PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամուր ընտանիք



Mankik
21.01.2009, 12:40
Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:

Karina
21.01.2009, 15:33
Նախ և առաջ անհրաժեշտ է պատասխանատվություն, որովհետև շատ հաճախ մարդիկ ամուսնանում և ընտանիք են կազմում առանց գիտակցելու դրա լչջությունը: Այնքան որ ասեն, որ ինքն էլ ընտանիք ունի:)

Annushka
21.01.2009, 17:23
Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:

Ամուր ընտանիք պահելու համար նախ պետք ա լինի փոխըմբռնում ու հարգանք, սեր, հավատարմություն, առողջ մթնոլորտ ընտանիքում,պատասխանատվության զգացում, զիջելու կարողություն, ինչու չէ, ընտանեկան բյուջեն խելամտորեն ծախսելու կարողություն(այսինքն կինը չպետք է շտապի տուն մտած փողը հաջորդ օրն իսկ տոնավաճառում վատնել, կամ ամուսինը գինարբուքներ կազմակերպի ընկերների հետ, կամ տանուլ տա կազինոյում): Եթե ամուսինը խաղամոլ կամ հարբեցող, թմրամոլ է, ապա ընտանիքի հիմքերը շատ շուտ կքայքայվեն: Նույն կերպով էլ աջ ու ձախ վատնող,անկազմակերպ, անպատասխանատու ու անլուրջ կինը կարճ ժամանակում ուղղակի կկորցնի ամուսնու հարգանքն ու վստահությունը: Բազահազար դեպքեր կան, երբ մի քանի երեխաներ ունեցող ընտանիքները բաժանվում են, այնպես որ երեխա ունենալով ընտանիքի հիմքերը ամուր համարել չի կարելի: Կարևորն այն է, որ ամուսինները լավ ճանաչեն իրար ու հասկանան, աջակցեն ու սիրեն, հաշվի նստեն միմյանց կարծիքների հետ ու դժվարությունների առաջ չնվնվան, այլ նույնիսկ ամենաբարդ դրության ժամանակ հոգեբանորեն սատարեն ու քաջալերեն: Ֆինանսկան դրությունն էլ շատ դեպքերում էլի կապված է ամուսիններից, քանի որ տնտեսող մարդը նույնիսկ միջին եկամտի դեպքում պետք ի վիճակի լինի "դասավորել" ծախսերը և հնարավորինս խելամտորեն վարել տնտեսությունը: Այնքան նրբություններ կան ախր ընտանիքում, որոնք շատ կարևոր են ու ուշադրություն են պահանջում, որոնց մասին կարելի է նույնիսկ առանձին խոսել... Ամեն օր պետք է հոգալ ընտանիքի մասին ու ջանալ պահպանել ընտանեկան օջախի ջերմությունն ու սերը ու այն փոխանցել երեխաներին:

Jarre
22.01.2009, 22:35
Annushka-ի բոլոր ասածների հետ համաձայն եմ:hands

Ուզում եմ առնձնացնել իմ կարծիքով ամենակարևորը. անշահախնդիր սեր՝ սեր որ կյանքի յուրաքանչյուր պարագայում՝ փոքր, թե մեծ, պատրաստ է ամեն բան անել առաջին հերթին կողակցի համար։

Նաև եթե ուզում ենք ընտանիքը լինի ամուր, կողակիցներից երկուսն էլ պետք է գիտակցեն, որ իրենք ավելի շատ պարտականություններ ունեն, քան իրավունքներ....

Dorian
25.01.2009, 03:17
Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:

Ամենաքիչը 2 հեռուստացույց...

Jarre
25.01.2009, 16:12
Ամուր ընտանիք ունենալու համար շատ կարևոր է նաև կանոնավորաբար իրար հետ մտքեր փոխանակելը՝ հաղորդակցվելը։ Բայց ոչ թե պարզապես հաղորդակցություն ընդհանուր թեմաներով, այլ միմյանց զգացումների և անձնականի մասին՝ ինչն է մեզ հետաքրքրում, ինչ է այսօր տեղի ունեցել, ինչն է անհանգստության պատճառ հանդիսանում կոնկրետ մեզ համար, ինչն է մեզ դուր գալիս միմյանց մեջ.... Որքան էլ որ զբաղված լինենք, օրվա մեջ կարող ենք գոեն 10-15 րոպե տրամադրել մեկ գավաթ թեյ խմելով զրուցել :drinks

Եվ ինձ թվում է որ առաջին սիրո գեղեցիկ և աննկարագրելի զգացմունքները պետք է չլքեն ամուսիններին իրենց կյանքի ընթացքում։ Ընդհակառակը պետք է կյանքի ընթացքում կրկին ու կրկին անգամ սիրահարվել մեր կնոջը (եթե կին եք՝ ամուսնուն:P)

lili-4
26.11.2009, 20:49
Ամուր ընտանի?ք: Գիտեք, մի տեսակ չեմ հավանում այս արտահայտությունը: Սրա նման չեմ հավանում նաև <Աստուց վախենալ> արտահայտությունը: Իհարկե սա թեմայի հետ կապ չունի, բայց հիշեցի ու չկարողացա չասել: Լավ, շարունակեմ: Ընտանիք բառի կողքին ես ավելի շատ սիրում եմ լսել բազմանդամ, երիտասարդ, նորաստեղծ ու էլի նման բառեր, բայց ամուր…
Գիտեք, ամուր լինում է շենքը, որ կառուցում են, իսկ իմ կարծիքով ընտանիքը ոչ թե կառուցում, այլ ստեղծում են: Հիմա կասեք էհ, ինչ տարբերություն: Ասեմ: Կառուցելը դա հաշվարկված, չափած, ձևած, ծանր ու թեթև արած որոշման արդյունք է. Սա լավ է, սա վատ է, սա կարելի է, սա չի կարելի: Իսկ ստեղծելն արվեստ է: Ոչ մի արվեստագետ ստեղծելուց առաջ չի մտածում ինչ նկարեմ, ինչ գրեմ, ինչ երաժշտություն հորինեմ: Հա, հորնել ասեցի, հիշեցի, լսել եք չէ? պատվիրած երգ, ոնց որ տատիս կարկատած թախտի ծածկոց լինի, սրանից նրանից վերցրած , կցած- կցմցած պատառիկներ, ու իբր թե երգ է: Ու նման երգ լսելիս զգում ես, որ երաժշտությունը տարանջատելով, պատառիկները զատելով ես զբաղված,` փորձելով հիծել, թե որ մասը ում երգից է վերցրած, ինչպես մենք երեխանեչով փորձում էինք գուշակել, թե տատիս ստեղծագործած ծածկոցի որ մասը որ մեկիս շորից է արարվել:
Հիմա պատկերացրեք այն ընտանիքը, ուր հանուն ամուր ընտանիքի վերցնում են պատառիկներ սրանից, նրանից. Կնոջը նվիրել ծաղիկներ, ինչ- որ մի ամուր ընտանիքի օրինակով, ամուսնուն դիմավորել նման սանրվածքով, երեխաներին ուղարկել հեղինակություն վայելող դպրոց, ուր հաճախում են հեղինակություն վայելող մարդկանց երեխաները: Ես չեմ հավատում նման ձևով պահվող ընտանիքի ամրությանը: Չեմ սիրում հանուն երեխաների ընտանիքի գոյության միտքը: Ոչ թե նրա համար, որ պետք չէ անձնազոհության գնալ, երեխաների համար պահպանել ընտանիքը, պարզապես չեմ ընդունում, որ այդ ընտանիքը պահպանվում է երեխաների շահերից ելնելով: Այստեղ ինձ թվում է, որ երեխաներն են ստիպում, որ չքայքայվի ընտանիքը: Հայրը չի հեռանում ընտանիքից, քանի որ շատ լավ է գիտակցում, որ չի կարող առանց այդ երեխաների ջերմության, մայրը չի հեռանում, քանի որ մոր հետ են մնալու երեխաները, իսկ հայ կանանց մեծ մասն ի վիճակի չի մենակ պահել երեխաներին: Ու այս ընտանիքը գոյատևում է , քանի որ այլ կերպ չի կարող լինել: Ու պետք չի ամեն անգամ կրկնել, որ ամեն ինչ արվում է հանուն երեխաների: Իսկ երբևէ փորձել ե?ք լսել այն երեխայի կարծիքը, որն ապրում է անհաշտ, ամեն օր վեճի, լարված մթնոլորտի մեջ գոյատևող ընտանիքում: Նման ընտանիքի ամրությունը որտե?ղ է: Ու որտեղ է? այդ երեխայի սատցացած անձնազոհության բարիքը: որն է դա, ամենօրյա վեճը, անհաշտ մթնորոտը, վախը:
Ու նորից եմ ասում, որ պետք չէ ընտանիքը որակել ամուր կամ , չգիտեմ, ո?չ ամուր: Ընտանիքը լինում է կայացաց ` ստեղծած, կամ չկայացած, կառուցած: Իսկ ընտանիք ստեղծվում է, երբ երկու հասուն մարդիկ գիտակցում են, որ մեկ մեկու պետք են իրար լրացնելու, իրար հետ ամբողջություն կազմելու համար: Ու նման ստեղծագործած միության մեջ չի էլ երեևա որտեղ է վերջանում պարտականությունը ու սկսվում իրավունքը: Այտեղ տղամարդը ձեռքը սեղանին չի խփում ու ասում. <Լսի, էյ, դու դրա իրավունքը չունես>, իսկ կին էլ հիստերիա սարքում, թե. <Մորս տված սեղանին մի խփի>:
Նման ընտանիքում երեխան ոչ թե կապող օղակ է, այլ ստեղծագործության գագթնակետ, ու երեխան դառնում է ոչ թե մեկը մյուսին պահելու գործիք, այլ ընտանիքի ջերմություն, եղած սիրուն հուր տվող:
Հնարավոր է , որ իմ ներկայացրած ընտանիքը մեզ հանդիպող իրական ընտանիքներից շատ է տարբերվում, բայց ընդունենք, որ կան նաև նմանները: Ու ես կգերադասեր, որ բոլոր ընտանիքները նման տեսակի մեջ լինեն: Գիտեմ, էս դեպքում պակասում են ընտանիքների քնակը, բայց ես գերադասում եմ որակը, ոչ թե քանակը:

Շինարար
27.11.2009, 00:49
Այստեղ կարդացի, մարդիկ նշել էին, թե ամուր ընտանիքի համար պետք է այսպես կամ այնպես… Չեմ ընդունում, ընտանիքի որոշակի օրենքներով, պետքէներով, կանոններով չի կարող Ընտանիք լինել, ձևականության հոտ կգա… Իմ կարծիքով, լավ ընտանիքը այն է, որը ունես ու ոչ մեկի ընտանիքին երանի չես տալիս, որ դրանից լավը չես պատկերացնում, թեկուզ վեճեր կան, բայց դա է քեզ դուր գալիս, երբ կողքի միշտ համերաշխ ընտանիքին նայում ու մտքիդ մեջ ասում ես՝ իսկ մենք ավելի ուրախ ենք, մեր տան վեճերը ոչ մի բանի հետ չեմ փոխի, կամ հակառակը, ձեզ մոտ համերաշխություն է ու դու գոհ ես ու ասում ես՝ ինչ լավ ա, որ էսպես համերաշխ ենք ապրում, երբ գոհ ես որ երեկոները հեռուստացույցի դեմ եք անցկացնում, երբ կինը ճաշ պատրաստել չգիտի իսկ ամուսինը այնքան փող չունի, որ դրսում ճաշեն, բայց էնքան գոհ են իրարից, հաց ու պանիր են ուտում ու էնպես են վայելում… Ինչպես մուսուլմանները իրենց ամեն ասածը հաստատելու համար Ղուրանին են դիմում, կուսակցականները իրենց կուսակցության առաջնորդին, ես էլ դիմում եմ իմ Մաթևոսյանին, ում մոտ այսպիսի տողեր կան, կինը իր ընտանիքի մասին է պատմում. «Իմը իմ Փիլոն է, էսօր երկուսով երկու հավ ենք կերել… Ի՞նչ է եղել _ աշխարհը լե՜ն, որ կողմ նայում ես՝ ապրուստ ու կյանք է թափած: Դու ծիծաղելու սիրտ ուզիր: Դու բախտավոր ես, թե անբախտ՝ դու կիմանաս, իսկ իմ մասին՝ ես գոհ եմ, որ Արուսն եմ և ոչ թե Աղունը»: Այ, երբ մարդը գոհ է լինում, որ ինքը ինքն է, որ իր կողքի մարդը իր կողքի մարդն է, որ իր երեխաներն են իր երեխաները, որ իր ծնողներն են իր ծնողները՝ անկախ նրանց ով լինելուց, դա է Ընտանիքը ու խնդիրը ամենևին էլ ապրուստի մեջ չէ, նույն կերպարի խոսքերից. «Պատերազմի ժամանակ մի փոր կարտոլով ապրում էինք ու հիշու՞մ ես ինչքան էինք ծիծաղում»: Երբ կինը գոհ է, որ իր ամուսինը անգրագետ, կաչկա քշող Վաչոն է ու ոչ թե ինտելիգենտ, հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գեղամը, իսկ ամուսինը գոհ է, որ իր կինը Ռիփսիկն է, որ պամադա քսելուց ողջ երեսը լղոզում է և ոչ թե նրբակիրթ ու բարեհամբույր Նունուֆարը, սա է Ընտանիքը, սա օրինակի համար, հակառակն էլ է Ընտանիք, եթե իրարից գոհ են:)

Լուսաբեր
27.11.2009, 01:04
Վանաձորցի ջան, ճիշտա օրինակներդ մի քիչ ծայրահեղական էին, բայց միտքդ հասկանալի էր ու համամիտ եմ քեզ հետ. ընտանիքում պետք չի ինչ-որ ձևական կանոներ մտցնել, որ համարվի լավը... Ես օրինակ չեմ հասկանում էն ընտանեկան մթնոլորտը որտեղ վեճեր ասում են, որ չկան, ախր տենց ոնց կլինի՞. ուրեմն հլա ընտանեկան ջերմությունը չեն զգացել այդ ընտանիքներում, հո վիճելու մեջ ինչ-որ սարսափելի բան չկա, սովորական մարդկային իրավիճակա, որին հաջորդումա էլ ավելի քաղցր վիճակ՝ բարիշելը :love ... եսիմ, կամ էլ ես եմ տենց կարծում :)

Rhayader
27.11.2009, 03:30
Պարադիգմաների համատեղելիություն:P:D

dvgray
27.11.2009, 04:35
lili-4- ի վերևի գրառումը բավականին մտածելու նյութ տվեց, ու ասեմ, որ վերջին հաշվով համաձայն եմ իրեն հետ:
Ընտանիքը ՝ կյանք է, կյանքի ակընթարթ: Ու չի կարելի ասել, որ միայն իմպրովիզ է այնտեղ, կամ սրտի ու հոգու կանչ: Կա նաև կանխամտածված քայլերի հերթականություն: Կա նաև համատեղ անցած ճանապարհի սքանչելի համ ու հոտ, ու նաև գալիք ճանապարհին միասնականության ուժի ու նաև մի միս ու արյուն լինելու գիտակցում:
Կա նաև տարբերությունների համատեղելիություն և անհամատեղելիություն…

մի խոսքով դա կյանքն է, իրական ու ռեալ կյաքնը: Ավելին, իմ համոզմամբ լավ մարդը ավելի շատ կյանքը վայելու է, ապրում է իր հարազատի, ամուսնու, երեխայի մարմնի մեջ ու նրա հոգով, քան սեփական մարմնի ու հոգու:

lili-4
27.11.2009, 08:47
Ես օրինակ չեմ հասկանում էն ընտանեկան մթնոլորտը որտեղ վեճեր ասում են, որ չկան, ախր տենց ոնց կլինի՞. ուրեմն հլա ընտանեկան ջերմությունը չեն զգացել այդ ընտանիքներում, հո վիճելու մեջ ինչ-որ սարսափելի բան չկա, սովորական մարդկային իրավիճակա, որին հաջորդումա էլ ավելի քաղցր վիճակ՝ բարիշելը :love ... եսիմ, կամ էլ ես եմ տենց կարծում :)

Ես վեճերին դեմ չեմ, նույնիսկ գտնում եմ, որ դա պետք է, քանի որ եթե վիճում ես, ինչ-որ բանի հետ չհամաձայնում, նշանակում է այդ տան անց ու դարձի նկատմամբ անտարբեր չես, հյուրի կարքավիճակով չես ապրում: Նույնիսկ երբ մեկի մասին կարծիք են հարցնում , թե ինչպիսին կլինի որպես ընտանիքի հայր, ես մտածում եմ, էս մարդը կարքին կռվել էլ չգիտի, սրանից ի?նչ ընտանիք կազմող: Բայց էդ վեճը պետք է լինի համով, խելացի, ոչ թե արդեն սովորություն դարձած կռիվ, երբ ամեն մեկը պատրաստ է մյուսին վիրավորել, հիշել անցած գնացած պատմությունները, նորից չարանալ ու չարացնել ընտանեկան մթնորոտը:
Ընտանիքում անհամատեղելի է ամենօրյա լարված, ատելության մթնոլորտը, բայց անընդունելի է նաև միապաղաղ, արտաքուստ իրա հասկացած հարաբերությունները:

Jarre
27.11.2009, 20:19
Կառուցելը դա հաշվարկված, չափած, ձևած, ծանր ու թեթև արած որոշման արդյունք է. Սա լավ է, սա վատ է, սա կարելի է, սա չի կարելի: Իսկ ստեղծելն արվեստ է: Ոչ մի արվեստագետ ստեղծելուց առաջ չի մտածում ինչ նկարեմ, ինչ գրեմ, ինչ երաժշտություն հորինեմ:
Մի գուցե ստեղծելուց առաջ չի մտածում ինչ ստեղծի, բայց ստեղծելուն էլ ձև ու շնորհք կա։ Որպեսզի երաժիշտը երաժշտություն ստեղծագործի (նույնիսկ առանց մտածելու, թե կոնկրետ ինչ է ստեղծագործելու), նրան մինիմում անհրաժեշտ են երաժշտական ունակություններ ու ինչ որ գործիքներ։

Նույնն էլ ընտանիքն է։ Եթե ձեր ասածը նշանակում է, որ պետք է ամուսնական կյանքը անցկացնենք առանց հիմնական օրենքների, ու ապրենք ոնց կստացվի, ապա այս օրինակը թիկունք չի կանգում այդ մտքին, քանի որ երաժիշտը, որը թեև չի պլանավորել թե կոնկրետ ինչ է ստեղծագործելու, գոնե ունի նպատակ՝ սկեղծագործել, գիտելիքներ՝ ինչպես ստեղծագործել և միջոցներ՝ ստեղծագործելու։ Ուստի իր ստեղծածը կարող է լինել ինչ որ գեղեցիկ մի բան։

Իսկ եթե ամուսնական կյանքում չունես նպատակ, որոշակի գիտելիքներ ու փորձ և նաև հնարավորություններ, ապա....

Եվ մի բան էլ, նույնիսկ աբստրակտ և ավանգարդ ոճի ստեղծագործողները չեն կարող ստեղծագործել առանց երաժշտական որոշակի սկզբունքների։ Ինչքան էլ իմպրովիզացիաներ անեն, միևնումն է կա չափ ու ձև, որ գեղեցիկ ու լսելի ստացվի։ Այնպես որ իրենք էլ են ենթարկվում օրենքների, նույնիսկ եթե առաջին հայացքից թվում է, թե այդպես չէ ;)

Mariam1556
28.11.2009, 01:13
+ նվիրվածություն և դիմացինի կարծիքը հաշվի առնելու ունակություն

Դեկադա
06.12.2009, 12:29
Լիլիի հետ հիմնականում հանաձայն եմ :Ես էլ չեմ կարենում հարմարվել ամուր բառի հետ, ավելի հոգեհարազատ է կայացածը:Բայց մյուս կողմից էլ որ նայենք ինչ որ տեղ ամրությունը կարևոր դեր է խաղում ուղղակի ամուրը մի քիչ պաշտոնական է:

... մի կողմից էլ, ինձ համար համենայնդեպս գովելի է, երբ թեկուզ կարկատում են, բայց ցանկություն կա ինչ որ բան փոխելու, ուղղելու....խնդիրը նրանում է կայանում, որ պետք է ներքինը միշտ համահունչ լինի արտաքինին:

Լուսաբեր
06.12.2009, 14:16
Փաստորեն նորաստեղծ ընտանիքը, ասենք մինչև 3 տարին, դեռ «ամուր» կամ «կայացած» չի կարող լինե՞լ :think որովհետև սկզբնական շրջանում բոլորն էլ իրենց երջանիկ են զգում, անհոգ են համարյա, դեռ երեխաներ չկան ու միայն հենքնա ընտանիքի՝ ամուսինները...

Ինձ ուղղակի շատ հետաքրքիրա արդեն երկար տարիներ սեփական ընտանիքը ունեցողների կարծիքը :oy

Դեկադա
06.12.2009, 14:36
Լուսաբեր-ի խոսքերից
Փաստորեն նորաստեղծ ընտանիքը, ասենք մինչև 3 տարին, դեռ «ամուր» կամ «կայացած» չի կարող լինե՞լ որովհետև սկզբնական շրջանում բոլորն էլ իրենց երջանիկ են զգում, անհոգ են համարյա, դեռ երեխաներ չկան ու միայն հենքնա ընտանիքի՝ ամուսինները...

Ինձ ուղղակի շատ հետաքրքիրա արդեն երկար տարիներ սեփական ընտանիքը ունեցողների կարծիքը

Բնականաբար դեռ երեք տարին չբոլորած ընտանիքը չի կարող լինել թե՛ կայացած, և թե՛ ամուր:Բացատրեմ ինչու :)Սովորաբար բոլոր հեքիաթները վերջանում են հարսանիքի օրը և հաջորդ օրը սկսվում է կյանքը:Առաջին երեքից հինգ տարիները դա միմյանց ուսումնասիրելու, իրար բնավորության հետ ծանոթանալու և միմյանց հասկանալու ամենից դժվար ու կարևոր շրջանն է:Հենց այս ժամանակհատվածն էլ դնում է ընտանիքի հիմքը՝ որով կարող ենք ասել այն ամուր է կամ էլ կայացած՝ ինչ բառով որ կուզեք բնութագրել:Սկզբնական անհոգությունը չի կարելի ասել երջանկության հիմք է...հոգսերը, երեխաները և մանացած ժամանակհատվածի ընթացքում ծագող բոլոր խնդիրները խթանիչ կամ խանգարող դեր կարան ունենան:Այսինքն ինչքանով կկարենաք փողըմբռման, փոխզիճման ու ամենից կարևորը համբերատարության շնորհիվ լուծել խնդիրները էնքանով էլ կկայանաք:

Mephistopheles
09.12.2009, 08:23
Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:

փողն էլ չի խանգարի……

Marine-24
09.12.2009, 15:50
Մարդկության 99 տոկոսը նախանձ է: Եթե սեր, փոխադարձ հարգանք լինի և կոխքից խանգարողներ քիչ լինեն, լավ կլինի ընդհանրապես չլինեն ուրեմն կարելի է ասել, որ կլինի ամուր ընտանիք:

MaryMay
26.03.2010, 14:41
Ինձ թվում է... Չէ, իրականում ես համոզված եմ նրանում, որ ցանկացած ամուր ընտանիքի հիմքում ՍԵՐՆ է ընկած... Այն այնքան հեշտ է դարձնում ամեն ինչ...

Արևածագ
03.06.2010, 06:03
Ոչինչ այնքան լավ չի ամրացնում ընտանիքը, ինչքան համատեղ աշխատանքը: Անթիվ են ամուր ու երջանիկ ընտանիքները, որտեղ մարդկանց միավորել են ընդհանուր հետաքրքրություններն ու ընդհանուր նպատակը:Գիտության մեջ, մանկավարժության, արվեստում (շոու- բիզնեսն ի նկատի չունեմ),կամ ցանկացած ասպարեզից՝ միևնույն մասնագիտությունն ունեցող ամուսինների իրար հետ ամուր ընտանիք կառուցելու շանսերն ավելի մեծ են: Նույնիսկ առօրյա կենցաղային գործերը միասին անելն է միավորում:
Սիրո մասին չեմ գրում, որովհետև սերն էլ առաջին հերթին «հաշվենկատութան» տարբերակ է՝ նմանը նմանին է սիրում:

kyahi
03.06.2010, 07:39
Իմ կարծիքով ամուր ընտանիք կոչվածը պետք է հիմնվում փոխադարձ վստահության վրա, երկուսն էլ պետք է ընդունեն միմյանց այնպես ինչպես կան, ոչ թե մեկը փորձի հանուն մյուսի փոխվել, դա ի վերջո կբերի վատ հետևանքների և ընտանիքում կառաջանան վիճաբանություններ…Դե երբ նույն բնագավառում են աշխատում դա մի կողմից լավ է մեկ այլ կողմից վատ, որովհետև ստացվում է, որ ամեն օր իրար հետ պեքտ է լինեն, դա լավ է սկզբից, բայց հետագայում, ըստ իս, վտանգ կա իրարից ավելի շուտ հոգնելու:Ամուր ընտանիքիքի համար բացի այսպես կոչված սիրուց, վստահությունից, բյուջեյից և այլն, կարծում եմ մեծ նշանակություն ունի նաև սեռական կյանքը, որի հազվադեպությունը կարող է կնոջ մոտ կամ հակառակը ներվային վիճակներ ավելացնել և դա կբերի անվերջ վիճաբանությունների / այպես եմ ասում կարծես թե մեծ ամուսնական փորձ ունեմ:D/ ավելի լավ լուծում կարող է լինել ազատ ամուսնական հարաբերությունները, որը իմ կարծիքով վստահության ամենամեծ քայլն է, չեմ կարծում, որ մարդ չի ձանձրանա միշտ նույն մարդու հետ հարաբերվելուց, հետևաբար ինչու՞ խաբել, եթե կարելի է առանց դրա, հենց այդ մանր խաբեությունների էլ ամուր ընտանիքը քանդվում է:

Dayana
03.06.2010, 11:22
Վերջերս մտածում էի, որ էն ընտանիքներում, որտեղ ամուսիններն ունեն շատ մեծ փոխադարձ հարգանք, ամուսնացել են ոչ թե սիրել/գժվելով, այլ հենց հարգելով, հարմար գտնելով, ընդհանուր նախասիրություններ և այլն ունենալով, իրենք ունեն անձնական շատ մեծ ազատություն ու էդ ազատությունն ավելի մեծ պրիորիտետ ունի քան "ստանդարտ" պատասխանատվությունն է, ու էդ ընտանիքի գլխավերևում միշտ կախված է լիբերալությունը, բայց մի բան մոռացել էի. էն, որ էդ ընտանիքներում բացակայում է օդում կախված սերը, որ էդ ընտանիքի երեխաները ծնվել են մեեեծ սիրուց, ոչ թե հասարակ... մի խոսքով... Ընտանիքի ամրությունը կախված է նրա անդամների, հատկապես ամուսինների փոխադարձ սիրո "ամրությունից" ու անպայման երկկողմանի :)

Katka
03.06.2010, 11:35
Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:

... նպաստավոր կենցաղային պայմաններ, հարուստ ներքին աշխարհ երկուսի մոտ էլ, սեփական հետաքրքրությունների, նախասիրությունների պահպանում, չունենալու դեպքում գտնել/ խոսքս կանաց է վերաբերում/ ու մեկ էլ լսելու կարողություն, կրակի/ցանկալի լինելու/ պահպանում մինչեւ վերջ:
Ես հարգանքի պահը չեմ հասկանում, օրինակ, երբեւէ չեմ ասի՝ ես իմ ամուսնուն հարգում եմ: Մի՞թե սերը, սիրելը արդեն չի ներառում հարգանք::8, թե ես դեռ գլուխ չեմ բերում:))

ivy
03.06.2010, 13:46
Ամուր ընտանիք ունենալու համար նախ պետք է ցանկություն:
Ինչքան էլ խոսվի ընտանիք ունենալու կարևորության ու անհրաժեշտության մասին, միևնույն է, ոչ բոլոր մարդիկ են ստեղծված ընտանիքի և ընտանեկան կյանքի համար: Եթե մարդ ընտրում է կեցության ընտանիք ձևը` միայն որովհետև էդպես է պետք, առանց ունենալու այն ստեղծելու իրական ցանկություն, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:
Ընտանիքի հիմքում երկուսն են` զույգը, որոնք միասին ստեղծում են մենք: Այդ մենք-ում պիտի ես-երը չկորչեն, չճնշվեն, այլ ընդհակառակը, ավելի ուժեղանան ու երջանկանան: Եթե մենք-ի հաշվին ոչնչանում է ես-ը, ապա էդ միությունը առողջ չի և ամրանալու հիմքեր չունի: Մենք-ի ստեղծման ու ես-երի պահպանման գործընթացը շատ նուրբ է, բարդ` հիմնված փոխընմբռնման, փոխզիջման և հարգանքի վրա:
Հիմքը հենց երկուսի միությունն է. եթե այն ամուր չեղավ, ապա դրա վրա նոր պատեր կառուցելը` երեխաներ ունենալը, հաստատ չի փրկի վիճակը, միայն ամեն ինչ կբարդացնի:
Ընտանիքը երկուսի կյանքը միասնական դարձնելն է, որտեղ մտնում է ոչ միայն ընդհանուր կենցաղը, ամեն մեկի հարազատություն-բարեկամությունն ու շրջապատը, այլև կյանքի տեմպը, գլոբալ նպատակները, կյանքի ընդհանուր ուղին: Դրա համար մարդ պիտի ինքն իրեն հարց տա` արդյո՞ք ինքը պատրաստ է էդ ամենը միավորելու մեկ այլ մարդու հետ իր ամբողջ կյանքում: Եթե իսկապես առկա է էդ ցանկությունը, և հասկանալի է, թե իրականում ինչ քայլի է դիմում` ընտանիք ստեղծելով, ուրեմն ամեն ինչ էլ թե լավ կլինի, թե ամուր: :)

Չամիչ
03.06.2010, 13:58
Ռուսերենում մի լավ խոսք կա՝ любовь признак породы: Հայերեն չեմ կարողանում ճիշտ թարգմանել: Մի խոսքով, սերը այն կողմնորոշիչն է, որի առկայության դեպքում միայն ըտանիքը կարող է ճանաչվել վավերական: Երեխաները պետք է ծնվեն եւ մեծանան սիրո մեջ, սա օրենք է, որը խախտելու դեպքում լույս աշխարհ են գալիս թերարժեք, ոչ առողջ, չարացած եւ հասարակության համար վտանգավոր անձինք:

Tig
03.06.2010, 14:05
Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:

Ընտանիքի ամրությունը կարծում եմ առաջին հերթին գալիս է մարդու ներքին ամրությունից, միասին լինելու ցանկությունից ու միմյանց բավարարելու կարողությունից՝ բոլոր հարցերում, թե սեռական, թե հետաքրքրությունների, թե կենցաղային… մի խոսքով սենց շատ կարող ենք խորանալ, բայց սրանցից ամենաառաջնայինը կարծում եմ միասին լինելու երկկողմանի ցանկություննա ու այն, թե այդ ցանկությունը իրականացնելու համար ինչ ես անում… Իսկ ինչից է առաջանում ցանկությունը, երևի թե սիրելուց: Բայց սիրել ասվածը շատերի մոտ տարբեր ձևով է ընկալվում: Ինչքան էլ ուզումա ուժեղ սիրահարված լինես, ժամանակի հետ, եթե դու դրան չես խնամում այն սառումա, իսկ եթե փայփայում ես, սիրահարվածությունը վերածվումա սիրո, հոգատարության, նրա կողքին գտնվելու հաճուքյի…

Այ խոսվեց սիրո մեջ հարգանքի ներառման մասին: Իհարկե սերը պիտի իր մեջ ներառի հարգանքը, բայց եթե մարդու մեջ չկա հարգանք կոչվածի մասին ճիշտ ձևավորված պատկերացում, ապա նա այդ հարգանքը տենց սխալ ձևով էլ կներառի իրա սիրո մեջ… Հա, ու ասեմ որ Արևածագի հետ էլ եմ համամիտ, որ սերը որոշակի «հաշվենկատության» տարբերակ է նաև… Ներքին մղման, գուցեև «չգիտակցված հաշվենկատություն»:

Սեռական բավարարվածություն: Շատ կարևոր հանգամանք է ամրության պահպանման համար: Ու խնդիրը հեչ էլ միևնույն մարդու հետ հարաբերվելուց հոգնելը չի, այլ իրար հետ սիրով հարաբերվելու, իրար սիրով բավարարելու ու իրաիրց սիրով հաճույք ստանալու հարցնա: Թե չէ, կարաս 1000 հոգու հետ լինես, բայց ոչ մեկից էլ բան չհասկանաս…;)

Իսկ ինչ վերաբերվումա հետաքրքրություններին, ապա իհարկե դրանք իրար կապող նպաստավոր բաներ են: Չեմ պատկերացնում, թե միասին աշխատելը ինչքանով կկապի, բայց միասին պարելը՝ ավելի ճիշտ պարի պարապմունքի գնալը:), թատրոն գնալը… մի խոսքով միևնույն հետաքրքրություննրը միասին բավարարելը հաստատ իրար կապող նպաստավոր պայմաններա ստեղծում ու ամրացնումա ընտանիքը…

Վստահությունը՝ կարծում եմ վստահությունը ցանկացած հարաբերությունների ամրության համարա էլ առաջնային է…

Իսկ երեխանե՞րը… չեմ կարծում, որ երեխաները կարող են ամրության գրավական լինել: Եթե մարդիկ օտարացել են իրարից, բայց ապրում եմ միասին զուտ երեխաների խաթեր, ապա դա ամրություն անվանելը այնքան էլ իրատեսական չի: Կան չէ՞ զույգեր, որ երեխա չունենալու պատճառով բաժանվում են: Բայց չեմ կարծում, որ դա է նրանց բաժանման հիմնակար պատճառը: Եթե նրանք բաժանվում են, ապա երեխա ունենալու դեպքում էլ, եթե չբաժանվեն էլ, ապա հաստատ «միասին» էլ չեն լինի…

Այնպես որ, ոնց մտածում եմ ամրության առաջնային հարցը ցանկություննա ու էդ ցանկության պահպանումը…:think

Բայց մեկա իսկզբանէ մարդու մեջ պիտի դրված լինի սիրելու ու սիրվելու կարողությունը…;)

Rhayader
03.06.2010, 15:17
Կարող եմ մատնանշել Հայաստանում խիստ ակտուալ մի խնդիր, որը կարող է խոչնդոտել ամուր ընտանիքի կայացմանը: Այս պահի դրությամբ Հայաստանում գործում են ընտանիքի երկու մոդելներ՝ կենտրոնացված (հաճախ՝ պատրիարխալ) ու, այսպես կոչված, «դեմոկրատական»: Եթե ընտանիքի կենտրոնացված մոդելը, երբ ընտանիքի բոլոր անդամները ենթարկվում են մեկին՝ «տան մեծին» (պատրիարխալում՝ հորը կամ ավելի ավագ սերնդի արական սեռի ներկայացուցչին) բարեբախտաբար արդեն շունչը փչում է, ամենամեծ պրոբլեմները սկսում են այսպես կոչված «անցումնային» ընտանիքներում, որոնք փորձում են համատեղել ընտանիքների երկու մոդելներն էլ:
Ըստ էության, բոլորս էլ գիտենք, որ երբ մարդը սեփական անձնական կյանք չունի, նա խիստ հակում ունի խցկվել ուրիշների կյանքի մեջ. շենքի մուտքի մոտի «Պառավ & Co» ինֆորմացիոն ընկերությունը ձեզ օրինակ: Դե պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում ծնողների հետ, որոնք այդքան հպարտությամբ սիրում են պնդել, որ «հրաժարվել են իրենց կյանքից հանուն երեխաների»: Փաստորեն, նրանք ոչ թե հրաժարվել են անձնական կյանքից երեխաների մասին հոգալու համար, այլ որ հոգան, որ իրենց երեխաներն էլ անձնական կյանք չունենան՝ ոչ իրենց հետ, ոչ էլ սեփական ընտանիքում (հակառակ դեպքում նրանց միշտ կարելի է վատ ծնող անվանել, քանի որ սեփական ծնողների «զոհողություններին» պատրաստ չեն գնալ):
Մասնավոր օրինակ. հայրական կողմից ունենալով բավականին անհաջող ազգականների մասնավոր և ընդհանուր դեպքեր, հաճախ եմ լսել «հլա դրան տես, երեխային թողած՝ կաֆե է գնացել» ու այլ նման կարգի բամբասանքներ ազգակիցների ու սեփական երեխաների, ինչպես նաև հարևանների ու պարզապես կողմնակի մարդկանց նկատմամբ:
Էլի այս երևույթի աբսուրդ արտահայտում. ծնողները պահանջում են երեխայից ինքնուրույն լինել: Բնական պահանջ է թվում, բայց երբ երեխան փորձում է մի բան ինքնուրույն անել, ծնողը միանգամից միջամտում է, պնդելով, որ երեխան չի կարողանա: Ու միշտ պահանջում են, որ երեխան ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ԾՆՈՂՆԵՐՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՆԱ ԱՆԻ: Փաստորեն, ծնողներն ընդամենը ալարում են հրամայել:
Եթե ուզում ես, որ երեխադ ինքնուրույն լինի, պատրաստ եղիր, որ նա բաներ է անելու, որոնք այն չեն լինի, ինչ դու կուզեիր, որ նա աներ, այն չեն լինելու, ինչ դու ինքդ կանեիր: Երբ ինձ հայրս ասաց, որ ես եմ որոշելու, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ստանալ, ես ասացի՝ բժիշկ: Նա սկսեց ծաղրել, ասել՝ քեզանից ինձ բժիշկ և այլն: Ի վերջո խոսակցությունն ավարտվեց նրա պնդումով, որ չի պատրաստվում բժշկականի վարձ տալ: Ու դա, համոզված եմ, կվերաբերեր ցանկացած ոչ ինժեներային մասնագիտության (հետագայում դա հաստատվեց): Անշուշտ իմ հայրը վատագույն հոր օրինակ չի կարող կոչվել՝ գոնե աշխատում է ու չի հարբում, բայց հաստատ մտնում է վատագույնների տասնյակի մեջ: Ու ի՞նչ պատճառով. նա նախապես պլանավորում է իր երեխաների կյանքը (մի անգամ բերանից թռցրեց, որ հատուկ էր ինձ ծանոթացնում իր ընկերների աղջիկների հետ՝ հուսալով, որ նրանցից որևէ մեկին կսիրեմ ու կամուսնանամ հետը), ու ամեն ինչ անում է, որ իր պլանով գնա: Ու համոզված է, որ ճիշտ է: Ի՞նչ է սա, եթե ոչ տարրական մանիպուլյացիա, որպես անհատականություն երեխային ընկալելու անկարողություն, բռնակալություն ու հարգանքի իսպառ բացակայություն:
Մի ընդունեք սա որպես բողոք՝ ես իմ խնդիրն արդեն լուծել եմ: Հաճախ՝ նրա շնորհիվ, որ երևույթը ծայրահեղ արտահայտումներով էր ի հայտ գալիս: Հայրս չէր կարողանում շահել իմ սերն ու այն օգտագործել իր նպատակներով: Շատ ավելի հեշտ է մանիպուլյացիա իրականացնել երեխաների նկատմամբ, ովքեր սիրում են իրենց ծնողին:
Եթե երեխաները սովորաբար «հնազանդ» են, ապա կնոջ նկատմամբ ամուսնու վերաբերմունքը շատ ավելի սուր խութերի կարող է բախվել: Նախամուսնական սեռական հարաբերություններին իմ կողմ լինելը մի կողմից հիմնավորվում է նրանով, որ կինը կկարողանա ամուսին ընտրել, որը կբավարարի իր սեռական կարիքները: Եթե սկզբնական շրջանում սա մեծ պրոբլեմ չի, ապա տարիների հետ կուտակվում է ու նպաստում, որ ամուսինն ու կինն օտարվեն իրարից:
Ցավոք, մեր հասարակության մեջ աբսուրդ է համարվում, որ կինն իր համար տղամարդ ընտրի. ո՜չ, տղամարդն ի՛նքը պետք է ընտրի կնոջը, նվաճի, ամուսնանա, դոմփի, պահի ու ծեծի: Հենց այս ֆորումում ոմն մարդու աչքին, ականջին ու քթին ոչ այնքան հաճելի մեկն այսպիսի կարծիք էր արտահայտել.

Կարևորը այդ անձը քեզ նվիրվի իսկ դու իրան... իսկ նրա չկույս լինելու բազառը թող լինի տղու համար զապասնոյ վեճի թեմա (զուտ նրա համար , որ մեկ-մեկ կարանա տեղին գոռգօռա)
Աղբյուրն՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/2349-%D4%BF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80-%D5%AD%D5%B6%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB%D5%AF?p=649029&viewfull=1#post649029) (ի միջի այլոց, ո՞վ է «կարմիր խնձորիկ» թեման թեգ արել որպես «կարմիր ծիրան», աթոռից ընկա:D):
Ի՞նչ ընտանեկան կյանք է սպասում այս մարդուն ու նրա թեորետիկ ապագա կնոջը, եթե նա արդեն նախորոք մտածում է «վրան տեղին գոռգռալու զապասնոյ վեճի թեմաներ» հավաքելու մասին: Մնում է միայն հուսալ, որ կամ նա ժամանակի հետ կհասունանա ու կսովորի հարգել կանանց, կամ էլ նրա թեորետիկ կինն այդպես թեորետիկ էլ կմնա:
Ուզու՞մ եք սովորել: Ուսումնասիրեք, թե ինչն է բերում ընտանիքների քանդվելուն: Ամենածայրահեղ դեպքերը: Ու տեսեք, արդյո՞ք դուք ինքներդ փոքր չափի մեջ չեք անում այդ ամենը: Որովհետև եթե թույնի մեծ դոզան ընտանիքը միանգամից է քանդում, ապա փոքր դոզան՝ դանդաղ: Ու ամենավատ արդյունքը, որին կարող եք հասնել, բնավ բաժանվելը չի. բաժանվելը հնարավորություն է նոր կյանք սկսել՝ հին սխալները հաշվի առնելով: Շատ ավելի սարսափելի է, երբ մարդիկ սկսում են ատել իրար, բայց շարունակում են մնալ իրար կողքի, քանի որ սովորել են իրար, կամ երեխաներին են խղճում, կամ ամաչում են բաժանվել, կամ էլ, ասենք, մարդը սպառնում է կնոջը, որ կսպանի, եթե կինը փորձի բաժանվել (այո, այսպիսի դեպք էլ գիտեմ):

Էլիզե
03.06.2010, 15:53
Սիրել և սիրվել + գնահատել և գնահատվել + ուրախանալ ՆՐԱ ներկայությամբ և ուրախացնել ՆՐԱՆ քո ներկայությամբ + նայել իրար աչքերի մեջ և հասկանալ ամեն ինչ + լինել առողջ և ունենալ առողջ բալիկներ= ամուր ընտանիք :)

Արևածագ
03.06.2010, 17:18
Իհարկե, ‎Rhayader - ի կոթողային գրառումից հետո դժվար է որևէ բան ավելացնելը, բայց մի երկու նկատառում ունեմ: Նախ՝ նրա նման զավակ ունենալը թե մեծ հպարտություն ու երջանկություն է, թե՝ մեծագույն խնդիր: Իր մաքսիմալիզմով և ոչ միայն ծնողների հետ, այլև ցանկացած տիպի հարաբերություններում որևէ զիջումի չգնացողը, բնականաբար, որպես առաջին ախոյան պիտի ընտրեր հորը: Ոչ թե այն պատճառով, որ հայրը վատն է ու անպայման ձգտում է կասեցնել որդու «թռիչքը», այլ հենց թեկուզ կենսաբանական որոշ առանձնահատկություններից ելնելով: Տեսեք, բնության մեջ էլ հաղթանակի բոլոր դափնիները, որսի լավագույն կտորները, հոտի կամ ոհմակի էգերը բաժին են հասնում դոմինանտ դիրք գրավող արուին: Քանի նա ուժեղ է, կարողանում է պահել իր դիրքը, նշում է տարածքներն ու կռվում օտարների դեմ: Բայց գալիս է ծերության ժամանակը, երբ ուժերն այլևս առաջվանը չեն ու մի գեղեցիկ օր էլ՝ նախկին «արքան» տեղը զիջում է ջահել «առաջնորդին»: Ոչ թե հեշտ ու հանգիստ, այլ ահագին կռիվ տալով ու արյուն թափելով: Մարդիկ էլ միս ու արյուն ունեցող կենդանիներ են, բայց էվոլուցիայի շնորհիվ՝ ժանիքների ու ճանկերի կռիվը փոխարինել են... լեզվակռվով: Այդ լեզվակռիվների քաղաքակիրթ տարբերակի մասին դպրոցում էլ են սովորեցնում՝ հայրերի և որդիների անտոգոնիզմ՝հաջորդը գալիս է նախորդին հերքելու. և այսպես շարունակ: Տուրգենևի «Հայրեր և որդիներն» էլ այս թեմայով է: Այնպես որ՝ «Լուսնի տակ և' ոչ մի նոր բան չկա»:
Հայկական պատրիարխատի մասին կարող եմ հավելել, որ չնայած դրա շնորհիվ մինչև իննսունականների սկիզբը Հայաստանն ամուսնալուծությունների թվով աշխարհում վերջին տեղերից մեկում էր, բայց մի քանի տարի առաջ պատահաբար կարդացի, որ անձնական կյանքում իսկապես դժբախտ մարդկանց քանակով էլ ,հարցումների արդյունքներով , Հայաստանը զիջել էր միայն... Ռումինիային: Ասել, թե կանայք, որ տասնամյակներ ապրել են սկզբից հոր, հետո ամուսնու իշխանության ներքո, միանշանակ, դժբախտ են եղել, չի կարելի: Կամ նրանց թուլամորթ ու վախկոտ կոչել: Ժամանակներն էին այդպիսին:
Դեռ այսքան երկար «փիլիսոփայած» չկայի...:think:8

Rhayader
03.06.2010, 17:25
Նոր մի թերևս չափազանց կոպիտ, բայց, ըստ իս, դիպուկ համեմատություն միտքս եկավ. եթե դուք տանն ունեք, ասենք, հեռուստացույց, ու այն դիտելուց բացի նրանով լվացք եք անում, ընկույզներ եք ջարդում և այլն: Կզարմանա՞ք, եթե այն կոտրվի:
Մարդիկ չափազանց շատ բան են դնում ընտանիքի վրա՝ հաշվի չառնելով, որ այն ընդամենը մարդկային համակեցության ձև է: «Երջանիկ ընտանիք ունենաք», միայն այս մաղթանքն ինչքան բան է ասում:
Ընտանիքը, չնայած տարածված վարդագույն կարծիքների, չի կարող մարդուն ամեն ինչ տալ: Մարդը կարող է աշխարհում ամենահամերաշխ ընտանիքն ունենալ, բայց ստեղծագործապես չկայանալու պատճառով դեպրեսիայի մեջ ընկնել: Նիկ Դրեյքի ընտանիքը շատ լավն էր ու մինչև վերջ նրան սատարեց: Իսկ տղան մահացավ... հակադեպրեսանտներից: Ու էլի բազմաթիվ պատճառներ կարող են լինել:
Ամենալավ ընտանիքն անգամ պրոբլեմներ է ունենում. իսկ թե ինչքանով է ընտանիքը լավը, երևում է նրանից, թե ինչ մոտեցում են անդամները ցուցաբերում պրոբլեմի նկատմամբ ու ինչ լուծում է այն ստանում: Ու ի վերջո ի՞նչ ընտանիք, որի անդամներն իրան չեն լսում: Ոչ միայն երեխաները ծնողներին, այլ նաև ծնողները երեխաներին, ծնողներն իրար, դե, երեխաներն իրար լսել դեռ պետք է սովորեն:
Ու լսել՝ ոչ ենթարկվելու իմաստով: Երկխոսություն: Ոչ թե «ձայնդ կտրիր ու արա այն, ինչ ծնողդ է ասում, այ անշնորհք, պատասխանու՞մ ես ծնողիդ, ես քեզանից լավ գիտեմ կյանքը, սսկվիր ու մնա տանը»:
Ինձ ծանոթ մի աղջիկ ինձ մի դեպք էր պատմում, ինչպես իր ընկերուհին իրեն հարցրեց.
- Աղջիկս ինձ հարցրեց՝ կլինի՞ գնա ընկերուհու տուն, ես արգելեցի: Բայց հետո նա ինձ համոզեց: Դաստիարակչական տեսանկյունից սխալ չէ՞ր թույլ տալը, որ գնա, եթե արդեն արգելել էի:
- Իսկ ինչու՞ էիր արգելել,- հարցրեց ծանոթս:
- Եսի՞մ:

Արևածագ
03.06.2010, 17:53
Ընտանիքը, չնայած տարածված վարդագույն կարծիքների, չի կարող մարդուն ամեն ինչ տալ: Մարդը կարող է աշխարհում ամենահամերաշխ ընտանիքն ունենալ, բայց ստեղծագործապես չկայանալու պատճառով դեպրեսիայի մեջ ընկնել:

«Ստեղծագործողների» հետ համակեցությունն էլ բարդ խնդիր է, դրա համար վերևում մի թեթև անդրադարձել էի՝թե մասնագիտությունների ընդհանրությունը, թե նրան, որ միասին կատարած աշխատանքն ամրապնդում է ընտանիքը: Իհարկե, իդեալական է տարբերակը, երբ երկուսն էլ չեն «կաղապարում» իրար, ու մեկի մտքի «սլացքը» կամ «անկումը» հասկանալի է մյուսին: Հատկապես ստեղծագործողի կողքին անպայման իր «երկրպագուն» պիտի լինի: Դեհ, միայն ստեղծագործողի չէ: Իմ երկարատև ամուսնական կյանքի փորձից կարող եմ գրել, որ տղամարդիկ երեխայի նման ուրախանում են, երբ գովում ես իրենց, երբ գնահատում ես անգամ փոքր հաջողությունը: Սիրելի կանայք ու աղջիկներ, գովասանքով այնպիսի բաների կարող եք հասնել ու հասցնել ձեր տղամարդուն, որ արցունքներով ու սպառնալիքով դրա կեսն էլ չէիք ստանա...;)

Rhayader
03.06.2010, 19:08
Իմ երկարատև ամուսնական կյանքի փորձից կարող եմ գրել, որ տղամարդիկ երեխայի նման ուրախանում են, երբ գովում ես իրենց, երբ գնահատում ես անգամ փոքր հաջողությունը:
Դու հենց նոր, հենց այս թեմայում դա ապացուցեցիր:D

Չամիչ
03.06.2010, 19:32
Ծնողը երեխային պետք է վերաբերվի ինչպես հավասարը հավասարին, առանց այն էլ, երեխան փոքր է եւ անպաշտպան, մշտական խրատական տոնը, ենթագիտակցորեն, երեխային ստիպում է իրեն հիմար զգալ՝ զրկված սեփական ուղեղից եւ մտածելու ընդունակությունից:

einnA
24.06.2010, 12:46
Ընտանիքը նախ սկսում է երկու զույգերից: Ես իմ տեսակետից կասեմ, որ այդ ընտանիքը կկայանա, եթե զույերը.
1. սիրեն ու հարգեն իրար...
2. լինեն ընկերներ...
3. լինեն սիրեկաններ...
հետո ամեն ինչ իրա հունով կգնա էլի...;)

Արևածագ
24.06.2010, 14:24
Ընտանիքը նախ սկսում է երկու զույգերից: Ես իմ տեսակետից կասեմ, որ այդ ընտանիքը կկայանա, եթե զույերը.
1. սիրեն ու հարգեն իրար...
2. լինեն ընկերներ...
3. լինեն սիրեկաններ...
հետո ամեն ինչ իրա հունով կգնա էլի...;)

Մինչև այս գրառումը կարծում էի՝ընտանիքի միայն ավանդական տեսակն ենք քննելու: Սրանից հետո շվեյցարական ընտանիքն էլ պիտի աչքաթող չանենք:;)

Ռուֆուս
24.06.2010, 14:34
Մինչև այս գրառումը կարծում էի՝ընտանիքի միայն ավանդական տեսակն ենք քննելու: Սրանից հետո շվեյցարական ընտանիքն էլ պիտի աչքաթող չանենք:;)

Էդ ի՞նչ ա :o Տա՞տ, հլը պատմի շվեյցարական ընտանիքների մասին :))

Երևի շվեդական ընտանիքը ի նկատի ունեիր :))

Արևածագ
24.06.2010, 17:38
Էդ ի՞նչ ա :o Տա՞տ, հլը պատմի շվեյցարական ընտանիքների մասին :))

Երևի շվեդական ընտանիքը ի նկատի ունեիր :))

Չէ', շվեցիականն ի նկատի ունեի: Մի խոսքով այն ընտանիքները, որոնց հիմքը ոչ թե զույգն է, այլ զույգերը:

Agni
24.06.2010, 18:44
Ամուր ընտանիք գաղափարը շատ կարևոր ու դժվար մի երևույթ է: Վերջերս երբ սերունդների կտրվածքով եմ նայում, տեսնում եմ շատ բաներ փոխվել է հայ ամուր ընտանիքում: Նախկինում գուցե ամրության գրավական էր կնոջ համբերությունը, լռությունը և նման էլի բաներ, որոնք այսօր արդեն մի-քիչ հետին պլան են մղվում, գուցե և բնական է...
Ինձ համար ամուր ընտանիքը սերն է, ներդաշնակությունն ու հարգանքը: Հարգանքը մեկը մյուսի նկատմամբ որպես արժեք, որպես անհատականություն: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ անհատականություն է և նրանք միասին կազմում են մի ամբողջություն ու ամրություն: Ինչպես նաև յուրաքանչյուրը պետք է գիտակցի ընտանիքի արժեքը և իր ներդրումն/ներդրում այս պարագայում սերն է/ու զիջումն ունենալով պահպանի ամրությունը:

einnA
25.06.2010, 15:55
Չէ', շվեցիականն ի նկատի ունեի: Մի խոսքով այն ընտանիքները, որոնց հիմքը ոչ թե զույգն է, այլ զույգերը:

:D:D հա կներեք, մոռացել էի, որ զույգ ասվածը ներառում է 2ինն էլ ;)

anslov
26.05.2017, 05:05
Սրանից ավելի ամուր ընտանիք դժվար է պատկերացնել:

Շատ հուզիչ պատմություն էր ... - Քալիֆորնիայի բնակչուհու 36 տարվա սիրահարվածությունը վերջապես պսակվեց Ընտանիքի
Սա ցուցանե, որ երբևէ պետք չէ պարտվել սիրո հարցում: Թերևս միայն երկաթգծի կայարանի պայթեցումը կարող էր խանգարել սրահարված աղջնակին:
Սակայն բարեբախտաբար Սան-Դիեգոյում դա տեղի չունեցավ:


Քալիֆորնիայի բնակչուհին «36 տարվա սիրահարվածությունից» հետո ամուսնացել է «Դայդրա» անունը կրող երկաթգծի կայարանի հետ, հաղորդում է «Sun»-ը։

Սան-Դիեգոյում բնակվող Քերոլ Սանտան հայտարարել է, որ «9 տարեկանից խենթացել է իր քաղաքում գտնվող երկաթգծի կայարանի համար»։

Պարբերականը նշում է, որ կամավորների աջակցության կենտրոնի աշխատակցուհին ամեն օր գնում է կայարան, որպեսզի տեսնվի իր «սիրեցյալի» հետ։

Քերոլը պնդում է, որ նրանք իրենց միությունը ամրապնդել են 2015 թվականին, իսկ նախորդ Սուրբ Ծնունդը դիմավորել են միասին։

http://www.armtimes.com/hy/article/113015


Իսկ ամուսանական զույգը տեսնեն պլանավորու՞ է ամուսնական ճամփորդություն

Ու ընդանրապես, ամերիկացիք վաղուց ժամանական է, որ ամուսնանան իրենց սիրելի պիդբուլերի հետ: Ու ամուսնանա ռեալ սեքսալիքը մեղրամիս գիշեր-ցերեկներով :