PDA

Դիտել ողջ տարբերակը : Միայն Քեզ...



kot
12.12.2006, 23:36
Ես էլ չեմ լինի քո կողքին,
Կփնտրես հաստատ ինձ մի օր,
Կուզես որ սիրեմ քեզ կրկին,
Կհիշես խոսքերն իմ բոլոր:
Փողոցի բազում մարդկանց մեջ,
Հայացքդ լոկ ինձ կփնտրի,
Ինձնից կմնան սեր ու տենչ
Դրանք էլ քեզ չեն ամոքի:
Կզգաս քեզ լքված,միայնակ,
Կուզես հեռանալ ամենքից,
Կհասկանաս այդ ժամանակ`
Որ միշտ սիրել ես միայն ինձ...

Լէգնա
13.12.2006, 10:05
:kiss հասկացել է :acute

kot
13.12.2006, 11:20
Անվերնագիր

Միայն հեռվից մի շշուկ
Միայն համբույր մի խելահեղ,
Միայն դեղնած տերև,աշուն,
Եվ շփոթմունք ,սիրո հեղեղ:

Միայն քաղցր ատելություն,
Մի պատանի լուռ,միայնակ,
Եվ ցուրտ աչքեր ու սարնություն,
Եվ կորուսյալ մի ժամանակ:

Միայն աչքեր,միայն ժպիտ,
Միայն հայացք մի անտարբեր,
Ցավից տանջվող մի դեմք վտիտ,
Ու մահ տանող մի արահետ:

Սոված գայլի բացված երախ,
Խենթ համբույրով քնքուշ մի թույն,
Մահապատիժ կամ ել թիրախ,
Մի վերջավոր հավերժություն:

Երկու ճամփա երկուսն ել մահ,
Լույսի շողեր խավար տանող,
Սիրո մասին հիմար հեքիաթ
Մի պարզ հոգի ցավից մերնող:

Եվ անիմաստ,դժգույն ու սին
Թաքուն կարոտ,սառցե կրակ,
Խավար արև,մոխրոտ լուսին
Իզուր ապրած հիմար մի կյանք...

Լէգնա
13.12.2006, 11:24
Կոտտտտտ հրաշք է :oy
խենթ տողեր , անցյալս :( ,Կոտ արի երգ գրենք ,երաժշտություն եկավ մեջս :hands
ապրեսսս :love

Simon
13.12.2006, 11:37
Անվերնագիր

Միայն հեռվից մի շշուկ
Միայն համբույր մի խելահեղ,
Միայն դեղնած տերև,աշուն,
Եվ շփոթմունք ,սիրո հեղեղ:

Միայն քաղցր ատելություն,
Մի պատանի լուռ,միայնակ,
Եվ ցուրտ աչքեր ու սարնություն,
Եվ կորուսյալ մի ժամանակ:

Միայն աչքեր,միայն ժպիտ,
Միայն հայացք մի անտարբեր,
Ցավից տանջվող մի դեմք վտիտ,
Ու մահ տանող մի արահետ:

Սոված գայլի բացված երախ,
Խենթ համբույրով քնքուշ մի թույն,
Մահապատիժ կամ ել թիրախ,
Մի վերջավոր հավերժություն:

Երկու ճամփա երկուսն ել մահ,
Լույսի շողեր խավար տանող,
Սիրո մասին հիմար հեքիաթ
Մի պարզ հոգի ցավից մերնող:

Եվ անիմաստ,դժգույն ու սին
Թաքուն կարոտ,սառցե կրակ,
Խավար արև,մոխրոտ լուսին
Իզուր ապրած հիմար մի կյանք...

Որ խնդրեմ, ինձ կբացատրես ամեն տունը ինչ է ուզում ասել, ինձ շատ հետաքրքիր է:8

kot
13.12.2006, 11:49
Թող ես տառապեմ...

Թող ես տառապեմ...
Ու թող կյանքը ինձ նորից հարվածի,
Թող գլխիս թափվեն ամպրոպ ու անեծք,
Միայն սիրելիս լինես երջանիկ...


Թող ես տառապեմ...
Ու թող քո հոգու ցավն աստված տա ինձ,
Թող ամբողջ կյանքում ես միայն տեսնեմ թախիխ ու կսկիծ
Միայն սիրելիս լինես երջանիկ...

Թող ես տառապեմ...
Ու թող որ մեռնեմ իղձս անկատար,
Մեռնելուց հետո անդեն աշխարհում չունենամ դադար,
Միայն սիրելիս լինես երջանիկ...

Ու երբ դու լինես,լինես երջանիկ,
Ու ցավը լինի քեզանից հեռու,
Այդժամ գուցե ես կգտնեմ հանգիստ,
Կհանգստանա հոգիս անդադրում...

Ավելացվել է 2 րոպե անց

Որ խնդրեմ, ինձ կբացատրես ամեն տունը ինչ է ուզում ասել, ինձ շատ հետաքրքիր է:8
Փորձիր ինքդ հասկանալ,իսկ եթե չստացվի դա արդեն քեզնից է:Սա պետք է զգալ:

Simon
13.12.2006, 12:26
Թող ես տառապեմ...

Թող ես տառապեմ...
Ու թող կյանքը ինձ նորից հարվածի,
Թող գլխիս թափվեն ամպրոպ ու անեծք,
Միայն սիրելիս լինես երջանիկ...


Թող ես տառապեմ...
Ու թող քո հոգու ցավն աստված տա ինձ,
Թող ամբողջ կյանքում ես միայն տեսնեմ թախիխ ու կսկիծ
Միայն սիրելիս լինես երջանիկ...

Թող ես տառապեմ...
Ու թող որ մեռնեմ իղձս անկատար,
Մեռնելուց հետո անդեն աշխարհում չունենամ դադար,
Միայն սիրելիս լինես երջանիկ...

Ու երբ դու լինես,լինես երջանիկ,
Ու ցավը լինի քեզանից հեռու,
Այդժամ գուցե ես կգտնեմ հանգիստ,
Կհանգստանա հոգիս անդադրում...

Ավելացվել է 2 րոպե անց

Փորձիր ինքդ հասկանալ,իսկ եթե չստացվի դա արդեն քեզնից է:Սա պետք է զգալ:

Ընկերուհի ջան, ես էնքան բան եմ հասկանում, որ կյանքովդ մեկ չես կարող հասկանալ::B
Ինձ հետաքրքիր էր քո մեկնաբանությունը, բայց ոնց հասկացա ունակ չես::o :o

Լէգնա
13.12.2006, 12:48
Ընկերուհի ջան, ես էնքան բան եմ հասկանում, որ կյանքովդ մեկ չես կարող հասկանալ::B
Ինձ հետաքրքիր էր քո մեկնաբանությունը, բայց ոնց հասկացա ունակ չես::o :o

:o :D Սիմոն զգույշ եղիր արտահայտություններիդ մեջ :)
եթե չեն մեկնաբանում (ամեն մեկը ,Լեգնայի նման ,չի դնի տունտունիկավարի բացատրի;) ) , չի նշանակում ,որ պետք է վիրավորես :

kot
13.12.2006, 13:49
Ընկերուհի ջան, ես էնքան բան եմ հասկանում, որ կյանքովդ մեկ չես կարող հասկանալ::B
Ինձ հետաքրքիր էր քո մեկնաբանությունը, բայց ոնց հասկացա ունակ չես::o :o

Լսի քեզ ինչ կասեմ ջանիկս :oy , սրանք գրվում են միայն անսահմանափակ ուղեղների համար: Հասկացիր ոնց ուզում ես :Իսկ ինչ վերաբերվում է իմ կյանքին , քեզ ասեմ , որ ես ի տարբերություն քեզ ( քո գրածներից եմ եզրակացնում), չեմ փորձում զոռ տալ սեռական երևակայությանս: :B

Ուլուանա
13.12.2006, 13:58
Առաջինն ու «Անվերնագիրը» լավն էին, հավանեցի։ :)
Իսկ «Թող ես տառապեմ»-ը մի քիչ թույլ էր, իմ կարծիքով։ Համ էլ մեջը մի հատ հակասություն գտա. :P

Թող ես տառապեմ...
Ու թող որ մեռնեմ իղձս անկատար,
Մեռնելուց հետո անդեն աշխարհում չունենամ դադար,
Միայն սիրելիս լինես երջանիկ...
Եթե քո իղձը սիրելիիդ երջանկությունն է, ապա իղձդ անկատար մնալով մեռնելուդ դեպքում սիրելիդ երջանիկ չի լինի։ Համաձայն չե՞ս։
Լավ, քննադատելու համար չեմ ասում, ուղղակի կարդացի, հակասություն զգացի, որոշեցի արտահայտվել։ ;)

Simon, Լեգնան ճիշտ է ասում։ Եթե դու չես հասկացել բանաստեղծության իմաստը, դա դեռ չի նշանակում, թե այն իմաստ չունի, ինչպես նաև եթե քո չհասկացած բաները քեզ համար հատուկ չեն բացատրում, դա քեզ իրավունք չի տալիս մարդկանց վիրավորելու, այն էլ առանց որևէ հիմքի։

Բացի դրանից, ինչքան գիտեմ, kot-ը ոչ թե ընկերուհի է, այլ ընկեր։

Simon
13.12.2006, 14:33
Առաջինն ու «Անվերնագիրը» լավն էին, հավանեցի։ :)
Իսկ «Թող ես տառապեմ»-ը մի քիչ թույլ էր, իմ կարծիքով։ Համ էլ մեջը մի հատ հակասություն գտա. :P

Եթե քո իղձը սիրելիիդ երջանկությունն է, ապա իղձդ անկատար մնալով մեռնելուդ դեպքում սիրելիդ երջանիկ չի լինի։ Համաձայն չե՞ս։
Լավ, քննադատելու համար չեմ ասում, ուղղակի կարդացի, հակասություն զգացի, որոշեցի արտահայտվել։ ;)

Simon, Լեգնան ճիշտ է ասում։ Եթե դու չես հասկացել բանաստեղծության իմաստը, դա դեռ չի նշանակում, թե այն իմաստ չունի, ինչպես նաև եթե քո չհասկացած բաները քեզ համար հատուկ չեն բացատրում, դա քեզ իրավունք չի տալիս մարդկանց վիրավորելու, այն էլ առանց որևէ հիմքի։

Բացի դրանից, ինչքան գիտեմ, kot-ը ոչ թե ընկերուհի է, այլ ընկեր։

Մեջբերում. "դա արդեն քեզնից է"

Կարգ ամենառաջին.
Ոչ մի անգամ բանաստեղծության մակարդակից մի՜ բարձրացե՜ք անձը:

Angelina
13.12.2006, 14:45
Ամենալավը «Թող ես տառապեմ» բանաստեղծությունն էր: