PDA

Դիտել ողջ տարբերակը : Անունը՝ Հայաստան

Dorian
22.01.2009, 03:38
Առաջարկում եմ անցկացնել ռուսական "Имя Россия" ծրագրի անալոգը: Յուրաքանչյուրս նշում ենք ամենաականավոր 5 հայերի անունները (ըստ մեզ), իսկ մեկ ամիս անց ամենաշատ ձայն հավաքած 10-ին դնում ենք քվեարկության: Ցանկալի է նշել տարբեր բնագավառների ներկայացուցիչների:
Չէ լավ, 6 անունն նշենք: 6-րդն էլ մեր օրերի "հերոսներից":

Dorian
22.01.2009, 03:42
Ականավոր հայերն ըստ Դորիանի.

1. Տիգրան Մեծ - քաղաքականություն
2. Վիկտոր Համբարձումյան - գիտություն
3. Հովհաննես Այվազովսկի - կերպարվեսը
4. Սերգեյ Փարաջանով - կինո
5. Մեսրոպ Մաշտոց - գիտեք խի

6. Ջիվան Գասպարյան - երաժշտություն

Lion
22.01.2009, 13:41
Ականավոր հայերն ըստ Դորիանի.

1. Տիգրան Մեծ - քաղաքականություն
2. Վիկտոր Համբարձումյան - գիտություն
3. Հովհաննես Այվազովսկի - կերպարվեսը
4. Սերգեյ Փարաջանով - կինո
5. Մեսրոպ Մաշտոց - գիտեք խի

6. Ջիվան Գասպարյան - երաժշտություն

1. Անդրանիկ - քաղաքականություն
2. Վիկտոր Համբարձումյան - գիտություն
3. Հովհաննես Այվազովսկի - կերպարվեսը
4. Համո Բեկնազարյան - կինո
5. Մեսրոպ Մաշտոց - գիտեք խի
6. Կոմիտաս - երաժշտություն

ars83
22.01.2009, 15:45
Առաջարկում եմ անցկացնել ռուսական "Имя Россия" ծրագրի անալոգը: Յուրաքանչյուրս նշում ենք ամենաականավոր 5 հայերի անունները (ըստ մեզ), իսկ մեկ ամիս անց ամենաշատ ձայն հավաքած 10-ին դնում ենք քվեարկության: Ցանկալի է նշել տարբեր բնագավառների ներկայացուցիչների:
Չէ լավ, 6 անունն նշենք: 6-րդն էլ մեր օրերի "հերոսներից":

Ախր 6-ը շատ քիչ է :think Դե լավ, փորձեմ:

1. Գրիգոր Նարեկացի՝ կրոն, գրականություն
2. Արտեմ Ալիխանյան՝ գիտություն, ֆիզիկա
3. Կոմիտաս՝ երաժշտություն
4. Մարտիրոս Սարյան՝ կերպարվեստ
5. Հովհաննես Թումանյան՝ գրականություն
6. Շառլ Ազնավուր՝ երաժշտություն, քաղաքականություն

Sergio
23.01.2009, 00:01
Առաջարկում եմ անցկացնել ռուսական "Имя Россия" ծրագրի անալոգը: Յուրաքանչյուրս նշում ենք ամենաականավոր 5 հայերի անունները (ըստ մեզ), իսկ մեկ ամիս անց ամենաշատ ձայն հավաքած 10-ին դնում ենք քվեարկության: Ցանկալի է նշել տարբեր բնագավառների ներկայացուցիչների:
Չէ լավ, 6 անունն նշենք: 6-րդն էլ մեր օրերի "հերոսներից":
Մի հատ սենց հարց՝ գրենք են հայերի անունները ովքեր աշխարհում ճանաչում ունեն, թ՞ե ովքեր ավելի շատ բան են արել հայ ժողովրդի համար:think

Sergio
23.01.2009, 00:03
Ըստ իս՝
1. Վարդան Մամիկոնյան - քաղաքականություն
2. Վիկտոր Համբարձումյան - գիտություն
3. Հովհաննես Այվազովսկի - կերպարվեստ
4. Մհեր Մկրչյան (Ֆրունզիկ) - կինո
5. Մեսրոպ Մաշտոց - գիտեք խի
6. Շառլ Ազնավուր - երաժշտություն

Norton
23.01.2009, 00:40
Արտաշես Ա-քաղաքականություն
Պապ Արշակունի-քաղաքականություն
Անդրանիկ-քաղաքականություն
Կոմիտաս-երաժշտություն
Արամ Խաչատրյան-երաժշտություն
Մարտիրոս Սարյան-կերպարվեստ
Այվազովսկի-կերպարվեստ

Dorian
23.01.2009, 00:43
Մի հատ սենց հարց՝ գրենք են հայերի անունները ովքեր աշխարհում ճանաչում ունեն, թ՞ե ովքեր ավելի շատ բան են արել հայ ժողովրդի համար:think

Գրեք նրանց անունները, ովքեր ըստ ձեզ լավագույնն են: Անվանակարգերը, որոնք ես եմ նշել, պարտադիր չէ պահպանել: Կարող եք ինչ-որ մեկին նշել, օրինակ սպորտի ասպարեզից:

Amaru
23.01.2009, 02:34
Չէ լավ, 6 անունն նշենք: 6-րդն էլ մեր օրերի "հերոսներից":

Մե՞ր օրերի հերոսներին գրեմ, թե՞ ընդհանրապես:

Chuk
23.01.2009, 03:32
Մոդերատորական. թեման «Պատմություն» բաժնից տեղափոխվել է «Դեսից-Դենից» բաժին, վերնագիրը սրբագրվել է:

Dorian
24.01.2009, 01:02
Մե՞ր օրերի հերոսներին գրեմ, թե՞ ընդհանրապես:

Առաջին 5 հոգին կարող են պատմական անուններ լինել, իսկ 6-րդը անպայման թող ներկայիս ականավոր հայերից լինի:

Dorian
24.01.2009, 01:06
Արտաշես Ա-քաղաքականություն
Պապ Արշակունի-քաղաքականություն

Norton ջան, ես պատմութթյունից միշտ երեքներ եմ ստացել (կարելի ա ասել պատմությունից լավ եմ եղել :)) չես կարա հիմնավորես ընտրությունդ: Հետաքրքիր ա, թե ինչու հենց Պապն ու Արտաշես Ա-ն:

Gayl
24.01.2009, 01:15
Norton ջան, ես պատմութթյունից միշտ երեքներ եմ ստացել (կարելի ա ասել պատմությունից լավ եմ եղել :)) չես կարա հիմնավորես ընտրությունդ: Հետաքրքիր ա, թե ինչու հենց Պապն ու Արտաշես Ա-ն:

Պապ Արշակունի-Քաղաքականություն
Տիգրան Մեծ-Քաղաքականություն
Պարիս Հերունի-Գիտություն
Հովհանես Այվազովսկի-Կերպարվեստ
Շառլ Անձնավուր-Երաժշտություն
Արմեն Ջիգարխանյան-Կինո

Norton
24.01.2009, 18:46
Norton ջան, ես պատմութթյունից միշտ երեքներ եմ ստացել (կարելի ա ասել պատմությունից լավ եմ եղել :)) չես կարա հիմնավորես ընտրությունդ: Հետաքրքիր ա, թե ինչու հենց Պապն ու Արտաշես Ա-ն:

Ես ընդհանրապես սենց նախագծե չեմ սիրում, ուղղակի հետաքրիր ա, ակումբցիներըի համար ովա նախընտրելի:
Իսկ քաղաքականության առումով, կոնկրետ ի՞նչնա հետաքրքրում, Պապի մասին պատմության բաժնում թեմա կա կարող ես կարդալ, իսկ Արտաշես Ա-ն իմ կարծիքով եղելա Հայաստանի հզորագույն արքաներից մեկը, պրագմատիկ, հեռատես գործիչ, իրա զարգացրած Հայաստանի շնորիվ էր նաև, որ Տիգրան Բ Մեծը հետագայում մեծ հաջողություններ ունեցավ:

Ambrosine
24.01.2009, 19:04

Ինձ էլ մեջ գցեմ:D
Նորթոնի պես ինձ էլ հետաքրքրում է ակումբցիների մոտեցումը. ասեմ, որ ուրախացա, որ թեկուզ Պապ Արշակունուն գնահատողներ կան, բայց մյուս կողմից հասկացա, որ շատերը պիտի գնան պատմություն սովորելու :P ;)

Դորիան, Տիգրան Մեծը, իմ սուբյեկտիվ կարծիքով, քաղաքականությունից հեռու էր, որքան Լևոն Անանյանը ԵԽ-ի բանաձևերից
Եթե դու նրան քաղաքական մեծ գործիչ ես համարում այն բանի համար, որ նա այդքան տարածքներ էր զավթել, ապա ասեմ, որ գերագնահատում ես նրան. նրա քաղաքական անհեռատեսությունը հանգեցրեց մթա 66 թվի պայմանագրին, որով նա կորցրեց իր գրաված տարածքները հենց իր թագավորության ժամանակ: Եթե միայն նա լիներ քաղաքական գործիչ....

Norton
24.01.2009, 19:10
Ինձ էլ մեջ գցեմ:D
Նորթոնի պես ինձ էլ հետաքրքրում է ակումբցիների մոտեցումը. ասեմ, որ ուրախացա, որ թեկուզ Պապ Արշակունուն գնահատողներ կան, բայց մյուս կողմից հասկացա, որ շատերը պիտի գնան պատմություն սովորելու :P ;)

էս իմ հետ էս:unsure

Ambrosine
24.01.2009, 19:38
էս իմ հետ էս:unsure
ոչ:)

Dorian
25.01.2009, 01:31
Ինձ էլ մեջ գցեմ:D
Մյուս կողմից հասկացա, որ շատերը պիտի գնան պատմություն սովորելու :P ;)

Որտե՞ղ սովորեմ... Իմ ութամյա կրթությամբ... Գրքեր էլ չեմ սիրում, թե որ կարդամ:

Դորիան, Տիգրան Մեծը, իմ սուբյեկտիվ կարծիքով, քաղաքականությունից հեռու էր, որքան Լևոն Անանյանը ԵԽ-ի բանաձևերից
Եթե դու նրան քաղաքական մեծ գործիչ ես համարում այն բանի համար, որ նա այդքան տարածքներ էր զավթել, ապա ասեմ, որ գերագնահատում ես նրան. նրա քաղաքական անհեռատեսությունը հանգեցրեց մթա 66 թվի պայմանագրին, որով նա կորցրեց իր գրաված տարածքները հենց իր թագավորության ժամանակ: Եթե միայն նա լիներ քաղաքական գործիչ....

Իսկ այ Լևոն Անանյանին ճանաչում եմ :hands Արդեն ասեցի չէ, որ ութամյա կրթություն ունեմ, Անանյանին չեմ կարա չճանաչեմ:

Chuk
25.01.2009, 06:30
Մոդերատորական. Մեղապարտի անիմաստ, անլուրջ ու թեմայից դուրս գրառումը, դրան արձագանք չորս գրառումները ջնջվել են: