PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

cold skin
22.01.2009, 14:25
Օրինակ.
Երևակայության օրհնյալ ուժն է…

Իմ կարծիքը ես կարտահայտեմ հետո…

Աբելյան
02.02.2009, 17:18
երևի մահն ա :oy

miracle
02.02.2009, 17:19
բանականություն

Ձայնալար
02.02.2009, 17:48
Գեղեցկությունը տեսնելու, երջանկությունը զգալու ունալությունը:
Միքիչ ռոմանտիկ ստացվեց, բայց դե հիմի էդ ա :D

Jarre
02.02.2009, 17:48
սեր (ոչ միայն ռոմանտիկ սերը)

Երկնային
02.02.2009, 17:52
Սերը լավ տարբերակ է, բայց ինձ համար սիրուց առավել Հավատն է. եթե փշրվում ա մարդու հանդեպ ունեցած Հավատը, Սերը սկսում ա մարել…

բայց որպես ամենաթանկ բան, որ մարդուն շնորհված է, ինձ համար Հոգին է…

Հենո
02.02.2009, 17:52
Բանականություն...

Քամի
02.02.2009, 18:19
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

երեխաները

Elmo
02.02.2009, 18:35
Ինտելլեկտ

Morpheus_NS
02.02.2009, 18:50
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը կյանքն է:
Մարդուն շնորհված ամենաէժան բանն էլ է կյանքը:

ChildOfTheSky
02.02.2009, 22:17
նայած մարդ

ihusik
03.02.2009, 02:18
Ճանաչելու և Սիրելու ունակությունը:)

Ծով
03.02.2009, 02:23
էս պահին խիղճս...հատկապես, որ չի տանջում:hands

may
03.02.2009, 03:17
Ստեղծելու, արարելու շնորհը

Katka
03.02.2009, 13:34
Անորոշությունը և մահը:)

Դեկադա
17.02.2009, 08:52
Իմ մոտ միշտ պայքար է`որն է ամենաթանկը սերը թե՞ հավատը: Եվ քանի որ առանց մեկի մյուսը կորած են դրա համար էլ մտածում եմ, որ ամենաթանկը հենց նրանք են.

Firegirl777
17.02.2009, 09:43
Հարգանքը դեպի դիմացինը և դեպի սեփական անձը

Elmo
17.02.2009, 10:53
Ծիծաղը համ էլ: Ոչ մի ուրիշ արարած ծիծաղ չունի:

comet
17.02.2009, 11:15
Սիրելու կարողությունը...

Rhayader
17.02.2009, 11:17
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը ստեղծելու կարողությունն է, անկախ նրանից, ինչ է ստեղծվում՝ երգ, նկար, կյյանք, թե աստված:

comet
17.02.2009, 11:35
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը ստեղծելու կարողությունն է, անկախ նրանից, ինչ է ստեղծվում՝ երգ, նկար, կյյանք, թե աստված:

Հա, բայց առանց սիրո չես ստեղծի ոչ երգ, ոչ նկար, ոչ կյանք, ոչ էլ աստված:

Rhayader
17.02.2009, 11:37
Հա, բայց առանց սիրո չես ստեղծի ոչ երգ, ոչ նկար, ոչ կյանք, ոչ էլ աստված:

Սերն ինքը ստեղծագուրծման արտահայտում է, միգուցե նույնիսկ գագաթն ու հիմքը միաժամանակ: Բայց սերն առանց ստեղծագործման ոչնչացման է բերում:

Second Chance
17.02.2009, 13:44
Մարդուն տրված ամենաթանկ բանը համարում եմ կամքը, սա ամենահիանալի ու կարևոր բանն է, որ մենք մարդիկս ունենք: Որ ունենք ընտրելու հնարավորություն : Սա այն բանն է որի բացակայությունը բացարձակ ոչնչով հնարավոր չի բավարարել, սա է առաջին անհրաժեշտությունը երջանիկ լինելու համար: Ինչ պայմաններում ծնված և ինչ կարողությամբ էլ օժտված լինի մարդը, եթե չունենա ազատ կամք ընտրելու, նա միևնույն է դժբախտ կլինի :
Մարդը չի կարող սիրել , առանց ազատ կամքի՝ չի կարող ստեղծագործել - ուղակի հիանալի է, որ մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն:):

cold skin
17.02.2009, 13:49

Հիմա կա՞մքը, թե՞ ընտրության հնարավորությունը: Քո գրառման մեջ երկուսն էլ կան: Միացրել ես իրար այ երկուսը, բայց դրանք լրիվ տարբեր բաներ են;)

Rhayader
17.02.2009, 13:53
Կամքը հաճախ զրկում է մեզ ընտրությունից, բայց կարևոր է: Ինչևէ, ես ոչ կամքը, ոչ էլ ընտրությունը չեմ համարում զուտ մարդկային:

masivec
17.02.2009, 13:58
Բանականությունը;)

Second Chance
17.02.2009, 14:16
Հիմա կա՞մքը, թե՞ ընտրության հնարավորությունը: Քո գրառման մեջ երկուսն էլ կան: Միացրել ես իրար այ երկուսը, բայց դրանք լրիվ տարբեր բաներ են;)
Ազատ կամքը հենց ընտրելու հնարավորությունն է , եթե բռնանում են մարդու կամքի վրա- դա նշանակում է որ նրան զրկում են ազատ ընտրելուց: Կամ ինչ է նշանակում կամազուրկ - կամքից զրկված ազատությունից զրկված մարդ;) : «կամենում եմ կամ չեմ կամենում»- մարդը պետք է ունենա այս հնարավորությունը միշտ:

Լեո
17.02.2009, 14:50
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը կյանքն է: Մնացած ամեն ինչ ածանցվում է ուղեղի և սրտի աշխատանքից:

lili-4
17.02.2009, 22:49
Ինքնատիպությունը, միակն ու անկրկնելի լինելը…

Աբելյան
17.02.2009, 23:07
մահն ա, որովհետև եթե մահը չլնի, հավերժ դատապարտված կլնենք ապրելու:[

ivy
17.02.2009, 23:09
Գիտակցությունը:

Երվանդ
17.02.2009, 23:17
Երևակայելու հատկությունը:love:))

murmushka
17.02.2009, 23:22
սիրելու, նվիրվելու, երազելու ունակությունը

Վարպետ
17.02.2009, 23:34
Ուզում էի գրեի` մարդուն շնորհված ամենաթանկ բանը ուղեղն է, հետո տեղը բերեցի, որ չի կարելի այդաստիճան ընդհանրացնել, քանի որ բացառությունները չափից դուրս շատ են:

Արիացի
18.02.2009, 11:15
Միանշանակ բանականությունն է, քանի որ մնացածը դրանից են բխում :)

Լեո
18.02.2009, 11:46
Կարդացի այստեղ կատարված բոլոր գրառումները և եթե չեմ սխալվում, հնչած կարծիքներում ոչ մի համընկնում չկա: Այստեղից ես կարող եմ մի եզրահանգում անել. յուրաքանչյուր մարդ ունի «թանկի» իր ըմբռնումը, և «մարդուն շնորհված ամենաթանկ բանը» արդահայտությունը այնքան էլ կոռեկտ չէ: Յուրաքանչյուր մարդ առանձին տիեզերք է և ունի իր աշխարհըկալումը:

Ինձ թվում է ավելի ճիշտ կլինի այստեղ օգտագործել «ինձ շնորհված ամենաթանկ բանը» արտահայտությունը:

Վարպետ
18.02.2009, 13:12

Կներեք օֆֆտոպի համար, բայց պարզ չի, որ կարծիքները շատ հազվադեպ էին համընկնելու? Բա թեման էլ բացվում ` կարծիքներ իմանալու համար:) Հիմա եթե ես, դու, երրորդը ունենք իրար հետ աղերս չունեցող վերաբերմունքներ, ասենք, Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ, ապա "Ավարայրի ճակատամարտ" թեման պետք է վերանվանել "Ավարայրի ճակատամարտի իմ ընկալումները"?:))

Ֆրեյա
18.02.2009, 13:55
Պահը/շանսը...
Չի կարելի պահը կորցնել, երկրորդ անգամ այն կարող է չտրվել ;) ու հաջողությունները ամեն տեսակի հարցերում հենց կախված են այդ պահը ճիշտ զգալու ու օգտագործելու ունակությունից

Ceceron
18.02.2009, 15:19
Էհհհհ ասեմ որ ամենաթանկ բաներից է նաև առողջությունը և առողջ սերը :) որովհետեև կյանքը լիարժեք կարող ես ապրել միմիայն երբ առողջ ես և համակված ես իսկական սիրով (ամուր ինչպես ......:P) :hands

Adriano
19.02.2009, 21:15
Ինձ թվում է, որ մարդուն շնորհված ամենաթանկ բանը կյանքն է: Կյանքը դա գետ է, որը անընդհատ հոսում է, մի գետ, որը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ::think

Լեո
19.02.2009, 22:20
Կներեք օֆֆտոպի համար, բայց պարզ չի, որ կարծիքները շատ հազվադեպ էին համընկնելու? Բա թեման էլ բացվում ` կարծիքներ իմանալու համար:) Հիմա եթե ես, դու, երրորդը ունենք իրար հետ աղերս չունեցող վերաբերմունքներ, ասենք, Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ, ապա "Ավարայրի ճակատամարտ" թեման պետք է վերանվանել "Ավարայրի ճակատամարտի իմ ընկալումները"?:))

Այդ դեպքում կարո՞ղ ես գտնել թեկուզ մեկ մարդ, ով միանշանակ կասի, թե որն է մարդուն շնորհված ամենաթանկ բանը: Վստահ եմ, որ այստեղ գրառում կատարողները իրենք էլ վստահ չեն իրեն պատասխաների միանշանակության մեջ: Մարդու համար կան անհաշվելի թվով անգին արժեքներ, որոնք շատ ու շատ հաճախ ընդհանրապես համեմատելի չեն /ինչպես օրինակ համեմատելի չեն մարդու սրտի և ուղեղի աշխատանքների նշանակությունները մարդու կյանքի ապահովման համար/: Ես ասում եմ, որ այս հարցը կոռեկտ չէ, որովհետև այն դրված է եզակի թվով և որովհետև այն չունի գոնե մեկ անվիճելի պատասխան:

Apsara
19.02.2009, 23:27
Ձեր նշած հատկությունները միայն այն ժամանակ են «թանկ» և այն ժամանակ են աշխատում երբ համադրվում են գոնե 4-ը իրար հետ:

Իսկ չեք մտածում, որ մարդ ինքը հենց որպես մարդ ամենաթանկն է աշխարհում և իր համար, իրեն ոչինչ չի տրվել, ինքը տենց կա, այ կորցնելու մասին եթե խոսեիք…

Վարպետ
21.02.2009, 10:50
Այդ դեպքում կարո՞ղ ես գտնել թեկուզ մեկ մարդ, ով միանշանակ կասի, թե որն է մարդուն շնորհված ամենաթանկ բանը: Վստահ եմ, որ այստեղ գրառում կատարողները իրենք էլ վստահ չեն իրեն պատասխաների միանշանակության մեջ: Մարդու համար կան անհաշվելի թվով անգին արժեքներ, որոնք շատ ու շատ հաճախ ընդհանրապես համեմատելի չեն /ինչպես օրինակ համեմատելի չեն մարդու սրտի և ուղեղի աշխատանքների նշանակությունները մարդու կյանքի ապահովման համար/: Ես ասում եմ, որ այս հարցը կոռեկտ չէ, որովհետև այն դրված է եզակի թվով և որովհետև այն չունի գոնե մեկ անվիճելի պատասխան:
Վլադ ջան, ես նույնիսկ չեմ կարող գտնել թեկուզ մի մարդու, ով միանշանակ կասի, թե ինչ է եղել Ավարայրի ճակատամարտի ժամանակ, ու էդ պատասխանը կլինի այնքան միանշանակ, որ չի գտնվի մի երկրորդ, ով չի ունենա այլ կարծիք: Մարդը բույսից տարբերվում է հենց իր անհատականությամբ:) Աշխարհը գեղեցիկ է միլիոնավոր մասնավոր ընկալումների շնորհիվ: Վան Գոգը հանճարեղ նկարիչ է, բայց պատկերացնում ես, թե որքան տաղտկալի կլիներ աշխարհը, եթե բոլորը վանգոգեր լինեին?

Կիվի
21.02.2009, 12:37
Մարդուն շնորհված ամենաթանկ "բաների" ցուցակում իմ կառծիքով առաջնային տեղերում է գթնվում նաև այսպես ասած "շնորքը". իծնե տրված ունակությունները, տաղանդը.:russian

Լեո
21.02.2009, 12:48
Վլադ ջան, ես նույնիսկ չեմ կարող գտնել թեկուզ մի մարդու, ով միանշանակ կասի, թե ինչ է եղել Ավարայրի ճակատամարտի ժամանակ, ու էդ պատասխանը կլինի այնքան միանշանակ, որ չի գտնվի մի երկրորդ, ով չի ունենա այլ կարծիք: Մարդը բույսից տարբերվում է հենց իր անհատականությամբ:) Աշխարհը գեղեցիկ է միլիոնավոր մասնավոր ընկալումների շնորհիվ: Վան Գոգը հանճարեղ նկարիչ է, բայց պատկերացնում ես, թե որքան տաղտկալի կլիներ աշխարհը, եթե բոլորը վանգոգեր լինեին?

Վահագն ջան, մինչև այս հարցին պատասխանելս երկար մտածեցի, թե ինչը կարող է լինել մարդուն շնորհված ամենաթանկ բանը: Սկզբում եկա այն եզրակացությանը, որ ըստ իս դա կյանքն է: Բայց հետո ավելի երկար մտածեցի ու հասկացա, որ այս հարցի պատասխանը երբեք չեմ կարողանա գտնել /թեկուզ ինքս ինձ համար/: Սա այն հարցն է, որտեղ դժվար է նույնիսկ կարծիք հայտնել, որովհետև վաղ թե ուշ հասկանում ես, որ քո իսկ կարծիքը քեզ շա՜տ թերի է թվում:
Ուղղակի ինձ այստեղ շատ զարմացրեց այն փաստը, որ համարյա բոլորը նշել էին պատասխանի իրենց տարբերակները առանց որևէ վերապահման (ես նույնպես սկզբում այդպես էի վարվել՝ նշելով, որ այդ բանը կյանքն է:pardon):

Հ.Գ. Ավելի լավ կլիներ ամենուր վանգոգներ ունենայինք, քան կաշառակեր պաշտոնյաները:D

Վարպետ
21.02.2009, 13:40

Ես կիսում եմ կարծիքդ, ուղղակի ի սկզբանե հասկանալի էր, որ էստեղ մարդիկ իրենց կարծիքներն են արտահայտում ելնելով իրենց անձնական աշխարհընկալումից` "մարդուն տրված ամենաթանկ բանը" արտահայտության միջի "մարդուն" նույնացնելով իրենց իսկ հետ:)

Հ,Գ. Ախր էդ կաշառակեր պաշտոնյաներն էլ են է, կոլորիտ:)) Որ իրենք չլինեին` ոնց էինք համեմատության մեջ որոշելու, թե որ պաշտոնյաներն են օրինակելի:)
Էստեղ իմ ամենասիրելի գրքից մի հատված մեջբերելու կարիք զգացի. Ինչ կունենար անելու բարիքը, եթե չարիք աշխարհի վրա գոյություն չունենար? Եվ ինչ տեսք կունենար երկիրը, եթե ստվերները վերանային նրա երեսից?

Ֆրեյա
21.02.2009, 14:21
Ամենաթանկ բանը...
մի հինգ անգամ տարբեր բաներ գրեցի, ջնջեցի, հետո էլի գրեցի...
Մի խոսքով, իմ կարծիքով, /իմ համար/ ամենաթանկ բանը, որ մարդուն շնորհվում է դա սերն է: Ինչքան էլ տաղանդավոր լինես, խելոք լինես, հաջողակ լինես... միևնույն է, ոչինչ ես առանց քո սիրելի մարդու, ոչինչ ես առանց քեզ շրջապատող մարդկանց, հարազատների տրված սիրո ու ջերմության

իսկ շնորհվում է, այն պատճառով, որ ամեն մարդու չի տրվում սիրելու, սիրված լինելու հնարավորությունը, ու ամեն մարդու չի "շնորհվում" այն ճիշտ, միակ մարդը

ԿԳԴ
21.02.2009, 21:09
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը, դա ազատությունն է,:) բայց ամենադժվարը այդ ազատությանը հասնելն է, տառապանքի գնով և պահպանելը, դա մտքի, կամքի, հոգու և գիտակցության ազատությունն է:;)

ivy
21.02.2009, 21:15
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը, դա ազատությունն է,:) բայց ամենադժվարը այդ ազատությանը հասնելն է, տառապանքի գնով և պահպանելը, դա մտքի, կամքի, հոգու և գիտակցության ազատությունն է:;)

Ազատությունը թանկ բան է, բայց դա մարդուն շնորհված բաներից չի:

Jarre
21.02.2009, 21:24
Ազատությունը թանկ բան է, բայց դա մարդուն շնորհված բաներից չի:
Կարծում եմ, որ շնորհված է։ Օրինակ եթե մենք ընդունում ենք, որ մարդուն ստեղծել է Աստված, ապա եթե նա ուզեր կարող էր մարդկանց ստեղծել ռոբոտների պես, որ անեին այն ինչ ինքն ուզում, բայց ազատ է ստեղծել, այսինքն շնորհել է։

Իսկ եթե ընդունում ենք, որ մարդը առաջ է եկել էվոլյուցիայի արդյունքում կամ, ինչպես ասում են՝ բնությունն է ստեղծել, ապա նա նույնպես մեզ շնորհել է ազատություն, քանի որ կարող էինք լինել կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչների նման, որոնք առաջնորդվում են ոչ թե ազատ կամքով, այլ՝ բնազդով։

Այնպես որ համամիտ եմ ԿԳԴ-ի հետ։ Բայց քեզ հետ էլ համաձայն եմ այն առումով, որ չնայած մենք ստեղծված ենք ազատությամբ, բայց դա պահպանելու համար և երբեմն էլ՝ ստանալու համար, հարկավոր է պայքարել։

Վարպետ
21.02.2009, 22:30

Նույն ազատությունը շնորհված է կենդանիներին... չխորանանք: Ազատությունը շնորհ չէ, այն ձեռքբերում է, և ընդամենը:

Jarre
21.02.2009, 23:00
Նույն ազատությունը շնորհված է կենդանիներին... չխորանանք:
Որքանով ես գիտեմ, կենդանիները չեն կարող հասկանալով ընտրություն կատարել:), բայց ինչպես դու էիր գրել՝ «չխորանանք»։

Ազատությունը շնորհ չէ, այն ձեռքբերում է, և ընդամենը:
Բայց մենք չէինք կարողանա այն ձեռք բերել, եթե այդ գաղափարը, հասկացողությունը և ունակությունը մեզ շնորհված չլիներ։ Հիմա ես որքան էլ ցանկանամ ձեռք բերել թռչելու ունակություն միևնույն է չեմ կարող, որովհետև ինձ շնորհված չէ թռչել։ Այ եթե շնորհված լիներ, կկարողանայի ձեռք բերել։

Եվ վերջում. ինչպես ասել է Լեոնարդո Դավինչին՝ «Ազատությունը բնության շնորհած ամենամեծ պարգևն է»

Վարպետ
21.02.2009, 23:04
Որքանով ես գիտեմ, կենդանիները չեն կարող հասկանալով ընտրություն կատարել:), բայց ինչպես դու էիր գրել՝ «չխորանանք»։

Թերևս հենց եկանք այն մտքին, որ ավելի թանկ շնորհ ունենք` hասկանալով ընտրություն կատարելու հնարավորությո՚ւնը:) Թե չէ, կրկնում եմ, ազատությունը, կյանքը և այլն` կենդանիներին էլ են շնորհված, բայց միայն մարդն է կարողանում ընտրել, թե ինչպես:

Ինչ վերաբերվում է թռչելուն, ապա դա եթե տրված լիներ, արդեն ձեռքբերում չէր լինի, այլ իրոք կլիներ շնորհ:)

Հ.Գ. Հարգելիդ իմ Jarre, ես որ ասում եմ` չխորանանք, ես դա հո իմ համար չեմ ասում:)) Ուղղակի ես իմանալով իմ բնավորությունը` գիտեմ, որ շատ հազվադեպ պնդելով կարծիքս` այդ դեպքերում գնում եմ մինչև վերջ: :)) Իսկ դու ընդամենը մի ակնարկով` խորացար այնուամենայնիվ: Էնպես որ` տեսնենք ով շուտ կհոգնի: ;)

Jarre
21.02.2009, 23:18
Թերևս հենց եկանք այն մտքին, որ ավելի թանկ շնորհ ունենք` hասկանալով ընտրություն կատարելու հնարավորությո՚ւնը Թե չէ, կրկնում եմ, ազատությունը, կյանքը և այլն` կենդանիներին էլ են շնորհված, բայց միայն մարդն է կարողանում ընտրել, թե ինչպես:

Վարպետ, ես պարզապես ուզում եմ նշել այն փաստը, որ մարդուն շնորհված է ազատ լինելը և դրա կարողությունը։ Իսկ հիմա թե ինչ բառ կօգտագործենք կարևոր չի, կարևորը որ դու, ես և մյուսները կարող ենք լինել ազատ, քանի որ ունենք այդ գեղեցիկ պարգևը։

Վարպետ
21.02.2009, 23:31

Երբ մի բանը անվանում ես այլ անունով, այն դադարում է լինել նախորդ բանը, իմ ասածն էլ դա է: Չեմ ուզում ածանցել արդեն իսկ սկսված դեմագոգիան, բայց թերևս միայն էս կերպ կկարողանամ ավելի մատչելի դառնալ: Խնձորը տանձ անվանելուց կարելի երկու եզրահանգման գալ` կամ այն նախապես հենց տանձ է եղել, կամ խնձորը սխալ է անվանվել տանձ: Երրորդ հետևությունը` այդ իրը կարևոր չէ, թե ինչպես կանվանենք, խնձոր, թե տանձ, անհնար է ուղղակի:

Կիվի
21.02.2009, 23:31
Ամեն մեկը նշել է այն ինչը համարում է ամենա թանկը, ես ել կասեյ որ բոլորի հետ համամիտ եմ, դժվար է պատկերացնել կյանքը առանց վերոնշյալ շնորհներից որևէ մեկի:
:think
Մի խոսքով ասեմ որ կարծում եմ ամենա թանկ շնորհը այն է, որ մենք - մարդիկ ունենք գնահատելու ունակություն՝ ամեն քո ապրած օրը, ժամը, վարկյանը, քո հանդեպ առտահայտած սերը, ուշադությունը, անհանգստությունը, քեզ իծնե շնորհված հատկությունները, գեղեցկությունը, ինտելեկտը, խարիզման, բանականությունը և բազմաթիվ այլ շնորհները:
Գնահատել ասելով նկատի ունեմ ոչ թե եսասեր լինելը, այլ նկատելը ամեն մի լավ, բարի մանրուկ քո մեջ, ինչը կորող է քեզ, քո շրջապատին, երկրին, աշխարհին մի լավ բան շնորհի (սերը - երեխա, ջրած ծառը - բերք, ասած խոսքը - ուկընդրող և այլն), այսինքն գնահատելով քեզ տված շնորհը դու կարող ես օգտակար լինել մեկ ուրիշին, երջանկացնել նրան, իսկ հասկանալով այն, որ դու որևիցե մեկին լավություն ես արել, ուրախացրել ես, կամ ել դրել ես ճիշտ ուղու վրա իր հերթին կերջանկացնի քեզ:santa::yahoo: Սակայն ոչ բոլորն են օգտագործում իրենց տրված շնորհները բարի նպատակներով:goblin…

Հուսով եմ, որ իմ կոտրտված հայերենով կարողացա ձեզ հասցնել իմ միթքը, անկեղծ ասեմ առդեն ինքս խառնվեցի…:oy :)

Jarre
21.02.2009, 23:48
Երբ մի բանը անվանում ես այլ անունով, այն դադարում է լինել նախորդ բանը, իմ ասածն էլ դա է: Չեմ ուզում ածանցել արդեն իսկ սկսված դեմագոգիան, բայց թերևս միայն էս կերպ կկարողանամ ավելի մատչելի դառնալ: Խնձորը տանձ անվանելուց կարելի երկու եզրահանգման գալ` կամ այն նախապես հենց տանձ է եղել, կամ խնձորը սխալ է անվանվել տանձ: Երրորդ հետևությունը` այդ իրը կարևոր չէ, թե ինչպես կանվանենք, խնձոր, թե տանձ, անհնար է ուղղակի:

Վարպետ ջան, չեմ ուզում թողնել այնպիսի մարդու տպավորություն, որ վերջին խոսքը իմը պիտի լինի, կամ որ ամեն գնով ցանկանում եմ ասածս պնդել։ Բայց մի հարց. մարդը ազատություն չունի՞։ Պատասխանն է՝ ունի։ Եթե ազատ լինելը տրված չլիներ մարդուն՝ ինչպես շատ բաներ որ տրված չեն՝ թռնել, ջրի մեջ շնչել.... նա կկարողանա՞ր օգտագործել, ձեռք բերել կամ պահպանել այդ պարգևը։ Պատասխան՝ ոչ։ Իմ ասածը ընդամենը սա է։

Մարկիզ
22.02.2009, 00:56
Գուցե մի քիչ պարզ ու չերեզ չուր պրիմիտիվ թվամ, բայց իմ խորին համոզմամբ
բանական մարդուն շնորհված ամենաթանկ բանը կյանքն է՝ ապրելու հնարավորությունն իր բոլոր հետևանքներով, այսինքն՝ մեծանալու, սովորելու, արարելու, բազմանալու, ստեղծելու, վաճառելու, փչացնելու, կործանելու, լավություն ու վատություն անելու, գոռոզանալու, քծնելու, սիրելու, սիրվելու /և այլ բայեր:D/ հնարավորությունը: Մնացածը բանական էակի ընտրության արդյունքն է: Մեկն ընտրում է «ազատ» ապրելը Էվերեստի դուզ գլխին, էն մյուսը «կապանքներով» ապրելը նյու-յորքյան երկնաքերի հարյուրերորդ հարկում: Բայց ի՜նչ պրիմիտիվն եմ, չէ՞…:[:))

Կյանքն է, էլ մի խորացեք…:)

Վարպետ
22.02.2009, 01:59
Վարպետ ջան, չեմ ուզում թողնել այնպիսի մարդու տպավորություն, որ վերջին խոսքը իմը պիտի լինի, կամ որ ամեն գնով ցանկանում եմ ասածս պնդել։ Բայց մի հարց. մարդը ազատություն չունի՞։ Պատասխանն է՝ ունի։ Եթե ազատ լինելը տրված չլիներ մարդուն՝ ինչպես շատ բաներ որ տրված չեն՝ թռնել, ջրի մեջ շնչել.... նա կկարողանա՞ր օգտագործել, ձեռք բերել կամ պահպանել այդ պարգևը։ Պատասխան՝ ոչ։ Իմ ասածը ընդամենը սա է։

Հարգելիդ իմ Ժան Միշել:) Ես էլ անկեղծ ասած չեմ ուզում անիմաստ համառ մարդ երևալ, բայց նկատում եմ, որ պարզապես ասելիքս տեղ չի հասնում:( Եթե նույնիսկ ընդունենք ազատությունը որպես շնորհ, ապա անգամ այդ պարագայում այն երկրորդական է դառնում, քանի որ դրանից վերև կանգնած ավելի կարևոր շնորհ կա` դրան ձգտելը, օրինակ (թեմայի վերնագրի մեջ կա ամենա նախածանցը): Բայց, երևի, վերջին անգամ եմ կրկնում. ազատությունը հարաբերական գաղափար է, որը նույն պայմանականության շրջանակներում տրված է նաև կենդանիներին: Որպեսզի չգանք ի շրջանս յուր, հիշեմ` այո, կենդանիները գիտակցաբար չեն ազատ, այլ բնազդաբար: Ուստի հենց ազատության գաղափարից ելնելով` ո՞րն է մեր ու կենդանիների տարբերությունը: Մի՞թե ազատության (գեղեցկության, սիրո, ֆլանի, ֆստանի) ընկալման հնարավորությունը չի: Ազատությունը բաղադրիչ ա! Ընդ որում` ձեռքբերովի: Եթե նույնիսկ (նույնի~սկ) շնորհ էլ ա, ապա ոչ ամենակարևորը: Վայ! :D
Չեմ գրելու էլ էստեղ:) Դու ինձնից համառ դուրս եկար, ես էլ իրոք այդքան ժամանակ չունեմ:) Լավ կացեք:)

Դեկադա
22.02.2009, 09:08
ivy-ի խոսքերից
Ազատությունը թանկ բան է, բայց դա մարդուն շնորհված բաներից չի:

Համաձայն եմ: Ազատությունը ձեռք են բերում:Այն վաստակում են քրտնաջան աշխատանքի ու պայքարի շնորհիվ: Իսկ ամենան` դա Աստծո շնորհն է- իսկ դա սերն է:Ամենքին չէ որ տրված է այդ շնորհը:

Vive L'Armenie
25.02.2009, 23:44
Առաջնայինը դա բանականությունն է, որը ոչ մի դեպքում չպետք է կորցնել, այլապես ոչնչով չես տարբերվում այլ արարածներից, կլինի դա կենդանական աշխարհից թե անշունչ առարկայից...
Այնուհետև ազատություն, կյանք, սեր, ... մահ... :)

Pagan_Angel
19.12.2009, 16:24
ըստ իս դա самокритика-ն է, հայերեն ինքնաքննադատություն:
կարծում եմ դա հենց այն է, ինչ մեզ տարբերում է մնացած կենդանի արարածներից:
ո՞վ ասեց որ կապիկը բանական չի, ուղղակի ինքն իրան չի կարում քննադատի :oy

Հարդ
19.12.2009, 16:35
Կարծում եմ երաժշտությունը::)

muzser
21.12.2009, 03:16
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը դա շնորքն է ինչը ի վերուստ տվել է աստված

dvgray
21.12.2009, 08:52
Մարդուն շնորհված ամենաթանկը - դա արվեստ արարելու շնորհն է:

Աինի
22.12.2009, 03:14
Մարդու մեջ ամենաթանկ բան չկա ամեն ինչ էլ շատ թանկ է, և բանականությունը, և հոգին և հուզականությունը, սիրելու կարողությունը, ստեղծագործելու առեղծվածը որ մեկը թվեմ, այն ինչ իրականում թանկ է դա կյանքն է, պահը որ մեկ անգամ է տրվում և որի կորուստը անդառնալի է

Աբելյան
22.12.2009, 16:16
Երևի թևատակերի մազերը…:hands

Բարեկամ
22.12.2009, 16:23
մարդուն տրված ամենաթանկ բանը - ներելու հնարավորությունն ա:

dvgray
23.12.2009, 04:15
մարդուն տրված ամենաթանկ բանը - ներելու հնարավորությունն ա:
Ներելու ընդունակությունը առավելապես հատուկ է կենդանական աշխարհին ու ամենաքիչը այդ կենդանական աշխարհից ՝ երևի մարդուն:

Բարեկամ
23.12.2009, 04:17
Ներելու ընդունակությունը առավելապես հատուկ է կենդանական աշխարհին ու ամենաքիչը այդ կենդանական աշխարհից ՝ երևի մարդուն:

"Շնորհակալություն" սխալմամբ սեղմեցի ;) ուզում էի ասել, ընդունակության մասին չէի գրել, այլ հնարավորության:

Դեկադա
23.12.2009, 08:39
մարդուն շնորհված ամենաթանկ բանը- կարծում եմ խելքն է:

Katka
23.12.2009, 11:23
մարդուն շնորհված ամենաթանկ բանը- կարծում եմ խելքն է:

Հա՞: Երեւի թե դրանից թանկ է խելքը ճիշտ օգտագործելու կարողությունը:unsure

Մենուա
23.12.2009, 11:31
Մարդուն շնորհված ամենաթանկ բանը ընտրելու հնարավորությունն է։ Ու դրա բացակայությունից ենք մենք ամենաաղքատը զգում մեզ։