PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. impression-ի, Morpheus_NS-ի և Գալաթեա-ի համատեղ պատմվածքը



Վարպետ
23.01.2009, 17:31
impression-ը սկսում է, Morpheus_NS-ը շարունակում, իսկ Գալաթեա-ն` ավարտում:

impression
11.02.2009, 21:15
Ինչու է ամեն ինչ հենց այնպես, ինչպես որ կա կամ այն մասին, թե ինչպես ամեն բան սկսվեց

Ադամն ու Եվան երբեք դեռահաս չեն եղել,երևի թե այդ պատճառով էլ որդիները տենց անդաստիարակ դուրս եկան: Դե ծնողներն անփորձ էին, երեխեքն էլ մեղավոր չէին, զբաղմունք չկար, բան չկար, ոչ քեզ կաբելնի տելեվիդենիա, ոչ քեզ հորոսկոպ, ոչ քեզ ինտերնետ: Առանձնապես գնալու տեղ-մեղ էլ չկար, մենակ հանդ ու անտառ, տռճիկ տուր ուզածիդ չափ: Ծխախոտի եղածն ինչ էր, էդ էլ չկար, ոչ էլ թե մի արտասահմանից եկած բարեկամ, որ նոր ապրանք բերեր, մարդ զարմացներ, իսկը Սովետի վախտերը: Դե տղերքն էլ ջահել էին, խելքները շատ չբրդեց, որ աշխարհում լիքը կայֆեր կան, հոմոսեքսուալիզմ, ինցեստ, էլ ես շատ իմանամ ինչ, տվին սպանին իրար: Տո մի աղջկա եղածն ինչ ա, աղջիկ էլ չկար: Երևում է, աստված Եվային ստեղծելուց հետո նենց շոկի մեջ էր իր ստեղծածից, որ ասեց` ախպեր ջան, ներող, էլ չեմ անի, էս մեկին մի կերպ յոլա տարեք: Բայց դե Եվան մի ուրիշ դեմք էր: Նրա գենոֆոնդի բաղկացուցիչ մասն էր կազմում “Այ Եվայի ցեղը կտրվի հա՛ ” արտահայտությունն իր բոլոր հետևանքներով, ու Եվան Եվա չէր լինի, եթե հենց էդպես կորչեր ու գնար: Միանշանակ պարզ է դառնում, որ մի շարք ժամանակակից ու մոդայիկ մասնագիտություններ ու հիվանդություններ եկել են դեռ հենց Ադամի ու Եվայի ժամանակներից. օրինակ Կայենը, եղբորը գրողի ծոցն ուղարկելուց հետո խորը դեպրեսիայի մեջ ընկավ ու գնաց խոպան, էլ նրան տեսնող չեղավ:
Ինչ վերաբերվում է դրախտին, ապա մի փոքր մտածելուց հետո հասկանալի է դառնում, որ մենք, այսինքն ժամանակակից, զարգացած մարդիկ ու հասարակությունը, հենց դրախտի ճամփեն էլ բռնել ենք, աստիճանաբար գնում ենք դեպի ավետյաց երկիր, միգուցե ինքներս էլ դա չնկատելով: Այ օրինակ, ամենահիմնական փոփոխությունը, որ եղավ Ադամենց կյանքում, դրախտից դուրս գալուն պես, դա իրենց մերկությունը ծածկելն էր: Գտան թզի տերևներ ու ծածկեցին համապատասխան տեղերը: Հետագայում, իր էվոլյուցիայի ընթացքում մարդկությունն այն աստիճան տարվեց մերկությունը ծածկելու խնդիրներով, որ սկսեց ամենատարբեր զգեստներ հորինել, ստեղծվեցին հսկայական արդյունաբերություններ, մարդիկ գնալով ավելի ու ավելի շատ բաներ սկսեցին կրել, նույնիսկ էնպիսի բաներ, առանց որոնց էլ կարելի էր հրաշալիորեն յոլա գնալ: Եվայի ցեղը ամենաշատն էր ոգևորված մերկությունը ծածկելու խնդիրներով, ու Ադամի ցեղին օր ու արև չէր տալիս նախ` բազմապիսի տերևներ, հետագայում` թանկ ու կրակ հագուստներ գնելու պահանջներով: Երկրագնդի որոշ հատվածներում կանայք սկսեցին մոռանալ շպարի նախնական գործածության իմաստն ու էնպիսի եռանդով տրվեցին շպարվելու գործին, որ դեմքները պատեցին անթափանց շպարի շերտերով` այն դարձնելով մերկությունը ծածկելու որոշակի տեսակ: Մինչդեռ, մարկությունը, ինչպես արդեն ասացինք, բռնել է դրախտի ճամփեն, ու դա սկսել են անել` հանվելով: Մարդիկ գնալով ավելի ու ավելի քիչ են մտահոգվում մերկությունը ծածկելու հարցով:

Morpheus_NS
24.02.2009, 11:58
Ուշացման համար կներեք, ուղղակի էս Լիլը նենց բան էր գրել, որ շարունակելու համար պետք ա լավ դուխ հավաքեի

Բայց դե հարց է, թե ի վերջո լրիվ կհանվեն, թե չէ: Հետաքրքիր իրավիճակ կլինի. ասենք փողոցով գնում ես մեկ էլ տեսնում ես դիմացից Սալմա Հայեկն ու Կետրին Զետա Ջոնսն են գալիս… լրիվ մերկ… Ուրախությունից կամ էլ շոկից ուշագնաց կլինես: Ու Աստված չանի, եթե հանկարծ էտ վիճակով Սուրեն Բաղդասարյանը կամ Էմին Դավիդովը քեզ հանդիպի:
Բայց լավ թեմա է, կարելի է մի քիչ խորանալ:))
Հեռուստացույցով ելույթ է ունենում Մադոնան ու բարկացած ասում. «Մի բան չանենք… վռազ բոլորը սովորեցին»: Նույն բանը նույն պահին ռուսական հեռուստատեսությամբ ասում է «Վիագռա» խումբը:
Պատկերացրեք, ասենք, կորպորատիվ հանդիպում է ու բոլորը մերկ նստած են, հագուստի պարագաներից միայն փողկապ կրելով: Բոլորի ուշքն ու միտքը հաստատ փողկապի վրա չի լինելու: Կամ ասենք ՀՀ նախկին նախագահն է ելույթ ունենում՝ հագուստից միայն այտի խալն է:)):
Միջազգային կոնֆերանս է. նստած են բոլոր երկրների նախագահները, այդ թվում Սերժ Սարգասյանը, ու հանկարծ դահլիճ է մտնում ֆրանսիայի նախագահը իր տիկնոջ հետ: Վստահ եմ, որ Սերժին ելույթի համար խոսափողի «պոդստավկա» հաստատ պետք չի գա, հաստատ խոսափողն ամրացնելու տեղ կգտնի:)):
Բա պատկերացրեք, թե երթուղայինների մեջ քանի կին կհղիանա վարորդի կատարած մեկ կտրուկ արգելակումից: Դա լավ օգուտ կլինի մեր գենոֆոնդի աճին: Իսկ տղաները դիտմամբ տեղները չեն զիջի աղջիկներին:
Ֆուբոլային հանդիպումների ժամանակ ամեն գոլ խփելոց հետո խաղացողների մեջ կմեծանար հոմոսեքսուալիստների տեսակարար կշիռը: Հատուկ կանոններ կմշակվեին մարմնի այլ մասերով խաղալու համար, ու գուցե այդ ժամանակ Մարադոնայի հետնորդներից մեկը հայտնի կդառնար ոչ թե ձեռքով գոլ խփելու համար, այլ…
Լրաբերով հայտարարություն. «Այսօր ԱՄՆ Վաշիգտոն քաղաքի փողոցներից մեկում իսկական աղետ է տեղի ունեցել: Իրար են բախվել 14 մարդատար եւ 5 բեռնատար մեքենա: Ոստիկանությանը հաջողվել է պարզել ավտովթարի պատճառները, ու համապատասխան նոյւթերը կառավարությանն են ուղարկվել: Քննելով ներկայացված նյութերը կառավարությունը որոշել է արգելել Անջելինա Ջոլիին ԱՄՆ ցանկացած փողոցն անցնել ցերեկային ժամերին»:
Բա մեր ջահելները, որ անընդհատ բջջային հեռախոսներն են իրար հետ համեմատում, թե ումն է ավելի լավը, այդ ժամանակ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն են համեմատելու… իհարկե էլի բջջային հեռախոսները, քանի որ մեկ է իրենք հեռախոս պահելու են:
Գուցե այսքան բանը հասկանալով էր ծերուկ Ռուսսոն (Ժան Ժակը, Աբրահամը չէ) ասել. «Վերադարձ դեպի բնություն»: Շուստրի էր պապին:

Գալաթեա
20.06.2009, 01:05
Շարունակել եմ, իմ կարծիքով, միայն Լիլի գրածն իրականում, որովհետև Մորֆի շարունակությունն այնքան էլ դուրս չեկավ։ Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը դրա համար։ Եվ Մորֆինը, իհարկե։


Բայց դեպի դրախտ վերադարձի ճանապարհին դարերի ընթացքում ձեռք բերած հագուստամոլությունից ազատվելն աստիճանաբար է պետք անել։
Թե չէ նույն Ադամի ու Եվայի ժամանակվանից մնացած չտես-գյոռմամիշությունն էլի գլուխներս կուտի։
Տնաշենի աղջիկ Եվան բկլիկ մեռնում էր։ Մի խնձորի էլ չկարողացավ դիմակայի։
Լավ ա էն ժամանակ պաղպաղակով մրգային կոկտեյլներ չկային, թե չէ դրախտի հետ միասին էն դժբախտ Ադամին էլ էղած-չեղածով փոզմիշ կաներ։

Այսպիսով, հանվում ենք աստիճանաբար։
Սկզբի համար կարելի է հանել դարի կիբեռնետիկ զարգացման բաղկացուցիչ մասը կազմող մորթապաշտությունը։ Մարդակերության է սկսել հասնել։
Հետո, չէր խանգարի ազատվել կեղծ արժեքներից, որոնց իմաստը չենք հասկանում, բայց համարում ենք սրբություն, որովհետև պուճուր ժամանակվանից գլուխներս մտցրել են, որ դրանք սրբություն են։ Մերկանալ է պետք դրանցից դուդուկի լալագին հառաչների ներքո։
Ու մեր վայնասունախառը, չդադարող բողոքներից, որ դարերի ընթացքում ով հասել, չի նայել քանի տակ շոր կա հագներս։ Բռնաբարել ու անցել են։ Բռնաբարել ու անցել են։

Արժեր պոկոտելով հանել ու շպրտել արյունամոլությունն ու ուրիշի հաշվին ողորմածության ողորմությունը։ Դա էլ Աբելից մնաց...էդքան անասուն կլինե՞ր վերևներին զոհել, որ ինքն էր անում..
Ծանոթ-բարեկամ-հարևան սկզբունքն է պետք հագուստահան անել։ Թե չէ Նոյն իր գազանանոցով դեռ երկար կիշխի մեր անաչառության ու ճշտի վրա։
Եվ ամենակարևորներից մեկը...վախի ստրիպտիզ է պետք կազմակերպել..դանդաղ, էրոտիկ, գժվեցնող ու մինչև վերջ։ Որ տերև էլ չմնա։

Դիմավորեք նոր, "Մերկության Դարաշրջանը"։
Ու կիմանաք, ամենայն հավանականությամբ, թե որն է իսկական Դրախտը։