PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի օրորոցայինները



ars83
19.01.2009, 23:26
Օրերս Էստոնիայում բնակվող ընկերներիցս մեկը հայկական օրորոցային երգի վրա հղում էր ուղարկել: Հղումը նայելով հայտնաբերեցի տարբեր ազգերի օրորոցայինների մի հավաքածու /յուրաքանչյուրն իր տեսահոլովակով/, որով ուզում եմ կիսվել :)

http://www.world-flags.net/flimg/armenia.jpg Հայկական.
http://www.youtube.com/watch?v=QJ5NAXT9pLs&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/greece.jpg Հունական.
http://www.youtube.com/watch?v=neYPYA62xEI&feature=channel

http://www.world-flags.net/flimg/india.jpg Հնդկական.
http://www.youtube.com/watch?v=A9_tbNEuhHU&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/japan.jpg Ճապոնական.
http://www.youtube.com/watch?v=AlUWwxb7pcw&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/israel.jpg Իդիշ/երե՞ն/.
http://www.youtube.com/watch?v=eUouSTka1y0&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/spain-2.jpg Իսպանական-գնչուական.
http://www.youtube.com/watch?v=X2Ysx0ZGTE4&feature=channel_page

ars83
19.01.2009, 23:34
http://www.world-flags.net/flimg/russian-federation.jpg Ռուսական. http://www.youtube.com/watch?v=Dv-WDDDAZHQ&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/germany.jpg Գերմանական. http://www.youtube.com/watch?v=niEHlUhgAHg&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/turkey.jpg Թուրքական. http://www.youtube.com/watch?v=5h31cg2KRrg&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/ukraine.jpg Ուկրաինական. http://www.youtube.com/watch?v=fwEtAwXgeaQ&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/azerbaijan.jpg Ադրբեջանական. http://www.youtube.com/watch?v=10YiK_VPh4k&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/moldova.jpg Մոլդովական. http://www.youtube.com/watch?v=-i7kcCkF20c&feature=channel_page

Ռուֆուս
19.01.2009, 23:41
Իսպանականն ու հայկականը նայեցի ու ԱՐՏԱԿԱՐԳ են, թե երաժշտությունը, թե մուլտիկները.... :hands

Ապրես, Արսեն ջան, լինքերը տալու համար, շատ հետաքրքիր են... :)

ars83
19.01.2009, 23:44
http://www.world-flags.net/flimg/sweden.jpg Շվեդական. http://www.youtube.com/watch?v=UKZ_1TRFqt4&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/france.jpg Ֆրանսիական. http://www.youtube.com/watch?v=fw6PcTq2PlI&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/russian-federation.jpg Չուկոտական. http://www.youtube.com/watch?v=2YiJqCc9OC0&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/bulgaria.jpg Բուլղարական. http://www.youtube.com/watch?v=oPOV5Lh5rAo&feature=channel_page

http://www.world-flags.net/flimg/canada.jpg Կանադական. http://www.youtube.com/watch?v=1UXB3i3uCl0&feature=channel_page

Աֆրիկյան. http://www.youtube.com/watch?v=huyauXjYAbQ&feature=channel_page

ars83
19.01.2009, 23:48
Իսպանականն ու հայկականը նայեցի ու ԱՐՏԱԿԱՐԳ են, թե երաժշտությունը, թե մուլտիկները.... :hands

Ապրես, Արսեն ջան, լինքերը տալու համար, շատ հետաքրքիր են... :)

Խնդրեմ, Հայկ ջան: Մի հատ ադրբեջանականն էլ լսիր: Ըստ քեզ, այս մոտիվն ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ: Աֆրիկականն ա զվարճալի :)

Այս թեմայում, ժողովուրդ ջան, տեղադրենք օրորոցայիններ ու խոսանք նրանց մասին: Պարտադիր չի մուլտիկներող /եթե լինի, ավելի լավ :)/

Ձայնալար
19.01.2009, 23:55
Իսպանական-գնչուականը լսեցի քունս փախավ :D Մոտս միտք հղացավ սրանք հավաքել ու DVD սարքել, բայց երևի video-ի որակը վատը կլինի :(

Ուլուանա
20.01.2009, 02:07
Արսեն, շնորհակալություն թեման բացելու համար։ :)
Դեռ մի մասն եմ լսել։ Հերթով լսում եմ։ :)
Հետաքրքիր է շատ։ :) Լսածներիցս գրեթե բոլորն էլ հավանել եմ։ Բայց հայկականից նենց հիասթափվեցի... :( Անհամեմատ ավելի մեծ սպասելիքներ ունեի, ճիշտն ասած... :8 Մի տեսակ շատ տաղտուկ էր... Մեղեդին չհավանեցի... Հա, համաձայն եմ, որ տաղտուկն էլ վատ քնեցուցիչ չի, բայց դե... :oy

Մուլտերը համարյա բոլորինն էլ դեմքություն են։ :hands
Իսպանական–գնչուականը, չնայած զուտ որպես մեղեդի շատ լավն էր, բայց դրա տակ, եթե քնած էլ լինեի, հաստատ լեղապատառ վեր կթռնեի։ :scare :D Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե նման երգը ոնց կարող է ընդհանրապես օրորոցային համարվել, հատկապես մեջի կրքոտ ու «լաչառ» ճվճվոցները հաշվի առնելով։ :D Մի խոսքով՝ լավն էր, բայց, իմ կարծիքով, հեչ օրորոցային չէր։

Իդիշի երաժշտությունը ոնց որ հայկական լիներ։ Ի դեպ, հետաքրքիր էր, որ տղամարդ էր երգողը (թե՞ ինձ սխալ թվաց :unsure): Առաջին անգամ էի լսում, որ օրորոցայինը տղամարդը երգի։ :)

Ռուսականն էլ էնպիսի ձայնով երեխա էր երգում, որ մտածում էի՝ մեկն էլ լիներ՝ էդ երեխու համար օրորոցային երգեր։ :)) Շա՜տ փոքր երեխայի ձայն էր, կարծես նոր–նոր էր խոսել սովորել։ Մեկ էլ դրա մեջի բառերն էին սպանիչ, որ ասում ա. "Сестра ушла пеленки мыть...": :D Բայց լավն էր շատ: :) Ուկրաինականն էլ էր լավը, հնդկականն էլ: :)

Լավ, գնամ մյուսներն էլ լսեմ: ;)

Հայկօ
20.01.2009, 02:11
Չուկոտական
Առնետ :lol:

Դեռ մենակ իսպանականն եմ լսել, լավ ֆլամենկո էր, վատ՝ օրորոցային :):

Ուլուանա
20.01.2009, 02:38
Ադրբեջանականը ԼՐԻՎ ոնց որ հայկական լիներ: :o Ի դեպ, թուրքականն էլ էր ահագին հայկականի նման:

Ֆրանսիականն էլ էր շատ լավ օրորոցային: :)

Չուկոտականը վերջն էր: :D Մեղեդին անկապություն էր, բայց մուլտը... :hands :D :D :D Սպասեք ռեկլամ անեմ մուլտը, հավեսս եկավ. :))
Ամուսինը գործից հոգնած տուն ա գալիս, կինը տնից դուրս ա գալիս ու գնում ամուսնուն ընդառաջ, իրար գրկում, աչքները փակում ու տենց ռոմանտիկ վիճակով հենց տեղում նստում են հոգնած, մեկ էլ տնից երեխայի ճվվոցն ա գալիս, մարդ ու կնիկ վեր են թռնում` ասելով` հըըը~ վա՛յ :D, ու վազում երեխայի մոտ: Երեխան էլ ինչ լացել ա լացում` բերանը համարյա գլխի չափ բացած: :D Մարդ ու կնիկ որոշում են շոու սարքել, որ երեխային զբաղեցնեն, չլացի (կամ էլ քնի... :esim): Ինչ-որ վախենալու դիմակներ են հագնում, սկսում են կապիկություններ անել, թմբուկ զարկել ու ինչ-որ վայրենի ձայներ արձակել: Երեխան էլ կամաց-կամաց քնում ա: Ծնողները զարմացած ու աչքներին չհավատալով` դիմակները հանում են ու նայում, տեսնում են՝ հա, էլի, իրոք քնել ա։ Էլի հոգնած, բայց թեթևացած շունչ են քաշում, «հը՜ վա՛յ» անում, իրար գրկում ու տեղներում նստած քնում։ :hands Բայց էդ «Հը՜ վա՛յ»–ն իրոք վերջն ա։ :D Լսել ա պետք։ :))

ars83
20.01.2009, 17:29
Բայց հայկականից նենց հիասթափվեցի... :( Անհամեմատ ավելի մեծ սպասելիքներ ունեի, ճիշտն ասած... :8 Մի տեսակ շատ տաղտուկ էր... Մեղեդին չհավանեցի... Հա, համաձայն եմ, որ տաղտուկն էլ վատ քնեցուցիչ չի, բայց դե... :oy
Իսկ ինձ դուր եկավ :) Գեղեցիկ ձայն էր, երգն էլ: Առաջին անգամ էի լսում այս օրորոցայինը, ճիշտն ասած:
Ինձ համար այլ օրորոցայիններ էին երգում: Օրինակ՝ «Արի, իմ սոխակ», «Դեղնած դաշտերին իջել է աշուն», «Գետակի վրա թեքվել է ուռին», «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ»...
Մի քիչ պատմեմ, թե ինչպես էին ինձ քնացնում /մի մասն իմ հիշելով, մնացածը՝ ծնողներիս պատմելով/: Թումանյանի փողոցի վրա տատիկիս տունն էր նախկինում /մորական/: Դրա տակով էլ մետրո էր անցնում: Քնացնելու պրոցեսին մասնակցում էին տարբեր մարդիկ: Սկսում էր տատիկս: Երգում էր, թե ինչպես գետակի վրա մինուճար ուռին թեքված խորհում է մարդկային բախտի մասին: Ես կարեկցում էի ուռենուն /բաց աչքերով և կողմնակի հարցերով՝ ուռենու վշտի խորության չափը պարզելու համար/: Հետո սկսվում էր հաջորդ երգը՝ «դեղնած դաշտերին իջել է աշուն»: Քանի որ ննջասենյակի պատուհանի գոգին աճում էր մշտադալար հալվեն, այս երգն իմ մանկական հոգում փոթորկում էր այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ երգի մեջի աշունը մեր հալվեի վրա ազդեցություն չի ունեցել: Իհարկե, այս մտքերը քնելուն չէին նպաստում: Այնուհետև սկսվում էր «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսի կատարումը: Այստեղ ես ուշի-ուշով հետևում էի դեպքերի բուռն զարգացմանը /տղայի՝ վարդը տեսնելուց մինչև այն պոկելը և վարդի կողմից՝ տղայի մատը ծակելը/: Տղամարդկային սոլիդարությունից ելնելով կարեկցում էի նրան՝ մարմնական վնասվածք ստանալու առթիվ: Մյուս կողմից, իհարկե, վարդն էլ էր ափսոս: Ինչ խոսք, այսպիսի մտքերը քնազուրկ էին անում զիս: Ականատեսները պատմում են, որ մի օր խեղճ տատիկս այդքան երգ երգելուց հոգնել է և քնել /գիշերային հերթ էլ էր աշխատում/: Ես դուրս եմ եկել օրորոցիցս, վազել-գնացել մեծերի մոտ և ասել «տատին «խո-խո»-յա անում :D» /«խո-խո» կնշանակէ՝ խռացնում է/:
Այնուհետև էստաֆետան անցնում էր մորս: Մայրս օգնության էր կանչում սոխակին, որը պետք է գար ինձ համար երգեր երգելու, միաժամանակ համոզված պնդում էր, որ իր որդին «չուզե աբեղա դառնալ»: Որդին այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է նշանակում «աբեղա»: Սոխակի ուշանալու պատճառով անցնում էինք հեքիաթների: Կարմիր գլխարկն արդեն ութսուներորդ անգամ մութ անտառով կարկանդակ էր տանում տատիկին... Մայրս այնքան հոգնած էր լինում, որ մեկ-մեկ սկսում էր պատմելիս քնել: Հոգնածությունից լեզուն կապ էր ընկնում և սկսում էր ուրիշ բաներ խոսալ :) Մի անգամ հիշում է՝ ինչպես եմ արթնացրել իրեն և ասել. «Ի՞նչ տան վարձ, մա՛մ, գայլի մասին պատմի»:
Բարկացած և ուժասպառ մորս սովորաբար փոխարինում էր մորաքույրս: Գործի էր դրվում հեքիաթը՝ ամեն անգամ մի նորություն մեջը մտցնելով /մորաքույրս՝ լինելով ոչտրիվիալ, շատ բանիմաց և անձնավորություն, չէր կարող հանդուրժել միօրինակույթւոնը/: Դե ես էլ հո չէ՞ի քնի՝ բաց թողնեի հեքիաթային նորությունները: Կրկին անցնում էինք երգի: Այս անգամ՝ ռուսերեն: Միասին կանչում էինք կատվին, որ ինձ քնացնի՝ «Приди котик ночевать /ես երգում էի՝ начувать/, мою деточку качать»: Деточка-ն ինքն էլ էր երգում՝ ակնկալելով, որ կատուն այնքան զբաղված չի գտնվի, ինչքան աբեղայությունից հեռու պահող սոխակը և կբարեհաճի այցելել իրեն: Ապարդյուն:
Վերջապես, երեխային հանձնում էին հորը: Հայրս երգելու տաղանդ չուներ և փորձում էր քնացնել հեքիաթի միջոցով: Հիշում է միայն, որ աչքերս փակում էի, ինքն էլ կարծում էր, թե քնել եմ, ուրախանում էր: Թարսի պես, այդ ժամանակ անցնում էր գետնի տակով մետրոն, ինչը միանգամից ստիպում էր երեխային վեր թռնել և ասել. «պոյեզը գնա՛ց» :P Այսպիսով, քնացնելով յուր բոլոր բարեկամներին, երեխան ինքն էլ էր քնում:

Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:

Հ.Գ. Եվս մի հայկական օրորոցային երգ՝ «Օրոր»:
Հեղինակ՝ Բարսեղ Կանաչյան: Կատարող՝ Արաքս Մանսուրյան
http://www.youtube.com/watch?v=F2SULyRAahQ

ars83
20.01.2009, 17:45
Արսեն, շնորհակալություն թեման բացելու համար։ :)

Խնդրեմ :)


Մուլտերը համարյա բոլորինն էլ դեմքություն են։ :hands
Մի առանձնահատկություն ասեմ մեր մուլտի, որ նկատել եմ: Մինչ ադրբեջանցիներն ու ռուսները կովերով և ոչխարներով են զբաղված, մեզ մոտ լավաշ են թխում: Բացի դրանից, մի երեխա է վազում /ի տարբերություն ադրբեջանցիների մի քանիսի/՝ ինդիվիդւոալիզմ: Դե, երեխան էլ իհարկե, տղա է /Կովկաս ;)/ Բարի մուլտ է, դուրս եկավ:


Իդիշի երաժշտությունը ոնց որ հայկական լիներ։ Ի դեպ, հետաքրքիր էր, որ տղամարդ էր երգողը (թե՞ ինձ սխալ թվաց :unsure):
Տղամարդ է: Ազգանունը՝ Չոռնի :) /մտեսահոլովակի աջ մասում more... սեղմի, կերևա/



Ռուսականն էլ էնպիսի ձայնով երեխա էր երգում, որ մտածում էի՝ մեկն էլ լիներ՝ էդ երեխու համար օրորոցային երգեր։ :)) Շա՜տ փոքր երեխայի ձայն էր, կարծես նոր–նոր էր խոսել սովորել։
:D Նույն տպավորությունն էր ինձ մոտ: Ես սպասում էի՝ հեսա մի բարակ ձայնով կին կլինի, բայց չէ:


Ադրբեջանականը ԼՐԻՎ ոնց որ հայկական լիներ:
Լրիվ: Եթե «լայ-լայ»-ը ու մելիզմները հանենք, մնում է հայկական մեղեդի, իմ կարծիքով: Բայց քոմենթներում գրված է՝ based on mugham ;)

Աֆրիկյանը ինձ դուր եկավ մեկ էլ :) Հատկապես այն պահը, որ երեխաներն են սկսում մայրերին մեջքի վրա տանել :D


Առնետ :lol
:P:oy դե լավա

ars83
20.01.2009, 17:51
Եվս մի ռուսական օրորոցային՝ "Колыбельная"

Հեղինակներ՝ Բլանտեր, Իսկովսկի:
Կատարող՝ Աննա Գերման
http://www.youtube.com/watch?v=ogxGHRM0sQA

Ռուս ընկերներիցս մեկի սիրած օրորոցայինն է :)

Հ.Գ. Որտեղի՞ց մի հատ վրացական ճարենք :think

Mitre
20.01.2009, 19:40
Գործիս տեղում եմ, դինամիկ չունեմ ,որ լսեմ : Բայց կարծես թե վրացական ը սա է՝
http://www.lull.ru/bay15.htm#

Ուլուանա
20.01.2009, 20:46
Մի քիչ պատմեմ, թե ինչպես էին ինձ քնացնում /մի մասն իմ հիշելով, մնացածը՝ ծնողներիս պատմելով/: Թումանյանի փողոցի վրա տատիկիս տունն էր նախկինում /մորական/: Դրա տակով էլ մետրո էր անցնում: Քնացնելու պրոցեսին մասնակցում էին տարբեր մարդիկ: Սկսում էր տատիկս: Երգում էր, թե ինչպես գետակի վրա մինուճար ուռին թեքված խորհում է մարդկային բախտի մասին: Ես կարեկցում էի ուռենուն /բաց աչքերով և կողմնակի հարցերով՝ ուռենու վշտի խորության չափը պարզելու համար/: Հետո սկսվում էր հաջորդ երգը՝ «դեղնած դաշտերին իջել է աշուն»: Քանի որ ննջասենյակի պատուհանի գոգին աճում էր մշտադալար հալվեն, այս երգն իմ մանկական հոգում փոթորկում էր այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ երգի մեջի աշունը մեր հալվեի վրա ազդեցություն չի ունեցել: Իհարկե, այս մտքերը քնելուն չէին նպաստում: Այնուհետև սկսվում էր «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսի կատարումը: Այստեղ ես ուշի-ուշով հետևում էի դեպքերի բուռն զարգացմանը /տղայի՝ վարդը տեսնելուց մինչև այն պոկելը և վարդի կողմից՝ տղայի մատը ծակելը/: Տղամարդկային սոլիդարությունից ելնելով կարեկցում էի նրան՝ մարմնական վնասվածք ստանալու առթիվ: Մյուս կողմից, իհարկե, վարդն էլ էր ափսոս: Ինչ խոսք, այսպիսի մտքերը քնազուրկ էին անում զիս: Ականատեսները պատմում են, որ մի օր խեղճ տատիկս այդքան երգ երգելուց հոգնել է և քնել /գիշերային հերթ էլ էր աշխատում/: Ես դուրս եմ եկել օրորոցիցս, վազել-գնացել մեծերի մոտ և ասել «տատին «խո-խո»-յա անում :D» /«խո-խո» կնշանակէ՝ խռացնում է/:
Այնուհետև էստաֆետան անցնում էր մորս: Մայրս օգնության էր կանչում սոխակին, որը պետք է գար ինձ համար երգեր երգելու, միաժամանակ համոզված պնդում էր, որ իր որդին «չուզե աբեղա դառնալ»: Որդին այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է նշանակում «աբեղա»: Սոխակի ուշանալու պատճառով անցնում էինք հեքիաթների: Կարմիր գլխարկն արդեն ութսուներորդ անգամ մութ անտառով կարկանդակ էր տանում տատիկին... Մայրս այնքան հոգնած էր լինում, որ մեկ-մեկ սկսում էր պատմելիս քնել: Հոգնածությունից լեզուն կապ էր ընկնում և սկսում էր ուրիշ բաներ խոսալ :) Մի անգամ հիշում է՝ ինչպես եմ արթնացրել իրեն և ասել. «Ի՞նչ տան վարձ, մա՛մ, գայլի մասին պատմի»:
Բարկացած և ուժասպառ մորս սովորաբար փոխարինում էր մորաքույրս: Գործի էր դրվում հեքիաթը՝ ամեն անգամ մի նորություն մեջը մտցնելով /մորաքույրս՝ լինելով ոչտրիվիալ, շատ բանիմաց և անձնավորություն, չէր կարող հանդուրժել միօրինակույթւոնը/: Դե ես էլ հո չէ՞ի քնի՝ բաց թողնեի հեքիաթային նորությունները: Կրկին անցնում էինք երգի: Այս անգամ՝ ռուսերեն: Միասին կանչում էինք կատվին, որ ինձ քնացնի՝ «Приди котик ночевать /ես երգում էի՝ начувать/, мою деточку качать»: Деточка-ն ինքն էլ էր երգում՝ ակնկալելով, որ կատուն այնքան զբաղված չի գտնվի, ինչքան աբեղայությունից հեռու պահող սոխակը և կբարեհաճի այցելել իրեն: Ապարդյուն:
Վերջապես, երեխային հանձնում էին հորը: Հայրս երգելու տաղանդ չուներ և փորձում էր քնացնել հեքիաթի միջոցով: Հիշում է միայն, որ աչքերս փակում էի, ինքն էլ կարծում էր, թե քնել եմ, ուրախանում էր: Թարսի պես, այդ ժամանակ անցնում էր գետնի տակով մետրոն, ինչը միանգամից ստիպում էր երեխային վեր թռնել և ասել. «պոյեզը գնա՛ց» :P Այսպիսով, քնացնելով յուր բոլոր բարեկամներին, երեխան ինքն էլ էր քնում:
:D :D :D Ահագին էլ հետաքրքիր ու իրադարձություններով լի օրորոցային անցյալ ես ունեցել։ :hands
Արս, էս գրածդ կարդալիս պատկերացնում էի, թե ինչ լավ մուլտային տեսահոլովակ կստացվեր սրանից։ :hands Էն մյուս մուլտերի նման, էլի։ :))


Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:
Ինչքան գիտեմ՝ մեզ համար օրորոցային չեն երգել։ Դե, 2–3 տարեկանից սկսած հաստատ կարող եմ ասել, որովհետև անձամբ եմ հիշում, իսկ դրանից առաջ էլ մայրս պատմել էր, որ մեզ չի օրորել երբևէ։ Հենց սկզբից էնպես է սովորեցրել, որ առանց օրորոցայինի միանգամից քնենք։ Պատմում էր, որ երբ փոքր էի, տանը մարդ էր լինում, ու իմ քնելու ժամը գալիս էր, մամաս ասում էր՝ գնամ երեխային քնեցնեմ, գամ։ Գնում էր ու մի երկու րոպեից վերադառնում, մարդիկ զարմացած հարցնում էին՝ բա երեխային չպիտի՞ քնեցնեիր։ Մամաս էլ պատասխանում էր՝ հա, քնեցրի, եկա։ :)) Դե, իրենք ժամերով պիտի օրորեին, որ երեխաները քնեին, իսկ մամաս համարում էր, որ օրորելով քնեցնելն անիմաստ կախվածություն է առաջացնում երեխայի մոտ, երեխան էլ կամակոր է դառնում դրանից, երես է առնում։ Մի խոսքով՝ մամաս հեշտ ձևը գտել էր։ :)) :)
Իսկ հեքիաթներ շատ էր պատմում, երգեր էլ էր շատ երգում մեզ համար, բայց օրը ցերեկով, երբ արթուն էինք։ :)) Այ հաց ուտելուց էր հաճախ հեքիաթ պատմում, բավական արդյունավետ էին լինում հեքիաթները, երբ ճաշն ուտել չէի ուզում, պատմելով կերցնում էր, ես էլ համով–համով ուտում էի։ :nyam Դե, նկատի ունեմ էն ճաշերը, որոնք ուտելն ինձ համար պրոբլեմատիկ էր։ :D Լավ, ինչ–որ շատ խորացա ու արդեն լրիվ շեղվեցի, կներեք։ :oy


Հ.Գ. Եվս մի հայկական օրորոցային երգ՝ «Օրոր»:
Հեղինակ՝ Բարսեղ Կանաչյան: Կատարող՝ Արաքս Մանսուրյան
http://www.youtube.com/watch?v=F2SULyRAahQ
Լսեցի։ Էս մեկը ես էլ հավանեցի։ :)

Հայկօ
20.01.2009, 22:11
Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:
Բացի ստանդարտներից (Սոխակ & Co), նաև հիշում եմ.

Ավետիք Իսահակյան - Քնքուշ լուսնի շուշան-փոշին

- Քնքուշ լուսնի շուշան-փոշին
Մաղեց հեզ գետի վըրա.
Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն,
- Սիրտըս անդո՜րր կը ծըփա:

Ուռիները նազա՜ն-ծածա՜ն,
Տերևները կը շընչեն,
Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան
Վառ երազում կը նընջեն...

Լուռ կը ծորե աստղը շողե՜ր
Ու ծըղրիդը կը ծըղրա.
Քամին կերգե գաղտնի երգե՜ր,-
- Միտքըս հեռո՜ւ կը սըլանա...

Լուսնակն անցավ,- մութը մըթին
Մաղեց հեզ գետի վըրա...
Ծանըր խըշշաց լացող ուռին,
- Սիրտըս տըխո՜ւր կը հևա...

Ռուբեն Հախվերդյան - Նավակ :love (միշտ թաքուն լացում էի :cry:) )

Հեքիաթ էին շատ պատմում, կարդում, անգիր ասում...

ars83
20.01.2009, 22:42
Արս, էս գրածդ կարդալիս պատկերացնում էի, թե ինչ լավ մուլտային տեսահոլովակ կստացվեր սրանից։ :hands Էն մյուս մուլտերի նման, էլի։ :))
Չուկոտական տարբերակին մոտիկ էր, չէ՞ :D


Ինչքան գիտեմ՝ մեզ համար օրորոցային չեն երգել։ Դե, 2–3 տարեկանից սկսած հաստատ կարող եմ ասել, որովհետև անձամբ եմ հիշում, իսկ դրանից առաջ էլ մայրս պատմել էր, որ մեզ չի օրորել երբևէ։ Հենց սկզբից էնպես է սովորեցրել, որ առանց օրորոցայինի միանգամից քնենք։ Պատմում էր, որ երբ փոքր էի, տանը մարդ էր լինում, ու իմ քնելու ժամը գալիս էր, մամաս ասում էր՝ գնամ երեխային քնեցնեմ, գամ։ Գնում էր ու մի երկու րոպեից վերադառնում, մարդիկ զարմացած հարցնում էին՝ բա երեխային չպիտի՞ քնեցնեիր։ Մամաս էլ պատասխանում էր՝ հա, քնեցրի, եկա։ :)) Դե, իրենք ժամերով պիտի օրորեին, որ երեխաները քնեին, իսկ մամաս համարում էր, որ օրորելով քնեցնելն անիմաստ կախվածություն է առաջացնում երեխայի մոտ, երեխան էլ կամակոր է դառնում դրանից, երես է առնում։ Մի խոսքով՝ մամաս հեշտ ձևը գտել էր։ :)) :)
Իսկ հեքիաթներ շատ էր պատմում, երգեր էլ էր շատ երգում մեզ համար, բայց օրը ցերեկով, երբ արթուն էինք։ :)) Այ հաց ուտելուց էր հաճախ հեքիաթ պատմում, բավական արդյունավետ էին լինում հեքիաթները, երբ ճաշն ուտել չէի ուզում, պատմելով կերցնում էր, ես էլ համով–համով ուտում էի։ :nyam Դե, նկատի ունեմ էն ճաշերը, որոնք ուտելն ինձ համար պրոբլեմատիկ էր։ :D Լավ, ինչ–որ շատ խորացա ու արդեն լրիվ շեղվեցի, կներեք։ :oy
Ես հաճույքով ու հետաքրքրությամբ կարդում եմ :)


Լսեցի։ Էս մեկը ես էլ հավանեցի։ :)
Ես էլ եմ սիրում: Մի հատ էլ ռուսերենը նայիր, եթե ուզում ես: Աննա Գերմանը շատ լավ երգչուհի է:


Գործիս տեղում եմ, դինամիկ չունեմ ,որ լսեմ : Բայց կարծես թե վրացական ը սա է՝ http://www.lull.ru/bay15.htm# Չեմ կարողանում քաշել կամ լսել :( Մի հատ դուք էլ փորձեք, ժողովուրդ ջան, եթե կարելի է:

ars83
20.01.2009, 22:46
Բացի ստանդարտներից (Սոխակ & Co), նաև հիշում եմ.

Ավետիք Իսահակյան - Քնքուշ լուսնի շուշան-փոշին
Երբեք չեմ լսել: Բառերը գեղեցիկ են: Երգը ունե՞ս:


Ռուբեն Հախվերդյան - Նավակ :love (միշտ թաքուն լացում էի :cry:) )
Ես միայն հասուն տարիքում եմ լսել այս երգը: Վերջերս էլ մի երեխա նվիրեց ինձ Հախվերդյանի երգերը, «նավակը» կա մեջը :) Շատ լավն էր:

Հ.Գ. Տեսնես՝ ամերիկացիներն իրենց երեխաներին ինչի՞ տակ են քնացնում :think

Հայկօ
20.01.2009, 23:00
Երբեք չեմ լսել: Բառերը գեղեցիկ են: Երգը ունե՞ս:
Չէ, չկա :(:


Հ.Գ. Տեսնես՝ ամերիկացիներն իրենց երեխաներին ինչի՞ տակ են քնացնում :think
Չգիտեմ, բայց Թոմ ու Ջերիի մեջ Բրամսի Օրորոցայինն ա :):

Ուլուանա
20.01.2009, 23:09
Չուկոտական տարբերակին մոտիկ էր, չէ՞ :D
Հա, ահագին։ :D


Ես հաճույքով ու հետաքրքրությամբ կարդում եմ :)
:)


Ես էլ եմ սիրում: Մի հատ էլ ռուսերենը նայիր, եթե ուզում ես: Աննա Գերմանը շատ լավ երգչուհի է:
Լսեցի։ Դա էլ էր լավը։ Ու ընդհանրապես ռուսական մեղեդիներից շատերը բավական լավ օրորոցայիններ են։ :) Մի տեսակ փափուկ ու լուսավոր են, ի տարբերություն հայկականների, որոնցում գրեթե միշտ առկա են ողբերգական տարրեր... :(

Ռուֆուս
21.01.2009, 16:22
Նայեցի բոլոր օրորացայինները ու շատ տպավորված եմ: :love

Հատկապես դուր եկան ուկրաինական, շվեդական ու յիդդիշով օրորոցայինները, երեքն էլ մի տեսակ տխուր էին, բարի ու շատ սիրառատ: Իսպանականը շատ լավն էր, չնայած ես էլ չեմ պատկերացնում թե ոնց կարան էդ շուխուռի տակ երեխա քնացնեն :D

Ադրբեջանականի մուլտիկն ամեն ինչ արժեր, բայց երգը անկեղծ ասած դուրս չեկավ, շատ էր մուղամոտ: Նույնն էլ թուրքականի մասին կասեմ:

Աֆրիկականը դեմքություն էր, թե գոսպել երաժշտությունը, թե մուլտը, սիրահարվել եմ էս երգին :oy

Մի խոսքով բոլորն էլ արտակարգ լավն էին ու յուրահատուկ :)

ars83
01.02.2009, 14:21
http://www.world-flags.net/flimg/georgia.jpg Վրացական օրորոցային :)

http://www.youtube.com/watch?v=82CcPYM4dk4

Ռուֆուս
03.02.2009, 02:21
http://www.world-flags.net/flimg/georgia.jpg Վրացական օրորոցային :)

http://www.youtube.com/watch?v=82CcPYM4dk4

Բայց էսի ուրիշ օրորոցային էր.... Ես մուլտիկովն էի ուզում :))

Շատ լավն էր, բայց վրացական ոնց որ չլիներ.... :oy

ars83
03.02.2009, 10:42
Բայց էսի ուրիշ օրորոցային էր.... Ես մուլտիկովն էի ուզում :))

Մուլտիկովը չկարողացա բացեմ /Mitre-ի տված հղումով/


Շատ լավն էր, բայց վրացական ոնց որ չլիներ.... :oy
Գամառ ջոբա /ուզում էի ասել՝ ну здрасте :P/ Բա ինչակա՞ն էր

Ռուֆուս
03.02.2009, 16:46
Մուլտիկովը չկարողացա բացեմ /Mitre-ի տված հղումով/


Գամառ ջոբա /ուզում էի ասել՝ ну здрасте :P/ Բա ինչակա՞ն էր

Հա Միտրի տված հղումը մենակ սկրինշոտներն է ցույց տալիս, ես էլ ամբողջ ինտերնետը քրքրեցի, բայց վրացական ու հունգարական օրորոցայինների վիդեոները չգտա:

Բիչո, /ուզում էի ասել հնգեր ջան :))/ ի նկատի ունեի, երաժշտությունը էդքան էլ վրացականի նման չէր, խրոխտություն ու հպարտություն մեջը չկար ;) Բայց շատ սիրուն էր :P

Morpheus_NS
03.02.2009, 17:40
Ես ֆիննական օրորցային եմ սիրում՝ Լորդիի "Հարդ ռոք ալելուա"-ն::))

ars83
08.08.2009, 18:23
http://www.world-flags.net/flimg/armenia.jpg Կոմիտաս. «Օրոր»: Կատարող՝Մարինե Հովսեփյան

http://www.youtube.com/watch?v=PsrG09YLAPY&feature=related

Բարսեղ Կանաչյանի «Օրոր» օրորոցայինի ևս մեկ կատարում.

http://www.youtube.com/watch?v=nggIwYYFbg4

Կատարողն ո՞վ է՝ չգիտեմ :(

ars83
30.01.2010, 19:26
Երեկ այս օրորոցայինը նվեր եմ ստացել ընկերներիցս մեկից․


http://www.youtube.com/watch?v=y3z5emLM1Cw&feature=related

Մի հատ դրա բառերը լսեք, էլի :D

ars83
30.01.2010, 19:51
http://www.world-flags.net/flimg/ireland.jpg Իռլանդական


http://www.youtube.com/watch?v=jq_NhD-3n0A

ars83
30.01.2010, 19:56
http://www.world-flags.net/flimg/wales.jpg Ուելսական


http://www.youtube.com/watch?v=p1dtMsswwQ0&feature=related

Agni
22.12.2011, 23:09
Նայեցի բոլոր օրորացայինները ու շատ տպավորված եմ: :love

Հատկապես դուր եկան ուկրաինական, շվեդական ու յիդդիշով օրորոցայինները, երեքն էլ մի տեսակ տխուր էին, բարի ու շատ սիրառատ: Իսպանականը շատ լավն էր, չնայած ես էլ չեմ պատկերացնում թե ոնց կարան էդ շուխուռի տակ երեխա քնացնեն :D

Ադրբեջանականի մուլտիկն ամեն ինչ արժեր, բայց երգը անկեղծ ասած դուրս չեկավ, շատ էր մուղամոտ: Նույնն էլ թուրքականի մասին կասեմ:

Աֆրիկականը դեմքություն էր, թե գոսպել երաժշտությունը, թե մուլտը, սիրահարվել եմ էս երգին :oy

Մի խոսքով բոլորն էլ արտակարգ լավն էին ու յուրահատուկ :)
Ես էլ քիչ առաջ եմ բացահայտել, որ սենց բան կա ու տեսա ակումբում էլ կա /էլի շնորհակալություն Արս:)/
Ռու՜ֆ, ես էլ շատ սիրեցի աֆրիկականը :love

http://www.youtube.com/watch?v=rfjmCgDtFCM&feature=related
Տեսահոլովակները շատ սիմվոլիկ էին ու ինձ թվումա հատուկ պրոյեկտա ուրեմն եղել ու ստեղծվել սա: Աաաա, ահագին ծիծաղեցի իսպանագնչուականը լսելիս, գոռուն-գուչյում են, բա թե քնի բալիկ ջան, հետն էլ ծափ են տալիս:D վերջում մի քանի վայրկյան ծնգլիկ միացնում խաթրն առնելու համար:

http://www.youtube.com/watch?feature=endscreen&NR=1&v=pSeIEo-kS8Q
Ֆրանսիականը մեկ էլ շատ սիրեցի: Մի խոսքով ընտիրն էին…

Նիկեա
11.07.2016, 19:07
Ես պաշտում եմ օրորոցայինները: Դրանք ինձ համար ուղղակի երաժշտություն չեն, է, դրանք… լսելիս լրիվ հալվում, լուծվում եմ երաժշտության մեջ ու հանգստանում:
Ու որոշել եմ էս թեմայում պարբերաբար պատմել իմ սիրելի օրորոցայինների մասին:

Սկսենք:
Իմ ամենաօրորոցայիններից մեկը իսլանդական օրորոցային է, կոչվում է “Sofðu Unga Ástin Mín”, ինչը նշանակում է «Քնի՛ր իմ սիրելի փոքրիկ»: Իսլանդական շատ օրորոցայինների նպատակը երեխային վախեցնելով քնել ստիպելն է, բայց էս մեկի նախապատմությունն է վախենալու:

Օրորոցայինի բառերի հեղինակը իսլանդացի թատերագիր Յոհան Սիգուրջոնսոնն է, ով 1911 թվականին պիես է գրում հայտնի հանդագործ Ֆյալա էյվինդուրի մասին: Օրորոցայինը հենց էդ պիեսում էլ ընդգրկված էր: Ավելի հասկանալի դարձնելու համար մի քանի բառով պատմեմ թե ով էր Ֆյալան ընդհանրապես:

Ինքը մշակ էր, բայց մի օր ստիպված է լինում փախչել Իսլանդիայի հեռավոր կողմերը, որովհետև իրեն խաբելության մեջ էին մեղադրում: էդտեղ ինքը հայտնվում է մի կնոջ՝ Հալայի ագարակում: Սիրահարվում է, իսկ ավելի ուշ ամուսնանում: Համաձայն լեգենդի, իրենք ավելի քան քսան տարի տարբեր հանցանքներ են գործում, թալանում ու սպանում՝ առանց որևէ ակնհայտ պատճառի, չնայած լեգենդում պատճառների մասին ընդհանրապես չի էլ խոսվում: Ասում են թե Հալան միշտ սպանում էր իր երեխաներին ծնվելուց անմիջապես կամ շատ կարճ ժամանակահատված հետո, որովհետև անհնար էր ապրել էն կենսակերպով, որով իրենք էին ապրում ու երեխաներին էլ հետևից քարշ տալ: Ավելորդ բեռից ազատվում էր էլի:

Մի անգամ հանցագործ զույգին անակնկալի են բերում: Թվում էր թե էդ անգամ ամեն ինչ վերջացած է, հետապնդողները համարյա հասել էին իրենց ու իրենց հետ էր նոր ծնված աղջիկը: Ու բնականաբար Հալան պետք ա աներ էն, ինչ միշտ էր անում նման իրավիճակում հայտնվելիս: Ինքը երգում է էս օրորոցային, քնեցնում աղջկան, հետո էլ խեղդում ջրվեժի տակ:


https://www.youtube.com/watch?v=dvVIfQiXXxw

Վերջում ասեմ որ ինչքան հիշում եմ իրենց բռնում ու պատասխանատվության են ենթարկում:

Ուլուանա
12.07.2016, 07:23
Օրորոցայինը շատ լավն էր, բայց կնախընտրեի էդ պատմությունը չիմանալ... Ինչքան էլ որ լավը լինի, էդ պատմության ասոցիացիան մի տեսակ խանգարում ա, որ լիարժեք հավանեմ։