PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստերեոտիպներ

Ընդվզող
13.12.2006, 01:02
Ինչո՞ւ է կնոջ վերաբերյալ կայացած, ֆիքսված կարծիք, վերաբերմունք։ Օրինակ, եթե ես ծխում եմ, եթե խոսելիս օգտագործում եմ ժարգոն (նայած ում հետ եմ խոսում), եթե ամուսնուս հետ սեքսը հաճույք է պատճառում, եթե կնոջ հետ էլ եմ ունեցել սեքս, իսկ ընկերուհիներիս հետ մի բաժակ սուրճ խմելուց կարող եմ երկար բամբասել, եթե ամռանը արևի պոռնիկ եմ ու սիրում եմ զագար ստանալ… Ինչո՞ւ է այս ամենը ժխտում, որ ես ամենաքիչը 500 գիրք եմ կարդացել, բավականին կայացած պրոֆեսինալ եմ, շատերից լավ եմ հասկանում փիլիսոփայություն, հոգեբանություն, կրոնագիտություն, ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, օրինակ հնագիտություն և եգիպտոսագիտություն և այլն...

Եթե ալարում եք վերևում կարդալ, ապա կարճ եթե մի քանի բացասական կողմեր ունենք, ինչո՞ւ է դա բացառում այն, որ մենք լավն ենք։

StrangeLittleGirl
13.12.2006, 01:09
Եթե ալարում եք վերևում կարդալ, ապա կարճ եթե մի քանի բացասական կողմեր ունենք, ինչո՞ւ է դա բացառում այն, որ մենք լավն ենք։
Չալարեցի, բայց կարճ մասն եմ մեջբերում: ;)

Դե մարդիկ շատ տարօրինակ են: Երբ մի բացասական կողմ տեսնում են, կուրանում են, չեն ուզում բազմաթիվ դրական կողմերը տեսնել: Անձամբ իմ կարծիքով վատ մարդ չկա ;) Կա վատ ընկալում:

Aida
13.12.2006, 01:14
Ես չեմ կարծում, որ մի քանի բացասական կողմ ունենալը բացառում է լավը լինելը: Չկա մարդ, որ բացասական կողմ չունենա: Ոչ ոք կատարյալ չի:
Բայց դե բացասական կողմ էլ կա, բացասական կողմ էլ........

StrangeLittleGirl
13.12.2006, 01:16
Բայց դե բացասական կողմ էլ կա, բացասական կողմ էլ........
Այսի՞նքն: Կբացատրե՞ս, թե ինչ նկատի ունես դրանով:

Arisol
13.12.2006, 01:22
Հմ… Ես նման կարծիքի չեմ… Ձեր նշած բաները տվյալ մարդու անձնական կյանքն ա ու ինձ չի հետարքրում, թե էդ մարդն ինչ ա անում, ում հետ ա սեքս անում և այլն, եթե ինձ էդ մարդու հետ շփվելը հաճելի ա ու օգտակար ա (էն առումով, որ ինչ-որ բաներ կարող եմ իրենից սովորել), ապա ես շարունակելու եմ իր հետ շփվել: Ես նման ծանոթներ ունեմ…
Չեմ կարծում, թե էդ նշված բաներն իմ համար կարան պատճառ հանդիսանալ, որ ես չշփվեմ էդ մարդու հետ, որ միանգամից վատ կարծիք ստեղծեմ իր մասին ու մտածեմ, թե ինքը զարգացած, ինտելեգենտ մարդ չի, որից կարելի ա որևէ բան սովորել…
Իսկ ընդհանրապես իմ մոտ չկա նման հասկացություններ, ինչպիսին են չար-բարի, լավ-վատ և այլն…

Aida
13.12.2006, 01:24
Այսինքն բացասական կողմեր կան, որոնք ոնց-որ դու էիր ասում իմ կողմից չեն ընկալվում: Օրինակ ես չեմ կարող լավը համարել երկերեսանի և կեղծավոր մարդկանց: Քանի որ նրանց բացասական կողմը դիմացինի վրա կարա բացասական ազդեցություն ունենա: Իսկ երբ մարդ ասենք թե ծխում ա դա ինձ վրա չի ազդում: Ով ինչ անի, իրան անի: Ծխող մարդը կարա անչափ բարի սիրտ ունենա ու լինի հրաշալի ընկեր:

StrangeLittleGirl
13.12.2006, 01:51
Այսինքն բացասական կողմեր կան, որոնք ոնց-որ դու էիր ասում իմ կողմից չեն ընկալվում:
Դու ինձ սխալ հասկացար: Ես վատ ընկալել ասելով նկատի ունեի, երբ ընկալում ես մարդու միայն վատ կողմերը, լավը չես ուզում տեսնել:
Իսկ նույն երկերեսանիության ու կեղծավորության մասին (չնայած ամենազզվելի մարդկային հատկանիշներն են) կասեմ միայն այն, որ նույնիսկ այդ մարդկանց կարելի է հասկանալ ;)

Aida
13.12.2006, 02:20
Դու ինձ սխալ հասկացար: Ես վատ ընկալել ասելով նկատի ունեի, երբ ընկալում ես մարդու միայն վատ կողմերը, լավը չես ուզում տեսնել:

Իրոք սխալ հասկացա:

Իսկ նույն երկերեսանիության ու կեղծավորության մասին (չնայած ամենազզվելի մարդկային հատկանիշներն են) կասեմ միայն այն, որ նույնիսկ այդ մարդկանց կարելի է հասկանալ
Շատ հնարավորա կարելի է, բայց ցավոք ես չեմ հասկանում:

Quadro
13.12.2006, 09:16
Ինչո՞ւ է կնոջ վերաբերյալ կայացած, ֆիքսված կարծիք, վերաբերմունք։ Օրինակ, եթե ես ծխում եմ, եթե խոսելիս օգտագործում եմ ժարգոն (նայած ում հետ եմ խոսում), եթե ամուսնուս հետ սեքսը հաճույք է պատճառում, եթե կնոջ հետ էլ եմ ունեցել սեքս, իսկ ընկերուհիներիս հետ մի բաժակ սուրճ խմելուց կարող եմ երկար բամբասել, եթե ամռանը արևի պոռնիկ եմ ու սիրում եմ զագար ստանալ… Ինչո՞ւ է այս ամենը ժխտում, որ ես ամենաքիչը 500 գիրք եմ կարդացել, բավականին կայացած պրոֆեսինալ եմ, շատերից լավ եմ հասկանում փիլիսոփայություն, հոգեբանություն, կրոնագիտություն, ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, օրինակ հնագիտություն և եգիպտոսագիտություն և այլն...

Եթե ալարում եք վերևում կարդալ, ապա կարճ եթե մի քանի բացասական կողմեր ունենք, ինչո՞ւ է դա բացառում այն, որ մենք լավն ենք։

Ուղակի տղամարդկանց և ընդանրապես մարդկության ենթագիտակցական վախը ստիպում է նրանց պաշտպանվել բացասական գծեր ունեցող մարդկանցից , իսկ տվյալ պարագայում մեկուսացնել նրանց հասարակությունից:

Բարեկամ
13.12.2006, 10:23
Ինչո՞ւ է կնոջ վերաբերյալ կայացած, ֆիքսված կարծիք, վերաբերմունք։ Օրինակ, եթե ես ծխում եմ, եթե խոսելիս օգտագործում եմ ժարգոն (նայած ում հետ եմ խոսում), եթե ամուսնուս հետ սեքսը հաճույք է պատճառում, եթե կնոջ հետ էլ եմ ունեցել սեքս, իսկ ընկերուհիներիս հետ մի բաժակ սուրճ խմելուց կարող եմ երկար բամբասել, եթե ամռանը արևի պոռնիկ եմ ու սիրում եմ զագար ստանալ… Ինչո՞ւ է այս ամենը ժխտում, որ ես ամենաքիչը 500 գիրք եմ կարդացել, բավականին կայացած պրոֆեսինալ եմ, շատերից լավ եմ հասկանում փիլիսոփայություն, հոգեբանություն, կրոնագիտություն, ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, օրինակ հնագիտություն և եգիպտոսագիտություն և այլն...

Եթե ալարում եք վերևում կարդալ, ապա կարճ եթե մի քանի բացասական կողմեր ունենք, ինչո՞ւ է դա բացառում այն, որ մենք լավն ենք։

Ընդվզող ջան, մի բացասական կողմ մոռացել ես. որ քեզ էդքան անհանգստացնում ա «ամենաքիչը 500 գիրք եմ կարդացել, բավականին կայացած պրոֆեսինալ եմ, շատերից լավ եմ հասկանում փիլիսոփայություն, հոգեբանություն, կրոնագիտություն, ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, օրինակ հնագիտություն և եգիպտոսագիտություն և այլն... » հրապարակայնացման պռավալը ;)

Cassiopeia
13.12.2006, 10:48
եթե մի քանի բացասական կողմեր ունենք, ինչո՞ւ է դա բացառում այն, որ մենք լավն ենք։
Ես միայն կասեմ, որ հակառակ դեպքն էլ է հնարավոր: Որ դու լինելով բացասական մարդ կարողանում ես քեզ այնպես ցույց տալ, որ արժանանում ես շրջապատիդ ու հասարակության հարգանքին:
Դա կախված է միայն ինքդ քո բնավորությունն ու եսը "մարդկանց մատուցելու արվեստից": Դու ինքդ քեզ պիտի կարողանաս ճիշտ գնահատել, որպեսզի կարողանաս մարդկանցից պահանջել, որպեսզի նրանք ևս այդ գնահատականով գնահատեն քեզ: Եթե ինքդ քո մեջ քո ասած գծերը որպես վատ կողմեր ես նկատում (նկատի ունեմ ընդունում ես, որ դրանք վատ գծեր են), ապա ինչպե՞ս կարող ես պահանջել, որպեսզի մյուսները դրանք որպես լավն ընդունեն: Ես չեմ ասում, որ մարդը պիտի երկերեսանի լինի ու իրեն ցույց տա այնպիսինի, ինչպես չկա իրականում, ուղղակի պետք է գնահատել սեփական անձը…

Z77
13.12.2006, 11:03
Ինչո՞ւ է կնոջ վերաբերյալ կայացած, ֆիքսված կարծիք, վերաբերմունք։ Օրինակ, եթե ես ծխում եմ, եթե խոսելիս օգտագործում եմ ժարգոն (նայած ում հետ եմ խոսում), եթե ամուսնուս հետ սեքսը հաճույք է պատճառում, եթե կնոջ հետ էլ եմ ունեցել սեքս, իսկ ընկերուհիներիս հետ մի բաժակ սուրճ խմելուց կարող եմ երկար բամբասել, եթե ամռանը արևի պոռնիկ եմ ու սիրում եմ զագար ստանալ… Ինչո՞ւ է այս ամենը ժխտում, որ ես ամենաքիչը 500 գիրք եմ կարդացել, բավականին կայացած պրոֆեսինալ եմ, շատերից լավ եմ հասկանում փիլիսոփայություն, հոգեբանություն, կրոնագիտություն, ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, օրինակ հնագիտություն և եգիպտոսագիտություն և այլն...

Դուք թվարկելեք կնոջ ամենավատ կողմերը, որ նա երբևից է կարող էր ունենալ: Հետևաբար դրանց կողքին ինչքան էլ, որ դրական կողմեր ունենա, նա չի կարող լավը համարվել: Հակառակ դեպքում եթե նա համարվի լավը, ապա ուր մնացին բարօյական և լավ կանայք ու աղջիկները, որոնք հայկական ընտանիքի հենարանը պետք է լինեն:
ԵՎ երկրորդ որ չեմ կարծում, թե արևի պոռնիկներին և աղջկա հետ սեքս ունեցող աղջիկներին երբևցի այլ զբաղմունք կհետարքրքրի, օրինակ ձեր ասած 500 գիրք կարդալը:
P.S. Եթե ակումբից դուրս գտնվեինք ես ձեր բնութագրած կանանց այլ անուն կտայի..........:angry :angry :angry :angry

Ավելացվել է 9 րոպե անց

Չալարեցի, բայց կարճ մասն եմ մեջբերում: ;)

Դե մարդիկ շատ տարօրինակ են: Երբ մի բացասական կողմ տեսնում են, կուրանում են, չեն ուզում բազմաթիվ դրական կողմերը տեսնել: Անձամբ իմ կարծիքով վատ մարդ չկա ;) Կա վատ ընկալում:

Ես մասամբ համամիտ եմ ձեր հետ այն առումով, որ կա վատ ընկալում, հանձինս ձեզ: Թե չե տարօրինակ ոչինչ չկա, երբ ամեն ինչ ընդունում ես այնպես ինչպես կա: Ոնց կարող ես պոռնիկին լավ ընդունես, որքան էլ որ նա գիրք կարդացած լինի կամ լեզուներ իմանա:

Է Ն Ց Ո
13.12.2006, 13:38
Ճիշտն ասած պետք է տարբերել պոռնիկին և գիրք կարդացած պոռնիկին
կարծում եմ եթե փողով կենակցումա մեկի հետ դա հենց պոռնիկնա որ կա, իսկ երբ ետ արանքում նաև հասցնումա գիրք կարդա բռավո:clap
ես օրինակ չեի լսել :;)

կամ ուրիշ հետևություն ենք անում առանձ մարդուն պոռնիկ անվանելու
մարդը ունի իրա նախասիրությունները ուզումա աղչկա հետա քնում ուզումա ամուսնու դա իրա գործնա ու դա խոչնդոտ չպետքա առաջացնի նման մարդու հետ շփվելու համար
համենայն դեպս շատերը կան,որ զբաղվում են տարբեր վատ բաներով ու ոչ-ոք չի իմանում
օրինակ տղաներին եմ հարցնում ամեն օր 100000000000 հօգու բարեվում եք ձեռքով ու համօզված եք որ դրանց կեսը գոնե զուգարանից հետո ձեռքերը լվացելա էլ չեմ ասում ուրիշ բաներից հետո,որ հատուկա տղաներին:P

իմ խորհուրդը ետ մարդկանց իզուր եք ձեզ վատ զգում ինչ անում եք դա պարապությունիցա այ գործ ճարեք ու զբաղվեք գործով :D

մի խոսքով ես հանգիստ եմ վերաբերվում ետ ամեն ինչին, բայց խորհուրդ չեի տա իմ երեխաներին տենց բաներ անեն ես կսպանեի իրանց:nono :tomato

Երվանդ
13.12.2006, 13:48
Դատապարտել մարդկանց ամենահեշտ գործնա, եթե դուրտ չի գալիս տվյալ մարդու ապրելակերպը կարելիա ուղղակի իրա հետ չշփվել, իսկ թե ինչա անում ում հետա սեքս անում էտ արդեն իրա գործնա, ես որինակ կշփվեի Ընդվզող-ի հետ ինքը ինձ հետաքրքրեց:

Z77
13.12.2006, 14:08
մարդը ունի իրա նախասիրությունները ուզումա աղչկա հետա քնում ուզումա ամուսնու դա իրա գործնա ու դա խոչնդոտ չպետքա առաջացնի նման մարդու հետ շփվելու համար

Իսկ ուր մնաց <<ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու>> պնդումը: Եթե շփվում ես մեկի հետ ուրեմն հնարավորություն կա նաև հետագայում ընկերություն անես: Իսկ ընկերներին մենք ընտրում ենք ինքներս:

Artgeo
13.12.2006, 14:15
ԵՎ երկրորդ որ չեմ կարծում, թե արևի պոռնիկներին
Ինչի՞ց ենթադրեցիր, որ Ընդվզողը պոռնիկ է։ :o Խոսքը արևի մասին էր կարծես։
Ընդհանրապես կարո՞ղ ես տալ պոռնիկի սահմանումը։

Երվանդ
13.12.2006, 14:24
Իսկ ուր մնաց <<ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու>> պնդումը: Եթե շփվում ես մեկի հետ ուրեմն հնարավորություն կա նաև հետագայում ընկերություն անես: Իսկ ընկերներին մենք ընտրում ենք ինքներս:
Շփվել դեռ չի նշանակում որ ընկերություն պիտի անես հետը, մենքել հիմա ինտերնետի միջոցով իրար հետ շփվում ենք բայց ընկերներ չենք կարծեմ:

Z77
13.12.2006, 14:29
Ինչի՞ց ենթադրեցիր, որ Ընդվզողը պոռնիկ է։ :o Խոսքը արևի մասին էր կարծես։
Ընդհանրապես կարո՞ղ ես տալ պոռնիկի սահմանումը։

Պոռնիկը լինում է միայն մեկ ձևի և կարծում եմ, որ այստեղ <<արևի>> բառը պատահական է օգտագործված: Այլապես որն է արևի պոռնիկը? Եթե մտածենք նույն տրամաբանությամբ, ապա կարող ենք ասել որ շատ մարդիկ համակարգչի, ինտերնետի պոռնիկներ են............? Զարմանալի մտածելակերպ է:
Իսկ ինչ վերաբերում է պոռնիկի սահմանմանը, ապա ես ակումբի շրջանակներում կոռեկտ խոսքեր չեմ կարողանում գտնել բացատրելու համար: Մեկ ուրիշ անգամ խնդրեմ...

Artgeo
13.12.2006, 14:36

Զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Մարմնավաճառն ու պոռնիկը տարբեր բաներ են։ Մարմնավաճառը վաճառում է մարմինը փողի, մեքենայի և այլնի համար։ Իսկ պոռնիկը բառ է, որը վիճակ ու վերաբերմունք է նշանակում ինչ որ բանի նկատմամբ։ Օրինակ կարող եմ ասել, որ ես «ժարիտ» արած կարտոֆիլի պոռնիկ եմ։ :D
Ինչպես տեսնում ես ամեն ինչ կարելի է շատ կոռեկտ ձևակերպել։ ;)

Z77
13.12.2006, 14:40
Շփվել դեռ չի նշանակում որ ընկերություն պիտի անես հետը, մենքել հիմա ինտերնետի միջոցով իրար հետ շփվում ենք բայց ընկերներ չենք կարծեմ:
Խոսքը նրա մասին է, որ դու դիմացինին լավ ճանաչում ես: Այ եթե ես իմանայի, որ ակումբում նման մարդիկ կան, ապա նրանց հարցադրումներին ընդհանրապես չէի պատասխանի:

Երվանդ
13.12.2006, 14:41
Ինչո՞ւ է կնոջ վերաբերյալ կայացած, ֆիքսված կարծիք, վերաբերմունք։ Օրինակ, եթե ես ծխում եմ, եթե խոսելիս օգտագործում եմ ժարգոն (նայած ում հետ եմ խոսում), եթե ամուսնուս հետ սեքսը հաճույք է պատճառում, եթե կնոջ հետ էլ եմ ունեցել սեքս, իսկ ընկերուհիներիս հետ մի բաժակ սուրճ խմելուց կարող եմ երկար բամբասել, եթե ամռանը արևի պոռնիկ եմ ու սիրում եմ զագար ստանալ… Ինչո՞ւ է այս ամենը ժխտում, որ ես ամենաքիչը 500 գիրք եմ կարդացել, բավականին կայացած պրոֆեսինալ եմ, շատերից լավ եմ հասկանում փիլիսոփայություն, հոգեբանություն, կրոնագիտություն, ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, օրինակ հնագիտություն և եգիպտոսագիտություն և այլն...
Եթե ալարում եք վերևում կարդալ, ապա կարճ եթե մի քանի բացասական կողմեր ունենք, ինչո՞ւ է դա բացառում այն, որ մենք լավն ենք։
Ըստ քո գրածի դուել ես քո վերևի գրած գծերը բացասական համարում?(եթե ընդհանրապես հենց քեզ նկատի ունեիր)
Ես մտածում եմ որ մարդ ոնց հաճույքա ստանում նենցել պիտի ապրի իհարկե եթե էտ ուրիշների հաշվին չի, հիմա եթե դու աղջկեքի հետ քնելուց ես հաճույք ստանում քնի ու ստացի ում ինչ գործնա, բայց եթե հենց դու ես մտածում որ էտ վատա ու անում ես էտ իրոք վատա դառնում:)

Z77
13.12.2006, 14:46
Զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Մարմնավաճառն ու պոռնիկը տարբեր բաներ են։ Մարմնավաճառը վաճառում է մարմինը փողի, մեքենայի և այլնի համար։ Իսկ պոռնիկը բառ է, որը վիճակ ու վերաբերմունք է նշանակում ինչ որ բանի նկատմամբ։ Օրինակ կարող եմ ասել, որ ես «ժարիտ» արած կարտոֆիլի պոռնիկ եմ։ :D
Ինչպես տեսնում ես ամեն ինչ կարելի է շատ կոռեկտ ձևակերպել։ ;)

Ես կփորձեմ քո արտահայտությանը ուղղակի հումորով վերաբերվել:

Երվանդ
13.12.2006, 14:50
Խոսքը նրա մասին է, որ դու դիմացինին լավ ճանաչում ես: Այ եթե ես իմանայի, որ ակումբում նման մարդիկ կան, ապա նրանց հարցադրումներին ընդհանրապես չէի պատասխանի:
Հա մի պատասխանի, եթե քեզ դուր չի գալի տվյալ մարդը իհարկե չպիտի պատասխանես , իսկ եթե այնուամենայնիվ պատասխանում ես պարտադիր չէ որ վիրավորես տվյալ մարդուն, հմի մարդա իրա համար ապրումա, իսկ շփումից ասեմ որ կարա շատել հետաքրքիր լինի, ես չեմ ասում որ ընդհունում եմ տենց մտածող մարդկանց վարդագույներ և այլն չեմ ընդհունում բայց նաև չեմել դատապարտում իրա կյանքնա ոնց ուզումա թո ապրի

Մելիք
13.12.2006, 14:51
եթե ես ծխում եմԵս էլ եմ ծխում, քեզ ո՞նց մեղադրեմ:
եթե խոսելիս օգտագործում եմ ժարգոն (նայած ում հետ եմ խոսում)Ես երևի քեզնից հաճախ եմ օգտագործում, չեմ կարա մեղադրեմ:
եթե ամուսնուս հետ սեքսը հաճույք է պատճառում, եթե կնոջ հետ էլ եմ ունեցել սեքս Այ ստեղ , եթե տղա լինեիր, գուցե չկարողանայի քեզ նորմալ ընդունել, բայց ի՞նչ մեղքս թաքցնեմ, Bi-աղջիկները ինձ նույնիսկ... ասենք... դուր են գալիս. մի խոսքով հաստատ մեղադրել չեմ կարող:
իսկ ընկերուհիներիս հետ մի բաժակ սուրճ խմելուց կարող եմ երկար բամբասելԲամբասել բոլորն են սիրում, նույնիսկ նրանք ովքեր քիչ են խոսում:
եթե ամռանը արևի պոռնիկ եմ ու սիրում եմ զագար ստանալ… Դե եթե արև ու զագար չսիրեիր, գուցե մեղադրելու բան լիներ, իսկ սենց....

Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել, ով ուզում ա մեղադրի, նախ ձեզ նաեք ու ձեր հակումներին ու արատներին, հետո նոր փորձեք դատել ուրիշին, ու ոչ մի կապ չունի էստեղ սեռը:

Եթե ալարում եք վերևում կարդալ, ապա կարճ եթե մի քանի բացասական կողմեր ունենք, ինչո՞ւ է դա բացառում այն, որ մենք լավն ենք։
Իսկ ընդհանրապես, էս թվարկված "թերությունները" լավ կամ վատ մարդ լինելու հետ ոչ մի կապ չունեն: Ու ոչ դրանց գոյությունը կարող է բացառել մարդու լավը լինելը, ոչ էլ դրանց բացակայությունը՝ մարդու վատը լինելը:

Z77
13.12.2006, 14:52
Հա մի պատասխանի, եթե քեզ դուր չի գալի տվյալ մարդը իհարկե չպիտի պատասխանես , իսկ եթե այնուամենայնիվ պատասխանում ես պարտադիր չէ որ վիրավորես տվյալ մարդուն, հմի մարդա իրա համար ապրումա, իսկ շփումից ասեմ որ կարա շատել հետաքրքիր լինի, ես չեմ ասում որ ընդհունում եմ տենց մտածող մարդկանց վարդագույներ և այլն չեմ ընդհունում բայց նաև չեմել դատապարտում իրա կյանքնա ոնց ուզումա թո ապրի

Ես կարծում եմ, որ հակառակը, պետք է դատապարտես, որ մնացած բոլորն էլ իմանան:

Երվանդ
13.12.2006, 14:57
Այ ստեղ , եթե տղա լինեիր, գուցե չկարողանայի քեզ նորմալ ընդունել, բայց ի՞նչ մեղքս թաքցնեմ, Bi-աղջիկները ինձ նույնիսկ... ասենք... դուր են գալիս.
:hands :hands :hands

Ավելացվել է 14 րոպե անց
Համ տղա են ցանկացած թեմայով կարաս զրուցես հետները, համել իհարկե աղջիկ են տեղը տեղին:D

Ընդվզող
13.12.2006, 15:28
Ընդվզող ջան, մի բացասական կողմ մոռացել ես. որ քեզ էդքան անհանգստացնում ա «ամենաքիչը 500 գիրք եմ կարդացել, բավականին կայացած պրոֆեսինալ եմ, շատերից լավ եմ հասկանում փիլիսոփայություն, հոգեբանություն, կրոնագիտություն, ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, օրինակ հնագիտություն և եգիպտոսագիտություն և այլն... » հրապարակայնացման պռավալը ;)
Ներեցե՛ք, բայց չհասկացա ինչ եք ուզում ասել։

Ավելացվել է 11 րոպե անց

Խոսքը նրա մասին է, որ դու դիմացինին լավ ճանաչում ես: Այ եթե ես իմանայի, որ ակումբում նման մարդիկ կան, ապա նրանց հարցադրումներին ընդհանրապես չէի պատասխանի:
Կարիք չկա, մի պատասխանեք, ոչ ոք չի ստիպում։ Այստեղ մենք հենց ձեր նմաններին ենք քննարկում։ Ստերետիպներին զոհ գնացած մարդկանց, որոնք սեփական քթից այն կողմ չեն տեսնում։
Դուք իրավունք չունեք ինձ դատապարտելու։ Դուք չգիտեք իմ ապրած կյանքն ու չգիտեք իմ ով լինելը։

Ավելացվել է 16 րոպե անց

Ըստ քո գրածի դուել ես քո վերևի գրած գծերը բացասական համարում?(եթե ընդհանրապես հենց քեզ նկատի ունեիր)
Ես մտածում եմ որ մարդ ոնց հաճույքա ստանում նենցել պիտի ապրի իհարկե եթե էտ ուրիշների հաշվին չի, հիմա եթե դու աղջկեքի հետ քնելուց ես հաճույք ստանում քնի ու ստացի ում ինչ գործնա, բայց եթե հենց դու ես մտածում որ էտ վատա ու անում ես էտ իրոք վատա դառնում:)
Ես չեմ մտածում, որ վատ ա։ Ես ուզում եմ պարզել, թե ինչո՞ւ է մարդկանց մոտ այդպիսի ստերետիպներ։

Երվանդ
13.12.2006, 16:04
Ես չեմ մտածում, որ վատ ա։ Ես ուզում եմ պարզել, թե ինչո՞ւ է մարդկանց մոտ այդպիսի ստերետիպներ։
Մի քանի պատճառով, հիմնականում կարծում եմ գենետիկանա մեղավոր, հետո մենք հայերս շատ ենք սիրում մեզ ու էտ պատճառով սիրում ենք ուրիշներին դատապարտել, մենք մեզ ավելի լավ ենք զգում տենց,խոսքս իհարկե բոլորի մասին չէ:

Artgeo
13.12.2006, 16:15

Համաձայն եմ։ Մարդիկ հաճախ են դատապարտում մյուսներին, սեփական թերացումներից փախնելով։ Օրինակ ես սենց մի դեպք գիտեմ։ Մի աղջիկ եմ ճանաչում, որը երկու անգամ ունեցել է սեռական հարաբերություն տղայի հետ և իհարկե թաքցնում է դա բոլորից։ Սակայն, երբ նրա ընկերուհին խոստովանես, որ երեք անգամ է ունեցել, այս մեկը ինչ ասես որ չասեց նրա հասցեին։ Մարդկային բնավորություն է երևի։
Բայց ես օրինակ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս ամենը գործում ուրիշի դեպքում միայն։

Z77
13.12.2006, 16:21
Կարիք չկա, մի պատասխանեք, ոչ ոք չի ստիպում։ Այստեղ մենք հենց ձեր նմաններին ենք քննարկում։ Ստերետիպներին զոհ գնացած մարդկանց, որոնք սեփական քթից այն կողմ չեն տեսնում։
Դուք իրավունք չունեք ինձ դատապարտելու։ Դուք չգիտեք իմ ապրած կյանքն ու չգիտեք իմ ով լինելը։

Արդեն չափերդ անցնում ես: Դու ով ես որ ինձ կամ ինձ նմաններին քննարկես: Չնայած, այս ամենի արդյունքում ես գալիս եմ այն եզրակացության, որ առաջարկելով նման թեմա դու ուզում ես իմանալ մարդկանց կարծիքը հենց քո և քո նմանների մասին: Փառք Աստծո որ իմ շրջապատում նման մարդիկ չկան: Խորհուրդ կտամ քեզ խոսքերիդ հետևես, այլապես մենք անխուսափելիորեն կհանդիպենք...

Ավելացվել է 6 րոպե անց

Մի քանի պատճառով, հիմնականում կարծում եմ գենետիկանա մեղավոր, հետո մենք հայերս շատ ենք սիրում մեզ ու էտ պատճառով սիրում ենք ուրիշներին դատապարտել, մենք մեզ ավելի լավ ենք զգում տենց,խոսքս իհարկե բոլորի մասին չէ:

հայտնի խոսք կա. <<Խելացիները սովորում են սեփական սխալների վրա, իսկ իմաստունները` ուրիշների>>: Ուրեմն եկեք իմաստուն գտնվենք և չանենք այն վատ բաները ինչը սխալ ենք գտնում: Իսկ դրան հասնելու համար նախ և առաջ պետք է կարողանաս լավը վատից տարբերել` միաժամանակ դատապարտելով վատը և ողջունելով լավը: Կարծում եմ, որ եթե ինչոր մեկին դատապարտում ես, արտառոց ոչինչ չկա: Ճիշտ ասած ԶԵՎՍ քեզանից այլ մեկնաբանություններ էի սպասում այս հարցի շուրջ` հաշվի առնելով այն հանգամանքը որ դու ինչպես նշել ես ատեիստ ես:

Երվանդ
13.12.2006, 17:00
Ճիշտ ասած ԶԵՎՍ քեզանից այլ մեկնաբանություններ էի սպասում այս հարցի շուրջ` հաշվի առնելով այն հանգամանքը որ դու ինչպես նշել ես ատեիստ ես:
աթեիստ լինելն ինչ կապ ուներ չհասկացա:) , եթե աթեիստ ես ուրեմն աջ ու ձախ մարդկանց պիտի դատապարտես?, ես մի ծանոթ աղջիկ ունեմ դաժե ոչ թե ծանոթ այլ ինձ շատ մոտիկ, ինքը քանդակագործա ու ասեմ ահագին տաղանդավոր, բայց ինքնել BIա, էտ ինձ հեչել չի խանգարում որ իրա հետ շփվելուց հաճույք ստանամ, շատ խորը ու խելացի աղջիկա ինքը, հիմա իմ ինչ գործնա ինքը ինչ ձևերովա հաճույք ստանում, կարևորը ինքը հետաքրքիր մարդա իմ համար:

Z77
13.12.2006, 17:15

Խոսքը նրա մասին է, որ տեսնելով նման սխալ, վատ բաներ ատեիստի համար դատապարտելը ավելի դյուրին է, քան հավատացյալի: Փաստորեն դու այդ ամենը վատ չես ընդունում և կարող ես լավ էլ շփվել մեկի հետ ով ասենք այլասերված հակումներ ունի, եթե նա խելացի է և նրա հետ չփվելուց բավականին հաճույք կստանաս: Քո կարծիքն է: Ամեն դեպքում չեմ կարող հասկանալ թե ոնց կարող ես նման մեկի հետ շփվել:

Երվանդ
13.12.2006, 17:31

Դե շփվելու մեջ վատ բան չկա, հո տուն չես տանում շփվի ելի:) , իսկ եթե դու մի աղջիկ ճանաչեիր ու իրա շատ գծեր քեզ դուր գար, ասենք լիքը հարցերում քո նման մտածեր , բայց ասենք ԲԻ լիներ, դւ հետը չեիր շփվի, չեմ ասում սիրահարվեիր կամ եսիմ ինչ ուղակի շփվել?

Ավելացվել է 3 րոպե անց
Չնայած սիրահարվելը էտքանել քեզնից կախված չի

Z77
13.12.2006, 17:35
Դե շփվելու մեջ վատ բան չկա, հո տուն չես տանում շփվի ելի:) , իսկ եթե դու մի աղջիկ ճանաչեիր ու իրա շատ գծեր քեզ դուր գար, ասենք լիքը հարցերում քո նման մտածեր , բայց ասենք ԲԻ լիներ, դւ հետը չեիր շփվի, չեմ ասում սիրահարվեիր կամ եսիմ ինչ ուղակի շփվել?

Եթե այս պարագայում շփվել ասելով նկատի ունես սեռական հարաբերությունները, ապա այո և ճիշտն ասած իմ համար միևնույնն է, նա ինձ նման կմտածեր, թե ոչ: Բայց դրանից դուրս - ոչինչ:

Երվանդ
13.12.2006, 17:39
Եթե այս պարագայում շփվել ասելով նկատի ունես սեռական հարաբերությունները, ապա այո և ճիշտն ասած իմ համար միևնույնն է, նա ինձ նման կմտածեր, թե ոչ: Բայց դրանից դուրս - ոչինչ:
Չէ ախպերս այ էտել ես քեզնից չեի սպասում:) , ոնց կարողա մեկին այլասերված համարես իրա հետ դաժե չուզենաս ինչ որ թեմայով զրուցես բայց հետը սեքսով զբաղվես էտ իմ համար մեղմ ասած ընդունելի չի իսկական սեքսը մենակ մարմինների շփումը հո չի:)

Ավելացվել է 10 րոպե անց
Այ ես քո հետ լրիվ համամիտ կլինեի եթե հարցը վերաբերվեր գալուբոյներին, դրանց հետ ընդհանրապես չեմ ուզենա շփվեմ, սիրտս խառնումա դրանցից, բայց աղջիկը մի քիչ ուրիշա էլի արի խոստովանի;)

Բարեկամ
13.12.2006, 18:14
Ներեցե՛ք, բայց չհասկացա ինչ եք ուզում ասել։

լավ, էդ հեչ:

Իսկ քեզ չի՞ թվում, որ իսկական ընդվզողը "դաբրո " չի փնտրում

StrangeLittleGirl
13.12.2006, 18:14
Եթե դուք դատապարտում եք պոռնիկին… մի կողմ թողնենք այն, որ այստեղ գրված էր «արևի պոռնիկ», որը բոլորովին այլ իմաստ ունի… Դուք ինքներդ ձեզ նայե՞լ եք: Հիշում եմ Հիսուսի խոսքերը. «Թող առաջինը նա քարը շպրտի, ով անմեղ է»: Դե ձեզ տեսնեմ, «անմեղներ» ջան:

Z77
14.12.2006, 09:10

Каждый человек думает по мере своей порченности. Խորհուրդ կտամ անպատասխանատու արտահայտություններ չանել: Տեսնում եք ես դեռ հանգիստ եմ խոսում:

Cassiopeia
14.12.2006, 10:23
Каждый человек думает по мере своей порченности. Խորհուրդ կտամ անպատասխանատու արտահայտություններ չանել: Տեսնում եք ես դեռ հանգիստ եմ խոսում:
Ես ինքս էլ լիովին համամիտ եմ Բյուրակնի խոսքերի հետ, նա բացարձակապես անպատասխանատու արտահայտություն չի արել, այլ պարզապես մեջբերում է արել…ու չեմ տեսնում պատճառ, որի համար դուք մեջբերեցիք այս խոսքերը: Եթե նրա խոսքերը Ձեր դուրը չեկան, կարող եք պարզապես հիշել հայկական առածը. «Սեփական աչքի գերանը չի տեսնում, տեսնում է ուրիշի աչքի փուշը»…

Z77
14.12.2006, 11:30

Նախ ինքներդ ձեր գրածին հակասում եք. պատճառ չեք տեսնում իմ մեջ բերած խոսքի համար և ինքներդ անիմաստ մեջբերում եք անում: Եթե մարդուն չեք ճանաչում, ոնց կարող եք նրան ասել <<ինքներդ ձեզ նայել եք>> կամ ինչու եք կարծում, թե իմ աչքում գերան կա: Այ խոսքը հենց նման անպատասխանատու արտահայտությունների մասին է:

Cassiopeia
14.12.2006, 11:33

Թե ես, և կարծում եմ թե Բյուրակնը այդ բառերն ասելուց նկատի ունեինք այն հանգամանքը, որ միգուցե Ձեր մարդկային ստերիոտիպն էլ ուրիշի համար է վատը… Ու պետք չէ ամեն ինչի մեջ տեսնել միայն վատ գծեր:angry

Z77
14.12.2006, 11:48

Արեք թարկենք, արդեն էս ամենը իմ դուրը չի գալիս, համ էլ շատ երկարեց և թեմայից շեղվեց:

Maska
14.12.2006, 12:02
Կան արժեքներ որոնց բացասական լինելը, արդեն իսկ հիմք է ընհանուր գծերով վատը բնորոշելու, ճիշտ է դու կարող է լավ մասնագետ լինես բայց քո նեղ մասնագիտական գիտելիքները շատ քչերին կարող է որպես արժեք հետաքրքրել, հիմնականում մարդիկ իրենց ունեցած արժեքների հետ են համեմատոմ մյուսներին , բայց ընդհանուր առմամբ մարդկանց կրկնում եմ որպես մարդ է հետաքրքրում այլ ոչ թե որպես մասնագետ

Ավելացվել է 5 րոպե անց

Եթե դուք դատապարտում եք պոռնիկին… մի կողմ թողնենք այն, որ այստեղ գրված էր «արևի պոռնիկ», որը բոլորովին այլ իմաստ ունի… Դուք ինքներդ ձեզ նայե՞լ եք: Հիշում եմ Հիսուսի խոսքերը. «Թող առաջինը նա քարը շպրտի, ով անմեղ է»: Դե ձեզ տեսնեմ, «անմեղներ» ջան:
Ասենք շատ ել <<Անսխալ մեկ աստված>> , իսկ որտեղ էր գրված, որ մեր մեջ անմեղներ կան:oy

Երվանդ
14.12.2006, 14:17
Եթե դուք դատապարտում եք պոռնիկին… մի կողմ թողնենք այն, որ այստեղ գրված էր «արևի պոռնիկ», որը բոլորովին այլ իմաստ ունի… Դուք ինքներդ ձեզ նայե՞լ եք: Հիշում եմ Հիսուսի խոսքերը. «Թող առաջինը նա քարը շպրտի, ով անմեղ է»: Դե ձեզ տեսնեմ, «անմեղներ» ջան:
Դատապարտողներին էլ պետք չէ դատապարտել, այլապես ընկնում ես նույն դատապարտողների շարք, ինչ տարբերություն իրենք դատապարտում են մարդուն իր վարած ապրելակերպի համար, իսկ դու դատապարտում ես իրենց դատապարտելու համար, համարյա նույն բանա:)

Z77
14.12.2006, 14:36

Մալադեց!!!!:ok

Է Ն Ց Ո
14.12.2006, 15:16
Դատապարտողներին էլ պետք չէ դատապարտել, այլապես ընկնում ես նույն դատապարտողների շարք, ինչ տարբերություն իրենք դատապարտում են մարդուն իր վարած ապրելակերպի համար, իսկ դու դատապարտում ես իրենց դատապարտելու համար, համարյա նույն բանա:)
Մոլոդեց
լավ տրամաբանություն էր:hands

StrangeLittleGirl
14.12.2006, 15:40
Դատապարտողներին էլ պետք չէ դատապարտել, այլապես ընկնում ես նույն դատապարտողների շարք, ինչ տարբերություն իրենք դատապարտում են մարդուն իր վարած ապրելակերպի համար, իսկ դու դատապարտում ես իրենց դատապարտելու համար, համարյա նույն բանա:)
Ես չեմ դատապարտում: Ես մեջբերում եմ Հիսուսի խոսքերը:

«Սեփական աչքի գերանը չի տեսնում, տեսնում է ուրիշի աչքի փուշը»…
Ի դեպ, սա էլ է Աստվածաշնչից :)

Երվանդ
14.12.2006, 15:47
Ես չեմ դատապարտում: Ես մեջբերում եմ Հիսուսի խոսքերը:

Ի դեպ, սա էլ է Աստվածաշնչից :)
Եթե չես դատապարտում ինչու հենց էտ խոսքերն ես մեջբերել:) , հետո ինչ որ մեկի խոսքերը մեջբերելով էլ հնարավորա մարդկանց արդարացնել կամ դատապարտել;)

Artgeo
14.12.2006, 16:34
Ժող կարծում եմ թեմայից հավեսով շեղվել եք։ Ախր Ընդվզողի առաջին պոստում քննադատություն բառը չկա։ Խոսքն ընդամենը մարդկանց մոտ ստեղծված ստերեոտիպների մասին է։ Օրինակ մի ծանոթ աղջիկ ունեմ, որը վատ է վերաբերվում այն տղաներին, որոնք հետևում են իրենց արտաքինին։ Ըստ նրա իսկական տղամարդը պիտի կապիկից մի փոքր սիրուն լինի, առնական, կոպիտ ու վրայից էլ քրտնքի հոտ գա։
Մյուս կողմից պապս կարճ հագած աղջկան միանգամից կարող է պոռնիկ անվանել առանց նրան ճանաչելու։ Մորաքույրներիցս մեկը միանգամից «անբարոյական» պիտակը կպցրեց աղջկան, որը իմ «Սեքսուալ ես» կոմպլիմենտին ասել էր «Շնորհակալություն»։ Այ սրա մասինա իմհո խոսքը։

Ընդվզող
16.12.2006, 03:40
Արդեն չափերդ անցնում ես: Դու ով ես որ ինձ կամ ինձ նմաններին քննարկես: Չնայած, այս ամենի արդյունքում ես գալիս եմ այն եզրակացության, որ առաջարկելով նման թեմա դու ուզում ես իմանալ մարդկանց կարծիքը հենց քո և քո նմանների մասին: Փառք Աստծո որ իմ շրջապատում նման մարդիկ չկան: Խորհուրդ կտամ քեզ խոսքերիդ հետևես, այլապես մենք անխուսափելիորեն կհանդիպենք...
Մարդկանց կարծիքը ինձ չի հետաքրքրում։ Ես այն գիտեմ։ Ինձ հետաքրքրում է այդ կարծիքի ձևավորման պատճառները ու այդ կարծիքից կառչելու փաստը։
Չե՞ք ասի, թե կոնկրետ ի՞նչն է «վատ» երևույթ իմ մեջ։
Ընդամենը հետաքրքրությունից դրդված եմ հարցնում։ Ասենք թե հանդիպեցինք և ի՞նչ պիտի անես քեզնից երկու անգամ մեծ կնոջը։

Ինձ հետ սեռական կապ հաստատել ցանկացողներին ստիպված եմ հուսահատ անել։ Ես ամուսնացած եմ և, ինչպես նշել եմ այս թեմայի առաջին գրառման մեջ, ամուսինս ինձ բավարարում է։

Իսկ քեզ չի՞ թվում, որ իսկական ընդվզողը "դաբրո " չի փնտրում
Մի՞թե ֆորումներում պիտի «դոբրո» փնտրեմ։ Կայացած մարդ եմ ու որևէ «դոբրոյի» կարիք չունեմ։

Արեք թարկենք, արդեն էս ամենը իմ դուրը չի գալիս, համ էլ շատ երկարեց և թեմայից շեղվեց:
Նորից կրկնում եմ, Դուք այս թեմա կարող եք ընդահնրապես չմտնել։

«Գիտունիկ» Artgeoյի գրառումը կարդացեք։ Նա ամեն ինչ կարողանում է «փայլուն» բացատրել։ Ամեն տեղ կոտրած շերեփի պես՝ ստանձնելով բացատրողի դերը։

Է Ն Ց Ո
18.12.2006, 10:44
Ինձ հետ սեռական կապ հաստատել ցանկացողներին ստիպված եմ հուսահատ անել։ Ես ամուսնացած եմ և, ինչպես նշել եմ այս թեմայի առաջին գրառման մեջ, ամուսինս ինձ բավարարում է։

Անհասկանալիա են փաստը, որ դու ամուսնացած լինելով կարող ես կնոջ հետ քնել, անցնելով ետ մոռալնի բարիերը, իսկ քեզնից տարիքով փոքրի հետ չես քնի?
շատ կասկածելի բաներ կան քո ստանձնած դերի մեկ էլ քո ես-ի միջև
անգամ ես կասկածում եմ, որ դու կին էլ չես տղամարդ ես ու ես ղաղը քեզ որոշ հաճույք է պատճառում?

ով համաձայնա իմ հետ թող ձեռք բարձրացնի::aha

Ուլուանա
18.12.2006, 12:33

Համաձայն եմ։ :hands

StrangeLittleGirl
18.12.2006, 20:42
ով համաձայնա իմ հետ թող ձեռք բարձրացնի:
Ես էլ :)

Cassiopeia
18.12.2006, 21:21
Ես համաձայն չեմ, չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ հնարավոր է նման ապրելակերպ: Ախր ոչ ոք ոչնչից ապահովված չի… Մարդը իր բնույթով հիմնականում ձգտում է կյանքն այնպես անց կացնել, որ հետագայում չփոշմանի իր արածների ու չարածների համար, կարևոր չէ, արարքները կլինեն էքստրեմալ բնույթի թե ոչ… Կարևորն այն է, որ նա ապրի լիարժեք կյանքով, կարողանա այնպես անել, որ վայելի ամեն ինչ…
ինչ իմանաս, թե մի օր դու էլ նման երկբևեռ (նկատի չունեմ հենց այս կոնկրետ նկարագրված կյանքը) կյանքի կենտրոնում չես հայտնվի…

Artgeo
18.12.2006, 23:11
Անհասկանալիա են փաստը, որ դու ամուսնացած լինելով կարող ես կնոջ հետ քնել, անցնելով ետ մոռալնի բարիերը, իսկ քեզնից տարիքով փոքրի հետ չես քնի?
շատ կասկածելի բաներ կան քո ստանձնած դերի մեկ էլ քո ես-ի միջև
անգամ ես կասկածում եմ, որ դու կին էլ չես տղամարդ ես ու ես ղաղը քեզ որոշ հաճույք է պատճառում?
ով համաձայնա իմ հետ թող ձեռք բարձրացնի::aha
Ես նույնպես համաձայն չեմ։ Ընդհանրապես «մոռալնի բառիեր» ասվածը սահմանել են մարդիկ և դա կոնկրետ ինձ համար չափից դուրս քիչ է։ Մարդիկ իրավունք չունեն, որևէ սահմանափակում դնեն իմ ու իմ արարքների վրա, եթե դրանով ես չեմ վնասում նրանց։ Ես պարտավոր չեմ որևէ մահկանացու մարդու «օտչյոտ» հանձնեմ իմ արարքների համար։ Իմ դատավորը ու ինձ ներողը իմ խիղճն է ու իմ Աստվածը։
Ընդվզողին սկզբում հարգում էի նրա քաղաքականության բաժնի մեջ արված գրառումների համար, իսկ հիմա արդեն այս թեմայում ցուցաբերած համարձակության ու հիմարության համար։ Նա, կարելի է ասել, «ձեռնոց» շպրտեց հասարակությանը։ Առավոտյան ԱՅ-ՍԻ-ՔՅՈՒ ում առանձնազրույցի ժամանակ, խնդրեց հեռացնել իրեն Ակումբից։ Ինկոգնիտո թողնելով նրա ով լինելը։ Նրա մասին կարող եմ ասել միայն մեկ բան, նա կին է, որի նման լինել շատերը կուզենան, սակայն ոչ բոլորի մոտ դա կստացվի։ Եվ խնդրում եմ, որևէ պիտակ չկպցնել մի մարդու, որին չես ճանաչում։
Անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում նրան, այն ամենի համար, ինչը ինքը ինձ տվեց՝ ցույց տալով իրական ճանապարհը։ Ճանապարհը դեպի Աստված։

Կներեք, թեման փակում եմ։