripsimee
30.01.2009, 17:53
Ես մեկ մեկ զարմանում եմ թե ախմախագույն կինոները ոնց են կարողանում օսկար շահել... Զօրինակս վառ հենց նույն Բեն Հուրն ու Տիտանիկը....

Այն ,որ Տիտանիկը ախմախագույն ֆիլմ է,քո սուբյեկտիվ կարծիքն է , և շատ շատերը քեզ հետ հաստատ համաձայն չեն : Կներես , բայց նման վիճելի բաներ ասելիս գոնե գրիր , իմ կարծիքով : Իսկ իմ կարծիքով ոչ մի ախմախագույն ֆիլմ դեռևս օսկար չի ստացել ու չէ էլ հավակնել դրան և բյուջեն այստեղ , ըստ իս , շատ քիչ նշանակություն ունի:

Dorian
31.01.2009, 00:59

Հռիփսիմե ջան, այն որ Տիտանիկն իսկապես լեգենդար կինո է, անժխտելի է: Բայց այն, որ բյուջեն ոչ մի կապ չունի... Պարզ հասարակ օրինակ: «Սև Ասպետը» ֆիլմի հավաքած 1 միլիարդ դոլարից մի որոշ մաս տրամադրվել է Հիթ Լեջերին գովազդելու համար: Worner Bros կինոընկերությունը այդպիսով փորձում է խլել բաղձալի Օսկարը: Ի՞նչ գիտես, որ Հիթին հետմահու նվիրված ծրագրերն ու միջոցառումները չեն ազդել ակադեմիայի վրա: Նույն տակտիկայով էլ վարվում են ֆիլմերի հետ: Այնքան են բարձրացնում վարկանիշը, որ Օսկար չտալու դեպքում ընկնի հենց իր` Օսկարի վարկանիշը...

Hripsimee
31.01.2009, 11:44

Բյուջեն , համաձայն եմ , իր դերը ունի մրցանակ ստանալու հարցում , բայց ոչ որաշիչ:

Hripsimee
31.01.2009, 20:28
Երեկ Changelling -ն էի նայում : Խոսք չունեմ , հրաշալի ֆիլմա...:loveՄինչև հիմա ասես լսում եմ Քրիստինի ձայնը` DId you kill my son??? Answer me... Did you kill my son???
Ֆիլմի սկզբից մի տաս րոպե անց լրիվ մոռացա , որ Անջելինա Ջոլիին եմ տեսնում , իմ առջև արդեն Քրիստին Կոլինզն էր` մասնագիտապես կայացած , հոգեպես հավասարակշռված , փխրուն ու բարի մի կին , ով իր ամբողջ սերը որդուն էր նվիրել: Աշխատանքային օրվա հենց սկզբից նա անընդհատ մտքով որդու հետ է` շտապելով տուն վերադառնալ ու երջանկացնել նրան: Բայց ահա մի օր որդին անհետանում է: Քրիստինը անմիջապես դիմում է ոստիկանություն և հույսով սկսում սպասել...
Բառերով չի կարելի նկարագրել այն տեսարանը , որտեղ Քրիստինին հայտնում են , որ որդին գտնվել է:Ինչպե~ս է նայում ոստիկանին , մեկ ժպտում ու ծիծաղում ու մեկ էլ անզուսպ հեկեկում , չի կարողանում խոսել , միայն ծիծաղի ու լացի արանքում սարսափելի փոխված ձայնով , հազիվ հասկանալի շշնջում է` thank you... thank you...
Իսկ գտնված տղան պարզվում է , որ Քրիստինինը չէ... Խեղճ մայրը դառնում է բեռ ոստիկանության համար , միայն այն պատճառով , որ հրաժարվում է ընդունել լոսանջելեսյան ոստիկանության գեղեցիկ ու սուտ հեքիաթը `(մայրը գտավ որդուն լավ ոստիկանների շնորհիվ) պնդելով , որ տղան իրենը չէ `պահանջելով , որ գտնեն իր որդուն : Քրիստին Կոլինզը ` այդ հավասարակշռված , մեղմ կինը իր որդուն պաշտպանելու համար ի~նչ զայրույթով ու վրդովմունքով է ասում` I want my son back!!!!!!!!
Սա է սյուժեի այն մասը , որ սովորաբար լինում է ֆիլմի նկարագրության մեջ: Քանի որ ակումբեցիների մեծ մասը ֆիլմը դեռ չի տեսել , ավելի չեմ խորանա մանրամասների մեջ , միայն կասեմ , որ ֆիլմը լի է իսկապես հրաշալի , հուզիչ տեսարաններով և չկա ոչ մի կեղծ դրվագ , կարևորն այն է , որ հերոսներին իսկապես ՀԱՎԱՏՈՒՄ ես (Ջոլիի մասին ընդհանրախես խոսք չկա:Նա ինձ ստիպեց Քրիստինի հետ միասին սարսռալ ու արտասվել ), ամբողջովին ընկղմվում ես պատմության մեջ ու այն քեզ բաց չի թողնում մինչև վերջին դրվագը:

Dorian
01.02.2009, 01:33
Հուսանք, որ ակադեմիան էլ կարծիքներդ կկիսի...

Hripsimee
01.02.2009, 11:41
Հուսանք, որ ակադեմիան էլ կարծիքներդ կկիսի...

Դժվար է այս ֆիլմում Ջոլիի խաղը չգնահատել : ՈՒրիշ ոչ մի ֆիլմում Ջոլիին այսպիսին չեմ տեսել , գուցե նրան օգնել է այն , որ ինքն էլ 6 երեխայի մայր է և այն , որ ինքն էլ հենց նկարահանումներից առաջ մեծ վիշտ էր ապրել (մոր մահը) , բայց ֆիլմում իսկապես հավատում ու ամբողջ սրտով կարեկցում ես միայնակ մնացած մորը :
Ջոլիի մրցակիցների ֆիլմերը չեմ տեսել, բայց գիտեմ , որ լավ դերասանուհիներ են:Ինչ որ է , թող հաղթի ուժեղագույնը:B

Dorian
02.02.2009, 00:39

Ընդհանրապես Ջոլիին քիչ են դրամատիկ դերեր առաջարկում: Նրա հերոսուհիները միշտ ուժեղ կանայք են եղել: Ինձ թվում ա եկել ա ժամանակը իրան այլ դերերում փորձել: Հավատում եմ, որ կարա:

Ambrosine
02.02.2009, 00:48
Ես մեկ մեկ զարմանում եմ թե ախմախագույն կինոները ոնց են կարողանում օսկար շահել... Զօրինակս վառ հենց նույն Բեն Հուրն ու Տիտանիկը....
Տիտանիկը ախմախ ա?:o

Հայկօ
02.02.2009, 00:50
Իմ խորին համոզմամբ՝ այդ ֆիլմի (Changeling-ի) հիմնական արժանիքը ոչ թե գլխավոր դերասանուհին է, այլ ռեժիսյորը:

Ֆրեյա
02.02.2009, 00:54
Իսկապես, վերջին 5-10 տարիներին նկատում եմ Օսկարակիր կինոների որակի նշանակալի անկում... Երբեմն պատահում են և բացառություններ, բայց հիմնականում Օսկար են ստանում լայն զանգվածներին ուղղված ֆիլմերը, որոնք հիմնականում մեծ գումարներ են վաստակում, հատուկ էֆֆեկտներով խցկած ու սենտիմենտալ սցենարներով ֆիլմերը...
Լուրջ ֆիլմերը արտադրվում են ոչ կինոթատրոնային դիտման համար:
Մի մոռացեք, որ Օսկարը առաջին հերթին փիարի հզոր գործիք է, որի նպատակն է գովազդել ֆիլմերը ու վարկանիշ ստեղծել...

հ.գ. մի հատ կասեք, որն է Տիտանիկ ֆիլմի լեգենդարությունը...
Ֆիլմի բյուջեն ավելին է եղել, քան իսկական Տիտանիկ նավի կառուցման աչժեքը, երևի թե՝ միայն դա....
Սենտիմենտալ, պրիմիտիվ սցենար, դերասանական խաղն էլ առանձնապես մի բան չէ :( եթե ասեք ջարդվող նավի տեսարանը՝ հասկացանք, հետո... ՞ :P

h.h.գ. լավ ֆիլմեր թնտրողներին խորհուրդ կտամ հետևել Կաննի, Բեռլինի, Վենեցիայի /կամ ել Ոսկե Ծիրանի լօլ/ ֆեստիվալների ֆիլմացանկին :) Դրանք այնքան էլ առևտրականացված չեն և այլ չափանիշներով են գնահատում ֆիլմերը

Հայկօ
02.02.2009, 00:55
Տիտանիկը ախմախ ա?

Հա բա ի՞նչ ա: Սխալ ֆիլմերի առաջին տասնյակումս ա :D:

Երկնային
02.02.2009, 00:59
Տիտանիկը ախմախ ա?:o
Իմ համար էլ ա ախմախ կինո :))

Ֆրեյա
02.02.2009, 01:03
Իմ համար էլ ա ախմախ կինո :))

+1 :D

Ambrosine
02.02.2009, 01:08
1000 մարդ, 1000 ճաշակ:D

Dorian
02.02.2009, 01:22
Տիտանիկի հետ կապված համաձայն չեմ: Դրա հաջողությունը մի անգամ էլ ապացուցեց, որ ինչքան էլ Հոլիվուդը այլմոլորակայինների, մարդասպանների ու հերոսների մասին ֆիլմեր նկարի, միևնույն ա առաջին տեղում եղել ա ու մնում ա սերը: Իմ կարծիքով էսքան ժամանակ ակադեմիան ոչ մի լուրջ սխալ չի գործել` գնահատելով ֆիլմերը: Օսկարակիր ցանկացած ֆիլմ իր դերն ունի կինոյի պատմության մեջ: Եվրոպայի ստեղծած կինոն, բնականաբար ավելի խորն ա: Բայց արդյոք որ նույն Եվրոպան ՀՅոլիվուդի պես հնարավորություն ունենար հարյուրավոր միլիոնների բյուջե ունեցող ֆիլմեր նկարահաներ ու արդարացներ իր ծախսերը, նույնը չէր անի: Ինձ թվում ա կաներ: Դրա հաստատում էսօրվա ռուսական ու ֆրանսիական կինոն են:

Hripsimee
02.02.2009, 11:04
Իսկապես, վերջին 5-10 տարիներին նկատում եմ Օսկարակիր կինոների որակի նշանակալի անկում... Երբեմն պատահում են և բացառություններ, բայց հիմնականում Օսկար են ստանում լայն զանգվածներին ուղղված ֆիլմերը, որոնք հիմնականում մեծ գումարներ են վաստակում, հատուկ էֆֆեկտներով խցկած ու սենտիմենտալ սցենարներով ֆիլմերը...
Լուրջ ֆիլմերը արտադրվում են ոչ կինոթատրոնային դիտման համար:
Մի մոռացեք, որ Օսկարը առաջին հերթին փիարի հզոր գործիք է, որի նպատակն է գովազդել ֆիլմերը ու վարկանիշ ստեղծել...

հ.գ. մի հատ կասեք, որն է Տիտանիկ ֆիլմի լեգենդարությունը...
Ֆիլմի բյուջեն ավելին է եղել, քան իսկական Տիտանիկ նավի կառուցման աչժեքը, երևի թե՝ միայն դա....
Սենտիմենտալ, պրիմիտիվ սցենար, դերասանական խաղն էլ առանձնապես մի բան չէ :( եթե ասեք ջարդվող նավի տեսարանը՝ հասկացանք, հետո... ՞ :P

h.h.գ. լավ ֆիլմեր թնտրողներին խորհուրդ կտամ հետևել Կաննի, Բեռլինի, Վենեցիայի /կամ ել Ոսկե Ծիրանի լօլ/ ֆեստիվալների ֆիլմացանկին :) Դրանք այնքան էլ առևտրականացված չեն և այլ չափանիշներով են գնահատում ֆիլմերը
Տիտանիկը հրաշալի կինո է և դերասանական խաղի , և սյուժեի առումով , իսկ հատուկ էֆեկտները պատճառ չեն ֆիլմի իսկական արժեքը չգնահատելու համար : Շատ քիչ մարդ գիտեմ , ով Տիտանիկը տեսնելուց հետո չի հուզվում (ես ամեն անգամ լաց եմ լինում), ախմախ կինոն կարող է ստիպել լաց լինել?????

Hripsimee
02.02.2009, 11:07
Իմ խորին համոզմամբ՝ այդ ֆիլմի (Changeling-ի) հիմնական արժանիքը ոչ թե գլխավոր դերասանուհին է, այլ ռեժիսյորը:

Եվ դերասանուհին , և ռեժիսորը;)

Ռուֆուս
02.02.2009, 23:56
Տիտանիկը հրաշալի կինո է և դերասանական խաղի , և սյուժեի առումով , իսկ հատուկ էֆեկտները պատճառ չեն ֆիլմի իսկական արժեքը չգնահատելու համար : Շատ քիչ մարդ գիտեմ , ով Տիտանիկը տեսնելուց հետո չի հուզվում (ես ամեն անգամ լաց եմ լինում), ախմախ կինոն կարող է ստիպել լաց լինել?????

Իսկ ես կասեի, որ էդ ֆիլմում խորտակվող նավի տեսարանից բացի մի հատիկ նորմալ բան չկար: Իմ համեստագույն կարծիքով էլի: Չնայած խորտակվող նավի տեսարանն էլ մի բան չէր

Hripsimee
03.02.2009, 11:55
Իսկ ես կասեի, որ էդ ֆիլմում խորտակվող նավի տեսարանից բացի մի հատիկ նորմալ բան չկար: Իմ համեստագույն կարծիքով էլի: Չնայած խորտակվող նավի տեսարանն էլ մի բան չէր

Թող ամեն մեկը մնա իր կարծիքին;)

Dorian
04.02.2009, 04:40
Իմ կարծիքով թքել սովորացնելու տեսարանը շատ ավելի լավն ա, քան խորտակվող նավինը: Եթե միզանսցենաների համար Օսկար տային, էդ տեսարանը հաստատ կստանար:

Sunny Stream
07.02.2009, 18:15
Այստեղ (http://oscars.movies.yahoo.com/) կարող եք քվեարկել նաև դուք և ազդել հետևյալ արդյունքների վրա`

Լավագույն ֆիլմ
1.Բենջամեն Բատտոնի խորհրդավոր պատմությունը 43%
2. Ֆորսթն ընդդեմ Նիքսոնի 4%
3. Հարվի Միլք 7%
4. Միլիոները հետնախորշերին 43%
5. Чтец (հայերեն չգիտեմ ոնց կլինի) 3%

Լավագույն դերասան
1. Բրեդ Փիթ (Բենջամեն Բատտոնի խորհրդավոր պատմությունը) 46%
2. Շոն Փեն (Հարվի Միլք) 17%
3. Միկկի Ռուրկ (Ռեսթլեր) 31%
4. Ֆրենկ Լինգելլա (Ֆորսթն ընդդեմ Նիքսոնի) 4%
5. Ռիչարդ Ջենիքս (Այցելուն) 2%

Լավագույն Դերասանուհի
1. Անջելինա Ջոլի (Փոխանակում) 22%
2. Էն Հետեուեյ (Հարսնացուների պատերազմ) 14%
3. Մելիսա Լեո - Սառած գետը 2%
4. Մերիլ Սթրիփ - Կասկած 12%
5. Քեյթ Ուինսլեթ - Чтец 51%

Երկրորդ պլանի լավագույն դերասան
1. Ջոշ Բրոլին - Հարվի Միլք 3%
2. Ռոբերտ Դաունի կրտ. - Անհաջողության զինվորները 8%
3. Ֆիլիպ Սեյմուր Հոֆման - Կասկած 4%
4. Հիթ Լեջեր - Սև ասպետը 83%
5. Մայքլ Շենոն - Փոփոխությունների ճանապարհը 2%

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
1.Էմի Ադամս - Կասկած 11%
2. Պենելոպա Քրուս - Վիկի Քրիստինա Բարսելոնա 17%
3. Վիոլա Դևիս - Կասկած 5%
4. Մարիսա Տոմեյ - Ռեսթլեր 24%
5. Տարաջի Պ. Հենսոն - Բենջամեն Բատտոնի խորհրդավոր պատմությունը 43%

Լավագույն սցենար
1. Կորթնի Հանտ - Սառած գետը
2. Մայք Լի - Անհոգը
3. Մարթին Մակդոնա - Խորտակվել Բրյուգում
4. Դասթին Լենկ Բլեք - Հարվի Միլք
5. Էնդրյու Ստանտոն, Ջիմ Ռիռդոն և Պիտ Դոկտեր - Վալլի Ի

Լավագույն ռեժիսոր
Դեյվիդ Ֆիշեր - Բենջամեն Բատտոնի խորհրդավոր պատմությունը 30%
Ռոն Հոուարդ - Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի 12%
Գաս Վան Սենթ - Հարվի Միլք 6%
Սթեֆան Դալդրի - Чтец 3%
Դեննի Բոյլ - Միլիոները հետնախորշերին 49%

Լավագույն անիմացիոն ֆիլմ
Բոլտ 5%
Քունգ-Ֆու Պանդա 22%
Վալլ-Ի 73%

Hripsimee
07.02.2009, 19:20

Իսկ ինչպես կարելի է քվեարկել? Տեղը չգտա::(

Sunny Stream
07.02.2009, 19:31
եթե Yahoo account ունես, մուտք գործիր համակարգ, Էդ հղումով գնա, յուրաքանչյուր նոմինացիայի առջև նշված կլինի երկու սյունակ` "My Pick" ու "Y! Users": Առաջինի տակ յուրաքանչյուր նոմինանտի անվան դիմաց կլինի վանդակ, որն էլ ընտրես, կլինի քո pick-ը` քո ընտրությունը... ճիշտն ասած, իմ ընտրությամբ ոչ մի տոկոս չփոխվեց, բայց կարծում եմ խնդիրն այն է, որ արդեն իսկ շատ-շատերն են քվեարկել ու մենակ մի հոգու ձայնը քիչ է` տոկոս ավելացնելու համար:

Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, կողքի պատուհանում էլ հնարավորություն կա ողջ ցանկը քվեարկության թերթիկի պես տպելու ու գրասենյակում մրցույթ անցկացնելու, թե ով արդյունքում ճիշտ դուրս կգա ;)

Hayk Avetisyan
08.08.2009, 13:36
Օսկարակիր բոլոր ֆիլմերը այստեղ են http://www.moviesunlimited.com/musite/oscars.asp?sRow=1 կարելի ա վերնագիրը վերցնել ու ֆիլմը ձեռք բերել ստեղ majorno.ru ից :ok