PDA

Դիտել ողջ տարբերակը : 2008թ-ի լավագույն ֆիլմերը

Հայկօ
21.01.2009, 23:46
Մի տարո՜վ էլ մեծացար, իմ բալա՜... Ըը, չէ, էս ուրիշ՝ ռաբիզ երգից էր :):

2008-ն էլ ավարտվեց: Ոսկե գլոբուս էլ տեսանք, Ոսկե արմավենի էլ, Ոսկե արջ էլ, Օսկար էլ: Նույնիսկ Ոսկե առյուծ տեսանք: Եվ, իհարկե, դիտեցինք բազմաթիվ նոր ֆիլմեր. լավ ու վատ, երկար ու կարճ, գունավոր ու սև-սպիտակ, կոմիքս ու արտհաուզ: Մի քանիսը հանճարեղ էին, մյուսները՝ տանելի, շատերը՝ բացահայտ աղբ, որոշները՝ անարդարացիորեն չգնահատված: Դրամա, էքշն, տրիլլեր, ռոմանտիկա, կոմեդիա, մարտաֆիլմ, սարսափ... Քննարկե՞նք :):

Հ.Գ. Ցուցակ դիտմամբ չեմ ներկայացնում, մեկ է՝ լիքը բան մոռանալու եմ:

Morpheus_NS
21.01.2009, 23:59

Հանճարեղ ֆիլմերը դուրս շատ եկան, տանելիները՝ ընենց ոչինչ հավանեցի, իսկ այ բացահայտ աղբերը ընդհանրապես չհավանեցի: Ի դեպ շատ ֆիլմեր դուրս եկան, բայց անարդարացիորեն չգնահատվեցին::D

Հայկօ
22.01.2009, 00:28
Անձամբ ես կառանձնացնեի Sweeney Todd-ը և, իհարկե, Wall-E-ն :love: Հատկապես՝ Wall-E-ն:

Che-ն եմ ուզում նայել: Նաև՝ Righteous Kill-ը ու Body of Lies-ը: Առանց դրանց 2008-ի որսս մի տեսակ թերի է :):

Hripsimee
22.01.2009, 11:08
Անձամբ ես կառանձնացնեի Sweeney Todd-ը և, իհարկե, Wall-E-ն :love: Հատկապես՝ Wall-E-ն:

Che-ն եմ ուզում նայել: Նաև՝ Righteous Kill-ը ու Body of Lies-ը: Առանց դրանց 2008-ի որսս մի տեսակ թերի է :):

Wall-E-ն ես ել եմ շատ հավանել , շատ լավնա:love:love:love

vaheg
22.01.2009, 12:07
RocknRolla, Wall-E, Dark Knight - եսքանի համար էս տարվա համար շնորհակալեմ :hands

Body of Lies-ի մասին կարամ ասեմ, որ նայողը հաստատ էս թեմայում իրա անունը չէր տա.. ինչպես Mummy 3-ի... մի անգամ երևի բայց կարելիա նայել :}

Curious Case of Benjamin Button-ը ու Slumdog Millionaire-ը միջին:

Ֆրեյա
22.01.2009, 13:02
Ոչ մի ֆիլմ չեմ մտաբերում :think
Վալլ-Ե ն իսկապես հոյակապ էր :love

Իսկ կինոֆիլմերից ոչ մի նկար չի եղել, որ հետաքրքրի իսկապես...
հիմնականում հին ֆիլմեր եմ նայել, 1900-2007թթ ժամանակաշրջանն ընդգրկող :)

Հայկօ
22.01.2009, 14:00
Dark Knight-ը հաստատ ընտիր ֆիլմ է: Այն արժի դիտել միայն Ջոկերին տեսնելու ու Հիթ Լեջերի խաղով հիանալու համար :): Ու բնավ էլ պետք չէ վախենալ, թե ձեր վեհ ճաշակը կփչացնեք՝ կոմիքսի էկրանացում նայելով ;):

Body of Lies-ը դե չեմ տեսել :): Բայց վիճակագրությունը վկայում է, որ Ռիդլի Սքոթի այն բոլոր ֆիլմերը, որտեղ Ռասել Քրոուն է խաղում, առնվազն շատ լավն են: Լեոնարդո դի Կապրիոն էլ է լավը (1997թ-ից մինչև հիմա Աֆղանստանում բնակվողների համար ասեմ, որ նա Titanic-ից հետո խաղացել է այնպիսի կինոներում, ինչպիսիք են Blood Diamnd-ը և The Departed-ը):

2008թ-ի՝ ինձ ծանոթ ֆիլմերի մի փոքրիկ ցուցակ.

Horton Hears a Who!
No Country for Old Men
Wanted
Jumper
Persepolis
You Don't Mess With the Zohan
21
Cloverfield
There Will Be Blood
Burn after Reading
Be Kind, Rewind
Wall-E
The Incredible Hulk
10,000 BC
Righteous Kill
Hellboy II: The Golden Army
Body of Lies
Speed Racer
Hancock
Sweeney Todd
Indiana Jones & the Kingdom of the Crystal Skull
Iron Man
The Dark Knight
Che

Նոր Ինդիանա Ջոնսն էլ էր իրադարձություն :): Դե Ինդիանան արդեն դասական է, ինչպես, օրինակ, Դարտ Վեյդերը :): Համ էլ՝ ես ինձ ուղղակի պարտավոր եմ համարում դիտել մի ֆիլմ, որ նկարել է Սթիվեն Սփիլբերգը և որտեղ ոմն հնէագետ-պրոֆեսոր, լայնեզր գլխարկը գլխին, մտրակով ծառից-ծառ է ցատկում :)):

Hripsimee
22.01.2009, 14:09
RocknRolla, Wall-E, Dark Knight - եսքանի համար էս տարվա համար շնորհակալեմ :hands

Body of Lies-ի մասին կարամ ասեմ, որ նայողը հաստատ էս թեմայում իրա անունը չէր տա.. ինչպես Mummy 3-ի... մի անգամ երևի բայց կարելիա նայել :}

Curious Case of Benjamin Button-ը ու Slumdog Millionaire-ը միջին:
Curious Case of Benjamin Button_ը ինտերնետից ե՞ս քաշել:think:think:think

Հայկօ
22.01.2009, 14:39
Curious Case of Benjamin Button_ը ինտերնետից ե՞ս քաշել:think:think:think

1400 մեգաբայթ (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1405454)
700 մեգաբայթ (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1407569)

;)

Տրիբուն
22.01.2009, 14:44
Էս էլ իմ ռեյտինգը: Հայերեն ռուսրեն անգլերեն խառը գրում եմ, չգիտեմ ճիշտ թե սխալ, ոնց հիշում եմ:
1. Հենքոք
2. Նարնիայի Քրոնիկները: Արքայազն Կասպիան
3. Մադագասկար 2
4. Մի կատակեք Զոհանի Հետ
5. Хеллбой 2: Золотая армия
6. Невероятный Халк, Էդվարդ Նորթոնի ու Լիֆ Թայլերի խաթեր մենակ, երկուսին էլ սիրում եմ
7. Как потерять друзей и заставить всех тебя ненавидеть
8. Babylon A.D, ախմախ կինո էր, բայց չգիտես ինչի հավանել եմ
9. Темный рыцарь, մեր մեջ ասած, շատ գովացին, բայց առանձնապես չեմ հավանել
10. Индиана Джонс и Королевство хрустального черепа, եթե մնացած Ինդիանա Ջոնսերը նայած չլինի բարձր տեղ կտայի, բայց նախորդների համեմատ թույլ էր, ու լիքը կրկնույթուն համ տրյուկների համ դիալոգների

Էլ չեմ հիշում: Իսկ Wall-E-ն չեմ նայել: Բայց անպայման նայելու եմ:

Համ էլ երկու օր առաջ Обитаемый остров -ն եմ նայել: Ի՞նչ կարխիքի եք:

Տրիբուն
22.01.2009, 14:45
Dark Knight-ը հաստատ ընտիր ֆիլմ է: Այն արժի դիտել միայն Ջոկերին տեսնելու

համո եմ

Տրիբուն
22.01.2009, 14:46
Jumper
սրա մասին էլ մոռացել էի.. գժական կինո էր, շատ դուրս եկավ .. երրորդ տեղում եմ դնում

Տրիբուն
22.01.2009, 14:48
10,000 BC
էս էլ լավ նայվեց

vaheg
22.01.2009, 14:53
Curious Case of Benjamin Button_ը ինտերնետից ե՞ս քաշել
չէ, Ամերիկանա-ի կինոթատրոներից մեկում ;)

Dark Knight-ը հաստատ ընտիր ֆիլմ է: Այն արժի դիտել միայն Ջոկերին տեսնելու ու Հիթ Լեջերի խաղով հիանալու համար : Ու բնավ էլ պետք չէ վախենալ, թե ձեր վեհ ճաշակը կփչացնեք՝ կոմիքսի էկրանացում նայելով :

ես խորհուրդ եմ տալի անգլերեն վերսիան նայել անպայման, Հիթ Լեջերը մի ամիս մենակ իրա ձայնա «պարապացրել»:/ափսոսա/ մանավանդ եթե անգլերեն գիտեք ))

Body of Lies-ը դե չեմ տեսել : Բայց վիճակագրությունը վկայում է, որ Ռիդլի Սքոթի այն բոլոր ֆիլմերը, որտեղ Ռասել Քրոուն է խաղում, առնվազն շատ լավն են: Լեոնարդո դի Կապրիոն էլ է լավը (1997թ-ից մինչև հիմա Աֆղանստանում բնակվողների համար ասեմ, որ նա Titanic-ից հետո խաղացել է այնպիսի կինոներում, ինչպիսիք են Blood Diamnd-ը և The Departed-ը):

դե, ես հենց այդ տրամադրությամբ էլ գնում էի նայելու.. :)) «Նեվեռ լայ թու մի, մայ ֆրյենդ» էս պահն էր ամեշատը դուր եկել,.. լավ, կնայեք կասեք :)

vaheg
22.01.2009, 15:00
1400 մեգաբայթ (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1405454)
700 մեգաբայթ (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1407569)

;)

եթե պետքա, կարամ համարյա ցանկացած ֆիլմի ,ցանկացած որակով ու լեզվով, ուղիղ դաունլոդի լինկը տամ :) դե, եթե տորրտենտերից դժվարանաք..

Հայկօ
22.01.2009, 15:01
Էս էլ իմ ռեյտինգը: Հայերեն ռուսրեն անգլերեն խառը գրում եմ, չգիտեմ ճիշտ թե սխալ, ոնց հիշում եմ:
1. Հենքոք
2. Նարնիայի Քրոնիկները: Արքայազն Կասպիան
3. Մադագասկար 2
4. Մի կատակեք Զոհանի Հետ
5. Хеллбой 2: Золотая армия
6. Невероятный Халк, Էդվարդ Նորթոնի ու Լիֆ Թայլերի խաթեր մենակ, երկուսին էլ սիրում եմ
7. Как потерять друзей и заставить всех тебя ненавидеть
8. Babylon A.D, ախմախ կինո էր, բայց չգիտես ինչի հավանել եմ
9. Темный рыцарь, մեր մեջ ասած, շատ գովացին, բայց առանձնապես չեմ հավանել
10. Индиана Джонс и Королевство хрустального черепа, եթե մնացած Ինդիանա Ջոնսերը նայած չլինի բարձր տեղ կտայի, բայց նախորդների համեմատ թույլ էր, ու լիքը կրկնույթուն համ տրյուկների համ դիալոգների

Էլ չեմ հիշում: Իսկ Wall-E-ն չեմ նայել: Բայց անպայման նայելու եմ:

Համ էլ երկու օր առաջ Обитаемый остров -ն եմ նայել: Ի՞նչ կարխիքի եք:

Հենկոկը շա՜տ լավն էր: Հառփած սուպերմենի գաղափարը մենակ ինչ ասես արժեր :)): Համ էլ՝ Ուիլլ Սմիթը իբր հերիք չէր, մի հատ էլ Շարլիզ Թերոնն էր խաղում էդ կինոյում :love: Բայց «ադնառազըվի» կինո ա:

Զոհանն էլ էր լավը :): Ադամ Սենդլերը մենակով քաշում ա էդ կինոն սկզբից մինչև վերջ: Ահագին ծիծաղել եմ :)): Սուպեր-մաչո-ջհուդ :D:

Հելլբոյ 2-ը հանճարեղ ֆիլմ ա: Էնքան փսիխոհալյուցինոդելիկ դեկորացիաներ ու հերոսներ, ինչքան էդտեղ կա, 2008-ին ուրիշ ոչ մի տեղ չի եղել: Մաքուր, առանց սահմանների երևակայություն: Ի վերջո՝ Գիլիերմո դել Տորոն ա ռեժիսյորը՝ «Ֆավնի լաբիրինթոսի» հեղինակը: Իսկ էդ արդեն ինչ-որ բան նշանակում ա:

Հալկը վատը չէր, բայց լավն էլ չէր: Iron Man-ը, որպես կոմիքսի էկրանացում, շատ ավելի լավն էր: Dark Knight-ի մասին լռում եմ :): Ի դեպ՝ Հալկի վերջում կարելի է տեսնել Սթրայկին՝ «Երկաթե մարդու» գլխավոր հերոսին: Կոմիքսների աշխարհները հաճախ են հատվում: Մանավանդ որ՝ երկուսն էլ Marvel-ի հերոսներից են:

Հայկօ
22.01.2009, 15:04
10.000 B.C.-ն զիբիլ էր :[: Ռոլանդ Էմմերիխը հերթական անգամ բորշեց հերթական ուռճացրած օճառի պղպջակը: Չնայած՝ Գոձիլլան լավն էր :): Ժան Ռենոյի խաթր:

Տրիբուն
22.01.2009, 15:34
հա էլի, տուր

Ռուֆուս
22.01.2009, 15:34
Ամաչում եմ, բայց դրանցից ոչ մեկը չեմ տեսել.... :oy

Տրիբուն
22.01.2009, 15:38
10.000 B.C.-ն զիբիլ էր :[: Ռոլանդ Էմմերիխը հերթական անգամ բորշեց հերթական ուռճացրած օճառի պղպջակը: Չնայած՝ Գոձիլլան լավն էր :): Ժան Ռենոյի խաթր:
սցենար չկար, դերսանական խաղ չկար, բայց մամոնտները բուրգի վրա դզել էին

Հենո
22.01.2009, 15:39
Իսկ Պլատոնի մասին ի՞նչ կասեք...;)

Տրիբուն
22.01.2009, 15:44
Ադամ Սենդլերը մենակով քաշում ա էդ կինոն սկզբից մինչև վերջ: Ահագին ծիծաղել եմ : Սուպեր-մաչո-ջհուդ
ես էն որ առաջին անգամ թողնում են մազ սարքի, ու սկսում է շամպունով դվիժենիներ անել է, էտ պահին հինգ րոպե գետնին եմ եղել

Տրիբուն
22.01.2009, 15:45
Իսկ Պլատոնի մասին ի՞նչ կասեք...;)
որ մեկի՞, էն Արիստոտելի ընգերը

vaheg
22.01.2009, 15:47
հա էլի, տուր

ե՞ս: ո՞ր մեկը: 700mb - վատ թարգամնությամբ, կամ 1400 - լավ.

Տրիբուն
22.01.2009, 15:53
1400 - լավ
ցենտր կապ ունեմ

vaheg
22.01.2009, 16:54
1400 - լավ
ցենտր կապ ունեմ

Բենջամին Բաթթոն (http://vaheg.com/files/benjamin/) - 100mb-անոց ռառ ֆայլեր են. կարաս հատ-հատ քաշես մինչև բոլորը ափլոդ արվի :)

Hripsimee
22.01.2009, 18:28
եթե պետքա, կարամ համարյա ցանկացած ֆիլմի ,ցանկացած որակով ու լեզվով, ուղիղ դաունլոդի լինկը տամ :) դե, եթե տորրտենտերից դժվարանաք..

Շատ մերսի , եթե Հայաստանում դիսկը շատ ուշանա , կիմանամ ՝ ում դիմել:)

vaheg
22.01.2009, 19:45
Շատ մերսի , եթե Հայաստանում դիսկը շատ ուշանա , կիմանամ ՝ ում դիմել:)

վերջի ֆորումային ղեկավարական տվյալներով հնարավոր է, որ ֆիլմի տեղը իրականում վիռուս տամ :crazy մի մտածեք իմ ֆորումից դուրս գալու պահին այստեղ կլինի հատուկ զգուշացում... մի խոսքով հեչ խորհուրդ չեմ տա ինձ չճանաչողներին ինձ այդպիսի հարցերով /icq-ov/ դիմել :crazy

Hripsimee
24.05.2009, 18:06
Միլլիոնատերը ետնախորշից:love
Արժանի էր օսկարի:hands