PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը



Վարպետ
23.01.2009, 08:17
*e}|{uka*-ն սկսում է, Morpheus_NS-ը` շարունակում, իսկ Տատ-ը`ավարտում:

*e}|{uka*
23.01.2009, 20:18
Դուռը ճռռոցով փակվեց: Դրսից եկող սառը քամին միանգամից դադարեց : Հայկը մի պահ ականջ դրեց հեռացող քալերի ձայնին ու արագ մոտեցավ լուսամուտին: Քայլերի ձայնը կամաց-կամաց հեռացավ : Նա նույնպես հեռացավ լուսամուտից, նայեց շուրջը և նորից հիշեց քիչ առաջվա հանդիպումը հորը հետ: Երկար ժամանակ է ինչ չէր տեսել նրան: Երբ ներս մտավ, զարմանքից քարացել էր: Ախր, այօր իր ծննդյան տոնն էր և նա… եկել է... Ուրեմն հիշել է ...
-Հայրի՛կ, գիտե՞ս, որ այսօր…
-Ի՞նչ, այսօր դու ինձ տեսա՞ր…
-Չէ՛… որտեղ պիտի տեսնեի:
-Փողոցում,-ասաց հայրը:-Ես տեսա քեզ, կանչեցի, բայց դու… երևի չլսեցիր: Ես էլ որոշեցի գալ :
-Որ չտեսնեիր երևի չէիր գա: Այդպես չէ՞, հայրիկ: Իսկ դու չէի՞ր հիշում, որ իմ ծննդյան օրն է…:
Հայրը շփոթվեց ու չլսելու տվեց: Նա ձեռքի փաթեթը դրեց սեղանին, բայց չնստեց:
-Հա՛յկ, ես ուշանում եմ…ընկերս դրսում սպասում է: Գործով տեղ պիտի գնանք:
Եվ նա ինչպես շտապ եկել էր, այնպես էլ գնաց: Հայկը մոտեցավ սեղանին և երկար շա՜տ երկար նայեց փաթեթին, որը կապված էր սպիտակ ժապավենով: Սպիտակը ամենևին էլ ցուրտ գույն չի,- մտածեց փոքրիկը , նայելով սառած լուսամուտին:Այդ սպիտակ ժապավենը մի լավ նվեր էր խոստանում:
«Իսկ ի՞նչ կասի մայրը… գուցե կզայրանա: Չէ, որ իրենից հեռանալուց հետո հայրը բոլորովին մոռացել էր իրեն: Մոռացե՜լ...»:
-Բայց հետաքրքիր է ի՞նչ է բերել ,-շշնջացաց Հայկը և վերցրեց փաթեթը: Փաթեթի կողքին, սեղանի վրա մի արծաթափայլ ծխախոտատուփ տեսավ :
-Մոռացել է ,- անցավ մտքով:
Արագ վերցրեց ու առանց վերարկուի դուրս թռավ, նրան հասնելու համար : Աչքը ընկավ վրայի մակագրությանը. « Մարիամից` Սուրենին»: Ուրիշ ոչինչ: Բայց ամեն ինչ պարզ էր…
« Մարիամից` Սուրենին»,- կրկնեց Հայկը և, բացելով դուռը, փողոց վազեց: Հայրը անցել էր արդեն փողոցի մյուս կողմը և մայթին կանգնած գրպաններում ինչ որ բան էր փնտրում :
Հայկը ցանկացավ ձայն տալ, կանչել, բայց քարացավ տեղում, երբ ավտոմեքենայի դռնակը բացվեց ու այնտեղից մի տղայի գլուխ դուրս ցցվեց:
-Հայրի՜կ, նստի՛ր,- ասաց տղան:
Հայրը , որ մտազբաղ գրպաններն են քրքրում, սթափվեց.
-Հիմա՛,- ասաց նա և շուրջը նայեց:
Հայկը ակամա բարձրացրեց ծխախոտատուփը ու թափ տվեցի օդում: Հայրը չնկատեց : Շրխկաց դռնակը ու մեքենան պոկվեց տեղից: Տղան երկար նայեց ավտոյի թողած ծխի քուլային, որը սև ամպի նման գալարվեց օդում և կամաց- կամաց ցնդեց: Ցնդեց փոքրիկի ուրախության նման:Դանդաղ քայլերով տուն եկավ: Նորից նայեց ձեռքի ծխախոտատուփին, նայեց սեղանի սպիտակ երիզով փաթեթին…նա այլևս առաջվա հմայքը չուներ:
« Հայրի՜կ, նստի՛ր»,- ականջներում նորից հնչեց այն տղայի ձայնը: Հայրի՜կ:
-Իսկ նա ասաց, թե իրեն ընկերն է սպասում: Խաբեց ինձ :
Տիգրանը ծխախոտատուփը գցեց սեղանին, փաթեթի կողքին :
-Ինչ լավ է, որ մայրիկը տանը չէ,- անցավ տղայի մտքով,- չի էլ իմանա: Բայց այս նվերը…»:
Նորից վերցրեց փաթեթը:
-Տեսնես ինչ կա մեջը: Գուցե տաբա՞տ է: Չէ , որ իմը բոլորովին մաշվել է: Կհագնեմ նորը և այլևս չեմ ամաչի բակ իջնել: Բացեց փաթեթը, մեջը ինչ որ էժանագին կոնֆետներ էին, չիր, չամիչ, մանդարին , փուչիկներ: Տոպրակի վրա էլ ձմեռ պապի էր նկարված ու գրված էր. « Շնորհավոր Նոր տարի»:
«Հայրի՜կ, նստի՛ր»,- նորից հիշեցի այն տղայի խոսքերը :
« Լավ է, որ մայրիկը տանը չէ,- նորից մտածեցՀայկը : -Բայց չէ՞, որ հիմա կգա, կտեսնի այս բոլորը , կհարցնի ու կիմանա: Ո՛չ, չեմ ասի, պետք չի, միայն թե մայրիկս հանգիստ լինի, միայն թե մայրիկս չկարդա ծխախոտատուփի վրայի գրվածը:
Արագ վերցրեց փաթեթը և բակ թռավ…

Morpheus_NS
07.02.2009, 01:07
Դեռ չէր հասցրել մուտքի դռնից դուրս գալ, երբ դիմացից լսեց մոր սիրալիր ձայնը:
-Այդ ու՞ր այդպես շնչակտուր:
Հայկը մի պահ իրար խառնվեց, բայց ինչես բնորոշ է իր տարիքի երեխաներին, արագ փորձեց մի բան հորինել՝ ջանալով փաթեթը աննկատ մեջքի հետեւում թաքցնել:
-Աշոտն էր զանգել. ծնունդիս առթիվ ինձ այգի էր հրավիրում. կարուսել ենք նստելու:
-Դե ուրեմն դու էլ Աշոտին պաղպաղակ կհյուրասիրես,-ասեց մայրն ու մի քանի դրամ մեկնեց տղային:
Հայկը կիսամեղավոր, կիսաերախտապարտ հայացքով մորը նայեց, բայց զգալով, որ հայացքը կարող է իրեն մատնել՝ մոր ձեռքից վերցրեց գումարն ու անհայտացավ հարեւանի շենքի հետեւում:
«Մի սրան տեսե՜՜՜ք,- քթի տակ ժպտաց Հայկի մայրը,- արդեն տղամա՜՜րդ է դարձել, մոր մասին է մտածում: Հաստատ էտ սրիկան էր եկել, նա էլ չի ուզում ինձ ասի, որ չվշտացնի: Իբր չտեսա, թե ինչպես փաթեթը մեջքի հետեւում թաքցրեց: Բայց դե լավ է, որ նման առիթներով գոնե որդուն հիշում է, նվեր է անում»:
Այսպես մտորելով մայրը տուն բարձրացավ՝ որպեսզի ամեն ինչ պատրաստի Հայկի համար նախատեսած անակնկալն իրականացնելու համար: Լավ էր, որ որդին մի որոշ ժամանակով ընկերոջ հետ կլինի. ինքը ամեն ինչ կհասցնի պատրաստել:
Տնօրենից պարտքով գումար էր խնդրել՝ աշխատավարձից մարելու պայմանով: Մի քիչ քաղցրավենիք էր գնել, միրգ (Հայկը նարինջ շատ էր սիրում), մանկական շամպայն, բայց տորթ գնելու համար գումարը չէր հերիքել Որոշել էր որ անհրաժեշտ պարագաները գնի ու ինքը թխի տորթը:
Մինչ նա խոհանոցային աշխատանքներով էր տարված, բավական ժամանակ անցավ: Որ որ է, Հայկը կգար ու հարկավոր էր ամեն ինչ շատ արագ ավարտել, որպեսզի անակնկալը լիարժեք ստացվի:
Մի փոքր եւս եւ ամեն ինչ պատրաստ էր: Ամեն ինչ այնպես էր, ինչպես Հայկն էր սիրում. Նարինջ, թռչնի կաթ…
Սեղանի կենտրոնում տեղադրված էր տոնական տորթը:
Մայրը գոհունակությամբ նայեց սեղանին: Կարծես թե ամեն ինչ հասցրեց մինչեւ որդու գալը: Միայյն մի բան է մոռացել… Արագ քայլերն ուղղեց դեպի միջանցք ու պահարանին դրված պայուսակից մի սպիտակ փաթեթ հանեց. մոմեր էին:
Խնամքով տեղադրեց տորթի վրա, անջատես սենյակի լույսը, որ երբ Հայկի ոտնաձայները լսի դռան հետեւում, վառի մոմերը: Բայց երբ լույսն անջատեց ու սենյակը ընկղմվեց թանձր խավարում, նա հանկարծ զարմանքով հասկացավ որ գործով ընկած չի նկատել, որ մութն արդեն վաղուց ընկել է:
Անհանգիստ լուսամուտին մոտեցավ. ուր կարող էր լինել որդին այս ժամին: Չլինի՞ մի բան է պատահել: Արագ վերցրեց հեռախոսն ու Աշոտենց տուն զանգեց:
Երբ իմացավ, որ Աշոտն այդ օրը տնից ընդհանրապես դուրս չի եկել ու Հայկին էլ ոչ մի տեղ չի հրավիրել, արյունը սառեց երակներում:
Արագ հագավ կոշիկներն ու քայլերն ուղղեց դեպի դուռը…

Տատ
14.02.2009, 22:42
Հայկը մտավ Աշոտենց շենքը, դուրս եկավ հետևի մուտքից ու վազեց Վերնիսաժ:
Տղան շատ էր սիրում ոսկերիչների ու արծաթագործների շարքերը: Ժամերով կարող էր հիանալ նրանց աշխատանքով, հարցեր էր տալիս, զննում գործիքները: Արդեն ընկերներ էլ ուներ:
Ի՜նչ հաջողություն (չէ՞ որ ծնունդն էր), ահա իր ծանոթ երիտասարդ վարպետը, այսօր եկել է:
-Բարև, վարպետ, մի խնդրանք ունեմ: Թույլ կտա՞ս քո գործիքներով մի փոքր բան սարքեմ:
-Նստիր, ապեր, բեր տեսնենք, ինչ ես ուզում:
Հայկն ուրախացած նստեց վարպետի կողքը, բացեց շոկոլադի տուփը ոսկերչական փոքր «համայնքի» համար և անցավ գործի:
Ժամերը թռան ակնթարթի պես: Մութ էր, Վերնիսաժը դատարկվել էր, վերջին արհեստավորները հավաքում էին ապրանքն ու գործիքը, արկղերն ու աթոռները: Հայկը վազեց տուն:
Աստիճանավանդակում գրեթե բախվեց մորը:
-Ու՞ր էիր կորել, Աշոտը քեզ չի տեսել այսօր, չխաբես՛,-բարկացած սկսեց մայրը ու տղային քարշ տվեց ներս:
-Մամ, չէ, ճանապարհին հայրիկին տեսա՝ գալիս էր մեր տուն ծնունդս շնորհավորի: Դե, էլ չմտանք, տարավ ինձ պաղպաղակ հյուրասիրեց, հետո էլ կինո գնացինք...
Մայրը զարմանքից մոռացավ դուռը փակել ետևից:
- Մամ, տե՛ս ինչ նվիրեց ինձ հայրիկը,- Հայկը փայլուն աչքերով հանեց մի արծաթե ծխախոտատուփ, որի վրա, աջից ու ձախից անհմուտ նկարազարդումներով գրված էր՝

§$£%&Ж§ç*Սուրենից՝ Հայկին *ç§Ж&%£$§

Քամի
16.02.2009, 01:24
Առաջինն ու երկրորդը շատ լավ էր ստացվել, բայց այ Տատ-ի գրածը չհավանեցի
նենց տպավորություն էր կարծես Տատը շտապելուց ա եղել, արագ արագ գրել ու տանից դուրս ա եկել
Տատ ջան, իսկ միգուցե ծխախոտատուփը, որի վրա գրված էր՝ Մարիամից` Սուրենին հենց Հայկի մոր նվերն էր :)

Տատ
16.02.2009, 01:41
Քամի, ես չեմ սիրում երկար գրել, միայն քաղաքականության մեջ երբեմն թուլանում եմ:)

Երեք անգամ կարդացել եմ՝ մոր նվերը չեր, տղան ասում էր՝ միայն թե մայրս չտեսնի այս գիրը: Մոր անունը լիներ, կհուզվեր ու կհպարտանար...երևի:

Բայց դե բովանդակությունը կարող է դուրդ չգա բոլոր դեպքերում:ok

Ambrosine
16.02.2009, 01:45
Քամի, ես չեմ սիրում երկար գրել, միայն քաղաքականության մեջ երբեմն թուլանում եմ:)

Երեք անգամ կարդացել եմ՝ մոր նվերը չեր, տղան ասում էր՝ միայն թե մայրս չտեսնի այս գիրը: Մոր անունը լիներ, կհուզվեր ու կհպարտանար...երևի:

Բայց դե բովանդակությունը կարող է դուրդ չգա բոլոր դեպքերում:ok
ուղղակի շտապել ես, արագ-արագ ես գրել:)